PDA

Դիտել ողջ տարբերակը : Նշենք միասին Հելոուինը :)

Ֆրեյա
20.10.2009, 18:01
Այսպիսի մի մտահղացում ունեմ, ֆորումցիներ ջան :P
Շուտով՝ հոկտեմբերի 31–ին ամերիկական Halloween տոնն է /չեմ ուզում խորանալ նախապատմության մեջ, բլորդ էլ ծանոթ եք երևի/
Առաջարկում եմ հավաքվել միասին նույն տեղը գնալ ու նշել հելոուինը միասին, ուրախանալ, պարել...
Չեմ ուզում շեշտը դնել հենց կոնկրետ տոնի վրա, քանի որ այդքան էլ կապ չունի երևի, թե Հելոուինը ինչ տոն է, ուղղակի քաղաքում այդ օրը բազմաթիվ միջոցառումներ կլինեն։

Եթե շաաա՜տ շատ մարդ հավաքվի, կարող ենք նույնիսկ նախօրոք պայմանավորվել, որպեսզի նախ՝ տեղ լինի, երկրորդն էլ՝ մեր ուզած երաժշտությունը դնենք– ոչ թեմատիկ /ասենք՝ մետալ, կամ ակումբային, հաուս.../ հնարավորինս բոլորին դուր եկող։

Հը, ինչ կասեք՞ ;)

ministr
20.10.2009, 18:18
Յանի մենք ինչ կապ ունենք Հելլոուինի հետ?

Ձայնալար
20.10.2009, 18:43
Յանի տժալու առիթ ա էլի, ինչ պարտադիր ա կապ ունենանք :)

Ռուֆուս
20.10.2009, 18:54
Լավ միտք ա, ես երկու հատ վախենալու դիմակ ունեմ - կմախքի ու վամպիրի, կարելի է օգտագործել: Համ էլ լավ կլիներ, բոլորը դիմակներով լինեին :D

ministr
20.10.2009, 19:56
Յանի տժալու առիթ ա էլի, ինչ պարտադիր ա կապ ունենանք :)

Բագ ջան տժժալուն ովա դեմ? Բայց ինչի կապել Հելլոուինի հետ կամ Հելլոուին անել?
Ամերիկացու կամ քելթական հազար տարի առաջվա կապիկություններն անելուն եմ դեմ: Եկեղեցական տոները, կամ մեր տոները սարքում ենք սգո օրվանից հինգ պակաս ու գնում ենք տժժալու դդումների վրա...

Apsara
20.10.2009, 20:25
Լավ միտք ա, ես երկու հատ վախենալու դիմակ ունեմ - կմախքի ու վամպիրի, կարելի է օգտագործել: Համ էլ լավ կլիներ, բոլորը դիմակներով լինեին :D

գալիս ենք, ես Բաբա Յագա եմ, դիմակահանդեսներ շատ եմ սիրում, ափսոս հայերս դիմակահանդեսային տոներ չունենք հիմա, բայց շաատ անցյալում, երբ դեռ արևապաշտ էինք ունեցել ենք:

հ.գ. Հալովին նշելուց ես քիչ հայրենասեր չեմ դառնա, դա չի նշանակում, որ մեր տոները դադարում եմ նշել, ոչ մի կերպով չի ազդում ներքին զգացումիս վրա, որ ես կոչում եմ սեր դեպի իմ Հայաստան

ministr
20.10.2009, 21:20

Վարդ ջան նույն հաջողությամբ Ծննդյան տոներն էլ կարելիա նշել դեկտեմբերի 25-ին.. դրանից հո մեր քրիստոնեությունը չի պակասի...

Երկնային
20.10.2009, 22:37
Մինչև իրիկունը ութը լինի, կգամ :) հա, ես կերպարի մեջ եմ լինելու, բայց չեմ ասի, թե ինչ կերպարի :P

Ռուֆուս
20.10.2009, 22:43
Մինչև իրիկունը ութը լինի, կգամ :) հա, ես կերպարի մեջ եմ լինելու, բայց չեմ ասի, թե ինչ կերպարի :P

Գուշակե՞մ, թիթեռնիկի :love

Երկնային
20.10.2009, 22:45
Գուշակե՞մ, թիթեռնիկի :love
ա վոտ ի նյե ուգադա՜լ :P թիթեռը շատ կանխատեսելի ա, իսկ ես կանխատեսելի բաներ անել չեմ սիրում :P համ էլ մի շեղվի թեմայից :P

helium
21.10.2009, 10:00
Հիմնականում բոլոր ակումբներն էլ այդ օրը փարթի են կազմակերպում, մեծամասնությունն էլ դիմակներով և համապատասխան հագուստներով են գալիս։ Այնպես որ մնում է ընտրել :) Միակ վատը նրանումն է, որ միջոցառման մանրամասների մասին սովորաբար ամսվա վերջում են ասում, այնպես որ նախօրոք պետք է պատրաստվել և վերջում միայն ընտրել ժամանցի վայրը :B
Ինչքան գիտեմ 31-ին Ռեինկառնացիա խումբը Fashion club-ում նշելու է իր ծննդյան օրը, երևի թե Հելլոուինի հագուստներով մարդիկ էլ կլինեն :)

Ձայնալար
21.10.2009, 10:11
Հալոուինի հայկական անալոգը բարեկենդանն ա՝ ժամանակին էլի տենց դիմակներով բաներով չարքերին քշելու խորհուրդ ա ունեցել՝ մինչև քրիստոնեությունը: Բայց դե հիմա արի մարդկանց համոզի որ բարեկենդան փարթի անեն :D

ministr
21.10.2009, 10:49

Ապեր Բարեկենդանը քրիստոնեական տոն ա, բացի դրանից հայերը երբեք կապիկություն անելով չարք ու հարամի չեն քշել: Հեթանոս եղել են, կատարել են Նավասարդյան խաղեր, տոնակատարություններ, բայց դդում տնգել, մեջը մոմ վառել, հրեշի դիմակներով ֆռֆռալ, տենց բան չի եղել:

Ձայնալար
21.10.2009, 11:01
Բարեկենդանը քրիստոնեական տոն ա հեթանոսական արմատներով, այնպես, ինչպես տրնդեզը, վարդավառը: Կոնկրետ դդումի հետ ինչ են արել չգիտեմ, ամենայն հավանականությամբ ղափամա են եփել կերել են :)) բայց էլի տենց դիմակա- չարքաքշական կայֆեր եղել են:)

ministr
21.10.2009, 11:29

Դե դրա համար էլ Նավասարդյան խաղերը մեջբերեցի :)
Բայց մենք չարքաքշական-նավսազերծման մասկարադներ ոնց որ թե չենք արել :) Պատմաբաններ էս առումով, եթե բան գիտեք ասեք լուսավորվենք :)

Համ էլ եթե Բարեկենդան ենք տժժում, ուրեմն Փետրվարի 1-ին տժժանք, ոչ թե Helloween..

Ձայնալար
21.10.2009, 11:36
Բարեկենդանին էլ են դիմակներ հագել: Համ էլ փետրվարի 1 չի, շարժական տոն ա՝ զատիկից 40 օր առաջ ա լինում :)

Philosopher
21.10.2009, 11:47
Հալոուինի հայկական անալոգը բարեկենդանն ա՝ ժամանակին էլի տենց դիմակներով բաներով չարքերին քշելու խորհուրդ ա ունեցել՝ մինչև քրիստոնեությունը: Բայց դե հիմա արի մարդկանց համոզի որ բարեկենդան փարթի անեն :D

Դե դու քո Հելոունինը հեսա անում ես, ուրիշի Հելոուինի հետ ինչ գործ ունես,. չէ :D:love

Հելոունի հավես չկա, ցույց արեք, գամ :))

Արշակ
21.10.2009, 11:51
… բայց դդում տնգել, մեջը մոմ վառել, հրեշի դիմակներով ֆռֆռալ, տենց բան չի եղել:
ministr ջան, ավելի օյինբազ բաներ էլ են արել ու անում հայերը ու դրա մեջ առանձնապես վատ բան չեմ տեսնում։:) Ինչի՞ եք ուզում կյանքն անպայման սև ու սպիտակ ներկել։

Ինչ վերաբերում է նրան, որ ամերիկացու տոնն ա, մերը չի. հետո՞ ինչ։ Միշտ էլ տարբեր ժողովուրդներ մեկը մյուսից տարբեր երևույթներ վերցրել են ու իրանցն են դարձել ու մասնավորապես նաև տոները։ Հիմա որ խորանաս, երևի շատ քիչ բան կգտնես կյանքումդ, որ բուն հայկական՝ Հայաստանում է ստեղծված։ Բայց լիքը բաներ ուրիշ ազգերից վերցնելով մերն ենք դարձրել, հայկականացրել ենք ու դա նորմալ է, տենց են մշակույթները զարգանում։

Ասածս չի նշանակում, թե Հելոուին եմ պրոպագանդում. ում ինչ դուր է գալիս, ինչ լավ է համարում, թող դա էլ անի։ Եթե շատ մարդիկ լավը համարեն՝ Հայաստանում էլ կտարածվի, կհայկականացվի, իսկ եթե մարդկանց դուրը չգա, չի տարածվի։ :)

Կոնկրետ ինձ համար տժալու առիթ ա ընդամենը, ես կմասնակցեմ հավանաբար։ Դիմակով կլինեմ, թե՝ չէ, էական չի, բայց միասին քեֆ անելուն, պարելուն կողմ եմ։ :ok

ministr
21.10.2009, 11:56
Հեչ ինչ մի վատ բան կա որ.... Հեսա էն "գյալըբոյներին" էլ օրինականացնենք, իրավունքների պաշտպանության մի 20-30 Հ/Կ ստեղծենք ու.. ուծյուծյու :) Հետո եթե մարդկանց դուրը չգա չի տարածվի :))

Արշակ
21.10.2009, 12:03
Հեչ ինչ մի վատ բան կա որ.... Հեսա էն "գյալըբոյներին" էլ օրինականացնենք, իրավունքների պաշտպանության մի 20-30 Հ/Կ ստեղծենք ու.. ուծյուծյու :) Հետո եթե մարդկանց դուրը չգա չի տարածվի :))
ministr ջան, ես չասեցի, թե ինչ ախմախություն էս աշխարհքում կա, բերեք լցնենք Հայաստան։ Իմ ասածն ընդամենը էն էր, որ ուրիշից վերցնելու մեջ սկզբունքորեն վատ բան չկա։ Կարևորը, որ լավը վերցնես։ Վատ բան կա վատը վերցնելու մեջ։ Իսկ ո՞րն ա լավ, որը՝ վատ, էդ արդեն վերցնողը թող իր խելքով որոշի։

Հիմա դու եթե համարում ես որ լավը չի Հելոուինը, ուրեմն մի մասնակցի։ Ո՞վ ա քեզ ստիպում։ Տենց ամեն մի առանձին մարդու որոշելով էլ ձևավորվում ա ընդհանուրը։

ministr
21.10.2009, 12:06
Արշակ ջան ամեն մի մեծ ախմախություն փոքրից սկսվում :)
Մի օր չտեսանք մեկն ու մեկը օրինակ մեր Վարդավառը ընդօրինակեր..
Մենք ազգային մեեեեեծ քսերոքսի ապարատ ունենք, որ ինչ տեսնում ենք քսերոքս ենք անում :) Ես սրա մասին եմ խոսում:

Ֆրեյա
21.10.2009, 12:09
Յանի մենք ինչ կապ ունենք Հելլոուինի հետ?

Նշել էի, չէ գրառմանս մեջ. չկապենք առիթը հենց հելոուինի հետ, ուղղակի ուրախանանք :angry Չեք հոգնել դեռ էն սուտի "ապազգային" տոների քննադատությունից։
Ով որ էնքան "շատ" հայ ա, որ բոյկոտում ա ամերիկական տոները, թող էտ օրը սուգ պահի...

Քիչ ա մնում, գնամ անկապում աբիժնիկական գրառում անեմ, սրան նրան նկատի ունենալով, արա....

Մի խոսքով, հա, ինչ էի ասում :) Ժողովուրդ ջան :) :)
Մի քիչ դժվար կլինի լուրջ պատրաստվել կարնավալի, բայց կարելի ա թեթևակի, ով ինչքանով կարող է, համապատսխան հագուստներ կամ աքսեսուարներ պատրաստել :)

կարևորը՝ կաշխատենք ուրախ մթնոլորտ ստեղծել ու միասին շատ հավես կանցնի :)

Իսկ ես դեռ կհետևեմ ՝ ինչ միջոցարումներ են պատրաստվում քաղաքի տարբեր ակումբենրում, տեղյակ կպահեմ, միասին կորոշենք՝ ուր ենք գնում :)

Արշակ
21.10.2009, 12:20
Արշակ ջան ամեն մի մեծ ախմախություն փոքրից սկսվում :)
Մի օր չտեսանք մեկն ու մեկը օրինակ մեր Վարդավառը ընդօրինակեր..
Մենք ազգային մեեեեեծ քսերոքսի ապարատ ունենք, որ ինչ տեսնում ենք քսերոքս ենք անում :) Ես սրա մասին եմ խոսում:
Ապեր, հլը մի հատ լավ բան հնարի, տես ո՜նց միանգամից կվերցնեն աջ ու ձախից ;))
Մինիստր ջան, ազգագրագետ չեմ ու չեմ կարող հստակ ինֆո տալ, թե մեզնից հեչ ինչ են վերցրել, բայց չեմ կարծում, թե ոչ մեկ մեզնից բան չի վերցրել։ Էն է, Հերունուն որ հարցնես, ասում է, թե սաղ աշխարհը մեզնից են իրենց մշակույթները գողացել :))

Մեծ թե փոքր, նորից եմ ասում՝ ես չեմ ասում, թե առանց լավ ու վատը տարբերակելու ինչ պատահի վերցնենք. էդ առումով համաձայն եմ հետդ։

Ու կոնկրետ տվյալ դեպքում, Հելլոուինի, թե մի ուրիշ ֆլան–ֆստանի առիթով ընկերների հետ հավաքվել, լավ ժամանակ անցկացնելու մեջ վատ բան չեմ տեսնում։:)

ministr
21.10.2009, 13:44
Նշել էի, չէ գրառմանս մեջ. չկապենք առիթը հենց հելոուինի հետ, ուղղակի ուրախանանք Չեք հոգնել դեռ էն սուտի "ապազգային" տոների քննադատությունից։
Ով որ էնքան "շատ" հայ ա, որ բոյկոտում ա ամերիկական տոները, թող էտ օրը սուգ պահի...

Եթե էդ ուրախանալը ընթանում ա առանց հելլոունային ատրիբուտների, որեմն սովորական տժժոցա.. իսկ եթե դդում-մդու, դիմակ-միմակ.. էլ ոնց չի կապվում էդ տոնի հետ?

Ճիշտ ես ասում, հոգնել ենք անկապ բաներից, ու էնքան են հոգնացրել որ սաղի ինադու ինչ տեսնում ենք քսերոքս ենք անում: Էնքան են բթացրել էդ "ազգայինը" որ էլ չենք ջոկում ազգայինը չազգայինից:
Իսկ ինչի պետքա բոյկոտել ամերիկյան տոնը, որովհետև էդ տոնը նշելն արդեն պարտադիրա ու եթե չես զուգվում զարդարվում, տժժում, ցկցկում, գմփգմփում, զխկզխկում ուրեմն պետքա անպայման բոյկոտես? Մարդիկ իրանց համար իրանց երկրում տոն ունեն թող նշեն, իմ հեչ ոտերին չի: Եթե ես այս պահին ԱՄՆ-ում լինեի իրենց հետ կտժժայի, ինչա եղել որ: Իսկ ստեղ դնեմ ցկցկամ, ինչա թե Ջորջն ու Ջոնը ընդեղ ցկցկում են....:))

Ֆրեյ ջան, եթե աբիժնիկ պահեր կան.. ինչ ասեմ.. վերցրու դրոշը ձեռքդ :)

ministr
21.10.2009, 13:50
Ապեր, հլը մի հատ լավ բան հնարի, տես ո՜նց միանգամից կվերցնեն աջ ու ձախից ;))
Մինիստր ջան, ազգագրագետ չեմ ու չեմ կարող հստակ ինֆո տալ, թե մեզնից հեչ ինչ են վերցրել, բայց չեմ կարծում, թե ոչ մեկ մեզնից բան չի վերցրել։ Էն է, Հերունուն որ հարցնես, ասում է, թե սաղ աշխարհը մեզնից են իրենց մշակույթները գողացել :))

Մեծ թե փոքր, նորից եմ ասում՝ ես չեմ ասում, թե առանց լավ ու վատը տարբերակելու ինչ պատահի վերցնենք. էդ առումով համաձայն եմ հետդ։

Ու կոնկրետ տվյալ դեպքում, Հելլոուինի, թե մի ուրիշ ֆլան–ֆստանի առիթով ընկերների հետ հավաքվել, լավ ժամանակ անցկացնելու մեջ վատ բան չեմ տեսնում։:)

Արշակ ջան Հերունուն լավ հիշեցիր :))))) Ասում ա աշխարհում ավտոմեքենաների լվացումը մեր Վարդավառիցա սկսել :) Որ մեքենաները նոր էին ի հայտ եկել տենց կեղտոտ մխտառ երթևեկում էին, հետո մարդիկ լսել էին , որ հայերը Վարդավառ են անում, սկսեցին իրենց մոտ անել, ու տեսան որ մեքենաների վրա ջուր ցանելուց մեքենաների տեսքը կարգին լավանում ա :)))) Հետո սկսեցին փողով ջուր ցանել, ու տենց առաջացան car wash-երը :)))))) Դե հետո էլ իրենք ծառերից իջան, ջոկին, որ օրը ցերեկով մարդ ջրելը լավ չի, ու մնաց միայն car wash-ը :))

Իսկ ընկերների հետ տժժալը միշտ էլ ողջունելիա :ok

Ungrateful
21.10.2009, 14:51
Իսկ ես դեռ կհետևեմ ՝ ինչ միջոցարումներ են պատրաստվում քաղաքի տարբեր ակումբենրում, տեղյակ կպահեմ, միասին կորոշենք՝ ուր ենք գնում :)

Ան, կոնկրետ ամսի 31-ի ակումբների միջոցառումն են պետք?

Ֆրեյա
21.10.2009, 15:30
Ան, կոնկրետ ամսի 31-ի ակումբների միջոցառումն են պետք?

ահա :) Առայժմ մենակ ստոպինը գիտեմ, ուրիշ՝ դեռ աչքովս չի ընկել։

Ֆրեյա
21.10.2009, 15:38
Եթե էդ ուրախանալը ընթանում ա առանց հելլոունային ատրիբուտների, որեմն սովորական տժժոցա.. իսկ եթե դդում-մդու, դիմակ-միմակ.. էլ ոնց չի կապվում էդ տոնի հետ?

Ճիշտ ես ասում, հոգնել ենք անկապ բաներից, ու էնքան են հոգնացրել որ սաղի ինադու ինչ տեսնում ենք քսերոքս ենք անում: Էնքան են բթացրել էդ "ազգայինը" որ էլ չենք ջոկում ազգայինը չազգայինից:
Իսկ ինչի պետքա բոյկոտել ամերիկյան տոնը, որովհետև էդ տոնը նշելն արդեն պարտադիրա ու եթե չես զուգվում զարդարվում, տժժում, ցկցկում, գմփգմփում, զխկզխկում ուրեմն պետքա անպայման բոյկոտես? Մարդիկ իրանց համար իրանց երկրում տոն ունեն թող նշեն, իմ հեչ ոտերին չի: Եթե ես այս պահին ԱՄՆ-ում լինեի իրենց հետ կտժժայի, ինչա եղել որ: Իսկ ստեղ դնեմ ցկցկամ, ինչա թե Ջորջն ու Ջոնը ընդեղ ցկցկում են....:))

Ֆրեյ ջան, եթե աբիժնիկ պահեր կան.. ինչ ասեմ.. վերցրու դրոշը ձեռքդ :)
Դավո ջան, խի ես էդ խեղճ դդումին տենց կպել, չեմ հասկանում... ոնց հասկանում եմ՝ իսկըըը՜ հայերի միրգն ա էդ դդումը, ազգային խորհրդանիշ ա...
Չեմ հասկանում, իիիի՜նչ մի տենց թեմա էր, որ ձեռուոտք եք ընկել... :))
Ում որ դուր չի գալիս, թող չգա, մնացածի հոգիների փրկությունը թողեք ամեն մեկին էլի...

Եթե ես այս պահին ԱՄՆ-ում լինեի իրենց հետ կտժժայի, ինչա եղել որ: Իսկ ստեղ դնեմ ցկցկամ, ինչա թե Ջորջն ու Ջոնը ընդեղ ցկցկում են....:))

Ախր, ով ա քեզ բան ասում... Չենք ասում պետք ա պարտադիր դու էլ հելոուին նշես

ministr
21.10.2009, 15:51
Դավո ջան, խի ես էդ խեղճ դդումին տենց կպել, չեմ հասկանում... ոնց հասկանում եմ՝ իսկըըը՜ հայերի միրգն ա էդ դդումը, ազգային խորհրդանիշ ա...
Չեմ հասկանում, իիիի՜նչ մի տենց թեմա էր, որ ձեռուոտք եք ընկել... :))
Ում որ դուր չի գալիս, թող չգա, մնացածի հոգիների փրկությունը թողեք ամեն մեկին էլի...

Ախր, ով ա քեզ բան ասում... Չենք ասում պետք ա պարտադիր դու էլ հելոուին նշես

Ձեզ բարի ժամանց ու համով ղափամա եմ ցանկանում :love

Ungrateful
21.10.2009, 15:57
ահա :) Առայժմ մենակ ստոպինը գիտեմ, ուրիշ՝ դեռ աչքովս չի ընկել։

Նոր ճշտեցի:
"Aftershock Republic" - ում ամսի 31-ին նշելու են հելոուինը :) "Halloween Special event"
Մանրամասները դեռ պարզ չեն, բայց մի քանի օրից կիմանամ, կասեմ ;) :

Dayana
21.10.2009, 19:00
Մոդերատորական: Թեման տեղափոխվում է Ակումբի Անցուդարձ: Դադարեցրեք Հելոուինի, Հերունու ու Վարդավառի մասին խոսակցությունները:

Kuk
21.10.2009, 20:20
Դայ ջան, էս ի՞նչ մոդերատորական ես գրել, ո՞նց թե դադարեցրեք հելոուինի մասին խոսակցությունները. թեմայի վերնագիրն ու առաջին գրառումը հենց դրան են վերաբերում:

Ungrateful
21.10.2009, 22:15
Սենց փարթի էլ ա լինելու: :nea
Բոլոր մանրամասները նկարի վրա են:
http://www.paparazzi.am/newblog2/wp-content/uploads/2009/10/halloween-Latino.JPG

Հ.Գ. ինձ չգրավեց... եսիմ :think

Հ.Հ.Գ. Էս 2 օրը` կփորձեմ բոլոր ակումբներում /այդ օրվա/ կազմակերպվող միջոցառումների ինֆորմացիան ներկայացնել: Ոնց էլ լինի, մի հարմար բան կգտնեք: ;)

Երկնային
21.10.2009, 23:52
Սենց փարթի էլ ա լինելու:
Բոլոր մանրամասները նկարի վրա են:

հա, էս մեր Վիկտոր Ռոխասն ա երգում Չեվերե լա Բանդայում :) իմ դասախոսն ա եղել :) բայց ինձ թվում ա ընդհանուր ակումբցիներին դուր չի գա… լատինո ա մենակ

Ungrateful
21.10.2009, 23:58
հա, էս մեր Վիկտոր Ռոխասն ա երգում Չեվերե լա Բանդայում :) իմ դասախոսն ա եղել :) բայց ինձ թվում ա ընդհանուր ակումբցիներին դուր չի գա… լատինո ա մենակ

Տեսնենք... Այս փարթիի տեղեկությունները` առաջինն էին, բոլոր ակումբներում էլ նշվելու է հելոուինը, ուղղակի դեռ ինֆորմացիա չկա:

Հ.Գ. անցյալ տարի` Երևանի լավագույն "Հելոուինը Փարթին" KAMI ակումբում էր, ու վստահ եմ որ այս տարի էլ մի լավ բան կանեն: Հարց ու փորձ եմ արել, ու սպասում եմ ինֆորմացիաի: :)

dvgray
22.10.2009, 07:14
կարելի ա գնալ նախագահականի կամ Ազգային Ժողվի տարածքները սենց զարդարել:

http://i35.tinypic.com/3313e9u.jpg
http://i34.tinypic.com/10hj5gl.jpg
http://i33.tinypic.com/fd9jm0.jpg

Հ.Գ. նկարել եմ մեր կողքի շենքի նախատոնական զարդարանքը /:D :D/

Apsara
23.10.2009, 22:18
Տեսնենք... Այս փարթիի տեղեկությունները` առաջինն էին, բոլոր ակումբներում էլ նշվելու է հելոուինը, ուղղակի դեռ ինֆորմացիա չկա:

Հ.Գ. անցյալ տարի` Երևանի լավագույն "Հելոուինը Փարթին" KAMI ակումբում էր, ու վստահ եմ որ այս տարի էլ մի լավ բան կանեն: Հարց ու փորձ եմ արել, ու սպասում եմ ինֆորմացիաի: :)

Ճիշտն ասած KAMI քլաբը շատ եմ հավանում, բայց այնտեղ նախօրոք է պետք տեղեր վերցնել, ինչքան գնացել եմ մակարդակով ու ճաշակով կազմակերպած է եղել ցանկացած փարթի:
ՍՏՕՊ երբեք չեմ եղել, բայց առայժմ կարծես այնտեղ ենք գնում, չգիտեմ ինչ տեսակ տեղ է

Հ.Գ.

Արշակ ջան ամեն մի մեծ ախմախություն փոքրից սկսվում :)
Մի օր չտեսանք մեկն ու մեկը օրինակ մեր Վարդավառը ընդօրինակեր..
Մենք ազգային մեեեեեծ քսերոքսի ապարատ ունենք, որ ինչ տեսնում ենք քսերոքս ենք անում :) Ես սրա մասին եմ խոսում:

Ի դեպ ԱՄՆ-ում ես ու ուկրաինացի միքանի աղջիկ մեր վարդավառը ու իրենց մոտ ինչ-որ էլի ազգային ջրվելու հետ կապված տոն նշել ենք օրերի մեջ տարբերությունը շատ քիչ էր, ինչքան հիշում եմ 2 կամ 3 օր, ամերակացիներն էլ մեծ հաճույքով միացան, իմացան, թե ինչ կայֆ տոն ունենք, ես էլ իմացա որ մեր վարդավառի նման մի բան էլ Ուկրաինայում կա:)

Երկնային
23.10.2009, 23:27
Ի դեպ ԱՄՆ-ում ես ու ուկրաինացի միքանի աղջիկ մեր վարդավառը ու իրենց մոտ ինչ-որ էլի ազգային ջրվելու հետ կապված տոն նշել ենք օրերի մեջ տարբերությունը շատ քիչ էր, ինչքան հիշում եմ 2 կամ 3 օր, ամերակացիներն էլ մեծ հաճույքով միացան, իմացան, թե ինչ կայֆ տոն ունենք, ես էլ իմացա որ մեր վարդավառի նման մի բան էլ Ուկրաինայում կա

Հա, վարդավառի պես մի բան էլ Թայլանդում կա: Իրենց մոտ ամենաշոգ ամիսը ապրիլն ա, ու նոր տարին հենց էդ ամսին են նշում: Նոր Տարվա տոնախմբություններից մեկն էլ մի ֆեստիվալ է, որի ժամանակ ծանոթ-անծանոթների ջրում են: :)

Apsara
23.10.2009, 23:32
Հա, վարդավառի պես մի բան էլ Թայլանդում կա: Իրենց մոտ ամենաշոգ ամիսը ապրիլն ա, ու նոր տարին հենց էդ ամսին են նշում: Նոր Տարվա տոնախմբություններից մեկն էլ մի ֆեստիվալ է, որի ժամանակ ծանոթ-անծանոթների ջրում են: :)

Հետաքրքիր է, տեսնես էլի կա, թե այսքանով վերջանում է:think

Ֆրեյա
29.10.2009, 18:42
Եւ այսպես...
Շաբաթ օրը Հելոուինն ա :)
Ինչ ենք անում՞
Գնում ենք Աֆթերշոք, Ստոպ, թե ավելի լավ մտքեր կան՞
;)

Ungrateful
29.10.2009, 18:51
"Aftershock Republic"
Մանրամասները նկարի վրա:

http://www.paparazzi.am/newblog2/wp-content/uploads/2009/10/HALLOy.jpg

Ungrateful
29.10.2009, 23:49
"KAMI" Ակումբում էլ է անցկացվելու:
Լավ երաժշտությունը ապահոված ա, դեռ պարզ չի թե դիզայնի առումով ինչ է լինելու, բայց տնօրինությունը հավատացնում է, որ Հելոուինը` այնտեղ կնշվի` ինչպես հարկն է: :B

Հ.Գ. Ֆլայեռը դեռ չկա, հենց լինի կտեղադրեմ :)

Ungrateful
29.10.2009, 23:56
"Astral" ակումբում նույնպես նշվելու է:
Սկիզբը` 20:00
Երաժշտությունը` House, R&B, և այլ ակումբային ժանրեր:

տոմս :))
http://www.kamoblog.am/wp-content/uploads/2009/10/IMG_1804.jpg

"Black Code" նախկին "EGO" :)
Ակումբում դիմակահանդես է լինելու :)
"Go Go" պարուհիներ
Նվագելու են` DJ Emile, DJ Arm Pro, DJ Cheep
Բարձրորակ Dolby Digital sound:

Taurus
30.10.2009, 01:19
Հիմնականում բոլոր ակումբներն էլ այդ օրը փարթի են կազմակերպում, մեծամասնությունն էլ դիմակներով և համապատասխան հագուստներով են գալիս։ Այնպես որ մնում է ընտրել :) Միակ վատը նրանումն է, որ միջոցառման մանրամասների մասին սովորաբար ամսվա վերջում են ասում, այնպես որ նախօրոք պետք է պատրաստվել և վերջում միայն ընտրել ժամանցի վայրը :B
Ինչքան գիտեմ 31-ին Ռեինկառնացիա խումբը Fashion club-ում նշելու է իր ծննդյան օրը, երևի թե Հելլոուինի հագուստներով մարդիկ էլ կլինեն :)

ճիշտա միայն թե 30 ին ա:…
STOP չգնաք, կհիսթափվեք... մնացածը լավը կլինի, KAMI-ի համար, եթե մինչև էսօր բան չեք ձեռնարկել, արդեն ուշ ա:B

helium
30.10.2009, 10:34
Ցավալի է, բայց փաստ, Kami-ում արդեն բոլոր սեղանները պատվիրված են :(