PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինադ անել

emo
13.01.2007, 19:10
<Ինադ անել>

Այս երևույթը առկա է երևի բոլր հարաբերություններում՝ բարեկամային,ընկերական, սիրային և այլն.
Վերցնենք հենց վերջինը՝ սիրային հարաբերությունը,
մի փոքրիկ անախորժություն, անհեթեթ պատմություն, նեղանում են իրարից գնում տուն ու մեկը մյուսի ինադու չի զանգում, չի խոսում, նա ասում է թող նա զանգի, մյուսնել իր հերթին թող նա զանգի. Չմտածելով որ կարող են շատ բան կորցնել... :fool

Ինչ հոգեբանություն է սա ?
Պատճառն ինչն է ? Հպարտությունը ?
Ով պեք է կատարի առաջի քայլը ? դուրս գալու այդ վիճակից.
Ձեր կյանքում շատե հանդիպում այս երևույթը ? Մի գուցե դա ունեցել է վատ հետևանքներ,խորհուրդ տվեք կարդացողին,կարող է օգնեք.

Եկեք խոսենք սրա մասին.

electrical_storm
13.01.2007, 20:03
..հմմ....գիտես... իմ մոտ հիմա կարծես նման վիճակ էր....
բայց կարդացի քո գրածները.....
...ես կզանգեմ հիմա նրան..ու կասեմ, որ սիրում եմ.....

emo
13.01.2007, 21:27
..հմմ....գիտես... իմ մոտ հիմա կարծես նման վիճակ էր....
բայց կարդացի քո գրածները.....
...ես կզանգեմ հիմա նրան..ու կասեմ, որ սիրում եմ.....
Ճիշտ էլ կանես:)

John
13.01.2007, 23:25
եթե զգում ես, որ կինը (աղջիկը) մեղավոր է քո առաջ՝ ներողություն խնդրիր նրանից…
շատ աղջիկներ էս խոսքերը չեն լսել, բայց ոնց որ լսած լինեն… հաճախ եմ աղջիկներից լսել էս կարգի արտահայտություններ. «ի՞նչ անեմ, որ ես եմ մեղավոր՝ սպանեն ես 1-ինը չեմ զանգի»… ինչ հիմար տրամաբանություն… սերը այնպիսի բան է, որտեղ չկա որևէ օրինաչափություն և ոչ մի օրենք, այսինքն՝ ինքնասիրությունը երբեմն պետք է մի կողմ դնել, եթե խոսքը վերաբերում է սիրած էակի հետ հարաբերությունները շարունակել-չշարունակելուն, իսկ «ինադ անելը» ամենահիմար բաներից մեկն է: Ի դեպ էդ երևույթը բնորոշ է սիրահարվածներին…

PoeT
14.01.2007, 00:09
Միշտ առաջին քայլն անելն էլ մի բան չի։ ԵՐԵՍ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԿԵԽՏԵՐԸ

Մարիաննա
14.01.2007, 03:25
ինքնասիրությունը երբեմն պետք է մի կողմ դնել,
Ոչ, ինքնասիրությունը երբեք պետք չէ մեկ կողմ դնել, ցանկացած պարագայում:
Կարծում եմ ով մեղավոր է նա էլ առաջին քայլը պետք է անի, իհարկե, սա դեռահասների մոտ, իսկ ավելի ծանրակշիռ դատողություն և հասուն տարիք ունեցող մարդկանց մոտ հիմնականում ինադի խնդիր չի առաջանում, նրանք հենց վիճելու ընթացքում էլ պարզում են ո՞վ է մեղավոր և ո՞վ ոչ;

emo
14.01.2007, 13:21
եթե զգում ես, որ կինը (աղջիկը) մեղավոր է քո առաջ՝ ներողություն խնդրիր նրանից…

Լավ քայլ ես առաջարկում: Բայց
Ես կասեի պետք չի տարբերություն դնել տղան է մեղավոր թե աղջիկը,եթե անախորժություն է լինում ձեր մեջ, ներողություն խնդրիր նրանից. եթե նա հասկացող է ու սիրում է քեզ,կմտածի իր սխալի մասին ու ինքնել ներողություն կխնդրի,այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի.
Իսկ եթե նա հասկացող չէ, այդ դեպքպում կլինի Poet ի ասածը՝

Միշտ առաջին քայլն անելն էլ մի բան չի։ ԵՐԵՍ ԵՆ ԱՌՆՈՒՄ...
Դու նկատի ունես տղաներն են երես առնում, ոչ միայն,աղջիկներն էլ են այդպես,երևի մարդու էություն է:

ինքնասիրությունը երբեմն պետք է մի կողմ դնել, եթե խոսքը վերաբերում է սիրած էակի հետ հարաբերությունները շարունակել-չշարունակելուն

Հա,բայց երբեմն,այն դեպքում,երբ զգում ես որ ընկերտ խնդիր ունի այդ ինադ անել երևույթի հետ: Այս դեպքպում կարելի է մի կողմ դնել ինքնասիրությունը,որպեսզի միասին հաղթահարեք:

Կարծում եմ ով մեղավոր է նա էլ առաջին քայլը պետք է անի, իհարկե, սա դեռահասների մոտ
Հեշտ է ասված.
Կամ եթե նա է սխալ արել և ես զգում եմ,որ նա չի կարողանում ասել և այլն,
ինչ անեմ ? լռեմ ? սպասեմ ամեն ինչ փչանա ?
Չէ երևի այդ դեպքում էլ ես անեմ առաջին քայլը,փորձելով անել ամեն ինչ,որ նա էլ ազատվի այդ ինադ անել երևույթից:

Իմ կարծիքով աղջիկները միշտ սպասում են առաջին քալը տղայից :think

Մանե
14.01.2007, 13:39
Լավ քայլ ես առաջարկում: Բայց
Ես կասեի պետք չի տարբերություն դնել տղան է մեղավոր թե աղջիկը,եթե անախորժություն է լինում ձեր մեջ, ներողություն խնդրիր նրանից. եթե նա հասկացող է ու սիրում է քեզ,կմտածի իր սխալի մասին ու ինքնել ներողություն կխնդրի,այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի.
Դու նկատի ունես տղաներն են երես առնում, ոչ միայն,աղջիկներն էլ են այդպես,երևի մարդու էություն է:
Հեշտ է ասված.
Չէ երևի այդ դեպքում էլ ես անեմ առաջին քայլը,փորձելով անել ամեն ինչ,որ նա էլ ազատվի այդ ինադ անել երևույթից:
Իմ կարծիքով աղջիկները միշտ սպասում են առաջին քալը տղայից :think
Համաձայն եմ.Ինձ թվում ա ավելի շատ ինադ են անում տղաները,քան աղջիկները.
Իսկ եթե ինչ- որ մեկը սխալ ա ու չի էլ պատրաստվում ներողություն խնդրել,ապա դա հայերի լեզվով ասած «թանկացնել» ա.
Ճիշտն ասած երբեք չեմ հասկացել և երևի թե չեմ հասկանա թե ինչ ա նշանակում ՝

Կամ եթե նա է սխալ արել և ես զգում եմ,որ նա չի կարողանում ասել և այլն,
ինչ անեմ ? լռեմ ?
Եթե սխալ ես,ապա պարտավոր ես սխալդ ընդունել և ներողություն խնդրել,որքան էլ դա ծանր լինի քո համար.

սպասեմ ամեն ինչ փչանա ?
Չես կարծում որ եթե նա քեզ իրոք սիրում է,ապա նա պետք է մտածի այդ մասին

emo
14.01.2007, 13:54
Չես կարծում որ եթե նա քեզ իրոք սիրում է,ապա նա պետք է մտածի այդ մասին
Համաձայն եմ, այո պետք է մտածի.
Բայց կա մի երևույթ,որը ինչպես դու ասացիր չես հասկանում

Ճիշտն ասած երբեք չեմ հասկացել և երևի թե չեմ հասկանա թե ինչ ա նշանակում ՝

emo-ի խոսքերից
Կամ եթե նա է սխալ արել և ես զգում եմ,որ նա չի կարողանում ասել և այլն,
ինչ անեմ ? լռեմ ?

Եթե սխալ ես,ապա պարտավոր ես սխալդ ընդունել և ներողություն խնդրել,որքան էլ դա ծանր լինի քո համար.

և ավելի լավ ,որ չես հասկանում,չգիտեմ դրան ինչ ասեմ,երևի բնավորության մի գիծ կամ մի ուժ որը չի թողում քեզ քո սխալը ընդունելու.(իմ մոտ այդպես չի,բայց շատեմ տեսել ու լսել նման բան)
John էլ ասաց.

հաճախ եմ աղջիկներից լսել էս կարգի արտահայտություններ. «ի՞նչ անեմ, որ ես եմ մեղավոր՝ սպանեն ես 1-ինը չեմ զանգի»

electrical_storm
14.01.2007, 16:33
ուրեմն...ժողովո'ւրդ, աղջիկների հետ վեճի բռնվելը,ինադ ընկնելը իմ կարծիքով անիմաստ ու անօգուտ բանա: Պետքա ճիշտ մարկետինգային քաղաքականություն վարել: Մենք` տղաներս տրամաբանորեն ենք մտածում, իսկ աղջիկները` ոչ: Դրա համար մենք մեր տրամաբանությամբ նրանց հետ վեճում կամ չենք հաղթի, կամ էլ կհաղթենք, բայց կկորցնենք նրանց...ոշիմ, լավ չի լինի:
Պետքա մի քիչ ուրիշ ձևով մոտենալ ու ինադ/բան չընկնել, այլ հանգիստ ձևերով ամեն ինչ քո ուզածով անել:Այո', քո ուզածով, որտև աղջիկները չգիտեն ինչ են ուզում, պետքա նրանց համոզել, որ քո ուզածնա ամենալավը, ու որ նրանց էլ թվա, թե իրանք էլ են էտ ուզում:
Բաց ճակատով պետք չի աղջիկների դեմ գնալ:
Լինումա նաև, որ անկապ բան են անում, ու չեն զգում, իրանց արածի անկապությունը, պետքա պարզապես "тонкий" ձևերով, "намек"ներով հասկացնես, ու հասկանում, խելոքանում են..լոլ......

պ.ս.շաաաատ եմ սիրում աղջիկներին...բայց նրանցից մեկին ավելի շատ, քան մյուսներին:):

StrangeLittleGirl
14.01.2007, 19:23
Եթե ես որևէ մեկի հետ վիճած եմ լինում ու եթե ես այդ մարդուն շատ եմ սիրում՝ անկախ նրանից, թե ով է, հաշտության առաջին քայլը սովորաբար ես եմ անում՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր: Այստեղ ինքնասիրությունը մի կողմ դնելու հարց չկա: Հակառակը, այդ քայլով դու մեծանում ես, բարձրանում: Էլ չեմ ասում, որ խիղճդ է հանգիստ լինում:
Սա որպես մասնավոր դեպք գրեցի: Բայց ընդհանրապես ես սիրում եմ «ինադ անել», հիմնականում մանր-մունր հարցերում: Գիտեմ, որ լավ չէ, բայց այդ բացասական գիծս դեռ չեմ կարողացել հաղթահարել:

electrical_storm
14.01.2007, 19:49
ինձ թվումա, որ դա նաև կախվածա նրանից, թե ինչքան ես սիրում, ու ինչքան արի ՆԱ քո համար:Քցում-բռնում ես քո մեջ, ու, եթե игра стоит свечь, բանի տեղ չես դնում անկապ բաների, ինադ չես ընկնում...

համ էլ, մի բան էլ կաա... աղջիկները սկզբից իրանց թանկ են պահում... պետք չի էտ ժամանակ ինադ-բան ընկնել...պետքա դիմանալ..այ, մի քիչ հետո, երբ իրանք էլ սիրահարվում են..այ էտ ժամանակ.....էտ բոլ;որ սկզբի իրանց արարքների տեղը կարաս հանես, ու մի բան էլ ավել....լոլ,..,..

StrangeLittleGirl
14.01.2007, 19:53
Եթե ես որևէ մեկի հետ վիճած եմ լինում ու եթե ես այդ մարդուն շատ եմ սիրում՝ անկախ նրանից, թե ով է, հաշտության առաջին քայլը սովորաբար ես եմ անում՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր: Այստեղ ինքնասիրությունը մի կողմ դնելու հարց չկա: Հակառակը, այդ քայլով դու մեծանում ես, բարձրանում: Էլ չեմ ասում, որ խիղճդ է հանգիստ լինում:
Հ.Գ. երևի գրածս սխալ հասկացվեց: Ես նկատի ունեի ցանկացած հարաբերություններում. թե՛ սիրային, թե՛, ընկերական, թե՛ ընտանեկան:

Lionne_en_Chasse
14.01.2007, 22:34
<Ինադ անել>
Ինչ հոգեբանություն է սա ?
Պատճառն ինչն է ? Հպարտությունը ?
Ով պեք է կատարի առաջի քայլը ? դուրս գալու այդ վիճակից.
Ձեր կյանքում շատե հանդիպում այս երևույթը ? Մի գուցե դա ունեցել է վատ հետևանքներ,խորհուրդ տվեք կարդացողին,կարող է օգնեք.

Եկեք խոսենք սրա մասին.

Պաճառը ինքասիրությունն է, հպարտությունը և հաղթողի հոգեբանությունը : Երբ առաջին քայլը դու չես անում, անգամ եթե մեղքը քոնն է, քո ինքանսիրությունը շոյվում է, դու քեզ էլ ավելի կարևոր ու սիրված ես զգում: Կապ չունի դա կլինեն սիրային, ընկերական, պաշտոնական ... հարաբարություններում:
Ո՞վ պետք է կատարի առաջին քայլը... ով կկարողանա հաղթահարել իր ԵՍաՍԻՐՈՒԹՅԱՆ այդ դրսևորումը, ում սթափ դատողությունը կհաղթի կույր զգացմունքներին... Իսկ ինադի հետևանքները միշտ էլ վատն են եղել, հենց առաջինը ինադ անողի համար, քանի որ նրա ներքինում պայքար է գնում առաջին քայլն անլու արգելքի ու ցանկության միջև:

Angelina
15.01.2007, 11:05
Ասեմ, որ շատ վատ է ինադ անելը: Մենք բոլորս էլ երբեմն անում ենք՝ գիտակցելով, որ լավ բան չենք անում, բայց դե ստացվում է, ինչ արած: :think

Է Ն Ց Ո
15.01.2007, 11:14
:hands ՈՎ ԻՆՉ ԱՆԻ ԻՐԱՆ ԿԱՆԻ

Արշակ
15.01.2007, 12:05
Ժամանակին հաճախ էի ինադ ընկնում։ Հետո հասկացա, որ ինադ ընկնելով՝ առաջին հերթին ես եմ տուժում. անում եմ մի բան, որը չէի ուզենա անել, կամ որը սխալ եմ համարում։ Այսինքն՝ հայտնվում եմ տխմարի կարգավիճակում։
Ու ընդհանրապես ինադ ընկնելուց միայն վատն է լինում։
Հետո զգացի, հասկացա, որ ինադ ընկնելու հակված մարդկանց շատ հեշտ է կառավարելն ու ուզածդ թելադրելը։ Ինադ էս գցում նենց, որ մարդը քո ինադու սկսում է ինչ-որ բան անել՝ չգիտակցելով, որ հենց էդ ինադու հակառակ արածն է քո ուզածը։

Էս ամեն ինչը գիտակցելուց հետո էլ երբևէ ինադ չեմ ընկնում։ :B
__________________
Պարզիր ճշմարտությունը, և այն քեզ ազատություն կտա

Ուլուանա
15.01.2007, 15:36
Ժամանակին հաճախ էի ինադ ընկնում։ Հետո հասկացա, որ ինադ ընկնելով՝ առաջին հերթին ես եմ տուժում. անում եմ մի բան, որը չէի ուզենա անել, կամ որը սխալ եմ համարում։ Այսինքն՝ հայտնվում եմ տխմարի կարգավիճակում։
Ու ընդհանրապես ինադ ընկնելուց միայն վատն է լինում։

Էս ամեն ինչը գիտակցելուց հետո էլ երբևէ ինադ չեմ ընկնում։ :B
Հետաքրքիր է, էդ երբվանի՞ց ես սկսել ինադ չընկնել։ :o :P Ժող, խոստովանեմ, որ Արշակը լա՜վ ինադ ընկնող է։ :D Համենայնդեպս, մինչև էս տարվա վերջին օրը ինքը դեռ ինադ ընկնող էր։ Թե դրանից հետո փոխվել է, չգիտեմ, որովհետև դրանից հետո ինադի վառ դրսևորումներ չեն տպավորվել մեջս։ :D

Համաձայն եմ, որ ինադ անելը կամ ընկնելը շատ բացասական երևույթ է, դրա պատճառները Arm_Lionne-ը շատ լավ նշեց, ավելացնելու բան համարյա չունեմ։ Ես ինքս էլ եմ, ցավոք, երբեմն ինադ ընկնում, բայց ընդհանրապես գիտակցում եմ, որ վատ սովորություն է, որից անպայման պետք է ազատվել։ :think Բայց ինձ մոտ ինադ ընկնելը ոչ մի կապ չունի առաջին քայլն անելու կամ չանելու հետ։ Առաջին քայլն անելու հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, միշտ էլ արել եմ, եթե անհրաժեշտ է եղել։ Առօրեական մանր-մունր հարցերում երբեմն ինադ եմ ընկնում ու դիտմամբ հակառակ բան անում՝ դիմացին «տեղը դնելու» համար։ :oy Բայց լուրջ ու վճռորոշ պահերին, համենայնդեպս, մինչև հիմա միշտ էլ կարողացել եմ ինձ զսպել այդ առումով։ :)

Արշակ
15.01.2007, 15:57
Հետաքրքիր է, էդ երբվանի՞ց ես սկսել ինադ չընկնել։ :o :P Ժող, խոստովանեմ, որ Արշակը լա՜վ ինադ ընկնող է։ :D Համենայնդեպս, մինչև էս տարվա վերջին օրը ինքը դեռ ինադ ընկնող էր։ Թե դրանից հետո փոխվել է, չգիտեմ, որովհետև դրանից հետո ինադի վառ դրսևորումներ չեն տպավորվել մեջս։ :D
Ես սպասում էի էս գրառմանդ։ :P
Ուլուանա, տենց էլ չես հասկանում, որ էն դեպքերը, որ կարծում ես, թե ես ինադ ընկնելուց եմ ինչ-որ բան անում, ես լրիվ ուրիշ պատճառներ եմ ունենում։ :P

Գոռ Ջան - Հայ
15.01.2007, 20:51
Ինձ թվումա բնական ռեֆլեքսա:D
Էդ նույն «պռինցիպնա» համարյա
Ինչ որ տեղ ինքնահաստատման միջոցա, ինչ որ չափով բնազդ, ինչ որ չափով սեփական առավելությունների ընդգծման միջոց, երբեմն ուղղակի հիմար սովորություն::)
Պարազիտիկ երևույթա, դրա հետևանքով լավ բաներ հազվադեպ են լինում:)

StrangeLittleGirl
16.01.2007, 01:09
Ժող, խոստովանեմ, որ Արշակը լա՜վ ինադ ընկնող է։
Ա՛ն, ես դեռ ոչ մի անգամ նման բան չեմ նկատել: Երևի նրանից է, որ ես Արշակից էլ ծանր դեպք եմ :think :D

Հետո զգացի, հասկացա, որ ինադ ընկնելու հակված մարդկանց շատ հեշտ է կառավարելն ու ուզածդ թելադրելը։ Ինադ էս գցում նենց, որ մարդը քո ինադու սկսում է ինչ-որ բան անել՝ չգիտակցելով, որ հենց էդ ինադու հակառակ արածն է քո ուզածը։
Մենակ չասես, թե ինձ էլ ես կառավարում և ուզածդ թելադրում :D

Նանե
20.02.2007, 17:06
Ժամանակին շատ էի ինադ անում, դա հիմնականում երբ ինձ չէին հասկանում, կամ ուզածիս չէի հասնում:angry

Cleopatra
20.02.2007, 21:22
Մեկ-մեկ պատահում է:oy

Ծով
08.08.2007, 17:35
լօլ..լրիվ ես եմ...Ո~նց եմ սիրում ինադ անել...:D
Շատ եմ տուժում էդ իմ թերությունից, բայց նրանք ովքեր ինձ լավ են ճանաչում, արդեն հասկացել են, որ էդ մեկ-մեկ մեխանիկորեն ա ստացվում...:P
Օրինակներ չբերեմ..միայն մի բան հաստատ կասեմ...Դիտավորյալ երբեք ոչ ոքի ցավ չեմ պատճառի...:ok
Իմ էդ անմեղ չարաճճիություններն ավելի շատ իմ դեմ են ուղղված լինում:ok:(
Հ.Գ.Է~խ...Ծո'վ, ոնց կծեծեի քեզ...:angry:D

Mari
09.08.2007, 16:11
Իմ ինադ անելը դրսևորվում է միայն ուսման մեջ. երբ դասախոսը միջանկյալ գրավորս ցածր է գնահատում,կամ նրա մոտ 5-ը միայն «հայկական տարբերակով» է հնարավոր ստանալ, «նրա ինադու» սկսում եմ ավելի շատ/մյուս առարկաների համեմատ/ կարդալ ու հաստատ քննությունն էլ բարձր եմ ստանում: Արդյունքում այդ ինադը ինձ ահագին գիտելիք է տալիս: Թե չէ մնացած դեպքերում ինչ ինադ անեմ, իզուր տեղը ներվերս եմ քայքայելու:) ու ինձ հարազատ մարդկանց իմ վերաբերմունքով ցավ պատճառելու, որի համար հետո միգուցե և զղջալու եմ:

Ծով
09.08.2007, 16:22

Ինձ թվում ա, որ ինադ անելը քիչ թե շատ իր մեջ բացասական երանգներ ա պարունակում...ինձ թվում ա նույնիսկ միայն բացասական, եթե նույնիսկ դրանից վտանգ չկա...
Ինչ արել ես, քեզ համար ես արել, դասատուիդ ի՞նչ...;)

Mari
10.08.2007, 11:00
Ինձ թվում ա, որ ինադ անելը քիչ թե շատ իր մեջ բացասական երանգներ ա պարունակում...ինձ թվում ա նույնիսկ միայն բացասական, եթե նույնիսկ դրանից վտանգ չկա...
Ինչ արել ես, քեզ համար ես արել, դասատուիդ ի՞նչ...;)

Ամեն երևույթ էլ իր մեջ բովանդակում է թե դրական, թե բացասական հատկանիշներ: Ուղղակի աշխատում եմ ամեն երևույթից հնարավորինս միայն դրականը վերցնել: Գիտեմ, որ ինձ համար եմ անում, դրա համար էլ գրել եմ «նրա ինադու» /չակերտներով/: Այդ «ինադը» ինձ համար յուրատեսակ խթան է: :)

Ծով
10.08.2007, 12:59

OK,Հարգանքներսսս:)

Vive L'Armenie
16.11.2007, 18:54
<Ինադ անել>

Ո՛նց չեմ սիրում, երբ ինադ են անում, զզվու՛մ եմ...:angry
Տեսնես դա ի՞նչ հոգեբանություն է :esim, եթե ինչ-որ պրոբլեմներ կամ հարցեր կան, որի պատճառով ինադ են անում, կարելի է չէ՞ նորմալ/մարդավարի խոսել, պարզել թե բանն ինչումն է...
ինադ անելուց ընենց ձև են բռնում, ոնց-որ... :angry հետո էլ գալիս, ներողություն են խնդրում, որ սխալվել են, ա՛յ մարդ, մի բան անելուց առաջ մտածի՛ր մի հատ :angry, ծանր ու թեթև արա ամեն ինչ, ամեն դետալ, անախորժությունների պատճառները, մի գուցե հե՛նց դու՛ ես մեղավոր, մի քիչ կարելի ա չէ՞ ուղեղին զոռ տալ, խորը մտածել...:angry

Ինձ հետ էլ պատահել են այդպիսի դեպքեր, բայց դե հասկացել են, որ լավ բան չեն անում :aha, ասել եմ դեմները և լավ է, որ չեն նեղացել :unsure, չեմ սիրում լսացնել..., բան ունեք ասելու մարդուն երես առ երես ասեք :angry, ի՞նչ եք ետևից խոսում, լսացնում, կամ էլ երբեմն կծում :angry

վայ, ոնց-որ շեղվեցի :8