PDA

Դիտել ողջ տարբերակը : Յուրայա Հիփ/Uriah Heep



Yellow Raven
07.08.2009, 15:53
ՈՒռաաաաաա:hands:hands:hands

Հոկտեմբերի 16-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ Uriah Heep խմբի համերգը:)

Շնորհավորում եմ բոլորիս, աստղերը հերթով ժամանում են Հայաստան:)

Մանրամասները շուտով vgs.am կայքում:)

Ռուֆուս
07.08.2009, 16:44
Ես իրենց շատ եմ սիրում, հավես խումբ են:

Ամբողջ դիսկոգրաֆիան ունեմ, ցանկացողների հետ կկիսվեմ :)

HardRock
07.08.2009, 17:18
ԱՅՅՅՅՅՅՅՅՅՈ, հրաշալիա, հիմիկվանից արդեն պետքա մտածել տոմսեր ձեռք բերելու մասին:

Freddie
07.08.2009, 19:48
Բա խի՞ Green Day-ը չի գալի։:cry Լավ դա մի կողմ։ Իսկ Uriah Heep-ը հարդ ռոք ա, թե նենց անգլիական, ինդի։ Ես լսած չկամ, եթե խնդրեմ չէիք ներկայացի իրանց:oy

Ռեդ
08.08.2009, 00:36
Ուրախ չեմ, չեմ սիրում իրանց :[

Ես լսած չկամ, եթե խնդրեմ չէիք ներկայացի իրանց :oy
http://en.wikipedia.org/wiki/Uriah_Heep_(band)

StrangeLittleGirl
08.08.2009, 01:44
Uriah Heep-ը շատ հեռու է իմ սիրած խմբերից լինելուց: Էնպես որ ձրի տոմս լինի, կգնամ: Չլինի, հեչ պետքս էլ չի: Էս Ջեթրոն չի, որ համերգի մասին իմանալու հենց հաջորդ օրը տոմսը գնեմ ու երկու ամիս շարունակ պինդ-պինդ պահեմ, որ չկորի:

Հայկօ
08.08.2009, 01:59
She came to me one morning,
One lonely sunday morning,
Her long hair flowing
In the midwinter wind.
I know not how she found me
For in darkness I was walking,
And destruction lay around me
From a fight I could not win...

:love:love:love

Ուլուանա
08.08.2009, 02:11
Շատ եմ սիրում Uriah Heep։ :love Ափսոս, հեռու եմ... :(

"July Morning", "Sympathy"... :love

Ձայնալար
09.08.2009, 13:25
Ես մենակ Ջուլայ մորնինգն եմ լսել ու էլի մի երգ անունը չեմ հիշում: Ամեն դեպքում արժի գնալ, կայֆ :love

total_abandon
09.08.2009, 22:04
Ես էլ նենց ասոբի չեմ սիրում բայց դե hard rock-ի աստղեր էն , ոնց կարելի ա չգնալ, էդ առնվազն հանցագործություն կլինի.... տենց հին, հանրահայտ խումբ, անպայման գնալու եմ..:ok

Արտիստ
09.08.2009, 22:36
խումբ, անպայման գնալու եմ..:ok

Տոկիո Հոթել-նելա հանրահայտ խումբ:
Այդպես էլ չհասկացա` չեմ լսում, չեմ սիրում, բայց կգնամ տարբերակները:

Ինքս չեմ լսել երբեք, մենակ անունը, գնամ ինչ անեմ?
Կամ որ ասում են վերցրա երկու հատ երգ լսի հերիքա ետ:D

Norton
10.08.2009, 00:34
Երկու երգ լսեցի , դուրս չեկան:

Yellow Raven
10.08.2009, 12:06
Ինքս չեմ լսել երբեք, մենակ անունը, գնամ ինչ անեմ?


Գնա տեղում լսի:)

Ռուֆուս
17.10.2009, 01:58
Յուրայա Հիփը անգլիական ռոք, հեվի մեթալ խումբ է, ով մեծ ճանաչում է ձեռք բերել 70ականներին: Երեկ երեկոյան տեղի ունեցավ Յուրայա Հիփի համերգը Երևանում: Ներկա գտնվողներին խնդրում եմ կիսվել տպավորություններով:

Համերգը շատ լավն էր, բայց Ջեթրո Թալի համերգին չէր հասնի: Մի տեսակ կարճ տևեց, անծանոթ երգերը շատ էին (ես հիմնականում իրենց վաղ շրջանի գործերին եմ ծանոթ) մեկ մեկ էն տպավորությունն էր, որ սխալ համերգ էի եկել :)) Դահլիճն էլ շատ քնած էր, չնայած համերգի վերջերում արդեն արթնացավ ու սկսեց հավեսին տժժալ: ;)

Կատարումները շատ լավն էին, լավ տժժցնում էին, Բեռնի Շոուն դահլիճի հետ էր աշխատում, քնածներին արթնացնում :} Sympathy-ի ժամանակ բոլորը ոտքի էին կանգնել ու պարում էին, իսկ Lady In Black-ի ժամանակ դահլիճը իրենցից լավ էր երգում.... :D

Լավն էր, արժեր գնալ :)

Արշակ
17.10.2009, 09:00
Ջեթրո Թալի համերգի հետ համեմատության առումով՝ կակռազ հակառակը՝ էն վիճակին, որ դահլիճին հասցրեց Ջեթրո Թալը համերգի վերջում, Յուրայա Հիփի համերգին արդեն առաջին մի քանի երգից հետո էր։ :jagi

Համերգը լավն էր, բայց իսկականից կարճ տևեց (մոտ 1ժ, 40ր). ես մտածում էի էս առաջին մասն էր, հեսա երկրորդ մասը կսկսվի, էն էլ հարվածայինների նվագողը իրա փայտիկները շպրտեց հանդիսատեսին ու գնացին։ :)) Ինչպես ասում են՝ լավ բանը քիչ ա լինում…Է՜հ:(

Yellow Raven
17.10.2009, 11:25
Uriah Heep-ի երաժշտությունը ահավոր զգացմունքայինա, երգերը հիմնականում չեն հոգնացնում, ինչը ահագին պլյուսա:)

Ափսոս, երեկվա համերգին հանգամանքների բերումով չկարողացա ներկա գտնվել:(

Ներսես_AM
17.10.2009, 11:36
Համերգը սկսվեց մի հատ անկապ ապուշ երգով, անկապ ղժղժում ու շուխուր էին անում: հաջորդ երկու երգերը ոչինչ: Հետո նենց տաղտուկ սկսվեց, անկապ շուխուր ու ղժ, չէին թողնում մարդ հանգիստ քնի: տենց համերգի կեսը անցավ երևի: :[

Այ հենց Ջուլայ Մորնինգից հետո սկսվեց նորմալ համերգ, ամենավերջին երգը լրիվ կայֆ էր արդեն :love

Sandarameth
17.10.2009, 12:32
հոյակապ համերգ էր..բերետավորները զզվցրին..մնացացը շատ լավ էր

AniwaR
17.10.2009, 18:08
Համերգն ընտիր անցավ: Մի ծիծաղելի միջադեպ էլ ինձ հետ եղավ. Բեռնին որ ամենասկզբում հելավ ու հանդիսատեսին ողջունեց (ես վերևում էի ու վերջին շարքերում), էդ պահին ես էլ տեղիցս թռա, ընենց յահաաա՜, ծափահարելով և այլն, մեկ էլ հետևից 2 հատ ժամանակից շուտ ծերացած բիձեք՝ թե նստի, մենք էլ տեսնենք: Բլյա:8 Տենց առաջին 2 երգը մի կերպ դիմացա, ու հետո արդեն 2-րդ հարկում աստիճանների վրա կանգնած գմբցնում էինք մինչև վերջ: :jagiԻնձ մենակ մի անծանոթ երգ կար, դա էլ ենթադրում եմ լրիվ նոր երգ էր. 40-ամյակի առթիվ թողարկված ՍԴ-ի վրա իրենց բոլոր ժամանակների հիթերն են ու 3 թե 4 նոր երգ, կարծում եմ հենց դրանցից էր ու դուրս շատ եկավ: Բայց իրենց նոր երգերից ահագին երգեցին. Wake the Sleeper (2008) ալբոմից (հըլը վերնագրին ինչ համապատասխան էր համերգին:)) ) - Shadow:love, Wake the Sleeper, Angels Walk With You, բայց հին երգերից էլ են լիքը կատարել:


Համերգը սկսվեց մի հատ անկապ ապուշ երգով, անկապ ղժղժում ու շուխուր էին անում:

Bird of Prey-ի ինչպիսի որակում (ինչքան հիշում եմ, հենց դրանով սկսեցին): Ի միջի այլոց, իսկական Յուրայահ Հիփի ոգին ու առանձնահատկություններն արտահայտող ստեղծագործություն է:

Հանդիսատեսը շատ ակտիվ էր, էն աստիճանի, որ July Morning-ի ժամանակ սկսեցի ստիպված բղավում էի, թե թողեք լսենք վաաաաաայ:angry : Ի միջի այլոց, համոզվեցի, որ հայերը հեչ սլուխ չունեն, էդ ծափերով *ա*մեջ արին երգը:

Lady in Black-ից չհիասթափվեցի, որովհետև գիտեի, որ առանց Հենսլիի... բեհ... Մի խոսքով Բեռնիի համար չէր էդ երգը:

Ես համ շատ ուրախ եմ, համ էլ շատ տխուր: Մի տեսակ սպասելիքներս չարդարացան, ես ավելին էի սպասում, ձայնի որակն էլ այդքան լավ չէր, ակուստիկա չկար կարգին, առաջին շարք գահավիժելու իրական վտանգից էդ աստիճանների վրա կարգին թռվռալ չէր լինում::( Ու իհարկե կարճ տևեց: Էս անգամ նախօրոք Wake the Sleeper-ը պատրաստել էի ստորագրության տալու համար, էն էլ չհաջողվեց. ստիպված ես ստորագրեցի տուն գնալու ճանապարհին. ի՞նչ պակաս հիփական աստղ եմ :)) Բայց, ընդհանուր առմամբ, երջանիկ եմ, որ ներկա էի համերգին: Հուսով եմ` էլի կգան::love

aerosmith
17.10.2009, 20:13
սպանող համերգ..... ուրիշ խոսքեր չեմ գտնում որ ասեմ։
Դե ինչ անհամբեր արդեն կարելի ա սպասել դիփ փարփլ ին;

ահա մի քանի նկարներ էլ
http://rapidshare.com/files/294268864/New_folder.rar.html

REAL_ist
17.10.2009, 23:03
July Morning-ը կլասիկ ռոկի գլուխգործոցներից մեկնա, մենակ ետ երգի համար արժի հարգել էս խմբին:

AniwaR
17.10.2009, 23:25
July Morning-ը կլասիկ ռոկի գլուխգործոցներից մեկնա, մենակ ետ երգի համար արժի հարգել էս խմբին:

Ի միջի այլոց, ինքն էլ է «արհեստական» երգ::) Այն չի ստեղծվել հատուկ որպես «Ջուլայ Մորնին»՝ մի ամբողջական ստեղծագործություն, այլ ունեցել են մի քանի առանձին երաժշտական հատվածներ, ավելի կոնկրետ՝ 3 հատված (երգեհոնային ինտրոն, «լա-լա-լա»-ն ու verse-երը (էն որ կրկներգը չի էլի:Պ)): Քեն Հենսլին ու Դեյվիդ Բայրոնը, տեսնելով, որ դրանք իրար հետ «բռնում են», կարկատել են, դարձրել 1 երգ::) Բա, հեչ ռոմանտիկ չի, բայց գլուխգործոցները մեկ-մեկ այսպես էլ են ծնվում:;)

REAL_ist
17.10.2009, 23:55
Ես իմ մոտ ետ կարկատածը քանդելեմ:)) սկզբից ու վերջից կտրել եմ, մի քիչ հոգնացնողա քո ասած երգահոնային մասը:

AniwaR
18.10.2009, 00:20
Ես իմ մոտ ետ կարկատածը քանդելեմ:)) սկզբից ու վերջից կտրել եմ, մի քիչ հոգնացնողա քո ասած երգահոնային մասը:

:) Ախր հիմնականում հենց էդ ծանր երգեհոնային հատվածներն էին, որ Յուրայահ Հիփին տարբերում էին իրենց ժամանակի այլ խմբերից: Առնվազն դրանք մի շատ կարևոր նորարություն էին, որ հարդ ռոքի պապաների շարքում ամրագրեցին իրենց անունը: Եթե դրանք կամ Ներսեսի բնորոշած «անկապ խժժոցները» չես սիրում, իսկ իմ բնորոշած՝ անկրկնելի վոկալային իմպրովիզացիաները (տերմինոլոգիայից ես էլ ուժեղ չեմ:(:beee), ապա Յուրայահ Հիփի սիրահար կոչվել չես կարող::esim

REAL_ist
18.10.2009, 00:51
:) Եթե երգը լսեմ մի անգամ միանշանակ ամբողջական տարբերակը կլսեմ, ու գնահատում եմ երգը ամբողջությամբ: Այլ բանա երբ "լռվում" ես մի կամ մի քանի երգի վրա, տեղ արդեն ձանձրացնումա:
Ես լավ երաժշտության սիրահար եմ, ոչ թե ինչ որ խմբի:)

Sagittarius
18.10.2009, 20:56
:)
Ես լավ երաժշտության սիրահար եմ, ոչ թե ինչ որ խմբի:)

Համաձայն եմ,, երաժշտությունը էն ոլորտն է,, որ ոչ ոք մեզ չի կարող սովորացնել, թե ինչպես սիրենք,, ամեն մեկը իրա ձևով ա սիրում,, ու տեղ ճիշտ ու սխալ չկա, պարտադիր չի որ բոլորը երգը ընկալեն այնպես ինչպես կատարողնե է ընկալում,,,
նույն էլ գրականության մեջ ա,, նեռվերս ոնց էր քայքայվում երբ դասատուները սկսում էին բանաստեղծություն վերլուծել,, ու ասում էին թե այս ինչ հատվածը ոնց ա մեկնաբանվում,,,, ամեն մարդ ոտարբեր ձև ա մեկնաբանում,, կարևորը որ իրոք հոգուց բխի....

AniwaR
18.10.2009, 21:18
Էէհ, իմ ասածը չեք ուզում հասկանալ, ու ամեն մեկը ինչից նեղացած է, հեսա կսկսի դրանից բողոքել: Ես ասում եմ՝ Յուրայահ Հիփի սիրահար լինել չես կարող (ի միջի այլոց դրանով նկատի ունեմ նրանց երաժշտության, թե չէ ես էլ պակաս ճաշակով չեմ, որ ինձանից 40 տարի մեծ պապիներին սիրահարվեմ), որովհետև իրենց երաժշտությունն է հենց այդպիսին, դա նրանց երաժշտության բնորոշ ու տարբերակիչ հատկանիշն է, որոնք եթե կտրես, դեն գցես, տակը կմնա այն, ինչ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել, որին էլ դուք կարող եք անվանել «լավ երաժշտություն» ու լինել դրա սիրահարը: Դա նույնն է, եթե պնդուկով պաղպաղակի միջից բոլոր պնդուկները հանես, միայն պաղպաղակն ուտես ու ասես՝ գիտե՞ս, այս պնդուկով պաղպաղակն ինձ շատ դուր եկավ: :esim

REAL_ist
18.10.2009, 22:26
Յուրայահ Հիփի սիրահար լինել չես կարողԵս էլ եմ ասում, որ սիրահար չեմ;) Ուղղակի նշել եմ, որ տվյալ կատարումը ռոկի գլուխգործոցներիցա, ու ինձ հատկապես դուրա գալիս կատարման հենց վոկալային մասը, ոչ թե երգահոնային, քանի որ "հանգիստ ռոկի" սիրահար եմ, էսքան բան:)

HardRock
19.10.2009, 17:57
Ինձ համերգը շատ դուր եկավ, մենակ ափսոս մի քիչ քիչ տեվեց: Uriah Heep շատ չեմ լսել բայց մի երգ կար որին սպասում էի, բայց տենց էլ չերգվեց, դա COME BACK TO ME բալլադն է:

AniwaR
19.10.2009, 18:11
Ես էլ Free Me երգին էի սպասում, մեկ էլ հաստատ գիտեի, որ չեն երգի (կորած-մոլորած երգ ա), բայց Heep-ից իմ ամենասիրած երգերից մեկը Words in the distance-ն է (էս իմ ռաբիԶ ճաշակի մոմենտն ա էլի` գլամոտ երևույթները:B): Բայց հըլը լսեք... Վա՞տն է::(


http://www.youtube.com/watch?v=jsypl_nlW50

Ռուֆուս
19.10.2009, 19:28
Իսկ ՅՀ-ի իմ ամենասիրած երգերից մեկը Dream On-ն է Sea Of Light ալբոմից: Շատ սիրուն երգ է :love


http://www.youtube.com/watch?v=5SlqSPLEMo0

AniwaR
19.10.2009, 20:05
Իսկ ՅՀ-ի իմ ամենասիրած երգերից մեկը Dream On-ն է Sea Of Light ալբոմից: Շատ սիրուն երգ է

Հեհ, ոնց երևում է՝ Sea of Light-ը մեր ֆորումում բավական մեծ ժողովրդականություն է վայելում::)

AniwaR
19.10.2009, 20:10
Ինչքան հիշում եմ, համերգին դրանից Time of Revelation-ը կատարեցին::8 Հա, հաստատ::think

Ուլուանա
19.10.2009, 20:13
Ես էլ Free Me երգին էի սպասում, մեկ էլ հաստատ գիտեի, որ չեն երգի (կորած-մոլորած երգ ա)...
:o "Free me"–ն բոլորովին էլ կորած–մոլորած երգ չի, իրենց հիթերից ա։ Ես էլ եմ շատ սիրում։ :love

Ուլուանա
19.10.2009, 20:18
Իսկ ՅՀ-ի իմ ամենասիրած երգերից մեկը Dream On-ն է Sea Of Light ալբոմից: Շատ սիրուն երգ է :love
Չէի լսել էս երգը, լավն ա իրոք։ :)

AniwaR
19.10.2009, 20:22
:o "Free me"–ն բոլորովին էլ կորած–մոլորած երգ չի, իրենց հիթերից ա։ Ես էլ եմ շատ սիրում։ :love

Ես Free Me-ն նկատի չունեի, այլ Words in the Distance-ը::)

Ուլուանա
19.10.2009, 20:26
Ես Free Me-ն նկատի չունեի, այլ Words in the Distance-ը::)
Հա՜, լավ, պարզ ա, կներես։ :oy Թե չէ մի տեսակ հավատս էլ չէր գալիս, որ տենց բան կարող էիր գրած լինել։ :))

Smokie
17.03.2011, 20:43
Last.fm-ն ասում է, որ ակումբցիներից քչերը չեն, որ Uriah heep են լսում::))

Եկեք խոսենք այս խմբի մասին::)

Ես առաջին անգամ Uriah heep լսել եմ 2004 կամ 2005 թվին, դիսկով մի համերգ եմ նայեցի եւ այն ինձ շատ դուր եկավ այն ժամանակ, դրանից հետո հետաքրքրվեցի այս խմբով: Ժամանակի ընթացքում դադարեցի լսելը, բայց... սերը դեռ մնացել է, դեռ էլի մեկ-մեկ լսելու, կամ այդ համերգը նայելու ցանկություն կարող ա առաջանալ մոտս::)

Smokie
17.03.2011, 21:00
Հատվածներ նշածս համերգից::roll

Come back to me:cry

http://www.youtube.com/watch?v=xrObcJyXNMM
2 երգ Ian Andersonի հետ, իսկ այդ երգերից հետո գալիս է այն երգը, որով սկսվել է համերգը::)

http://www.youtube.com/watch?v=6g4PyBb4YHM
The golden palace (Can we give ourselves like a mother to her child:love)

http://www.youtube.com/watch?v=kHaSS5Y8Nvs
Cross that line

http://www.youtube.com/watch?v=eAGM2GhM6aQ
Lady in black

Պոպուրի

http://www.youtube.com/watch?v=wPFTGpPITFU

Յութուբում այսքանը գտա:

Smokie
17.03.2011, 21:26
Վայ այս թեման արդեն կա՞ր:oy

Շատ եմ սիրում «Wonderworld»-ը::love

http://www.youtube.com/watch?v=lhZo3poqOUQ

Դեռ էլի մի քանի երգեր կդնեմ այս թեմայում::)

Tar
01.08.2011, 19:18
Uriah Heep լեգենդար բրիտանական ռոք խումբը թողարկելու է 'Live in Armenia' սկավառակը, տեղեկացնում է roadrunnerrecords.com կայքը։

Խմբի անդամները հայտնել են , որ երբ ստացել են Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը, միանգամից ընդունել են այն։ Համաձայնություն է եղել հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի հետ նկարահանել համերգը։

«Դա մեզ համար եզակի էր, քանի որ առաջինն էր և հրաշալի էր այն փաստը, որ մեր երաժշտությունն այդքան շատ մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար», ասել է երաժիշտ Միք Բոքսը։

«Ավելի լավ լինել չէր կարող։ Կային որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն զգացողությունները հաղթեցին և եթե հարցնեն, ապա մենք կրկին կցանկանանք գնալ և նվագել այնտեղ», – եզրափակել է երաժիշտը։

Tert.am

'Live in Armenia'-ն թողարկվելու է 2 CD-ով և 1 DVD-ով:
Երգերը սրանք են.

CD1:

01. Wake The Sleeper
02. Overload
03. Tears Of The World
04. Stealin'
05. Book Of Lies
06. Gypsy
07. Look At Yourself
08. What Kind Of God
09. Angels Walk With You
10. Shadow

CD2:

01. July Morning
02. Easy Livin'
03. Sunrise
04. Sympathy
05. Lady In Black

DVD:

01. Wake the Sleeper
02. Overload
03. Tears Of The World
04. Stealin'
05. Book Of Lies
06. Gypsy
07. Look At Yourself
08. What Kind of God
09. Angels Walk With You
10. Shadow
11. July Morning
12. Easy Livin'
13. Sunrise
14. Sympathy
15. Lady In Black


http://www.youtube.com/watch?v=Ynz8GlxDiOg

Smokie
07.06.2013, 19:40
Վաա՜յ, խմբի բասիստ Trevor Bolder-ը էս տարի՝ մայիսի 21-ին մահացել ա:(:cry
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Trevor-Bolder_Milan.jpg/300px-Trevor-Bolder_Milan.jpg

http://www.forbassplayersonly.com/PhotosAndImages/Interviewees/Bolder-2.jpg

Smokie
27.02.2014, 11:02
Էս քանի օրվա նոստալգիան իրանը արեց:hands Հզո՜ր են էէ՜, հրա՜շք են:

Վախտին, երբ փորձում էի իրանց ալբոմներով վայելել, էդ աստիճանի չէր դզում, տեղ-տեղ ղժղժոցները չէին գրավում, համ էլ սկզբնական տպավորությունս «Acoustically Driven» ալբոմն ա եղել, երբ խմբի անձնակազմը էլ հինը չէր, ոչ Ken Hensley-ն էր խմբում, ոչ David Byron-ը կար: Ժամանակները փոխվել են հիմա:hands Երեկ որ նայում էի երևանյան համերգը, «Stealyn»-ի «life, life life» ճվճվոցները տեղը բերեցի, մեկ էլ «Gypsy» երգը, այ վաղուց չէի լսել էդ երգերը, իսկ որոշները լավ տպավորվել էին, թե՛ համերգից, թե' էնպես:) Դե իսկ համերգի երգերի մեծ մասը 2008 թվի ալբոմից էր:

«Free Me»ն, «Wanderworld»-ը, «July Morning»-ը, «Easy Living»-ը, «Come Back To Me»ն, «The Easy Road»-ը, «The Shadows And The Wind»-ը, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Ձեռք բերածս հին ալբոմներից մենակ «Wanderworld»ն եմ էս երկու տարում մեկ անգամ ամբողջությամբ լսել, մեկ էլ «Demons and Wizards»-ը երկու անգամ, դե վերջինիս բոլոր երգերը վաղուց էին տպավորվել:aha

Մի խոսքով, ինչքան էլ շատ եմ լսել վերջերս, էս իմ համար բարի վերադարձ ա, կամ բարի գալուստ:)