PDA

Դիտել ողջ տարբերակը : Դնևնոզավր



Էջեր : 1 [2]

CactuSoul
17.02.2014, 23:38
«Խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից… Վերջին լուրերը՝ համառոտակի…» :))

***
«Ընդունելի մատաղ լինի», մի տուն - մի մեծ տուն - լիքը մարդ՝ տարբեր տարիքի, տարբեր սեռերի, ու բոլորի աչքերը թաց են, բացառություններ չկան… Տարիներ շարունակ փայփայած երազանքն ի վերջո իրականանալու է, ու ինչո՞ւ են բոլորը տխուր, իսկ եթե տխուր չեն, ինչո՞ւ են լաց լինում…
Արթուրս, ԶԻՆՎՈՐՍ, հպարտությունս - մի կողմից աչքերն ա սրբում, մյուսից կնոջ վրա բարկանում, թե ինչու «սինին չեն կապել», որ գնան Գևորգի համար աղջիկ ուզելու )) Ու կապ չունի, որ Գևորգն արդեն ահագին ժամանակ ա, ինչ գնացել ա, առանց իրեն էին գնալու աղջկա հետևից )))
Օդանավակայանում էլ բոլորի աչքերը լցվել էին, մաման բռնել էր ձեռքից ու իրեն կորցրած՝ ասում էր՝ «մի գնա… մի քիչ էլ մնա, ի՞նչ կլինի…» )) Վայ, մամ ջան ))) Ես մի կերպ զսպում էի արցունքներս, ես ուժեղ եմ, քարսիրտ, ես էմոցիաներ չունեմ, ես իրավունք չունեմ տասնյակ տարիներով ձեռք բերածս կերպարը մի թեթև հարվածով հօդս ցնդեցնելու… «Երջանիկ կլինես», գրեթե հրամայեցի… Մի բան պիտի լինի, մի հակակշիռ, որ իմանաս՝ ինչի համար էին զոհողություններդ… Իմ հրաշք քույրիկ, շա՜տ շատ եմ քեզ սիրում: «Ուդեմ պուջուր թաթիգդ» )))

***
- …Ինձ թվում ա՝ մի 10 տարի դեռ կդիմանամ, հետո՝ կգժվեմ:
- Գիժ ե՞ս…
- Հմ, փաստորեն՝ արդեն, հա՞ :))

***
Ու երևի ճիշտ ա անել էն, ինչ թելադրում ա սիրտդ: Սենց շատ ավելի լավ ա, հոգիս հանգիստ ա, թե չէ մինչև հիմա ինչ տեսակ բան ասես՝ չմտածեցի ու ոնց ասես՝ ինքս ինձ ներսից չկերա: Իսկ հիմա՝ երբ զանգեցի, ամեն ինչ լավ ա: ))
Քեզ լավ նայիր ու շուտ լավացիր: :*

CactuSoul
03.03.2014, 19:47
Տխուր ա սկսվում գարունը ու տագնապներով լի:
Արձակուրդ եմ ուզում կյանքից, գոնե մի 2 ամսով: Հոգնել եմ: Նույնիսկ տեղում մնալու համար վազել է պետք, շնչակտուր:
Հանուն ինչի՞:
Ախր կյանքն էնքան սիրուն բան ա, ինչի՞ պիտի ես սենց աննորմալի մեկը ծնվեի… Էլ չեմ դիմանում:

CactuSoul
15.03.2014, 00:48
Ըմմ… Ասում եմ՝ բայց ամեն դեպքում լավ բան է, երբ լավ մարդու պատճառով շնորհիվ քունդ «հարամ» ա լինում: Երեկվա հեռախոսազանգերն ու դրանց բովանդակությունը շատ հավես զգացողություն են թողել: Բա էսօր ինչ կայֆ, դինջ վիճակ էր, պոզիտիվ, պարզապես beyond awesomeness! Էն խմորեղենը ոնց էի ստիպված ուտում, որ Ի.-ն չնեղանա )) չնայած իրոք համով էր, ուղղակի ես էի կուշտ ))
Ինչ լավ ա, որ կաս, ու ինչ լավ ա, որ կաս իմ կյանքում )))


Հ.Գ.
Հա, չմոռանամ ասել՝ շնորհակալություն Ս.-ին. էսօր ամբողջ օրը Vivaldi-ի "Nisi dominus"-ն եմ լսել, հատկապես "Cum dederit" հատվածը:
:love


https://www.youtube.com/watch?v=cjqWfqrulNI

CactuSoul
23.03.2014, 03:04
Մեռնեմ ես քո սրտի՜ն ))
Երևի չես էլ պատկերացնի, թե ինքան կայֆ ա, երբ զանգում ես, էլ չեմ ասում՝ ուզում ես ինձ տեսնել, էն էլ էն դեպքում, երբ նախորդ օրն ենք իրար տեսել: Քիչ ա մնում՝ հալվեմ: )) Հա, կարծում եմ՝ «քիչ մը գինովցած էիր», բայց եթե գինովցած ժամանակ ես ինձ հիշում ու զանգում, ախր էդ լրի՜վ ցնդելիք ա…
Հա, ինձ շատ բան պետք չի երջանիկ զգալու համար )))
Մի ուրիշ տեսակ զգացողություն ա էս ազատությունն ու անկաշկանդ վիճակը: Իրոք որ, կարծես մի ուրիշ մոլորակ լինի:
Ո՜նց կսիրեի քեզ… Էնպես, որ մարդիկ նույնիսկ ռիսկ չեն անում երազել, որ մեկն իրենց սիրի ))

CactuSoul
02.04.2014, 00:51
Փոխվում եմ գնալով: Ես էլ, զգացողություններս էլ: Հասունանում եմ երևի:
Հիմա ավելի հավասարակշռված եմ ամեն ինչ տանում, բայց մյուս կողմից էլ էլի կա թրթիռների էն տեսակը, որ հատուկ էր ինձ:
Մեռնում եմ քո կարոտից ու ժպտում եմ: Ինչ-որ մի տեղ՝ ներսում, ես երջանիկ եմ:
Նկարներիդ եմ նայում ու ցնդում եմ: Ուզում եմ՝ ժամանակ, տարածություն - ամեն ինչ հենց էդ պահին վերանա, որ ես էլ էդ նկարը նկարվելիս հետդ լինեմ: Նախանձում եմ ընկերներիդ: Համ էլ նեղվում եմ, որ ես սիրահարված ապուշի պես ժպտալով քեզ եմ նայում, իսկ իրենք՝ ինձ, էդ վիճակում:

Ղզիկ, ղզի՜կ :D Էս ո՜նց եմ ղզիկացել :}
Ես կհավաքեմ ինձ, խոստանում եմ: Պահի տակ ա սենց, միշտ չի: Չեմ թողնի միշտ լինի:
Մենակ թե դու մնա կյանքումս: Ընկերս ))

---

CactuSoul
14.04.2014, 20:22
Էն, որ բազմիցս լսածդ երգը մի օր լսում ես նորովի, ու որ ինքը քեզ ասում ա բաներ, որ առաջ չէիր լսում, իսկ հիմա դրանք հասնում են մինչև խորխորատներդ։


https://www.youtube.com/watch?v=ZZikoGwilA8

Ու հա, սերը պիտի ազատ լինի, ուրիշ տեսակ սերերը սխալ են, որովհետև իրականում բոլոր լավ բաները ինչ-որ կետում, ինչ-որ բավականաչափ բարձր մակարդակի վրա նույնանում են․ ազատություն, սեր, բարություն, հոգատարություն, խաղաղություն, ներդաշնակություն, երջանկություն․․․ մեկ են։

CactuSoul
16.04.2014, 19:15
Գիտեմ, որ ինչ ասում ես, անկեղծ ես ասում: Բայց էդ ամենը քո անկեղծն ա, էն, որ ես հասկանում եմ: Ու սովորականից շատ ա տարբեր:
Ես երբեք չեմ սիրել սովորական բաներ: Բայց ոնց կուզեի հիմա, որ էդ բաները սովորական նշանակությամբ ասեիր… Ամեն դեպքում, հաճելի ա քեզնից տենց բաներ լսելը:
Իմ ու ոչ իմ գիժ, իմ ու ոչ իմ խելառ…

Լցվել եմ էլի ու չեմ ջոկում՝ երջանի՞կ եմ, թե՞ ծայրահեղ դժբախտ

CactuSoul
25.04.2014, 02:08
երևի պիտի մի-երկու բան գրեմ էսօր, թե չէ քնել չի լինում, ինչքան էլ որ քունս տանում ա

ձյաձ Ռաֆը խոսում էր Ուկրաինաներից, Բաքվից, իր թոռներից ու էլի չգիտեմինչերից
ես չէի լսում
հանկարծ հասկացա, որ ուզում եմ մոտենալ, հանել կոշիկներդ, հետո՝ նասկիներդ
ուզում եմ տեսնել ոտքերդ
~

գիժ եմ, ու դեռ շարունակում եմ ավելի գժվել


Հ.Գ.
Ընենց հուսով եմ, որ էս թեման ոչ ոք չի կարդում… Չեմ կարողանում չգրել…

Հ.Հ.Գ.
Իսկ առավոտյան հրաշք եմ ուզում… Չգիտեմ՝ ինչ կլինի հետս, եթե գերեզմանին չայցելեմ: Բայց ախր հնար չկա, համ էլ գործի եմ…

CactuSoul
26.04.2014, 03:53
Չեմ ուզում բարձրաձայնել, չեմ ուզում՝ երես առնես, բայց իրականում գժվում եմ գործերիդ համար: Ամեն մեկը մի առանձին աշխարհ ա, մի հրաշք:
Ես վախենում եմ… Վախենում եմ, որ էլի զգացմունքներս ինձնից զորեղ կգտնվեն, որ ինձ ծնկի կբերեն…
Սիրում եմ քեզ… Երևի ամենաճիշտ տեսակի սիրով, որ հնարավոր է: Բոլոր թերություններովդ ու առավելություններովդ, հակասականությունների էդ քո կատարյալ համադրությամբ, որպես մարդ ու որպես արվեստագետ, որպես ընկեր… ու ոչ միայն… Սիրում եմ…


https://www.youtube.com/watch?v=Yd8kPDg6vo8

CactuSoul
27.04.2014, 01:42
Թող որ ես այրվեմ դժոխքի կրակներում, բայց… Կարծում եմ՝ ես երջանիկ եմ մեռնելու, եթե այդ պահին աչքիս առաջ գան էս բոլոր օրերն ու զգացածս ապրումները…

CactuSoul
12.05.2014, 02:18
«Ձեզ լուրջ պահեք, կարող ա պատահի՝ մեզ հետևում են»
Իրոք վտանգավոր ա աշխարհի առաջ էսքան բաց լինելը: Խոցելի ես դառնում:
Ուղղակի փիս եմ սովորել, էլ ուրիշ կերպ չեմ կարողանում:

Զոր, չգիտեմ՝ սա կկարդաս, թե չէ (հուսով եմ՝ չէ), ուզում էի ասել, որ շնորհակալ եմ:

CactuSoul
20.05.2014, 22:43
Չեմ ուզում ոչինչ: Մի բան արժի էս ազատությունը…

Դե հա, սուտ եմ ասում, իրականում կուզեի շատ բան: Բայց սենց էլ ա լավ: Մարդ պիտի ունեցածը գնահատել կարողանա, ի վերջո:
Ասում ես՝ չես գնա, քանի իմ կյանքում ամեն ինչ լավ չի: Քո ասած լավը չի էլ լինի, առնվազն՝ քո գնալուց առաջ, բայց էդ հեչ, դու մնա, հա՞… Մնա, մինչև իմ կյանքում ամեն ինչ լավ լինի…


http://www.youtube.com/watch?v=X9Dh43kVL1Q

CactuSoul
22.05.2014, 02:24
Ինձ թվում ա՞, թե՞ իրոք մի տեսակ ես:
Հանգիստ, ջան, լավ ա լինելու ամեն ինչ: Ինքնավստահ եղի ու աշխարհի առաջ՝ բաց, ու թող որ կյանքն իրադարձությունները կարգավորի:
Էս քայլդ շատ լավն էր: Հուսամ՝ ուրիշ շատ բաների նման կարճ ժամանակ անց չես թողնի բռնածդ ուղին: Այ կտեսնես՝ ինչքան ճիշտ որոշում էր:
Բայց պիտի խոստովանեմ, որ չդզեց, որ առանց հաջող անելու գնացիր: Մի տեսակ էն չես, դզվի, քեզ չի սազում ))

CactuSoul
26.05.2014, 17:41
Չի ստացվում գործ անել։ Չեմ կարողանում կենտրոնանալ։ Անընդհատ դու ես մտքումս, ու մի տեսակ երջանիկ, արձակուրդային տրամադրություն ա մեջս։
Նյարդաբանը մի դեղ ա նշանակել, ավելի ճիշտ՝ դեղ չի, վիտամինի կարգի բան ա, ասում էր՝ հենց պետք լինի, դիր լեզվիդ տակ, շատ լավ բան ա, օգնում ա կենտրոնանալ։ Հիմա վախում եմ դա օգտագործել․ բա որ ավելի կենտրոնանամ քո վրա :D
Երեկ հավես էր շատ։ Կարծես թե առանձնահատուկ բան չկար, նստած էինք, էլի, մեզ համար․․․ Թե՞ կար․
- Աշ, ստեղ նյութ կա՞․․․
Ասում ա՝ չեմ մոռացել )) Մեռնեմ ջանին )))
Ինձ թվում ա՝ դա կյանքում իմ ստացած ամենաթանկ նվերն ա լինելու․․․
Քիչ դեպրեսվի, քիչ ներվայնացի, ու ինձ համար մի քիչ ավելի հաճախ ժամանակ գտիր։ Կարոտում եմ ու սիրում եմ քեզ գժի պես։

CactuSoul
28.05.2014, 04:20
Աստված իմ, մի՞թե էդքան երջանիկ եմ, որ քնել չեմ ուզում: Հա, ըտենց ա, բայց ախր ի՞նչ հիմքով, մի՞թե ինձ էսքան քիչ բան ա պետք երջանկության համար: Երևի հա: Եթե ավելին ունենայի, շատ ավելի երջանիկ կլինեի, բայց դե դա ուրիշ հարց ա: Հիմա փաստն էն ա, որ տրամս շատ բարձր ա, ես ինձ լավ եմ զգում ու քնել չեմ ուզում…
:love

CactuSoul
04.06.2014, 03:02
Երջանիկ, երջանի՜կ օր :love


Էն որ քեզ համար կյանքում շատ թանկ ու կարևոր մի մարդ մի նկար ա ուղարկում՝ մի նվերի, որ դու իրեն ես նվիրել 10 տարի առաջ, ու ասում ա, որ այն իր համար թանկ ա մինչև հիմա ու շնորհակալություն ա հայտնում․․․ Ու էն, որ հիմա պիտի տեղ գնաս, ու չգիտես՝ բերանիդ ծայրերը ականջներիցդ ոնց հետ հավաքես, որ դրսում գժի տեղ չդնեն․․․ )))))
:love
+ տանգո + Դավոն ա եկե՜լ :love...

Սրանից ավել երջանկություն մեկ էլ էն դեպքում կլիներ, եթե մարդամեկս զանգեր ու ասեր՝ «Անը՞ս, ո՞ւրդե ես, ընգեր» :)) Էն էլ մի կողմից լավ ա, որ տենց բան չեղավ, թե չէ ծուխը գլխիցս դուրս էր գալու էդքան երջանկությունից :))

Ո՜նց եմ ես ձեզ սիրո՜ւմ... :love

«Խոսքերն ավելորդ են» ©

CactuSoul
06.06.2014, 19:28
Որ չասեմ, երևի կտրաքեմ։
Ինչո՞ւ են մարդիկ ինձ սրբի տեղ դնում, չեմ հասկանում։ Հետո՞ ինչ, որ քչախոս եմ, ամեն ինչի մեջ քիթս չեմ խոթում, լաչառություն չեմ անում, համեստ եմ։ Ո՞նց են էդպես միանշանակ ջոկում, որ էս-էս-էս բաներն ինձ բնորոշ են, էն մնացածները, որ իրենց պատկերացմամբ քըխ են՝ չէ։
Վերջերս իրար վրա տարբեր մարդկանց հետ տարբեր իրավիճակներում զրուցելիս սա զգացի, ու մի կողմից ինձ մեղավոր եմ զգում, որ իմ մասին (իրենց պատկերացմամբ) ավելի լավն են մտածում մարդիկ, քան կամ իրականում, մյուսից՝ ախր ես էն եմ, ինչ կամ, ինձ սիրում եմ էսպիսին, ու էնպես չի, թե թաքցնում եմ էությունս․ ամեն մեկի առաջ կյանքդ չպատմելը չի նշանակում թաքնվել, տեղը գալուց տեսակետներս, դիրքորոշումներս տարբեր հարցերի շուրջ ներկայացնում եմ, կարող էին ավելի ճիշտ հետևություններ անել, ես մեղավոր չեմ, որ իրենք իրենց երևակայածն են իրականություն համարում։ Ու վստահ եմ՝ կարիք էլ չկա ասելու, թե՝ էդ ինչի՞ց որոշեցիք, որ սուրբ եմ։ Որովհետև էդ դեպքում էլ իրենց երևակայությունը ինչքան մահացու մեղք կա, հանիրավի ինձ կվերագրի։
Օֆ աման եսիմ է՜ :8

CactuSoul
09.06.2014, 18:53
Ըմմ… Ասում եմ՝ բայց ամեն դեպքում լավ բան է, երբ լավ մարդու պատճառով շնորհիվ քունդ «հարամ» ա լինում:

Պատահաբար հիշեցի գիշերվա դեպքը։ Էլի էն «պարանորմալ» դեպքերից էր։
Գիշերվա կեսին զարթնեցի առանց պատճառի։ Մինչ փորձում էի հասկանալ՝ ինչու կամ նորից քնել, մեկ էլ հեռախոսս սկսեց երգել։ Ձայնն էլ իջեցրել էի, էնպես որ հազիվ էր լսվում։ Վեր կացա, վերցրի հեռախոսը։ 3 անց 50քանիս էր կարծեմ։ Մարդամեկս էր, ասում ա՝ զանգել եմ քունդ խանգարեմ։ Մի թեթև ասեցի, որ չստացվեց, քանի որ ինքս արդեն արթնացել էի մինչ զանգը։ Մի քիչ խոսեցինք, իրար բարի գիշեր ասեցինք ու էլի քնեցի։
Բայց ասենք՝ խի՞, էլի, ախր ես սովորություն չունեմ գիշերներն արթնանալու, միշտ խորը քնում եմ։ Հատկապես որ ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի աղմուկ, նույնիսկ երազ չէի տեսնում, որ ասեմ։ Ու էս պահերը ընենց եմ սիրում, երբ ես ու կյանքը, փաստորեն, համագործակցում ենք )))

CactuSoul
23.06.2014, 02:35
…Հա. ինձ գրկել ա պետք, ինչպես վախեցած փոքրիկի (©)…
Չխորանամ…

CactuSoul
26.06.2014, 22:16
Թվում ա, թե օրեցօր քամվում եմ։ Արդեն։ Դիմացա, տե՞ս, էսքան դիմացա, ու դեռ դիմանում եմ։ Ուղղակի զգում եմ, որ կամաց-կամաց տեղի եմ տալիս։ Դատարկվում եմ, ավելի շուտ։ Սկսում եմ զգալ մենակությունս։
Մի արա տենց։ Հետո՞ ինչ, որ իբր չեմ կապվել քեզ հետ։ Կարոտը մեկ-մեկ կարող ա դաժան լինել ու կապվածություն-կախվածություն չհարցնել։
Ե՞րբ եմ վերջին անգամ քեզ տեսել։ Չեմ էլ հիշում արդեն։ Մի ամիս անցած կլինի հեչի պես։
Նեղանում եմ ակամա։ Իսկ քեզնից ես նեղանալ չեմ ուզում։ Ոչ մի բացասական նշույլ չպիտի վնասի կերպարդ իմ մեջ․․․

CactuSoul
22.07.2014, 02:39
Ասում ա՝ «սիրելը լավ բան ա, ինչի՞ ես նեղվում»: Հա, շատ լավ բան ա, երբ քեզ են սիրում, հատկապես եթե ոչ թե սիրում են, այլ ուղղակի ցնդում են, ինչպես ես՝ քեզ համար: Այ եթե դու էլ ինձ սիրեիր էնպես, ինչպես ես՝ քեզ, ես էլ առանց վարանելու կասեի՝ թող նեղվեն նրանք, ովքեր սիրել չգիտեն:
Սիրելը լավ բան ա, հա, բայց երբ Պողոսը սիրում ա ինձ, ես՝ քեզ, դու՝ ոչ մեկի, էդ լավն արդեն միանշանակ չի:
Հիշեցի Նոյի թվի Դնևնոզավրս, երկրորդ գրառումս էր, հենց առաջին էջի վերջում էր սկսվում, հետո շարունակվում մյուս էջին: Ահագին երկար շղթա էր էն ժամանակ, 2-3 օղակով չէր սահմանափակվում. Վ.-ն սիրում էր ինձ, ես՝ մարդամեկիս, մարդամեկս՝ Հ.-ուն, Հ.-ն՝ ինչ-որ 5-րդ անձի, որն էլ սիրում էր չգիտեմ ում:
Ընկա Նոստալգիայի գիրկը, սկսեցի տուֆտել ))
Չնայած հենց սկզբից էլ տուֆտում էի, էլի, էնքան որ պիտի մի բան ասեմ, արտահայտվեմ, դատարկվեմ մի քիչ:
-
Ահագին լավ էր էսօր: Ինչ-որ չափով կարոտս առա: Իրականում ինձ որ մնա, կարող է օրեր շարունակ հետդ լինեմ ու չհագենամ քեզնից: Բայց, իհարկե, հասկանում եմ, որ գրեթե անհնար բաների մասին եմ խոսում: Շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս նստել ու երկար նայել քեզ, ուսումնասիրել: Մտապահել դիմագծերդ, մեկիկ-մեկիկ: Ուսերդ: Թևերդ: Ձեռքերդ: Շնորհակալ եմ, որ փորձում էիր հասկանալ հոգեվիճակս: Շնորհակալ եմ, որ գրկեցիր:
Ցնդում եմ քեզ համար:
~

CactuSoul
29.07.2014, 19:27
Մի տեսակ տխուր եմ էսօր, ու նույնիսկ երևի մի քիչ դեպրեսիվ։
Բաժակս էլ ընկավ-կոտրվեց։ Էն Ampelmannներով բաժակս էր, Գերմանիայում ծնունդիս Լուսինեի նվիրածը։
Խճճվել եմ։ Քո մեջ, իմ մեջ․․․ ու ընդհանրապես։
Կուզեի մի ամբողջ օր միասին անցկացնեինք, առավոտից իրիկուն, միայն ես ու դու։ Լիքը գժություններ կանեինք, խելքներս ուր փչեր՝ կգնայինք, բայց ամենակարևորը, որ շատ կխոսեինք։ Վստահ եմ՝ ավելի լավ կզգայի դրանից հետո, կխաղաղվեի, ավելի ինքնավստահ կլինեի։ Ու շատ բան գուցե քեզ համար էլ պարզվեր, հասկանայիր բաներ, որոնց մասին հիմա չես էլ մտածում։
Ու մի ասա էն, ինչ ասում ես։ Չէ, դու էդ չես ինձ համար։ Ու ընդհանրապես, էդ կարգավիճակով մարդ պետք չի իմ կյանքում։ Ուղղակի ընկեր եղիր։ Առանց ֆինտուֆլյուշկեքի, առանց «նեղ մասնագիտացման», առանց կողքից ածականների ու լրացումների։ Ընկեր՝ էդ բառի ամենատարողունակ իմաստով։ Ուրիշ բան ինձ պետք չի (համենայն դեպս հիմա)։
Քիչ ես, չես հերիքում։ Ինձ երկար ժամանակ ա պետք քեզ հետ։
-
Զարմանում եմ՝ ոնց են մեջս իրար հետ հաշտ գոյատևում ներքին երջանկությունս ու էս դեպրեսիան։
-
Էն, որ չի ասվում, դեռ ես էլ չեմ հասկանում։ Ինչ-որ կարծր, մեծ, անգույն, անթափանց բան ա։
-
Էսօր պետք ա աշխատել շուտ տուն գնալ, որ շուտ քնեմ։ Էս դեպրեսիան երևի քիչ քնելու արդյունք ա։

Հ․Գ․

http://www.youtube.com/watch?v=4a09404E5_Q

CactuSoul
01.08.2014, 00:55
«Ապրես, որ եկար»:
Դու ապրես, որ կաս, որ ես էլ կարող եմ գալ:
Կարող ես համարել, որ անտիդեպրեսանտ կոնյակն էր «մեղավորը», դեմ չեմ: Բայց իրական անտիդեպրեսանտը (Վ.-ը ճիշտ էր ասում, ականջը կանչի) դու ես:
Ջահը վերջն էր, մահ էր, առաջինն էդ աչքովս ընկավ: Հետո չգիտեմ՝ ինչքանով լավը կլինի, բայց հիմիկվա վիճակով գժություն ա:
Փիլիսոփայություններդ կամաց-կամաց օգնում էին դզվել:
Հավես էր. սիրում եմ անմիջական, տնավարի վիճակները: Մոնն էլ էր լավը, Ս.-ն էլ ոնց որ թե, ուտելիքը համով էր, կոլան՝ քաղցր, երաժշտությունը դզում էր... դեպրեսիան ստիպված քոռ ու փոշման նահանջում էր ))
Շնորհակալ եմ, ընկերս, որ օգնում ես ինքս ինձ «չճախարակել»:

Լիքը բան չի արտահայտվում, ու պետք էլ չի:

CactuSoul
10.08.2014, 15:13
Երբեմն ինձ թվում ա, թե իմ դեմ ինչ-որ դավադրություն ա կազմակերպված, կամ էլ կյանքը շատ ա հումորով ու հոգուս հետ խաղում ա:
Էն, որ ինձ հեքիաթ ա պատմում իմ մասին, իր մասին, ու ընթացքում՝ «էն գրքի միջի աղջիկը», «մյուս գրքի միջի տղեն»... Էն, որ բաներ ա ասում, որ տեղ-տեղ նույնիսկ բառացի կրկնում են ուրիշ մեկի ասածները... Էն, որ՝ «Ի՞նչ կա» - հարցնում եմ, ասում ա՝ «Ինչ կա՝ մերն ա»... Ու տենց...
Չէ, բայց իրոք կյանքն ա հետս կատակներ անում: Օրինակ՝ էն օրը անգլերեն մի բառ էր աչքովս ընկել, որ չգիտեի, թարգմանեցի, բայց քանի որ ինձ առաջին անգամ էր հանդիպում էսքան տարվա մեջ, ինքն էլ շատ կիրառական բառ չէր էն ասպարեզներում, որոնցում առնչվում եմ անգլերենի հետ, կարծում էի, թե կմոռացվի-կգնա: Ու մեկ էլ հաջորդ իսկ օրն ընենց ա ստացվում, որ մաման ինտերնետով եսիմինչ անգլիական ռադիո ա գտնում-դնում (ասենք՝ խի՞ տենց որոշեց, էլի, ոչ մի անգամ նման բան չէր արել մինչ էդ), ու էնտեղ գովազդ ա լինում, որի մեջ մի 5 անգամ էդ բառն ա կիրառվում...
Օֆ-աման, չգիտեմ: Խառն ա սաղ, ու մի կողմից՝ պրիմիտիվ, մյուսից՝ շատ բարդ: Ու մինչ մարդամեկը փորձում ա հետս մտերմանալ, ես ներսումս նեղանում եմ մեկ ուրիշից... Ուրեմն դու պատրաստ ես ինձ էդքան հեշտ զիջել ուրիշի՞... Հիշում ե՞ս՝ էն շամպայնի օրն էր, որ ինձ էն աղջկա՝ Հ.-ի ընկերուհու մասին էիր կատակով ասում՝ «ինձ էդքան հեշտ զիջում ես ուրիշի՞»: Եսի՞մ: Կակ տը ցավում ա սիրտս )) Չնայած դու խաբար էլ չես: Բայց էդ արդարացում չի, ընդհակառակը. ինչի՞ պիտի խաբար չլինեիր: Ինչքան էլ զբաղված ես: Ինչի՞ չես զանգում, հարցնես՝ ոնց եմ, ինչի՞ չես կարոտում: Կարող ա՞ կարոտում ես, բայց չես զանգում, ինձ նման... Ի՞նչ կլինի՝ ինձ մի քիչ շատ սիրես... Ախր արժանի եմ, է )) :D
Ուֆ, տուֆտում եմ: Բայց կյանքն, իրոք, վրես կայֆավատ ա լինում, էդ փաստ ա: Քշերվա կեսին Սևան գնալու առաջարկը վկա:
Մի տեսակ բթացած վիճակ ա: Բայց երևի թե չէ: Բթացած չի, ուղղակի ազատ եմ ինձ թողել, չեմ ուզում ամեն բառի, ամեն ապրած վայրկյանի վրա առաջվա պես օրերով մտատանջվել: Եթե մի բան չեմ ուզում, ուրեմն չեմ ուզում, ու հեչ էլ ինձ նեղություն չեմ տալիս դրա համար պատճառներ որոնելու, «արդարանալու», չեմ մտածում՝ դիմացինն ինչ կզգա, ինչ չի զգա: Ու հակառակը: Չնայած հակառակը շատ ավելի հազվադեպ ա պատահում: Կոմպլեքսներ են, ինչ են, բայց դե կյանքը ցույց ա տալիս, որ տեղն եկած տեղը ոչ մի կոմպլեքս էլ չի կարողանում դեմս առնել: Ուրեմն եթե մի բան չեմ ուզում՝ չեմ անում, եթե ուզում եմ՝ անում եմ: Ու լավ եմ անում, ճիշտ ա տենց: Էս աշխարհը շատ ավելի լավ տեղ կլիներ, եթե ամեն մարդ էդպես վարվեր:

CactuSoul
17.08.2014, 01:11
Գրողը տանի, ես աշխարհի ամենալավ ծնողներն ունեմ... Էն ամենից հետո, ինչ ես եմ արել/անում, էդքան հանգիստ (թեև գիտեմ՝ ներքուստ ոնց եք տանջվում) նստել ու խոսել, բացատրել... Ոչ մի ուրիշ ծնող չէր անի էդ բանը, միայն բացառիկները: Իսկ դուք փորձում եք հասկանալ: Չեք պատկերացնի՝ ինչքան եմ շնորհակալ...
Մամ, պապ, կներեք, որ սենց ախմախ տիպ դուրս եկա...

*
Մի՛ լքիր ինձ, մի՛ հեռացիր, փրկի՛ր ինձ, Էլինա՛ր...

CactuSoul
19.08.2014, 20:02
Կուզենայի երկու ձեռքով պատռել կուրծքս, որ սիրտս ընկներ․․․
© Լավ Էլի

Լավ Էլիի ասածի նման՝ ես էլ պատռել եմ կուրծքս ու լրիվ բաց կանգնել աշխարհի առաջ
էս ես եմ, էս եմ ես, տեսեք, թե հետաքրքիր ա
and the sunshine I bleed is getting weaker
մարդ կա՝ լույսիցս կուրանում ա, չի տեսնում, որ արնաքամ եմ լինում
մարդ կա՝ տեսնում ա, ու թքած ունի
մարդ կա՝ կարեկցում ա, բայց ինչո՞վ օգնի
մարդ կա՝ չգիտի՝ ինչ մտածել, ինչ զգալ, ապուշ կտրած նայում ա հիստերիկ թպրտացող բաց սրտիս

էնքան հեշտ ա հազար տեսակ հիվանդությունով վարակվել էդպես բաց լինելով էս կեղտոտ աշխարհում
*
***
*****

Ի՞նչ ա նա ուզում ինձնից։ Ինչի՞ համար։ Էն, ինչ ասում ա, դեռ պատճառ չի․ ամեն ինչ մենակ իմ օգտին ա ասում, մի՞թե պատրաստ ա էդքան անշահախնդիր օգնել։ Օգնե՞լ։ Ինչո՞վ, ինչո՞ւմ։ Մի՞թե ես օգնության կարիք ունեմ։ Միգուցե։ Բայց ի՞նքն է արդյոք էն մարդը, ումից կուզեի աջակցություն ստանալ։
Չէ, սխալ ա էս ամենը, ինչքան էլ որ ճիշտ լինի։ Չեմ ուզում։
«Քո սերը շատ վեհ ա, ես էդքան չկամ, որ դրան արժանանամ»։ Չի դզում, որ իմ կողքին լինել ուզող մարդն էս կարգի բաներ ա ասում։ Ու ընդհանրապես, մեղրը շատ ա։ Կամ էլ ուղղակի չեմ սիրում, դրանից ա։ Որովհետև մարդ կա՝ որ առավոտից իրիկուն ականջիս թթվի իր քաղցր խոսքերով - թեկուզ հաճախ չափազանցված - ես ոչ միայն հուշտ չեմ լինի, այլև կհալվեմ հաճույքից։

Էնքան խառն ա մեջս, ու դեպրեսվում եմ։
Մաման ասում ա՝ էդ վատ նշան ա, որ առանց մի տեղ խփելու վրադ կապտուկ ա առաջացել, որովհետև արյան քաղցկեղի դեպքում ա էդպես լինում։ Ու հետո որ խոսում էին, փորձում էին ինձ նման հասարակության անդամ լինելու մեջ բութ ու տհաս մեկին կարգ ու կանոն բացատրել, չեմ էլ հիշում՝ ինչ խոսք եղավ, թե՝ վաղը-մյուսօր էս կլինի, էն կլինի, ցինիզմս ու սև հումորս քոքած՝ ասում եմ՝ բան չկա, մեկ ա ես ռակ եմ, էդքան չեմ ձգի։ Զզվելիի մեկն եմ։ Դառն ա ամեն ինչ։

Խառն ա ու դառն ա։


I hate to admit it.
But this is how I feel.
Hurt. Lost.

© Soul Ballet, "My Secret" (https://www.youtube.com/watch?v=odFpO5jSOz0)

CactuSoul
23.08.2014, 03:19
Ասում ա՝ «Կրակել կարելի ա ամեն ինչով՝ խոսքով, գործով, արարքներով: Հաճախ մարդիկ վախենում են անել վերջին քայլը ու ձգում են տարիներ շարունակ: Ու դրա մասին է երգը, պիտի համարձակություն ունենաս արձակելու այդ վերջին «կրակոցը»:»:


https://www.youtube.com/watch?v=2Nkcn8m9M0M

Էսօր ամբողջ օրն էս երգն եմ լսել:
Մեկնաբանությունը շատ ավելի ուշ գտա:
Ընդհանրապես էլ, վերջերս կյանքն ինձ տարբեր մարդկանց ու երևույթների միջոցով հուշում ա, որ ժամանակն ա: Որ պիտի ասել՝ վերջ:
Չեմ կարողանում:


Стріляй! Скажи чому боїшься ти
Зробити цей останній крок?
Давай! Най буде так, як хочеш ти -
Я заплатив за свій урок!

Прощай, мій Ангелок…
Давай, тисни гачок.
Չէ, մարդամեկ ջան, ես հրեշտակ չեմ... Ո՛չ քո ասած առումով, ո՛չ էս երգի:
Ուժեղ եմ, հաճախ՝ շատ, բայց ուժս մենակ քեզ «հաջող» ասելուն հերիքեց: Շնորհակալ եմ, որ էդքան հասկացող ու ճիշտ գտնվեցիր, որ ավելորդ խնդիրներ ու տվայտանքներ չառաջացրիր ինձ համար: Էդ քո ասած «լուրջ զգացմունքներն» էլ, ինքդ էլ գիտես, հաստատ էնքան լուրջ չեն, որ 2 օրից չդադարես ինձ կարոտելը:

Լիքը բան չի ասվում: Կոկորդս սեղմվում ա: Մանավանդ երբ հիշում եմ նրան... Օրեցօր հեռանում եմ ինքս ինձնից, էն կերպարից, որ նա կուզեր տեսնել իմ մեջ...


Ես գիտեմ, որ դու արդեն շաաատ հզոր մարդ ես ու էլ էն չես: Դու կարող ես, հասկանու՞մ ես, ԿԱՐՈՂ ԵՍ: Էս իմ գլխավոր համոզմունքն ա:


- Դու ուժեղ մարդ ես, դու հզոր ես...
- Ուժեղ լինեի, կասեի «հաջող» ու կգնայի...

Ես կարող եմ... Շատ բան եմ կարող...
Պարզապես դժվար ա ընդունել էն փաստը, որ միայնակ ես քո տեսակի մեջ, որ երբեք ու ոչ ոք կողքիդ չի լինելու՝ ո՛չ նրանք, ում դու ես սիրել, ո՛չ նրանք, ովքեր սիրել են քեզ: Որովհետև էդ երկուսը երբեք չեն համընկնի:
Ու էլի կգան ու կանցնեն մարդիկ, ում կսիրեմ, ով կսիրի, ու անպայման, անխոս, նրանցից ոչ մեկն իրականում ինձ չի ճանաչի, ոչ մեկը հաշվի չի նստի ներսիս փոթորիկների, մակընթացությունների ու տեղատվություների հետ...

CactuSoul
05.09.2014, 03:36
ասում ա՝ «կփախցնեմ»
ասում ա՝ «կարևոր չի՝ կդատվեմ, չեմ դատվի, ինչ կլինի, կարևորը՝ դու կողքս կլինես»
ասում ա՝ «ես քեզնից երեխա եմ ուզում ունենալ»
ու ինքը 19 տարեկան ա
նույնիսկ անունս չիմացավ, ոչ էլ ես՝ իրենը
դրա փոխարեն իմացա, որ Արարատ-Զոդում է ծառայում, Վարդենիսից է, քույր ու եղբայր ունի իրենից մեծ, մի քույրն էլ, որ իրենից փոքր է եղել, մահացել է: Մահվան խորհրդավոր «պատճառն» էլ արդեն գիտեմ:
ասում ա՝ «որ աղջիկ ունենանք, անունը մահացած քրոջս անունը կդնենք. Գեղեցիկ»
ըտենց
2 ժամ փորձում էի տուն գալ, չէր ստացվում, որովհետև վիրավորել չէի ուզում, իսկ առանց դրա հա ձգձգվում էր, ձեռքերս պինդ բռնել, բաց չէր թողնում
ասում եմ՝ մի-երկու տարի հետո հիշելու ես էս օրն ու ծիծաղես ինքդ քո վրա, հավատա՝ գիտեմ՝ ինչ եմ ասում, դեռ փոքր ես, շատ բան չես ջոկում
ասում ա՝ չէ, դու իմ կյանքի կեսն ես, ես քեզ միանգամից սիրեցի
տեսնես՝ կսիրեի՞ր, եթե իմանայիր, որ «կյանքիդ կեսը» մի քիչ առաջ գարեջուր էր խմում ու ջերկի էր ուտում մենակով, էլ չասեմ, որ Pink Floyd էր լսում ու - օ՜ աստվածներ - ծխում էր...

Օպերայի մոտից էլ մի վարդ պռճոկեց, նվիրեց, հիմա դրել եմ ջրի մեջ, նայում եմ վրան, հես ա

տխուր ա, անասելի տխուր

բարի ծառայություն քեզ, զինվոր...

CactuSoul
16.09.2014, 01:33
էն որ շոկի մեջ ես, էշացած ապուշի վիճակում
էն որ քեզ թվում ա՝ սաղ նորմալ ա, դու քեզ կառավարում ես, մտքերդ բնականոն հունով են աշխատում, այնինչ ֆիզիկապես եսիմինչ ա կատարվում հետդ, դողում ես՝ պարալիչ ստացածի պես
հուսով եմ՝ ստեղ մի խելքին մոտ բացատրություն կա, ու հուսով եմ՝ ինձ ինչ-որ կերպ կհասնի էդ բացատրությունը, կիմանամ
էս կարգի հիասթափության ես պատրաստ չէի, ինչքան էլ՝ ինձ թվում էր, թե ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչ սպասում եմ ) հուսով եմ՝ անհիմն եմ հիասթափվում, ու դու «մեղավոր» չես
նստած ժպտում եմ կամ ծիծաղում, լրիվ ապուշացած վիճակ ա )) չէ, մանթո չեմ, ուղղակի ապուշ եմ կտրել ))

ու սիրելս սրա հետ կապ չունի

լավ չես անում, սխալ բաներ ես անում, շատ սխալ
մի փչացրու ինքդ քեզ
ախր դու իրոք լավն ես
համենայն դեպս լավը լինելու համար անհրաժեշտ շա՜տ արժանիքներ ունես
մտածի քո մասին, կյանքիդ մասին, վատ գծերդ վերացրու

չէի ուզենա, որ սենց իրար չհասկացած «բաժանվեինք», բայց ոչինչ, էդ հեչ
մենակ թե դու հիմարություններ մի արա
ռիսկը լավ բան ա, բայց ամեն հիմարություն չի, որին պետք ա գնալ

ու հա, ես վստահ եմ, որ էս արածդ հիմարություն ա
չնայած՝ չգիտեմ էլ՝ ինչ ես արել իրականում, միայն ենթադրել կարող եմ, էն էլ էն մարդամեկի բնավորությունն էլ գիտեմ, նա լվից փիղ էլ կսարքի
ուղղակի դու էդ լուն էլ չպիտի սարքեիր

գրողը տանի

:blin

ոնց հասկանում եմ՝ էսօր էլ չքնեցինք...

CactuSoul
16.09.2014, 18:53
ասում ա՝ հումոր եմ արել
չէ, ջանմ, թե ասեիր՝ ինքն ա հումոր արել, որոշ վերապահումներով գուցե հավատայի, իսկ այ դու ամեն ինչ լրջացրել ես, քանի դեռ բառացի չեն ասել՝ հոպ
երեկվանը կատա՞կ էր, բա մի քանի օր առաջվա նկարնե՞րն ինչ էին, էլի՞ կատակ, որ երեկ արդեն չկային )
ես շատ բանի եմ ուշադիր, մարդամեկ ջան, ու գրառումներիդ ու մեկնաբանություններիդ մեջ նույնիսկ առանձին վերցված ամեն բառ էլ կարող ա ինձ լուրջ հետևությունների հանգեցնի, ընդ որում կյանքը ցույց ա տալիս, որ գրեթե միշտ ճիշտ հետևությունների
էսօրվա փոքրիկ «ներկայացումն» էլ էի կանխատեսել, այլ կերպ լինել չէր կարող
ու ընդհանրապես, ես իրեն ավելի լավ գիտեմ, քան դու, անկախ նրանից, որ դու երկար ժամանակ գիտես իրեն, ես՝ համեմատաբար կարճ
(էն բացատրության սպասելը դեռ մնում ա ուժի մեջ․ սա ակնհայտ էր, կանխատեսելի, սրան բերող իրադարձություններն են հետաքրքիր ու ամենայն հավանականությամբ հիասթափեցնող)

գրողը տանի, ո՞վ կմտածեր, որ ես էս մարդու մասին Դնևումս կգրեմ հերիք չի, դեռ մի բան էլ «դու»-ով կդիմեմ )

հետաքրքիր բան ա կյանքը, բայց մեկ-մեկ հոգևոր մենակությունը խեղդում ա

մի քանի հոգի (դուք գիտեք, որ հենց ձեր մասին ա), շնորհակալ եմ ձեզ շատ


Հ․Գ․
Մեկ էլ քիչ առաջ մի միտք եկավ, չգիտեմ էլ՝ ավելի շատ ուրախ փաստ ա, թե տխուր։
Իսկական սերը հիասթափություն էլ չի հարցնում։

CactuSoul
19.09.2014, 19:44
Մարդիկ, փաստորեն, հավատում են ինձ, իմ ուժերին, վստահում են։ Ի տարբերություն ինձ։
Հարցնում են՝ «ի՞նչը քեզ կմոտիվացնի»։ Անորոշ պատասխան եմ տալիս։ Չեմ ուզում խորանալ խիստ անձնական մտորումներիս ու ցանկություններիս մեջ։ Մենք տարբեր աշխարհներից ենք։
Իմ մոտիվացիան, բոլոր ուղղություններով, կարող է լինել մարդը՝ կողքիս։ Մեկը, ում անվերապահորեն կվստահես ու ով կվստահի քեզ։ Ոգի կտա։ Մեկը, որի հետ մենակ չեմ լինի, նույնիսկ երբ անձամբ կողքիս չլինի։
Այ էսքան պրիմիտիվ ու միևնույն ժամանակ անիրական մի բան։
Պիտի բռնեմ ու փոխեմ ապրելակերպս, սիրելի զբաղմունքներս, քիչ քնելն ու ուշ արթնանալը։ Թե չէ պատասխանատվությունը շատ ա թվում, էս խելքով, 100-ի տակ 1000 ուղղությունով աշխատող էս ուղեղով, էս խառը զգացողություններով ես սրա տակից չեմ կարողանա դուրս գալ։
Էհ, աստված ինձ հետ, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի։

Քո կարիքն ունեմ, Էլինա՛ր․․․

CactuSoul
23.09.2014, 19:03
Մաման ամբողջ օրն ինձ ասում ա՝ ինչ պետք ա անել, ինչ պետք չի, ոնց ա պետք ապրել, որ ճիշտ լինի, լավ լինի։ Ասում ա էն, ինչ ինքն ա արել կամ անում։ Իսկ ես նայում եմ իրեն՝ ոնց ա զգում, ինչ ապրումներ ունի, ինչպիսի կոմպլեքսներ, ինքանով ա երջանիկ զգում, ու գիտակցում եմ․ ինձ պետք չի էդ տեսակ ճիշտը։
Մենեջերս մի անգամ, երբ տեղն եկել էր, ինքն իրեն էր օրինակ բերում, թե՝ ինքն էլ մոտավորապես իմ չափ ստաժ ունի, բայց հասցրել է ահագին բանի հասնել, իսկ ես հետ եմ մնացել։ Հարցնում էր՝ ինչու։ Իսկ ինձ դուր չի գալիս, որ ամեն օր երեխեքին մանկապարտեզ/դպրոցից վերցնելը էդ կարգի խնդիր ա իր համար, ինչպես հիմա, դուր չի գալիս, որ ինքն, էդքան յուրահատուկ բնական գեղեցկություն ունենալով, իր տեսքի հետ էդպես անփույթ է վարվում, դուրս չի գալիս, որ գործի հետ կապված ինչ-որ իր փնտրելիս հանկարծ պայուսակից դուրս են գալիս ուրբաթ օրվա խնձորները, որովհետև դրանք մոռացվել էին, ու պայուսակն էլ ոչ մի անգամ չի բացվել էս օրերի ընթացքում․․․ Ու ես չեմ ուզում կարիերա էդ գնով։
Էս ա։ Եթե ուզում եք ինձ ոգեշնչեք, նախ 1. եղեք երջանիկ, 2. երջանկության՝ ձեր ունեցած տեսակը պիտի ինձ դուր գա։
Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ ձեր սիրո համար։

Երեկ մի նյութ էի կարդում՝ քաղցկեղով հիվանդ մի կնոջ բաց նամակը բոլոր մնացողներին։ Ինքը մի քանի օրից մահանալու էր։ Երևի բոլորդ էլ պատկերացնում եք՝ ինչ էր գրել նամակում, ինչ խորհուրդներ էր տվել․ գնահատեք ամեն մի վայրկյանը, ձանձրալի աշխատանքի վրա ժամանակ մի վատնեք, այլ գտեք այն, ինչ ձեր սիրտն ա ուզում, շատ գրկեք ու շատ սիրեք ձեր մտերիմներին, հարազատներին․․․ Էսօր էլ՝ բուժկենտրոնից գործի գալիս, երթուղայինում, միգուցե դրա ազդեցության տակ, մյուս կողմից էլ կես-կատակ, մտածում էի, թե ինչ կլինի, եթե պարզվի՝ մահացու հիվանդ եմ։ Ո՞նց պիտի ծնողներիս դա ներկայացնեմ։ Ու հասկացա․ ես արածս ոչ մի բանի համար չեմ ափսոսի։ Կասեմ՝ ցավում եմ, որ ձեզ ցավ եմ պատճառել, որ ձեր ուզած աղջիկը չեմ եղել, ձեր հույսերն ու սպասելիքները չեմ արդարացրել, որ ձեր գերադասած ձևով չեմ ապրել։ Ցավում եմ անկեղծորեն, բայց չեմ զղջում։ Թե կարող եք, ներեք ինձ դրա համար։ Կափսոսեմ էն օրերը, երբ ծնողներին կամ ուրիշ մարդկանց զոհ գնալով՝ օրս ու դրա հաճույքներն եմ զոհել՝ անիմաստ տանը նստելով կամ ինչ-որ մեկին հյուր գնալով, ով ինձ անհետաքրքիր էր։ Կափսոսեմ էն գիշերները, երբ ուզեցել եմ թափառել փողոցներով ու չեմ արել։ Կափսոսեմ, որ մարդկանց ինչ-ինչ պատճառներով (գլխավորապես՝ կոմպլեքսներիս) քիչ եմ ցույց տվել սերս, զգալ չեմ տվել, թե ինչքան կարևոր են իրենք ինձ համար։ Երևի այսքանը։ Ուզած ու չարած բաների համար կափսոսեմ, չուզած ու արածների համար էլ մի քիչ, բայց ուզած ու արած ոչ մի բանի համար չեմ ափսոսի։ Ինչքան էլ որ սխալ համարվեն։

CactuSoul
29.09.2014, 02:47
Ինձ թվում ա՝ կյանքս նոր փուլ ա մտնում: Ասում էի՝

ձեզ պահեք ձեր գույզգույն կարկատանները
բայց հենց էն ժամանակ էլ գիտեի, որ գալու են էս օրերը, որ էլի փորձելու եմ ապրել, որ կյանքս կարկատվելու է ամեն հնարավոր ձևով: Արդեն ես էլ եմ ուրիշների նման կյանքս փուլերի բաժանում, դրանցով ընկալում այն: Ամեն մի փուլը մի կարկատան է:
Հիմա տանգոյի փուլն է, երևի թե նաև, ոմանց հետ ավելի շատ շփվելու շնորհիվ, ուրիշ պարերի: Փուլ, երբ լեգալ է նույնիսկ երեկոյան 10-ին նոր տնից դուրս գալը, դրա փոխարեն ուշ տուն գալուն կա չափ ու սահման՝ 1-2-ից ուշ չեմ գալիս: Փուլ, երբ ամրանում եմ, երբ ինձ կարողանում եմ լավ զգալ մենակ լինելով, ու ինձ ոչ ոք պետք չէ կողքիս: Փուլ, երբ գուցե նաև այլ կերպ սկսեմ նայել աշխատանքիս: Փուլ, երբ սառեցվում են որոշ մարդկանց հետ հարաբերությունները, կառուցվում են նորերը՝ ավելի թեթև, ոչ մի բան չպարտավորեցնող, ուրախ երանգներով: Փորձեմ թեթև նայել կյանքին: Տեսնեմ՝ դրանից ինչ դուրս կգա:

Հիմա զգում եմ՝ իրոք մարդիկ դերասաններ են, որ կյանք են խաղում: Նողկալի ա… քանի դեռ ինքս չեմ տրվել էդ խաղին:
Հիմա էդ խաղի մեջ եմ:

CactuSoul
30.09.2014, 12:20
Մի ցանկություն էլ ա կատարվում, ոնց հասկանում եմ։ Կյանքն ասում ա՝ էս չէ՞ր ուզածդ, դե տեսնեմ՝ ինչ ես անելու հետը։
Գրեթե անծանոթ միջավայր, սովորելու լի՜քը բան։ Էնպիսի բաներ, որ ավելի հոգեհարազատ էին թվում հեռվից։
Քեզ տեսնեմ, Անի՛, ցույց տուր - ուրիշներին չէ, ինձ - որ կարող ես, որ լավն ես, որ գոնե այս անգամ ի վիճակի ես հաղթահարել ծուլությունդ ու ապատիադ։
Չհիասթափեցնես, խնդրում եմ։ Ես հավատում եմ քեզ։
Ինքնավստահ եղիր, ու առա՜ջ։ Առանց վարանելու։
:friends:

CactuSoul
20.10.2014, 22:36
Էն որ բոլորը, ով պետք ա, քեզնից գոհ են (ծնողներին չհաշված), ու էդ առումներով, որով որ գոհ են, ինքդ էլ ես քեզնից գոհ, ու, կարելի ա ասել, տրամդ լավ ա, իսկ մի ուրիշ կողմից ճլորած ես ու թքածողական վերաբերմունք ունես շատ բաների նկատմամբ։ Ու էն, որ մտածում ես՝ էդ ամենը ո՞նց ես անելու, ընդհանրապես ո՞նց ա հնարավոր էդքանը հասցնել մարդավարի կյանքի ու, մասնավորապես, աշխատանքի հետ։ Բայց ուզում ես հասցնել։ Կոկորդիս ա հասել։ Մի֊երկու ամիս «սուրբ» դառնամ (ավելի ճիշտ՝ ռոբոտ), ինձ խելոք պահեմ, փորձեմ կյանքի ռեժիմ մշակել, դիետա֊միետա, բալքիմ վերջը լավ լինի։

Կարդացողներիցս ներողություն եմ խնդրում, սա շատ խիստ անձնական գրառում ա, ձեզ համար ոչ մի արժեք չպարունակող։ Նույնիսկ կարող ա (հուսով եմ) մի տարի հետո կարդամ ու չհասկանամ, թե ինչի մասին էր խոսքը։
Էնքան որ լարվածությունս գոնե մի՜ քիչ լիցքաթափել էր պետք, Դնևիս հիշեցի։
Ցավը տանեմ :kiss

CactuSoul
19.11.2014, 21:21
մենակությունն ընդհանրապես վատ բան չի
մենակ թե երբեմն, իսկ երբեմն էլ հաճախ, մենակ ես մնում, որովհետև կողքիդ ոչ ոք չկա այն եզակիներից, ում հետ կարող ես մենակ չլինել
***
ուզում ես խոսել, ուզում ես շատ բաներ ասել
բայց չես ասում
որովհետև վախենում ես հոգուցդ ելածը հոգուն չհասնի
վախենում ես լինել մի խումբ մարդկանցից մեկը, հերթականը
ոչինչ ավելի
***
հետաքրքիր զգացողություն ա՝ կորցնել մեկին, ում չես ունեցել իրականում
ու հատկապես՝ կորցնել, երբ իրականում չես կորցնում
ըստ սահմանման ու ի պաշտոնե՝ ոչինչ չի փոխվում
ամեն ինչ նույնն է

մենակությունն է հալյուցինացիաներ նկարում
երևի
միգուցե

իսկ գուցե և ոչ

գուցե ուղղակի կարոտում եմ

իսկ գուցե պարզապես ես էլ եմ ուզում էն ստանդարտ, «ճշտի մեջ» երջանկությունից
(բայց իմ ճշտի մեջ, էլի)



ասում ա՝ «հեշտ հանդիպում են, անցավ՝ բաժանվում»
ու հենց էդ «անցավն» ա ցավացնում
սխալ ա տենց ախր

~


http://www.youtube.com/watch?v=ULi9bD0x6TA

CactuSoul
19.11.2014, 21:40
Դնևս, ասում եմ՝ աչքիս անունդ փոխելու եմ, դնեմ «Ղզիկ օրագիր» :D Էս ինչքա՞ն ղզիկ փոստեր ես պահում մեջդ, այ տղա :))
Կատակ ա, Զավրս, չնեղվես :friends:

CactuSoul
22.12.2014, 23:14
Երևի էնքան եմ ինձ ուժեղ ձևացրել, արդեն ծնողներիս մտքով չի անցնում, որ ես էլ կարող եմ աջակցության կարիք ունենալ․․․ Ուժեղ ու ամեն ինչ ճիշտ անող մարդու կողքին ով էլ ասես՝ կարող է լինել։ Դա հեշտ է ու ձեռնտու։ Փորձեք ինձ հասկանալ, էլի․․․ Ես ինձ էնքան վատը չեմ համարում, ինչքան դուք եք ենթադրում մի փոքր բան բացահայտելով։
Հա, ես հոգեկան խնդիրներ ունեմ, ինձ համար դժվար ա ապրելը, էն էլ էս տեսակ կյանքում։ Որ կողմս նայում եմ՝ բոլորը կյանքին ինտեգրված ապրում են, ու լավ էլ ստացվում ա մոտները։ Մենակ ես (միգուցե էլի մի֊երկու եզակիներ, էն էլ կասկածում եմ) եմ աշխարհից կտրված, ոչ մի հոգեհարազատ երևույթ չեմ գտնում ինձ համար, էլ ուր մնաց՝ մարդ․․․ Ինչ էլ գտնում եմ, 100%֊ով այն չի, ինչ պետք է։ Ու դրանք էլ շատ հաճախ «վատ բաներ» են։ Դեռ լավ ա՝ ծնողներս տանգոյի ծագման պատմությունը չգիտեն, էդ մի բանին շատ ծուռ չեն նայում․․․
․․․Ուզում եմ՝ մեկը կողքիս լինի, ով ինձ կհասկանա։ Որ էնքան հարազատություն զգամ, որ ինքն ինձ գրկի, ու ես կարողանամ լաց լինել։
Քարացել եմ։ Ոչինչ չեմ զգում։
Ծնողներիս տանջում եմ, ով գիտի՝ ինչեր են զգում, ինչ են մտածում, իրենք իրենց ուտում են ներսից․․․ ու ոչ մի բան։ Բան չեմ զգում։ Ես գիտեմ, որ սխալ չեմ, գիտեմ, որ հենց ընենց տեղը ոչինչ չեմ արել/անում, եթե մի բան եղել է, ուրեմն էդպես էր պետք։ Եթե ուզում ես ինքդ քեզ մի վնաս տալ՝ ինքնասպանության փորձ կլինի, ալկոհոլ, թե հենց էդ նույն ծխախոտը, ուրեմն դրա համար առնվազն մի պատճառ կա։ Դա էլ զգալու պակասից ա։
Պատեր եք շարում, որ ի՞նչ։ Որ հետո՝ տեղը գալուց, ասեք, թե ես եմ հեռացել, չեմ շփվել հետներդ․․․
Կուզեի երբևէ զգացած լինել այն, ինչ զգում են իրենց մայրերի հանդեպ հարազատություն զգացող մարդիկ․․․ Կներես, մա․․․ Ահավոր ա։ Սարսափելի վատ դուստր դուրս եկա ես։
Բայց ես ուրիշ կերպ չեմ կարող, հավատացեք։ Ես ինքս ինձնից գլուխ չեմ հանում, ժամանակ չի լինում ուրիշներով հետաքրքրվելու։ Էնքան եմ մտածում մարդկանց մասին, հիշում եմ, կարոտում եմ, բայց սիրտ չկա՝ զանգել֊խոսելու, էլ չեմ ասում՝ հանդիպելու․․․ Չեմ ուզում ախմախ տրամս կապել իրենց վզին։ Համ էլ շատ ժամանակ ուղղակի խոսելս չի գալիս։ Բերանս չի բացվում։ Չեք հավատում։ Հոգնած եմ, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
֊
Չեմ արդարանում։ Էս ամենին արդարացում չկա։ Ուղղակի ես ուրիշ եմ, վատ իմաստով ուրիշ, նորմալ մարդկանց չնման։ Տարբեր եմ թե՛ ցանկություններով, թե՛ ձգտումներով, թե՛ երջանկության մասին իմ պատկերացումներով։
Ոնց որ կյանքս ապրած֊պրծած լինեմ, էլ ոչ մի բան աչքիս չի գալիս։
Երևի տենց էլ կա․ էն 3 տարին էնքան խիտ էր, ու էնքան կտրուկ էին էդ անցումները՝ լավից վատ, սառից տաք, քաղցրից դառն ու հակառակը, նյարդերս քայքայվեցին, ու հիմա ես էլ մաշված եմ՝ հոգով ու մարմնով։ Հա, հենց մարմնով էլ, հատկապես մարմնով, առողջությամբ։ Մաման գիտի՝ դիտմամբ չեմ օգնում իրեն, էլ չի մտածում, որ չեմ կարողանում, ի վիճակի չեմ։
Մի օր երևի կգժվեմ։ Նևրոզ։ Կամ տենց մի բան։
֊
Մեկ էլ էն մարդկանց եմ նախանձում, որ ընկեր ունեն, ում հետ կարող են կիսվել, ով իրենց կվստահի ու կհավատա։ Ասածներին չէ, հենց իրեն՝ որպես մարդ։ Կասի՝ դուխդ տեղը պահի, սաղ լավ ա ու դեռ ավելի լավ ա լինելու։ Ասի՝ ես կողքիդ եմ, ինչ էլ որ լինի։ Կամ էլ բան չասի․ ուղղակի լինի։
Էդպիսի ընկերոջ թեկնածուներ կան, ուղղակի հեռու են շատ․․․ ես կողքիս եմ ուզում։
Ուզում եմ, որ մարդիկ ինձ սիրեն, ու ես էդ զգամ, որ ոգևորվեմ։ Բայց մյուս կողմից գիտեմ, որ ոչ մի բանով սիրո արժանի չեմ, ու ինձ էնքան մեղավոր եմ զգում նրանց հանդեպ, ովքեր սիրում են․․․
֊
Կիսատ ա մեջս մի բան, ո՛չ ասելիք ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ գրառումս ամփոփել։
Անհամ ա ամեն ինչ։

CactuSoul
31.01.2015, 02:03
Ասում ա՝ «վերջը մենք իրար հետ ենք ամուսնանալու հաստատ»:
Ախր մի քանի տարի էլ ուշ ծնվեիր՝ երեխուս թայն էիր լինելու, է՞: Գիտեմ, որ կատակով ես ասում, բայց ամեն դեպքում:
Համ էլ ես մենակ ու տխուր չեմ: Լավ չի, որ տենց եմ երևում քո աչքին:

***
Երեկ զանգել էր մարդամեկս: Մտածեցի՝ տես, է՞, ի՜նչ զուգադիպություն. հենց իր մասին էի մտածում, զանգեց: Հետո խորացա ու հասկացա՝ որ պահին էլ զանգեր, «զուգադիպելու» էր...
Ո՜նց եմ կարոտել, ո՜նց եմ կարոտում...
«Դե գիտես, իմ ժամանակն աներևույթ ա» - ինձ համար դու ինքդ էլ ես աներևույթ...
Մի՜ պուճուր, ասեղի չափ բարակ մի շերտով ազատություն եմ տվել երազներիս ու հասկանում եմ, որ հա, ուզում եմ՝ ինձ սիրես, ուզում եմ՝ ամուսնանանք, ու միասին լի՜քը, խիտ գրաֆիկով գժություններ անենք անընդհատ, մինչև աշխարհի վերջը, մինչև կյանքի վերջը, ու մեզ նման գիժ ու երջանիկ երեխեք ունենանք, ու երջանիկ լինենք:
Սիրում եմ քեզ:
Չմտածես, երազանքներս երբեք ուսերիդ բեռ չեն դառնալու:
Ես քո ազատությունն եմ սիրում:
Դե հա, ու ոչ միայն...

CactuSoul
01.02.2015, 00:43
Որ մտածում եմ՝ ինչ եմ ուզում/երազում ու փորձում եմ դրան կողքից նայել, լացս գալիս է: Ախր էնքան պրիմիտիվ բաներ են: Ու ես դրանք չունեմ:
Օրինակ՝
* ուզում եմ գիրք կարդալ: Որ նորմալ նստեմ ու կարդամ, մի կես ժամ գոնե մինիմում: Չի լինում, ժամանակ չկա: Երբ էլ կա՝ կամ հաց ուտելու պահն ա կամ երթուղայինը, էն էլ շատ անհարմար ա, ստիպված եմ լինում kindle-ով կարդալ էդ դեպքում: Այսինքն սովորական գիրք կարդալու հարմար ժամանակ չեմ գտնում:
* ուզում եմ կինոներ նայել: Սերիալների մասին չեմ էլ խոսում: Էլի չեմ հարմարացնում:
* ուզում եմ որոշ ընկերներիս հետ մեկ-մեկ skype-ով խոսել: Հարմար չի. իմ անձնական տարածքը չունեմ:
* ուզում եմ ժամանակ առ ժամանակ ընկերներիս իմ/մեր տուն կանչել թեյ խմելու, կինո նայելու կամ ինչ-որ համով բան ուտելու: Տես վերևի կետը:
* ուզում եմ երբեմն մարզանք անել: Գիտեմ՝ չեք հավատա, բայց տեղ չկա տանը:
* ուզում եմ օնլայն դասընթացների մասնակցել, տարբեր հետաքրքիր թեմաներով դասախոսություններ լսել: Մի փոքր ցուցակ նույնիսկ ունեմ: Հարմար չի լինում:
+ ուրիշ մանր-մունր բաներ, էդ թվում զգալի մասը ստեղծագործական աշխատանքի հետ կապված:

Ըտենց: Մի տեսակ շատ սեղմ կյանք եմ ապրում: Անընդհատ ինչ-որ խորհրդավոր հույսով, որ մի օր մի բան կփոխվի, շատ շուտով: Ու արդեն տասը տարի կլինի՝ էդ շուտը չի գալիս:
Տխուր չեմ, ուղղակի փաստերն եմ արձանագրում:


Հ.Գ.
Ուրիշ մակարդակներում շատ այլ ցանկություններ էլ ունեմ, որ էլի մեծ բաներ չեն, բայց չեմ կարողանում իրագործել: Հիմա ամենատարրականների մասին էի խոսում:

CactuSoul
02.02.2015, 03:39
- Դե հլը պատմի՝ տենամ՝ ի՞նչ նորություն ունես:
- Ոչ մի առանձնապես:
- Ոչ ոք չկա՞ կյանքումդ:
- Չէ հա:
- Բա խի՞:
- Դե... երևի ինձնից ա: Երևի ուղղակի չեմ ուզում, թե չէ կլիներ:
- Բա ինչի՞ չես ուզում:
- ...
- Ասա՝ դու էլ ես իմ օրին, էլի:
- Չէ, քո օրին չեմ, իմն ուրիշ ա...
- Ինչո՞վ ա ուրիշ:

Դե արի ու մարդուն խոստովանիր, որ էնպես չի, որ ընդհանրապես չես ուզում հարաբերություններ հաստատել, որ կա մի բացառություն... որ էդ բացառությունն ինքն ա...
Դե արի ու խոստովանիր էն դեպքում, երբ հստակ գիտես իր դիրքորոշումն էդ տեսակ հարցերում, ու գիտես, որ դրանք քո օգտին չեն բնավ...

*
Ու մեկ ա, ես երջանիկ եմ, երբ կողքիդ եմ: Ուր էլ որ լինենք, ինչից էլ որ խոսելիս լինենք կամ լռենք, հյութ խմենք, թե ալկոհոլ, մենակ լինենք, թե ընկերներով: Ու որ շատ զարմանալի ա՝ անբասիր երջանիկ, առանց որևէ տխրության, անհանգստության, չգիտեմէլինչի նշույլի:


~


https://www.youtube.com/watch?v=SR6iYWJxHqs

CactuSoul
06.02.2015, 00:59
...Իսկ ինձ երևի պետք ա մեկը, ում հետ կխոսեմ, ով ինձ կլսի ու կասի՝ «դու իրոք դեբիլ ես, հետ դարձի» կամ «կյանքը մի անգամ ա տրված, դուխով, լավ ա սաղ»...
Էսօր մի պահ մտածեցի՝ բա հետո՞, վերջը կարող ա՞ իրոք ինքնասպան լինեմ մի օր, թե՞ կապ չունի՝ ինչքան կանհամանա կյանքը, մեկ ա, կգոյատևեմ:
Չկարողացա ես մարդ լինել, հասարակական էակ դառնալ: Զգալով եմ առաջնորդվում, ու սխալվում եմ ամեն քայլի, որովհետև մենակով էս կյանքը չես ապրի, իսկ ուրիշ ոչ մեկի զգացողությունները քոնի հետ ռեզոնանսի մեջ չեն մտնում, որովհետև բոլորը քիչ թե շատ հասարակական էակներ են, մտածում են, օրենք ու կարգ ունեն, սկզբունքներ ու չափանիշներ:

Գինի ա պետք խմել, գինին լավ ա ազդում, տրամադրություն ա բարձրացնում: Բեխերովկան, չնայած դարչնահամի, բեխեր ա ազդում (Յոժիկի ծնունդը վկա):


Sometimes it feels it would be easier to fall
than to flutter in the air with these wings so weak and torn...


https://www.youtube.com/watch?v=ZQvMXKWvs8Q

CactuSoul
09.02.2015, 21:42
Զգում եմ, որ չէ, ինքը չի, չի կարող լինել։ Ու միևնույն ժամանակ հաշվի եմ առնում բազմաթիվ խորհուրդներն, էդ թվում՝ հենց իր հորդորները՝ փորձել, միանգամից հնարավորությունից չհրաժարվել, բլա֊բլա֊բլա․․․
֊
Բաներ կան, որ ուզում եմ ասել քեզ, Դնև՛, ֊ մտածածս, զգացածս ֊ բայց չեմ կարող․ նման բաների մասին բարձրաձայն չեն խոսում, ընդունված չի։ Ու բազմաթիվ մարդիկ (եթե ոչ բոլորը) ինձ սխալ կհասկանան։
Կամ էլ՝ ճիշտ։ Միգուցե էդ ե՞ս ինքս ինձ չեմ ճանաչում, իսկ էն, ինչ տեսնում են կողքից, ավելի ճիշտ է։
֊
Ինչո՞ւ երբեք ոչինչ լիարժեք մեր ուզածով չի լինում․․․
֊
Էն ավտոբուսի միջի տղային կուզեի էլի տեսնել։ Տեսնես՝ ինչու չզանգեց։ Կարծում եմ՝ ինչ֊որ թվանշան սխալ է գրանցել շտապելիս, կամ էլ մտածել է, թե իր ինչի՞ն է պետք աղջիկն, ով միանգամից անծանոթին հեռախոսահամար է տալիս։ Բա ի՞նչ անեի։ Ասեի՝ չեմ տալի՞ս, գնա՞։ Ու վե՞րջ։ Բայց ինձ հետաքրքիր էր էդ մարդը, իսկ տեղում հետը խոսել չէր լինի․ հա՛մ ես էի շտապում, հա՛մ ինքը։ Օֆ֊աման֊եսիմ֊է՜, զզվում եմ ձևականություններից ու պայմանականություններից։
Դե լավ, է, անցած լինի։
֊
Մեկ ա, ես աննորմալ եմ։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ոնց կարող եմ էսպիսին լինել, էս տեսակ հակասական բաներ զգալ։ Էսքան հարաբարական լինել ու սուբյեկտիվ։
֊
Գրողը տանի, խի՞ են էս կյանքն ըսենց բարդացրել։ Հանգիստ մեզ համար ապրեինք, էլի։

Հ․Գ․
Էն, որ զգում եմ, որ մտքերս կրկնում եմ Դնևումս։ Ձանձրալի եմ դառնում երևի։
Ի՞նչ արած։

CactuSoul
12.02.2015, 02:41
Հետաքրքիր ա բայց: Էն, որ որտեղից որտեղ սկսում են աչքովդ բաներ ընկնել, որ առաջ երբևէ չէին ընկնի (ասենք՝ բան ես նայում, մեկ էլ կողքի առաջարկվող հղումների մեջ մի բան ուշադրությունդ շեղում ա), ու որ մի-երկու կցկտուր բառերից անում ես քեզ հասու միակ հնարավոր ենթադրությունը, ու այն ճիշտ ա դուրս գալիս...
Մեր հոգեկան ու հոգևոր խնդիրները մեզ բերին ու հասցրին այս կետին, երբ դու դրանց լուծումը գտնում ես էնտեղ, որտեղ հասել ես, նրա մեջ, ում գտել ես, իսկ ես, օրինակ, էնտեղ եմ, ուր խառը զգացողություններ են, ուր ուղեղս ցնդում ա մեկի համար, ահռելի գորովանք եմ զգում մյուսի հանդեպ, իսկ էս մարդամեկի հետ դեռ չեմ ջոկում՝ ինչն ինչոց ա:
Իմիջիայլոց, նոր ասում էր՝ «տնեցիքին կբարևես իմ կողմից»: Իսկ կիրակի կարող ա միասին եկեղեցի գնանք՝ պատարագի:
Բայց խոխմ ա, որ մարդ կարող ա օրական եսիմքանի սիրուն աղջկա հետ կրքոտ "լատինո" պարի, հետո գնա ու եկեղեցում «ծառայություն մատուցի»:
Սյուռ ա էս ամենը :}

CactuSoul
15.02.2015, 05:07
Վալենտին
Ապրածս գրեթե 30 տարիների ընթացքում էդպես էլ առիթ չեղավ էս տոնն ըստ սահմանման նշելու, նվերներ տալու ու ստանալու: Նույնիսկ էն տարիներին, երբ մենակ չէի:
Էս անգամ ստացա սիմվոլիկ նվեր, նրանից ումից կուզեի ստանալ: Սրտիկ-շոկոլադ՝ երկար չոփի վրա ամրացված: Ուղղակի նվերի խորհուրդն էր ուրիշ: Մոտավորապես՝ մաղթում էր, որ գտնեմ կեսիս, ամուսնանամ, որ «հարուստ տղա լինի, հորով-մորով», էլի ուրիշ լավ-լավ բաներ: (Միակ վատը կես կատակ ասված «հանրապետականն» էր, էն էլ ասացի, որ դուրս չեկավ, էլ չմաղթեց:)


https://www.youtube.com/watch?v=6T22IDp8dDc

CactuSoul
08.03.2015, 23:52
[Մարդամեկին]
Մենք մեր ամբողջ կյանքն էլ ենք սենց անիմաստ անցկացնում, ինչպես էս տոնական օրն անցկացրինք...

CactuSoul
05.04.2015, 02:39
Իրոք չեմ հասկանում՝ ոնց ա սենց լինում, ինչու: Ամիսներով քեզ չեմ տեսնում, կարողանում եմ ինձ զսպել, չմտնել ու Facebook-ում նկարներդ չնայել, կարոտում եմ զուսպ, գիտակցված, առանց ավելորդ սրտխփոցների, առանց խանդի, առանց նեղանալու, թե ինչու ինձ չես հիշում: Ի վերջո հասնում եմ էն կետին, երբ ինձ թվում ա, թե քեզ նորմալ ու ադեկվատ եմ վերաբերվում, ինչքան էլ որ շատ եմ սիրում:
Ու մեկ էլ նկար ես ավելացնում:
Սովորական, գրեթե անորակ:
Նայում եմ դեմքիդ ու կես ակնթարթ հետո ամեն ինչ ուրիշ է: Քաշում ես ինձ, ձգում ես, բառացի: Ուզում եմ մոտ լինել քեզ, հպվել քեզ, զգալ:
Ուզում եմ տեսնելուց, ուսումնասիրելուց, likeելուց հետո փակել նկարը, անցնել ուրիշ բաների՝ չի ստացվում: Մեկ էլ էն եմ զգում, որ րոպեներ են անցնում, իսկ ես դեռ քեզ եմ նայում ու չեմ կարողանում կտրվել:

Երևի իրոք դու էն միակ մարդն ես, ում հետ ես կարող էի երջանիկ լինել: Ուրիշ ոչ մեկի [հետ] էդպես չեմ զգացել, ինչպես քեզ:
Ու ինչո՞ւ ա կյանքն էնպես դասավորված, որ դու երբեք չսիրես ինձ:

CactuSoul
10.04.2015, 02:37
Այ սենց, մեկ-մեկ զանգի, խոսենք, սիրտս հովանա: Ու չնայած մաման կողքիս էր, ու ստիպված եղա զանգդ անջատել, բայց երևի մենակ ես գիտեմ, թե սիրտս ինչ ուրախությամբ ա լցվում, երբ մեկ էլ անակնկալ հենց քո զանգն ա հնչում:
«Թող որ էս են մեր օրերը, ի՞նչ հոգ՝ կյանքը ոնց կանցնի...»


https://www.youtube.com/watch?v=rElLsEGv5as
*
...ուղղակի դու չես ուզում ինչ-որ մեկին գտնել, որ չկորցնես ազատությունդ, իսկ ես ուզում եմ գտնել ինչ-որ մեկին, որ գտնեմ/ավելացնեմ ազատությունս: Դրա համար էլ դու չես փնտրում, իսկ ես չեմ գտնում:

*
*
*
Ու երևի մենակ ինձ նման տհասները կարող են էս իրավիճակում գրեթե երջանիկ զգալ ))
"І я на небі..."


https://www.youtube.com/watch?v=pylCbnEglT4
Շնորհակալ եմ, որ զանգեցիր:

CactuSoul
12.04.2015, 00:29
Չհանդգնե՛ս գնալ առանց ինձ գրկելու, խնդրում եմ...


գրկիր ինձ
նուրբ, բայց ամուր ու ջերմ
գրկիր այնպես
որ զգամ՝ դու միշտ կողքիս ես
նույնիսկ եթե բաժանվենք առհավետ

գրկիր ինձ
ինչպես վերջին անգամ
(գուցե հենց վերջինը լինի)
գրկիր, որ խաղաղվեմ
որ պաշտպանված զգամ
գրկիր ինձ
ինչպես վախեցած փոքրիկի
04.01.15


https://www.youtube.com/watch?v=--Wokwe4-i0

CactuSoul
19.04.2015, 02:48
Երբ համեմատում եմ իրեն ու ինձ, գիտակցում եմ, որ ես շատ ավելի լավն եմ: Եթե մնացած բաները դեռ հաշվի չառնենք, արտաքինով որ հաստատ համեմատությունն իմ օգտին ա: Որոշ ուրիշ առումներով էլ, եթե էսօրվա կարճլիկ հանդիպումով կարողացա ճիշտ պատկերացում ստանալ:
Դրա համար չեմ խանդում:
Երևի սա ուղղակի նախանձ ա: Որ ինքն էդքան հաճախ քեզ տեսնելու հնարավորություն ու իրավունք ունի, էն էլ էն կարգավիճակով, որ դու իրեն շնորհակալ ես:
Չգիտեմ: Կարոտել եմ քեզ:
Ուզում եմ իմ տեղն ունենալ քո կյանքում: Քո ասելով՝ ունեմ: Բայց ուզում եմ ավելի շատ լինել, ավելի մեծ տեղ ունենալ, ավելի կարևոր լինել: Տեսնես՝ ի՞նչ ա պետք անել դրա համար:
Չնայած նորմալ մարդն իմ փոխարեն հակառակը կուզեր: Հեն ա, բոլոր խելքը գլխին մարդիկ, ովքեր քիչ թե շատ քո հանդեպ զգացածիս մասին գիտեն, խորհուրդ են տալիս քո մասին չմտածել, ու ընդհանրապես, խզել հարաբերությունները:
Բայց ես չեմ կարող: Որովհետև չեմ ուզում:

He's never been my man. And you're no Jolene either. But still this is the song I recalled today:


https://www.youtube.com/watch?v=qGEubdH8m0s


Հ.Գ.
Իսկ միգուցե իմ ողջ կյա՞նքն ա չեղած տեղից հնարված:

CactuSoul
03.05.2015, 02:11
Մաման մտել էր խոհանոց ու լացում էր
հեկեկում էր
ու ես
չեմ զգում ոչինչ
ու եթե մեղավորության զգացում ունեմ, ապա, կներես մամ, միայն նրա համար, որ պիտի մեղավորություն զգայի, պիտի վատ զգայի ու չեմ զգում
էնքան կուզեի, որ լավ զգաս
բայց, անկեղծորեն, չգիտեմ՝ ինչ անել դրա համար
երևի պետք չի էսքան անկեղծ լինել
պիտի թաքցնել, տեղն եկած տեղը խաբել, անել էն, ինչ անում ա Տաթևը ու իր նման հազարավորները
որ ինքդ անես էն, ինչ ուզում ես, բայց ծնողներին էլ չնեղացնես
պարտադիր չի, որ ամեն տրված հարցին անկեղծ պատասխան տաս
որից իրենք կանեն հետևություններ, որ իրականությունը չեն արտացոլում
ու ավելի ահավոր ա, երբ արտացոլում են
ու իրենք դրանից վատ են զգում, էն դեպքում, երբ քեզ համար դա նորմալ ա
---
հա, ես անխելք բաներ եմ անում
հա, ես երևի դեպրեսիվ, հուսահատ բաներ եմ անում
հա, երևի սխալ եմ, պետք չի
հա, չգիտեմ՝ խի
---
երևի աննորմալ եմ, որ «ուրիշի» մեքենան եմ նստում, կամ որ որևէ մեկի հետ, էն էլ հակառակ սեռի, էն էլ երեկոյան/գիշերը գինի եմ խմում (պիցցան դեռ մի կողմ)
իրեն հարգող աղջիկը տենց բան չէր անի
իրեն հարգող աղջիկը հիմա վաղուց մեկի հետ ամուսնացել էր, երեխեք էր ունեցել ու իր համար խախանդ, երջանիկ ապրում էր, մերն էլ վրան գոնե էդ թեմայով որ հաստատ չէր խոսում
---
7
---
ու սիրտս էլի ընկնում ու փշուր-փշուր ա լինում էն մարդամեկի լուսանկարներից
ու չեմ հասկանում՝ ինչ եմ անում
ու չեմ հասկանում՝ ուզում եմ, թե չէ, կարելի ա, թե չէ
ու մեկ ա, հավես օր էր, վերջն էլ հետը
ու Երևանի տեսարանը, ու սալյուտները, ու գինին, ու անձրևը, ու նույնիսկ ուրիշ մեքենաների՝ ուղիղ մեզ վրա գցած լույսերը
էդ նույնիսկ ռոմանտիկա չի, էդ իրականությունն ա, չոր իրականությունը
կյանքն ա, որի զարկերակը պիտի բռնես ու ապրես, ճիշտն էդ ա
իմ ճիշտն էդ ա
---
չգիտեմ
---

https://www.youtube.com/watch?v=lX3uCuFKlqw
---
ու սենց մինչև ե՞րբ...

CactuSoul
06.05.2015, 01:39
Գնում ես...
*
Փոխվել ես շատ, լրջացել ես, մեծացել: Հասունացել ես, ու ոչ միայն դրական իմաստով, նաև դրա հետ եկող դառնությամբ ու տխրությամբ:
*
Էդպես էլ չասեցիր՝ ով էր փորձ արել քեզ սեփականացնել:
*
Ասում ա՝ էն օրը նենց տպավորություն թողեցիր, ոնց որ գժվում ես իմ համար, ու ահավոր խանդում ես, որ ինքն էնտեղ ա: Երևի դրա համար էդ օրը հիշեցրիր Մ.-ի հետ պատահական առաջին հանդիպումը, չէ՞, երբ ինքն էլ ինձ վրա էր նման մի տպավորություն թողել:
Ազնիվ խոսք, չէի ուզում: Բայց եթե էդպես ա երևացել, արդարանալու տեղ չունեմ, էդպես էլ կա: Միգուցե էդքան ծանր չտանեի, եթե ակնարկած լինեիր, որ մենակ չես: Բայց դե: Անցած լինի:
*
Ասում ա՝ ամոթ էլ ա, մեծ աղջիկ ես:
Ասում եմ՝ մեծ եմ, հա, բայց ախր աղջիկ եմ, չէ՞...
*
Շնորհակալ եմ, որ ինձ, իմ դերը քո կյանքում գնահատում ես: Որ սենց պահերի ինձ ես հիշում:
Գիտեմ, որ էդ դերը քիչ մարդիկ են ունենում, որովհետև չափազանց անձնվեր ու մեծ սիրտ ա պետք դրա համար, ու անսահման մեծ սեր: Ամեն մեկը պատրաստ չի դրան:
*
Ասում ա՝ դու ուրիշ ես, դու էմոցիոնալ չես:
Ուհու, էմոցիոնալ չեմ, դրա համար էիր նաև ասում, թե լավ արեցի, որ էն օրը (դե, մեր ծանոթության, էլի) ինձ տենց պահեցի... Հեչ էմոցիոնալ չէի, հատկապես հաշվի առնելով ծանոթ-ընկերների զգալի քանակի ներկայությունը:
*
Ասում ա՝ դու էլ էիր մի ժամանակ ուզում ինձ սեփականացնել, բայց ես քեզ դաստիարակեցի:
Երբեք չեմ ուզեցել քեզ սեփականացնել: Ընդհակառակը. երազել/-ում եմ ինքս քո «սեփականությունը» դառնալ:
*
Ասում ա՝ գնում եմ
ու ընենց տխուր ա ասում
ոչ ընկճված, տխուր ուղղակի, մի քիչ էլ դառը
*
Մի գնա, մի քիչ էլ մնա... Գոնե համերգին էստեղ կլինես, չէ՞, գնանք:
Ես, իհարկե, կդիմանամ, բայց դու մի թող ինձ սենց...
*
Մեզ ժամանակ ա պետք իրար հետ: Սենց քիչ չէ, երկար, ու առանց ուրիշների ներկայության: Ու ալկոհոլը՝ օյաղից սկսած, աստիճանաբար, ոչ էսօրվա պես:
Ուզում եմ խոսել, ուզում եմ՝ խոսես: Ես լի՜քը բան ունեմ քեզ ասելու, ու զգում եմ՝ դու էլ ես լիքը, ուղղակի չես ուզում արտահայտվել:
Ուզում եմ՝ իմանաս, որ ինչ էլ լինի՝ հետդ եմ, կողքիդ եմ:
Ոնց դու էիր ասում՝ նույնիսկ երբ ամուսնանամ, երեխեք ունենամ: Հա, կգաս մեր տուն )) Հուսով եմ՝ ամուսինս չի խանդի )
Ի դեպ, ինձ հարսանեկան տրնգի ես պարտք )) ես քեզ դա դեռ կհիշեցնեմ ))
*
*
*
ոչ ոքի քեզ պես չեմ սիրել
ոչ ոք քեզ ինձ պես չի սիրի

CactuSoul
17.05.2015, 01:56
Ընենց ուզում եմ էս վերջին օրերի մասին ինչ-որ բան գրել: Բայց համ էլ չեմ ուզում:
Սոցիալական շփման պակաս ունեմ: Ու էդ պակասն ինչ-որ կերպ լրացվում ա, ուղղակի երևի ոչ ընենց, ոնց կուզեի, ոչ էն մարդկանց միջոցով, ում կուզեի, ում կարոտում եմ:
-
Վախենում եմ նրանից, ինչ դառել եմ: Բոլոր արարքներիս համար արդարացում ունեմ, ոչ մի (չ)արածիս համար վատ չեմ զգում, ինչքան էլ իմանամ, որ սխալ էր: Երևի բառերով չկարողանամ բացատրել, բայց հոգուս խորքում ինքս ինձ հասկանում եմ ու ընդունում, նույնիսկ՝ սիրում: Ու սիրում եմ հենց էդ սխալների (կամ «սխալների») համար, ու այ դա էլ հենց ինձ վախեցնում ա:
-
Գրողը տանի, ամեն դեպքում, չի կարելի էդքան անկեղծ լինել:

CactuSoul
22.05.2015, 23:08
էսօր չգիտեի՝ ոնց մեջտեղից ճղվեի, որովհետև 2 տարբեր բաներ կային, որոնց ուզում էի մասնակցել: Վերջը տեսա, որ առաջինին չեմ հասցնում, որոշեցի երկրորդին գնալ: Էն էլ էնքան տրանսպորտի սպասեցի, որ դրանից էլ ուշացա, էդ էլ հերիք չի՝ պարզվեց՝ տեղը սխալ էի հիշում, մի ահագին պիտի իջնեի: Էդ ուշացած հալով որոշեցի, որ պետք չի: Ափսոս: Մեկը մեկից լավ միջոցառումներ էին:
Դրա փոխարեն, երբ կանգնած մտածում էի՝ ում զանգել, ուր գնալ, ինչ անել, որովհետև էդքան շուտ տուն գնալ չէի ուզում ուրբաթ օրով, մարդամեկն ինքն ինձ զանգեց:
Չեմ ջոկում՝ ինչ եմ զգում: Տեսնես՝ ճի՞շտ էին էդ կնոջ ասածները: Սաղ ցավն էն ա, որ լավ էլ հավանական եմ համարում: Բայց չեմ ուզում հավատալ:
Ու զգում եմ, որ լիքն ես, ու սիրտս պայթում ա մանթոյից, որ ասում ես՝ քեզ չեմ կարող ասել: Բա էլ ո՞ր օրվա ընկերդ եմ: Թե՞ մենակ խոսքեր են, հավես ա սրա-նրա մոտ գլուխ գովալ, որ ինձ նման ընկեր ունես:
Չես էլ պատկերացնում՝ ինչ կարող եմ քեզ տալ: Թեկուզ հենց մենակ նրանով, որ խոսես հետս: Վստահ եմ՝ կկարողանամ օգնել, որ դուրս գաս էդ վիճակից, որ լավ զգաս: Ափսոս...

CactuSoul
23.05.2015, 01:00
Ասում ա՝ առավոտից քո անունն ա տալիս, շատ ա կարոտել:
Մեկ էլ էն, որ ասեցիր՝ շատ սիրուն եմ էսօր:
*
Սիրում եմ կառչել լավագույնից, թեկուզ չնչին, աննշան լինի, թեկուզ մնացած մեծ-մեծ ամեն ինչի վրա աչք փակելով:
:(
*
Ո՞նց հասնեմ քեզ, գրողը տանի:
Ո՞նց հասնեմ ինձ...


https://www.youtube.com/watch?v=97ZyC__ALRc
*
Էնքան հավես էր նոր գործեր տեսնելը: էն դեմքովը հատկապես լավն էր: Ո՞ւմ էիր պատկերել:
Ու շատ ուրիշ ու միևնույն ժամանակ համահունչ ա էդ բոլորի մեջ նայվում Նա...

---

Հ.Գ.
Ասում ա՝ «քո մեջ ինչ-որ բաներ կան, իսկ ես անզգա մարդ եմ»: Անզգա չես, ու դու էլ էդ գիտես... Ուղղակի հասկացի, թե ով եմ ես իրականում ու բացվի իմ առաջ... Ես հո քեզնից «հավերժ սեր» չե՞մ ուզում...

CactuSoul
29.05.2015, 00:01
լավ էլի, ինչքա՞ն կարելի ա, մամ
ամեն օր, ամեն անգամ իրար երես տեսնելիս, միշտ նույնը, միշտ նույն թեմաները, նույն բառերը, նույն ձևակերպումները
չես պատկերացնի՝ ոնց եմ ներվայնանում
էն, որ ասում ես՝ մի գոռա (էն դեպքում, երբ չեմ գոռում, ուղղակի ձայնս չեմ ցածրացնում հատուկ, չեմ շշնջում), էն որ չեմ դիմանում ու ասում եմ՝ լավ եմ անում, էդ նրանից ա, որ ներվերս ահավոր խախտվում են
դու էդ չգիտես, դու չես կարող երևակայել, թե ներսումս ինչ ա լինում, թե ինչքան էներգիա ա ծախսվում մենակ էն բանի վրա, որ ցնցումների մեջ չընկնեմ կամ նյարդայնությունից լաց չլինեմ
ինձ իմիջիս մեջ պահեմ՝ սառը, անտարբեր, էն որ ոչ մի բան իրեն հունից հանել չի կարող
հա, ես տենցն եմ )
մտքիդ ծերով անգամ չի անցնում, որ էդ նշածդ «թերությունը» սրվում ա առաջին հերթին հենց ներվայնությունից
մտածում ե՞ս՝ իսկ ես արդյո՞ք մեղավոր եմ նրա համար, որ դա կա, կամ ինչո՞վ եմ մեղավոր, որ անբուժելի ա
ինձնից հասնող հնարավոր ամեն ինչ փորձում եմ անել, մասնավորապես՝ փորձում եմ դրական մտածել ու հանգիստ մնալ, էդ առումով որ հաստատ քո խոսելով ու մեղադրանքներով ինձ չես օգնում, հավատա
ու էն, որ բան չեմ անում, էն որ տանը մենակ եմ լինում՝ ինձ կորցնում եմ ու չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց վայելեմ մենակությունս (ամոթ էլ ա ասելը), ու տենց էլ անկապ անցնում ա ժամանակը
էն, որ կինո նայել կամ գիրք կարդալ չեմ կարողանում, ոչ էնքան նրա համար, որ ժամանակ չունեմ, այլ նրա, որ, ոնց որ օրինակ հիմա, երբ ուզում եմ մի բանի վրա կենտրոնանալ, դու անպայման պիտի գաս ու սկսես էլի նույն թեմաներից բողոքել, էլի նույն ջուրը ծեծելու ենք եսիմքանիհազարերորդ անգամ
հոգնել եմ
ի՞նչ կլինի՝ ինձ ներես նրա համար, որ ուզածդ քեզ տալ չեմ կարող, ու ինձ հանգիստ թողնես
հա, ես վատն եմ, շատ վատը, էն ջղայնացած ժամանակ ինչ ասում ես ինձ, ճիշտ ես ասում
կլինի՞՝ իրար ընդունենք ընենց, ոնց կանք
ես ոչ միայն չեմ կարողանում, այլև չեմ էլ ուզում տեղավորվել քո իմացած կաղապարների մեջ
հա, ծույլ եմ
հա, ոչ մեկի ու ոչ մի բանի պիտանի չեմ
հա, շատերին հնարավորություն չեմ տվել հետս մտերմանալ
ու համարում եմ, որ լավ եմ արել, ճիշտն էդ էր
կլինի՞՝ գոնե փորձես, չեմ ասում հարգել ինձ ու իմ որոշումները, գոնե էդքան չկենտրոնանալ ինձ ու էն բանի վրա, որ կողքերդ ուրիշները քո երազանքներն են իրականացնում, իսկ ես՝ ոչ
կլինի՞՝ մի՜ քիչ էլ սեփական կյանք ունենաս, ինչ-որ քեզ, քո անձին վերաբերող բան ուզես, սեփական նպատակներ ունենաս
հիմա ես էլ սենց բռակ դուրս եկա, կներես, ճիշտ ա, ափսոս էր կերածս կաթը, բայց ի՞նչ արած
դու լուծումներ չես առաջարկում, վերացական բաներ ես ասում, որ կիրառել չեմ կարող տարբեր պատճառներով
մենակ նեղվում ու նեղում ես
ու որ ամեն անգամ շեշտում ես, թե՝ «քո տարածքը» սենց ու նենց, ինձ լրիվ ես թևաթափ անում
էս իմ տարածքն ա՞, ինչո՞վ, ո՞նց
նրանով, որ պայուսակս ստեղ ա դրվա՞ծ, կամ նոթբուքս, հա՞
դրանով եղավ, որ սա իմ տարածքն ա
չէ-չէ՜, ասեմ ավելին. սա իմ սենյակն ա, բա ո՞նց )
մի տեղ, ուր սկի առանձնանալ մի կինո նայել չես կարող, որն սկի դուռ չունի
էս ամեն ինչն ինձ հանգեցնում ա նրան, որ գիշերները հաճախ շատ ուշ եմ քնում, որովհետև գոնե էդ ժամանակ կարող ես մենակ լինել մտքերիդ ու ապրումներիդ հետ, կարող ես փորձել քեզ հոգեպես հավաքել ու փորձել դրական մտածել
ու հա, ես տանն ինձ բույսի պես եմ զգում, ոչ ավել
չգիտեմ, երևի թուղթուգիր կա վրաս արած :Դ
դրսում ես ահագին ուրիշ եմ
դրսում ես հաճախ ինձ սիրում եմ ու լավ եմ զգում
մեկ-մեկ նույնիսկ ուրիշներն են սիրում, պատահում ա :Դ
դառնություն ա լցվել մեջս, ուզում եմ լաց լինել, չի հասունանում, կոկորդիցս էն կողմ չի անցնում, հետ եմ վարժվել լացելուց երևի
*
սաղ լավ կլինի, Ան ջան, կարևորը՝ չդավաճանես ինքդ քեզ
-

CactuSoul
06.06.2015, 01:30
Ասում ա՝ իմ պես լկտի մարդու հանկարծ չսիրես, Ան
ասում եմ՝ շուտ ասեիր, էլի: հետո գիտակցում ու ավելացնում՝ չնայած ե՞րբ ասեիր, ժամանակ չտվեցի

էնքան լավ ա, երբ քեզ հետ եմ, երբ խոսում ես հետս
էլի զգում եմ, որ վատ ա վիճակս, բայց երբ կողքիս ես, էդ էլ ա քաղցր թվում
այ հիմա, երբ գնացել ես, երբ էլի երազ ես թվում, ամեն ինչ ավելի տխուր ա երևում

ասում ա՝ դու որ ինչ-որ մեկին սիրես, մեկի հետ ինչ-որ վիճակի մեջ լինես, դու թագուհի կլինես (մոտավորապես սենց; գիտեմ, որ չի հասկացվի, բայց ես հասկացա)
ու ես ապշում եմ / հիանում / շոյվում, որ էդքանը գիտակցում ես, որ հասկանում ես՝ ես ոնց եմ կարող սիրել (կամ գուցե՝ ոնց եմ սիրում քե՞զ)

Էդ ի՜նչ ուղիղ մարդ էր էդ Հ.-ն, դզեց ) Չնայած երևի հարբել էր, տրամն էլ էն չէր, դրանից էր, բայց ամեն դեպքում: Ասում ա՝ ես քեզ ավելի վուլգար էի պատկերացնում, կներես :Դ Իրեն էլ ասում ա (էն բանից հետո, երբ նա բացատրում ա, որ ինձ հետ նույնիսկ մի նկար չունի էսքան տարվա մեջ)՝ ես գիտեմ, Ա.-ն ա, չէ՞, իրա հետ նկարներ ունես ֆեյսբուքում )
Ծնունդդ շնորհավոր լինի, Հ. ջան... Երջանկություն քեզ... Գիտեմ, դժվար ա լինելու...

Ասում ա՝ հը՞, կարոտել էի՞ր ինձ... կարոտդ առա՞ր...
Ու ես դեռ նոր-նոր էի տեղ հասել )
Էսքանից հետո էլ չէ, չառա կարոտս: Ո՞նց առնեմ: Չի լինում տենց բան: Չեմ պատկերացնում:

Ասում ա՝ ես էսօր կամ, վաղը չկամ
տո գիտեմ, է՜... էն առաջին իսկ օրից գիտեի, նորություն չի
ու էն էլ գիտեմ, որ «թեկուզ 60 տարի հետո էլ հանդիպենք՝ մենք ընկերներ ենք»
լավ ա, որ դու ես էդ ասում, ոչ թե ես

ծաղիկս տուն չբերեցի, խրել եմ շքամուտքի պատուհանագոգի ալոեի հողի մեջ...

#լիքը #կիսատություն

CactuSoul
08.06.2015, 00:56
Էսօրվանից... շատ բան չեմ ասի:
Լավ չէր, որ լավ չէիր, ինչքան էլ որ փորձում էիր ուրախանալ: Էդ ուրախանալու ձև չի:
Լավ էր, որ ասեցիր, թե էսօր քո հետ ընկերություն արեցի: Մանրից զգում ես՝ ես ով եմ: Երևի:
*
Ամենաանհարմար պահը՝ երբ նոր մտել եմ, ընդամենը բարևել, երբ նա մի պահ դուրս եկավ, իրենք երեք-երեք նայում են աչքերիս մեջ ու հարցնում՝ «դու ***-ին սիրում ե՞ս»... Չգիտեի՝ ինչ ասել: Ասում եմ՝ «ինչի դուք չեք սիրո՞ւմ», մարդամեկն ասում ա՝ սիրում ենք, բայց մենք տենց չենք սիրում... Բան չպատասխանեցի, լղոզեցինք, գնաց: Բայց դե ջոկում են մարդիկ փաստորեն, էլի: :/

Հա, սիրում եմ: Լավ եմ անում:

CactuSoul
12.06.2015, 21:01
Մի սխալդ «ուղղելու» համար մյուսն ես անում, որից բխում ա երրորդը․․․
Ցխվել եմ էս երկու օրվա եղած֊չեղածից, դրվագներ, զգացողություններ հիշելուց ու ինքնա֊ ու իրավիճակի վերլուծության փորձերից։
*
Փաստորեն ոչ միայն 7, այլև 3.5։
*

https://www.youtube.com/watch?v=IVHnVDg7IJI
*



*
Ահավոր ա։
Ինձ անհապաղ հոգեբան ա պետք։

CactuSoul
13.06.2015, 00:25
Չեմ դադարում զարմանալ կյանքի սրամտության, հումորի ու ցինիզմի վրա:
Էս դեպքում առաջինն էր:
Հենց էսօ՞ր պիտի սա լիներ:
Ընենց բաներ էր ասում, մարդ քիչ ա մնում հավատա:
Կարելի ա ասել՝ 3 օրվա մեջ ամուսնության 2 առաջարկ: Վերջակետ Դ:
Դխուր ա:
:/

CactuSoul
14.06.2015, 12:04
Կցնդեմ ես, էս ի՞նչ ա կատարվում էս քանի օր ա :D
Լուրջ, ընենց տպավորություն ա, ոնց որ բոլորն իրար գիտեն հերիք չի, դեռ մի բան էլ հատուկ պայմանավորվել են, թե ով երբ ում ասած կամ արած ինչից հետո ինչ ասի կամ անի: Ու էս ո՞նց ա լինում, որ էսքան մարդ միանգամից ինձ հիշում ա հենց նույն օրերին: Էդքան քաղցրացե՞լ եմ, որ մեղուների պես վրաս են գալիս:
*
Բայց դզեց, որ մարդամեկն երեկ զանգեց: Չնայած մամայի հետ ահագին վիճեցինք դրա պատճառով: Որովհետև աչքերս փայլում էին, իսկ նա չի ուզում, որ էդ թեմայով, էդ մարդու հետ կապված փայլեն:
*
Էդ ընթացքում մյուս մարդամեկը սպասում էր պատասխանիս, թե ինչու էր հեռախոսս անհասանելի, երբ ինքը զանգել էր: Ուշացումով, բայց պատասխանեցի, բացատրեցի: Մի քիչ խոսեցինք:
Խոխմ էր. ասում ա՝ «Գազանանոցում եղել ե՞ս», ասում եմ՝ վերջերս չէ, ասում ա՝ «արի գնանք իրար հետ» :D Ասում եմ՝ գնանք՝ ի՞նչ անենք, թե բա՝ «կենդանիներին նայենք» :D
Հետո առաջարկեց էսօր կազմակերպել մի բան, որ ես շատ կուզեի կոնկրետ մարդամեկի հետ կազմակերպել... Իսկ քիչ առաջ երրորդ (միայն էս գրառման կտրվածքով երրորդ) մարդամեկն էր նման մի բան առաջարկում )) Մերժեցի, ասացի՝ կբարևես, իմ կողմից էլ կշնորհավորես, բայց գալ չեմ ուզում: Դա ճիշտ չի: Ասեց, որ էդ դեպքում ինքը դա հասկանում ա որպես գլոբալ մերժում ու էլ չի զանգի ինձ: Ասացի, որ ճիշտ ա հասկանում:
Դզում ա ինձ էս երրորդի մոտեցումը: Ամեն ինչ չափի մեջ ա, սիրուն: Ջոկում ա, որ եթե ասել եմ՝ չէ, ուրեմն չեմ ուզում, ուրեմն եթե նույնիսկ համոզել, ապա թեթևի մեջ, քիչ, կարճ: Չի հասցնում անհարմար վիճակների կամ նյարդայնության:
Ասում եմ՝ ձենիցդ ճանաչեցի, ասում ա՝ «վաու, էդ կայֆ ա» )) Սիրում եմ նրա ձայնը: Ափսոս՝ էլ չեմ լսելու :D
*
Մի խոսքով, սենց խառը բաներ:
Խնդիրները դեռ կան, մնում են: Բայց էն երկու օրվա պես չեմ դեպրեսված, այլ ավելի թեթևի մեջ:
Չեմ ուզում ինքս ինձ խոստովանել, որ "երկրորդ" մարդամեկի հետ էն օրվա խոսելու արդյունքն ա: Չեմ ուզում իր հետ ոչ մի բան: Ինձ լրիվ հերիք ա իրեն տարվա մեջ մի-երկու անգամ դրսում պատահաբար տեսնելը:
-

CactuSoul
18.06.2015, 14:47
Իմ գիժ ընկեր, իմ տոն, իմ ուրախություն ))
Էդ ի՜նչ արիր երեկ։ Ո՜նց էի ուրախացել, որ զանգեցիր, թե՝ «քո օգնության կարիքն ունեմ․․․ աղջկա ձեռք ա պետք ստեղ․․․»։ Ափսոս՝ մինչև գործից թռա, հասա, արդեն ինչ պետք ա՝ արել էիր։
Երեկ դու տոն նվիրեցիր քաղաքին։ Երեկ, իրոք, քո օրն էր։
Բայց մի ասա, թե վերջինն էր։ Չէ․ սա ընդամենն առաջինն էր։ Այ կտեսնես։
Շնորհակալ եմ էդ տնավարի, ընկերական վերաբերմունքիդ համար։
Էսքան մեծ ցնծություն վաղուց չէի ապրել։
Դու դեմք ես։

CactuSoul
22.06.2015, 15:38
․․․Ի վերջո դու ստանում ես էն, ինչ քեզ հետաքրքրում ա, ապրում ես զգացողություններ, որոնք քեզ գրավել են գրքերում կամ ֆիլմերում։ Դու կերտում ես քո կյանքի ուղին քո իսկ ճաշակով ու երևակայությամբ։
Չնվնվա՛ս, ոչ մի բանից, ամեն ինչ քո իսկ ձեռքերում ա (+ եղել ու լինելու)։ Եթե մի բան էլ էն չի, դու ես պատասխանատու, ուրիշ ոչ ոք։ Ու դա ավելի շատ լավ է, քան վատ։ Սա գիտակցել է պետք։
*
Զգուշացե՛ք երևակայությունից, այն սովորություն ունի իրականանալու։
-
*
․․․Իսկ ինձ պետք ա մեկը, ով միշտ կուզենա կողքիս լինել, ով ինձ կսիրի, ու ում կսիրեմ ես, ով կընդունի վայրիվերումներս, ում չեմ վախենա պատմել ամեն֊ամեն ինչ իմ մասին, ու նա կհասկանա ինձ ու ոչ միայն չի մեղադրի կամ գժի տեղ դնի, այլև կգիտակցի, ու ինձ էլ կբացատրի, որ էդ ամենը շատ կարևոր ա ու արժեքավոր, հենց միայն էնքանով, որ դա ա եղել էն ճանապարհը, որով մենք հասել ենք իրար․․․
*
Երևի շատ բան եմ ուզում կյանքից․․․


Հ․Գ․
8

CactuSoul
25.06.2015, 15:57
Գործիս հաշվին եմ գրում, դրա համար կարճ կկապեմ։ Մի քանի խոսք՝ վերջին մի քանի անքուն օրերից։

Առաջին անգամ եմ էսքան նվիրված ցույց անում։ Գրեթե բոլոր գիշերները լուսացրել եմ փողոցում՝ Ազատության հրապարակում կամ Բաղրամյանում։ Շատ քիչ եմ քնել։

Խիտ օրեր են։ Հետաքրքիր ա։ Լիքը հարազատ մարդիկ, նույնիսկ եթե ոմանց միայն 2-3 օր առաջ եմ սկսել ճանաչել։

Առաջին անգամ մաշկիս վրա զգացել եմ ջրցան մեքենայի թափը, հենց առաջին շարքում։ Հասկացել եմ, որ դիմանալ կարելի ա, եթե ամուր նստած եք գետնին ու իրար թև֊թևի պահում եք։ Այսինքն եթե որևէ մեկը չորոշի էդ պահին վեր կենալ, շղթան քանդել։

Ես երևի շապիկով եմ ծնվել, որովհետև բացի ջրցանի տված վնասից ուրիշ կերպ չեմ տուժել, ոչ ոք ինձ մատով անգամ չի դիպել էն դեպքում, երբ քթիս տակ անմարդկային աբսուրդ էր կատարվում մյուս ցուցարարների հանդեպ։ Քաղմաս էլ չեն տարել։

Էս վերջին գիշերվանից մի֊երկու բան՝
*
Զ․֊ն եկավ։ Էլի փորձեց "կրոնափոխ" անել, ես էլ ի պատասխան՝ իրեն (թե՝ ցույցի արի)։ Հուսամ՝ համոզեցի, որ էլ պետք չի ինձ հանդիպել։
*
Գ․֊ին տեսա։ Լավ էր, սիրտս տեղն ընկավ։ Ասում ա՝ «էն առաջարկս ուժի մեջ ա, ի՞նչ որոշեցիր»։ ...
Չգիտեմ՝ ոնց սենց միանգամից սիրեցի էդ երեխուն (դե․․․ գրեթե երեխուն)։
Ախր շատ սիրառատն եմ, է՜, տենց չի կարելի․․․ Սիրտս ոնց որ "բեզռազմեռ" լինի :/
*
Առավոտվա կողմ մի քանի րոպեով պառկեցի ննջելու։ Մի պահ, երբ մարդամեկս անցնում էր մեր կողքով, վերնաշապիկս վերցրեց ու գցեց վրաս։ <3:
*
Աբոն ու Գեղամը գանձ են, որ գտել եմ էս ցույցի շնորհիվ։ Ջրցանի օրն էլ չգիտեմ՝ հոգեպես ինչ կլինեի, եթե Գեղամը հետս չլիներ (Աբոյին տարել էին)։ Էս 3 օր ա՝ ոնց որ մի ընտանիք լինենք։ Մենակ թե Գեղամը սիրային թեմաները շատ առաջ չքաշի․․․

CactuSoul
25.06.2015, 16:49
Առաջին անգամ եմ էսքան նվիրված ցույց անում։
Հա, մեկ էլ ուզում էի ասել՝ գիտակցում եմ, որ սրա պատճառներից մեկը էն մի մարդամեկն ա։ Ու ոչ միայն հավեսի գցելու առումով։ Չնայած էս բոլոր օրերին գումարային երևի 2 րոպե էլ չի կազմել մեր շփման ժամանակը։
Էնքան հարազատ ա թվում, չնայած որ լուրջ նայես՝ իրար չենք էլ ճանաչում կարգին։ Բայց ինչ֊որ կապ կա մեր միջև, առանց խոսքերի։ Էնքա՜ն հարմարավետ ա գրկում, ու էնքա՜ն հոգատարությամբ ա ճակատս համբուրում։ Ժամերով կմնայի իր գրկում։
Էս երկու օր ա՝ չեմ տեսել։ Կարոտել եմ։

CactuSoul
28.06.2015, 20:33
Գիշեր ու օր խառնել եմ իրար, թե չէ հստակ կասեի՝ երեկ, թե երեկ չէ առաջի օրը, ստացել եմ կյանքիս ամենահավես սիրո խոստովանությունը. «Տարվել եմ քեզնով»:
*
Էսօր լացել եմ երկար ընդմիջումից հետո:
Չէր հասկանում՝ խի: Փորձեցի բացատրել, որ եթե իմանար, թե ընդհանրապես ինչքան դժվար ա ինձ համար լաց լինելը, իրեն երջանիկ պիտի զգար:
*
Խառը ու հավես օր էր:
*
Խառն եմ շատ: Տխուր եմ: Կարոտում եմ... տարբեր մարդկանց:
Ու ինքս ինձնից գլուխ չեմ հանում:
*
9, գրողը տանի:

CactuSoul
02.07.2015, 10:52
2 օրում 2 սիրտ:
Կամ էլ արդեն 2 - 1, այսինքն՝ 1:
Ու դեռ չգիտեմ՝ դա լավ ա, թե վատ: 2-ն ավելի՞ լավ կլիներ գուցե:

Իրոք որ ինքս ինձնից բան չեմ հասկանում:

Էն «քաղցրանալուս» պահը դեռ ուժի մեջ ա, «մեղուները» շատանում են:
Կյանքի կայֆավատն էլ ա շարունակվում, օրինակ՝ նրա կողմից խոսքի մեջ, թեկուզ կատակով, առաջարկած գազանանոց գնալը:

Լիքը բան ա կատարվում կյանքումս: Կարծես թե փոփոխություններ են տեղի ունենում: Չգիտեմ՝ սա ուր կտանի, հետագայում ինչ հետք կթողնի:

Գրելու ժամանակ չկա: Live եմ ապրում, թեպետ կիսաքուն:

CactuSoul
05.07.2015, 18:55
*
Զգուշացե՛ք երևակայությունից, այն սովորություն ունի իրականանալու։
-
*
․․․Իսկ ինձ պետք ա մեկը, ով միշտ կուզենա կողքիս լինել, ով ինձ կսիրի, ու ում կսիրեմ ես, ով կընդունի վայրիվերումներս, ում չեմ վախենա պատմել ամեն֊ամեն ինչ իմ մասին, ու նա կհասկանա ինձ ու ոչ միայն չի մեղադրի կամ գժի տեղ դնի, այլև կգիտակցի, ու ինձ էլ կբացատրի, որ էդ ամենը շատ կարևոր ա ու արժեքավոր, հենց միայն էնքանով, որ դա ա եղել էն ճանապարհը, որով մենք հասել ենք իրար․․․
*

Էն, որ հայտնվել ա էդ մեկը: Հետաքրքիր ա, որ հենց գրելուցս ժամեր անց:
Ու էլի ինչ-որ բան էն չի:
Երևի իրոք պետք ա մի բան ուզենալուց ամենայն մանրամասնությամբ ուզենալ: Թե չէ հիմա չեմ կարող ասել, թե էս ասածիցս ինչ-որ բան պակաս ա, բայց մյուս կողմից գլոբալ առումով մի բան պակաս ա:

Երևի թե ինձ սենց դեռ ոչ ոք չի սիրել: Առանց պայմանների ու նախապայմանների, ընդունելով ինձ էնպիսին, ինչպիսին կամ: Սիրելով առաջին հերթին միջիս մարդուն, հետո նոր մնացածը:
Իսկ ես ինձ էսքան հոգեպես ազատ մեկ էլ Դավոյի հետ եմ զգացել: Դե, Դավոյի հետ երևի մի քիչ ավելի, հարազատությունն ավելի շատ էր, կամ գուցե տարիքից/հասունությունից էր: Ինքը 26 ա: Կամ գուցե նրանից, որ սիրային թեմաներ խառնված չէին հարաբերություններին:
Մի բան էն չի: Չեմ ուզում սենց լինի: Չեմ ուզում իր կողքին լինել՝ իմանալով, որ ինձ սիրում է, իսկ ես էդ պահին կարող է ուրիշ մեկի հիշեմ, կարոտեմ: Ինձ անհարմար եմ զգում էդ պահերին:
Չնայած իրեն էլ եմ սիրում: Շատ: Ուղղակի մի բան պակաս է: Ինքն իմ «միակն ու անկրկնելին» չի, էլի:
Ու էս ամենը սխալ ա, ինչքան էլ որ սխալ չի:
Հանդիպում ենք, զրուցում, շփվում, բան՝ սաղ լավ ա, հենց գալիս ա հաջողի պահը ու հետո՝ էն հազվադեպ մենակ ժամերին, զգում եմ, որ սխալ ա: Ինձ թվում ա՝ ես օգտագործում եմ նրան, երբեմն չարաշահում եմ նրա զգացմունքներն իմ հանդեպ:
Ինձ դուր ա գալիս սիրված լինելը:
Ու խառն եմ էլի շատ: Նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ ա էն մարդամեկին եմ սիրահարվել: Էնքա՜ն եմ կարոտում: Էն օրը նույնիսկ զանգեցի (ո՞նց էի համարը հիշել, աստված իմ (դե գիտես, չէ՞, հեռախոսս ցխել եմ (ծիրանի կորիզ էի ջարդում), բոլոր համարներն էլ մեջն էին գրանցած)):
Իսկ նա էնքան ա սիրում, որ էն օրն ասում էր, թե՝ «էն կողմում կանգնած ա, գնա տես: Դեղին մայկա ա հագին, տենց հեշտ կգտնես»... Չգնացի (բայց հայացքով փնտրում էի ամբողջ օրը, ի՞նչ մեղքս թաքցնեմ): Մարդամեկս էլ էր ամբողջ գիշեր անցնում-դառնում անընդհատ, ոչ մի անգամ չմոտեցա:
*
Ասում էր՝ «Կատյային կբարևես»:
Ասում էր՝ «Կատյային կասես՝ ***ը ինձ չի սիրում, է, գժվում ա իմ համար»:
...

CactuSoul
11.07.2015, 07:09
Խառն եմ, բայց կարծես թե որոշակի ուրվագիծ են ստանում երևույթները: Տեսնենք:
Էն, որ մերժում եմ մարդամեկիս հրավերը կամ անջատում եմ նրա զանգը, երբ միասին ենք, պիտի որ ինչ-որ բան նշանակի:
Ժամանակ ա պետք, որ զգամ ճիշտն ու սխալը: Ասել եմ, որ տանջվելու ա իմ ձեռին, գոնե սկզբում: Նույնիսկ դրան ա հոժար:
-
Ասում ա՝ «չեմ կարողանում քեզ հասկանալ»: Ասում եմ՝ «երևի որովհետև ես էլ ինձ չեմ հասկանում»:
-
Էնքան բան ա կատարվում ամեն օր: Ժամանակ չկա գրելու:

CactuSoul
19.07.2015, 04:07
մաման բաներ ա ասում, որոնք մեզ մեկընդմիշտ հեռացնում են իրարից
ավելի
ավելի
ինքը դա չի գիտակցում
ու դա էլ ավելի ա հեռացնում մեզ իրարից
*
Վաղը փորձենք խոսել, տեսնենք՝ ինչ դուրս կգա դրանից:
Ինձ թվում է, թե իր հետ չեմ ուզում ոչինչ ավելի, քան զուտ ընկերությունն է: Բայց նաև ոչինչ դրանից պակաս: Անտանելի կլինի ցավը, եթե նա մի օր չլինի կյանքումս: Որովհետև էդքան հոգեհարազատ մարդիկ կյանքում կա՛մ չեն լինում, կա՛մ լինում են խիստ հազվադեպ: Կյանքն իմ հանդեպ շռայլ է...
*
Ու քանի որ վաղուց չեմ գրել, նշեմ նաև, որ 10: Ինձ արդեն վախացնում ա ու հոգնեցրել ա էս ստատիստիկան, բայց ի՞նչ արած: Ու էս մեկը ոչ միայն կլոր թվով էր հիշարժան...
Ինձ նույնիսկ թվում ա, որ Աբուլի գիշերվա վատանալը նաև դրա հետ սերտ կապ ունի:
Դեպրեսվում եմ:
Ինչի՞ եմ ես սենց խառը ու հակասական:
Միշտ ասել եմ, որ ազատությունը սանձարձակության հոմանիշը չի ու չի կարող լինել: Ուրեմն ճիշտը հիմա ճիշտ հակառակն ա. ճիշտ ա ասում նա. փակ եմ ես: Իսկ էն թվացյալ ազատության դրսևորումները հենց էդ փակ, անազատ լինելը կոծկելու ինքնաբուխ նոպաներ են, իբր ումի՞ց եմ թաքնվում: Ամեն ինչ երևում ա նրա համար, ում հետաքրքիր ա:
*
Ասում ա՝ Բաղրամյանում ավելի մոտ էինք իրար, քան հիմա: Ու ճիշտ ա ասում:
Չգիտեմ, ջան, չգիտեմ: Դիմացի իմ ձեռը, խնդրում եմ:
Երևի լավ կլինի՝ վերջնականապես որոշենք լավ ընկերներ լինել:
Տխուր ա: + փաբում միացրած Pink Floyd-ը...
*
Կարելի էր երկար գրել, բայց ո՜նց հավես չկա...

CactuSoul
20.07.2015, 00:47
Աջ ու ձախ ցավ եմ պատճառում մարդկանց: Ինձ սիրող ու սիրելի մարդկանց:
Հանուն ինչի՞:
Միգուցե սա կյանքիս մեծագույն սխալն ա, չգիտեմ:
Սենց ինձ ոչ ոք չի սիրել: Էսքան խորն ու էսքան անկեղծ ու իսկական:
Ու ինքն արտակարգ լավն ա: Ու ես սրիկա եմ մարդուն էսքան վատ վիճակի մեջ դնելուս համար:
Շատ եմ քարացել, ներիր...
Երբեք չեմ մոռանա անձայն հեկեկոցդ ու արցունքներդ... Ու ընդհանրապես...

CactuSoul
06.08.2015, 05:28
Լիքը խառը բաներ են եղել էս ընթացքում...
Իսկ էսօր՝ առավել ևս:
*
Ասում ա՝ «մի արա տենց»: Չէ, էդ դու տենց մի արա: Չի կարելի:
Ու ես էս ի՜նչ մեծահոգի եմ ու հասկացող: Ու սիրող: Ամեն ինչ հանուն սիրելի մարդու հանդուրժող: Նույնիսկ եթե սիրելի մարդը մի շաբաթում-տասն օրում հասցրել ա էդ կարգի փոփոխություններ մտցնել կյանքում:
*
Լավն էր նա: Գրեթե իսկական:
Ու հաստատ քեզ շատ ավելի էր սազում, ամեն առումով, քան ես:
Գիտեմ, որ ես ուրիշ եմ: Չեմ ասում, թե ավելի լավը, քավ լիցի: Բայց հաստատ տարբեր եմ՝ թե՛ հենց նրանից, թե՛ անցած-դարձած ցանկացած ուրիշ մեկից, և թե՛ նրանցից, որ դեռ կլինեն կյանքումդ: Գիտեմ, որ իմ մասին հուշերն էլ են շա՜տ յուրահատուկ տեղ զբաղեցնելու կյանքումդ:
*
Հիշել էի էլի... Նա էր մտքումս, խոսում էի հետը, հարցնում՝ ոնց վարվեմ, ինչ անեմ, որ լավ լինի, ու փորձում պատկերացնել՝ ինչ կլիներ հիմա, եթե իր որդու հետ լինեի: Վերհիշել էի հին ու բարի երազանքներս, ակնկալիքներս, հույզերս... Նույնիսկ մի քիչ լաց եղա: Էնքա՜ն բան ուրիշ կլիներ հիմա, եթե...
*
Տխուր ա, անսահման տխուր: Ու քեզ անսահման հոգեհարազատ ա թվում Դարոնի երգը. "...the most loneliest day of my life..." էն դեպքում, երբ 4-ով եք, որից 3-ով՝ գրկված...
*
Էլի անհամ ա թվում ամեն ինչ: Չեմ ուզում դեպրեսվել:
Ասա, որ լավ կլինի, Դնև: Ասա, որ դեռ ամեն ինչ կորած չի: Որ ես դեռ կորած չեմ: Որ դեռ կլինեն իմ կյանքում երջանիկ, ներդաշնակ, ոչ մենակ օրեր:
*
Հուսամ՝ կդզվեմ մինչ ցերեկ. հանդիպում ունեմ, կուզեի լավ տպավորություն թողնել, անկախ ամեն ինչից:
*
Եսի՞մ:

https://www.youtube.com/watch?v=VV1XWJN3nJo

CactuSoul
06.08.2015, 19:12
....հանդիպում ունեմ, կուզեի լավ տպավորություն թողնել, անկախ ամեն ինչից:

Թողեցի լավ տպավորությունը։ Ավելի ճիշտ՝ պարզվում ա՝ արդեն թողած էի եղել։ Մի ահագին էլ կոմպլիմենտներ արեցին ձեռի հետ։ Էնպես են անում, որ ես էլ եմ սկսում հավատալ ուժերիս։
Դժվար ա պատկերացնել ինձ՝ առանց «Ինստիգեյթի»։ Դեռ գիտակցությանս չի հասել եղածը, ճիշտն ասած։ Մանավանդ որ լավ չէի զգում ամբողջ օրը (հիմա էլ առանձնապես լավ չեմ, միայն համեմատաբար)։ 8+ տարին ոչ միայն քիչ բան չի, այլև շատ ա։ Մի ամբողջ կյանք։ Ու ես սիրում եմ «Ինստիգեյթը»։ Էնքան, որ նույնիսկ նրանց ասացի։ Նրանք էլ թե՝ մենք էլ ենք սիրում։ Բա կսիրեք, բա ի՞նչ, ձեր լավագույն աշխատողներն են «Ինստիգեյթի» դպրոցն անցածները։
Մի խոսքով, երևի թե կյանքի նոր փուլ եմ թևակոխում։ Էս պահին էնպես եմ տրամադրված, իբրև ուզում եմ լրջանալ, դառնալ կարգին մարդ։ Տեսնենք՝ կմնա՞ էս տրամադրությունը, մի բանի կհասնե՞մ, թե՞ ինչպես միշտ։
*
Ասում ա՝ «Հաջողակ մարդ ես»։ Երևի ճիշտ ա ասում։ Ինձ նման մատը մատին չտվող մարդու հետ եթե էսքան լավ բաներ են պատահում, ուրեմն հաջողակ եմ։ Այ որ փորձեի ինքս մի բան անել, երևի թե շատ ավելիին կհասնեի։ Բայց ոչինչ չանելուս դիմաց հաստատ հաջողակ եմ։
*
Չֆիքսվենք տխուր բաների վրա։ Սա պիտի որ խիստ դրական փոփոխություն լինի իմ կյանքում։ Տեսնենք։

CactuSoul
07.08.2015, 20:24
էն որ արդեն տհաճ զգացողություններ են առաջանում, երբ իր համարն ա երևում հեռախոսիս էկրանին։
Ասում ա՝ հանդիպում ենք, դու էլ արի։ Չէ, ախպեր ջան, շնորհակալ եմ։ Խառն ու կեղտոտ զգացողություններ չեմ ուզում։ Կամ, լավագույն դեպքում, ոչինչ չտվող ժամանց։ Էն օրն էլ էր տենց։ 4 հոգով նստած էինք, բայց ես ինձ էնքան առանձին էի զգում։ Գոնե մինչև էն պահը, երբ սկսեցինք պարել։ Չնայած էդ ժամանակ էլ։ Ու գիտեմ, որ էդ զգացվում էր։ Մի՞թե դա քեզ հաճելի ա։ Վայելեք իրար, էլի, ի՞նչ մի էն տղուն եք ներգրավում, ինձ ես զանգում․․․ Ես մենակ ուզում եմ, որ մարդամեկի վրա սխալ ազդեցություն չունենաս։ Ինքը արեշցի "քյառթ" ա, ու էս դեպքում էդ, հավատա, շատ ավելի լավ ա։ Բա չէ, քեզ պես․․․
Օֆ֊աման֊եսիմ֊է՜, գյոզալական տրամս ոնց մխտռվեց ։/

CactuSoul
09.08.2015, 03:06
Սենց ինձ ոչ ոք չի սիրել: Էսքան խորն ու էսքան անկեղծ ու իսկական:
Աչքովս ընկավ, ասեցի՝ update անեմ. անկեղծ ու իսկականին էլի բան չեմ ասում, բայց խորը չէր հաստատ, փաստորեն ))

Էդ հեչ, լավ, անցած լինի:
*
Մաման դեռ հետս չի խոսում էն օրվանից հետո: 3 օր ա՝ չեմ կարողանում ասել աշխատանքիս փոփոխության մասին: Հետո էլ կասի, թե իրենից ամեն ինչ թաքուն եմ պահում, իրեն բան չեմ ասում: Բայց ո՞նց ասեմ, զոռո՞վ: Զոռովի հավես չկա:
Գործից գալիս ա դրական լիցքավորված, հավեսով, ես էլ իմ հերթին եմ լավ տրամադրության մեջ, հենց հերթը հասնում ա ինձ հետ առնչություն ունենալուն, միանգամից իր տրամն էլ ա գցում, իմն էլ: Ու ես չգիտեմ՝ ոնց վարվել էս պարագայում:
Մեջը մի գրամ հավատ չկա իմ նկատմամբ: Չի հավատում, չի ընդունում, որ իմ մեջ կարող ա նաև մի լավ բան լինի: Իսկ ես չեմ սիրում համոզել կամ արդարանալ:
Տխուր վիճակ ա:

CactuSoul
14.08.2015, 21:03
Էն որ երեկ վերջապես ասեցի մերոնց, որ ուրիշ ֆիրմա եմ գնում, իսկ էսօր պիտի ասեմ, որ չեմ գնում :D
Խաբելը լավ բան չի։ Կամ խոսքից թռնելը։ Ու ո՞նց են սպասում, թե կարող ա ֊ պա՜տահաբար ֊ ասես՝ հա, գալիս եմ։ Չէ, ջանմ, չեմ ուզում էդ տեսակ մարդկանց ղեկավարությամբ աշխատել, ով էսօր մի բան ա ասում, մյուս օրը ասում՝ կներես, ուրիշ բան։ Ի վերջո մենակ աշխատավարձի մեջ չի աշխատանքի իմաստը։ Չնայած, որ էս դեպքում էդ էլ առանձնապես գայթակղիչ չէր։
Սաղին էստեղ խառնեցի իրար՝ ինչ ա թե ինչ֊որ մեկը կամ մի քանիսը առանց իմ շահերը հաշվի առնելու սեփականն են ուզում առաջ բրդել։ Տուն֊տունիկ ա, էլի․ գնում եմ․․․ վայ, չէ, չեմ գնում․․․ Էն աղջկան Վանաձորից ստեղ պիտի հասցնեին իմ պատճառով, փաստորեն՝ բախտներս բերեց, որ հիվանդ էր ու երկուշաբթի նոր պիտի գար։
Մի խոսքով, մի կողմից ջղայնացած եմ, մյուսից՝ ուրախ, որ չեմ գնալու։ Ինչքան օրը մոտենում էր, էնքան սիրտս կախվում էր, էնքան պանիկան ավելանում էր, էնքան քաղցր էին թվում ընդմիջմանը միջանցքում կանգնած զրույցները։ Էդ առումով լավ ա։ + մարդամեկն էլ կուրախանա, որ չեմ գնում․ ասում էր՝ «ինչի՞ հենց հիմա․․․»։ Նկատի ուներ՝ ինչի ինձ հիմա բացահայտեց, երբ գնում եմ։ Իմիջիայլոց, մեկ էլ մտածում եմ՝ հանկարծ չսիրահարվի։ Հեչ չեմ ուզում տենց բաներ։ Հերիք են եղածները։
*
Տենց, էլի, Դնև ջան։
*
Վաղը֊մյուսօրն էլ արշավի եմ գնալու (իրականում արշավ չի, ավելի շատ մշակութային միջոցառում ա)։ Հուսամ՝ էնքան լավ կանցնի, որ էս ախմախ վիճակներից լրիվ կլիցքաթափվեմ։
Էն մարդամեկն էլ ա էնտեղ լինելու։ Կարոտել եմ ))

CactuSoul
18.08.2015, 16:13
Էն որ քեզ, կարելի ա ասել, սեր են խոստովանում, իսկ դու արդեն էնքան թեթև ու սառն ես վերաբերվում դրան, իբրև սովորական մի բանի, սրտիդ չի հասնում․․․ Ահավոր ա։

CactuSoul
20.08.2015, 11:22
Հիշվող օր էր, ինչ խոսք, տարբեր տեսանկյուններից...
Մարդ գրող լիներ, էս ամեն ինչի մասին պատմվածք գրեր, սիրտը հովանար: Նույնիսկ կարելի էր երևակայությամբ գրել՝ նախօրոք, որ մեկ էլ իրականում նման բան չլինի իզուր տեղը, գրավոր ապրած-պրծած լինես:
...
...կիսաբաց երկինք...
...անդեմ սելֆիներ...
...արյունը՝ կա՛թ, կա՛թ, կա՛թ...
...ընկերներ/ծնունդ/ընկերուհիներ - զգայական դիսոնանս...
...
...ասում եմ՝ «նայած՝ ում հետ ամուսնանամ», ծիծաղում ա, չի ջոկում, որ նկատի ունեմ՝ նայած՝ իր հետ կամուսնանամ, թե ուրիշի...
ինչո՞ւ ինձ չես ճանաչում
որ իմանայիր՝ ինչքան ես նեղացրել՝ ինձ սխալ ընկալելուդ պատճառով, ամոթից կուզեիր գետինը մտնել, վստահ եմ
ավելին՝ գուցե խզեիր հարաբերություններդ ինձ հետ
...
խի՞ ես սենց խառնիխուռն ստացվեցի, Աստված իմ, ո՛չ լավ լինելս եմ ջոկում, ո՛չ վատ
...
մեկ էլ էն, որ սխալվել էի, իր փոխարեն մարդամեկին էի զանգել (էն հետաքրքիր անունովին), պատկերացնում եմ՝ ինչեր ա զգացել, ինչ խանդ ա գլուխ բարձրացրել
ու մի կողմից վատ էի զգում դրա համար, մյուսից ասում էի՝ լավ ա, թող նեղվի, որ կամաց-կամաց հիասթափվի
չեմ ուզում խորանա, արդեն նեղվելու փուլին եմ հասել
...
կներես անկապություններիս համար, Դնևս
Բարի գիշերլույս:

CactuSoul
24.08.2015, 16:48
․․․ու մեկ էլ․ միշտ լինում ա էն, ինչ ուզում ես կամ ուզել ես ինչ֊որ ժամանակ։ Ուղղակի հաճախ դու դա ուրիշ կերպ ես պատկերացրած լինում, ու որ լինում ա, հնարավոր ա, որ էդ պահին չգիտակցես էլ, որ սա ա՜յ էն ուզածիդ իրականացումն ա։ Հետո պատահաբար մեկ էլ հասկանում ես։
Հետաքրքիր ու հանաքչի բան ա կյանքը։ Իսկ երևակայությունը՝ ահարկու։ Դրան պիտի սանձած պահես, որ գլխիդ օյիններ չխաղա։
*
Հոգնել եմ էս վիճակներից։ Հոգնել եմ անընդհատ սպասելուց, անընդհատ հետաձգելուց, կիսատ֊պռատ ապրելուց։ Ուզում եմ մի բան փոխվի։ Հիմք, վստահություն, կոմֆորտ, տարմպլին՝ թռիչքի համար։ Ու ազատություն, որ էսքան անպաշտպան ու խոցելի չի, ինչքան հիմիկվանը։
*
Ինձ պետք ա մեկն, ով վերջապես կփրկի էս ճահիճներից։

CactuSoul
07.09.2015, 02:41
Ինչ-որ առումով էսօրն էլ էր հիշարժան: Մի քիչ տաշտշում ենք ավելորդ մասերը, մասնավորապես էն պահը, թե կողքից տեսնողներն ինչ կմտածեն, ինչ կասեն, ու ամեն ինչ լավ ա դառնում: Մի՜ քիչ էլ երևակայություն ու վերջ. ես ինձ կարող էի քոնն զգալ: Առաջին անգամ էդպես տնավարի գլուխս ծնկներիդ էր, իսկ որ մի պահ կռացար ու ճակատս համբուրեցիր, ես կատարյալ երանության մեջ էի:
Հետս մի քիչ նուրբ վարվիր, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ: Ու ամեն անգամ ավելի ու ավելի եմ համոզվում դրանում:
Իմ գիժ, իմ խելառ: Խի՞ ես ինձ կպած ուզում ամուսնացրած լինել ուրիշի հետ: Ես ուրիշ ոչ մեկի չեմ ուզում, քանի դու կաս:
Ու եթե ես պատրաստ եմ քեզ շատ բան տալ, դա չի նշանակում, որ եթե դու չուզենաս վերցնել, ապա ուրիշներին եմ բաժանելու: Կպահեմ ինձ, քոնն ուրիշի տալ չեմ կարող: Դա անարդար կլինի: Իսկ ես ուզում եմ, որ ներսս մաքուր մնա:
*
Ասում ա՝ «ես իրոք երազ եմ, չէ՞»: Ու ես էլի կասկածում եմ, որ նա օրագրիս տեղն իմացել ու կարդացել/կարդում ա: Շատ անհավանական ա, բայց դե ուրիշ ո՞նց պիտի իմանար, որ ինձ համար ինքը երազ ա: + էլի բաներ կան, որոնցից մեջս կասկած առաջացավ:
Եթե դա իրոք տենց ա, եթե հանկարծ կարդաս սա, մարդամեկ ջան, ուզում եմ՝ իմանաս, որ էստեղ ես բացարձակ անկեղծ եմ: Կարող եմ ինչ-որ բաներ չասել կամ քողարկել, բայց ինչ կա՝ ամենաանկեղծն ա ու իսկական զգացածս: Երբեմն նույնիսկ ոնց որ մոռանամ, որ հազար ու մի ուրիշ մարդիկ կարող են կարդալ:
*
...սիրում եմ քեզ: Էնպես, ինչպես ոչ ոքի չեմ սիրել: Էնպես, ինչպես քեզ ոչ ոք չի սիրի:

CactuSoul
08.09.2015, 23:11
Առաջիկա ամսվա ընթացքում մեր աշխատավայրից 5+ հոգի ամուսնանում են։ Էդ թվում նաև մարդամեկը՝ նա, ով մարդամեկիս անունից ունի ու ում էդպես էլ էսքան տարվա մեջ չհասկացա՝ սիրահարվեմ, թե չէ։
Սրտանց իրեն ամենալավն եմ ցանկանում ու ուզում եմ՝ անսահման երջանիկ լինի։
Ու չնայած դրան, ամոթ ա, բայց փաստ, ինչ֊որ տխրություն ա մեջս մտել էս նորությունից։ Խանդում եմ երևի։ Կամ էլ ավելի խորքային պատճառներ կան․․․ Գրողը տանի ))

CactuSoul
22.09.2015, 02:43
«Անի՜ն ա...»: Ըհը՜ն, ասեմ ավելին՝ ՔՈ Անին ա...
Դզեց էսօրը մի տեսակ:
Ոնց քցում-բռնում եմ՝ էսքան ազատ երբեք չէի եղել քեզ հետ: Երբեք չէի ասել էն բաները, որ ասացի: Թեպետ էլի կարճ էր, զուտ ինֆորմատիվ բնույթի: Բայց ամեն դեպքում:
Չոր գինին լավ բան ա:
Էսօր մի՜ քիչ փիլիսոփայեցի(նք):
Հավես էր, շա՜տ հավես էր: Հավես ա, որ ինձ սկսում ես գնահատել, որ զգում եմ՝ ասածներդ ուղղակի ականջս շոյելու համար չեն, այլ իրական...
Սիրում եմ քեզ: Սենց նայում-նայում էի, մտքումս ասում էի՝ հա լավ, ինչի՞ հենց քեզ, ինչի՞ սենց, ինչի՞ էսքան... Էլ չեմ ասում՝ էսքան երկար... Քիչ էր մնում՝ բարձրաձայնեի, զսպեցի ինձ:
Բա որ ինձ ասում ա՝ «դու արվեստագետ ես»: Հալվում եմ ուղղակի )) Բայց, ասում եմ, դժվար ա սենց չկայացած, մենակ հոգով արվեստագետ լինելը: Քոնը համեմատաբար հեշտ ա. ներսումդ մի բան էն չի, փոթորիկ ա, բան ա, ստեղծագործում ես, թեթևանում: Իսկ իմ գործը բարդ ա: Մտքերս ու զգացմունք/զգացողություններս ինձ ուտում են, իսկ արտահայտելու ձև չունեմ, էն ա, որ միջիցս քրքրվում եմ առանց արդյունքի:
Երջանկությունս... Գործերիդ էլ հաջողություն, հոգով քեզ հետ եմ:
*
Հիշեցի. մարդամեկն էր զանգել, չեմ պատասխանել, հետո էլ երբ տեսա, ուշ էր: Մարդամեկի թեմայով (էն յուրահատուկ անունովի) երևի կարելի էր քեզ ահագին գրած լինել, Դնև ջան, էն ա, որ չէի հարմարացնում, մի անգամ էլ գրել էի, էջը expire էր եղել ու գրածս գնաց-կորավ: Եթե 2 բառով ասեմ՝ ահագին մտերմացել ենք, մի-երկու անգամ իրար հետ խմել ենք նույնիսկ: Մի անգամ խոսքի մեջ ասաց, որ փոշմանել ա ինձ տված խոստումի համար, թե ինձ չի սիրահարվելու: Չլսելու տվեցի, անցավ: Մի ուրիշ անգամ էլ ասաց, որ ինձ սիրում ա: Ասացի՝ գիտեմ, բայց պետք չի դա ուրիշ տեսանկյուններից դիտարկել կամ ճոխացնել, ինքն էլ ասաց, թե՝ չէ, ուղղակի որպես մարդ, ուրիշ ոչինչ: Սիրտս տեղն ընկավ (յանի):
Ինչ իմացել ա, որ արձակուրդում եմ, ամեն աստծու օր առավոտյան sms ա ուղարկում: Գրական-գեղարվեստական: ...: Մտածեցի, մտածեցի, ու հասկացա, որ ջղայնանում եմ իր վրա: Գրում ա, ես էլ ներվ չունեմ՝ էս հեռախոսից sms ուղարկելու (ձևերը չգիտեմ, զահլա էլ չկա սովորելու, մանավանդ որ ժամանակավոր ա), համ էլ՝ ի՞նչ գրեմ... մաքսիմում՝ բարի լույս... ու ակամա ինձ մեղավոր եմ զգում, որ ինքը գրում ա, ով գիտի՝ արձագանքի ա սպասում, իսկ ես՝ ոչ մի բան: Հետո գիտակցեցի, որ եթե ոչ մի բանում մեղավոր չեմ, ինքն ա գրում, ուրեմն ինքն էլ պատասխանատու ա: Երեկ զանգեցի ու տեղեկացրի իրեն էդ մասին: Ասաց՝ չէի էլ սպասում, որ կգրես, գիտեի, որ խնդիր ունես sms գրելու հետ:
Ի՜նչ մի սենց խորացել եմ, մանրամասներով պատմում եմ, որ ի՞նչ :D
Չնայած՝ էնքան բան կա, որ բաց եմ թողնում, որ միգուցե պետք չէր բաց թողնել: Օրինակ՝ վերջին օրերի՝ մամայի պոտենցիալ, մեկ էլ չէ՝ երկու փեսացուները (մեկը 26 էր, մյուսը՝ 31): Լավ էլ մարդիկ էին: էգուց-մյուսօր տունը կմնամ (իբր հիմա դեռ չեմ մնացել :Դ), կասեմ՝ ուզող չկար :այ-այ-այ :D
*
Հա, երեկվա էդ վերջին հեռախոսազանգից էլ բան հիշեցի. երեկ շատ հավես էր մի խումբ հին ու բարի դեմքեր տեսնելը, շատ էի կարոտել: Էնքան էի կարևորել էդ վիճակը, որ նույնիսկ միլոնգայի չգնացի:
Ի դեպ, վերջում մարդամեկը հարցրեց՝ «ոնց ե՞ս, Անի ջան»: Ու էդ, ԻՀԿ, լավ նշան էր: Որովհետև ես իր դեմ ոչինչ չունեմ, ու անիմաստ ա մտքում հատուկ տեղ հատկացնել հիշելու համար, որ դուք իրար հետ չունեք ու դու պիտի քեզ անպայման լուրջ ու հեռու պահես: Սենց թե նենց հեռու էինք/ենք, էլի:
*
Նորից վերադառնալով էս օրվան՝ մի բան էլ ասեմ... Անկախության օրն էսօր՝ էսքան տարի անց վերջապես պարզաջրվեց... Ու ոչինչ, որ մենակ ես եմ սրա իմաստը հասկանալու:
Մեկ էլ՝ էլի ապացուցվեց, որ եթե մի բան ուզում ես, լինում ա, ու նախօրոք պլանավորելը պարտադիր չի:
Մարդամեկս, շնորհակալ եմ քեզ էսօրվա համար:

CactuSoul
22.09.2015, 19:06
Ընենց սարսափելի կարոտում եմ քեզ, ու հենց երեկվանից, ինչ տուն եմ եկել: Որ չամաչեի ու զզվացնելու վախը չլիներ, կզանգեի, էսօր էլ հանդիպեինք: Վաղն էլ: Ու միշտ, անընդհատ...
Սատկում եմ քո համար: Աշխարհի ամենադրական իմաստով:

CactuSoul
06.10.2015, 23:41
Պարզվում ա՝ 4-րդ տասնամյակ մուտք գործելն էդքան ցավոտ բան չի, ինչքան թվում էր: Սաղ եմ, լավ եմ:
*
Լավ էր, որ ծննդյանս օրը միասին դիմավորեցինք: Անկեղծ ասած, առանց Գ.-ի ավելի լավ կլիներ, կամ գոնե ավելի շատ մարդիկ լինեին... Բայց մեկ ա լավ էր: Քաղաքը՝ ափի մեջ, կեսգիշերային տաք-տաք բուլկիները... ու դու, գրողը տանի, դու՝ հետս, կողքիս...
Առաջինը հետաքրքիր անունով մարդամեկը զանգեց ու շնորհավորեց: Էդ ժամանակ հենց բարձունքին էինք: Երեքով գրկվեցինք, գարեջրերով չխկացրեցինք ու կենացս խմեցինք: Մի թեթև էլ անձրև էր գալիս, լրիվ ռոմանԾիկա էր:
...
Իսկ բուն ծննդյան օրը հողամաս գնացինք, հոպարներով-բանով հավաքվեցինք, նշեցինք, երեկոյան տուն եկանք: Ամենահիշարժան բանը՝ առաջինը շունը տորթիցս կերավ: Լավ էլ շուն էր, համակրելի էր :Դ Հետո էդ մասը կտրած, տձև տորթի վրա եմ մոմ դրել ու փչել: Հա, իմ կյանքում ոչ մի բան ստանդարտ չի լինում, հո զոռո՞վ չի ))
...
Հաջորդ օրն էլ համերգի էինք տանգոյի ժողովրդով, վերջում որ դուրս եկանք, մի կողմից մարդամեկս էր տեղ կանչում, մի կողմից տանգիստներն ասում էին՝ գնանք պարելու: Երբ ասացին, որ ուզում են "birthday milonga" անել ինձ համար, որոշեցի, որ կգնամ իրենց հետ պարելու: Հետո [շատ չմանրամասնեմ, չարժի] երբ մարդամեկիս հետ խոսեցի, որոշեց ինքը միանալ մեզ: Մոնի հետ եկավ:
Շատ հավես անցավ: Երեխեքը նույնիսկ շամպայն էին պատվիրել ինձ համար:
Մարդամեկս էլ փորձեց հետս տանգո պարել :Դ ^_^
...
Շատ մանրամասներ չեմ ասում, հատկապես էն մասերից, որ որոշակի նեղվելու բաներ են պարունակում:
Ընդհանուր լավ ա ամեն ինչ:
Ու մի այլ կարգի լավ ա, որ վերջին ժամանակներս մարդամեկիս կոնցենտրացիան կյանքումս շատացել ա: Սիրում եմ: Անկախ ամեն ինչից:

CactuSoul
10.10.2015, 03:10
11?
Սիրում եմ անկեղծությունը, շնորհակալ եմ անկեղծության համար, բայց...

....
գայիր, էլի

գայիր
ինձ գիրկդ առնեիր
նորածնի պես
շնչեիր սառած դեմքիս
սառցակալած մատներս առնեիր հրե ափերիդ մեջ
տաքացնեիր
....
Հեռախոսս մնացել էր Մ.-ի մեքենայում, հիմա Դ.-ի մոտ ա:
Վաղը պիտի հանդիպենք, որ տա:
Խառն եմ:
Գայիր, էլի...

CactuSoul
27.10.2015, 18:34
էն որ ասելու չի
չի ստացվում գործի վրա կենտրոնանալ
...

#mipecadomortal

CactuSoul
27.01.2016, 15:48
Էլի անկապացել եմ։
Երբեմն թվում ա, թե ինքս ինձ չեմ կարողանում կառավարել։ Էլի 2 կես եմ եղել ու չեմ հասկանում՝ որ մեկն եմ ես իրականում, որի կողմից լինեմ, որին հաղթենք։
12
Վատն եմ ես։ Շատ առումներով։
Ի՞նչ ա լինելու իմ վերջը սենց։ Երբ փորձում եմ գլոբալ նայել, կախվելս գալիս ա։ Սպառողական կյանք եմ վարում, ոչ մի օգտակար բան չեմ անում ոչ մեկի համար։ Աշխատանքը չհաշված։
Ու ամենավախենալուն էն ա, որ մարդկանց հանդեպ էլ եմ սպառողական։ Միգուցե չափավոր ա, միգուցե իրենք ինձնից ավելի են էդպիսին, հարցը դա չի, ուղղակի ես իմ մասին բոլորովին այլ կարծիքի էի․․․

CactuSoul
01.02.2016, 01:51
բառացի copy-paste.



ինձ թվում է որ դու դրախտ ես ընկնելու
պահ
ո՞ր մի արժանիքիս համար
էդ սուտ է որ ինչ որ բանի համար ընկնում են,կամ ինչ որ բանի համար չեն ընկնում,Աստված կնայի քեզ,մի հատ լչափի,կասի արի ներս
ես գիտեմ
հա, պատկերացրի :Դ սենց ոտից գլուխ կչափի, կասի՝ ներս անցի, ես քո հետ ներսում կխոսամ :D:D


Երևի ճիշտ ա ասում, հենց տենց էլ կլինի :}

CactuSoul
01.02.2016, 20:58
Ես մենակ ուզում եմ, որ մարդամեկի վրա սխալ ազդեցություն չունենաս։
Կարդում եմ ու մտածում՝ ով էլ ասեր․․․

Ի՞նչ անեմ, հոգեբա՞ն ճարեմ, что ли։

*
Ապրել եմ ուզում։
Ոնց ա զգացվում, որ 2 օր առաջ մարդամեկիս հետ եմ խոսել։ Հա, մենակ մի քիչ խոսել, հեռախոսով, բայց արդեն մեջս կյանք ա մտել։
Ո՜նց կուզեի՝ սիրեր ինձ, հաճախ հանդիպեինք, բացվեր իմ առաջ, բացվեի իր առաջ, լինեի․․․

CactuSoul
14.02.2016, 00:14
Ասում ա՝ «կարոտել եմ, դրա համար եմ ասում՝ արի մեր տուն»: Մի քիչ հետո ավելի ա անկեղծանում՝ «էսի էն ընկերական կարոտը չի, էսի ուրիշ ա»: Առաջարկում ա՝ մեր այգում հանդիպենք, «մի քիչ քայլենք»: Այ մարդ, հանգիստ ապրում էինք, էլի, ի՞նչ մի բզբզում ես, սաղ խառնում իրար: Սրա ականջը չընկնի, նա չիմանա... Տունտունիկ ենք խաղում, էլի: Կեսիդ գտել ես, սթրվի տեղդ, էլի, իրար էլ թունդ սազում եք, պիտի որ շատ երջանիկ լինեք միասին: Ինձնի՞ց ինչ ես ուզում:
Մի բզեք ինձ, թողեք հանգիստ ապրեմ:
:(

CactuSoul
18.02.2016, 13:08
Վալենտինի օրը սերս զանգել էր, շնորհավորում էր․․․
Շատ ես պակասում կյանքիցս, ինձ ահավոր շատ ես պետք, մաքուր օդի նման։ Էն ա, որ դեռ ոչ ժամանակս ա ներում, ոչ առողջությունս, որ հանդիպենք։
Հեռվից հեռու գրկում եմ՝ մտովի, ամո՜ւր֊ամուր, ու երկա՜ր, ծնունդիդ օրվա նման, էն նկարիդ նման․․․

CactuSoul
22.02.2016, 22:50
Խեր ըլնի, դեռ սենց բաներ զգալու համար բավականաչափ չեմ բթացել։ Գարունն ա՞ մեղավոր․․․ Գուցե․․․ Կամ էլ ուղղակի էլ չեմ դիմանում կարոտին․․․
․․․էն որ հանում ա երկնիք ու ծնկի ա բերում միաժամանակ․․․
․․․էն որ սիրտդ՝ դըդը՛մփ֊դըդը՛մփ֊դըդը՛մփ․․․
․․․էն որ էներգիան քեզ ծվատում ա, բայց ստիպված ես ինքդ քեզ ներքին զսպաշապիկ հագցնել, որ դուրս չգա, անկառավարելի չդառնա․․․


***
Իսկ Piotr Grudziński֊ն երեկ հանկարծամահ եղավ․․․ ինձ զրկելով Riverside֊ին [իրենով հանդերձ] կենդանի տեսնելու երազանքի իրականացման հույսից։
Սա էն մեծագույն կորուստներից ա, երբ սկզբում ուղղակի շոկ ա, չես հավատում, առանձնապես չես էլ զգում, հետո օրեցոր, ամսեամիս, տարեցտարի խորանում ա պակասն ու ցավը։

*
"Where are you now my friend?
I miss those days
I hope they take good care
Of you there
And you can still play the guitar
And sing your songs
I just miss those days
And miss you so

Wish I could be strong
When darkness comes"


https://www.youtube.com/watch?v=VHcKsbRpN8U

Անփոխարինելի մարդիկ լինում են։
Ավելին՝ փոխարինելի մարդիկ չեն լինում։ ԻՀԿ։

CactuSoul
20.03.2016, 01:58
Ինչո՞ւմ ա քո ֆենոմենը: Ո՞նց ես էդքան ուրիշ, տարբեր:
Միակ մարդն ես, ով ինձ երջանկացնում ա նույնիսկ երբ հեռու ա: Նույնիսկ երբ ամիսներով չենք տեսնվում, շփում չկա: Նույնիսկ երբ գրեթե վստահ եմ՝ կյանքումդ ուրիշ աղջիկներ կան:
Էնքան տարօրինակ ա: Տեսնես՝ տրամաբանորեն սա ո՞նց ա բացատրվում:
Ամեն դեպքում, շնորհակալ եմ ճակատագրին, որ մի օր ներխուժեցիր իմ կյանք )) Սիրում եմ ու կարոտում եմ փիս, ցնծությունս )))

CactuSoul
04.04.2016, 02:26
«Արի՝ իրար հետ Ղարաբաղ գնանք»:
Ավելի ռոմանտիկ առաջարկություն դեռ չէի ստացել:
Ասում ա՝ «Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում գնալ: Հատ-հատ նայել եմ բոլոր վիդեոները, թե ոնց են կամավորները գնում, բոլորի դեմքերը հատիկ-հատիկ ուսումնասիրել եմ: Համ ահավոր շատ ուզում եմ գնալ, տեղս չեմ գտնում, բայց համ էլ վախում եմ, Ան, գիտես, չէ՞...»:
Ասում ա՝ «Բոլոր դասարանցիներս արդեն ամուսնացել են, 2-3 երեխա ունեն, մենակ ես եմ սենց մնացել»:
Ասում ա՝ «Արի շփվենք իրար հետ, էլի, Ան»:
...
---
Պարզվում ա՝ էն ախմախ պատճառով ինձ նույնիսկ արյուն հանձնել չի կարելի: Չգիտեի, էդքան խորությամբ չէի տեղեկացվել: Վիրավորական ա:
Ինձ էնքան անզոր եմ զգում: Ու տհաս: Ոչ մի բանով ոչ ոքի պիտանի չեմ: Նույնիսկ արյուն հանձնելու հնարավորություն չունեմ: Հազիվ մի տեղ մի քիչ կարող էի ինձ օգտակար զգալ:
---
Չգիտեմ՝ ինչպես ա պետք վարվել պատերազմական իրավիճակում: Ո՞րն ա իմ դերը:
Եթե «Կարմիր խաչի» դասընթացները հարմար ժամերի լինեն, կարելի ա մասնակցել: Տուն ա, պետք կգա:
---
Ընկճված եմ ահավոր: Ու ոչ միայն ու ոչ էնքան արտաքին՝ պատերազմական լուրերից: Անձնական, խառը, մի զգալի մասով էլ էն պատճառով, որ էս խառը իրավիճակում ես ինձ ներանձնական տվայտանքներ ունենալու իրավունք եմ վերապահում:
Բայց ահավոր ընկճում ա էն, որ հենց էդ խառը օրը՝ երեկ, կարող ա քեզնից գողություն անեն: Էնտեղ թշնամին ա բզբզում, էստեղ՝ ներսից մենք ենք իրար դեմ բաներ անում: Առաջին անգամ կյանքումս ինձնից լուրջ գողություն արեցին: Աննայի նվիրած դրամապանակն էր, շատ կկարոտեմ: Մեջն էլ բանկի ու ապահովագրական քարտերս, փող, որոշ մանր-մունր բաներ ու... տարիներ առաջ մամայի գրած հաղորդագրությունը, ամսաթիվն էլ տակը... Պահել էի, ի՞նչ մեղքս թաքցնեմ... [լավ, չխորանամ]
Էսքանից հետո էսօր պատահաբար հիշում եմ, որ Անահիտի հարսանիքին 5000 դրամ եմ «աշխատել», վերցնում եմ էդ 5000-անոցն ու տնից դուրս գալիս: Ու բնականաբար, կորցնում:
Դե չէ, հեչ էլ բնական չէր, բայց երեկ-էսօրվա համար լրիվ բնական ու օրինաչափ էր: Էս անգամ չեն գողացել, մաքսիմում կարող ա ինչ-որ մեկը նկատած լինի, որ գրպանիցս ընկավ, ու ձեն արած չլինի:
Ու տենց: Թևաթափ, սնանկ նստած եմ:
Թեկուզ մի քանի մարդ ահագին գումար են ինձ պարտք: Բայց դե:
Հազիվ ստացվեց էս մարդամեկին տեսնել ու 1000 դրամ վերցնել: Ուղղակի մինչև վաղը ձգելու համար:
---
Հա, երկու օր առաջ էլ մարդամեկիս տեսա: Կարող էր շատ ավելի հավես ժամանց ստացվել, բայց նախորդ օրերին քիչ էի քնել, լավ չէի զգում, երևի դա ազդեց: Կամ էլ սիրտս արդեն վկայում էր, թե սահմանին ինչ ա կատարվում, մինչև վերջ չէի կարողանում ուրախ լինել: Բայց ոչինչ, էլի վատ չէր:
Էսօր զանգեցի, որ [արդեն օյաղ] ներողություն խնդրեմ գիշերվա ճանապարհին պատահածի համար, մեկ էլ նրա, որ լացեցի... Ասում ա՝ «հո դեբիլ չե՞ս»... Ասում եմ՝ ուղղակի ուզում էի՝ իմանաս, որ ես ղզիկ չեմ ))) Ուղղակի տարբեր բաներ իրար խառնվեցին էդ պահին, մենակ բուն կատարվածը չէր, էլի... Տարբեր ֆրոնտներից հազար ու մի մտքեր, հիշողություններ, համեմատություններ... Ինչու ոչ՝ չիրականացած երազանքներ...
-
Իսկ «Club 11»-ը խորապես տխուր տեղ էր: Փիլիսոփայորեն տխուր:
Իսկական գրողի տեղ ա: Մի անկյունում նստի ու նյութ հավաքի:
Առաջին տպավորությունս էդպիսին էր, ահագին տարբեր վիրտուալ իրականությունից ստացածս պատկերացումներից:
---
Ընդհանուր առմամբ տխուր ա վիճակս:
Էլի հոգեբանի դիմելու ուղղությամբ եմ մտածում:

CactuSoul
04.04.2016, 12:20
․․․․Առաջին անգամ կյանքումս ինձնից լուրջ գողություն արեցին: Աննայի նվիրած դրամապանակն էր, շատ կկարոտեմ: Մեջն էլ բանկի ու ապահովագրական քարտերս, փող, որոշ մանր-մունր բաներ ու... տարիներ առաջ մամայի գրած հաղորդագրությունը․․․․
Թարմացում․ դրամապանակս գտնվել ա։ Զանգեցին իմ բանկից, տեղեկացրին, որ դրամապանակը գտնվել ա ու մի ուրիշ բանկում ա (մոտավոր հենց էն հատվածում, որտեղ կասկածում էի, թե կատարվել ա գողությունը): Գնացի էդ բանկ, ասեցին, որ կողքի բուլկի֊կարկանդակի կետում ոմն Ա․֊ի հարցնեմ, իր մոտ է։ Էդպես, գնացի, վերցրի։ Բնականաբար գումարը մեջը չէր, բայց մնացած բաները տեղում են։ Ափսոս, որ բանկային քարտս նորից ակտիվացնել չհաջողվեց, ստիպված եղա վերաթողարկել, մի 2 օրից կտան նորը։
Ըտենց։ :/

CactuSoul
07.04.2016, 16:53
Մի տեսակ բացասական սկսվեց տարին ու էդպես էլ շարունակվում ա՝ բացասականի տարբեր երանգներով։ Դեռևս նախորդ տարվա վերջերից կա՛մ հիվանդ եմ, կա՛մ, լավագույն դեպքում, կիսահիվանդ, մինչև հիմա դեռ վերջնականապես չեմ դզվել։ Ինչքա՜ն ընտիր երաժիշտներ արդեն հասցրեցին մեզ լքել այս տարի։ Ս․֊ի եղբայրը ինքնասպան եղավ։ Հիմա էլ էս անտեր պատերազմն իր հետևանքներով․․․ Ն․֊ի ամուսինն էլ վթարի ա ենթարկվել, մարդ ա մահացել ու մեկն էլ մահամերձ ա (երեկվա տվյալներով)(չեմ հավատում, թե էս տեսակ ճոխ սուտ կհորինեին ինձ խաբելու համար)։ Մի խոսքով, սա նաև նշանակում ա, որ սեփական փողերիս երեսը չեմ տեսնի դեռ էլի մի ահագին ժամանակ։
Սենց անկապ ու դեպրեսիվ արդեն վաղուց չէի զգացել։ Գնահատել ա պետք, դա էլ ա ձեռքբերում։ )

CactuSoul
12.04.2016, 20:45
Էլ չեմ դիմանում։ Էսօր արդեն չափից մեծ ճիգեր են պետք՝ նորմալ լինելու համար։ Դիմացա, դիմացա, կուտակեցի օրեցօր, իսկ էսօր էլ չեմ կարում։ Ցերեկը գործի տեղը նստած լաց էի լինում։ Լավ ա, ծրագրավորողների մեջ եմ, ամեն մեկն իր գործին, չեն նկատում։ Հետո գնացի, զուգարանում արցունքներիս մի քիչ ազատություն տվեցի։ Չնայած քիչ էր։
Աչքդ ընկնում ա զոհված զինվորների անունների ցուցակին, ու աչքերդ ինչ֊որ բնազդային ինքնապաշտպանական ազդակով պատվում են պաշտպանիչ շերտով։ Անունները լղոզվում են, խամրում, ուղեղումդ դաջելով՝ 74։ Գիտես, որ ամեն մի անունի հետ քեզնից մի բան ա գնալու, քամվելու ես, դատարկվես, ու մեծ հարց ա՝ դու էդքան կա՞ս, որ մինչև վերջ էդ ցուցակը ձգես, կարդաս։
Նայում եմ էդ լույս տղերքի նկարներին, ու սիրտս դողում ա։ Ու ամեն մեկի հանդեպ յուահատուկ սեր ու ակնածանք եմ զգում։
Անընդհատ աչքիս առաջ ա գալիս էն պահը, թե ոնց ա Ուրֆանյանը բոլորին հրամայում հետ գնալ, ինքը միայնակ պայքարում թշնամու դեմ, տանկ ա շարքից հանում, վերջում էլ ինքն իրեն ու մի քանի թշնամու զինվորի պայթեցնում նռնակով։ Կամ թե էն վիրավոր տղան ոնց ա ոտքերը կորցնում մարտի ժամանակ։ Կամ էն մյուսը, որ ոտնաթաթի վիրավորումով նստած՝ զենք ա լիցքավորում, որ ընկերներին օգտակար լինի մի բանով։ Կամ Քյարամը, որ հրամանատարին չի լսում ու մնում ա պոստում, որ հրամանատարը մենակ չմնա, խիղճը չի տանում։ Կամ ծագումով ուկրաինացի Վիտյան, որ երազում էր հետախույզ դառնալ։ Կամ Մոնումենտցի Կյաժը, որ վիրավոր վիճակով սպանված ընկերոջը քարշ ա տալիս խրամատ, հետո փամփուշտները վերջանում են, թշնամին մոտենում է, որ գերի վերցնի, բայց Ռոբը մոտի վերջին նռնակով պայթեցնում է թշնամուն ու ինքն իրեն։ Կամ Կապանցի Նորոն։ Կամ Ադամը։ Կամ էն տանկիստ տղան․․․ Բոլորի անունները չեմ հիշում, մի մասի մասին նույնիսկ չեմ տեղեկացել։ Ու էնքան եմ նեղվում, ամաչում եմ դրա համար։ Պետք էր ամեն մեկին առանձին, հատիկ֊հատիկ տեղավորել սրտի մի տարածքում ու խնամել, փայփայել նրանց էնտեղ։ Ոչ միայն զոհերին, նաև վիրավորներին, նաև Մալխասյան Նարեկին ու մնացած հերոս տղերքին։
Ուզում եմ հանդիպել նրանց։ Հետաքրքիր ա, որ ամեն մեկի հանդեպ յուրահատուկ ա զգացածս։ Մեկին ուզում եմ գրկել, մեկի՝ ձեռքը բռնել, մեկի՝ ճակատը համբուրել, մեկի՝ ուղղակի աչքերի մեջ նայել։
Տխուր ա գիտակցել, որ էդքան լույս մարդիկ էլ կենդանի չեն։ Թեև մեզնով, մեր հիշողություններով, իրենց արած գործով ու ապրած կյանքով հաստատ կենդանի են, մեզնից ամեն մեկից էլ շատ ավելի երկար են ապրելու։
Վիրավորներից շատերի ճակատագիրն ա շատ տխուր։
Լցված եմ լույսով` նրանց լույսով, նաև էն լույսով, որով լցված էի 3 տարի առաջ էս օրերին․․․
Երևի անկապ պաթետիկ գրառում ստացվեց, չէ՞։ Ու էլի կցկտուր։ Սեղմված։
Չի արտահայտվում ամեն ինչ, չի բառավորվում։
Ինչ֊որ ցավ բռնում ա կոկորդիցդ ու սեղմում․․․ սեղմում․․․
Հ․Գ․
Էս էլ վերջին օրերիս ամենահոգեհարազատ երգը, on repeat․


https://www.youtube.com/watch?v=Ey9AtjiKxeg

CactuSoul
12.04.2016, 21:55
Որպես հետգրություն նախորդ գրառմանս․
Հետաքրքիր մի բան էլ կա՝ էն, որ էս օրերին չես կենտրոնանում, թե՝ ախր դու էլ հարազատներ ունես բանակում՝ ընկերներ, եղբայրներ․․․ Որը՝ սպա, որը՝ շարքային, որը՝ կամավոր․․․ Մի տեսակ բոլորն էլ սարսափելի, վախենալու չափ հարազատ են թվում, ոչ մեկի մյուսից վեր չես դասում․․․ «Իմ ու քո» չկա․․․

CactuSoul
27.04.2016, 14:46
․․․Մենք վախենում ենք բացվել, ազատ լինել, փաստորեն՝ վախենում ենք ապրել, որովհետև ապրելն իր հետ անխուսափելիորեն սխալներ է բերում, ցավ, ափսոսանք, տառապանք, իսկ մենք տառապել չենք ուզում։ Կկծկվենք, կկաշկանդենք մեր հոգին ու մարմինը, ու հանդարտ կապրենք, առանց վայրիվերումների, առանց անկանխատեսելի իրավիճակների, հաշտ մեր բթության, անզգայության հետ, առանց լուծումներ փնտրելու, որովհետև հարցեր չեն առաջանա։
*
Որոշել եմ։ Սկսել եմ գործել էդ ուղղությամբ։ Տեսնենք՝ վերջն ինչ կլինի (պիտի որ լավ լինի)։
***
Պատերազմ չեմ ուզում։ Հրաշք եմ ուզում․ մի հրաշքով «հարևանները» հարևան դառնային, մարդ դառնային։ Ու ոչ միայն նրանք․ բոլորն, ովքեր քաղաքականության հետ կապ ունեն։
*
․․․

CactuSoul
02.05.2016, 20:10
֊ Ձյաձ, էս աղջիկն ինձ էնքան ա սիրում, ամեն անգամ ինձ շոկոլադ ա բերում, դարչինով։ Թույլ տեղս գիտի, էլի, գիտի, որ դարչին շատ եմ սիրում )) Հլը փորձի, ձյաձ, սենց բան դու կյանքում չես կերել...
Տղա լինեի, ազատ լինեի, քո նման քրֆեի աջ ու ձախ, գոռայի, որ սաղ բ*զ են․․․
Խի՞ ա սաղ սենց։ Ախր դու էլ ազատ չես, որ մտածում եմ, որ ինձ քո տեղն եմ դնում, էլի ցնդում եմ, ոչ պակաս, քան եթե իմ տեսանկյունից նայեի․․․ Խի՞ ա սենց սխալ ամեն ինչ։ Ո՞նց ուղղենք։ Ախր մինչև մեռնելն ա պետք հասցնել, իսկ էդքան ժամանակ չկա․․․
4 կողմը դեպրեսիա ա։ Ու դրականությունը by default պահելը զուտ չգժվելու գրավական ա, ոչինչ ավելի։ էն որ դու էլ գիտես, որ սուտ ա, փուչ են բոլոր դրական մտքերդ ու սպասումներդ, բայց պիտի հավատաս դրանց, որ ճահիճը քեզ չներծծի։ Ու իրականության ու քո ստեղծած աշխարհի համադրությամբ առաջանում ա մի խո՜րը ապատիա, անտարբերություն, թքածողական վերաբերմունք՝ գրեթե ամեն ինչի ու բոլորի հանդեպ։
Ոչ ոք ու ոչինչ չկա, որից կարող ես կառչել, որ չսուզվես։
Անընդհատ մտածում ես՝ մի քիչ էլ, մի քիչ էլ, ու լավ կլինի, դիմացիր։ Ու դիմանում ես։ Հանուն ինչի՞։ «Եթե կա իմաստ, ինչո՞ւ է այդքան խորը թաքնվել»։
Հա, մեջբերեցի ու հիշեցի։ Դավոն եկավ֊գնաց։
Դավոն ցնդելու մարդ ա։ Հրաշք ա։ Օրհնություն՝ իրեն ճանաչողների կյանքում։
Չգիտեմ՝ ինչ կլինի, երբ մեծանամ, երբ ծերանամ ու իմաստնանամ, ու հետ նայեմ կյանքիս։ Գուցե գիտակցեմ, որ հեքիաթի Անխելք Մարդու նման ես էլ չեմ հասկացել կյանքի մատուցած նվերներն ու բացթողումներ եմ արել։
Էդպես ու էդքան ինձ երևի էլ ոչ ոք չի սիրի, էդքան լավ ինձ ոչ ոք չի հասկանա։
«Էս ամենալավ պարն էր»։
Պարել եմ ուզում։ Ինքնարտահայտվել եմ ուզում։ Սիրել եմ ուզում։ Ուզում եմ սիրված լինել։ Ազատություն եմ ուզում։ Ապրել եմ ուզում։
Ինքս ինձնից գլուխ չեմ հանում, ու կյանքն անցնում ա։
Հոգեբան եմ ուզում։

CactuSoul
04.05.2016, 02:34
Հոգնել եմ:
Սխալ ա բնական լինել էս հասարակության մեջ: Լավագույն դեպքում չեն հասկանա: Ավելի հավանական դեպքերում՝ շահագործում, մտքի բռնաբարում, հոգու խոշտանգում:
Սխալ ա Թրիերի հերոսներին հասկանալն ու ապրումակցելը: Նրանք աննորմալ են: Բոլորն առանց բացառության:
Ուշ ա, արդեն շատ ուշ ա շատ բաների համար... Ինչ էլ դեռ կարելի ա իրագործել, համարձակությունս չի ներում սկսել: Ավելի ճիշտ՝ ոգիս:

Մտքովս անցավ՝ գոնե մարդամեկը թարգած չլիներ օրագիրս կարդալը, տեղեկանար, որ իր անեծքները տեղ են հասել ու բարեհաջող ընթացքի մեջ են, մի քիչ ուրախանար, գոնե էդ կերպ օգտակար լինեի «մարդկությանը»: :D


Վերջերս, երևի ենթագիտակցաբար, պարային երաժշտություն եմ շատ լսում: Սա էլ նոր բացահայտումներիս շարքից ա: Խելոք բաներ ա ասում, դնեմ ստեղ, Դնևս էլ լսի:


https://www.youtube.com/watch?v=6z5AemjvAQQ

Ladies and gentlemen
Wear sunscreen
If I could offer you only one tip for the future
Sunscreen would be it

The long term benefits of sunscreen have been proved by scientists
Whereas the rest of my advice
Has no basis more reliable than my own meandering experience
I will dispense this advice now.

Enjoy the power and beauty of your youth
Oh, never mind
You will not understand the power and beauty of your youth until they have faded
But trust me, in 20 years you’ll look back at photos of yourself
And recall in a way you can’t grasp now
How much possibility lay before you
And how fabulous you really looked
You are not as fat as you imagine

Don’t worry about the future
Or worry
But know that worrying is as effective as trying to solve an algebra equation by chewing bubblegum
The real troubles in your life are apt to be things that never crossed your worried mind
The kind that blindside you at 4 PM on some idle Tuesday
Do one thing everyday that scares you

Sing

Don’t be reckless with other people’s hearts
Don’t put up with people who are reckless with yours

Floss

Don’t waste your time on jealousy
Sometimes you’re ahead, sometimes you’re behind
The race is long
And in the end, it’s only with yourself

Remember the compliments you receive, forget the insults
If you succeed in doing this, tell me how

Keep your old love letters
Throw away your old bank statements

Stretch

Don’t feel guilty if you don’t know what you want to do with your life
The most interesting people I know didn’t know at 22 what they wanted to do with their lives
Some of the most interesting 40 year olds I know still don’t

Get plenty of calcium

Be kind to your knees
You’ll miss them when they’re gone

Maybe you’ll marry, maybe you won’t
Maybe you’ll have children, maybe you won’t
Maybe you’ll divorce at 40
Maybe you’ll dance the funky chicken on your 75th wedding anniversary

Whatever you do, don’t congratulate yourself too much or berate yourself either
Your choices are half chance, so are everybody else’s

Enjoy your body
Use it every way you can
Don’t be afraid of it, or what other people think of it
It’s the greatest instrument you’ll ever own

Dance
Even if you have nowhere to do it but in your own living room

Read the directions, even if you don’t follow them
Do not read beauty magazines, they will only make you feel ugly

Get to know your parents
You never know when they’ll be gone for good

Be nice to your siblings
They are the best link to your past
And the people most likely to stick with you in the future

Understand that friends come and go
But for the precious few you should hold on

Work hard to bridge the gaps in geography and lifestyle
Because the older you get, the more you need the people you knew when you were young

Live in New York City once
But leave before it makes you hard
Live in Northern California once
But leave before it makes you soft

Travel

Accept certain inalienable truths
Prices will rise
Politicians will philander
You too will get old
And when you do you’ll fantasize that when you were young
Prices were reasonable
Politicians were noble
And children respected their elders

Respect your elders

Don’t expect anyone else to support you
Maybe you have a trust fund
Maybe you have a wealthy spouse
But you never know when either one might run out

Don’t mess too much with your hair
Or by the time you're 40, it will look 85

Be careful whose advice you buy
But be patient with those who supply it
Advice is a form of nostalgia
Dispensing it is a way of fishing the past from the disposal, wiping it off
Painting over the ugly parts and recycling it for more than it’s worth

But trust me on the sunscreen

CactuSoul
08.05.2016, 03:13
2 օր առաջ, գիշերվա 11-ն անց էր, տուն դառնալուց նկատեցի, որ Դավիթ Անհաղթ 2-ի բնակարանում լույս է վառվում, ու նույնիսկ վարագույր էր կախված:
Լիլիթն էր մի քանի հղում ուղարկել list.am-ից:
Էսօր էլ մեկը զանգել էր, ասում էր՝ տուն ե՞ք վաճառում...
Մի խոսքով: Նշանները հուշում են, որ պետք ա, որ ետդարձ չպիտի լինի, սխալ ա:
Կայծի ասած՝ մինչև գլուխս պատին չտամ, չեմ հանգստանա: Իսկ ո՞ւմ ա պետք անհանգիստ գլուխ:
Դուխով պետք ա առաջանալ ու գլխով՝ պատին: :))
Ու կոնֆլիկտից վախենալ պետք չի: Մանավանդ որ այն գուցե և չլինի:
Օգնիր ինձ, Դնև:
*
Դավոն ճիշտ էր ասում. ես քյալ եմ: Շաբաթվա սկզբին, երբ մարդամեկին առաջարկեցի գործից հետո մի տեղ գնալ (վաղուց չէինք շփվել), համաձայնեց, բայց ասաց՝ հինգշաբթի կամ ուրբաթ, մինչև էդ չի կարող: Ընդունեցի ինչպես ամենասովորական բան՝ մարդն էս քանի օրը զբաղված է, հինգշաբթի-ուրբաթ կգնանք: Ու միայն այն ժամանակ, երբ հանդիպումից հետո հաշիվն ինքը փակեց ու թույլ չտվեց, որ ես գոնե իմ մասը վճարեմ, գիտակցեցի, որ աշխատավարձի օրերն էին... Խոստացա, որ էլ հետը տեղ չեմ գնա, եթե միշտ իրեն էդպես է պահում: Բայց կարծես դեժավյու լիներ. երևի էլի էի նման բան ասել ու, փաստորեն, էլի մոռացել էի... :}
*
Շատ բան չեմ ասում, որովհետև հավես չկա: Մանավանդ խորանալու հավես:
Կիսաբութ վիճակով ապրում եմ:
I'm tired of suppressing all of my needs.


https://www.youtube.com/watch?v=MTYXq6n8PUE

CactuSoul
29.05.2016, 04:34
Էն, որ ոնց որ թե սաղ կանտրոլի տակ ա, ամեն ինչ լավ ա, բայց... վրիպ՞ում ես, շտո լի, ո՞նց ա դա կոչվում...
Jameson Block Party, եսիմում հետ, ով ավելորդ հրավիրատոմս ուներ, ու 2 բաժակ վիսկիից վատացավ, ու ես պատասխանատու էի զգում ինձ նրա համար... Էդ հեչ, փարթին էլ հեչ, փարթիի վերջում մի տղա կպել էր, չէր պոկվում, նույնիսկ երբ մի կերպ նստեցի տաքսի, որ գնամ, ինքն էլ հետս նստեց... Ասում եմ՝ ասենք՝ եկար, հետո՞: Ես գնում եմ ընկերներիս տեսնելու, դու ի՞նչ ես ասելու, ո՞վ ես, ինչի՞ ես եկել հետս... լավ ա, կեսերից ջոկեց, որ սխալ բան ա անում, իջավ կասկադոտ մի չոլում... Օֆ-աման-եսիմ-է՜...
...Կարծես թե սաղ լավ ա, ճիշտ ա, ոչ ոք ոչ մի «ապօրինի» բան չի արել, բայց... Եսիմով, ով ահագին լավ մարդ էր (կամ գոնե համակրելի), չգիտեմ՝ խի կարողացավ էնքան մոտ լինել, որ թևը ուսիս գցած ասեր, որ ես խորը մարդ եմ, կամ որ ես հաղթող եմ հենց մենակ նրա համար, որ ծնվել եմ, ու նման բաներ... Ու որ ես չկարողացա էնքան զգոն կամ պինդ լինել, որ ինձ ուժեղ պահեի, որ թաքցնեի, որ էդ պահին ես մի ուրիշի ուշադրությունն էի ուզում, ուրիշի թևն էի ուզում զգալ ուսիս գցած, ու ընդհանրապես, մեկ ուրիշին էի ուզում զգալ... Ու, գրողը տանի, նույնիսկ խոսակցության թեման մոռացա, ինչքան էլ որ սրտիս դիպչող էր, երբ մարդամեկս էն եսիմում հետ (հա, շատ էլ լավ հիշում եմ անունն էլ, իրեն էլ, բայց դա կարևոր չի) պարում էր... Մեկ-մեկ ուղղակի հասկանում ես, որ իրականությունից չես փախչի, ինչքան էլ որ ուժեղ լինես, ինչքան էլ իմանաս՝ ինչն ա ճիշտ, ինչը՝ սխալ, ինչպես ա պետք վարվել... Մեկ-մեկ դու ուղղակի սիրահարված խանդոտ արարած ես, ուրիշ ոչինչ... Ու հա՝ տխրում ես, հա՝ չես ժպտում, հա՝ գլուխդ կախում ես թևերիդ վրա... Որովհետև... որովհետև... Երևի որովհետև մարդ ես... Ընդամենը մարդ... Ինչքան ուզում ես, ինչ ուզում ես՝ գիտակցիր...
Վերջում զանգեցի, որ ասեմ՝ հասել եմ, ու ամաչում եմ սեփական ուրախությունից, երբ ասեց՝ ինքն էլ ա տուն գնացել ու արդեն հասնում ա...
Ամաչում եմ, որ սենցն եմ, ամաչում եմ, որ դեռ էդքան չեմ հասունացել, որ կարողանամ մարդուն իրոք բաց թողնել, ինքնաբավ լինել, սեփական լավ ու վատ զգալը չկապել ուրիշ մարդկանց հետ...
Ուզում եմ՝ սիրի ինձ, ես ուրիշ լինեմ իր համար, ու ոչ միայն ընկեր... ավելի քան ընկեր լինել եմ ուզում... Ախր ոչ մի առումով ինձնից լավը չեն նրանք, է՞... Լուրջ, էլի, օբյեկտիվորեն...
Խի՞ ա սաղ սենց տխուր... Կարոտել էի, տեսա, ու կարոտս չառա, ոչ մի գրամ...

CactuSoul
07.06.2016, 02:06
- Դե էլ չասես, որ գիժ ես: Դու գիժ չես: Դու լավ մարդ ես, բայց գիժ չես: Ուրեմն մյուս անգամ զգույշ եղի գժերին ինչ-որ բան առաջարկելուց:
Ծիծաղում ա:
…մինչև սրտիս խորքը:
***
Էս անտերը բռնել ա կոկորդիցս ու բաց չի թողնում:
Հոգնել եմ: Ազատվել եմ ուզում: Զզվել եմ էս թքածողական վերաբերմունքիցս: Ավելի ճիշտ դրա բացակայությունից: Ու իմ բացակայությունից:
«Ոնց որ ստեղ չլինես, բացակա լինես»: Ճիշտ ա ասում:
***
Մեջդ լցվել ա պռնկեպռունկ, ու լացել չի կարելի ոչ մի տեղ: Անընդհատ զսպում ես քեզ, արցունքներդ, զգացմունքներդ, ազատության տենչերդ: Դրսում ամոթ ա, տանն առավել ևս չի կարելի:
***
Ճահիճն ընկած Մյունխհաուզենների նման իրար մազերից բռնած՝ փորձում ենք միմյանց դուրս քաշել… Ոնց տեսնում եմ՝ ոչ մեկիս մոտ էլ բան չի ստացվում:
***
Երեկ շա՜տ պատահաբար Ն.-ին հանդիպեցի: Այգում: Հենց էն պահին, երբ մարդամեկս զանգել էր՝ ճշտելու, թե «էդ ի՞նչ sms էի(ր) գրել»: Շատ խառը պահ էր, ու կյանքը հաստատ ինձ ինչ-որ բան էր փորձում հասկացնել, կամ առնվազն հերթական գլուխկոտրուկ-փորձությունն էր:
Մի ահագին զբոսնեցինք: Գնացինք մի տեղ, որ քթիս տակ էր տարիներ շարունակ, իսկ ես դեռ չէի եղել:
Չնայած ընդհանուր վիճակիս՝ ժպտում էի, նույնիսկ ծիծաղում, ու երբ խոսքի մեջ ասացի, որ դեպրեսիվ տրամադրությունների մեջ եմ, չհավատաց:
Ահագին խորհուրդներ տվեց: Հա, ու մի ամիս ժամանակ: Որ գտնեմ մեկին, որ մի բան փոխված լինի կյանքումս:
***
Ամենացավալին էն ա, որ գուցե ճիշտ ա մարդամեկս. ես գիժ չեմ: Ես երբեք չեմ մեծանա: Երբեք չեմ գժվի: Ու երբեք չեմ անի այն, ինչ ուզում եմ: Երբեք չեմ ապրի լիարժեք:
***
Գրքից փախած կերպար, որ իր կավը ամեն գնով փորձում ա խցկած լինել իրականության կաղապարների մեջ, ու չի հաջողում:

***
Վախենում եմ նրանից, ինչ իսկապես սիրում եմ: Վախենում եմ Dead Can Dance-ից, Չարենցից, Բուկովսկուց, Դոստոևսկուց, Գիգերից, Jaguar-ից ու Captain Black-ից, տանգոյից... մարդամեկիցս... ազատությունից... ինքս ինձնից...

CactuSoul
22.06.2016, 21:08
Խճճվել եմ ու նույնիսկ թպրտալու, ազատվելու ճիգերի համար ուժ չունեմ։ Խախանդ լռված եմ իմ համար։
Իսկ ներսից մի հանդարտ նյարդայնություն ա։ Ախորժակի բացակայություն, մշտական թեթև սրտխառնոց, թեթևակի սեղմվող կոկորդ, անկապ վիճակ։
Երևի պետք էր գրել վերջին իրադարձությունների մասին։ Բայց ի՞նչ։
Էնքան նեղված եմ, գրել էլ չեմ ուզում։ Ինձ թվում ա՝ գրեմ, ավելի եմ նեղվելու, ամաչելու եմ. պետք չի նեղ անձնական խնդիրները փռել ուրիշների առաջ։

Վաղուց հասկացել եմ, որ եթե սիրտս չի հուշում, որ սխալ ա, ուրեմն նորմալ ա ամեն ինչ։ Սխալ չէր, ու երևի իրոք պետք էր, թեև լրիվ իմ ուզածով չստացվեց։
Մի օր վերջը գնալու եմ Լաստիվեր, քարանձավում մնամ գոնե մի գիշեր։
*
gotta change


https://www.youtube.com/watch?v=Tg6fyUiQRSY

CactuSoul
26.06.2016, 01:53
Օ՜խ, ի՜նչ խառը օր էր... Ի՜նչ խառը...
Չգիտեմ էլ՝ ինչ գրել, որ հետո կարդալիս վերհիշեմ՝ ինչի մասին էր: Թե՞ պետք չի հիշել...
Ուզում եմ գրել ու չեմ ուզում... Ու ահագին կարևոր բաներ հանած՝ կասեմ, որ 13...
Շատ բան ես էլ չեմ հասկանում... Այսինքն՝ ոչինչ չեմ հասկանում. ճիշտ ու սխալ, լավ ու վատ, օգուտ-վնաս... եսի՞մ:
Չեմ ջոկում՝ ինչ ա կատարվում, թեև ինքս եմ ընտրում/որոշում՝ ինչ կատարվի:
Օֆ-աման-եսիմ-է՜...

Հ.Գ.
Կամ էլ՝ լավ էլ ջոկում եմ, ուղղակի ինչ ինձ վնաս ա, համարում եմ, թե չեմ ջոկում...

CactuSoul
27.06.2016, 19:13
Հոգնել եմ պսևդոսերերից։

CactuSoul
28.06.2016, 19:59
Փորձում եմ վերլուծել վերջին օրերին կատարված իրադարձությունները, ու վախենում եմ․ խառնում եմ՝ ով ով ա, ինչն ով ա ասել, երբ․․․ Փորձում եմ հիշել, մտքումս վերականգնել մարդկանց դիմագծերը, ու միայն մասամբ ա ստացվում։ Չեմ բացառում, որ գուցե նրանից ա, որ քիչ եմ նայում դեմքերին, աչքերի մեջ։ Չնայած դա էլ մի ուրիշ խնդիր ա իմ դեպքում․ մարդկանց սկսում ա թվալ, թե ինչ֊որ բան եմ ուզում ասել ու չեմ ասում, անհարմար պահեր են առաջանում։
Ու հետն էլ էնքան հանգիստ ճնշվածություն ա տիրում, ոնց որ լրիվ մեկ լինի։ Ոնց որ ուզենամ մոռանալ, չմտածել ոչ մի բանի մասին։ Էնքան մեկ ա ամեն ինչ, որ վախենում եմ։ Բայց չեմ էլ վախենում, պայմանական բառ ա դա ուղղակի, որ ասեմ՝ ջոկում եմ, որ չպիտի մեկ լիներ։
Անընդհատ խուսափում եմ, հապաղում եմ, թաքնվում եմ, ամեն ինչից ու բոլորից, ու ամենաշատն ինքս ինձնից։ Հոգնել եմ, թվում ա, թե իմանայի՝ մի քանի օրից մեռնելու եմ, կուրախանայի։
Իսկ եթե անկեղծ լինեմ ինքս իմ հետ, պիտի խոստովանեմ, որ իմ կարծիքով ես հոգեկան լուրջ խնդիր ունեմ, գուցե նույնիսկ հիվանդություն։
Ատում եմ ինձ։ Հատկապես ինքս ինձ էդքան սիրելու համար։


https://www.youtube.com/watch?v=L-rnmSQXE9Q

CactuSoul
29.06.2016, 20:52
"V" is for Vlad... or Varsik :D
Կյանքը ցույց կտա։
*
Էդքան անհամբեր չլինեիր, շատ բան ուրիշ կլիներ։ Առնվազն էս դառնահամը, որ զգում եմ, չէր լինի։
*
Գիշերը տանը մի ահագին գրել էի, բայց վերջում քունս տարավ, մտածեցի՝ չարժի տենց քնկոտ գլխով որոշել՝ արժի հրապարակել, թե չէ, ու տենց էլ փակեցի նոթբուքը։
*
Ձեռից լրիվ գնացել եմ )) բոլոր իմաստներով ))
Ոնց որ գոյություն չունենամ։
*
Չի ասվում։

CactuSoul
30.06.2016, 22:01
վիրավոր գազանի պես
աչքերդ արյունով լցված
ատամներդ սրել ես աշխարհի դեմ
պաշտպանում ես մենության իրավունքդ
այնինչ տենչում ես ընկերակցություն
մոտեցողները մեղք չունեն․ ինքդ ես վանում նրանց ապաշնորհ ու կոպիտ շարժուձևով, սրած ատամներով (փշերո՞վ)
դրա համար էլ վախենում են
ու «ստուգողական» հարված հասցնում հեռանալուց առաջ
իսկ դու չգիտես՝ ոնց ա ճիշտ ձևը մարդկանց հետ վարվելու
ու սրում ես ատամներդ, որ մոտ չգան
նավսյակի
*
հիշում եմ, որ Վիրաբը մի ժամանակ մեր կակտուսներից մեկի մեջ երկար չոփ էր խրել, անցքն էդպես էլ մնաց տարիներով
փշերը չխանգարեցին, չէ՞ ) չպաշտպանեցին
տենց ա
լրիվ, «հար և նման»
եթե ուզում են, կմոտենան՝ անկախ նրանից, ինչ նպատակներով կամ ցանկությամբ
մարդ կա՝ կակտուսից մենակ արաղ քաշել ա ուզում
«բայց պետք չի» © ՃՃ
*
ներեք ինձ, մարդիկ, էլի, ես սենցը չպիտի լինեի, պատահաբար ա ստացվել ։Ճ
*
"Did you exchange a walk on part in the war for a lead role in a cage?"

CactuSoul
01.07.2016, 10:30
Էն օրը գիշերվա գրածս, որի մասին ասում էի.

Ինչո՞ւ պիտի միշտ նույնը կրկնվի:
10 տարուց ավել է անցել, ու էլի նույնը:
Ու ո՞նց ասես մարդուն, որ ինքը հիշեցնում ա մեկին, ում մասին հիմա ինչ ասես՝ չի ասում:
Ու ո՞նց բացատրես, որ քեզ վիրավորում ա: Որ հողին ա հավասարեցնում էն բոլոր երկար-բարակ ճառերը՝ մարդկային վերաբերմունքի, չթողնելու ու մնացածի մասին:
Ո՞նց ասես, որ երեխա ա, ու դու երեխու հետ լինել չես ուզում:
Ես նրա կարիքն ունեմ, երևի այնքան, ինչքան ինքն՝ իմը: Բայց ոչ ավել: Իսկ դա, ինչքան էլ շատ լինի, այնքան չի, ինչքան պետք է: Չեմ ուզում խրվել հարաբերությունների մեջ, որոնց տակից մի օր ստիպված եմ լինելու դուրս գալ: Իսկ որ ստիպված եմ լինելու, դա հաստատ. զգում եմ:
*
Ինքն ու մաման, ընդամենը 1-2 ժամվա տարբերությամբ, գրեթե բառացի նույն բաներն էին ասում: Ո՞նց ա տենց լինում: Ինչի՞ ա կյանքը հետս էդ կարգի սև հումորներ անում, ղժժում վրաս: Ասենք՝ մարդիկ նույն բանն են ասում, բայց մյուս կողմից իրար տրամագծորեն հակառակ բան նկատի ունեն:
*
Լավ չի, դառնահամ մնաց քեզնից հետո, ջան: Քեզ լավ չպահեցիր: Թե՞ կասես՝ ես էի իմ հանդեպ տենց տրամադրել: Այսինքն բան էլ չես ասի, էլ ո՞ւր, ո՞ւմ ասես: Մի հեռախոսի համար էր, էն էլ ցուցադրաբար ջնջեցիր: :Դ
Ու թող գործերդ ստացվեն, սաղ լավ լինի, ոնց ուզում ես, ոնց երազում ես: Ոնց ջոկել եմ՝ դա քեզ ամենաշատ հետաքրքրող բանն ա կյանքում:
Կամ իրոք գնա քո Ռուսաստանները՝ ընկերներիդ մոտ, քո ուզած վարքուբարքի մեջ:
*
Մի տեսակ կիսատ մնաց սաղ: Դու ինձ չփորձեցիր էլ հասկանալ, որովհետև գիտես՝ աղջիկները ոնց են լինում, որ բառի տակ ինչ նկատի ունեն, իսկ իմ դեպքում շատ բան ուրիշ ա, ես էլ քեզ երևի մինչև վերջ չընկալեցի, չըմբռնեցի:
Հա, բայց դու լուրջ ու պատասխանատու խոստումներ էիր տալիս, ո՞նց ուրանամ:
*
Էնքան թքած ունեմ, էլ չեմ էլ մտածում՝ ինչը ոնց ա, ես ոնց պիտի զգայի, ինքը ոնց զգաց, մաման հիմա ինչ ա զգում... երբ հստակ հարց ա տալիս ու պատասխան չի ստանում... որովհետև չեմ ուզում պատասխանել...
Հոգնել եմ, ուզում եմ՝ մի բան փոխվի: Էնքան հոգնած եմ, որ ի վիճակի չեմ հասկանալու՝ կոնկրետ ինչ ու ոնց:
Կիսատ ու անկապ ստացվեց, երևի դրա համար եմ էսքան գրում, փորձում ինչ-որ բան վերլուծել: Մի կետի գոնե հասնեմ, իմանամ ինչին ոնց վերաբերվել:
*

Սաղ հեչ. երեկվանից ինչ-որ բան փոխվել ա, դրական ուղղությամբ: Գուցե Կայծի տրամադրությունից ա, կամ նրանից, որ ծնունդն ա, իսկ այսօր նաև մարդամեկիս առավոտ քշերվա զանգից )) Ու էլի ու էլի կասեմ՝ դզում ա, երբ անբացատրելի մեթոդներով կյանքը հետդ համագործակցում ա. արթնացա առանց պատճառի, մինչև կգիտակցեի, ժամը կնայեի, բան, զանգն եկավ )) Անհավատալի էր, էն էլ էդ ժամին: Ու շա՜տ հավես:
Ու ոնց քցում-բռնում եմ, նրան եմ սիրում ու վերջ, մնացածը սուտ ա, սարքովի:
Չի լինում չսիրել:

CactuSoul
10.07.2016, 17:00
- Կորելո՞ւ ես:
Գլխով եմ անում:
- Ես քեզ չեմ թողնի:
- ...

14

CactuSoul
09.08.2016, 16:27
էնքան բան կա, որ չի ասվում
էնքան բան կա, որ ասելու չի

ի՞նչ ա պետք զգալ սենց դեպքերում
ո՞նց են ապրում նորմալ մարդիկ

*
․․․չես հերիքում

CactuSoul
15.08.2016, 20:32
Լավ, ի՞նչն ա իմ մեջ սխալ, ի՞նչն ընենց չեմ անում, ինչո՞ւ են ինձ հետ միշտ սենց բաներ պատահում։ Ինձ սխա՞լ եմ պահում գուցե։ Բա էդ դեպքում կոնկրետ ինչո՞վ, կամ ո՞րն ա ճիշտը։ Ես էդ մի տեսակն եմ, չնայած խառն եմ ու ժամանակի ընթացքում տարբեր, բայց նույնն եմ, ու ոնց դիտարկում եմ, սխալս չեմ գտնում։ Ես երբեք չեմ փորձել վրաս ուշադրություն գրավել, նույնիսկ ընդհակառակը։
Երևի միակ սխալս էն ա, որ իսկական եմ, անմիջական։ Դե կներեք, էլի։
Չմեռանք, ամուսնացած, տարիքով կնոջ խանդի առարկա էլ դարձանք։ Շատ տհաճ իրավիճակ ա, ասեմ ձեզ։ Հատկապես երբ էդ կինը ձեզ դուր ա գալիս։ Առնվազն որպես տանտիկին շատ լավն էր։ Ու իսկապես շնորհակալ էի, շատ, հյուրընկալության ու աջակցության համար, ու էնքան անհարմար էի զգում, որ իմ պատճառով իրեն վատ ա զգում։ Ու որ շնորհակալություն հայտնեցի, բավական չոր տոնով ասեց՝ չարժի։ Ու էդ ամբողջ օրը, այսինքն երբ տեսել եմ նրան, հոնքերը խոժոռած֊նստած էր։ «Հիվանդանոցից ստեղ կես ժամ ա՞ քաշում»։ Չէ դե, իհարկե չէ․․․
Ասում ա՝ «տեսա՞ր՝ կինս ոնց էր խանդում»։ Ասում եմ՝ բայց դրա իրավունքն ունի, չէ՞։ Ասում ա՝ չէ, չունի։
Հետո, երբ անկեղծացավ, հիշեցրի․ բա ասում էիք, թե Ձեր կինն իրավունք չունի խանդելու։ Թե բա՝ էլի որ, ԻՆՁ իրավունք չունի խանդել։ Իբր՝ ես ուրիշ եմ, արտոնյալ եմ, բլա֊բլա֊բլա։
Ասում եմ՝ ի դեպ, շատ կոպիտ եք խոսում Ձեր կնոջ հետ։ Ասում ա՝ ես բոլորի հետ էլ (հստակ խոսքերը չեմ հիշում, բայց կոնտեքստից հասկացա, որ սիրուհիներին նկատի ունի) կոպիտ եմ խոսում, քո հետ էլ եմ կոպիտ խոսելու։ Դե բարև ձեզ ։ՃՃ
Այ տենց, մի քանի վայրկյանում շրջապատի հարգանքն ու պատիվը վայելող, կայացած, խստաբարո, պատերազմի վետերան տղամարդն սկսում ա երևալ բոլորովին ուրիշ լույսի տակ, քեզ ներկայանում ա իբրև մի դեռահաս տղուկ, ով, մի զույգ «բուդիկ» տեսնելով, իրեն կորցնում ա (ազնիվ խոսք, ուրիշ հագնելու բան չունեի, թե չէ ինչո՞ւ պիտի էդ վառող արևին շորտ հագնեի)։
Զզվում եմ սենց իրավիճակներից։ Նողկալի ա գիտակցելը, որ [գրեթե] բոլոր տղամարդիկ էլ ի վերջո նույն սանրի կտավն են։ Նույնիսկ, փաստորեն, ամենապատկառելիները։

CactuSoul
20.08.2016, 02:36
Քանի օր ա՝ ուշքի չեմ գալիս. ո՞նց, ինչո՞ւ, ինչի՞ց... Շատ աբսուրդ իրավիճակ էր, նմանը դեռ չէր եղել, հուսամ՝ առաջինն ու վերջինն էր, էլ չի էլ լինի:
Էն որ զգում ես, որ կյանքդ քո կառավարումից դուրս ա եկել: Թեկուզ մի քանի ժամով:
Լրիվ կինո էր: Երևի իմ ամբողջ կյանքն ա կինո: Էսօր դեռ գրեթե բան չէի ասել, Զ.-ն վախեցած, կեսկատակ ասում ա՝ ոնց որ էն կինոների դեպրեսիաներից նկարագրես: Ընենց որ, մենակ ես չեմ էն կարծիքին, որ կյանքս կինո ա:
Ջախջախված եմ զգում:
Գիտեմ, որ ոչ ոք մեղավոր չի, բայց մի տեսակ բոլորից նեղացած եմ:


Հ.Գ.
«...Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում...»
© Զուլո

Հ.Հ.Գ.
Կայծս, շնորհակալ եմ, որ ունեմ քեզ:

CactuSoul
21.08.2016, 01:28
Առավոտյան ուզում եմ արշավի գնալ թռչնասերների հետ: Ու ակամա հիշում եմ, թե ոնց եմ ծանոթացել այն մարդու հետ, ում շնորհիվ հետագայում հայտնվեցի ֆեյսբուքյան այն խմբում, որից արշավի մասին եմ իմացել: Ի դեպ, ինքն էլ է լինելու արշավին, երկրորդ անգամ կտեսնենք իրար: Տեսնես՝ հիշո՞ւմ է ինքը: Ես որ խորանամ, երևի նույնիսկ ամսաթիվ կարողանամ հիշել. մարտի 8-էր, թե ապրիլի 7 (վերջինն ավելի հավանական է), կարծեմ 2010թ.: Ես շատ վատ տրամադրության մեջ էի, ու հիշում եմ, որ փոքր տորթ էի գնել մամայի համար տոնի կապակցությամբ, ժամն էլ բավականին ուշ էր, մթնել էր առնվազն: Շատ չմանրամասնեմ, վերջը իր անունն ասաց, ես հետո նրան գտա facebook-ում, ընկերացանք ու վերջ: Մի տառ անգամ չենք փոխանակել, չհաշված վերջերս ունեցած զուտ գործնական՝ թռչունների հետ կապված կարճ խոսակցությունը:
Չգիտեմ՝ ինչու եմ գրում էս մասին: Առողջ դատողությունն ասում ա, որ հիմա պիտի վաղուց քնած լինեի, որ առավոտյան կարողանամ արթնանալ:
Կարծում եմ՝ ուրիշ պատճառ կա, որ ստիպում է գրել: Մի բան, որ ես էլ չեմ գիտակցում: Մի բան, որ ավելի խորն ա ու լուրջ, ու սենց դրականոտ կամ նեյտրալ բաների մասին մտածելով կամ գրելով փորձում եմ ինքս ինձ «ոգևորել»:

CactuSoul
22.08.2016, 01:17
Ի դեպ, ինքն էլ է լինելու արշավին, երկրորդ անգամ կտեսնենք իրար:
Ախր գրելու պահին էլ զգում էի, որ չի լինելու, բայց գրեցի :D Իհարկե, նրա անունը շատ շոշափվեց արշավի ընթացքում, բայց ինքն անձամբ ներկա չէր:
Հավես արշավ էր, լավ արեցի, որ գնացի: 7 հոգով էինք, քիփլիկ խումբ էր, բոլորը խիստ ադեկվատ մարդիկ: Ոչ ոք չխորացավ առանձնապես՝ ով եմ, ինչ եմ, ինչու եմ եկել, ինչ գործ ունեմ իրենց հետ: Ու թռչուններին դիտելն էլ էր շատ հավես, հատկապես հեռադիտակով: Դիլիջան ազգային պարկն էլ բացահայտում էր ինձ համար. մինչ այդ միայն անունն էի լսել:
*
Մնում ա՝ առավոտյան շուտ զարթնեմ: Ու շուտ գործի հասնեմ:

CactuSoul
24.08.2016, 23:20
Մնում ա՝ առավոտյան շուտ զարթնեմ: Ու շուտ գործի հասնեմ:

Արթնացա 8։30-ոտ։ Խայտառակ տրաքած վիճակում։ Տրամս՝ -1000000։

Էսօր համեմատաբար լավ եմ։ Զուտ համեմատաբար։ Գուցե դե՞ղն ա օգնում։
Շողուլի գալը դեռ չի ստացվում, էլի ուշ եմ գալիս գործի։ Դեռ ստեղ եմ (բայց հես ա տուն կգնամ, ազնիվ խոսք):

CactuSoul
04.09.2016, 18:00
Միշտ էլ սկզբում հնարավորինս նորմալ ընդունում եմ իրադարձությունները, փորձում եմ միանգամից ոչ մի արտակարգ բան չզգալ, հետո նոր, ժամանակի հետ սկսում եմ գիտակցել՝ ոնց են դրանք վրաս ազդել կամ ազդում:
Գիշերվա զանգը... «Գիտես, չէ՞, ոչ մեկի չեմ զանգել, մենակ քեզ»: Գոնե դրա համար շնորհակալություն: Որ գնալուցդ հետո չիմացա:
Դեռ չգիտեմ՝ ինչ զգալ: Հակասական բաներ եմ զգում: Մեծ մասը բացասական, բայց մտածում եմ՝ գուցե բարին էլ էս էր, գուցե սա էր ինձ պետք. եթե ինքս չկարողացա հեռանալ…
Թեպետ դեռ ոչինչ պարզ չի, չգիտեմ՝ ինչքան ժամանակով ես գնացել: Ուզում եմ ասել՝ «հուսով եմ…», բայց հետո չգիտեմ՝ ոնց շարունակել՝ կա՞րճ ժամանակով, թե՞ երկար: Սիրտս մի բան ա ասում, գիտակցությունս՝ մի ուրիշ… Կարևորը՝ քեզ համար լավ լինի: Կուզեի քեզ ամո՜ւր-ամուր գրկել գնալուցդ առաջ… Լավ, չսկսեմ մտածել՝ ինչ կուզեի, թե չէ վերջը լավ չի լինի ))
Լավ եղի, ջան, գործերիդ ու քեզ կանաչ ճանապարհ: Սիրում եմ աշխարհի չափ:

CactuSoul
07.09.2016, 02:27
«Այս գարնան վերջին ծաղիկը»: Գոնե տարվա վերջինը լինի, էլի բան ա:
Բայց ասում եմ, ու սիրտս կծկվում ա: Ինչքան էլ որ չճանաչեմ:
*
Գնամ, ապատիայի հաստ վերմակովս տա՜ք ծածկվեմ ու քնեմ:

CactuSoul
18.10.2016, 23:38
գնա մեռի
հա, հենց տենց
որովհետև ապրել տենց էլ չսովորեցիր, կամ սովորեցիր ընենց, ոնց մնացած ամեն ինչը
որովհետև ոչ ոք մեղավոր չի էս վիճակիդ համար
ախր մի վիճակ էլ լինի, սկի էդ չկա
ոչ ոք մեղավոր չի, բացի քեզնից
էդ դու ես ամեն ինչ օդի մեջ ու տեսականորեն պատկերացնում ու մատդ մատիդ չես տալիս
որովհետև էդ քո քաջությունը չի հերիքում փոխվելու, մի բան փոխելու, ապրելու փորձ անելու
թքելու ամեն ինչի վրա, շրջելու էջը, տո գիրքը փակելու ու վառելու ու նորն ընտրելու
որովհետև կառչում ես ուրիշներից, վիձիծե լի՝ իրենց զգացածը քեզ համար կարևոր ա
դրա համար ես ամեն ինչ անում, որ շարունակեն ապրել իրենց դեպրեսիայի մեջ, իբր՝ նորի մեջ չընկնեն
եսիմ ո՞նց եղավ, որ սենց ստացվեցի
ես էս կյանքի համար չեմ նախատեսված
ես սենց կյանքի իրավունք չունեմ
ու որ խորանանք, չեմ էլ ուզում ունենալ, իմն ուրիշ ա
երևի, էլի
ապրել եմ ուզում
առանց փողի, առանց ախմախ քաղաքակիրթ պայմանականությունների
ազատություն եմ ուզում
կա՞ լուծում
ես չեմ տեսնում
գուցե ինձ հեչ էլ պետք չի էս ամենը
ինքս իմ ձեռը կրակն եմ ընկել, ուրիշներին էլ ներքաշում եմ մեջը
ակամա են ընկնում
ոչ կարող են ասել՝ հեռու մնա մեզնից, ոչ էլ էնպիսին եմ, որ ընդունեն ու ընկալեն
մոտիվացիա չկա, ոչ մի բանի
ժամանակ լիներ [ու տեղ]՝ ուղղակի պառկեի ու երաժշտություն լսեի
ուրիշ ոչ մի բան

https://www.youtube.com/watch?v=s9srdANhvM0
%^#@*#&%)@(#*&%_@#(*&%)#(@%$#)@(*%^#)@*&(@&^$(*#@^%$#%_$#@)%_@)#*_%)*@_#%&#@&%(*@#^$&^#@&$@*#^$(*#@&^$@&#^$*&#^$&@

Հ․Գ․
ու, գիտեք, պետք չի ասել, թե բոլորի հետ էլ պատահում ա, բան, բոլորն էլ սենց բաների միջով անցնում են
տենց չի
իրավիճակների առումով՝ գուցե, բայց զգացածի՝ հը֊ը, չեք համոզի
սա նորմալ չի
[ու ես ուրախ եմ դրա համար]

CactuSoul
19.10.2016, 22:36
Ամենավատը գիտե՞ս՝ որն ա։ Որ գիտակցելդ, թե ինչ ա հետդ կատարվում կամ ինչու, քեզ ոչինչ չի կարող տալ․ մեկ է, ոչինչ փոխել չես կարող։
Ուժ չկա։ Նույնիսկ ստից առօրեական բաները գերմարդկային ջանքեր պահանջող են թվում։

CactuSoul
16.11.2016, 21:11
կարիքն ունեմ քո, հաց ու ջրի նման
քամվում եմ, սովամահ եմ լինում

«Սիրտդ լեն պահի, Ան ջան» ֊ հա
պահում եմ․․․

CactuSoul
02.12.2016, 16:23
Իբր դարդերս քիչ էին, հիմա էլ էն մեր բակի մեքենան, որ քոնից էր, էս էլ որերորդ օրն ա՝ հենց մեր մուտքի առաջ ա կայանում։

CactuSoul
10.12.2016, 02:37
Ասում ա՝ «դեմք ես դու»
.................................
Չես պատկերացնի՝ ոնց էի ուզում էսօր (արդեն երեկ) կողքիդ լինել: Գուցե զգացիր, որ հոգով հետդ էի ամբողջ ժամանակ:
Ուզում եմ գրկել քեզ, կրկնակի ամուր ու առնվազն եռակի ավելի երկար, քան անցյալ տարվա ծնունդիդ էր:
.................................

CactuSoul
06.01.2017, 05:06
Ուզում էի ուղղակի գնալ-քնել, բայց չի ստացվում. գոնե մի քանի բառ գրեմ, նոր:

Ասում եմ՝ փող ունենայի, կգայի մոտդ, գիտե՞ս, քեզ տեսնեի:
Ասում ա՝ աստված տա շատ փող աշխատեմ, կուղարկեմ քեզ, կգաս, Ան ջան:

Այ սենց խճճված ու բարդ: Ընենց, ոնց կա, ընենց, ոնց չպիտի լիներ:
Հեռավորությունն օգնում ա ավելի անկաշկանդ լինել, ազատ ու անկեղծ ասել էն, ինչ առաջ կարող էի գցել-բռնել ու չասել: Դե, բացի «սիրում եմ քեզ»-ը: Դա միշտ միայն մտքում եմ ասում: Մի քանի անգամ չեմ դիմացել, ասել եմ, հերիք ա: Հիմա պետք չի փչացնել էն, ինչ էսքան ջանքերի շնորհիվ ձեռք եմ բերել:

Միգուցե կործանում եմ կյանքս: Բայց ի՞նչ ա կյանքն առանց էն ամենի, ինչ նրա հետ ա կապված: Ո՞ւմ ա դա պետք:



Հարցում


Տե'ր, եթե ինձ այսուհետև էլ չես տալու
Բոցի հրաշքն ու հրաշքը խենթանալու,
Թե չես տալու գլխապտույտն այն արարող,
Որ իրար է խառնում հանկարծ երկինք ու հող,
Կավս խլում, իմ մեջ թողնում միայն ոգի,
Վայրկյանի մեջ ինձ վերածում ասես մոգի,
Վայրկյանի մեջ ինձ դարձնում այնքան արդար,
Որ կարող եմ ճակատագիրն անգամ կարդալ,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չես տալու ինձ կարոտի աստղը ծավի,
Որ դողում է թարթիչներին մթնշաղի,
Պահերն այն սուրբ, երբ մաղում է անձրևը տաք,
Կինը փխրում, ծվարում է թևերիդ տակ,
Բուրում հանկարծ, բուրում իբրև անհայտ եդեմ,
Պահերն այն սուրբ, երբ կանգնում ես փակ դռան դեմ
Ու այնպիսի դողով թակում դուռն այդ թաքուն,
Որ թվում է, թե հենց բախտիդ դուռն ես թակում,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չեմ կարող էլ տեսիլքի լույսն ստանալ,
Հեռու գետի մի արծաթով հարստանալ,
Հարստանալ մի ծվենով կապույտ մեգի
Ու հեկեկալ ցավով, ի'մ չէ, ուրիշ մեկի,
Թե այսուհետ սիրտս լույսից չի նվալու,
Տերևի դողն ինձ մոգություն չի թվալու,
Շշուկն աստղի չի թվալու հմայություն,
Ու բռնկումն արշալույսի` սուրբ հարություն,
Հաշտ եմ քեզ հետ, թող որ լինի կամքդ վերին,
Եկ ու ինձ տար քո թևերին...


Սիրում եմ:

CactuSoul
07.02.2017, 23:12
Հիշում եմ, սիրտս տրաքում ա կարոտից, գժվում եմ․․․ Ապշում եմ երբեմնի համարձակությանս վրա։ Ապշում եմ էն գեղեցկադառն աբսուրդի վրա, որ իրականություն էր։ Թե՞ երազ։ Ո՞վ ա կարող հաստատ ասել։ Ականատեսնե՞րը։ Երիտասարդ ուսանողնե՞րը։ Ընկերնե՞րդ։ Ղ․՞֊ը։ Նրա սիրուն կի՞նը։
*
Ի՜նչ սիրուն էին խիտ ծաղկած բույսերը աստիճանների կողքին, ու բազմաթիվ նկարները՝ պատերին․․․

Իմ առաջին աբսենտն ու իրական փախուստն իրականությունից։


https://www.youtube.com/watch?v=KDxJlW6cxRk

Տխուր եմ, սերս :)

CactuSoul
21.02.2017, 00:31
Գլուխ գովալու բան չի, «Այսօր ես առաջին անգամ...»-ում չեմ գրի, բայց քեզ ո՞նց չպատմեմ, Դնև ջան:
Արդեն երեք օր ա, ինչ դեղեր եմ խմում՝ հանգստացնող ու անտիդեպրեսանտ: Հա, վերջն ինձ հավաքեցի ու գնացի Ա.-ի ասած բժշկուհու մոտ: Ասաց՝ տիպիկ դեպրեսիա ա:
Ըտենց բաներ:


https://www.youtube.com/watch?v=x4D9plSro6U

CactuSoul
27.02.2017, 12:41
«Գիտե՞ս՝ ինչքան եմ քեզ պատկերացրել․․․»
#այսպիտակ

CactuSoul
06.03.2017, 16:31
Ահավոր խանդում եմ, բայց համ էլ շնորհակալ եմ էն մարդկանց, ովքեր հիմա քո կողքին են իմ փոխարեն, ովքեր իմ փոխարեն սիրում են քեզ։

CactuSoul
21.03.2017, 16:21
Թե բա՝ «Հայկական վերածնունդ» )))
*
․․․ու դզում ա ամեն անգամ քո նկարն էնտեղ տեսնելը․․․
*
Զ․֊նեն աղջիկ ունի
/կարոտում եմ քեզ փիս/
*
տրամադրությունս լավացել ա, չնայած դեռ ամբողջ օրը քունս տանում ա
*
չէ, սխալ չի ոչինչ, ուղղակի ես եմ շատ ուրիշ
ու բոլորովին ոչ բացասական իմաստով ))
/ասա, որ ճիշտ եմ, Կայծ/

CactuSoul
21.03.2017, 17:40
Թե բա՝ «Հայկական վերածնունդ» )))

+ «դրա համար չենք հավաքվել» )))

Հավես էր էդ օրը, լավ արեցի, որ եկա։
Արդեն կարոտում եմ։

CactuSoul
23.03.2017, 19:30
Խոսեցինք։
Ահագին լաց եղա (պատմական փաստ)։
*
Կամաց֊կամաց մարդու եմ նմանվում։
*
Զ․֊ն 50-ին մոտ ա (կամ մի քիչ անց)։ Հորոսկոպով կշեռք ա։
Լավն ենք մենք՝ կշեռքներս։

CactuSoul
27.03.2017, 14:28
Էլի քաղցրացել եմ։ Գարուն ա, թե ինչ, բայց մեղուները բզզում են կողքերս։
*
«Քեզ էնքան եմ սիրում։ Աշխատանք ու տուն ունենայի, հետդ կամուսնանայի։ Չնայած որ մի 7 տարի սպասես, կամուսնանանք։» )) Ասում եմ՝ էս տեմպերով որ գնամ, հաստատ կսպասեմ։
*
[2 օր առաջվանից]

* Չմեռանք, չինացի էլ «կպցրինք»։
* Էս աղեղնավորներն իմ թուլությունն են։ 15
*
Փորձում եմ չմտածել քո մասին։
Սիրտս հետդ ա։

CactuSoul
25.04.2017, 15:26
* Էս աղեղնավորներն իմ թուլությունն են։

Ըմմ․․․ հա։ Ու 16, իհարկե 16։ Գիտեի, չէ՞, որ 15-ից հետո հաշիվը խառնելու եմ։
2 իրականությունների արանքում եմ մնացել։ Նու, ավելի ճիշտ գնում֊գալիս եմ։ Ընդհանուր հանգիստ եմ, բայց երևի պետք ա հիմնավորել դրական վիճակս, հասկանամ՝ որ մի իրականությունն ա իմը ու ոնց ա պետք ապրել։ Դեռ որ մենակ մտածում֊մտածում եմ ու ոչ մի քայլ չեմ անում էդ ուղղությամբ։
*
Երբեմն քո կարիքն եմ ունենում, Դնև, կարոտում եմ։ Բայց կոմպս դեռ սարքին չի, ժամանակ չեմ կարողանում (կամ չեմ ուզում) տրամադրել, իսկ գործի տեղից չի ստացվում մեծ մասամբ։

CactuSoul
22.05.2017, 15:24
Լավ չի, որ նոթբուքս չեմ կարողանում աշխատացնել, ինչ անում եմ, չի դզվում։ Մնում ա Վինդովսը քոքից ջնջել նախ* (վաղուց էր պետք) ու կարգին OS գցել վրան։
Դրա պատճառով ահագին բան քեզ չեմ ասել, Դնևս։ Դեպքեր են եղել, որ ինձ ահագին կօգնեիր, բայց դե հիմա։ Ինքնուրույն եմ փորձել գլուխ հանել։
Եթե խտացված ասեմ՝ երևի ամենակարևորն էն ա, որ գրեթե սիրահարվել եմ։ «Բայց պետ' չի» © «Սիրուն չի, Տարոն ջան» © «Սթափվե՜ք․․․ Սա փոքր երկիր ա» © ․․․․ 17
«Կարա՞ս 3 վայրկյան նայես դեմքիս ու չժպտաս»։ Հը֊ը, ձև չի։ Չգիտեմ՝ խի։
Ասում ա՝ «դու ինձ կամ շատ թեթև ես վերաբերվում, կամ չափազանց լուրջ»։ :(
Ո՞նց անեմ՝ մեծանամ։ 31 տարեկան թինեյջեր։ Ծիծաղելի ա։ Մյուս կողմից՝ լացելու։
Ու ո՞նց եմ ես կարողանում էդքան շատերին էդքան շատ սիրել։
*
Երեկ առավոտյան դուրս եկա անձրևից հետո մաքուր օդ շնչելու։ Հետո տուն եկա ու նոր քնեցի։
* Էն որ ասում էի, թե V is for ...։ Պարզվել ա ))
«Ինչի՞ ես տենց նայում։ Հրեշտակ չես տեսե՞լ»։
«Ես գիտեմ, որ հրեշտակ եմ, բայց տեսնես՝ խի՞»։
«Լավ, բայց խի՞ հենց ես»։ ֊ Հա, էլի, խի՞ հենց դու։
․․․

֊ Ինչո՞ւ էսքան սպասեցիր։
֊ Որովհետև գիտեի, որ գալու ես։
Ինչի՞ց ա, որ ուրիշներն ինձ ավելի լավ գիտեն, քան ինքս․․․

CactuSoul
05.06.2017, 20:27
Գը֊ժա֊նո՜ց․․․ բոլոր իմաստներով։
Սկսվել ա։ Պիտի որ սաղ լավ լինի [վերջում]։
*
Իսկ մինչև էդ էլի տվայտանքների մեջ եմ։
* «Ի՞նչ ես կարծում, մեր մեջ մի բան կարա՞ լինի, թե՞ չմտածենք»։
* «Դու վախենում ես մի բանից, ինչ իրականում արդեն սկսել ես», ֊ բացում ա մատները՝ հատ֊հատ, ֊ «մեկ, երկու, երեք․․․», ֊ նայում ա աչքերիս խորքը։
* «Ես քեզ չեմ կարող քո ուզածը տալ»․․․
* «Դու ինձ հիմա էլ ես շատ բան տալիս։»
«Բայց ասպետի նման՝ ոչինչ չեմ վերցնում։ Դժվար ա ասպետ լինել 21֊րդ դարում։»
* «Չեմ սիրում, որ մի բանը ոչ սկիզբ ա ունենում, ոչ վերջ։»
*
Ափսոս, որ էն "stairway to heaven"֊ը փակ ա։
*
Լիքը բան կուզեի ասել, բայց չեմ ուզում ծանրաբեռնել նրան։ Էն որ գրում֊գրում եմ, մեսենջերս թռնում ա, ուրեմն պետք չէր, որ ասեի։
*
Չգիտեմ՝ խի ա իմ կյանքում ամեն ինչ սենց սխալ լինում։ էլ ի՞նչ սխալ բաներ կան, որ դեռ չեմ ապրել։
Ամոթ ա [երևի]։ Չորս կողմը մարդիկ են՝ մեծ մասը ծանոթ, մի մասը նույնիսկ ընկեր, էլ չասած ազգականների մասին։
Իսկ կես մետր այն կողմ՝ պայուսակիս մեջ, անձնագիրս ա։ Փաստաթուղթ։
Հոգնել եմ իմ էս տուֆտա էությունից։ Որ ամեն անգամ մի բան գտնում ա, որ գնա ու գլխով տնգվի մեջը։ Պարապ չմնա հանկարծ։
*
Իսկ մյուս կողմից՝ խայտառակ ձևի սիրուն ա։ Ներդաշնակ ու հանգիստ։
Ու հենց էդ ա, որ երջանկացնում ու տխրեցնում ա անասելի․․․
*
«...կմեռնեմ․․․» ֊ ես էի։
Իմ7։

CactuSoul
19.06.2017, 16:43
Էն որ «շատ պահանջատեր եմ դարձել», թեպետ իմ կարծիքով պարզապես մարդու որպիսությունից եմ ուզում տեղյակ լինել, քանի որ հիվանդ էր։
ՕԿ, ընգեր։ Ազատ ապրի քո համար։ Թե հավեսդ տա, կարաս գրես։
Ի վերջո օբյեկտիվորեն էլ ճիշտն էդ ա։
*
Էսօր Անուլիկը պահի տակ շրջվեց, նայեց դեմքիս, ժպտաց ու ասաց՝ «էսօր շատ սիրուն ես»։ Ասում եմ՝ «վայ, լո՞ւրջ», ասում ա՝ «հա, խաղաղ ես մի տեսակ»։
Երեկ լիքը լացել եմ, երևի դրանից ա։
*
Խոստացել եմ, որ երեխեքիս հայրը նույն մարդը կլինի ու էնպիսին, որ կլինի իմ ու իրենց կողքին։ Ասաց՝ «դա շատ կարևոր ա»։
Երեխեքին հայր գտնել ա պետք, ժամանակը սուղ ա։ :D
*
Կյանքն էսքան չսիրեի՝ ինքնասպան կլինեի, իմ արև։

CactuSoul
30.06.2017, 18:53
Մենակ մի բան կասեմ՝ եթե մեռնելուցս հետո աստված պիտի ասի, թե ինձ շանսեր էր տալիս, տարբերակներ էր առաջարկում, ու իմ խելքից ա, որ չեմ օգտագործել դրանք, ուրեմն նա ամենամեծ ցինիկն ա։ Վերջակետ։

CactuSoul
27.07.2017, 16:28
«Մեր մասին մտածել չեմ ուզում։ Մտածելը տխուր է լինում։»
«Չես ուզում, մի մտածի։»
***
Իմ վերջին սեր։
Ներդաշնակությունս։
«Ինձ դեռ ոչ ոք երջանկություն չէր անվանել։»․․․

CactuSoul
01.08.2017, 19:51
- Ո՞նց ա իմ ամենագունավոր պացիենտը։

Կարծես թե վերջ։ Կյանքիս էս մի փուլն էլ բարեհաջող ավարտեցի ու մտա նորի մեջ։ Ավելի ամուր, ավելի ինքնավստահ։ Լիահույս, որ էլ չեմ ընկնելու հետ՝ նույն վիճակի մեջ։ Ասաց՝ «Հաստատ չես ընկնի։ ԴՈՒ չես ընկնի։»։ Հավատացի։ :)

Շնորհակալ եմ անսահման։ Հավես էր ու հետաքրքիր։

Մուշու, Freeman, շատ կարևոր դեր ունեցաք իմ կյանքում։ Շնորհակալ եմ ձեզ։

CactuSoul
15.08.2017, 12:21
Ինձ թվում էր՝ ահավոր անհետաքրքիրն եմ [դառել]։ Ոնց որ ալարեի խոսել, ալարում էի մտքերս ձևակերպել։
*
Անհավատալի ա, ապշելու բան, բայց էնքան կայֆ ա տեսնել/գիտակցելը, թե ոնց ա նա ինձ ջոկում։ Ավելի ճիշտ՝ մենք իրար ոնց ենք ջոկում։
Առանց խոսքի հասկանում ենք ամեն բան։ Իսկ մի կես խոսքով հաստատվում է, որ ճիշտ էինք հասկացել։
Ֆանտաստիկա ա։ Էնքան, որ հավատս չի գալիս, էդքանից հետո, մեկ ա, կասկածում եմ [զուտ գիտակցաբար]։
*
Խի՞ ժամանակ չի լինում՝ խոսենք։
Էնքան հետաքրքիր ա, որ լուրջ բաներից ինքն ա սկսում խոսել։ Ես, իսկապես, ոչինչ չեմ ակնկալում, ոչ մի բանի չեմ սպասում սրտատրոփ։ Ազատ ա ընտրելու՝ ինչ կլինի։
Ապագան՝ հա, պատկերացնում եմ, ու շատ սիրուն։
Ուզում եմ՝ խոսենք։ Պատմես քո սերերից։ Խոսես քո վախերից։ Քննարկենք եղածը, հիման, ծանրութեթև անենք «ապագան»։
Ի վերջո թեկուզ ուղղակի պարզենք՝ «մենք իրար հետ ենք, թե չէ»։
Արի խոսենք․․․

CactuSoul
18.08.2017, 21:05
Արի խոսենք․․․

Խոսեցինք։ Լավ էր, բավարարված եմ։ Գրեթե ))



Ի վերջո թեկուզ ուղղակի պարզենք՝ «մենք իրար հետ ենք, թե չէ»։

Փաստորեն՝ հա։



Ինձ թվում էր՝ ահավոր անհետաքրքիրն եմ [դառել]։ Ոնց որ ալարեի խոսել, ալարում էի մտքերս ձևակերպել։

Հարցնում եմ՝ ինչո՞ւ էին մեզ հարցաքննում։ Գուցե Հ․֊ին դուր չի՞ գալիս, որ միասին ենք։ Ասում ա՝ չէ, խաղի պես բան էր (զգացել էի, ուղղակի ամեն դեպքում կասկածում էի)։ Ասում ա՝ «ընդհակառակը․ Հ․֊ն ասում ա՝ հանկարծ Անիին չնեղացնես»։
Մեր մեջ ասած՝ ճիշտ ա ասում․ չնեղացնես, լա՞վ... :oy

*
Դեբիլ երեխա եմ [երևի]։ Չեմ ուզում առանց քեզ մնալ։ Նույնիսկ երբ դեռ միասին ենք, բայց գիտեմ, որ շուտով բաժանվելու ենք, արդեն սկսում եմ կարոտել։ Առանց մի գրամ չափազանցության։


Հ․Գ․
Օրագիրս կարդացողնե՛ր, ամոթ ձեզ։

CactuSoul
25.08.2017, 22:41
խի՞, էլի, ինչի՞
ես եմ ինքս ինձ համար խնդիրներ ստեղծում, գիտեմ :)
բայց ո՞նց ա էս դեպքում վարվելու ճիշտ ձևը
երևի հենց էս ա
բայց էս ահագին դատարկում ա, ինչը ես չեմ ուզում, ինչն ինձ հակացուցված ա, գոնե մոտ ապագայում
(ինքնա)վստահություն եմ ուզում
իսկական ու խորը

ոշմ

*
Դնևս, արի գրկեմ :*

CactuSoul
29.08.2017, 10:51
«Նա, ում մասին ուզում եմ խոսել», իրականում ես եմ, դրա համար էլ էստեղ եմ գրում։ Համ էլ շատ չեմ ուզում խոսել։
Նա Լիզն ա՝ ԼիզԲեթը։ Մարդ, ով ազատ ա, էնքան, ինչքան հնարավոր ա էս աշխարհում, ու նույնիսկ մի քիչ էլ ավելի։ Մարդ, ով ինձ ձգում ա իր տեսակով ու էությամբ, ու ես դրանից վախենում եմ։ Որովհետև կյանքն ինձ միշտ բերում ա էն, ինչ ուզում եմ, ինչ ինձ հետաքրքիր ա։ Իսկ ես [դեռ] վստահ չեմ, որ դա ինձ համար ճիշտ ա։ Ես դեռ փորձում եմ հավատալ ինչ֊ինչ բաների, փորձում եմ հասարակության հետ յոլա գնալու ձևեր գտնել, մեկումեջ սիրահարվում եմ, տվայտվում, ինչքան էլ որ չուզեմ՝ կապվում եմ մարդկանց հետ։ Ես ուզում եմ ազատ լինել, բայց [դեռ] նեղվում եմ մենակությունից։

CactuSoul
06.09.2017, 11:54
Իհարկե գիտեի, որ էսպես ա լինելու։ Իհարկե պատրաստ էի։
Բայց դա ցավը գրեթե չի մեղմում։



֊ Բայց եթե մեր համար տխուր ես, ես մի քիչ ուրախ եմ։ Ասե՞մ ինչի։
֊ Ասա։
֊ Որովհետև երջանիկ ես եղել ինձ հետ։
֊ Հա։ Ու անսահման խաղաղ։ Ու ներդաշնակ։

https://www.youtube.com/watch?v=OfR6_V91fG8


Ոչինչ լավ չի, բայց ամեն ինչ ճիշտ է։

CactuSoul
07.09.2017, 01:17
Տենց էլ ինքս ինձնից գլուխ չհանեցի, իմ արև:

*
Տաքսիստը հարազատ անուն-ազգանուն ուներ. Արսիս անուն-ազգանունից էր <3
*
Լսի, սիրում եմ քեզ: Չասեցի, ու լիքը բան չասեցի, որ ասել էի ամբողջ օրը՝ ինքս ինձ, քո շողքին, աստծուն՝ էն ընթացքում, ինչ չէի կարողանում գործ անել, ու մտածում էի՝ ինչքան լավ բան ա ծրագրավորողների մեջ աշխատելը, երբ կարող ես ձեռի հետ լացել, ու ոչ ոք չի նկատի:
Չգիտեմ: Կձգե՞նք սենց 7 տարի: Թե բա՝ եթե սաղ սենց մնա, իրոք 7 տարուց կամուսնանանք: Հա բայց իրոք վախենալու ա: Իմ տեսակետից՝ էն, որ էդ 7 տարուց կեսն արդեն անցել ա, քոնից՝ զուտ ամուսնությունը: )) ok, փոխենք թեման: Բայց ափսոս՝ տենց էլ չխոսեցինք: Դե հա, ես էի մեղավոր: Դու խոսում էիր, ու ուզում էիր, որ ես խոսեմ ))
Տես, չլացեցի. արդեն մեծ բան ա:
*
Գրողը տանի, էսքան բան ապրողը պետք ա գրող լինի, ուղղակի պարտավոր ա: Հակառակ դեպքում ստացվում ա անհեթեթություն, ինչպիսին ես եմ:

CactuSoul
09.09.2017, 23:35
- արի սիրենք իրար. աշխարհում մեռնել կա
- սիրում ենք, էլի

Սոնան կյանքումս երկրորդ մարդն էր, ում մահն ինձ լացացրեց: Ու էդ դեռ էն դեպքում, երբ իրեն չէի ճանաչում:
Ու շա՜տ, երկար մտածելու տեղիք տվեց:

Ինչ լավ ա, որ երեկ հետս էիր: Հարազատս:
Ասում ա՝ էն որ ասում էի, թե քո դեմքի արտահայտությունը միշտ նույնն ա՝ միշտ նույնը չի: Ասում ա՝ մի տխրի, էլի, Անի:

Էն որ երկա՜ր-երկար նայում էինք իրար աչքերի մեջ:
Լսի, էնքան անձնական ա էս ամենը, նույնիսկ Դնևիս վախենում եմ գրել: Նույնիսկ կցկտուր:
Բառերով չես ասի:
Շատ հագեցած օր էր:
Գեյշաների խաղը: Սառույցի կտորը: Արցունքի կաթիլը:
Դու:
Ես:
Ու էն, որ ինձ թվում ա՝ պատրաստ եմ 7 տարի սպասել...

CactuSoul
10.09.2017, 03:59
Յոհաննես, ապրես: Վախենում էի քո ռեակցիայից, կարևոր էր կարծիքդ: Շնորհակալ եմ:

Հ.Գ.
Ու ոչ միայն կարծիքիդ համար...

CactuSoul
14.09.2017, 22:07
- Ինձ թվում է լավ կլինի
֊ անկասկած
ան֊կաս֊կած։

CactuSoul
21.09.2017, 23:13
Երկու օր առաջ կերա տվածդ կոնֆետը: Հետո էլի չդիմացա, ու մի քանի անգամ վրա-վրա "Starless"-ը լսեցի:
*
Էսօր, տաքության մեջ, գրեթե որոշել էի՝ հասնեմ կոմպին ու կգրեմ: Կասեմ՝ վերջ: Էնքան էլ սիրուն տեքստ էի մտածել:
Հետո մարդամեկս զանգեց: Ուրախացա:
Հետո դու գրեցիր: Ու էն որ՝ չգիտեմ՝ ինչ անել: Միանգամից «որոշումներս» երկրորդ պլան մղվեցին:
Ես հասկանում եմ, որ մենք ուղղակի իրար շատ ենք նման: Ու էն, որ նույնիսկ չիմացար՝ հիվանդ եմ, ok ա: Կարող էի ինքս ասել, բայց չասեցի: Հանուն ինչի՞ ասեմ:
Եսիմ, ջերմացա: Էդ 2 հատիկ բառից, որ կողքի հայացքով նայես՝ ոչ մի բան էր:
Անհասկանալի ա: Երևի որ ասում են "it's complicated", էս ա:
*
Կարոտում եմ...

CactuSoul
28.09.2017, 20:05
...
Ակամա մտածում եմ՝ տեսնես՝ ինչն ա նույնը, ինչ մեր դեպքում, ու ինչն ա տարբեր։
Մեկ էլ էգոիստաբար մտածում եմ՝ ես առավելություն ունեմ․ ես տեսել եմ Նրան։
․․․
Երջանիկ եղիր։ Դու պարտավոր ես, լսո՞ւմ ես, ՊԱՐ֊ՏԱ֊ՎՈՐ։
․․․
Խելքահան են անում խառը զգացողությունները։ Հիշողությունները։ Անցյալ ու ներկա երազանքները։
․․․
Մաման էլի ինչ֊որ բան էր ասում երեկ, չլսեցի, լսեցի վերջին մասը, երբ ասաց՝ «գուցե սխալ եմ ու ինքը մեղավոր չի։ Բայց ես իմ երեխու տերն եմ»։
Չէ, մամ, չէ՛։ Դու քո «երեխու» տերը չես։ Ու ոչ միայն որովհետև «երեխեդ» արդեն վաղուց երեխա չի։ Այլ հենց նրա համար, որ սենց բաներ ես ասում։ Որ նույնիսկ էսքան անգամ ասելուցս ու քեզ կանխելուց հետո, միևնույն ա, ասում ես բաներ, որ մեզ հեռացնում են, կտրում իրարից։ Դու իմ տերը չես վաղուց։ Ինչքան էլ սիրես ինձ։ Ինչքան էլ սիրեմ քեզ։
․․․
Հա, ու որ էսքան տարիների հեռավորությունից նայում եմ էդ ամբողջ կյանքին, որ ապրել ենք, տեսնում եմ էդ ամբողջը, ու դրա կողքին էն մի քանի րոպեն, որ փոշիացրին էդ ամենը։ Ու էդ մի քանի րոպեն մեր բաժանման օրը չէր, քավ լիցի, դրանից բավական ժամանակ անց էր․․․ Ու մի քանի հատիկ բառ։ Ուրիշ ոչինչ։ Ու հաջորդող ներողություններդ անզոր եղան ու անզոր են մինչև հիմա․․․ Էդ օրն ու էդ մի քանի հատիկ բառը մեխված են ուղեղումս նույնքան հստակ, ինչքան քեզ հետ անցկացրածս ամբողջ լավ ու վատ օրերը միասին վերցրած։
Ներիր, որ չեմ կարող ներել։ Ի զորու չեմ։
Դու նման բանի իրավունք չես ունեցել երբևէ։

CactuSoul
29.09.2017, 21:25
- բայց գիտես ինձ դուր ես գալիս :*
- գիտեմ
- ես քեզ չեմ ասել որտեղից գիտես
- ասելը պոզով-պոչո՞վ ա լինում
- ու ինչ
- ոչինչ

Կներես(ք) անկեղծությանս համար։

Սա նա ա, Դնևս, որ գործիս տեղի մոտերքում ա լինում իրիկունները, որ ինձ բռնացնի։ Որ իմացավ՝ հիվանդ եմ, երևի չոքերը թուլացան։ «Հաց կերե՞լ ես», «թեյ խմե՞լ ես»․․․ Չափից դուրս հոգատար ազգ ենք, իմ արև։

CactuSoul
30.09.2017, 00:00
Օհ, I was majesty...
Ու թքած, թե դու ինչ ես կարծում էդ հաշվով )))


https://www.youtube.com/watch?v=LfGx1Eo1nSY

Հ․Գ․
Սերս, կներես էսօրվա համար, խեղդվում էի։ Շնորհակալ եմ, որ կաս։
«Բայց պետ' չի» ©

Հ․Հ․Գ․

Գրկ
Կարիքն ունեմ գրկիդ։ Սարսափելի, խայտառակ ձևի․․․ :(

CactuSoul
16.10.2017, 22:14
Ամենաապուշ վիճակներից ա, երբ չգիտես՝ ոնց զգալ, իրավիճակը լավ ա, թե վատ, երբ փորձում ես քեզ սանձել ու նորմաների մեջ պահել՝ դրա համար գիտակցաբար պատճառներ փնտրելով ու գտնելով։
Չգիտեմ էլ՝ ուրբաթ խայտառակվել եմ գործընկերներիս առաջ, թե չէ։ Ու ախր բանն էն ա, որ թքած ունեմ, է՞ ))
*
Աննպատակ «խորացել» էի հեռախոսի մեջ, կողքից ինձ նկարել֊ուղարկել էր, նայեցի, ասացի՝ «տխուր ա», ասեց՝ «Ձախ նայի մի հատ»։ Նայում եմ, մեկ էլ տեսնեմ՝ հենց կողքիս աթոռին նստած ա, մեր միջև՝ հազիվ մի 10 սմ տարածություն։ Գրեց՝ «պարե՞նք», թե բա՝ «արի»։ Ու պարեցինք․․․ «Ես քեզ հասկացա»։ Գրկեցի ամուր ու ականջին ասացի՝ «շնորհակալություն»։
«Էս աշխարհը լավն ա, վերջում լավ ա լինում (մենակ ամենավերջում չէ)։ Ժպտա ուղղակի :)»
Ժպտալու եմ։ Ի վերջո էդ ա մնում։
*
Շատ ուրիշ ա ամեն ինչ իրականում։ Ինչքան ուզում ես պատկերացրու, ինչքան ուզում ես ինքդ քեզ տրամադրի, ինքդ քեզ խաբի, թե նորմալ կտանես, կկառավարես ինքդ քեզ։
Էն որ խփեցի քեզ։ Էն որ խեղդում էիր ինձ։ Էն որ երկար նայում էի ձեռքիդ․․․ ու էն որ․․․
Գրողը տանի։
Հա, ուժեղ կլինեմ, անպայման, ուրիշ ճանապարհ չկա։
Չէ, իհարկե դու մեղավոր չես։ Երևի ես էլ մեղավոր չեմ։ Կյանք ա, էլի։ Գույնզգույն, խիտ, վայրենի, անիծված կյանք։
Երջանիկ եմ եղել, հա՜, եղե՜լ եմ։ Ու չնայած շատ կարճ տևեց ամենը, այնուամենայնիվ, անչափ շնորհակալ եմ քեզ։ Սիրուն էր։
Ետ չշրջվես։ Գնա։
Ու թող օրհնյալ լինի ճամփադ։

CactuSoul
01.11.2017, 16:38
Անի, դու դեբիլ ես, մտավոր ու, ինչու ոչ, նաև էմոցիոնալ հետամնաց, տհաս անձնավորություն։
«Անիին կբարևես» ֊ Ըհը, իմ կողմից էլ։ Չնայած իմ կողմից ավանսով արդեն բարևել ես, փաստացի։
*
Համշեն էի գնացել։
Սրտիս հանդիպեցի։
Ասացի, որ կարոտել եմ։
Ասաց՝ ես էլ, շատ։
Վերջում ասացի՝ արի գնանք։
Նայեց ուղիղ աչքերիս մեջ, խո՜րը֊խորը, թախծոտ, բայց հաստատակամ, ասաց՝ չէ։
Ես վերադարձա, Սիրտս էլի գնաց֊կորավ էդ յայլաների ու գույնզգույն անտառների մեջ։

*
8-18

CactuSoul
03.11.2017, 01:51
«Այ մագնիս», «այ հանելուկ» - Կյանքում ստացած երևի ինձ ամենաբնորոշ «կոմպլիմենտներն» էին:
Չեմ հասկանում՝ մեջս ինչ կա, ոնց անեմ, որ էդքան չձգեմ: Գոնե չձգեմ նրանց, ով պետք չի:
*
Էն օրը մարդամեկին ընենց կոպիտ ձևով ուղարկեցի գրողի ծոցը, որ գրեթե վստահ էի՝ վերջնական ա: Բայց նա շատ համառն ա: Կարծում եմ՝ չի պատկերացնում, որ իրոք ազդում ա ներվերիս վրա: Ո՞նց կարելի ա էդքանից հետո ցանկություն ունենալ ինձ հետ շփում ունենալու, չեմ հասկանում: Ինչ ասես՝ ասել եմ, շան լափ եմ թափել գլխին: Էն որ ամեն չորելուց սրտիցս արուն ա գնում, որովհետև լավ մարդ ա նա: Էդքանով հանդերձ՝ չորելն ու կոպտելն էն խոսքերը չեն, որ նկարագրեմ՝ ինչեր եմ ասել ու ոնց: Բայց չէ ու չէ, էլի շարունակում ա:
*
... Հա, սերս: Մենք միշտ ենք իրար շատ սիրելու:
Միշտ:

CactuSoul
06.11.2017, 02:10
Ո՞վ ինչ ըրաւ ինձ՝ արարիչը վերածելու համար այս փողոցային Պանին, որ գիտեմ քիչ յետոյ պիտի երթայ անտառ, կճղակները պիտի խրէ բուսահողին մէջ ու հովանուշներու պորտին վրայ պիտի նուագէ շուայտ եղանակ մը:
Ա՜խ, Շուշանյան, ա՜խ... :love

CactuSoul
15.11.2017, 22:03
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ երբ մի բան իսկապես շատ ես ուզում, անպայման լինում է, թեկուզ ոչ հենց քո պատկերացրած սցենարով։
Ո՜նց էի ուզում, որ գրկես ինձ։ Ու չնայած համերգին չեկար, հույսս էլ կտրեցի քեզ տեսնելու, բայց վերջը եղավ։ ))
*
Էդ ինչ շիլաշփոթ էր տիրում․․․ Ու ոչ միայն սեղանին֊գետնին֊աթոռներին․․․ Մթնոլորտը, Տ․֊ի դրած երգերը (մինչև The Doors֊ին հասնելը), Հ․֊ի «ի՞նչ նայենք»֊ը․․․ Էլ սեփական մտքերիս մասին չեմ խոսում։
Խի՞ ա ինձ թվում, որ դու մի՜ քիչ շատ ես խորացել էնտեղ, ուր արդեն քո տեղը չի։ [Էս քե՞զ էի ասում, թե՞ ինքս ինձ։]
Քեզ մի քիչ խնայիր, սերս, ափսոս ես։ Իմ սիրուն, իմ Արև֊Աստված։
Էս երգը գիշերվանից մնացել էր մտքումս, փաստորեն, նոր հանկարծ հիշեցի, գտա։ Դնեմ ստեղ՝ որպես օրվա մասունք, թող անցնել֊դառնալուց հիշեցնի էս օրվա մասին։

https://www.youtube.com/watch?v=_W978zoLu1w

CactuSoul
17.11.2017, 01:42
....
որովհետև դու նրանց մասին էիր
բայց նրանք քո մասին չեն
քո մասին չեն
....
Շատ խիտ զգացի, խիտ ապրեցի, խիտ երազեցի ու խիտ ուզեցա, դրա համար էլ քրքրվեցի, փչացա, վերացա: Հիմա չգիտեմ՝ ով եմ: Որն ա իմաստը: Որն ա ճիշտ ու որը՝ սխալ: Ով ա ճիշտ ու ով ա սխալ: Ինչ ա պետք անել: Ուր ա պետք գնալ: Ոչինչ չգիտեմ:
Ծախսվեցի-պրծա քեզ վրա:
Հետո ինչ մնաց ինձնից, արդեն ես չէի, ու երևի չեմ:
Հիմա ոչ էն ա ինձ դուր գալիս, ինչ ունեմ, ոչ էլ են, ինչ կարող էի ունենալ, եթե քեզ հետ լինեի:
Անտանելի ա ես լինելը:
*
Ստեղծագործելու պահանջ ունեմ: Բայց լրիվ հետ եմ վարժվել: Ոչ մի բան չի ստացվում: Ու մտքիս եկած կցկտուր արտահայտություններն էդպես էլ որբ են մնում, չեն ամբողջանում, բանաստեղծություն չեն դառնում: Ուղղակի պտտվում են գլխումս օրերով:

Հ.Գ.
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, հալվում եմ, երբ մարդամեկն ինձ «Համշենուհի» ա անվանում ))) Էնքան, որ չդիմացա, գրեցի, հետո սիրուն, տառ առ տառ ջնջեցի, մտածեցի ու ուրիշ պատասխան տվեցի:

CactuSoul
07.12.2017, 19:21
Սա էն կետն ա, երբ պիտի ցածրաձայն խոսել, ու նույնիսկ ցածրաձայն մտածել մահվան, հիվանդության, ու ընդհանրապես վատ բաների մասին։ Հիմա պիտի հնարավորինս դրական լինել, հեռու վանել ամեն տեսակ վատ մտքերը, վախերը, հավանական վատ սցենարները։
Ամեն ինչ լավ ա լինելու։ Ուրիշ տարբերակ չեմ պատկերացնում։ Ուրեմն ուրիշ տարբերակ գոյություն չունի։

CactuSoul
21.12.2017, 12:23
֊ Բա ո՞նց ես գործի գնալու։
֊ Երջանիկ։
:love

CactuSoul
02.01.2018, 19:56
Ինչքա՜ն քիչ բան ա պետք երջանկանալու համար:
Միայն մի բառ. «Կարոտել եմ»:
:love

CactuSoul
30.01.2018, 03:01
Իներցիա... OK.


https://www.youtube.com/watch?v=pl9dc5FhFYU

CactuSoul
30.01.2018, 21:59
Էսօր աչքերս արյուն էր լցված, հատկապես աջը։ Լավ ա՝ ոչ ոք չհարցրեց՝ ինչից ա։ Ո՞ւմ կբացատրես, որ ոմն մեկը մատն աչքդ էր խոթում, մինչ դու անշարժ նստած էիր, մատով շոշափում էր ակնագունդդ ու հաճույքից կծկվելով՝ բարձր ծիծաղում։
Էդ էլ էր կինո։
Իմ ամբողջ կյանքն ա կինո։ Մեկն էլ չէ, մի քանիսը։ Որովհետև էդքան շիլաշփոթ ու աբսուրդ կինո ոչ ոք չի նկարում։
Ի դեպ, պետք ա նոր հաշվարկ սկսել։ Այսպիսով՝ 18-8-3։
Տխուր ա անսահման, ու մի տեսակ էլի վախ կա կյանքի հանդեպ։ Ինչի՞ ես ուժեղ չեմ։ Ինչի՞ չեմ կարողանում ճիշտ ապրել։
Գիտակցաբար որ նայեմ, շատ էլ ճիշտ ա ամեն ինչ։ Բա ի՞նչ։ Հա, անկեղծություն են շփփացրել դեմքիս, ցավում ա, բայց պետք ա դիմանալ։ Ցավում ա, որովհետև ես ուրիշ կերպ լինել չեմ կարող։ Ցավում ա, որովհետև եթե էս էլ չէ, ապա ոչինչ։ Ամենայն հավանականությամբ ոչինչ։
֊֊֊
Տուն գնամ, լավ։ Հետո կխոսենք, Դնևս։ Պաչում եմ։

CactuSoul
31.01.2018, 00:57
Ես գիտեմ, որ էն եմ, ինչ ոչ մեկ չի, բայց մի՞թե դա արդարացում ա։

CactuSoul
03.02.2018, 03:19
«Քո միակ թերությունը ես եմ, Անի»
Չէ, սերս, իմ «միակ» թերությունը ժամանակավոր սիրել չկարողանալն ա: Եթե սիրել եմ, ապա ընդմիշտ:
Վերջինս:
Սաղ լավ ա լինելու:
Կդիմանամ:

Լավ եղի, քեզ լավ նայի...

CactuSoul
07.02.2018, 01:30
«Սերը 3-րդ մասում» )) Լավն էր: Լավ կլիներ՝ դու էլ գրեիր, ինչո՞ւ ոչ:
Հետաքրքիր էր, հավես էր: Հուսամ՝ հույսերդ շատ չկոտրտեցի: Վստահ եմ՝ քեզ համար էլ էր լավ:
Իսկ ես կլանում եմ պատմություններդ՝ չկարդացած գրքերի ու չդիտած ֆիլմերի փոխարեն, անհագ աշակերտի նման, ով հիվանդության պատճառով բաց ա թողել նախորդ դասերը: Փորձում եմ զգալ, հասկանալ էն կյանքը, որ չեմ ապրել: Որ ապրած չէի էլ լինի երևի, եթե նույնիսկ տղա լինեի:
*
Փորձում եմ օրս լցնել, որ չհիշեմ, չմտածեմ, չտառապեմ, չտխրեմ: Չէ՞ որ ամեն ինչ ճիշտ է ու բնական հունով է առաջ ընթանում:

CactuSoul
12.02.2018, 18:18
Շատ կկարոտեմ քեզ կյանքում․․․

CactuSoul
07.03.2018, 21:25
Շատ կկարոտեմ քեզ կյանքում․․․
Ուզում եմ ասել, ու ասելու չի։

Գարուն, էս ի՜նչ ես անում դու ինձ հետ․․․

Անկախ ամեն ինչից, սերս, դու լավագույն բանն ես, որ եղել է իմ կյանքում։
Դու նա ես, ում հետ ես բացարձակ երջանկություն եմ զգացել։
Սիրում եմ քեզ։


Հ․Գ․
Վախենալու ա մտածելը, որ տառացիորեն մի քանի օրից 7 տարին 6 ա դառնում․․․
Ուզում եմ սպասել։ Քեզ համար ես պատրաստ եմ ընդմիշտ երիտասարդ մնալ․․․

CactuSoul
20.03.2018, 01:59
Ես տեսա քեզ:
Ես գրկեցի քեզ:
Երևի դրանից է, որ չեմ կարողանում քնել:
Խոստացար, որ մի օր կհարմարացնես, մարդավարի կհանդիպենք: Հարցրի՝ բայց նորմալ, չէ՞, ոչ թե իներցիայով: Դրական պատասխան տվիր:
OK, դե, սպասում եմ:
Սիրտս:

CactuSoul
30.03.2018, 22:21
Կարոտի գույնը բոսորն ա, ու վրան տեղ֊տեղ նշմարվում են սևաթույր բծեր՝ աստվածաշնչյան սև։

CactuSoul
06.04.2018, 18:59
Մեր էս կարճլիկ զրույցներն արվեստ են, մաքուր պոեզիա՝ հատկապես եթե հաշվի առնենք դրանք իրարից զատող ժամանակի երկարությունը։

CactuSoul
26.04.2018, 03:36
Մի ահագին բան էի գրել ու... հաստատ հիմա ուրիշ բան կստացվի, եթե նորից գրեմ:

Լիքն եմ, ու նույնիսկ լացել եմ ուզում, բայց չեմ անի:
2 օր առաջ մարդամեկը հասցրեց, արտասվեցի: Որտև պետք չի ինձ պատմել ձեր նվիրական երազանքների մասին, պարոնայք: Ուշացել եք:
Ու շատ սիմվոլիկ էր ուշացած հակագազը: Էդքան յուրահատուկ ու ասելիքով նվեր դեռ չէի ստացել: Բայց, կներես, ուշ էր: Հեղափոխությունն արդեն եղել էր: Ու հակագազի կարիք այլևս չկա:
Իմ ներսի հեղափոխությունն էլ: Արդեն եղել ա: Ու էդ լուսավոր, արևով ողողված սենյակին ես կինոյի պես եմ նայում: Ես դրա հետ կապ չունեմ, ընկերս, կներես: Ու թող վազվզեն...
Քեզ սեր եմ մաղթում: Իսկական, փոխադարձ: Ոչ սենց:
Էս տեսակ սերերից ես մեծացել եմ, դախ եմ: Սրտիս չի հասնում, ու ես ինձ մեղավոր եմ զգում: Կներես:
Ու փոխադարձաբար ներեք ինձ էսօրվա լարվածությունը... Ուզում էի, որ լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ: Ափսոս:
Էնքան լիքն եմ, համ էլ հեղափոխություն արինք...
Ուֆ, չգիտեմ:

Հ.Գ.
Համ էլ ամենամայրիս ծնունդն էր...

CactuSoul
14.05.2018, 19:36
Իմ սեր, իմ հրաշք, իմ աստված։
Քեզ հետ ես զգում ու ապրում եմ էն, ինչի մասին կարելի էր երազել։ Ուզում եմ քեզ հետ լինել։
Չգիտեմ՝ ինչի ա կյանքն էսքան ցինիկ ու դաժան։
Սիրուն ա քո կողքին անցկացրած ամեն ակնթարթ։ Ներդաշնակ, խաղաղ, ուրախությամբ ու երջանկությամբ լեցուն։
/* Լիքը չասված ու չպատմված բան։ */
18-8-4

CactuSoul
07.06.2018, 20:58
Էն որ մի քանի հատիկ բառով ապրում ես օրերով, երջանկանում տիեզերքով մեկ։
Կուզեի գրել, պատմել, բացատրել․․․ բայց ո՞ւմ, ինչո՞ւ։ Մեկ է, ոչ ոք չի հասկանալու ու չի զգալու էն, ինչ ես, էն, ինչ դու։
Գժվելու, ցնդելու բան ա, որ խորանում ես։ Ո՞նց ա տենց լինում։ Ո՞նց ա հնարավոր առանց բառերի, առանց շփման, հեռավորության վրա տենց զգալ իրար։
Էն որ ուրիշները հարյուրավոր զմայլիկներ են շռայլում, ու ամեն ինչ սովորական ա, բայց քո՝ շաբաթների հեռավորությունից դրած մի հատիկ զմայլը հատորներով պատմություն ա պատմում, լիքը բան ա ասում։ Ու հա, հենց լիքը, ոչ թե շատ։
Էն որ էսօր մտածում էի՝ ավելի լավ ա սենց բան ապրած լինել կյանքում, թեկուզ ամբողջ կյանքում «մենակ մնաս», ընտանիք֊երեխա չունենաս, քան թե հակառակը։
Սա օրհնություն ա, ու երջանիկ եմ, որ կաս։

CactuSoul
27.06.2018, 02:22
Անարդար ա քեզ չպատմել նախորդ մի շաբաթ-10 օրվա մասին, Դնևս, բայց ի՞նչ ու ո՞նց ասեմ:
Ամսի 9-ին Rozen Tal-ի անակնկալ համերգ եղավ, գլուխս կորցրած՝ շտապ չեղարկեցի էդ օրվա մյուս համերգը, որի տոմսը նախօրոք էի գնել, մոռացա/չհասցրի նույնիսկ Լիլիթին (Ս.) գոնե հեռախոսով շնորհավորել, թեպետ սպասում էր, որ պիտի գնայի ծննդին... ու թռա համերգին: Հմմ... չգիտեմ՝ ինչ բառերով ասեմ, ոնց պատմեմ... Հետաքրքիր փորձառություն էր, ու Ռոզենենց ամենատպավորիչ (ոչ միայն իմ կարծիքով) ու ամենահիշարժան (գոնե ինձ համար) համերգը դեռևս եղածներից: [Չնայած այ հիշեցի «Ընդհատակը»... Բայց սա ուրիշ տեսակ էր հիշվող:]
Էդ օրը նաև ***յանի հետ ծանոթացա օֆիցիալ ու քիչմ մոտիկից: Ասում ա՝ ամեն դեպքում լավ էր, որ ծանոթացանք վերջապես, միշտ տեսնում էի քեզ, բան, վռոձի ծանոթ ենք, բայց ծանոթ չենք: Ես էլ ասում եմ՝ հա, լավ ա, թե չէ տարօրինակ ա, որ իրար հետ ճամփա ենք գնացել, էդքան ընդհանուր ընկերներ ունենք, իրար հետ խոսել ենք նույնիսկ մի քիչ, ես էլ քո տանն արդեն մի քանի անգամ եղել եմ առանց քեզ :Դ բայց իրար չէինք ճանաչում փաստորեն:
18-8-5
Հետո... ի՞նչ ասեմ: Գրեթե ամեն օր համերգ, գրեթե ամեն օր ալկոհոլ: Մինչև հիմա:
Հա՜, մոռացա ասել. ախր սթրեսի դեմ եմ պայքարում :Դ Բա չիմացար, է՞, գործս փոխում եմ: Ու ինչքան էլ համարեմ, թե ամեն ինչ նորմալ ա, մեկ ա անհավանական ա(:Դ) ու սթրեսային: Հիմա մի շաբաթ հանգիստ եմ ուզել, որ restart լինեմ, նոր գնամ գործի:
*
Մերոնք գյուղ են գնացել, արդեն երկրորդ օրն ա: Ու ես երջանիկ եմ: ^_^

[Ես ուզում եմ էստեղ բառացի չգրել շատ բան, բայց հիշել հետո: Հուսամ՝ կստացվի:]

Հ.Գ.
Մարդամեկի մասին էլ չգրեցի, չեմ էլ ուզում, անկեղծ ասած: Ինչքան էլ որ դրա համար ինձ մեղավոր զգամ:
Երես եմ առել: Չեմ գնահատում մարդկանց զգացմունքներն, էլի:

CactuSoul
27.06.2018, 15:51
...նաև ***յանի հետ ծանոթացա...
Մտքի ուժը... Կատուն չեկավ, փոխարենը ձիու պես վարգող շուն եկավ: Կատուն ուշ եկավ, ուրիշ տեղ, ու ես չտեսա նրան: Այսինքն չտեսա իրականում, քանի որ նկարն ուղարկել էր, տեսա: :Դ
Կատուն չեկավ, բայց էն, որ իր մասին գրելուցս րոպեներ հետո նա գրեց, դա էլ ա մտքի ուժը փաստում երևի:
Օֆ-աման-եսիմ-է՜: 18-8-6

*
Տունը կեղտի մեջ կորած ա, Է.-ը զանգեց, թե բա՝ ուրբաթ արի ամերիկացիքի հետ ինտերվյուի, վաղն էլ պիտի գնամ, որ ինստրուկտաժ անի: Այսինքն ես մնացի առանց քաղաքից դուրս գնալու: Ու եթե ամեն ինչ ավելի վատ դասավորվի, ապա նաև առանց կոշիկ: :Դ Ես էլ նստած դարչինով պաղպաղակ ու սառը սուրճ եմ վայելում: Պարբերաբար ինքս ինձ համոզելով, թե՝ հես ա վեր եմ կենում, տունը արագ ու որակով մաքրեմ ու թռնեմ կոշիկ փնտրելու: Ժամը 4-ը դառավ:
Ոշմ, կյանքը լավ բան ա, եթե չես բարդացնում, եթե չես փորձում այն խցկել ինչ-որ հորինովի կաղապարների մեջ: Որովհետև կյանքը մեծ, լայն ու աբստրակտ բան ա, պետք չի այն խեղել, ինչ ա թե տեղավորես որոշակի սահմաններում:
Ընդունիր ու սիրիր ուրիշներին էնպես, ինչպես նրանք կան (նույնիսկ եթե իրենք իրենց լավ չեն ճանաչում ու չեն ընդունում), ու որ ոչ պակաս կարևոր ա՝ ընդունիր ու սիրիր ինքդ քեզ էնպիսին, ինչպիսին կաս:
Մի տեսակ խառն, անհասկանալի ու ներդաշնակ եմ: Երջանիկ եմ երևի: ))

*
Երջանկությունս: Սիրում եմ քեզ:

CactuSoul
03.07.2018, 01:58
Ես պիտի քեզ պատմեմ, որ Գյումրի էի գնացել: Գժական ու արկածներով լեցուն 2 օր անցկացրի: Սիրեցի էդ քաղաքը, հիմա արդեն ավելի շատ ու ավելի գիտակից ձևով:
Էն ա, որ ժամանակ չկա: Քանի գիշեր ա՝ նորմալ չեմ քնել: Գոնե էսօր մի քանի ժամ քնեմ:

*
- Քնա՞ծ ես:
- Չէ:
- Իսկ ուզո՞ւմ ես քնել:
- Մի քիչ: Բայց ափսոսում եմ...
- Ի՞նչը:
- Ափսոսում եմ քնել:

CactuSoul
08.07.2018, 03:24
Ես չգիտեմ՝ ինչ բառով ա կոչվում էն, ինչ մեր մեջ կա, ինչ տեղի ա ունենում, չգիտեմ՝ մենք միասին ենք, թե չէ, «ընկեր-ընկերուհի» ենք, թե չէ, սրանից լուրջ պտուղներ հասունանալու են, թե չէ: Ես ուղղակի գիտեմ, որ «ես ու դու»-ն հավասարազոր ա կատարելության, ներդաշնակության, երանության, երջանկության, տիեզերքի... Գիտեմ, թե ինչքան ճիշտ եմ ինձ զգում, երբ միասին ենք: Գիտեմ, թե ինչքան կարևոր ա, որ նախորդ նախադասությունը ձևակերպելիս «երբ ինձ հետ ես» կամ «երբ քեզ հետ եմ» ասելը թերի թվաց: Գիտեմ, որ պատրաստ եմ դիմակայել ցանկացած արտաքին ճնշման ու բաց ճակատով կանգնել հասարակության կամ դրա ցանկացած առանձին վերցված անդամի առջև, ցանկացած ելքի դեպքում:
Քանզի դու նա ես, ում մասին կարող էի երազել:
Նա, ում սիրել եմ միշտ...

CactuSoul
22.07.2018, 02:55
...ուղղակի նույնիսկ քամին չկա, որ խոստանա, թե կտանի ինձ այնտեղ, ուր ուզում եմ լինել, ուր ապահով կլինեմ...
ու ամեն ինչ սխալ ա

էնքան էլ չէ
դե հա
իմ անձնական [օգտագործման] կյանքում
թե չէ գլոբալ ճիշտ ա
ու ես էս ամենի իրավունքը չունեմ երևի, նույնիսկ հիմա ինձ սենց զգալու
դրա համար չեմ ուզում քեզ ծանրաբեռնել ինձնով, թեկուզ մի քիչ
ապրի
ուղղակի լավ եղի
ու էլ նենց չլինես, որ քեզ «չհետաքրքրի ոչ մի բան»
(կիլոմետրերի վրա զգում եմ քեզ, գրողը տանի)
*
ես վատ եմ, որտև դու իմ երազածն ես, որտև քեզնից ավել երևակայությունս չի ձգում, չեմ ուզում, որտև ինձ սիրում են բոլորը ու ուզում շատերը, բայց ես մենակ քեզ եմ ուզում, ու գրողի ծոցն եմ ուղարկում բոլորին ու ինքս տենչում եմ քո ծոցը գալ, ու... անհնար ա... ու երևի թե պետք էլ չի... սխալ ա...
վատ եմ, որտև ինձ էս կյանքից պետք են բաներ, որ իմը չեն ու չեն կարող լինել, իսկ ես ուրիշ կերպ ապրել չեմ ուզում
որտև էդ գրողի տարածն էլի չոքել ա բկիս, էլի սուիցիդալ մտքեր ա շշնջում ականջիս, էլի քաշում ա, ու էլի սրտխառնոց ու նյարդային դող ունեմ
ու որտև էնքան չկամ, որ մի բան որոշեմ, զուտ կառչում եմ չեղած կյանքից, էլի ու էլի
հիշում եմ սիրելի մարդկանց, հիշում եմ իմ նախկին արդարացումները՝ կյանքը չլքելու, գոյատևելու, հուսալու ու սպասելու
ու ինքս ինձ էնքան խղճուկ եմ թվում
ասենք՝ խի, էլի
ես կյանքում ամեն ինչ զգացել եմ, էլ ի՞նչ ա պետք
դու իմ կյանքում եղել ես, թեկուզ՝ էպիզոդիկ, բայց եղել ես, ես ճաշակել եմ կատարյալ երջանկությունը, էլ ի՞նչ ա պետք հանգիստ խղճով ու ժպիտով մեռնելու համար
կամ էլ ի՞նչ ա կարելի սպասել կյանքից
չեմ գտնում ոչ մի պատասխան
Էն հույսը, թե մի օր լավ կլինի, երևի էգոիստական ա. եթե նորմալ մարդու հայացքով եմ նայում, դա քեզ դեմ ա, տենց չպիտի լինի, տենց ճիշտ չի
ու ոնց որ թե էդ հույսը չկա էլ, կամ կա, բայց մարում ա շեշտակի
*
ուղղակի լոմկում ես, թե բա՝ «մեռնում են, հետո վերածնվում»
մի օր հարցրի՝ գոնե պաուզա լինո՞ւմ ա արանքում, ասեցիր՝ չէ
էհ
իսկ ես մի քիչ հանգստանալ եմ ուզում
իսկ ես հավատում եմ քեզ, ու որ ասում ես, ուրեմն մի բան գիտես
իսկ էդ էնքան տանջալից ա


...ու ես միայնակ կլինեմ այստեղ, առանց որևէ մեկի իմ կողքին,
մինչև հաջորդ աստղաթափը:


https://www.youtube.com/watch?v=NIHI3BYgcek


Հ.Գ.
...ու ծառերը մեռնում են մոխրի մեջ
*
Մ.-ն, կարծում եմ, դեռ սիրում ա Հ.-ին, իսկապես սիրում ա
իսկ Հ.-ն Մ.-ից հետո առնվազն 3-ին փոխել ա, էդ դեռ մենակ իմ տեսածով
բայց Մ.-ն գոնե համերգի ժամանակ վստահ կարա լինի, որ Հ.-ն «իրեն չի դավաճանում» :Դ
Մ.-ն ոտքս անասելի ցավեցրեց, երբ աթոռը մի քիչ շարժեց, որ իրեն հարմար լինի թիկնակից բռնվելը (գետնին էի նստած ու ոտքերս աթոռին էին, երևի չնկատեց էլ)
Ա.-ը շատ հոգատարն ա. հունիսի 9-ի համերգին ինձ «արխային, մեջքդ պահում եմ»-ից սկսած մինչև էսօրվա՝ բեմ ուղարկած թաշկինակը
հա, ու էն աղջկա հետ ա [ոնց որ], ով էդ օրը վերջերում բարձրացավ ու բեմի վրա նստեց, հետո էլ կպած հայացքս էր փնտրում ու երբ նայում էի իրեն, շատ թունոտ ու արհեստական լիաբերան ժպտում էր
հետո [շատ հետաքրքիր ու երևի թե հիշարժան պայմաններում] հարցրի, ասացիր, թե բա՝ մարդամեկի նախկին ընկերուհին ա (իսկ ես կարծում էի՝ քո, գուցեև ներկա)
ինչևէ
Ա.-ը վերջում ասում ա, թե՝ շատ հարմարավետ տեղ էիր նստել, նախանձեցի
ասեցի՝ գայիք, թե բա՝ չէի ուզում նեղություն պատճառել
բայց դե հաստատ չէր պատճառի, կտեղավորվեինք
դը լադնը
ոշմ
տուֆտում եմ արդեն
լիքը բան կա, որ կարելի էր պատմել, ասել, բայց դե, ո՞ւմ ա պետք
ճահիճ ա
պետք ա չխրվել

Հ.Հ.Գ.
Չգիտեմ՝ խի ուզեցի ասել. Յոհան, պինդ մնա, ու կներես:

Հ.Հ.Հ.Գ.
Ջեմման շատ լավն ա:

Հ.Հ.Հ.Հ.Գ.
Էն օրը մուտքի դռան դիմացից բանալի էի գտել, հայտարարություն գրեցի, կպցրեցի դռանը, որ զանգեն, եթե կորցրել են: Չզանգեցին: Բայց էդ հեչ. երեկ ես իմն եմ կորցրել: Հիմա ստիպված եմ տնեցիքին ավելի շատ նեղություն տալ: Դե, կամ էլ վերանայել կյանքիս գրաֆիկը:
Հոգնել եմ: Զզվել եմ ամեն ինչից: Ու ինձ մի քիչ մեղավոր եմ զգում: Զուտ մի քիչ, որտև իրականում մեկ ա ամեն ինչ:

Հ.Հ.Հ.Հ.Հ.Գ.
Կայծս, դու էլ կներես, որ կողքիդ չեմ ու հիմա լինել չեմ կարող: Գրկում եմ: Կդզվեմ, խոստանում եմ, հենց թեկուզ մենակ քո խաթեր: Պետք ա Մյունխհաուզենի նման ինքներս մեր մազերից բռնած դուրս քաշենք: Ափսոս՝ մազերս կտրել եմ նորից. դժվար կլինի:

CactuSoul
05.08.2018, 02:21
Սկզբում ձեռքս չէր գնում գրառումներիս քանակը փչացնել՝ 3,333, հիմա էլ, երբ որոշել էի, Աստված չկամեցավ, ամբողջ գրածս ջուրն ընկավ: :Դ
Այնինչ լիքը ասելիք ունեի, ահագին իրադարձություններ են տեղի ունեցել էս ընթացքում, նույնիսկ կրճատ ու ոչ ամբողջական էի անդրադառնալու:
Երևի դա նշանակում ա, որ պետք չի գրել դրանց մասին: Զուտ հաշվարկների թարմացում՝ 19-9-7, ու էն, որ սարսափելի ունեմ կարիքդ, ու դու հեռու ես:
«Դու ուրիշ ընկերներ չունե՞ս» - «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս...» :Դ
Հա, հեչ, նորմալ ա սաղ, ո՞վ ուներ ուրիշ բանի ակնկալիք: Բա սենց պիտի լիներ, բա ի՞նչ:
«Ամեն ինչ ճիշտ է, ազնիվ, անսխալ,
Ներեմ, բայց ինչո՞ւ, ինձ ի՞նչ ես արել» © Զուլո
Հավաքի քեզ մի հատ, աղջիկ ջան:
Ներող անհոդաբաշխ տեքստի համար, Դնևս: Ինչ կամ, էդ եմ:

CactuSoul
11.08.2018, 02:52
«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես և դո՛ւք արեք նրանց»:
Նկարեցի, ուղարկեցի, գրեցի՝ «չկպավ»:
Որովհետև ես չեմ ուզում քեզ անել էն, ինչ ուզում եմ՝ ինձ անես:
Վախենում ու նեղվում եմ, որովհետև երանություն եմ զգում էն մտքից, որ կարող էր էդ ամենն իրականանալ: Աննորմալությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:
(Հա բայց դու սկի նորմալ չգիտես՝ որ կողմից ա էդ 4 սանտիմը, բա որ հանկարծ չստացվեր: :Դ Լավ ա՝ էս գովազդային վահանակը տեսա, որոշեցի, որ պետք չի: :Դ)
*
Միքայելն ու Անին ^_^ Ասում ա՝ լավ գինի ունենք Վրաստանից բերած, մեզ կմիանա՞ք, միասին խմենք :Դ Ո՞նց են ինձ հետ միշտ սենց բաներ տեղի ունենում, ո՞նց :Դ Ինչի՞ հենց ես :Դ
Լավն էին, հավես էր: Հաճելի էր հարևանների հետ շփումը: :Դ Գինին էլ էր լավը: ))
Ասում ա՝ ես տեսա, թե ոնց ա կապույտ մազերով աղջիկը երգում՝ «Ինձ համար մի աշխարհ ես, լուսնյակ ու արեգակ ես...», հիմա ես ամեն ինչ եմ տեսել: :Դ :Դ
*
Մարդիկ 21 տարեկանում հասցրել են գիրք թարգմանել, սկանդալի մեջ ընկնել, դուրս գալ, ամուսնանալ, կառավարությունում աշխատանքի անցնել, հասցնել հասկանալ, որ դա իրենց ուզածը չի ու չեն ուզում շարունակել, ու նույնիսկ գիտեն, թե ինչ են ուզում, եթե ոչ դա: Իսկ ինչի՞ ես դու հասել քո [գրեթե] 33-ում: :Դ
*
«Իջնե՞նք»:
«Կլինի՞՝ 2 րոպեից»:
«Կարանք 4-ից»:
<3
*
Անսահման տխուր ա ամեն ինչ, ու անընդհատ ազատ անկում:
Ազատ - բանալի բառը:
*
«Ես կուզեի, որ դու լինեիր վերջին մարդը, ում կտեսնեի»:
Ափսոս՝ ամեն ինչ էդքան հեշտ չի:

CactuSoul
18.08.2018, 03:49
Ինչքան ժամանակ ա՝ ուզում եմ գրել: Նույնիսկ փորձեր եմ արել: 2 անգամ: Զգացի, որ նորմալ տեքստ չի ստացվում, իսկ կցկտուր գրածներս հոգեկան հիվանդի զառանցանքի ավելի շատ են նման, քան հրապարակային գրառման:
Այ նոր[ովի] գիտակցեցի, որ իրականում Զավրիկս հրապարակային ա: Ցավոք:
Պետք էր քեզ պատմել առնվազն իմ, Տ.-յանի ու չինական «կայֆերի» մասին: Ամսի 12-ն էր, Աշոտ ձյաձյայի (չսովորեցի ես էդ մարդկանց հոպար ասել, ի՞նչ անեմ, Դնև) 60-ամյակը: Կանչել էին ռեստորան: Ինձ՝ չէ (փառք աստծու): Բայց, ինչպես ասվում ա, եթե դու չես գնում ռեստորան, ռեստորանն ա գալիս քեզ մոտ: Կտտցրած եմ ես, իմ արև:
Եկավ: Էդ օրը հենց ընենց տեղը 8000 դրամ քամուն տվեցի: Ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ: 20-9(4)-8
Պետք ա խոսել Տ.-յանի հետ: Մի քանի անգամ փորձեցինք հարմարացնել, հանդիպել, չստացվեց:
Գուցե վաղը-մյուսօր հարմարացնենք. Epic Eye եմ գնում, Ծաղկաձոր:
*
Գրկեցի:
- Շնորհավո՜ր:
- Մերսի ))
- Քեզ մերսի, որ եկար...
Ախր... հետո էլ կասեն, թե խի: Հենց թեկուզ որովհետև նա նվերը բացելուց հատիկ-հատիկ քանդում էր լենտերը, հետո զգուշությամբ, միայն մի կողմից բացեց թուղթը, այնպես, որ չվնասի, հետո սիրուն միջից հանեց պարունակությունը: Հետո էլ ամբողջը՝ թղթալենտախառը սիրուն դրեց տոպրակի մեջ՝ նվերի կողքին, ու էդպես հետը տարավ:
*
Շատ բան կուլ եմ տալիս, Դնևս, չեմ գրում քեզ: Հոգնած եմ [լինում], հարմար չի լինում կամ պարզապես հիշում եմ, որ քեզ կարդացողներ կան: Հատկապես մեկը՝ մի «ծանոթ»:
Իրականում քեզ գրելը ահագին մեծ օգուտ կարող էր ինձ տալ: Ինչպես ինձ փրկել ես հաճախ տարիներ շարունակ, հիմա էլ կարող էիր: Բայց չեմ գրում, ու լուռ կործանվում եմ:

Հ.Գ.
Եսիմինչ եմ գրել: Քունս փիս տանում ա, ու submit կանեմ, ամեն դեպքում:

CactuSoul
20.08.2018, 21:36
Հմմ․․․ Էս թող ստեղ մնա․ https://www.nimh.nih.gov/health/topics/borderline-personality-disorder/index.shtml։
*
Աստղ, ես քո ինչն եմ ասել։ Հաշվարկներս սաղ խառնվեցին իրար։ Երևի սենց մի բան․ 21(3)-9/1(4)-10:
Բայց դե լավ էր, ինչ խոսք, չնայած անձրևին ու կարկուտին, չնայած չոր շոր չունենալուն ու մրսելուն։ Հետաքրքիր փորձառություն էր էս տարվա Epic Eye֊ը։ Ես՝ աշխարհից կտրված ու դինջ։

Էն կատվով երգն եմ գտել։ Լսում էի on repeat ու չէի կարողանում կենտրոնանալ գործի վրա, հատկապես որ օրեր շարունակ գիշերները շատ քիչ եմ քնել։ Էլի տեղափոխվում էի էնտեղ, էդ օրը, գալիս էին (կամ հիշում էի) նույն զգացողությունները։ Սիրուն էր, ինչ խոսք։ ))


https://www.youtube.com/watch?v=tSv04ylc6To

CactuSoul
24.08.2018, 04:06
- Ես գիտեի, որ հենց սենց ա լինելու:
- Ո՞ր մասը:
- Սաղ:
Ու ի՞նչն ա ճիշտ: Ու ի՞նչն ա սխալ:
Ես հիվանդ եմ (երևի): [Ի՞նչ ա սա, արդարացո՞ւմ:]
21(3)-10/1(3)-10
*

- Կասե՞ս՝ ինչ ես մտածում իմ մասին:
- Չեմ մտածում: Բայց անհանգստանում եմ քո համար:
Ես էլ եմ անհանգստանում, սերս, ես էլ...
[Ինձ կներե՞ս, թե հնարավոր ա...]
*
ՀԲի տղեն հետս չափից շատ սիրալիր ա: Hershey's շոկոլադով ու համով պեչենիկներով սուրճ հյուրասիրեց, հետո էլ ժենգյալով հաց ու թան բերեց, չնայած ասել էի, որ սոված չեմ, ու տենց էլ չկերա: Իսկ դուրս գալիս ապարատի ջրի փոխարեն «Ապարան»-ի մի շիշ ջուր տալն արդեն ակամա ավանդույթ ա դառնում. ասում ա՝ մինչև ջուրը չես վերցնում, դուռը չի բացվում: ))
Օֆ-աման-եսիմ-է՜...

CactuSoul
28.08.2018, 01:22
Մեռնելիք էր: Ասեցի: Ավելի ճիշտ՝ իմ լեզուն չէր պտտվի. դու գլխի ընկար, դու հարցրիր, ինձ մնում էր միայն հաստատել:
Ջախջախված եմ: Բայց երևի ավելի լավ, քան սրանից առաջ:
Պետք ա հնարավորինս հեռու մնալ, խուսափել շփումից: Էդպես ճիշտ ա:
Շնորհակալ եմ, որ վերջում եկար գրկելու, հրաժեշտ տալու:
Ու հա, ես ուժեղ աղջիկ եմ: Ես կդիմանամ:
Երևի:
Սիրում եմ քեզ, ու կարիքդ ունեմ աշխարհի չափ: Բայց ինձ լուրջ մի ընդունիր: Սաղ լավ կլինի: Մի օր:
:(

CactuSoul
28.08.2018, 19:36
Զանգեցի։ Մի քիչ առաջ։ Էս անգամ առանց Դավոյի օգնության։ Ինքս։
Վաղը կպայմանավորվենք, կհանդիպենք, ամենայն հավանականությամբ, ուրբաթ։
Էնքան հուսահատ եմ։ Էնքան ջանք պահանջվեց հավաքվել ու զանգելու համար։ Երևի նորմալ էի խոսում։ Իսկ իրականում նյարդայնությունից գրեթե դողում էի։ Խմել եմ ուզում։
Սպասենք և հուսանք։
Էս անգամ կիսատ թողնել չի կարելի։ Դա իմ վերջը կլինի։
*
Վավաշոտ կլիզեմ Լիալուսնի տխուր դեմքը, ու աստղերը մեկիկ֊մեկիկ կուլ կտամ։
Անունս Լիլիթ է։
Հանգչիր խաղաղությամբ, իմ Էլինար։

CactuSoul
18.03.2019, 02:32
Գրեմ, պետք կգա: Էնքան խիտ իրադարձություններ են լինում, որ մոռանում եմ՝ շաբաթվա մեջ ինչեր են եղել:


Հինգշաբթի. սպոնտան «խմելու» առաջարկ: «Իլիկ»: Որոշվեց, որ իմ տանը կգիշերենք: 4-ն անց էր, որ տուն եկանք (4-ով):

Ուրբաթ. ակումբի ծնունդն էինք նշում:

Շաբաթ. Ռոզեն Թալ: Խոսեցի հետը: Չգիտեմ՝ ճիշտ արեցի, թե սխալ: Զգացվում էր, որ ծանր տարավ, ծխում էր վրա-վրա, փորձում էր հետս կոնտակտի մեջ չմտնել: Հետո էլի միասին՝ «Իլիկ»:

Կիրակի (այսօր). ջնջվել էր մեր ընդհանուր չաթից: Նոր չաթից էլ, որտեղ Մ.-են գրել էր, որ 3-ից ցուցահանդեսին ա լինելու, էլի ջնջվեց: Ինձ վատ զգացի: Գրեցի: Խոսեցինք, երևի իրար հասկացանք: Որոշեց, որ էլ չենք շփվի: Ասացի՝ հասկանում եմ: Ասացի՝ ափսոս էր մեր ընկերությունը, բայց հուսով եմ՝ որոշ ժամանակ անց կվերականգնվի: Խորհուրդներ տվեց, փոխադարձ բարեմաղթանքներ փոխանակեցինք ու... վերջ:
Չգիտեմ՝ Մ.-եին ոնց ենք սա բացատրելու: Երևի ինքը կասի: Չգիտեմ՝ ինչ ու ոնց, որովհետև աբսուրդ ա սա:

Գուցե իրոք հիմար եմ, ու չպիտի խոսեի էդ մասին: Ինքն էլ էր ասում, թե չի հասկանում՝ ինչի եմ ասում դա իրեն: Երևի ժամանակը կհարթեր ամեն ինչ:
Բայց ես կեղծիք տանել չեմ կարող, առավել ևս ընկերական հարաբերություններում, առավել ևս, երբ կեղծիքն իմ կողմից ա:
Տխուր օր էր: Դեռ լրիվ չեմ մարսել երևի:
Ինչևէ, հասցրել ենք սիրուն օրեր ապրել իրար հետ, թեկուզև կարճ ժամանակահատվածում:

Փորձում էի հաղթահարել «բաժանումս», դրա համար սոցիալականացվել էր պետք, մարդկանց հետ շփվել, խմել, թատրոն ու համերգ գնալ, ժամանակ չթողնել սխալ մտքերի համար: (Չնայած մի քիչ դժվար ա պատկերացնել հաղթահարումը, երբ միշտ գնում ես հենց էնտեղ, ուր հաստատ գիտես՝ ինքն էլ ա լինելու):
Հիմա երևի պետք ա հակառակն անել. մի քիչ ինքնամփոփվեմ (հնարավորինս) ու ինքնավերլուծությամբ ու ինքնակատարելագործմամբ զբաղվեմ:
Ի վերջո մարդիկ ազատ են ընտրելու՝ ում հետ ինչպես շփվել ու ինչ հարաբերությունների մեջ լինել: Անկախ նրանից, թե մի երրորդ անձ ինչ կարող է զգալ դրանից:


Հ.Գ.
Չնայած հին ընկերներս են ինձ հիշել, շատ ինքնամփոփվել դժվար թե ստացվի:

CactuSoul
31.05.2019, 19:13
Ասում ա՝ կկարոտես, ու դա նորմալ ա։


:love

https://www.youtube.com/watch?v=ZrVOcehCyCw

CactuSoul
03.06.2019, 21:02
Համ ուզում եմ գրել, համ չգիտեմ, թե ոնց։
Շատ բան ուղղակի չի կարելի գրել, նույնիսկ եթե հնարավոր լինի ձևակերպել։
2 միտք են կարմիր թելի պես անցնում վերջին օրերին, կարելի ա ասել՝ դրանցով եմ ապրում։

Ֆանտաստիկ երազի պես էր։ Իրար հասկանալն առանց խոսքի, վերերկրային գեղեցկությունն ու անսահման ազատությունը։
Թե բա՝ սիրահարվել ես։
Ու հա, կարոտում եմ, ու դա նարմալ ա, պայծառ ու լուսավոր կարոտ ա։
Շնորհակալ եմԱպրես, ամեն ինչի համար։ ))
«Քո մասին էի մտածում» - Տեսնես՝ ի՞նչ։ Ու ամիսների լռությունից հետո գրում ես հենց էն պահին, երբ մարդամեկը քո մասին ա խոսում, բնականաբար բացասական երանգներով։
Խոստացար, որ կհանդիպենք, չէ՞։ Խնդրում եմ, շատ չձգձգես, չնայած գիտեմ, որ խի(ս)տ զբաղված ես: Կարոտել եմ, կարոտում եմ, ուզում եմ տեսնել քեզ: Սիրում եմ քեզ։

CactuSoul
04.06.2019, 23:57
Ամեն օր կայֆերի մեջ եմ, ամեն օր ընկերների եմ հանդիպում, գիշերները ուշ եմ քնում: Այ հիմա էլ, չնայած հանգմանքների բերումով տուն եմ եկել, բայց հես ա դուրս եմ գալու (հա, էս ժամին):
Զբաղեցնում եմ ինձ, որ չմտածեմ: Որովհետև «մտածելը տխուր է լինում»:

CactuSoul
20.06.2019, 02:47
Էլի անկապ վիճակներիցս ուզում էի քո գիրկը փախչել, թաքնվել: Բայց չգիտեմ՝ ինչ գրեմ:
Բառացի պատմելու բաներ չեն, իսկ թե ինչ եմ զգում, ես էլ չգիտեմ: Մի տեսակ տխուր եմ, շատ:
Ու հա, կարելի ա լինել երջանիկ, բայց և տխուր միաժամանակ: Ուղղակի մի քիչ շատ ա ապրել պետք, որ էդ գիտակցությանն ու զգացողությանը գաս:
Դատարկվել եմ ու լցված եմ միաժամանակ:
Գիտեմ, որ ոչ մի սխալ բան չի եղել, որ ճիշտ եմ վարվել: Ի՞նչ կլիներ, եթե չմերժեի ու օգնեի քեզ: Ոչ մի լավ բան: Զուտ ինքս ինձ պիտի ասեի, թե՝ սիրում եմ, դրա համար ամեն ինչի պատրաստ եմ: Ինքս ինձ իմ աչքում բարձրացնեի իբր: Բայց տենց ճիշտ չի: Չեմ ուզում քեզ փչացնել:
Անկեղծորեն հավատում եմ միջիդ մարդուն, պոտենցիալիդ: Գիտեմ, որ արդեն շատ ես սահմաններ անցել, բայց հուսով եմ՝ դասական սցենարները քեզ համար չեն, դու պիտի վերջը լավ ու լավը լինես, բոլոր իմաստներով:
Էնքան դրվագներ կան, որ իրականում մտածելու տեղիք պիտի տային, տվայտանքների, վերլուծության, բայց չեմ ուզում, զահլա չկա:
Ուստի ծնունդի համերգին լացում էի, լավ ա՝ ոչ Վ.-ն նկատեց, ոչ Մ.-ն: Որովհետև եթե հարցնեին՝ խի, պատասխան չունեի. ես էլ չգիտեի հստակ: Ինչ էլ կարելի էր հասկանալ, ասելու բան չէր:
Ինչքա՜ն անասելի տխուր բան ա կյանքը, ու միաժամանակ ինչքա՜ն սիրուն... ամաչելու աստիճան...


we certainly have an unspoken understanding
but a lot of things unsaid as well


https://www.youtube.com/watch?v=0knKQEjRifA

CactuSoul
05.08.2019, 19:06
էլ ի՞նչ սխալ բաներ կան, որ դեռ չեմ ապրել։
Նույն սխալի կրկնվելը հաշվի մեջ ա՞։

*
Մի քանի օր առաջ մի օրում 7 անգամ ամուսնության առաջարկ եմ ստացել։
Էսօր էլ խոսքի մեջ ասեց՝ կնիկս։ ։Դ

Ախր ո՞նց կարելի ա չսիրահարվել էդքան պարզ, էդքան մաքուր, էդքան կյանք մարդու։ Դժվար ա։ ։Դ
Ոշմ, չիդեմ։ Նենց հանդարտ ու դրական ա հոգիս, չնայած բանականությունն ասում ա, որ զգուշանալ ա պետք։

Չեմ ուզում անհեռանկար հարաբերություններ։ Մյուս կողմից կարելի ա մտածել՝ հա բայց ամուսնության առաջարկ եմ ստացել, կարելի ա համաձայնել ու հեռանկարով դարձնել։ ։Դ Բայց դե․․․

*
Ուզում եմ գրել քեզ, հարցնեմ՝ ոնց ես, ոտքդ ոնց եղավ, բայց չգիտեմ խի չեմ գրում։ :/
Հուսով եմ՝ ամեն ինչ լավ ա քո մոտ ու ամեն ինչ լավ կլինի։

CactuSoul
06.08.2019, 16:37
:love

https://www.youtube.com/watch?v=1n6N2DmtW20

CactuSoul
13.08.2019, 15:40
Թույն ա սաղ։
Ո՞վ կմտածեր, որ մի օր սենց բան կգրեմ Դնևնոզավրումս։
Անքուն կյանք գիշերներ, հին ու նոր ընկերներ, 16-ամյա դեռահաս պարմանուհու պես թրթռացող սիրտ, փայլող աչքեր, անմար անընդմեջ ժպիտ, երգեր, երգեր, ու․․․ մեռնիմ ջանիդ )))
Լրիվ :love վիճակ ա։

CactuSoul
16.08.2019, 16:02
- Ո՞նց ես դու էսքան լավը։
- Իսկ չես մտածե՞լ, որ դու ես լավը, որ ես քո կողքին լավն եմ դառնում։
- Չէ։
- Դե մտածի։

<3

CactuSoul
21.08.2019, 20:37
Չեմ դիմանում, մի տեսակ սիրտս տեղից թռնում ա, րոպեներն ու վայրկյաններն եմ հաշվում։ Էն որ հայ-հայ ա՝ լացեմ։ Ու ոչ մեկի հետ կիսվել չեմ կարող։
Ասում էի՝ գնամ Ֆեյս, մի քիչ մնամ, շփվեմ մարդկանց հետ, ցրվեմ, մինչև տեղ հասնեն, էն էլ զգում եմ, որ էդ էլ չեմ ուզում։ Համ էլ գնամ՝ խմելու եմ, չեմ ուզում խմած լինել, երբ հանդիպենք։
Մտքով հետը գալիս եմ, ճամփին եմ, ամեն ակնթարթ, ամեն մետր։
Ինքս ինձ համոզում եմ, թե բա՝ էսքան դիմացել ես, մի-երկու ժամն ի՞նչ ա, որ սենց ղզիկացել ես։ Բայց դե կա էն, ինչ կա։
Մի այլ կարգի սիրահարված եմ, էն որ ուղեղդ անջատվում ա, ու էլ ուրիշ բաների մասին մտածելու ունակ չես լինում։
Չգիտեմ՝ ինձ ինչով զբաղեցնեմ, մինչև տեղ հասնի։
Հանգիստ, սիրտ ջան, հավաքի քեզ։ Քիչ մնաց։ <3

CactuSoul
10.09.2019, 18:47
Կյանքիս ամենաթույն, ամենահավես մի շաբաթ+ն եմ ապրել, կամ գոնե ամենաներից մեկը։ Էն որ էդքան երազում էի բոմժություն անել, էդ էլ արեցի։ :))
Շատ հավես ա, երբ ազատ ես ու ինքնավստահ։
Առանց փողի վեր ենք կացել, 3 հոգով գնացել Թբիլիսի։ Ավտոստոպով։ Լիքը բարություն ու սեր ենք տվել ու ստացել։ Մեր վերջին՝ վրացի վարորդը վերջում նույնիսկ իր մետրոյի քարտը նվիրեց մեզ։
Ահագին նոր, լավ-լավ մարդկանց հետ ենք ծանոթացել, տարբեր ազգերից։ Ալինան (ռուս կարծեմ) կյանք էր։ Էմրեն լավ տղա էր (քուրդ էր)։ Հոսթելից մեկ էլ Ջեյմսի հետ էինք շատ շփվում (անգլիացի)։ Հես ա հերթով գալու են Հայաստան։ Տեսնենք, հուսով եմ՝ լավ տպավորություններ կկարողանանք ապահովել։ ))
Փողոցային երաժիշտներից հատկապես Ալեքսն էր կյանք դեմք։ Սեռից անկախ, մեկ ա լավ ախպեր էր։ ))
Էնքան բաներ կան, որ հատ-հատ պատմեմ, շատ կերկարի պատմությունս։ Ասենք՝ հենց մենակ Լալա տատի «սիրտս պրիստուպ է տալիս»-ը կամ «տրից'ձիվյատին գալիս է ո՜ւղիղ տան դիմաց»-ը արդեն հերիք են։ Կամ Ջեյմսի՝ ժեմչուգով եփած հավը։ :D Կամ մեր քնելը անցումների տակ։ Կամ՝ վարդեր վաճառող տղան, որ եկավ կախոն խփելու։ Կամ էն "I love you" գրությամբ փուչիկների հսկայական խուրձը, որ վերջը ինձ հասավ։ Պիկոն տվեց։ Պիկոն հայ էր։ Հայ ասեցի, Բորյային էլ հիշեցի․․․ Մի խոսքով, շատ կյանք զգացողություններ եմ ապրել։ Այ հիմա էլ շատ մարդկանց ու բաներ եմ հիշում, ու ինձ մեղավոր եմ զգում, որ չեմ պատմում դրանց մասին։
Սիրո՜ւն, սիրո՜ւն, սիրո՜ւն կյանք :love

CactuSoul
13.09.2019, 04:53
Երևի ճիշտ ես կտրուկ հրաժեշտների պահով. ահագին գլխացավանքից ազատում ա, եթե սառը դատենք:

Հ.Գ.
Վաղը կհանդիպենք: :kiss

CactuSoul
14.10.2019, 19:41
Հեռախոսս ցխվեց։
Աստված իմ, էս ի՞նչ գիշեր էր։
Վիսկի էինք խմում ու լացում։ Բայց քիչ էր, երկուսիս համար էլ։
Ի՞նչ անենք։ Ի՞նչ անեմ ես։ Թե ինձ, թե քեզ համար։
Էնքան վախենալու ա էն կյանքը, որ դրսի աշխարհում ա։
Ու կներես, որ ցույց տվեցի, որ ես էլ եմ վախենում։
Շատ ենք իրար նման, իրոք։
*
Միշտ կողքիդ կլինեմ, քանի դու դա ուզում ես։ Թե կուզես՝ ընդմիշտ։
*
Թե բա՝ կհավատա՞ս, հենց էս պահին կամուսնանայի հետդ․․․

***
Երբեմն մեր ծնողները մեր ուսերին պատգամներ ու պատասխանատվություն են դնում՝ չգիտակցելով, թե ինչքան ծանր դրանք կարող են նստել մեզ վրա։

***
Էլի եմ ուզում խմել ու լացել։ Լարված եմ, չեմ կարողանում լավ զգալ։ Վատ զգալուց էլ հետ եմ վարժվել։


https://www.youtube.com/watch?v=s9srdANhvM0

CactuSoul
23.11.2019, 08:15
Ինձ համար անասելի տխուր ա, որ ասում ես, թե սիրել չես կարողանում, որովհետև ոչ ոք ինձ հետ ավելի կամ նույնիսկ նույնքան լավ չի վարվել, ինչպես դու: Ոչ ոք ավելի ճիշտ չի սիրել, քան դու, նույնիսկ եթե ասել են, որ սիրում են:
Երեկ չեմ ծնվել, ոչ էլ երկնքից եմ ընկել՝ ոտքերս ամպոտ, միանգամայն նորմալ էր, որ սենց պիտի լիներ: Երբեք էլ ինձ սին հույսեր չեմ տվել: Զուտ երազել եմ...
Ավելի հեշտ կլիներ, եթե կոնֆլիկտներ լինեին, հստակ պատճառ լիներ, կտրուկ բաժանվեինք: Կցավար, կտառապեինք, կանցներ-կգնար: Սենց էլ ուրիշ առումով ա հեշտ, բայց սենց երկար կտևի...
Ուզում եմ արտահայտվել, ուզում եմ խոսել/գրել, չի ստացվում: Որովհետև դժվար ա դա անել, երբ ամեն ինչ հասկանում ես, էլ ոչ մտածելու տեղ կա, ոչ վերլուծելու: Ի՞նչ գրեմ:
Ամեն ինչ ճիշտ ա: Գրեթե ամեն ինչ:
Համենայն դեպս օբյեկտիվորեն ճիշտ էր էս խենթությունն ավարտելը: Ինչքան էլ որ կողքից մարդիկ ոգևորում ու ոգևորվում էին մեզնով:
Վստահ եմ, որ ոչ ոք չի կորելու կյանքիցս: Շարունակելու եմ սիրել ու սիրված լինել, ոչ միայն շրջապատիդ ու եղբայրներիդ, այլև հենց քո կողմից:
Սպանում ու ապրեցնում ա էդ փաստը միաժամանակ:
Ու չէ, չեմ խորանա ու էլ բան չեմ գրի:
Արդեն ասել եմ. իմ մասով կարող ես հանգիստ լինել; դասավորիր ու շտկիր կյանքդ մնացած առումներով:
Ես հավատում եմ քեզ: Մոտ ապագայում պիտի անունդ լսելի լինի տարբեր անսպասելի ու բարձր տեղերից:

Սիրտս...



https://www.youtube.com/watch?v=J-3fKVHitnM

CactuSoul
24.11.2019, 18:33
Եթե էս քո չսիրելն ա, ես վախենում եմ նույնիսկ նախանձել էն աղջկան, ում դու կսիրես...

CactuSoul
28.11.2019, 03:54
Ասում ա՝ ո՞նց ես, անուշ ջա՜ն )))
Գիտե՞ս՝ ինձ մեկ էլ ով էր ասում «անուշ ջան», «անուշս»... Ամենամայրս... )) Ու մեկ էլ դու ես ասում հիմա:
Դու, որ «սիրել չես կարողանում»:
Թե բա՝ էսօր ի՞նչ ես կերել :Դ <3
*
Սիրտս, էդքան մի նեղվիր, ջան, ամեն ինչ լավ ա լինելու: Ես կողքիդ եմ, կօգնեմ՝ ինչով կարող եմ: Ինձ համար դա պատիվ ա, հավատա:

CactuSoul
28.11.2019, 05:18
Կներես
Անի
Զա վսյո
Եթե տենց կարելի է
Շնորհակալ եմ, «զա վսյո», որոշ մանրուքներ չհաշված:
Իլիկի պատին անուն-ազգանունիդ կողքը ուզում էի գրել՝ սիրել եմ, սիրում եմ, սիրելու եմ քեզ, ընդմիշտ: Բայց ամոթ ա, չեմ անի:
2 օրից Իլիկը փակվում ա: Չնայած դա ի՞նչ կապ ունի էս գրառման հետ:
*
Քեզ սիրելս չի հակասում նրան սիրելուս: Ու ոչինչ, որ դու չես հասկանում՝ ինչ ընդհանրություն կա մեր միջև: Ի դեպ, էդպես էլ չպատասխանեցիր՝ բա մե՞ր միջև ինչ ընդհանրություն կար, ըստ քեզ:

CactuSoul
29.11.2019, 03:52
Ա՜խ, սիրտս... Էս բաժանվել ա կոչվում, հա՞: Բա էդ դեպքում միանա՞լը որն ա:
Մինչև հիմա ինձ թվում էր՝ մարդիկ բաժանվում են, որովհետև չեն սիրում իրար, ոչ թե որովհետև սիրում են, ուղղակի մեկը նեղվում ա նրանից, որ մյուսն ավելի շատ ա սիրում: Էսքան տխուր չլիներ՝ կխնդայի, իմ արև, խնդալու ա:
Չեմ հավատում, որ հենց սենց միանգամից հնարավոր ա վերջ դնել էս ամենին: Ախր դա անհնար ա, անարդար, անիմաստ: Դրա համար ա, որ չի ստացվում: Դրա համար ա, որ (էն քո չնկատած) հոգատարությունն ու քնքշությունն էդքան թունդ ես շռայլում: Էն որ կողքից մեկը տեսնի, երանի ա տալու մեր սիրուն ու միությանը, մտքի ծերով էլ չի անցնի, թե էդ ընթացքում փորձում ես ինձ բացատրել, թե ինչու ա ճիշտ բաժանումը:
Բառերը լռվում են կոկորդումս, չեմ կարող գրել:

CactuSoul
04.12.2019, 15:04
ինչո՞ւ ես ինձ թողնում, եթե ունես կարիքս
ու ինչո՞ւ չես թողնում, երբ թողել ես

CactuSoul
10.12.2019, 06:17
- Երգե՞մ:
- Միշտ:
- Իսկ դու ժպտա, հա՞... միշտ:
Հա, ջանս, հա, սիրտս: Կժպտամ: Էդ ա մնում:
Ուղղակի կներես, որ մեկ-մեկ չեմ դիմանում: Ու ես մեղավոր չեմ, որ մարդամեկը հենց էդ երգը որոշեց երգել... Ուզում եմ հստակ բառերը հիշել ու չեմ կարողանում, ու գուցե բարին էլ էդ ա: Մի քիչ խաղաղվել եմ ընդհանրապես ու հատկապես Միքոյի գրկում լացելուց հետո: Գոնե կարողանամ քնել:
*
Ասում ա՝ էս ինչքա՜ն բան ես դու կուլ տվել... Հա, շատ, շա՜տ շատ...
Ու էսքան շատ սիրով շրջապատված լինելն էլ մի կողմից ա ցավացնում, երբ էդ սերը ուրիշ կողմից կուզեիր ստանալ... Ու, գրողը տանի, նենց չի, որ չես ստանում, է՞, ուղղակի... Ա դե եսի՞մ...
Էն որ պահի տակ նույնիսկ միտք եկավ՝ էսքան հրաշք մարդիկ կողքիդ ու էսքան սեր կյանքում ունենալն իրականում օրհնություն ա՞, թե՞ անեծք:
Բայց օրհնություն ա, միանշանակ: Երբեմն ինչ-որ կասկածամտություն ա արթնանում, հավատս չի գալիս, որ դա կարա իրական լինել, հայ-հայ ա սկսեմ կեղծիք փնտրել: Հետո սկսում եմ իմ զգացածը կասկածի տակ առնել: Գուցե ես է՞լ անկեղծ չեմ էդքան սիրում: Բայց ախր չէ, հատ-հատ հիշում եմ ամեն մեկին, ամեն մեկի հանդեպ յուրահատուկ ու անվերապահ, անշահախնդիր սեր եմ զգում: Ուրեմն ինչո՞ւ պիտի իրենք նույնը զգալ չկարողանան: Ինչո՞վ եմ նրանցից առավել:
*
Էնքան տխուր ա... Էն որ երեկ ասում էիր՝ «անուշ մարդ»... Չես պատկերացնի, թե ինչքան ա էդ մեզ կտրում իրարից, քեզ կտրում ինձնից... Ավելի ճիշտ՝ երևի լավ ես պատկերացնում, դրա համար ես հենց տենց ասում...
Չգիտեմ՝ ես սպասո՞ւմ էի, որ սենց դժվար ու ցավոտ ա լինելու... Երևի չէ...

CactuSoul
18.12.2019, 07:05
էլի քնել չեղավ, չնայած ահավոր շատ եմ ուզում
վեր կացա ստիպված, որ գրեմ քեզ, եթե օնլայն լինեիր
օնլայն չէիր, թարսի պես
իսկ ուրիշ մեկի քո մասին գրել չեմ ուզում, ինչքան էլ մոտ մարդ լինի, որովհետև էդպես ես հեռացնում եմ քեզ ինձնից
իսկ էդ ավելի ցավոտ ա, քան էն ցավս, որ քնել չի թողնում, որ քամում ա սիրտս ու բերում ուռած աչքերով արթնանալուն
եթե դեռ ստացվի քնել, էլի (առավոտվա 7-ն ա, աստված իմ)
պետք ա ինչ-որ միջոցով մի քիչ ինքնասպան լինել, որ ստացվի քնել
ծխել չեմ ուզում, խմել էլ, գրել կարելի էր, բայց գրելիք չկա, միտք չկա
երաժշտությունը մի քիչ օգնեց, բայց քիչ էր դոզան ոնց որ, չեմ դատարկվել
*
ոնց որ գժված լինեմ, հիստերիկ, անկապ-անգիտակից գոռգոռում եմ, թևերս աջուձախ թափահարում, արյունլվիկ գլուխս տալիս պատերով
մտքերիցս սարքված զնդանում
արի, սանձիր ինձ, զսպաշապիկ հագցրու, գլուխս առ թևերիդ մեջ, սեղմիր կրծքիդ, գուրգուրիր
առ ինձ գրկիդ մեջ, հանգստացրու...
օրորոցային երգիր ինձ համար...

CactuSoul
21.12.2019, 20:25
Ֆրանսուայի գրկախառնությունը սպասվածից ավելի ինտենսիվ էր ու շատ, շա՜տ երկար:
*
Ու մեկ էլ՝ ես պարզեցի, որ անինքնասերի մեկն եմ: Որովհետև էսքան մեծ ու խմբակային վիրավորանք ինձ դեռ չէր հասցվել: Մեծը՝ հա, եղել են երկու դեպք, հատկապես մեկը: Բայց որ էդքան մարդ միաժամանակ ու ակնթարթորեն մոռանան քո մասին, մինչև մի կես ժամ անց չզանգես նորից, այ դա չէր եղել: Ու էն մարդիկ, որ ուրիշ ժամանակ պատրաստ են անունովդ երդվել: Աբսուրդ ա:
Ու ես շարունակում եմ շփվել էդ մարդկանց հետ: Որովհետև զգում եմ նրանց կարիքն իմ կյանքում, առանց նրանց չեմ պատկերացնում կյանքս:
*
Համ էլ կյանքումս առաջին անգամ 50000 դրամ եմ գտել փողոցից: Այսինքն՝ ենք գտել, բաժանեցինք 3 մասի, 2000-ի էլ շամպայն ու կոնֆետներ առանք, «նշեցինք»: Շամպայնից հարբել էի մի քիչ, նեղացածությունս մի քիչ մեղմվել էր:
Բայց ընդհանուր առմամբ կոտրվեց մի բան:
Ախր ես էդ մարդը չեմ, ինձ հետ չի կարելի էդպես վարվել: Գրողը տանի, սաղ աշխարհի հանդեպ անտարբեր ու անպատասխանատու եղեք, ինչ ուզում եք արեք, բայց իմ անձի հանդեպ կարելի էր, չէ՞, մի քիչ ավելի պատասխանատու գտնվել: Ես ոչ մեկիդ երբևէ չեմ խանգարել, ոչ մեկիդ չեմ շահագործել, հնարավորինս լավ եմ եղել ու օգնել եմ տեղը գալուց, մարդամեկը նույնիսկ ասում էր, թե իրենց պահապան հրեշտակն եմ: Հիմա ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց էր տենց հնարավոր, ոնց կարելի ա էս պահին անելիք կես րոպեյվա բանը չանել ու ասել, թե կորցրել էինք ժամանակի զգացողությունը: Ի՞նչ կապ ունի ձեր ժամանակի զգացողությունը, եթե խոսքը զուտ տվյալ պահի մասին էր: Ու ի՞նչ կլիներ, եթե դրսում իսկական ձմեռ լիներ:
Ու էն որ մենակ դու էիր անվերջ ներողություններ խնդրում: Մեկը, կցկտուր, թե բա՝ «ես տենց բաներ ասելուց լավ չեմ» ու թռավ, մյուսն էլ հայ-հայ ա իմ վրա էր մուննաթ գալիս, թե բա՝ չգիտե՞ս, ես տենց եմ, հիմա, բան ա, եղել ա:
Նենց հիասթափություն ա ու անպաշտպան լինելու զգացողություն:

CactuSoul
30.12.2019, 05:27
Տարօրինակ չէր, որ եղավ այն, ինչ անցել էր մտքովս: Տարօրինակ էր այն, որ դրանից հետո ավելի խառնվելու ու տխրելու փոխարեն մի փոքր հանգստացա: Մինչև հիմա էլ հանգիստ եմ, 2 օր ա անցել արդեն:
Կարծես կարողացել եմ իմ մեջ հրաժեշտ տալ նրան: Ու չեմ ուզում, որ նա էլի դու դառնա: Դեռ չեմ կարողացել հասկանալ էն հակասությունները, որ եղել են, չեմ կարողանում համադրել ապրածս հոգատարությունը, երջանիկ պահերն ու անփութություն-անտարբերությունը: Չի կպնում: Բայց էլ չեմ խորանում: Քանի կարող եմ չխորանալ, ուրեմն պետք չի:
*
Իսկ քեզնից ես իրոք չգիտեմ՝ ինչ եմ ուզում: Բացի մի բանից՝ որ գրկես ինձ, երկար գրկես, շատ երկար:
*
Էսօր Ֆրաունսայի հետ եմ հանդիպել: Ցերեկվանից մինչև գիշերվա կես իրար հետ էինք: Սրճարան, հետո երկար-բարակ զբոսանքներ փողոցներով, հետո հրապարակ, ամանորյա տոնավաճառ, բաֆլներ ու գլինտվեյն, հետո Սահակենց համերգին: Հավես էր: Տոնավաճառում վերջապես զգացի տոնի շունչը. մինչև էդ չէի զգում:
*
Շատ վատ եմ գրում, քիչ, կցկտուր: Գիտեմ:
Մի տեսակ ժամանակ չկա:
Բայց հա, կարելի էր ծավալվել իրադարձությունների շուրջ: ))