PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչպես եք վերաբերվում ֆորումներին



Մարիաննա
14.01.2007, 03:08
Ի՞նչպես եք վերաբերվում ֆորումներին

Գուցե հարցս շատերի համար անհեթեթ թվա, բայց կարծում եմ, որ այն տեղին է, քանի որ մի քանի օր առաջ էր, որ Օֆֆտոպանոցի մեջ կարդացի նման մի գրառում. «Իրա ընգերը չի թողնում, որ ֆորում մտնի» :
Մի՞թե որևիցե թեմայի շուրջ կարծիքի արտահայտումը անբարոյականություն է կամ աղջկա վարկնշի իջեցում, կամ «չդզող» պահ այդ աղջկա ընկերոջ համար: Ինչո՞ւ են հայ տղաների մեծամասնությունը բեռնված հետամնաց գաղափարներով:

Gohar
14.01.2007, 17:51
Չէ, չեմ կարծում անբարոյականություն է: Ամեն ինչ կախված է տվյալ ֆորումում տիրող իրավիճակից: «Դար» ակումբում ամեն ինչ չափ ու սահմանի մեջ է, եթե նկատել եք: Այնպես, որ ոչ մի վատ բան չկա:

Ինչո՞ւ են հայ տղաների մեծամասնությունը բեռնված հետամնաց գաղափարներով:
Չեմ կարծում, որ դա հետամնացություն է, չէ ուղղակի կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ իրենց կինը կամ ընկերուհին ֆորում մտնի, հիմնականում մտածելով, որ կարծիքների առատության մեջ կարողա տվյալ աղջիկը շեղվի ու իր համար նոր աշխարհներ հայտնաբերի :))
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մարդկանց հետ շփումը, կարծիքների փոխանակումը զարգացնում է մարդու հոգին, ներաշխարհը: Մարդուն դարձնում է ավելի ինքնավստահ և կայացած: Բայց :ok այդ շփումները պետք է դուրս չգան իրենց չափերից, եթե իհարկե աղջիկը ընկեր ունի կամ ամուսնացած է, իսկ եթե ոչ, կարելի է նաև դուրս գալ, մի՞գուցե դա մի հիանալի միության սկիզբը կլինի:

unnamed
14.01.2007, 21:50
ընդհանրապես ես ավելի շատ կարդում եմ, քան գրում...
ինձ համար ֆորումը առաջին հերթին ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում
Եվ չեմ կարծում որ դրա մեջ ինչ-որ անբարոյական բան կա