PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա տրամադրություն

Arisol
13.01.2007, 22:03
Ինչպես նկատել եմ, այս տարի շատերի մոտ ամանորյա տրամադրություն չի եղել, ինչպես նաև ինձ մոտ: Անկեղծ ասած առաջին անգամ էր, որ սենց էր ու մինչ այս տարի մյուսներից նման բան չէի լսել, իսկ այս տարի ամեն երկրորդ ծանոթիս, երբ հարցնում էի ասում էին, որ իսկի ամանորի շուքը չզգացին ու չնկատեցին, թե ոնց եկավ ու անցավ ու նորմալ էլ չեն դիմավորել Նոր տարին… Ի՞նչը կարող էր նպաստել այսպիսի «գլոբալ» ամանորյա տրամադրության բացակայությանը: Ըստ ավանդույթի, ասում են, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ամբողջ տարիդ: Ձեր կարծիքով այս պնդումը ճի՞շտ ա, թե՞ պարզապես ասված ա, որ բոլորն էլ շախով-շուխով դիմավորեն;) : Թու-թու-թու, բայց չնայած նրան, որ կարելի ա ասել ահավոր եմ անց կացրել ամանորյա գիշերը՝ բայց տարին բավականին լավ ա սկսել և հուսով եմ, որ նույն տեմպերով էլ կշարունակվի;) :

Սյունիք
13.01.2007, 22:14

Էս տարի մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 18.00-ը հոյակապ տրամադրություն ունեի..... Բայց......... Ով ապրում է Ավան-Առինջում կամ այստեղ ծանոթներ ունի, ինձ կհասկանա.... Ժամը 6-ից ամբողջ թաղամասը զրկված էր լույսից.... ահավոր ցուրտ էր, հեռուստացույց չկար, բուդն էլ չեղավ....:D Դիմավորեցինք ցրտից քարացած, մոմի լույսի նեքո՝ կողմնորոշվելով բջջայինի զարթուցիչով..... :( Չեմ կարող ասել, որ շատ ահավոր էր, բայց ամեն դեպքում նաև հետաքրքիր էր.... Բայց, ինչպես երևում է, տարին այդպես էլ շարունակվում է... Երեկ էլ՝ հին նոր տարուն, նույնպես նույն ժամանակահատվածում լույս չունեինք....:D

John
13.01.2007, 23:16
Նոր Տարին լավ եմ դիմավորել… էս տարվա նման լավ երբեք չէր սկսվել իմ համար տարին՝ տարվա առաջին 13 օրերից 6-ը անցկացրել եմ ընկերական ուրախ ու հաճելի մթնոլորտում, իսկ մնացած օրերն էլ կոմպի մոտ՝ այսինքն ակումբ.ամ-ում, այսինքն էլի ընկերական ուրախ մթնոլորտում… շատ գոհ եմ տարվա սկզբից…