PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարօրինակ անուններ

Էջեր : [1] 2

Davo'o
14.01.2007, 00:30
Առաջարկում եմ ստեղծել մեզ հանդիպած տարօրինակ, զվարճալի, հազվագյուտ անունների և ազգանունների հավաքածու: Ես սկսեմ, միասին շարունակենք…
1.Բյուրակն-չնայած այս այս հազվագյուտ անունը արդեն 8-9 տարի է ինձ համար ոչ միայն տարօրինակ չէ, այլև հոգեհարազատ է ::)
2.Սխտորյան-շատերիս ազգանունները ձևավորվել են մեր պապի պապի անուններից, մի՞թե այստեղ էլ նույն տրամաբանությունն է: :)
3.Չթյան-ինձ հանդիպած յան-ով վերջացող ազգանուններից ամենակարճը::)
4.Պուշկին Սերոբյան- Հայտնի իրավաբան, ընկերս մինչև նրա մոտ քննություն ստացավ կյանքի կեսը գնաց ::)
5.Յունկերս - Համարյա Սնիկեր :)

Մանե
14.01.2007, 11:41
Եթե պահանջը ճիշտ եմ հասկացել,ապա՝
1.Ասքանազ
2.Սարինգյուլ/Սարգյուլ/
3.Կնյազ
4.Թուշիկ
5.Նարբե

StrangeLittleGirl
14.01.2007, 13:36
1.Բյուրակն-չնայած այս այս հազվագյուտ անունը արդեն 8-9 տարի է ինձ համար ոչ միայն տարօրինակ չէ, այլև հոգեհարազատ է :
Խոստովանիր, որ չնայած հազվագյուտ անուն է, բայց շատ գեղեցիկ է ;)

քաղաքացի
14.01.2007, 13:53
Խոստովանիր, որ չնայած հազվագյուտ անուն է, բայց շատ գեղեցիկ է ;)
Հազվագյո՞ւտ: Ես ինչքան գիտեմ մաբողջ աշխարհում 2 հատ այդ անունից կա: Սխալվո՞ւմ եմ: :unsure

Davo'o
14.01.2007, 17:29
Խոստովանիր, որ չնայած հազվագյուտ անուն է, բայց շատ գեղեցիկ է ;)
Խոստովանեցի ;)

StrangeLittleGirl
14.01.2007, 19:10
Հազվագյո՞ւտ: Ես ինչքան գիտեմ մաբողջ աշխարհում 2 հատ այդ անունից կա: Սխալվո՞ւմ եմ:
Չէ՛, չես սխալվում, իրոք երկուսն են. ես ու տատիկս: Բայց չի բացառվում, որ տարիների ընթացքում տարբեր մարդիկ կողքից լսել են անունս ու իրենց երեխաներին Բյուրակն անվանել:
Դա՛վ, հիշու՞մ ես Նունեին Թորոսյան-Մալխասյան: Նա ասում էր, որ աղջիկ ունենա, անունը Բյուրակն է դնելու: Աղջիկ ունեցավ, բայց մի քիչ կասկածում եմ, որ անունը Բյուրակն դրած կլինի:

Artgeo
14.01.2007, 19:22
Լենդրոշ - Լենինյան դրոշ
Մելս - Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին

:D

StrangeLittleGirl
14.01.2007, 19:57
Կարլեն - Կարլ + Լենին
Մելսիդա - Մելսի աղջիկ տեսակը
Նինել - որ թարս կարդաս, կլինի Լենին
Մարկլեն - Մարքս + Լենին

Kita
14.01.2007, 21:30
ուրեմն ...:)
Բյուրաստան
Կույսիկ
Խաժակն
Համեստ
Բավական:P

Մանե
14.01.2007, 21:42
Բավական:P
Հերիք
Հերիքնազ
Վերոդ
Հոգսեմ
Իլյազ

քաղաքացի
14.01.2007, 21:55
Համլետ, Մեդեա, Ռոմեո…

Arisol
14.01.2007, 22:16
Մեդորա (տատիկիս անունն ա)
Գյուլնարա
Վարազդատ
Նախշուն
Գեղեցիկ
Հովանուշ
Ծաղկանուշ (Ծաղիկ)
Միլարա - մի հատ լար ա:D

Davo'o
15.01.2007, 16:28
Դա՛վ, հիշու՞մ ես Նունեին Թորոսյան-Մալխասյան: Ո՞նց չեմ հիշում: Հիմա Շողակաթով հաղորդում է վարում. ձայնային ալիք էր, թե ձայնային հարված...

Ավելացվել է 4 րոպե անց
Խնդրում եմ ծանոթացրեք ինձ Սարինգյուլի ու Կույսիկի հետ: :)

Մանե
15.01.2007, 18:19
Ավելացվել է 4 րոպե անց
Խնդրում եմ ծանոթացրեք ինձ Սարինգյուլի ու Կույսիկի հետ: :)

Սարինգյուլ նշնակում ա սարում ծնված. Ափսոս չի ստացվի ծանոթանալ

Գոռ Ջան - Հայ
15.01.2007, 20:30
Սերվենիկ
Ապրես
Կիրո
Մեխակ
Նեկտար
Վիրաբ
Բարխուդար
Անզոր
Սանդրո

Malu
16.01.2007, 12:29
Դազդրապերմա - դոզդրաստվուետ պերվոե մայա (կներեք, որ հայերեն գրեցի)
Կանալիզացիա
Հրազդան - մի կին իր տղայի անունը Հրազդան է դրել, քանի որ իր ամուսնու ընկերը Հրազդանցի է :D
Սահագյուլ

Ավելացվել է 2 րոպե անց
Շաշինկա- մամայիս մեծ հորաքրոջ անունն է
Խիկար կամ Ռիկո - մորական պապիկիս անունն է
Արմեդա
Մելոդիկ

StrangeLittleGirl
16.01.2007, 12:32
Հորմոնիկ - մի կնոջ հղիություն հազիվ հորմոններով պահել են, դրա համար էլ ծնված երեխայի անունը դրել են Հորմոնիկ

Angelina
16.01.2007, 15:30
Հերիքնազ
Բավական
Անթառամ
Սյունե
Կալիպսե

CactuSoul
16.01.2007, 16:05
Հորմոնիկ - մի կնոջ հղիություն հազիվ հորմոններով պահել են, դրա համար էլ ծնված երեխայի անունը դրել են Հորմոնիկ
Հիշում եմ՝ 90ականների սկզբին, մութ ու ցուրտ տարիներին մի օր գնացել էինք հյուր: Տանտիկինը հղի էր, իսկ տանտերը շատ հումորով մարդ էր: Ասում էր. «Թե աղջիկ ունենամ, անունը Հովհարիկ եմ դնելու, թե տղա՝ Անջատիչ»: :D Բա՞:

Իսկ իրական անուններից… պիտի մեր գյուղի մարդկանց անունների կեսը գրեմ :D
Տատիկիս իսկական անունը Պարզիկ ա, իրեն «Այծեմ տադ» են ասում (Այծեմնիկ անունից)… Պապիկիս ախպոր անունը Պավլուշ էր, նրա կնոջ անունը՝ Ծաղիկ ա, բայց, չգիտեմ խի, Զիլֆո են ասում… Պապիկիս քույրերից մեկի անունը Հոռոմ ա, իրան Հուռում բիբի են ասում… Պապայիս դպրոցական ընկերներից մեկի անունը Սընդըր ա…
Որ լավ մտածեմ, էլի լիքը անուններ կհիշեմ: Բայց ամենախոխմը Զամիսոսն ա: Դրա հետ կապված պատմություն էլ կա…;)

Davo'o
16.01.2007, 17:02
Արդեն 67 անուն հաշվեցի: Վերջում այս ցուցակը կպցնելու եմ բոլոր ծննդատների պատերին, որ ծնողները յուրօրինակ անուններ ընտրելու հնարավորություն ունենան: :D
68. Կարոտ
69.Խդր
70. Կամենդատյան
71.Գյուլբուդաղյանց
72. Հաջաթյան
73.Մենուա
74.Քյալյան
75...

Բարեկամ
16.01.2007, 17:13
Դրսում անունների ընտրությունն ավելի ազատ ա, կարող ես հնարել ցանկացած անուն, միայն հայհոյանք չպարունակի: Ինձ պատահած մարդկանց անսովոր անուններից հիշում եմ՝
Գառնի - մեկն իր նորածին աղջկա անունն էր դրել
Սիմոն - որպես աղջկա անուն, այսինքն պապու հիշատակին ( որի անունը Սիմոն էր ), թոռնուհու անունը դրել են ճիշտ նույն արտասանությամբ ու գրաձևով՝ Simon, ու ճիշտն ասած ինձ Սիմոն անունը հիմա ավելի դուր ա գալիս որպես աղջկա, քան տղայի անուն:
MJ - տղայի անուն. այդպիսի անուն չկա, բայց հայրը իր անվան ու ազգանվան սկզբնատառերը սարքել էր իր որդուն որպես անուն

Արշակ
16.01.2007, 17:25
Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
Մամաշան հորս տատն էր։

CactuSoul
16.01.2007, 17:40
Վերջը որոշեցի գրել էդ պատմությունը::)
Պատմությունն ինձ հասնելուց առաջ երկար ճանապարհ ա կտրել, բայց իրական ա::ok

Ուրեմն… Մի օր Զամիսոսի կինը շուկայում դեղձ ա վաճառում: Մոտենում ա մի տիկին ու հարցնում դեղձի գինը: Եկեք պայմանավորվենք էդ տիկնոջը անվանել «տիկին», իսկ մեր հերոս Զամիսոսի կնոջը՝ «կին»: Կինն ասում ա գինը:
ՏԻԿԻՆ - Իսկ ինչո՞ւ էդքան թանկ::B
ԿԻՆ - Թա՞նկ…:' Հլը դու իմ փոխարեն տանջվեիր, գնայիր էդ ծառերը ջրեիր, հետո էդքան բարձանայիր ծառը-իջնեիր՝ էդ արևի տակ վառվելով, էդ փոշոտ դեղձերը հատ-հատ քաղեիր:[ , հետո էլ գայիր իմ տեղը սոված-ծարավ առավոտից իրիկուն կանգնեիր, էդքանն էլ հերիք չի՝ իրիկունն էլ գնայիր տուն՝ քեզ տային Զամիսոսի ձեռը…:{
ՏԻԿԻՆ (զարմացած) - «Զամիսո՞ս»ն ինչ ա…:o
ԿԻՆ (հասկանալով իր ասածի անհարմարությունը:oy ) - Խոտհնձիչ մեքենա…
:D

Davo'o
16.01.2007, 17:44

Լավն էր :hands

CactuSoul
16.01.2007, 17:47
Իսկ իրական անուններից… պիտի մեր գյուղի մարդկանց անունների կեսը գրեմ :D
Ոոո՜նց կարող էի մոռանալ Պուջուր տադին…:)
Հա, էլի անուններ հիշեցի.
Եղսիկ (Եղիսաբեթ անունից)
Վահիդա
Վարշեր

Ուլուանա
16.01.2007, 18:35
Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
Մամաշան հորս տատն էր։
Իսկ նրանց հարևանի անունը Պապաշ էր։ :D
Հորս ընկերոջ մոր անունն էլ Սիրուհի էր։ :o :oy

քաղաքացի
20.01.2007, 16:21
Աբել - (եբր.) սուգ:
Ադամ - (եբր.) երկրային, մարդ:
Ադոլֆ - (ֆր.) ազնվական գայլ:
Այվազ - (արաբ.) փոխանորդ, փոխարինող:
Անատոլի - (հուն.) արևելք:
Արշակ - (պարս.) արջուկ, արջ:
Արտակ - (պահլ.) սրընթաց:

Բայանդուր - (պարս.) կտրիճ:
Բարեղամ - (եբր.) ժողովրդի որդի:
Բեթղեհեմ - (եբր.) տուն հացի:

Գեդեոն - (եբր.) խորտակող, կործանող, նաև՝ փորձություն:
Գեղուհի - (հայ.) գեղ (եցիկ) + ուհի = գեղատեսիլ էակ, գեղեցկուհի:
Գիսակ - (հայ.) գես, գիսակ = վարս, մազ:

Դավիթ - (եբր.) դատավոր, իմ Աստված:
Դիլիջան - ըստ Աճառյանի՝ (պարս.) հոգու սիրտ:

Եղիա - (եբր.) Աստված, Եհովա:
Եղիշե - (եբր.) ըստ Աճառյանի Աստված բառից է ծագում:
Եսթեր - (եբր.) գաղտնի կամ կործանող, ըստ Աճառյանի (եբր.)՝ աստղ:
Եվա - (եբր.) կյանք:

Զարզանդ - (թուրք.) սարսափ, ահաբեկություն:
Զարմանդուխտ - (պարս.) ծերունու դուստր:
Զարուհի - (պարս.) զար՝ ոսկի բառից, (հայ.) ուհի ածանցով, (զար+ուհի):
Զեյթուն - (արաբ.) ձիթապտուղ:

Էդուարդ - (ֆր.) ունեցվածքի պահապան, պահակ:
Էռա - (լատ.) նախնական թիվ, սկզբնական թվանշան:

Թաթուլ - (հայ.) թաթ բառից է:
Թամարա - (եբր.) արմավ, արմավենի կամ դառնություն:

Իսահակ - (եբր.) ծաղր կամ խնդություն:
Իսրայել - (եբր.) այր աստվածամարտ, նաև կռվել և մարտնչել:

Լաչին - (ադրբ.) բազե:
Լևոն - (հուն.) առյուծ:
Լիա - (հուն.) գերի կին, գերուհի կամ (եբր.) քարայծ:
Լիլիթ - ըստ հրեից առասպելի՝ առաջին կինը, որին աստված ստեղծել էր «վեր բարձրացած բոցից»:

Խաժակ - (հայ.) խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից, կապուտաչյա:
Խանդութ - (հայ.) խանդոտ, խանդաբորբ:
Խորեն - (պարս.) արևիկ, արեգակ:
Խումար - (արաբ.) հարբած, թովիչ, արբեցող հայացք:

Կարպիս - (հուն.) պտուղ:
Կեկել - (վրաց.) գեղուհի:
Կիմ - (ռուս.) հապավում է, նշ. է коммуництический интернационал молодежи.
Կոմիտաս - (հուն.) երկար մազեր ունեցող, գիսավոր:

Հակոբ - (երբ.) խաբող:
Համազասպ - (պարս.) ձիերի երամակ, շատ ձի ունեցող:
Հայկ - (հայ.) դիցաբանական անուն է, նշ. է հսկա: Օրիոն համաստեղության անունն է:
Հեղինե - (հուն.) պայծառ, լուսավոր:
Հովասափ - (եբր.) տեր դատավոր:
Հովսեփ - (եբր.) աստվածաբնակ:

Ղարիբ - (արաբ.) պանդուխտ, օտարական, վտարանդի:
Ղուկաս - (հուն.) հարություն կամ լուսավոր, պայծառ:

Մալխաս - (պարս.) մալ (ապրանք) և խաս (ընտիր) բառերից՝ ընտիր ապրանք:
Մամբրե - (եբր.) ապստամբ կամ փոփոխող:
Մանվել - (եբր.) Աստված մեզ հետ, Տեր ընդ մեզ:
Մանյակ - (հայ.) մանյակ բառից է, որը նշ. է պարանոցի զարդ, վզնոց:
Մարինե - (լատ.) ծովի դուստր:
Մարտիրոս - (հուն.) նահատակ:
Մելինե - (հուն.) հաց:
Մելիք - (արաբ.) արքա, թագավոր:
Մելիքսեթ - (եբր.) արքա արդարության:
Մեսրոպ - ըստ Աճառյանի՝ հարազվարճ և բերկրյալ:
Մովսես - (եբր.) ջրից հանած, ազատված:
Մուրադ - (արաբ.) իղձ, փափագ:

Նանա - (լատ.) հայր իմ:
Նինել - ստեղծվել է Լենին անվան հակառակ ընթերցումից:
Նոյ - (եբր.) Աստվածաշնչից է եկել, նշ. է հանգիս:
Նունե - (ասոր.) սրբուհի, մաքրուհի:

Շահեն - (պարս.) բազե:
Շապուհ - (պարս.) արքայորդի, թագաժառանգ:
Շավարշ - (պարս.) սև արջ (ըստ Կ. Դուրգարյանի), սև արու ձի, սև հովատակ (ըստ Հր. Աճառյանի):
Շաքե - (թուրք.) անբախտ, ապերջանիկ:
Շմավոն - (եբր.) լսող, հնազանդվող:

Ջահանգիր - (պարս.) աշխարհակալ:
Ջամալ - (արաբ.) գեղեցկություն:
Ջեյրան - (թուրք.) եղնիկ, վիթ:

Ռաֆայել - (եբր.) բժշկություն Աստծո:
Ռեբեկա - (եբր.) հակառակություն:
Ռուստամ - (պարս.) ուժգին հեղեղ:
Ռուբեն - (եբր.) տեսնել և որդի բառերից, որդետես:
Ռուդոլֆ - (գերմ.) կարմիր գայլ:
Ռուզան - (հուն.) շեկ:

Սահակ - (եբր.) ծաղր, խնդություն, ծիծիաղել, կատակել:
Սաղաթել - (եբր.) հարցումն առ Աստված, ըստ Աճառյանի՝ հարցնել, խնդրել, աղերսել:
Սայադ - (արաբ.) որոսորդ, ըստ Աճառյանի՝ արքա, թագավոր:
Սարգիս - (ասոր., հուն.) ծիածան:
Սեդա - (արաբ.) տիրուհի:
Սերգեյ - (լատ.) բարձր, արժանավոր, հարգելի:
Սողոմոն - (եբր.) խաղաղարար:
Ստեփան - (հուն.) պսակ:
Սուրեն - (պահլ.) ուժեղ:

Ուլուանա
20.01.2007, 16:23
Սասուն, բայց քո ներկայացրած ամունների մեծ մասի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար... :think Եթե դրանք բոլորը քեզ համար տարօրինակ են, ուրեմն ցանկացած իմաստ արտահայտող անուն պիտի տարօրինակ համարես։ :unsure

քաղաքացի
20.01.2007, 16:31
Սասուն, բայց քո ներկայացրած ամունների մեծ մասի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար... :think Եթե դրանք բոլորը քեզ համար տարօրինակ են, ուրեմն ցանկացած իմաստ արտահայտող անուն պիտի տարօրինակ համարես։ :unsure
Դու չես նկատել, ես վերնագիրը փոկհել եմ: Հետո հավես չկար նոր թեմա բացել սրա համար ;)

StrangeLittleGirl
21.01.2007, 14:27
Բայանդուր - (պարս.) կտրիճ:
SOF-ի մասին մոռացել էինք :hands

Սասու՛ն, ի դեպ Աստվածաշնչյան բոլոր անուններն էլ իրենց հատուկ նշանակությունն ունեն, ոչ մի անիմաստ անուն չկա:

Ավելացվել է 5 րոպե անց

Սիմոն - որպես աղջկա անուն, այսինքն պապու հիշատակին ( որի անունը Սիմոն էր ), թոռնուհու անունը դրել են ճիշտ նույն արտասանությամբ ու գրաձևով՝ Simon, ու ճիշտն ասած ինձ Սիմոն անունը հիմա ավելի դուր ա գալիս որպես աղջկա, քան տղայի անուն:
Ալարե՞լ են մի հատ "e" ավելացնել, որ դառնա աղջկա անուն :D

Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
Մորս քեռու անունը Պապիկ է: Երբ դեռ փոքր էի և երբ մայրս ասում էր «Պապիկ քեռիս», ես զարմանում էի, թե ինչպես կարող էր նույն մարդը մորս հա՛մ պապիկը լինել, հա՛մ քեռին:

Ի դեպ, հորս անունն էլ պակաս տարօրինակ չէ: Անձնագրով Վահանչերազ է: Բայց այս անունն իր պատմությունն ունի: Տատիկիս հոր անունը Վահան էր, ազգանունը՝ Չերազ: Տատս չէր ուզում, որ այդ ազգանունը կորչի, որովհետև նա վերջին ճյուղն էր, իսկ Չերազները ազնվական տոհմ են եղել: Սովետի ժամանակ թույլ չեն տվել ազգանվանը կպցնել և դարձնել Չերազ-Իշխանյան, ոչ էլ թույլ են տվել անվանը գծիկով կպցնել (Վահան-Չերազ), դրա համար ստիպված Վահանչերազ են դրել անունը:

CactuSoul
22.01.2007, 13:21
SOF-ի մասին մոռացել էինք :hands

Ես հիշում էի, բայց չգրեցի:oy
Համ էլ ինձ համար էդ անունն արդեն հեչ էլ տարօրինակ չի…

Մի անուն էլ հիշեցի. համակուրսեցիներիցս մեկի հայրանունն էր. Տարիել:
Նաև լսել եմ Ժյուլվեռն, Մայնռիդ:D
Մի կուրսեցի էլ ունեի, որի անունը Սևակ էր, հայրանունը՝ Հերոս:

Kisa
22.01.2007, 15:25
Առաջարկում եմ ստեղծել մեզ հանդիպած տարօրինակ, զվարճալի, հազվագյուտ անունների և ազգանունների հավաքածու: Ես սկսեմ, միասին շարունակենք…
1.Բյուրակն-չնայած այս այս հազվագյուտ անունը արդեն 8-9 տարի է ինձ համար ոչ միայն տարօրինակ չէ, այլև հոգեհարազատ է ::)
2.Սխտորյան-շատերիս ազգանունները ձևավորվել են մեր պապի պապի անուններից, մի՞թե այստեղ էլ նույն տրամաբանությունն է: :)
3.Չթյան-ինձ հանդիպած յան-ով վերջացող ազգանուններից ամենակարճը::)
4.Պուշկին Սերոբյան- Հայտնի իրավաբան, ընկերս մինչև նրա մոտ քննություն ստացավ կյանքի կեսը գնաց ::)
5.Յունկերս - Համարյա Սնիկեր :)
Վալետ
Ծերուն

StrangeLittleGirl
22.01.2007, 15:28
Համ էլ ինձ համար էդ անունն արդեն հեչ էլ տարօրինակ չի…
Դե հա, շատերի համար արդեն տարօրինակ չէ, դրա համար էլ ոչ ոք չէր հիշել, որ գրի :D
Ինչպես և իմ անունն արդեն տարօրինակ չէ :D

docart
30.01.2007, 23:51
Ավսերգինա- աղջկա հոր անուն ազգանունով` Ավետիսյան Սերգեյ
Նռանե- Տիգրան Մեծի քրոջ անունը, հիմա էլ է հանդիպում
Խորենուհի- աղջկա անուն պապիկի պատվին
Ռեմինե
Նայչրլ Ավիվա
Հնգամյակը չորս տարում-այս անունին ես հանդիպել եմ, սովետի լոզունգներից էր

Կարեն ջան
08.02.2007, 15:33
Մի ընտանիք գիտեմ, շատ աղջիկներ ունեին վերջին աղջկա անունը դրել էին Իզուր, հանդիպել եմ Արթիկ քաղաքում, գործուղման ժամանակ::)

Ուլուանա
08.02.2007, 15:52
Մի ընտանիք գիտեմ, շատ աղջիկներ ունեին վերջին աղջկա անունը դրել էին Իզուր, հանդիպել եմ Արթիկ քաղաքում, գործուղման ժամանակ::)
Սպանե՜ց։ :D Հետաքրքիր է, բա որ դրանից հետո էլի աղջիկ ունենային, ի՞նչ էին դնելու։ Ասենք, Ավելորդիկ կամ Ափսոսիկ։ :D

Կարեն ջան
08.02.2007, 16:03
Չգիտեմ, բայց որ տղա ունենան անունը երևի դնեն Վերջապես :)

Սպանե՜ց։ :D Հետաքրքիր է, բա որ դրանից հետո էլի աղջիկ ունենային, ի՞նչ էին դնելու։ Ասենք, Ավելորդիկ կամ Ափսոսիկ։ :D

Lady In Love
10.02.2007, 12:52
Մի ընտանիք գիտեմ, շատ աղջիկներ ունեին վերջին աղջկա անունը դրել էին Իզուր, հանդիպել եմ Արթիկ քաղաքում, գործուղման ժամանակ::)

Խեղճ աղջիկ ամբողջ կյանքում իրա անունը չի թողի ինքը մոռանա, որ ինքը Իզուրա....աշխարհ եկել :(

Lilushik
11.02.2007, 12:20
Թեփռուշ
Հոռոմսի
Շահազիզ...

Enipra
11.02.2007, 17:45
Էս թեման կարդալիս ահագին ծիծաղեցի:D
Իմ իմացած տարօրինակ անունների մեծ մասն արդեն նշել էիք։
Ինչ–որ մեկը գրել էր Կանալիզացիա, ես էլ հիշեցի, որ Էջմիածնում դրա հայերեն թարգմանությամբ անունով մարդ կար՝ Կոյուղի:D

Մեր մաթեմի ամբիոնն էս տեսակետից ռեկորդակիր է՝ Տերենտ, Վանյա (անձնագրով հենց էսպես է), Հուսիկ...Որ լավ ուսումնասիրեմ, հաստատ էլի կհայտնաբերեմ:)

Davo'o
11.02.2007, 17:54
Ֆրիդոն:)

Enipra
11.02.2007, 18:14
Նոր մամաս մի պատմություն պատմեց:D
Ասում է՝ իրենց գյուղում մի մարդ կար՝ Բուգռավել անունով։ Մի օր մի ուրիշ գյուղից մեկին գործով ուղարկում են այդ Բուգռավելի մոտ, ասում են, թե հենց մտնի գյուղ ու էս մարդու անունը տա, անմիջապես կճանաչեն, չէ՞ որ նա միակն էր գյուղում այդ անունով։
Էս խեղճ մարդը, մեքենայի ղեկին նստած, ամբողջ ճանապարհին կրկնում է անունը ու երբ արդեն ուր որ է պիտի մտներ գյուղ, մի երեխա հանակրծակի վազում է մեքենայի դիմացով։ Էս մարդը խառնվում է իրար, հազիվ հասցնում է արգելակել, ու չարաբաստիկ անունն էլ, բնականաբար, մտքից թռնում է։ Գյուղ մտնելով՝ սկսում է հարցուփորձ անել, թե տարօրինակ անունով մարդ չգիտե՞ն։ Ինչ անուն տալիս են, էս մարդն ասում է. «Տո չէ՛, ա՛յ մարդ, մի հատ գել ու գազանի անուն էր »։ :D Վերջը մի կնոջ ձայն փրկում է դրությունը. «Բուգռավե՛լ, հասի՛, հավերը մտան հարևանի բաղերը»։

Tumbler
14.02.2007, 21:13
Դե հետե ախչկա անունը Բավականա, ուրեմն շատ ախչիկեն ունեցել. Հետո հենց տխա ունենան անունը Հազիվ կդնեն.:D :D :D

Srtik
10.03.2007, 06:58
Հայաստան (աղջկա անուն է)...:o

Selene
10.03.2007, 10:54
Իմ գրածը երևի այնքան էլ տարօրինակ չէ, բայց շատ զվարճալի:hands
Մեր փողոցում ապրում էր մի ամուսնացած զույգ, կնոջ անունը Ռազմիկ էր, ամուսնունը՝ Լալա:D Սա հաստատ իրական դեպք է, ոչ մի հորինվածք:)

Davo'o
10.03.2007, 16:37
Իմ գրածը երևի այնքան էլ տարօրինակ չէ, բայց շատ զվարճալի:hands
Մեր փողոցում ապրում էր մի ամուսնացած զույգ, կնոջ անունը Ռազմիկ էր, ամուսնունը՝ Լալա:D Սա հաստատ իրական դեպք է, ոչ մի հորինվածք:)

Ես բան չհասկացա: :think

Selene
10.03.2007, 22:07
Իմ գրածը երևի այնքան էլ տարօրինակ չէ, բայց շատ զվարճալի:hands
Մեր փողոցում ապրում էր մի ամուսնացած զույգ, կնոջ անունը Ռազմիկ էր, ամուսնունը՝ Լալա:D Սա հաստատ իրական դեպք է, ոչ մի հորինվածք:)

Դե զվարճալին այն է, որ իրականում Լալան կնոջ անուն է,իսկ Ռազմիկը՝ տղամարդու:ok
Իսկ այս զույգի մոտ հետաքքրքիր զուգադիպություն է եղել՝ անունները թարս են;)

Հ.Գ. Հուսով եմ, հիմա ամեն ինչ պարզ է::)

Davo'o
11.03.2007, 00:21
7 անգամից վռազ հասկանում եմ: Մերսիներ: :)

Ուլուանա
11.03.2007, 14:40
Իմ գրածը երևի այնքան էլ տարօրինակ չէ, բայց շատ զվարճալի:hands
Մեր փողոցում ապրում էր մի ամուսնացած զույգ, կնոջ անունը Ռազմիկ էր, ամուսնունը՝ Լալա:D Սա հաստատ իրական դեպք է, ոչ մի հորինվածք:)
:D Լավ էր։ :hands
Ես Ռազմիկ անունով կին գիտեի (ու դրանից մինչև հիմա էլ դեռ ուշքի չեմ գալիս :D ), բայց որ Լալա անունով էլ տղամարդ կա, այ էդ մեկը չգիտեի։ :D Երևի էդ տղամարդու ծնողները Րաֆֆու «Խենթն» են կարդացել, բայց էնքան էլ լավ չեն հասկացել :D , ինչ-որ բան խառնել են... :{ :think

Goga
12.03.2007, 23:21
Ճիշտն ասած լրիվ չեմ կարդացել, մի գուցե կրկնվեմ,:8 տղայի անուն Ապրես:)

docart
18.03.2007, 23:12
Մի ընտանիք գիտեմ, շատ աղջիկներ ունեին վերջին աղջկա անունը դրել էին Իզուր, հանդիպել եմ Արթիկ քաղաքում, գործուղման ժամանակ::)
նման մի պատմություն էլ կա Լոռվա գյուղերից մեկում, երբ 9րդ աղջկանից հետո տղա էին ունեցել, իսկ անունը դրել էին ԶՈՌՈՎ: Դա նույնիսկ Հայլուրով էլ ցույց տվեցին, իսկ լրագրողը կատակով փոքրիկին ԶՈՌՌՈ էր ասում:

Մախլուտո
28.03.2007, 11:37
մի երկու հատ էլ ես ասեմ.... Այվազ ,Խփո, Մուկուչ, Բավական:D

Mari
28.03.2007, 14:14
Գնդեվազ, Կնյազ, Ռեվազ, Բինգյոլ, Լորիկ, Ասթինե, Սիրեկան, Պուշկին, Ոստանիկ, Ճարպիկ, Եդիգար: Ու վերջերս մի մարդու հանդիպեցի, անունը… Մեխանիզատոր

docart
16.04.2007, 01:41
Green Bar-ի շվեցարի անունը Վիսյոլի է: Ու իրականում այդ մարդուն երբեք տխուր չեմ տեսել, միշտ ժպտում ու ծիծաղում է:

գյումրեցի աղջիկ
16.04.2007, 01:45
Իսկ երբևիցէ լսե՞լ եք Կանալիզացիա տղամարդու անուն...

Ուլուանա
16.04.2007, 08:26
Իսկ երբևիցէ լսե՞լ եք Կանալիզացիա տղամարդու անուն...
Չէ, ճիշտն ասած, ես կնոջ անուն էի լսել։ :D Լուրջ եմ ասում, ըստ իմ լսածի՝Ռուսաստանի ինչ-որ «փախած» գյուղում, որտեղ, ըստ երևույթին, մարդիկ պատկերացում չունեին «կանալիզացիա» կոչվող երևույթի մասին, ինչ-որ մեկն իր աղջկան Կանալիզացիա էր անվանել՝ երևի բառի հնչողությունը հավանելով... :blin :esim

Vahan Jan
16.04.2007, 09:49
Եթե պահանջը ճիշտ եմ հասկացել,ապա՝
1.Ասքանազ
2.Սարինգյուլ/Սարգյուլ/
3.Կնյազ
4.Թուշիկ
5.Նարբե
6.Exo:think :think

Vive L'Armenie
16.04.2007, 11:48
Զանազան
Բազմազան
Սիրուն
Քաղցր
Ազնիվ

Ժողովուրդ չեմ հորինում, սրանք մեր հարևանների անուններն էին: Իսկապես, որ տարoրինակ են :o

Vishapakah
16.04.2007, 17:44
Համասփյուր-Իրա տատիկին էլ են այսպես անվանում.
Պատվական-Ծանոթներիս մեկի անուններ. Պատո են տունը ասում.
Սալադ-Հեռու բարեկամ. Թարկմանաբար «Աղցան».
Պիտիմինուտկա-Ասել է թէ՛ Հինգ Րոպպե.
Կանալիզացիա-Մարդիկ ռուսերեն չիմանալու պատճարով են՛ այս վերջին երկու անունները երեխաներին տալիս. Հավանաբար դուրները եկել է տվյալ բառերը.:)

AN3
09.05.2007, 01:13
Բուրմունք,Բատերֆլայ եվ Գարեթ:)

Srtik
09.05.2007, 05:56
Պատվական-Ծանոթներիս մեկի անուններ. Պատո են տունը ասում.

Ընկերուհուս հոր անունն էլ է Պատվական, բայց Պավլիկ են ասում...:)

Annushka
09.05.2007, 10:27
Երբ 3 տարի առաջ աշխատում էի կադրային կենտրոնում, ինչ տարօրինակ անուն ասես չեմ հանդպել :D Օրինակ. ՎԱԳՐԻԿ, ՄԱՆՅԱԿ, ԵՐԱԶԻԿ, ՓԵՐԻ, ՎՐԵԺՈՒՀԻ, ԼՌՆԻԿ, ՍԻՐԵԿԱՆ, ԹՈՌՆԻԿ,ՎԵՆԳԵՐ, ԵՐՋԱՆԻԿ,ԹԱԼԻՆ, ԹԱԳՈՒՀԻ, ԲԱՎԱԿԱՆ,ՆԱԽՇՈՒՆ, ԼԵՎԻԿ, ՄԱՐՍԵԼ, ՆՎԵՐ, ԳԱԼՈՒՍՏ, ԹՌՉՈՒՆ,. ՔԱՋԻԿ, ՉԻՆԱՐ, ՆՇԱՆ, ՊԱՊԵՆ, ՔՆՔՈՒՇ. ՀԱՄԵՍՏ, ԼՈՐԻԿ, ՈՍԿԻ, ՔԵՆԹ/ծխախոտ գիտեի նախկինում/ :) ...ԴԵԶԴԵՄՈՆԱ/ ինքը պետք ա միշտ թաշկինակով ման գար.. մարդ ես:D :D /...պատկերացրեք, թե որքան էի զվարճանում բազայի հետ աշխատելիս.. էլ չասեմ, թե ինչ ազգանուններ էին հանդիպում,մարդ նույնիսկ ամաչում էր մուտքագրեր տվյալների բազա:oy :oy :D

A<R<A<K<S
11.05.2007, 13:36
Յուղաբեր
Երեկ եմ կարդացել աղջկա անունա:)

Kheranyan
11.05.2007, 14:03
Ինձ հանդիպած ամենատարօրինակ անուն և ազգանուններն են`
Քիթափսզյան Կայծունի, Սերժանտ, Ջանջուղազյան Կայծակ, Ըզրյան Բագալի Կանադի, Սուլթանյան Գուլե Կանադի, Թիթիզյան Թիթեռ, Հորմոզյան, Հորիկ, Աֆիցերյան Ասքանազ:
Առայժմ այսքանը, հետո էլի կգրեմ:

Selene
16.06.2007, 00:48
Տղամարդու անուն՝ Գվալդին, կնոջ անուն՝ Սիրուհի:D

Ungrateful
16.06.2007, 00:51
Ծանոթիս տատու անունը Բուրաստան է... :lol

BOBO
17.06.2007, 22:58
Ջումշուդ` էսօր մի հատ թերթում կարդացի

Armeno
18.06.2007, 13:18
Ավթանդիլ

Shauri
18.06.2007, 21:33
Կնոջ անուն՝ Դիլբար :)

Root
18.06.2007, 23:00
Նոյեմբերյանի գյուղերից մեկում մի աղջկա անունը ... Բարակիրան է

Ես լինեի տեղում Ռուսական Ռուլետկա կխաղայի ~ :D:D:D:

asho
24.07.2007, 14:10
Դաստաքյուլ

Սամվել
24.07.2007, 14:55
Պուշկին…Տուրգենև…անուններ են է…

Մաջիթ…Սաֆար :D

Quadro
25.07.2007, 15:19
Կիսլանջ
Սերյան (աղջկա անուն)

StrangeLittleGirl
25.07.2007, 16:10
Երբ 3 տարի առաջ աշխատում էի կադրային կենտրոնում, ինչ տարօրինակ անուն ասես չեմ հանդպել :D Օրինակ. ՎԱԳՐԻԿ, ՄԱՆՅԱԿ, ԵՐԱԶԻԿ, ՓԵՐԻ, ՎՐԵԺՈՒՀԻ, ԼՌՆԻԿ, ՍԻՐԵԿԱՆ, ԹՈՌՆԻԿ,ՎԵՆԳԵՐ, ԵՐՋԱՆԻԿ,ԹԱԼԻՆ, ԹԱԳՈՒՀԻ, ԲԱՎԱԿԱՆ,ՆԱԽՇՈՒՆ, ԼԵՎԻԿ, ՄԱՐՍԵԼ, ՆՎԵՐ, ԳԱԼՈՒՍՏ, ԹՌՉՈՒՆ,. ՔԱՋԻԿ, ՉԻՆԱՐ, ՆՇԱՆ, ՊԱՊԵՆ, ՔՆՔՈՒՇ. ՀԱՄԵՍՏ, ԼՈՐԻԿ, ՈՍԿԻ, ՔԵՆԹ/ծխախոտ գիտեի նախկինում/ :) ...ԴԵԶԴԵՄՈՆԱ/ ինքը պետք ա միշտ թաշկինակով ման գար.. մարդ ես:D :D /...պատկերացրեք, թե որքան էի զվարճանում բազայի հետ աշխատելիս.. էլ չասեմ, թե ինչ ազգանուններ էին հանդիպում,մարդ նույնիսկ ամաչում էր մուտքագրեր տվյալների բազա:oy :oy :D
Շատ կներես, բայց թվարկածներիդ մի մասը նորմալ հայկական անուններ են: Ես տարօրինակ ոչինչ չեմ տեսնում:

Dar 21
26.07.2007, 16:09
Տարիել /տղու անուն/
Ունիտազ /տղու անուն տավուշի մարզի գեղերից մեկում/

Ariadna
26.07.2007, 16:44
Շոկոլ (տղայի անուն, չգիտեմ արդյո՞ք դա շոկոլադի փաղաքշականն է։) )

Ուլուանա
26.07.2007, 19:19
Տարիել /տղու անուն/
Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում։ :esim

Ունիտազ /տղու անուն տավուշի մարզի գեղերից մեկում/
:o Խայտառակություն... :oy Երևի պատճառն այն է, որ այդ գեղում ոչ միայն զուգարանակոնքեր (ունիտազ :P) չկան, այլև վերջիններիս մասին գաղափար էլ չունեն տեղացիները... :8 քանի որ դեռ օգտվում են «բուդկա–զուգարաններից»։ :[ :(
Բայց ինչ մեղք է էդ տղան։ :( Պատկերացնու՞մ եք, որ քաղաք գա, ինչ կլինի... :o

քաղաքացի
26.07.2007, 19:36
Բա որ բանակ գնա ի՞նչ ա անելու :think

kaprizka-15
26.07.2007, 23:10
անդրանիկ

Սամվել
26.07.2007, 23:29
անդրանիկ

Շատ տարօրինակ էր հա…մեռանք ծիծաղից…հեչ ոնց որ Հերոսի անուն չլիներ :angry

Universe
26.07.2007, 23:36
անդրանիկ
:think
Համակարգչի ստեղնաշարի ներքեւի ձախ, կամ կենտրոնի (քեզ ոնց հարմար ա) մասում առկա է SHIFT սեղմակը, հատուկ անուններ գրելիս խորհուրդ կտամ, որ օգտվես այդ սեղմակներից:angry:[

Tatev
27.08.2007, 15:01
Ատամնաբուժիս անունը՝ Նիկողայոս Ճուղուրյան։

Երվանդ
27.08.2007, 15:32
Իրա քաշած ատամն ինչ պիտի ըլնի:D

Dayana
27.08.2007, 15:35
Տատիկիս հարևանը Նորվեգիայում գերի ա ընկել , եկելա երեխաներից մեկի անունը "Նորվեգ" ա դրել մյուսինը "Օսլո" …

Երվանդ
27.08.2007, 15:41
Լավա:), որ ասենք Մադագասկարում գերի ընկած լիներ, 2-րդ երեխու անունը Անտանանարիվու էր դնելու:)

Ծով
27.08.2007, 18:19
Ինձ համար տարօրինակ ա, երբ անվան իմաստին չեն նայում...օրինակ
Մարտիրոս-նահատակ...:(:D

Ուլուանա
28.08.2007, 09:44
Նոր հիշեցի. Թոռնիկ, Պապիկ... :{ :D Խեղճ երեխային դեռ նոր ծնված արդեն բիձուկացնում են։ :(

Dayana
28.08.2007, 11:20
Իսկ լսել եք՞ " Նռանի " ինձ շատ ա դուր գալիս …:hands

Սամվել
28.08.2007, 11:25
Բուրաստան եմ լսել :D:lol

Lapterik
28.08.2007, 11:34
Իսկ լսել եք՞ " Նռանի " ինձ շատ ա դուր գալիս …:hands

Ես Նռանե-ն էի լսել:

Ավելացվել է 8 րոպե անց
Չգիտեմ որքանովա տարօրինակ, բայց գրեմ:
Կնոջ անուն Դեղձիկ:
Տղամարդու անուն Էյլեր:

Apsara
28.08.2007, 11:45
Կոբուլեթում մի հայ մարդ կար անունը Անզոր, արդեն 58 տարեկան, իսկ իրա մաման իրան Անզորիկ էր կանչում:D

Սամվել
28.08.2007, 11:56
Մանուկյան Ստեփան Ջազոի :D:lol

Մեր մոտ ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր :D

may
05.09.2007, 10:27
Նեռողություն առտահայտությանս համար.

Բոզոյան.
և դրա նուրբ տեսակը
Բոզիկյան:joker

may
06.09.2007, 10:34
Իսկ լսել եք՞ " Նռանի " ինձ շատ ա դուր գալիս …:hands

Ես մի հոգու ճանաչում եմ <Նռան> անունով. ասեմ, որ շատ սիրուն աղջիկ է:

Second Chance
14.09.2007, 14:17
Տղամարդու անուն Շայվալադ:D:D:D
Եղելա պապիկի անունը և դրել են նաև խեղճ թոռան վրա...:(

Dayana
17.09.2007, 11:37
Ես մի հոգու ճանաչում եմ <Նռան> անունով. ասեմ, որ շատ սիրուն աղջիկ է:

:hands իմ ճանաչածն էլ … :hands

Tumbler
17.09.2007, 14:42
Ինչքան տարորինակ չթվա, բայց Եվրո

Universe
17.09.2007, 20:55
Ինչքան տարորինակ չթվա, բայց Եվրո
Պատկերացնո՞ւմ եք որ դոլար դրած լինեին, պետքա հիմա էտ խեղճ մարդը դոլարի կուրսից ամաչեր :oy :D

murmushka
19.09.2007, 21:00
Վարանգյուլ

Universe
22.09.2007, 13:53
Երեկ հրապարակում մի հատ աղջկա եմ հանդիպել, անունը Եղնիկ էր, բայց իրա արտաքին տվյալները ինձ հիշեցնում էին շատ ավելի անապատային կենդանիների :D

Dayana
17.10.2007, 09:11
Բա մի ընտանիք կա երեխաների անուններն են Շարժում, Թնդյուն , Դղրդյուն :D Էդ Շարժումը , մեղմ ասաց Շարժիկ մամաիս հետ ա աշխատել :lol

Աթեիստ
17.10.2007, 09:44
Ինձ հանդիպած տարօրինակներից`

Ատոմ;
Մանյակ (մենք արդեն հարմարվել ենք, բայց ռուսները կարծում եմ ամեն անգամ զարմանում են);
Քլոդեթ (աղջկա անուն):

Հ.Գ.
Ի դեպ շատ հետաքրքիր կայք հայկական անունների մասին:
http://armenian.name/

Մանե
05.12.2007, 21:02
Էսօր եմ լսել,ու փողոցի կենտրոնում մեռել էի :D
ՊԵԴԻԿ :lol:D:D:oy

Chilly
05.12.2007, 21:05
հայ գրող կա, Սահմեդիկ Գրիգորյան, իսկական անունը Սահմանադրություն է :o, մենք էլ մի հարեւան ունեինք, անունը Ինգլիզ Սահակյան, էս էլ սենց :)

Angelochek Pushisti
15.12.2007, 23:57
Շատ տարօրինակ անուններից մի քանիսը
1 Երջանիկ :noti
2 Հայաստան :king
3 Շիրազ :tease
4 Սերվանտես :think:
5 Երազ :P
6 Հեղուշ :hands
7 Աշխեն: clap
8 Վարթանե :P:scare

Լեո
19.09.2008, 16:30
Մի փոքրիկ տղայի եմ ճանաչում: Կարծում եմ նրա ծնողները (ավելի ստույգ նրան անուն տվողը) խեղճ փոքրիկի նկատմամբ անմարդկային արարք է թույլ տվել: Նրան անվանակոչողի զրոյական երևակայության վրա ուղղակի ապշած եմ: Ժույլվեռն: Խեղճ փոքրիկ, ինչպե՞ս ես ապրելու այդ անունով:(

Մարկիզ
19.09.2008, 16:33
Ռազին
Մելս
Նապոլեոն
…Կանալիզացիա:D

Կհիշեմ, կգրեմ…

Լեո
19.09.2008, 16:40
Մելս

Մարքս
Էնգելս
Լենին
Ստալին

Ես չգիտեի, վերջերս եմ իմացել:P

Մարկիզ
19.09.2008, 16:43
Լյութեր
Էնգելս
Շաքար

Ավելացվել է 1 րոպե անց
Խորեն Թռչունիչ

Գալաթեա
19.09.2008, 16:45
Խորեն Թռչունիչ

:D :D

Ինչ ծիտա պապա~~ն :D

Մարկիզ
19.09.2008, 16:45
Վերամբեկ

Ավելացվել է 2 րոպե անց
Մնիշակ
Անդրի
Զիրավարդ-Զիրտիկ
Մուշեղ-Մշտուկ

/մեր գյուղի հարեւանները/

masivec
19.09.2008, 16:49
Նորանուշ:D

Գալաթեա
19.09.2008, 16:50
Վրույր :oy

Մարկիզ
19.09.2008, 16:50
:D :D

Ինչ ծիտա պապա~~ն :D
Տենաս ու՞ր ա կորել էս մեծ կոմունիստը:D

Mitre
19.09.2008, 17:23
Ահհևս-արժանացիր համաշխարհային հեղափոխության և սոցիալիզմի- այս էայս անվան իմաստը: Անվան տիրոջը ես գիտեի:

Հայկօ
19.09.2008, 17:49
Անշեղընթդեպսոց - անշեղ ընթացք դեպի սոցիալիզմ:
Վինցետա - կանացի անուն
Պիսոնկա - կանացի անուն
Լոլիկ - կանացի անուն

Վերջին երեքին տեսել եմ :))

Lion
19.09.2008, 17:49
1. Հոկտեմբերիկ
2. Գումիկ
3. Շիլլեր
4. Պուշկին
6. Վիլիս
7. ...:)

Dayana
19.09.2008, 17:51
1. Հոկտեմբերիկ
2. Գումիկ
3. Շիլլեր
4. Պուշկին
6. Վիլիս
7. ...:)

:D էդ ծնողներին ու ահտկապես ԶԱԳՍ-ի աշխատողներին կարելիա պրեմիա տալ ՝ ամենաապուշ մտքերի համար :D

Lion
19.09.2008, 17:53
Բարև... բարեկամ:)

Սրանք իրական մարդկանց անուններ են:)

Հա, մոռացա, իսկ լսել էիք

1. Մոսկով
2. Պանդուխտ
3. ...

Dayana
19.09.2008, 17:54
Բարև... բարեկամ:)

Սրանք իրական մարդկանց անուններ են:)

հա ես գիտեմ :)
Հ.Գ. Երեկոյան Այ Սի Քյու-ով կխոսենք, հիմա դուրս եմ գալիս ;)

Հայկօ
19.09.2008, 18:07
Վիլիսը հենց իսկական անուն չէ՞: Նկատի ունեմ՝ մեքենայի՛ չէ: Ռուսական ՈՒԱԶ-ները , նմանացնելով ամերիկյան Willis մեքենաներին,սկսել են Վիլիս կոչել: Իսկ ամերիկան մեքենաների անունների մեծագույն մասը մարդկանց հատուկ անուններ են:

Astrid
19.09.2008, 18:53
Գյոզալ
Համզե(տղի անուն է)
Միանծաղիկ

Ռուֆուս
19.09.2008, 19:55
Բիջետա, կանացի անուն է....

Ռեդ
19.09.2008, 20:33
Սրապիոն, Վարոս - տղամարդկանց անուններ են

Սամվել
19.09.2008, 20:38
Մացակ :))

Հայկօ
19.09.2008, 20:40
Մացակը Մնացականն ա: Մնացականն էլ ա տարօրինակ, իհարկե, բայց էդ լրիվ ուրիշ թեմա ա :))

Ուլուանա
19.09.2008, 21:14
Պրապիոն – կանացի անուն
Խըդըր – տղամարդու անուն :D

Ռուֆուս
19.09.2008, 21:16
Մի հատ էլ չեխական/լեհական կանացի անուն գիտեմ - Բոզենա.... :D

Փաստորեն անունն արդեն կանխորոշում է մասնագիտությունը....:D

Լեո
19.09.2008, 21:22
Մի հատ էլ չեխական/լեհական կանացի անուն գիտեմ - Բոզենա.... :D

Փաստորեն անունն արդեն կանխորոշում է մասնագիտությունը....:D

Հայաստանում մի գյուղ կա (չգիտեմ որ մարզում ա), անունը` Բոզգեղ:D
Հիմա կարծեմ փոխել են անունը:

Fedayi
19.09.2008, 21:54
Զալիբեկ, Բալաբեկ

Լեո
19.09.2008, 22:25
Իստիլիֆոն:lol

Մինչև արտասանում ես մութն ընկնում ա:D

Mariam1556
19.09.2008, 23:09
կանացի անուններ-Ամանդին,Դունյա,Մանոն,Զուկրա,Տուգբա,Զուլեխան,Լյուանա
տղամարդու անուններ-Խորխե ,Տեոֆիլ,Բիլել, իդիխ ,Վոկան ,Դորիան,Չմիտ,Գանցեխ, Պիեխիկ

Հայկօ
19.09.2008, 23:25
Հայաստանում մի գյուղ կա (չգիտեմ որ մարզում ա), անունը` Բոզգեղ:D
Հիմա կարծեմ փոխել են անունը:
Էդ Բոզգեղը հենց էն Համզաչիմանն ա, որ կա: Իրանք իրանց համար Համզաչիման են, դիլիջանցիքի համար՝ Բոզգեղ :lol:

Aurora
20.09.2008, 00:03
Բեթխեմ

Երեվի ուզել են Բեթղեհեմ դնել, չգիտեմ ինչի իրենց մոտ չի ստացվել::)

Moon
20.09.2008, 00:24
դե, մեր կուրսում ունենք Անտաշյան, իսկ ես ինքս Պառավյան եմ։ Իմ ազգանունն ինձ համար լավ ա, հիշվող ա, ժուռնալիստ եմ։

Adam
20.09.2008, 09:28
Սիֆիլիս

Lady-In-Red
20.09.2008, 10:07
Հիմա ես ավելացնեմ..
Քանոն -դասընկերոջս մամայի անունն էր
Հուրինե/ա/- տատիկիս անունն էր, այդպես էլ չկարողացանք ճշտել վերջը "ե", թե "ա" ու մեկ էլ չկարողացանք ճշտել, իր ծննդյան իսկական օրը, ասում էր վարդավառին:oy:B
Մերսեդես
Գյուլնազ
Գյուննարա

Mitre
20.09.2008, 11:22
Եվս երկու կանացի անուն՝
Կրեմլինա
Պերևոզկա

Հայկօ
20.09.2008, 17:57
Lady-in-Red Մերսեդեսն ա՞ տարօրինակ անուն:o: Էհ, ջահելութուն... Բան չեն կարդում էս ջահելությունները :))

Ես մի կին էի ճանաչում, ում անունը Պատասխան էր: Բայց տենց էլ չիմացա՝ ինչի՛ն: Ենթադրում եմ, որ ծնվել է իրեն դավաճանող ամուսնուն առանձնակի դաժանությամբ ի պատասխան դավաճանող կնոջ ցասման բոցից :))

Lion
20.09.2008, 19:42
Հայաստանում մի գյուղ կա (չգիտեմ որ մարզում ա), անունը` Բոզգեղ:D
Հիմա կարծեմ փոխել են անունը:

Քյավառի կողմերումա... ներկայիս անունն էլ կարծես Մարգարտահովիտա:

aerosmith
20.09.2008, 21:01
իմ կյանքում լսացս անուններից ամենաՊայթ անունը Փարաքսիա, մեկել Ասքանազնա.

Shauri
01.10.2008, 15:48
Առյուծիկ (տղամարդու անուն)
Նշվեց Կանալիզացիա անվան մասին... այդպիսի մի կին եղբայր ուներ, անունը՝ Վադապռավոդ :)

Ինչ վերաբերում է Ռեմինեին, Ռեմ–ի կամ Ռեմիկ–ի աղջկացված տարբերակն է՝ ռեվոլյուցիա, էլեկտրիֆիկացիա, միռ :) Ի դեպ, Ռեմիկ անունը սիրում եմ :)

Իսկ Սևան քաղաքում մի կին կա, ծնվել է, երբ մայրն աքսորավայրում է եղել, անունը դրել է Աքսորավայր, Աքսին են ասում :)

Annushka
01.10.2008, 16:03
Հիմա ես ավելացնեմ..
Քանոն -դասընկերոջս մամայի անունն էր
Հուրինե/ա/- տատիկիս անունն էր, այդպես էլ չկարողացանք ճշտել վերջը "ե", թե "ա" ու մեկ էլ չկարողացանք ճշտել, իր ծննդյան իսկական օրը, ասում էր վարդավառին:oy:B
Մերսեդես
Գյուլնազ
Գյուննարա

Կներես, բայց Մերսեդես անունը հեչ էլ տարօրինակ չէ: Դու երևի ավտոմեքենայի անվան հետ ես շփոթել, բայց ասեմ քեզ, որ ավտոմեքենայի անունն է հենց առաջացել աղջկա անունից: Մերսեդեսը եղել է այն մարդու աղջկա անունը, ով արտադրելով մեքենան, այն կոչել է իր աղջկա անունով:) Դե Գյուլնազ ու Գյուլնարան էլ տարօրինակ անուններ չեն, պարզապես քիչ հանդիպող են ու հայերը ավելի քիչ են դնում այդ անունները: Գյուլնարայի մասին նույնիսկ երգ կա:)

Մեր կուրսում մի աղջիկ կար ,անունը Երազիկ էր, իսկ ավելի տարօրինակ անուն է Պուշկինը / ի դեպ լսել եմ, որ գյուղինստիտուտի դասախոսներից մեկի անունն է, նա նաև իրավաբան է ՝Պուշկին Սերոբյանը / :

aerosmith
01.10.2008, 16:17
ընգերոջս հոր անուննա՝ ՖԻԼԻՓՍ

Պանդուխտ
01.10.2008, 18:44
Սարինգյուլ նշնակում ա սարում ծնված. Ափսոս չի ստացվի ծանոթանալ

Կարծում եմ թրքերէն սարի «դեղին» եւ պարսկերէն գյուլ «վարդ» բառերից է բաղկացած:

Ավելացվել է 2 րոպե անց

Սերվենիկ
Անզոր

Անզօր չերքեզներն են օգտագործում: Գուցէ հայ-վիրական Ազնաւոր անունից է առաջացել, զ/ն տառերի տեղափոխմամբ: Ազնաւոր>Anzaur

Ավելացվել է 3 րոպե անց

Սերվենիկ
Սանդրո
Sandro Ալեքսանդր անուան իտալական Alessandro ձեւի կարճեցուած փաղաքշականն է:

Պանդուխտ
01.10.2008, 21:16
Խդր
Մահմեդականների մօտ, իբր Ս. Սարգիսին տրուած անուն է, նշանակում է կանաչ, դալար:

Պանդուխտ
01.10.2008, 21:23
Խումար - (արաբ.) հարբած, թովիչ, արբեցող հայացք:

Նաեւ թերեւ հայերէն խում-հար, այսինքն խմիչքով հարուած (վնասուած), ինչպէս ունենք. փորհար, արեւահար եւն:

Ավելացվել է 2 րոպե անց

Մալխաս - (պարս.) մալ (ապրանք) և խաս (ընտիր) բառերից՝ ընտիր ապրանք:

Մաղխազ, Խորխոռունի նախարարական տան տիտղոս է եղել, ասորերէն «տէր», «իշխան» իմաստով:

Ուլուանա
01.10.2008, 21:53
Պանդուխտ, ինձ թվում է՝ հաշվի առնելով այս թեմայի բնույթը և հատկապես գտնվելու վայրը՝ «Զվարճալի», չարժե էս թեմայում նշված բոլոր տարօրինակ համարվող անունները լուրջ ու մանրակրկիտ լեզվական վերլուծության ենթարկել։ Չմոռանանք, որ սա «Հայերեն» բաժինը չի։

Եթե անունների ծագումն ու նշանակությունը վերլուծելու ցանկություն ունես, կարող ես «Հայերեն» բաժնում առանձին թեմա բացել ու այնտեղ անել այդ վերլուծությունները։ ;) Իսկ այս բաժնում նմանատիպ հետագա վերլուծություններն արդեն կջնջվեն, քանի որ չեն համապատասխանում թեմայի ու բաժնի բնույթին։

Պանդուխտ
01.10.2008, 22:08
Պանդուխտ, ինձ թվում է՝ հաշվի առնելով այս թեմայի բնույթը և հատկապես գտնվելու վայրը՝ «Զվարճալի», չարժե էս թեմայում նշված բոլոր տարօրինակ համարվող անունները լուրջ ու մանրակրկիտ լեզվական վերլուծության ենթարկել։ Չմոռանանք, որ սա «Հայերեն» բաժինը չի։ ։
Ճիշտ ես:
Մըկըր, որպէս Մկրտիչի կրճատում...

comet
02.10.2008, 09:12
Գարուն :unsure
Ծաղկաձորի քաղաքապետի անունն է:

Ռուֆուս
02.10.2008, 23:03
Ինձ համար շատ տարօրինակ է Արշալույս անունը, համ տղամարդկանց են դնում, համ էլ կանանց: :8

Ֆրեյա
03.10.2008, 09:24
Իսկ երբ տղայի անունը Անուշավան է և ընկերները Անուշ են ասում, մի պահ չեք ընկնում տրանսի մեջ՞ :P

Երվանդ
03.10.2008, 09:34
Իսկ երբ տղայի անունը Անուշավան է և ընկերները Անուշ են ասում, մի պահ չեք ընկնում տրանսի մեջ՞ :P

Ունեի տենց միհատ ծանոթ, ահավորա:D

comet
03.10.2008, 10:30
Իսկ մեր դասարանում Նվեր անունով աղջիկ կար:'

Ariadna
03.10.2008, 10:34
Ունեի տենց միհատ ծանոթ, ահավորա:D

West-ի առաջվա տերն էր Անուշը (Անուշավան), հիշում ե՞ք, թե դուք էն ժամանակ փոքր էիք :)

Annushka
03.10.2008, 10:49
Իսկ մեր դասարանում Նվեր անունով աղջիկ կար:'

:oՆվեր և աղջիկ; Ինչ տարօրինակ ազգ ենք... Ես գիտեմ մի կնոջ, ում անունը Սիրուն է, բայց ինքը հեչ սիրուն չի:D ; Իմ քրոջ կուրսում էլ մեկի անունը Համեստ էր, բայց ինքը մեղմ ասած համեստ չէր, համաշխարհայինի մասնագետ էր:D:D:D

comet
03.10.2008, 11:04
:oՆվեր և աղջիկ; Ինչ տարօրինակ ազգ ենք... Ես գիտեմ մի կնոջ, ում անունը Սիրուն է, բայց ինքը հեչ սիրուն չի:D ; Իմ քրոջ կուրսում էլ մեկի անունը Համեստ էր, բայց ինքը մեղմ ասած համեստ չէր, համաշխարհայինի մասնագետ էր:D:D:D

Տարօրինակ ասեցիր, հիշեցի: Երկրաշաժից հետո աղետի գոտում Հայ Օգնության Միությունը` ՀՕՄ, շատ ընտանիքների աջակցեց, ու մի ընտանիք, որպես շնորհակալություն, իրենց աղջկա անունը Հօմուհի դրեց:o
Եթե տղա ծնվեր Հօմ էին դնելու:o

Հայկօ
03.10.2008, 18:20
Ես գիտեմ մի կնոջ, ում անունը Սիրուն է, բայց ինքը հեչ սիրուն չի:D ; Իմ քրոջ կուրսում էլ մեկի անունը Համեստ էր, բայց ինքը մեղմ ասած համեստ չէր, համաշխարհայինի մասնագետ էր:D:D:D

Արա դե սպասեք, թող էդ էրեխեքը մեծանան, հետո՛ անուն դրեք, է՛լի, վա՜յ::angry

Ես Նուբար անունով աղջիկ եմ ճանաչում:

Պանդուխտ
03.10.2008, 18:34
Արա դե սպասեք, թող էդ էրեխեքը մեծանան, հետո՛ անուն դրեք, է՛լի, վա՜յ::angry

Ես Նուբար անունով աղջիկ եմ ճանաչում:
Նուբար, արեւելահայերի մօտ աղջկայ անուն է:

Նուբարի բոյը չինար է

Երգի բառերի գիտէք, հարկաւ տղու մասին չէ խօսքը:

Օբսիդիան
03.10.2008, 18:39
Մաենլեստ - Մարքս + Էնգելս + Լենին + Ստալին :think

Դեկադա
03.10.2008, 18:40
:o Ժողովուրդ ես Խալաթ անունով մարդու եմ ճանաչում:Մինչև հիմա ուղեղումս չի տեղավորվում , թե ում պատվին են էտ անունը դրել:think

aerosmith
12.10.2008, 00:24
ես էլ ճանաչում եմ Յանիկ անունով տղու,,,,

Ուլուանա
12.10.2008, 00:32
:o Ժողովուրդ ես Խալաթ անունով մարդու եմ ճանաչում:Մինչև հիմա ուղեղումս չի տեղավորվում , թե ում պատվին են էտ անունը դրել:think
Ըստ երևույթին, ծնողներից մեկն ինչ–որ շատ սիրելի, անմոռանալի խալաթ է ունեցել, որի պատվին էլ երեխայի անունը դրել է Խալաթ։ :D

Մարկիզ
12.10.2008, 01:05
……ոսյան Կապաբլանկա:D

Ավելացվել է 1 րոպե անց
Սենեքերիմ

Adam
12.10.2008, 11:27
ընկերներիցս մեկի հարևանի աղջկա անունը Կասանդրա է: 5 տարեկան երեխա է... «Կասիկ, կասիկ վույ ազիզ ջան...« :(

Mitre
12.10.2008, 11:43
Ժամանակին Նինելն ու Դոնարան էլ տարորինակ անուններ էին , հետո սովորեցին:
Նինելը շուռ տված Լենինն է
Դոնարան էլ դոչ նառոդա հապավում

Հակոբ Գեւորգյան
12.10.2008, 11:56
Ժամանակին Նինելն ու Դոնարան էլ տարորինակ անուններ էին , հետո սովորեցին:
Նինելը շուռ տված Լենինն է
Դոնարան էլ դոչ նառոդա հապավում

Ինչ լավ եք նկատել :ok

ministr
12.10.2008, 12:12
Ֆիլիկ :))) Տենց ել չհասկացա կնոջ անուն ա թե տղամարդու

Ուլուանա
15.12.2008, 21:08
Ամուսնուս ուսանողների ցուցակում բավական հետաքրքիր ու զվարճալի անուն, ազգանունների եմ հանդիպել, օրինակ.

Էբբի Գրամատիկա :o – ոտքից գլուխ լեզվաբանական անուն:D
Հոնգ Տռան :D – առանց մեկնաբանության
Ռեյմոնդ Դոդ :}

Դեկադա
15.12.2008, 21:13
Հոնգ Տռան – առանց մեկնաբանության

Էս աղյկա անունա թե՞ ......

Ուլուանա
15.12.2008, 21:17
Էս աղյկա անունա թե՞ ......
Չգիտեմ, ճիշտն ասած... :)) Ինչու՞։ Համենայնդեպս, չինացու կամ կորեացու անուն է։ ;)

Դեկադա
15.12.2008, 21:35
Հա էտ դեպքում կարելի է հասկանալ ;)Իրենց բնորոշ է:

Փոքրիկ
15.12.2008, 21:49
Ֆեոկտիստ :hands
Սավվա, բուուուուուոսսսս:D:think
Պոլիկառպ:o:[

Ուլուանա
15.12.2008, 21:50
Հա էտ դեպքում կարելի է հասկանալ ;)Իրենց բնորոշ է:
Ի՞նչն է բնորոշ, տռե՞լը։ :D
:oy

Դեկադա
15.12.2008, 21:58
Ուլուանա-ի խոսքերից
Ի՞նչն է բնորոշ, տռե՞լը։

Դե դա բոլորին է բնորոշ :D: Ես տարօրինակությունը նկատի ունեի: Էտ ասիացիները անունների հարցում շատ յուրահատկություն ունեն, իմ ծանոթներից մեկը ասում է, քցում են կափարիչը ինչ ձայն հանեց էն էլ դնում են:Հիմա պատկերացնում եմ թե էտ անունը դնելուց ինչն են նկատի ունեցել:D

Morpheus_NS
15.12.2008, 22:53
Հա էտ դեպքում կարելի է հասկանալ ;)Իրենց բնորոշ է:

Ի՞նչը :oy:D

Փոքրիկ
16.12.2008, 23:52
Այսօր տարօրինակ անուններ լսեցի
Սնայպեր, Ամպագույն, Ցասում, Պալմա, Խնդրիչ ...:))

*e}|{uka*
16.12.2008, 23:57
Այսօր տարօրինակ անուններ լսեցի
Սնայպեր, Ամպագույն, Ցասում, Պալմա, Խնդրիչ ...:))
Ես էլ էի նայում հատուկ ռեպորտաժը` զավեշտալի անուններ թեմայով :D
Միլիցա անունով տատիկին մոռացար :D: Ամուսիններ էին կնոջ անունը Գարուն էր, ամուսնու անունը՝Ամպագույն :D
Պարզվումա Հայաստանում Պռաստիտուտկա անուն էլ կա :D:o

Փոքրիկ
16.12.2008, 23:59
Միլիցա անունով տատիկին մոռացար :D: Ամուսիններ էին կնոջ անունը Գարուն էր, ամուսնու անունը՝Ամպագույն :D
Պարզվումա Հայաստանում Պռաստիտուտկա անուն էլ կա :D:o

:handsլավ համապատասխան զույգ էին Գարունն ու Ամպագույնը :love

Հայկօ
17.12.2008, 00:02
Ես էլ էի նայում հատուկ ռեպորտաժը` զավեշտալի անուններ թեմայով :D
Միլիցա անունով տատիկին մոռացար :D: Ամուսիններ էին կնոջ անունը Գարուն էր, ամուսնու անունը՝Ամպագույն :D
Պարզվումա Հայաստանում Պռաստիտուտկա անուն էլ կա :D:o

Դա՞ ինչու չես մգացրել, համե՛ստ ջան :oy:

Հա ինչ կա՞ որ, սիրուն-հնչեղ-կանացի անուն ա :)):

Փոքրիկ
17.12.2008, 00:03
:hands Կանալիզացիային մոռացանք :D լավա գոնե վերջին Կանալիզացիան կյանքից հեռացել ա

Kita
17.12.2008, 00:05
Իսկ մեր դասարանում Նվեր անունով աղջիկ կար:'

Մեր դասարանում Նվեր անունով տղա կար...:D:D:D

Ռեդ
17.12.2008, 00:33
Մեր դասարանում Նվեր անունով տղա կար...:D:D:D
Էդ Նվերները ձեզ պահեք :D
Դուք գիտեք, որ խուլիգան բառը մարդու անուն է եղել :D Օրինակ, ուսուցչուհին դպրոցում ասում էր -Ապրես, Խուլիգան կամ -Գերազանցիկ ա մեր Խուլիգանը :D

Moon
17.12.2008, 00:37
Ես էլ էի նայում հատուկ ռեպորտաժը` զավեշտալի անուններ թեմայով :D
Միլիցա անունով տատիկին մոռացար :D: Ամուսիններ էին կնոջ անունը Գարուն էր, ամուսնու անունը՝Ամպագույն :D
Պարզվումա Հայաստանում Պռաստիտուտկա անուն էլ կա :D:o

Հա, ես էլ նայեցի ու դրա տպավորության տակ եմ, մեր հարևանի անունն էլ ա Գարուն։:handsԷդ Գարունի ամուսնու անունն է Լուրիկ էր։ Վերջ հարևաններ են:hands

Քամի
17.12.2008, 02:44
Սրանք իսկական հայկական անուն ազգանուններ են սոցապ նախարարությունից տված
լուրջ եմ ասում :D

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծնաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնածյան Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի

Toktik
17.12.2008, 05:24
Շեքսպիր - Դասախոսիս անունը
Հոմերոս - Եղբոր անունը
Ամերիկյան Նելսոն
Պայքար :think
Ռեհան - աղջկա անուն
Բռնադատվածյան

Թոզդումանյան Քանդուքարապ Ավերակի :D

Lady SDF
18.12.2008, 01:15
Դոնարան էլ դոչ նառոդա հապավում

Դոնարան (Donara) նաև Ամերիկյան (կանացի) անուն է, որը առաջացել է Գերմանական դիցաբանության Thor աստծու անվանումից:

Մարկիզ
20.12.2008, 03:10
Երկնագույն/տղամարդ/
Մելիցա/կին/
Պռաստիտուտկա/կին/
Էս վերջն ա :ԴԴ

Ցասում:

StrangeLittleGirl
20.12.2008, 04:11
Երկնագույն/տղամարդ/
Մելիցա/կին/
Պռաստիտուտկա/կին/
Էս վերջն ա :ԴԴ

Ցասում:
Աչքիս դու էլ ես էն հաղորդումը նայել: Բայց խեղճ մարդու անունը մի աղավաղիր. երկնագույն չի, ամպագույն ա

Ռեդ
20.12.2008, 14:35
Աչքիս դու էլ ես էն հաղորդումը նայել: Բայց խեղճ մարդու անունը մի աղավաղիր. երկնագույն չի, ամպագույն ա
իմաստը նույնն ա :oy
Էն Մելիցան վերջն էր :D

Amourchik
23.12.2008, 11:04
Ես «Կարոտ» հաղորդաշարով եմ տեսել, մի մարդու անունն էր Հնգամյակըչորստարում::D
Այո, այո հենց այսպես:DԻնքն էլ ասում էր/եթե չեմ սխալվում էլի:oy/որ իրեն գյուղում Հնգո են ասում:D

Amourchik
23.12.2008, 11:06
Աչքիս դու էլ ես էն հաղորդումը նայել: Բայց խեղճ մարդու անունը մի աղավաղիր. երկնագույն չի, ամպագույն ա

Եթե չեմ սխալվում, այդ հաղորդման մեջ նաև Ցասում անունն է հնչել:Չ՞է:D

Ուլուանա
23.12.2008, 21:03
Եթե չեմ սխալվում, այդ հաղորդման մեջ նաև Ցասում անունն է հնչել:Չ՞է:D
Էդ ինչի՞ Վրեժ անուն կլինի, Ցասում չի՞ լինի։ :D Իմ կարծիքով, Վրեժը Ցասումից ավելի վատն ա՝ թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ։ :P Իսկ ընդհանրապես երկուսն էլ վատն են։ :D :}

Amourchik
24.12.2008, 22:40
Էդ ինչի՞ Վրեժ անուն կլինի, Ցասում չի՞ լինի։ :D Իմ կարծիքով, Վրեժը Ցասումից ավելի վատն ա՝ թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ։ :P Իսկ ընդհանրապես երկուսն էլ վատն են։ :D :}

Բա Հնգամյակըչորստարում անվան հնչողության և իմաստի մասին ի՞նչ կասես:D:D

Ուլուանա
24.12.2008, 23:15
Բա Հնգամյակըչորստարում անվան հնչողության և իմաստի մասին ի՞նչ կասես:D:D
:o :o :o Տենց անու՞ն էլ կա։ :{

Աբելյան
24.12.2008, 23:18
4. Թխկլչյան Ծնաշատ
Ծնաշատ չի, Ծծաշատ ա ;)

Enigmatic
24.12.2008, 23:19
Իմ տատուշիս անուննել էր Յուղաբեր,պապիինս Ապետնակ:oy:oy

Ռուֆուս
24.12.2008, 23:21
Մի հատ բարեկամ ունենք, անունը Եղնիկ է, մի օր սխալվեցի տիկին Եղջերու ասեցի... Պարզվեց իսկական անունը Եղեգնուհի է, կրճատ Եղնիկ են ասում :oy :lol

Amourchik
24.12.2008, 23:38
:o :o :o Տենց անու՞ն էլ կա։ :{

Կա, կա :D:D
Բա գրել եմ չ՞է գրառումնեիցս մեկում:
Զույգերի անուններ էլ գիտեմ/ երևի քույրեր են, լավ չեմ հիշում:oy/՝Մանավանդ ու Նամանավանդ:D:D

Ուլուանա
24.12.2008, 23:43
Կա, կա :D:D
Բա գրել եմ չ՞է գրառումնեիցս մեկում:
Զույգերի անուններ էլ գիտեմ/ երևի քույրեր են, լավ չեմ հիշում:oy/՝Մանավանդ ու Նամանավանդ:D:D
Վայ։ :D
Ի դեպ, մի հատ անեկդոտատիպ բան կա հենց էդ անունների հետ կապված.
– Անունդ ի՞նչ ա։
– Մանավանդ։
– Ո՞նց, տենց անուն էլ կա՞։ :o
– Հա։ Բա որ քրոջս անունն իմանաս։
– Ի՞նչ ա որ։
– Նամանավանդ։ :hands
:D
Այսինքն՝ անեկդոտի միակ էֆեկտն անուններն են, էլի։ :))

Amourchik
24.12.2008, 23:45

Դե եսի՞մ:think, ես գիտեի, որ դա իրականություն ա, փաստորեն անեկդոտ էլ կա հ՞ա:D

Zangezur
25.12.2008, 02:00
մեր գյուղում Բրդել անունով մեկը կա, կնգա անունը Հասմիկա: մի հատ հումուրով ջահել հասմիկին տենումա սեմուշկա չրթելիս (արևածաղիկ կեղևազրկելիս) ու ասումա.
--ախ՜, Բրդել՜, բրդել՜, այդ դու էս դրդել, որ այս խեղճ կինը սկսելա սեմուշկա չռթել.:hands

Ռեդ
25.12.2008, 02:03

:lol :D
Բայց էդ անունները ո՞վ ա դնում :unsure

Zangezur
25.12.2008, 02:04
:lol :D
Բայց էդ անունները ո՞վ ա դնում :unsure

դե գյուղացի ժողովուրդ են, չգիտեն թե ինչ են դնում.
ճիշտն ասաց Հասմիկը մեր մեծն գրող Համո Սահյանի քույրն է:

ivy
15.01.2009, 00:22
Երևի բոլորդ էլ լսած կլինեք Լենին անունը, որը հիմնականում հանդիպում է ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ նախկին սովետի երկրների խուլ գյուղերում: Դեռ դա մի ձև հնարավոր է հասկանալ:

Բայց երբ հանդիպում ես Գերմանիայում ապրող ջահել հնդիկի, անունը՝ Լենին, չգիտես ծիծաղես, թե ուղղակի չհավատաս ականջներիդ: :))
Թե քսանհինգ տարի առաջ Հնդկաստանում որտեղի՞ց է ծնողների մտքներով անցել երեխու անունը Լենին դնել... Ստալին դնեին, Գերմանիայում ավելի հետաքրքիր կնայվեր: :))

Ներսես_AM
15.01.2009, 00:33
Բայց հենց Լենինի պատվին են դրե՞լ: Թե ուղղակի համընկնում է :unsure

ivy
15.01.2009, 00:35
Բայց հենց Լենինի պատվին են դրե՞լ: Թե ուղղակի համընկնում է :unsure

Չէ համընկնում չի, հենց Լենինի պատվին ա: :)) Ու Սիդը նոր ասեց, որ Հնդկաստանում համ Ստալին, համ Հիտլեր անունով մարդիկ կան: :D

Ներսես_AM
15.01.2009, 00:39
Չէ համընկնում չի, հենց Լենինի պատվին ա: :)) Ու Սիդը նոր ասեց, որ Հնդկաստանում համ Ստալին, համ Հիտլեր անունով մարդիկ կան: :D
խեղճ մարդիկ, սկի գերմանացիք 45ից հետո իրանց երեխեքին էլ Ադոլֆ անունը չեն դնում, իսկ Հնդկաստանում մի ամբողջ դիկտատորներ են ծնվում :D :D :D

Chuk
15.01.2009, 00:58
Երևի բոլորդ էլ լսած կլինեք Լենին անունը, որը հիմնականում հանդիպում է ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ նախկին սովետի երկրների խուլ գյուղերում: Դեռ դա մի ձև հնարավոր է հասկանալ:

Բայց երբ հանդիպում ես Գերմանիայում ապրող ջահել հնդիկի, անունը՝ Լենին, չգիտես ծիծաղես, թե ուղղակի չհավատաս ականջներիդ: :))
Թե քսանհինգ տարի առաջ Հնդկաստանում որտեղի՞ց է ծնողների մտքներով անցել երեխու անունը Լենին դնել... Ստալին դնեին, Գերմանիայում ավելի հետաքրքիր կնայվեր: :))

Իսկ ես Նինել անուն գիտեմ, էլ Լենինի պատվին, թարս, բայց աղջկա անուն ա :)

Քամի
15.01.2009, 01:25
այսօր ես մի հնդիկ կնոջ հետ ծանոթացա անունը Պռաժեկտոռ էր..

Moon
15.01.2009, 12:06
այսօր ես մի հնդիկ կնոջ հետ ծանոթացա անունը Պռաժեկտոռ էր..

:handsվերջն ա
Ես էլ էսօր մի հատ անուն լսեցի՝ Ճարպիկ
ի՞նչ կասեք:D

Լ.յ.ո.վ.
15.01.2009, 21:29
Տատիս պատմում էր, որ իրանց գյուղում մի հատ աղջկա ծնողներ ռուսերեն չեն իմացել, բայց շատ են սիրել ռուսերենը, տենց բռնել խեղճ աղջկա անունը Կանալիզացիա են դրել :D

Jarre
15.01.2009, 22:21
Սա հումորի կամ ծիծաղելու համար չեմ գրում։ Վերջերս ծանոթացա մի տարեց ամերիկացու և իր կնոջ հետ։ Տղամարդու անունը Գեյ էր։ Երբ ծանոթացանք նա ծիցաղելով ասաց իր անունը և բացատրեց, որ այն ժամանակ այդ բառը բացարձակ չուներ այն իմաստը, ինչ այսօր:)
Ի դեպ, gay նշանակում է նաև ուրախ, երջանիկ, հաճելի, ուր երբ ինքը ծնվել էր այդ անունը այդ նշանակությունը ուներ։ Խեղճ ծնողներ, որ իմանային ինչա լինելու, բա տենց բան կանեին...

impression
15.01.2009, 23:33
Էրեխեք, իրական անուններ են, ինձ ուղարկել ա ընկերուհիս, ինքը վիճակագրական ինչ-որ կազմակերպությունում ա աշխատում, էս մարդկանց էլ դեմքով գիտի :hands
գնացինք.

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծծաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի

*e}|{uka*
15.01.2009, 23:58
Գյոզալյան Դալար Փարավոնի :D Տենաս ո՞ր փարավոնի աղջիկնա

Խամփերյան Բուբուշ:D

Ռեդ
15.01.2009, 23:58
Մեկա մինչև էս մարդկանց չտենամ չեմ հավատա որ էս կարգի անուններ կան :D

impression
16.01.2009, 00:03
Իսկ դուք հլը փորձեք նրանց պատկերացնել, հաստատ ավելի խնդալու ա, քան անունները, օրինակ մտքում նկարեք Ռստիկյան Կլիմենտ-ին :D

Ռուֆուս
16.01.2009, 01:01
Լիլ, մեկա ամենալավը Բոզոյան Ծծաշատն ա :hands

Ներսես_AM
16.01.2009, 01:06
հարյուր տարի առաջ վորդի ֆայլով մեկը ուղարկել էր, ինչը ստիպումա կարծել, որ հորինված անուններ են ուղղակի ;)

Հ.Գ. կներեք ուրախ տրամադրությունը փչացնելու համար :oy

Sona_Yar
29.01.2009, 02:15
Յուպիտեր, Անմեղ, Թեղուշ, Պուշկին, Սիրամարգ,Պայքար;)

Rhayader
29.01.2009, 03:03
Շարունակում եմ համեստորեն լռել::)

Amourchik
29.01.2009, 20:56
Էրեխեք, իրական անուններ են, ինձ ուղարկել ա ընկերուհիս, ինքը վիճակագրական ինչ-որ կազմակերպությունում ա աշխատում, էս մարդկանց էլ դեմքով գիտի :hands
գնացինք.

33. Բռնադատվածային Սոխակ

Բայց ինձ ամենաշատը սա դուր եկավ, չնայած այդ ցուցակի մեջ վատ անուն չկար էլ:D, բայց այս մեկի ազգանունը.................................:D:D

Amourchik
29.01.2009, 21:02
Լիլ, մեկա ամենալավը Բոզոյան Ծծաշատն ա :hands

Բայց ախր նման անուն ու ազգանուն չկա:Dդու ուղղակի անունը մտովի համապատասխանեցրել ես ազգանվան հետ ու ստացել ես հիանալի համադրություն:D:D,բայց փաստն այն է, որ նման անուն ու ազգանուն չկա, կա նման անուն առանձին ու ազգանուն առանձին, բայց անուն ու ազգանուն չկար իրար հետ:hands

Ceceron
29.01.2009, 23:05
Էրեխեք, իրական անուններ են, ինձ ուղարկել ա ընկերուհիս, ինքը վիճակագրական ինչ-որ կազմակերպությունում ա աշխատում, էս մարդկանց էլ դեմքով գիտի :hands
գնացինք.

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծծաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի

Լիլ վեեեեեեեեերջն են մեեեեեեեեեեեռաաաաաաաաա !!!! ՕԳՆԵՑԵԵԵԵԵԵԵԵՔ :)

Ռուֆուս
29.01.2009, 23:08
Շարունակում եմ համեստորեն լռել::)

Ռեյադեր, իսկ քո իսկական անունը ի՞նչ ծագում ունի: :)

Գյումրիի մոտ նույն անունով գյուղ կա:

Ուլուանա
01.02.2009, 09:38
Վերջերս էստեղ մի հայ կնոջ հետ ծանոթացանք, որի անունը Վոլգա է։ :}

miracle
01.02.2009, 15:34
իսկական հայկական անուններ սոցապ նախարարությունից.

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծծաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի

Zangezur
01.02.2009, 16:32
մի բանը տաս անգամ գրում եք, մի քիչ ուշադիր եղեք

Moon
01.02.2009, 16:43
իսկական հայկական անուններ սոցապ նախարարությունից.

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծծաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի
Էս անունները արդեն սաղ քաղաքն ունի, ես 2 շաբաթ առաջ մեկից վերցրեցի...դրանից առաջ արդեն կարծես կար ստեղ դրած, լօլ, էս ի՞նչ ա կատարվում։
Լավ, մի հատ ինձ համար տարօրինակ անուն կա, չգիտեմ որքանով ա տարածված, բայց մեր դասարանում Հմայակ կար:)

Rhayader
02.02.2009, 11:12
Ռեյադեր, իսկ քո իսկական անունը ի՞նչ ծագում ունի: :)

Գյումրիի մոտ նույն անունով գյուղ կա:

Նախնական ծագումը պարսկա-մոնղոլական է, բայց ավելի քան 600 տարի է, որ կիրառվում է Հայաստանում: Կար Բայանդուր իշխան, Դավիթ-Բեկի զինակիցներից էր:

Gev77
09.03.2009, 11:54
ՈԻրեմն սենց...
Քյոսակյան Կազանֆար
Ծղրիդյան Ալժիր
Երանյան Գեդեոն
Մորեխյան Թիթեռիկ
Անգղյան Արծվիկ
Զանգահարյան Զալիբեկ Կոկոմի
Դռնափշտոյան Մուխամբազ
Շմավոնյան Մշուշ
Սարսափյան Տարափ
Վզիկյան Վզիկ
Շուտոնց Վայնասուն
Կուզոյան Ահռելի
Կռասյան Բեյմուրազ
Բոժոժյան Փեփրոն Կոկոնի
Բռթուջյան Համեմ Ծնեփակի
Դժբախտյան Մոխրոտիկ Անուշի
Ջավեշտականյան Սիամանթո
Ֆիդալբեկինյան Գիվի
Ծծոյան Ֆարուկ Ծառուկի
Նազարյան Պանիկա Ներսեդերսի (էս մեկը կատակ է,մեր Լյովի մականունն է)

Լեո
09.03.2009, 12:34

Լավ երևակայություն ունես:D

Gev77
10.03.2009, 10:16
Էլի եմ հիշել.....
Ջիգարյան Լեոպարդ
Չխմազյան Բուդուլայ
Մազանոթյան Բամբակ Թուլամազի
Բիրիքյան Մեծածավալ
Հանգստյան Սրընթաց
Վաղեմուտյան Արեգակ
Բախտբացողյան Թուղթուգիր
Սրվակյան Արտույտիկ
Վաղեմթրաշյան Մառուս
Այլանդակյան Սիրուն Բառմենի
Նրբօձիքյան Հաստավիզ
Զուռնաչյան Շեփորիկ
ՈՒշունց Սրբուհի Ազնվականի
Իվանյան Սերգեյ Հայորդիի
Տաղանդյան Մոցարտ
Բոզուլիկյան Զոռռո
Դոդիկյան Ծառուկ Գագասի

freethinker
10.03.2009, 13:37
Թոզդումանյան Քարուքանդ - баян ա բայց շատ լավնա
Ի դեպ, "баян" հայերեն ոնց կլինի?

Elmo
10.03.2009, 14:11
ես ու Անուշը անձամբ Պայթյուն անունով մարդու հետ ենք ծանոթացել 3 ամիս առաջ:

Ուլուանա
16.03.2009, 00:01
Երեկ մի սերբ աղջկա հետ ենք ծանոթացել, անունը Վանյա էր։ :D Ծանոթացնողը հայ էր, մինչև էդ աղջկա գալը մեզ՝ հայերիս, նախօրոք զգուշացրեց, որ ծանոթացնելու պահին հանկարծ չծիծաղենք, խայտառակ լինենք։ :D

Ariadna
16.03.2009, 00:05
Իսկ մեր հավաքարարի անունը Խոնարիկ ա (հ-ն բաց չեմ թողել, ինքը առանց հ-ի խոնարիկ ա) :)

impression
16.03.2009, 00:28
Մեր օֆիսում կա մեկը, վաթսունն անց տղամարդ է, անունն էլ՝ Զասուլ:
Թեև ողջ օֆիսն իրեն թաքուն Զասուն /Засунь/ է ասում :)

Մարկիզ
16.03.2009, 00:31
Մեր օֆիսում կա մեկը, վաթսունն անց տղամարդ է, անունն էլ՝ Զասուլ:
Թեև ողջ օֆիսն իրեն թաքուն Զասուն /Засунь/ է ասում :)
Բայց Զասուլն էլ նենց ոչինչ տարօրինակ ա…:D:D

Sona_Yar
16.03.2009, 00:42
Վերջերս էստեղ մի հայ կնոջ հետ ծանոթացանք, որի անունը Վոլգա է։ :}

Ուլուանա, պատահաբար Հրազդանից չի՞:)
Իմ ճանաչած երկու Վոլգաներ տարիներ առաջ մեկնեցին ԱՄՆ...

Հայկօ
16.03.2009, 01:01
Ֆրանսիայի՝ Հայատանում փոխհյուպատոսի անուն-ազգանունը Վալերի Նալիվաեվ է: Ու հայերիս համար ամենահետաքրիրն այն է, որ նա տիկին Վալերի Նալիվաեվ է :):

Ֆրանսիայում մի ծանոթ տղա ունեի, ում անունը Տոմա էր (Thomas): Շատ զարմացա, երբ կուրսիս աղջիկներից մեկը ինձ հետ ծանոթանալիս ներկայացավ որպես Տոմա (Թամար) :): Որովհետև էգ Տոման նենց լավ էլ սիրուն աղջիկ էր, իսկ արու Տոման՝ սև չամուռ թայլանդցի :}:

Ուլուանա
16.03.2009, 04:05
Ուլուանա, պատահաբար Հրազդանից չի՞:)
Իմ ճանաչած երկու Վոլգաներ տարիներ առաջ մեկնեցին ԱՄՆ...
Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե որտեղից է։ Որ իմանամ, կասեմ։ ;)

Annushka
16.03.2009, 12:20
Տոմայի մասին կարդալիս հիշեցի մի ծիծաղելի պատմություն՝ իմ նախկին գործընկերներից մեկի հետ կապված: Ուրեմն այս տղայի անունը Կարեն էր, ինքը արտասահմանցի գործընկերների հետ երբեմն նամակագրություն էր ունենում: Մի անգամ ԱՄՆ մի ֆիրմայի նամակ է ուղարկում ու մոռանում է գրել միստր Կարեն ----յան: մենակ անուն-ազգանուն է գրում: Պատասխանն ուղարկելիս էդ ֆիրմայի աշխատողը գրում ա Միսս Կարեն --յան, բլա բլա բլա.. Որովհետև իրենց մոտ կա Karen /Կարըն/ աղջկա անուն: Մի տարի էր ամբողջ օֆին ասում էր միսս Կարըն էդ խեղճ տղային:D: Բայց ամենախնդալուն պատահեց հետո, երբ ես նամակ ուղարկեցի ԱՄՆ մի ֆիրմայի մենեջերի ու էլի մենակ անուն ազգանուն գրեցի, մոռացա նշել Միսս, հաջորդ օրը նա պատասխան էր ուղարկել և սկսել էր հարգելի Միստր Անուշ բառերով, հետո պարզվեց, որ այդ մենեջերը հնդիկ ա, ու Հնդկաստանում Անուշ տղայի անուն է:D: Լավ խնդացինք, բայց ինձ ոչ ոք այլևս չասաց պարոն Անուշ: :) Դե աղջկան ձյաձյա սարքելը մի քիչ դժվար էր երևի:D

Ուրվական
16.03.2009, 17:37

Մի տենց բան էլ իմ հետ ա եղել, նոր որ ընդունվել էի աշխատանքի, ոչ մեկ հլը չգիտեր, նամակ էի գրել մի հատ չինացի տղա էր, պատասխանում գրել էլ Hi Gohar, ու մի հատ մեծ մեյլինգ լիստով, առավոտ եկել եմ գործի, մեկ էլ ով տեսնում ա, ասում ա հայ Գոհար:angry: Նոր մենեջերս մի հատ պատասխան նամակ գրեց, որ Գոհար չի, էլի, Գոռ ա, Գոհարն աղջկա անուն ա:
Ու դրանից հետո ոչ մեկ հլը չի շփոթվել:B:B

Razo
16.03.2009, 19:08
Սրանք իսկական հայկական անուններ են սոցապ նախարարությունից:

1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4. Թխկլչյան Ծծաշատ
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28. Թութխալյան Ասթինե
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի

*e}|{uka*
16.03.2009, 20:14
Վա՜յ երեխեք սպանիք էս անուններով :{

Ուլուանա
16.03.2009, 20:52
Աչքիս՝ ինչ–որ մեկն էս ցուցակը մեզ անգիր անել տալու հրահանգ է ստացել։ :{ Լավ, ինչքա՞ն կարելի է, ձանձրացանք արդեն։ Գրառում անելուց առաջ գոնե մի քիչ նախորդ գրառումներից կարդացեք, նոր գրեք, էլի։ Մի քանի գրառումը մեկ էս ցուցակն եք խցկում։

Մոդերատորական։ Այսուհետև «Տանուտերյան Սկյուռիկ»–ով սկսվող բազմաչարչար ցուցակը ներկայացնող գրառումները ջնջվելու են։

Քամի
27.03.2009, 12:34
:D

Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թրգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։
Շարքը լրացնում են մի քանի բառաբարդումներ, ինչպիսիք են Gotobed-ը (պառկիր քնելու), Shufflebottom-ը (հետույքը քստքստացնող) և այլն:

Ժամանակակից բրիտանացիների ազգանունները համեմատելով 1881թ. մարդահամարի ցուցակներում գրանցված ազգանունների հետ՝ գիտնականները պարզել են, որ Cock-ի կիրառությունը նվազել է 75%-ով:
Անվանաբանության մասնագետ Դևիդ Հեյը վստահեցնում է, որ այսօր կոպիտ հնչող ազգանուններն իրականում որևէ ստորացուցիչ իմաստ չեն ունեցել: Օրինակ՝ Bottom (հետույք) ազգանունը հաճախ կրում էին ցածրադիր վայրերում բնակվողները, իսկ Daft-ը միջնադարում նշանակել է «հեզաբարո»։

Բրիտանացի գիտնականները նաև պարզել են, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում ամենաարագ տարածվող ազգանունների շարքում են Չանգ, Վանգ, Յանգ, Հուանգ և Լի չինական ազգանունները և երկու աֆրիկյան ազգանուն՝ Մոյո և Դյուբ։ Սակայն ամենատարածվածը շարունակում են մնալ Սմիթ, Ջոնս, Վիլյամս և Բրաուն ազգանունները:

Ոչ ստանդարտ ազգանուններ հաճախ են հանդիպում նաև Ռուսաստանում: Կան նաև անուն-ազգանուններ, որոնք միայն մեկ անգամ են գրանցվել Մոսկվայում՝ Ռոբինզոն Կրուզո, Իվան Գրոզնի, Դմիտրի Պոժարսկի, Աննա Կարենինա և Ալեքսանդր Չացկի։
Ռուսների զավեշտալի անունների շարքը սրանցով չի սահմանափակվում։ Մոսկվայի շրջանի Կորոլև քաղաքում Վիագրա անունով աղջիկ է ապրում: Երեխայի ծնողները որոշումը մեկնաբանել են անվան յուրահատկությամբ, «ՎԻԱ Գրա» խմբի նկատմամբ ունեցած սիրով, ինչպես նաև նրանով, որ երկար սպասված երեխայի բեղմնավորմանը նպաստել է համանուն շիճուկը։

Այդուհանդերձ, ամենաարտասովոր անուններն ու ազգանունները հնդիկների մոտ են հանդիպում: Նրանք միմյանց բարևում են մոտավորապես այսպես.«Բարի՛ լույս, երկու կիլոգրամ բրինձ», կամ «Ողջո՛ւյն, արծաթե դոլար»: Հնդիկների մեջ կա նաև մեկը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Ես սիրում եմ կարտոֆիլ»:

Աշխարհում ամենաերկար անունն ունի Բրախմատրա ազգանունով մի հնդիկ: Նրա անունը բաղկացած է 1478 տառից, որոնք ներկայացնում են պատմական տեղանուններ, դիվանագետների, աստվածաբանների, գիտնականների և այլ հայտնի գործիչների անուններ: Նրա անունը կարդալու համար պահանջվում է տասը րոպեից ոչ պակաս ժամանակ։

թերթ (http://tert.am/am/news/2009/03/27/names/)

Ուլուանա
28.03.2009, 00:29
:D

Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թրգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։
...
Ժամանակակից բրիտանացիների ազգանունները համեմատելով 1881թ. մարդահամարի ցուցակներում գրանցված ազգանունների հետ՝ գիտնականները պարզել են, որ Cock-ի կիրառությունը նվազել է 75%-ով:
Անվանաբանության մասնագետ Դևիդ Հեյը վստահեցնում է, որ այսօր կոպիտ հնչող ազգանուններն իրականում որևէ ստորացուցիչ իմաստ չեն ունեցել: Օրինակ՝ Bottom (հետույք) ազգանունը հաճախ կրում էին ցածրադիր վայրերում բնակվողները, իսկ Daft-ը միջնադարում նշանակել է «հեզաբարո»։
Ավելացնեմ նաև, որ cock–ը նախ և առաջ նշանակում է աքլոր, հետո նոր՝ առնանդամ, այն էլ ժարգոնով։
Փաստորեն, ժարգոնն ինչքան զարգանում ու հարստանում է, այնքան շատ է վտանգվում նորմալ բառերի պարկեշտությունը։ :{ Չեմ զարմանա, եթե մի օր էլ Brown ազգանունը նույն բախտին արժանանա, քանի որ մարդիկ, brown ասելով, կարող է արդեն հասկանան, օրինակ, կղանքի գույն։ :}

Հայկօ
28.03.2009, 02:38
Փաստորեն, ժարգոնն ինչքան զարգանում ու հարստանում է, այնքան շատ է վտանգվում նորմալ բառերի պարկեշտությունը։
Ան, հակառակ գործընթացի մասին մի մոռացիր :): Հաճախ նաև էն բառերը, որ նախկինում ժարգոնային ու անպարկեշտ կարող էին համարվել, այսօր ազատ գործածվում են:

Վերջ, օֆֆտոպ-օֆֆ :):