PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջորջ Բենսոն



Jarre
21.10.2009, 05:20
http://www.snr.ac.th/wita/Music/George_benson_2004.jpg
Ջորջ բենսոն
Ծնվել է 1943 թ.-ի, մարտի 22-ին ԱՄՆ-ում։


Վերջապես եկավ պահը ստեղծելու թեմա նվիրված այս երաժշտին։

Ջորջ Բենսոնը իր կարիերան սկսել է 21 տարեկան հասակից, որպես ջազ կիթառահար։ Համարվում է ջազի պատմության մեջ ամենաուժեղ կիթառահարներից մեկը։ Ձայնագրել է 50 ալբոմ։ Բենսոնը հայտնի է նաև որպես ջազ և պոպ վոկալիստ։ Եվ հետաքրքիր է, որ իր վոկալը և կիթառը, երբեք չեն անցնում երկրորդական պլան։

Jarre
21.10.2009, 05:23
Հենց առաջին գրառումով էլ ցանկանում եմ հայտնել մի շատ լավ ու ինձ համար՝ անչափ ուրախ լուր։

2009 թ., նոյեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Ջորջ բենսոնի համերգը։ Մանրամասները այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1820215&postcount=81) և այստեղ (http://georgebenson.com/?page_id=9)։

Հարդ
21.10.2009, 09:02
Միշտ ուզել եմ այդ երաժշտին հասկանալ, բայց չեմ կարողացել... մի տեսակ 2 րոպեից ավել չեմ կարողանում լսել... Էտ ընդհանուր ջազզին էլ ա վերաբերում:

AniwaR
21.10.2009, 17:25
Վաաախխ, կա՜յֆ, տեսնե՞ս կկարողանամ գնալ: Ջազզից այդքան ուժեղ չեմ, բայց Բենսոնին սիրում եմ: Ջազզից իմ ամենասիրած ուղղությունը սոուլն է, ու համապատասխանաբար շատ եմ սիրում Բենսոնի նման գործերը. հըլը լսեք (2004-ի Irreplaceable ալբոմից է).

Strings of Love (http://musicfond.com/music/track/-/George%20Benson/Irreplaceable/?id=48397)

SDes77
26.10.2009, 23:27
Բենսոնի սիրահար եմ, էսօր ընկերուհիս զգուշությամբ ասեց(իմանալով իմ սերը նրա արվեստի նկատմամբ), որ նա Երևան է գալիս, կաբինետիցս մի 15 րոպե ձայնս հարկով մեկ լսվում էր))

Rhayader
27.10.2009, 17:34
Հմմ, ժամանակին լավն էր, բայց ութսունականներին նենց պոպսվեց, որ համերգին հաստատ չեմ գնա:
Ամենաշատը սիրում եմ Հերբիի հետ համատեղ White Rabbit ալբոմը, որում տարբեր հանրահայտ մեղեդիների ջազային մշակումներ են:

Չամիչ
29.10.2009, 17:22
Բենսոնից ամենաշատը սիրում եմ՝ «Nothing's Gonna Change My Love For You» կոմպոզիցիան:
Առաջարկում եմ լսել (http://dl3.zakachali.com/music/archive/2009/03/George_Benson_-_Nothing_Gonna_Change_My_Love_For_You_%28www.mp3xa.net%29.mp3)

Չամիչ
29.10.2009, 17:35
Եվս մեկ հրաշք կատարում Բենսոնից:


http://www.youtube.com/watch?v=fADr-rIIC78&feature=related"]http://www.youtube.com/watch?v=fADr-rIIC78&feature=related

Agni
29.10.2009, 18:30
Շատ էի ուզում համերգին գնալ, բայց իմացա, որ տոմսերը բավականին թանկ են ու այս պահին չեմ կարող գնալ..:(

Հարդ
16.11.2009, 18:05
Համերգ եղավ? Գնացողներ կային?

Jarre
16.11.2009, 18:15
Համերգ եղավ? Գնացողներ կային?

Համերգը ուղղակի հիանալի էր։ Այս վերջին չորս տարիների ընթացքում ինչքան լուրջ համերգ եղել է գնացել եմ (բացի Ջեթրոյի համերգից :( ), ու վտսհաությամբ կարող եմ ասել, որ սա լավագույն համերգն էր։

Նախ երաժիշտներն էին շատ լավը։ Հարվածային գործիքներ նվագողը, կլավիշնիկը ու բասիստը ուղղակի սպանում էին։

Իսկ Բենսոնի մասին էլ խոսքեր չկան.... Չեք պատկերացնում թե այդ երեք հազար հոգին ոնց էին նրան հավասար բարձրաձայն երգում :love

Սա երկրորդ համերգն է կյանքումս, որ տեսա, թե ինչպես են հայ տղամարդիկ (40-50 տարեկան) արտասվում համերգի ժամանակ ու արտասվելով բարձրաձայն երգում։

Թեև ես Բենսոնի երկրպագու չեմ, սակայն այդ համերգը կյանքիս ամենաանմոռանալի ու գեղեցիկ իրադարձություններից մեկը դարձավ։

Այս համերգը մեկ անգամ ևս ապացուցեց ինձ, որ եթե երաժշտության սիրահար ես երբեք չպետք է փող ափսոսաս ներկա գտնվելու որակյալ համերգի։ Սա կյանքում այն եզակի դեպքերից է, որ վճարածդ գումարի դիմաց ստանում ես շատ ավելի թանկ, գուցեև՝ անգին մի բան։

ՀԳ՝ Տոմսի վրա գրված էր, որ տեսա և ֆոտոխցիկներն արգելվում են, ես էլ որպես օրինապաշտ լսեցի։ Բայց պատկերացնում եք ինչ վիճակում էի երբ տեսա, որ համարյա բոլոր ներկաները ամբողջ համերգի ընթացքում կատարում էին նկարահանումներ :cry