PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաֆեզ



Lexsa
21.10.2009, 12:57
Հռչակաւոր բանաստեղծ Շէմս Էդ-Դին Մոհամէդ Հաֆէզը ծնւել է Իրանի Շիրազ քաղաքում: Նրա ծննդեան թւականը յայնտնի չէ: Այդ մասին ուսոմնասիրողները տարբեր կարծիքներ են յայտնել: Արևելագէտ Փաժմանին հաւանական վկայութիւններ է բերում, որ Հաֆէզը մահացել է 65 տարեկան հասակում:
Ելնելով Փաժմանիի վկայութիւներից, Հաֆէզի ծննդեան թիւը պէտք է ընդունել 1324 թւականը: Մեզ յայտնի է նաև, որ Հաֆէզը ամուսնացել և ունեցել է երկու որդիներ, որոնցից մէկը վախճանւել 1362 թ. դեկտ. 24-ին: Որդուն նւիրւած մի բանաստեղծութեան մէջ նա շեշտում է մահւան թւականը և ամսաթիւը: Այնուհետև Շիրազ քաղաքում ունեցել է ամբիոն և աստւածաբանութիւնից կարդացել դասախօսութիւններ: Հաֆէզը իր կեանքում միայն մէկ անգամ է դուրս եկել Շիրազից և հրաւէրով գնացել Եազդ քաղաքը, բայց կարճ ժամա-նակից յետոյ վերադարձել է: Մէկ անգամ էլ հրաւէր է ստացել Հնդկաստանի թագաւորից, բայց հրաժարւել է, քանի որ պիտի ճանապարհորդէր ծովով:Այդ առիթներով Հաֆէզը գրել է գազելներ (غزلها), որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա կենսագրութեան վերաբերեալ, աւանդութիւն-ների:
Կրօնաւորները Հաֆէզին անհաւատ էին համարում, որովհետև նա իր ստեղծագործու-թիւններում ծաղրի է ենթարկել նրանց և Ղուրանը, ուստի նրան չէր կարելի թաղել ուղղափառ Մահմեդականների հետ նոյն գերեզմանոցում: Այդ պատճառով ժամանակա-կիցները առաջարկում են միջնադարեան մի սովորութիւն՝ վիճակ հանել: Հաֆէզի գազելներից քաղում են առանձին կտորներ և գցում սափորի մէջ: Երեխան սափորից հանում է հետևեալ բէյթը.
Խորասուզւած եմ մեղքերիս ծարութեան բեռից,
Բայց քայլերդ մի´ հեռացրու Հաֆէզի գերեզմանից:
Հէնց այս երկտողն էլ գրում են նրա շիրմաքարի վրայ:
Հաֆէզին թաղեցին Ռոքնաբադ գետի ափին, Մոսալլահի վարդերի մէջ, որտեղ վարդերգու սոխակն այնքան երգեց ու սպասեց սիրոյ, գեղեցկութեան, իր պօէզիայի ոգեշնչման աղբիւր գեղեցկուհի Շահնաբաթին:

Lexsa
21.10.2009, 12:58
Քեզ գրկելու համբուրելու հուր տենչանքից մեռնում եմ ես
Քո հյութալի ալ շուրթերի կախարդանքից մեռնումեմ ես
Ինչքան երկար եմ սպասել այնքան կարճ իմ ասածն ասեմ
Վերադարձիր սպասումի տառապանքից մեռնում եմ ես :


Հավատարիմ ամեն ընկեր թշնամի դարձավ
Հալալ ամեն մի կաթնակեր հարամի դարձավ
Գիշերը շատ ունի գաղտնիք և չես իմանում
Ումից ու երբ է պատահել որ հղի դարձավ:


Ուրախաբեր այն հին գավը ձեռքս տուր
Ու գաավի մեջ գինու լավը ձեռքս տուր
Գինին որ պաղ պղպջում է, խենթացնում
Հանգցնում է սիրո ցավը ձեռքս տուր:


Ամաչում է կույս կոկոնը առաջինը քեզանից
Շփոթված է նուրբ նարգիզը,այդ անգինը, քեզանից
Վարդը զուր է չափվում քեզ հետ նրա ուժն ինչ է քո դեմ
Երբ լուսնից է իր լույս առնում, իսկ լուսինը քեզանից:

Lexsa
21.10.2009, 12:58
Թէպէտ գինին խինդ է բերում բայց թափում է քամին վարդ,
Մօհթասէբից զգո՜յշ եղիր, նւագով մի´ խմիր... մարդ:
Գինու գաւաթը թևքերիդ ցնցոտու մէջ թաքցրու,
Քանզի, ինչպէս կուժը գինի՝ դառն արիւն է թափում մա´րդ:


Գնա և այս երկնի տնից մի´ հայցիր հաց, օգնութիւն,
Զի պտտւող պնակն այս սև՝ վերջում հիւրին կսպանի:
Մա´րդ, թէ վերջին հանգրւանըդ միայն երկու թիզ հող է,
Ի՞նչ կարիք կայ, որ պալատըդ մինչև երկինքը հասնի:


Կորչի´ քեզ պէս կրօնազգեստ բարեպաշտը այցելու,
Թևքդ կարճ է, ձեռքդ երկար և պահանջկոտ միշտ մեր դէմ:
Դու հագնում ես քուրձը այդ սև, որ կեղծիքով, միամիտ
Դժբախտներին տանես քեզ հետ և այդ պարզ է մեզ արդէն:

Ես ծառան եմ այդ խեղճ մարդկանց, գովասանքի արժանի,
Որոնց աչքում ողջ աշխարհը հարդ էլ չարժի, լաւ գիտեն:
Եւ քանի որ իմ մուրազը գինետունն է որոշւել,
Ես չեմ գնայ աղօթարան և մենաստան, որ փտեմ:



Գինու բաժակն ա´ռ ու քամիր, անցաւո´ր
Վշտեր ունես, գինի´ խմիր, անցաւո´ր
Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայւած,
Դու էլ խմիր ու քայքայւիր, անցաւոր

Lexsa
21.10.2009, 12:59
Այս գեղուին լանջը բացում մարմարի,
Նազ է անում, ասես հիմա կմարի,
Կուրծքն այնքան նուրբ, սիրտն երևում է տակից,
Ինչպէս աւազը հատակում պաղ ջրի:

Եթէ խելառ բախտն անօգուտ է, ի՞նչ օգուտ,
Եթէ խեղճ սիրտն արիւնոտ է, ի՞նչ օգուտ,
Աչքիդ բիբը եթէ թռաւ իր տեղից՝
Լոյսը թէկուզ քո աչքումդ է, ի՞նչ օգուտ

Ողջ գիշերը նինջըս սիրուդ ծախեցի ես,
Թարթիչներով ճակնթաքար ծակեցի ես.
դարդերս, որ չէի պատմել ո´չ մի մարդու
Ա՜խ, մինչև լոյս թշւառ սրտիս պատմեցի ես:

Բաժանւեցի երբ քեզանից, սիրեկա´ն,
Փախաւ ժպիտն իմ երեսից, սիրեկա´ն,
Աստծոյ հետ՝ ե´ս գիտեմ, թէ հոգուս մէջ
Որքա՜ն ցաւ կայ ու խո´ր կսկիծ, սիրեկա´ն:

Վշտի փշով լի է քո ճամփան
Կարյունի ոտքն ով բռնի քո տան ճամփան
Նա ի միայն իմաստունն ու խելացին
Ով ճրագով կգտնի քո տան ճամփան


Քո համբույրին ու քո գրկին սով մեռա ես
Քեզնից հեռու քո կարոտով մեռա ես
Կարճ եմ խոսում շատ խոսելուց ինչ օգուտ
Աչքս ճամփիդ ծովանալով մեռա ես:


Վարդն ասաց-այ թե հնար ինձ լիներ
Կփախչեի թե ճանապարհ ինձ լիներ
Դեռ մեղք չունեմ տանջում են ինձ այսքան
Հազար վայ ինձ եթե մեռքս սար լիեր

Վարդը գինու տիկ է բացում հենս այս ժամին
Բաժակներ է նարգիզն ածում հենց այս ժամին
Բույր երանի ով իր թեթև սրտով
Փակ գինետան դուռն է թակում հենց այս ժամին:

Lexsa
21.10.2009, 13:00
Գիտե՛ս արդյոք, ուդն ու չանգը ինչ են անում ու սահմանում
Գաղտնի խմեք, քանզի գինու համար դատաստան են անում

Սեր ու սիրող խայտառակում , սևացնում են սիրտ ու հոգի,
Ու դեռ իրանց թվում է թե աղնձից ոսկի են հանում

Ասում են «մի խոսեք սիրո խորհուրդներից ու մի լսեք...»
Տե՛ր իմ, այս ինչ խառն ու խրթին հեքիաթներ են հյուսում – մանում

Ծեր մոգպետի ժամանակը չոր վատնում են ու վրդովոմ
Ուղևրներն այս, նայեցե՝ք, առաչնորթին ուր են տանում:

Կես հայացքում սրտի հազար երկիր կարող են նվաջել
Ժլատ են ու անձեռնահաս սիրուններն այս առևտրում:

Մենք դռնից դորս պարծէնում ենք հազար ու մի պատրանքներով
Տեսնես նրանք դռներից ներս մեր ճակատին ինչ են գրոմ

Մեկն ասում է ճիգ ու ջանքով պիտ հասնել սիրեցյալին
Միուսն էլ թե, այս կլինի, ինչ որ սահմանված է վերում:

Բայց դու երբեք մի վստահիր ոչ մի հաստատ լավ ու վատի,
Աշխատանոց է աշխարհը ՝ փոփոխական և անկայուն

Գինի խմիր, քանզի մոֆտի, հաֆեզ ու շեյխ ու մոհտասիբ ,
Թե լավ նայես, բոլորը մեկ կեղծ ու պատիր խաղ են խաղում:

Rhayader
22.10.2009, 00:01
Հաֆեզի ստեղծագործությանը ծանոթացել եմ Ֆարոմազ Ասլանիի "Hafez: a memorandum" ալբոմի շնորհիվ: Շատ ազդեցիկ էր:
Քչերը գիտեն, որ նա ոչ միայն Պարսկաստանի ամենահայտնի բանաստեղծներից է, այլ նաև ամենատաղանդավոր միստիկը: