PDA

Դիտել ողջ տարբերակը : Blu-Ray Disc

Կարապետ
16.10.2009, 22:27
Ժող, Blu-Ray Դիսկերը ո՞րոնք են էս վերջերս շատա հանդիպում ինձ:

Blu-Ray Disc - 25GB

VisTolog
16.10.2009, 22:36
Ժող, Blu-Ray Դիսկերը ո՞րոնք են էս վերջերս շատա հանդիպում ինձ:

Blu-Ray Disc - 25GB
Այն դիսկերն են, որոնց մեջ 25+gb ինֆո ես կարողանում լցնես :pardon

Ստեղ (http://ru.wikipedia.org/wiki/Blu-ray_Disc) մանրամասն գրածա :)

ministr
16.10.2009, 22:39
SONY-ի տեխնոլոգիանա:Սովորական DVD/CD կարդացող փլեյերով չի կարդացվում: Հատուկ BlueRay փլեյերա պետք: Բայց պատկերի որաաակկկկըըըը.... ինչ ասեմ, ինչքան dvd-ի որակնա լավ VCD-ից մի էդքան էլ BlueRay-նա լավ DVD-ից, եթե ոչ ավել:

Elmo
16.10.2009, 22:50
Բայց պատկերի որաաակկկկըըըը.... ինչ ասեմ, ինչքան dvd-ի որակնա լավ VCD-ից մի էդքան էլ BlueRay-նա լավ DVD-ից, եթե ոչ ավել:

Փոքր մոնիտորով ոչ մի տարբերություն չի զգացվում: Ես քաշում և BD-Rip ֆիլմեր, և HD-Rip ֆիլմեր, բայց ոչ մի տարբերություն չեմ զգում, որովհետև հեռուստացույցիս էկրանի համար էական չի էդ խտությամբ պատկերը:
Այ 72 դյույմանոց Full HD մոնիտորի վրա նայելուց որակը զգացվում ա: Որովհետև իրա վրա թեկուզ DVD Rip ֆիլմեր նայելուց պատկերը լրիվ չի բաշխվում էկրանի վրա, արանքները լցվում են: Իսկ BD-Rip -ի դեպքում լրիվ սահուն պատկեր ա ստացվում ամբողջ էկրանի վրա:

Chuk
16.10.2009, 22:54
SONY-ի տեխնոլոգիանա:Սովորական DVD/CD կարդացող փլեյերով չի կարդացվում: Հատուկ BlueRay փլեյերա պետք: Բայց պատկերի որաաակկկկըըըը.... ինչ ասեմ, ինչքան dvd-ի որակնա լավ VCD-ից մի էդքան էլ BlueRay-նա լավ DVD-ից, եթե ոչ ավել:

Ես երևի լավ չեմ հասկանում, որ խնդրեմ, ինձ կբացատրե՞ք, թե պահող սարքը ի՞նչ կապ ունի որակի հետ :oy

Ես անշուշտ հասկանում եմ, որ որակյալ վիդեո ֆայլերն առավել մեծ չափսեր են ունենում, ու նաև հասկանում եմ, որ DVD-ներով այդպիսի ֆայլեր կարելի է փոխանակել (կտոր-կտոր) ու blue-ray-ով անորակ ֆայլեր:

Իսկ blue-ray-ների հաշվով հարց գիտակներին. տեխնոլոգիան իրեն արդարացրե՞լ է, թե՞ գնում է մարման:

Elmo
16.10.2009, 23:00

Որակոը էնքան կապ ունի, որ Full HD վիդեո կարաս վրան գրես ու շատ մեծ մոնիտորով առանց կուբիկների նայես: Պատկերացրա 60 megapixel ապարատով նկարած պատկեր: Բայց դա չի նշանակում, որ բլյու ռեյ-ով մենակ լավ կինոներ են տարածում: Կարաս ամենահիմար ֆայլը վրեն գրես: Մեծ DVD ա էլի, պարզապես լազերը կապույտ լույսի դիապազոնում ա, այսինքն բարակ ա, ու շատ ինֆորմացիա կարաս գրես մի դիսկի վրա:

Տեխնոլոգիան հսկայական քայլերով առաջ ա գնում: Հիմա Sony PS3 -ների վրա հենց Blue Ray դիսկավոդ ա դրած: Խանութում էլ ծախում են 50 000 դրամով Blue Ray RW

Chuk
16.10.2009, 23:06
Որակոը էնքան կապ ունի, որ Full HD վիդեո կարաս վրան գրես ու շատ մեծ մոնիտորով առանց կուբիկների նայես: Պատկերացրա 60 megapixel ապարատով նկարած պատկեր:
Դե ես էլ էդ եմ ասում, Վազգ: Նույն Full HD-ն կարող եմ ասենք external HD-ի վրա գրեմ: Ուզում եմ ասել որ համեմատելիս պետք է տարողունակությունը համեմատվի, ոչ թե որակը: Որակը միայն տարողունակության ընձեռած հնարավորություն կարող ա լինի:

Elmo
16.10.2009, 23:11

Հա, իհարկե: Ես կոմպիս մեջ լիքը Blue-Ray -ից արտագրած ֆիլմեր ունեմ:

Sagittarius
16.10.2009, 23:31
Իսկ blue-ray-ների հաշվով հարց գիտակներին. տեխնոլոգիան իրեն արդարացրե՞լ է, թե՞ գնում է մարման:

գիտակ չեմ,, բայց իմ կարծիքով արդարացրել ա,,, Եվրոպայում բլյու ռեյը ԴՎԴիները արդեն դուրս ա մղում շուկայից/

Արշակ
16.10.2009, 23:48
Իսկ blue-ray-ների հաշվով հարց գիտակներին. տեխնոլոգիան իրեն արդարացրե՞լ է, թե՞ գնում է մարման:
Որքանով նկատել եմ, հիմա նոր նոթբուքների վրա հաճախ blue-ray drive են դնում DVD-ի փոխարեն։
Մի քանի տարի առաջ, երբ դեռ նոր էր blue-ray–ն ի հայտ եկել, մի քանի նմանատիպ այլ տեխնոլոգիաներ էլ էին մրցում blue-ray–ի հետ, բայց մյուսները տարածում չգտան, իսկ blue-ray-ը մասսայականացավ։

Chuk
16.10.2009, 23:53
Ես ուղղակի կարծում էի, որ հեռանկարային զարգացումը զուտ չիպային ուղղությամբ է գնալու... սենց... խիստ սուբյեկտիվ, չխորացած, կարծիք:

Հայկօ
17.10.2009, 00:14
Փոքր մոնիտորով ոչ մի տարբերություն չի զգացվում: Ես քաշում և BD-Rip ֆիլմեր, և HD-Rip ֆիլմեր, բայց ոչ մի տարբերություն չեմ զգում, որովհետև հեռուստացույցիս էկրանի համար էական չի էդ խտությամբ պատկերը:
Այ 72 դյույմանոց Full HD մոնիտորի վրա նայելուց որակը զգացվում ա: Որովհետև իրա վրա թեկուզ DVD Rip ֆիլմեր նայելուց պատկերը լրիվ չի բաշխվում էկրանի վրա, արանքները լցվում են: Իսկ BD-Rip -ի դեպքում լրիվ սահուն պատկեր ա ստացվում ամբողջ էկրանի վրա:

Ամբողջ հարցն էն ա, որ քաշում ես BD ու HD Rip-եր ;): Իսկ ռիփը ինչ ասես, ինչ խտության ու որակի ասես՝ կարող ա լինել: Չնայած դու HD ու BR Remux-ներ էլ քաշած կլինես քո ջղային կապով:

Ես երևի լավ չեմ հասկանում, որ խնդրեմ, ինձ կբացատրե՞ք, թե պահող սարքը ի՞նչ կապ ունի որակի հետ :oy

Ես անշուշտ հասկանում եմ, որ որակյալ վիդեո ֆայլերն առավել մեծ չափսեր են ունենում, ու նաև հասկանում եմ, որ DVD-ներով այդպիսի ֆայլեր կարելի է փոխանակել (կտոր-կտոր) ու blue-ray-ով անորակ ֆայլեր:

Իսկ blue-ray-ների հաշվով հարց գիտակներին. տեխնոլոգիան իրեն արդարացրե՞լ է, թե՞ գնում է մարման:

Ճիշտ ես ասում, որակի հետ կապ չունի, զրոների ու մեկերի նույն հաջորդականությունն ա, ուզում ես՝ ֆլոփիի վրա գրի (էս բառը արդեն մոռանում էի հայ-հայ ա :D): Բայց դե ինչքան մինի-դիվիդիները ապրեցին (CD-ի վրա կարճ DVD վիդեո), էդքան էլ քո ասած տարբերակով գրված Full HD վիդեոները կապրեն: Փաստն էն ա, որ էսօր Full HD լիամետրաժ ֆիլմ հնարավոր ա ճխտել մենակ Blue-Ray դիսկի վրա: Ժամանակին HD-DVD ֆորմատն էլ էր լա՜վ առաջ հրվում, նույնիսկ արդեն պատերազմի հոտ էր գալիս, էն էլ Blue-Ray-ը կործանիչ հաղթանակ տարավ, ու HD-DVD-ն գնաց-կորավ: HD-DVD-ի վրա մաքսիմում 40Gb էր հնարավոր տեղավորել: Իսկ BD-ների շուկան հիմա բավականին արագ կեպով զարգանում ա, չնայած բոլոր վերլուծաբանները ձեն ձենի տված պնդում են, որ ինչ ուզում ա լինի՝ մեկ ա՝ BD-ները DVD-ների մասսայականությանը երբեք չեն հասնի:

HD վիդեոների մասին: HD = High Definition: Լինում ա երկու տեսակի՝ 720 պիքսել հորիզոնական խտությամբ ու 1080 պիքսել հորիզոնական խտությամբ: Որակը՝ մահ:

Elmo
17.10.2009, 11:50
HD վիդեոների մասին: HD = High Definition: Լինում ա երկու տեսակի՝ 720 պիքսել հորիզոնական խտությամբ ու 1080 պիքսել հորիզոնական խտությամբ: Որակը՝ մահ:

Մի անգամ իմ ու քո ընդհանուր ծանոթի համար 1080 պիքսելանոց վիդեո քաշեցի, որ իրա DVD player -ը փորձարկենք: 4 րոպեանոց տեսահոլովակը 312 մեգաբայթ էր կշռում:
Լիամետրաժ ֆիլմը տևում է մոտ 1 ժամ 45 րոպե ու կկշռի մոտ 81 GB: Ու դա իրոք մենակ Blue-Ray դիսկի վրա կարելի ա խցկել: Կամ մեկ երկկողմանի HD DVD -ի, որոնք էլ չկան:

ministr
17.10.2009, 15:24
Փոքր մոնիտորով ոչ մի տարբերություն չի զգացվում: Ես քաշում և BD-Rip ֆիլմեր, և HD-Rip ֆիլմեր, բայց ոչ մի տարբերություն չեմ զգում, որովհետև հեռուստացույցիս էկրանի համար էական չի էդ խտությամբ պատկերը:
Այ 72 դյույմանոց Full HD մոնիտորի վրա նայելուց որակը զգացվում ա: Որովհետև իրա վրա թեկուզ DVD Rip ֆիլմեր նայելուց պատկերը լրիվ չի բաշխվում էկրանի վրա, արանքները լցվում են: Իսկ BD-Rip -ի դեպքում լրիվ սահուն պատկեր ա ստացվում ամբողջ էկրանի վրա:

Կանադայում էլեկտրոնիկայի խանութում կար շատ մեծ էկրանով LCD հեռուստացույց հետն էլ միացված բոլոր պարագաները: Ուրեմն կար ռոլիկ, որ ցույց էր տալիս DVD-ի ու BlueRay-ի տարբերությունը: Ֆիլմից հատված էր, ու էկրանի կեսը DVD որակով էիր նայում, կեսը` BlueRay: DVD-ն VHS էր մոտը :) Իսկ փոքր էկրանի վրա vcd էլ կարողա հավեսով նայես :)

ministr
17.10.2009, 15:34
Ես երևի լավ չեմ հասկանում, որ խնդրեմ, ինձ կբացատրե՞ք, թե պահող սարքը ի՞նչ կապ ունի որակի հետ :oy

Ես անշուշտ հասկանում եմ, որ որակյալ վիդեո ֆայլերն առավել մեծ չափսեր են ունենում, ու նաև հասկանում եմ, որ DVD-ներով այդպիսի ֆայլեր կարելի է փոխանակել (կտոր-կտոր) ու blue-ray-ով անորակ ֆայլեր:

Իսկ blue-ray-ների հաշվով հարց գիտակներին. տեխնոլոգիան իրեն արդարացրե՞լ է, թե՞ գնում է մարման:

Եթե հաշվի առնենք, որ պիրատները դեռ BlueRay-ին չեն հասել (համենայն դեպս մեզ մոտ չեմ հանդիպել դեռ), ապա- դժվար անորակ ֆիլմ գնես էդ կրիչով: Ի միջի այլոց, զարմանում եմ մի DVD-ի վրա 8-10 ֆիլմ գնողների վրա: Մարդ էլ էդ որակի ֆիլմ նայի...

Կրիչն էնքանով կապ ունի որակի հետ, որ թույլ է տալիս կետերի շատ ավելի մեծ բաշխվածությամբ ֆիլմ պահել, ինչն էլ ուղիղ համեմատական անդրադառնում է որակի վրա:

DVD-ով էդ չափի ֆիլմ ոնց պետք ա պահես?Ինչքան CD-ով DVD կլինի պահել (լավ որակի ոչ թե էն զիբիլները) էդքան էլ DVD-ով BlueRay.

Աշխարհով մեկ մարելու նշաններ դեռ ցույց չի տալիս, և դեռ հակառակը: Մեզ մոտ դեռ տարածում չի գտնում, որովհետև մեծ էկրանով LCD հեռուստացույցերը վաճառում են նախաջրհեղեղյան կրակած գներով բացի դրանից էլ հեռարձակվող հաղորդումների որակը (տեխնիկական) այնքան ցածր է, որ էդ հեռուստացույցներով ստիպված ես լինում դիտել լղոզված և ուռած գլուխներ, կամ էլ լղոզված և նորմալ չափսի գլուխներ բայց հեռուստացույցի մի մասով: Երբ որ մարդկանց մեծամասնությունը կանցնի LCD-ների նոր BlueRay-ը մեզ մոտ էլ կմտնի առօրյա:

Դատարկություն
17.10.2009, 15:38
Ես ինչքան գիտեմ բացի Blu-Rayից sony-ն արտադրության ա հանել HDDVD-ն որը ԲլյուՌեյին հավասար դիսկա ու էլի վաճառքում կա

Sagittarius
17.10.2009, 16:27
ժող. HD կամ BD որակի ֆիլմեր որտե՞ղ կարելի ա նայել կամ քաշել ինտերնետում....

Elmo
17.10.2009, 16:30
ժող. HD կամ BD որակի ֆիլմեր որտե՞ղ կարելի ա նայել կամ քաշել ինտերնետում....

http://torrents.ru -ում հատուկ HD video բաժին կա: Ու ահագին BD Rip video-ներ:
http://hq-video.ru միայն HD կամ BD ֆիլմեր

Chuk
17.10.2009, 16:40
Եթե հաշվի առնենք, որ պիրատները դեռ BlueRay-ին չեն հասել (համենայն դեպս մեզ մոտ չեմ հանդիպել դեռ), ապա- դժվար անորակ ֆիլմ գնես էդ կրիչով: Ի միջի այլոց, զարմանում եմ մի DVD-ի վրա 8-10 ֆիլմ գնողների վրա: Մարդ էլ էդ որակի ֆիլմ նայի...

Կրիչն էնքանով կապ ունի որակի հետ, որ թույլ է տալիս կետերի շատ ավելի մեծ բաշխվածությամբ ֆիլմ պահել, ինչն էլ ուղիղ համեմատական անդրադառնում է որակի վրա:

DVD-ով էդ չափի ֆիլմ ոնց պետք ա պահես?Ինչքան CD-ով DVD կլինի պահել (լավ որակի ոչ թե էն զիբիլները) էդքան էլ DVD-ով BlueRay.

Աշխարհով մեկ մարելու նշաններ դեռ ցույց չի տալիս, և դեռ հակառակը: Մեզ մոտ դեռ տարածում չի գտնում, որովհետև մեծ էկրանով LCD հեռուստացույցերը վաճառում են նախաջրհեղեղյան կրակած գներով բացի դրանից էլ հեռարձակվող հաղորդումների որակը (տեխնիկական) այնքան ցածր է, որ էդ հեռուստացույցներով ստիպված ես լինում դիտել լղոզված և ուռած գլուխներ, կամ էլ լղոզված և նորմալ չափսի գլուխներ բայց հեռուստացույցի մի մասով: Երբ որ մարդկանց մեծամասնությունը կանցնի LCD-ների նոր BlueRay-ը մեզ մոտ էլ կմտնի առօրյա:
Մինիստր ջան, ես նորից պնդում եմ, որ դա BlueRay-ի ընձեռած հնարավորությունը, այլ ոչ թե նրա հատկանիշն է: Ես կարող եմ լավ որակի կինոն բաժանեմ մասերի (կտորների) ու պահեմ DVD-ներով ու անգամ CD-ներով, իսկ բացի դրանից HDD-ներով, External HDD-ներով, Flash քարտերով և այլն:

Դա նույնն է, որ ասես CD-ն floppy-ից ավելի լավն է, որտև նրանում պահվող նկարն ավելի որակով է: Այդ միտքն աբսուրդ է: Ուրիշ հարց, որ որակյան նկարները մեծ չափսեր ունեն ու մեկ floppy-ի մեջ չեն տեղավորվում:

Համեմատությունը, իմ կարծիքով, ըստ ընձեռած տեխնիկական հնարավորությունների, պարամետրերի, կայունության աստիճանի, որակի (կրիչ սարքի, այլ ոչ թե նրանում պահվող նյութի) պետք է գնա, այլ ոչ թե վերացական կինոյի որակի:

Չբացառենք, ի վերջո, որ վաղը այնպիսի ֆորմատ կստեղծվի, մեկ էլ տեսար, որ փոքր ֆայլային չափսով բարձր որակի տեսաձայնանյութ (համա թե բառ էր) կպահի :)

ministr
17.10.2009, 16:51
Մինիստր ջան, ես նորից պնդում եմ, որ դա BlueRay-ի ընձեռած հնարավորությունը, այլ ոչ թե նրա հատկանիշն է:

Բայց ես համոզված չեմ, որ նույն ֆիլմը պահելով տարբեր dvd-ների վրա կկարողանաս dvd փլեյերով դիտել, քանի որ ուրիշ կոդեկ է օգտագործովում: Եթե նույն ֆիմլը փոխարկես նույն որակի dvd ֆորմատի ենթադրում եմ դա կլինի ոչ թե 80GB այլ երկու անգամ ավել:

Chuk
17.10.2009, 18:03

Թեկուզ :)
Արդեն հասանք DVD փլեյերներին հնարավորություններին, Մինիստր, իսկ այդ կոդեկը ճանաչող DVD փլեյեր պատրաստելը ոչ մի տեխնիկական դժվարություն չի ներկայացնում: Իմ ասածը լրիվ ուրիշ բանի մասին էր ;)

d4rkme551ah
17.10.2009, 18:15
Իսկ ով է տեղյակ գներից? Ինչն է ավելի ձեռնտու, 1TB HDD-ն, թե BD-ROM + 1TB BD-R?

Հայկօ
17.10.2009, 18:29
http://hq-video.ru միայն HD կամ BD ֆիլմեր

HQ-Video-ում BD կամ HD ֆիլմեր չկան ;): BD/HD ֆիլմերի ռիփեր են՝ մաքսիմում 3Գբ ծավալով: Ճիշտ ա՝ որակը իմ տեսած բոլոր ռիփերից լավագույնն ա: Բայց դե մեկ ա՝ վիդեոն Xvid-ով վերակոդավորում են՝ մաքսիմում 384x720 խտությամբ (համեմատության համար Full HD BD-ն 1080x1920 ա. դե էս քեզ համար չեմ ասում, այլ՝ ի գիտություն բոլորի :))), ձայնն էլ 6 կանալանոց AAC ա:

Հայկօ
17.10.2009, 18:41
Իսկ ով է տեղյակ գներից? Ինչն է ավելի ձեռնտու, 1TB HDD-ն, թե BD-ROM + 1TB BD-R?

Լրիվ անհամեմատելի բաներ են: Ոնց որ հարցնես՝ 4Gb ֆլեշն ա լա՞վ, թե՞ տասը հատ DVD-ն:

Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ի գներով 1Tb HDD-ները սկսվում են $80-ից, իսկ BD-Burner-ներինը՝ $200-ից, գումարած դիսկերի գինը:

d4rkme551ah
17.10.2009, 21:29
Լրիվ անհամեմատելի բաներ են: Ոնց որ հարցնես՝ 4Gb ֆլեշն ա լա՞վ, թե՞ տասը հատ DVD-ն:

Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ի գներով 1Tb HDD-ները սկսվում են $80-ից, իսկ BD-Burner-ներինը՝ $200-ից, գումարած դիսկերի գինը:
Ինձ տվյալ դեպքում միայն մեգաբայթ/գումար հարաբերությունն է հետքրքիր: Ինձ ֆիլեմրիս կոլեկցիան պահելու տեղ է հարկավոր, իսկ 8գբ-անոց BD-Rip-երը DVD9-ի վրա գրելը ձեռնտու չէ: Դրա համար մտածում եմ 1ՏԲ HDD գնելու մասին, որպես շտեմարան, այլ ոչ թէ ռեգուլյառ օգտագործման համար: Փաստորեն այս տարբերակը ամենաէժանն է դուրս գալիս:

ministr
17.10.2009, 21:54
Թեկուզ :)
Արդեն հասանք DVD փլեյերներին հնարավորություններին, Մինիստր, իսկ այդ կոդեկը ճանաչող DVD փլեյեր պատրաստելը ոչ մի տեխնիկական դժվարություն չի ներկայացնում: Իմ ասածը լրիվ ուրիշ բանի մասին էր ;)

Ոնց ասես ապեր :hands

Elmo
17.10.2009, 23:09
Իսկ ով է տեղյակ գներից? Ինչն է ավելի ձեռնտու, 1TB HDD-ն, թե BD-ROM + 1TB BD-R?

Մի անգամ խանութներից մեկում հարցրեցի Blue-Ray RW-ի գինը 50 000 դրամ էր:
Դատարկ դիսկերի արժեքը չգիտեմ: Բայց երևի Blue-Ray RW -ն ձեռնտու է տանը ունենալ, որովհետև ահռելի քանակությամբ ինֆորմացիան արխիվացնելու համար HDD -ն լավագույն տարբերակը չի: Իսկ ինֆորմացիան տեղախփոխելու՝ դինամիկ շտեմարանի համար HDD -ն անփոխարինելի ա:

Kuk
18.10.2009, 00:38
Մի բան հարցնեմ էլի:oy Blue Ray դիսկավոդը սովորական սիդի կամ դիվիդի դիսկեր կարդում ա՞:

Rammstein
18.10.2009, 00:51
Ես ուղղակի կարծում էի, որ հեռանկարային զարգացումը զուտ չիպային ուղղությամբ է գնալու... սենց... խիստ սուբյեկտիվ, չխորացած, կարծիք:

Կա՛մ չիպային, կամ նման այլ ձեւով, բայց որ պտտվող սարքերը պիտի վերանան, ես չեմ կասկածում: Ասենք, էսօր սարքեցին 25 ԳԲ, վաղը կսարքեն 5 ՏԲ սկավառակ, հետո՞: Ես կարծում եմ, որ պտտվող սակավառակի համար նույնիսկ DVD-ի 4.5 ԳԲ ծավալը արդեն շատ է: Պատկերացնում եմ, թե ինչ աղետալի վիճակ կլինի, եթե էդ Blue Ray Disk-ի վրա մի փոքրիկ խազ լինի:

Որեւէ սկավառակի RW-ն ընդհանրապես չեմ ընդունում: Ինքս օգտագործել եմ միայն CD-RW (DVD-RW չեմ էլ պատրաստվում օգտագործել), ու կարծում եմ, որ այն իրեն չի արդարացրել:

Եթե պետք է տեղեկույթ պահել, ապա կնախընտրեմ դա անել մաս-մաս, շատ սկավառակների վրա, քան մի կտորով` մի մեծ սկավառակի վրա, որովհետեւ երկրորդ դեպքում վնասի ռիսկը շատ ավելի մեծ է:

Բայց երևի Blue-Ray RW -ն ձեռնտու է տանը ունենալ, որովհետև ահռելի քանակությամբ ինֆորմացիան արխիվացնելու համար HDD -ն լավագույն տարբերակը չի:

Ավելի լավ չի՞ մի հատ Removable HDD: Դրանցից կան, հատուկ տան համար (չնախատեսված տեղափոխելու համար), չափսերով ավելի մեծ են, ու նույնիսկ առանձին ուղղիչով (ադապտերով) հոսանքի սնուցում ունեն: Ի՞նչ իմաստ ունի դիսկը, որը կարող է խազվել, վնասվել ու ինչ ասես լինել:

davidus
18.10.2009, 01:07
(DVD-RW չեմ էլ պատրաստվում օգտագործել), ու կարծում եմ, որ այն իրեն չի արդարացրել:

չէ, այդպես չի... DVD-RW անփոխարինելի է այն դեպքերում, երբ օրական մոտ 9 ժամ ռեսիվերից ձայնագրում ես ու դու էլ դիմացը նստած չես, որ քո ուզած պահին Rec-ը սեղմես կամ stop-ը.... իսկ պատկերացնում ես թե ինչքան բալվանկա(DVD+-R) ուղղակի աղբ կսարքեիր այն դեպքում, եթե RW չօգտագործեիր??

Rammstein
18.10.2009, 01:22

Իսկ DVD-RW-ն քանի՞ գրել-ջնջելուց ա փչանում:
Ավելի հարմար չէր լինի՞ եթե էդ նույն քո ասած ձայնագրումը լիներ, օրինակ` ֆլեշի տիպի ինչ-որ բանի վրա:

Ամեն ինչն էլ իրա առավելությունները ունի, բայց դրանք ոչ միշտ են բավարար, որ այն համարվի արդարացված:

Նույն CD-ները լավ արդարացրեցին իրենց ընդհանուր առմամբ, բայց, օրինակի համար էդ նույն CD-ների` մեքենաների մեջ կիրառումը ես չեմ համարում արդարացծված, էն հին կասետները մեքենաներում ավելի արդարացված էին: Կամ ուրիշ բան ասեմ, նույն հնադարյան ֆլոփիների վրա հանգիստ լինում էր վայրկյանական ֆայլ գրել, ջնջել, ինչպես հիմա ֆլեշներն են, իսկ CD, DVD-ների վրա մի բան գրելը մի ամբողջ արարողություն է:

Հայկօ
18.10.2009, 01:23
Մի բան հարցնեմ էլի:oy Blue Ray դիսկավոդը սովորական սիդի կամ դիվիդի դիսկեր կարդում ա՞:

Ըհըն :aha:

davidus
18.10.2009, 03:00
Կամ ուրիշ բան ասեմ, նույն հնադարյան ֆլոփիների վրա հանգիստ լինում էր վայրկյանական ֆայլ գրել, ջնջել, ինչպես հիմա ֆլեշներն են, իսկ CD, DVD-ների վրա մի բան գրելը մի ամբողջ արարողություն է:

հա, բայց ֆլեշի ու ֆլոպիի մեջ գրված ինֆորմացիան կարող ա վնասվել նույնիսկ կոմպից սխալ անջատելուց, իսկ CD, DVD-ների վրա գրված ինֆորմացիան կվնասվի միայն դիսկը ֆիզիկապես փչացնելու դեպքում.... ու բացի դա... կա ևս մի շաաատ կարևոր համգամանք... ԳԻՆԸ.... 4գիգանոց ֆլեշի գնով քանի հատ DVD կառնես???

Elmo
18.10.2009, 10:39
Ավելի լավ չի՞ մի հատ Removable HDD: Դրանցից կան, հատուկ տան համար (չնախատեսված տեղափոխելու համար), չափսերով ավելի մեծ են, ու նույնիսկ առանձին ուղղիչով (ադապտերով) հոսանքի սնուցում ունեն: Ի՞նչ իմաստ ունի դիսկը, որը կարող է խազվել, վնասվել ու ինչ ասես լինել:

Մի քիչ ավելի մանրամասնեմ: Նայի, հիմա կոմպիս մեջ մի 200 ԳԲ ինֆորմացիա ունեմ, որոնք հիմնականում ծրագրեր, խաղեր ու ֆիմեր են: Այսինքն ամենօրյա օգտագործման համար չեն: Դրանք ուշ-ուշ են պետք գալիս, բայց DVD -ների վրա գրել, պահել չեմ ուզում, որովհետև արդեն մի 400 գրած DVD ունեմ, որոնց մեջ ինչ-որ բան փնտրելը իսկական խառնաշփոթի ա վերածվում:
Դրանից խուսափելու համար էդ ֆայլերը ուղակի համակարգչի վրա եմ պահում:
Հիմա որ մի հատ Blue-Ray RW ունենաի ու 2 հատ 100 ԳԲ դատարկ դիսկ, կգրեի վրան ու կգցեի դարակս: Համակարգչիս վրա ևս 200 ԳԲ տարածք չէի քնացնի:
Իսկ արտաքին HDD -ն լավ ա, երբ ասենք քո մոտ մի 40 ԳԲ լավ խաղեր կան, ու դու դրանք ինձ ես ուզում փոխանցել, բայց ոչ Blue-Ray RW ունես, ոչ էլ ես դատարկ դիսկ, կամ դատարկ դիսկի գումար: Արտաքին HDD -ն շուտ կվերցների ու կգաի քո մոտ՝ խաղերը տանելու:

Elmo
18.10.2009, 10:42
Համ էլ հիմա համակարգչիս մեջ նենց նեղվածք ա, որ ստիպված ֆիլմը քաշում, նայում եմ ու ջնջում, որ էլի տեղ ազատվի նոր ֆիլմերի համար: Ավելի արագ հասցնում եմ քաշել, քան նայել:
Հենա երեկ 2 կինո քաշեցի, 5 ԳԲ ընդհանուր ծավալով: Հիմա էսօր պլան ա դրած առաջս, պետք ա նայեմ, ջնջեմ, որովհետև մի 4 հատ էլ աչքի տակ ունեմ:
Blue-Ray ա պետք ինձ: Բայց դէ էս պահին 50 000 չեմ տա, որ rdive առնեմ:

masivec
18.10.2009, 10:46
Էլմո հիմա իմ կոմպի մեջ 80 GB տեղ ա մնացել ազատ բայց ետ էլ լցվի չգիտեմ ինչ եմ անելու:(Մտածում եմ զապիս անեմ դիսկերի վրա , բայց հետո ման գալը դժվար կլնի համ էլ շատ պետք կլինի դիսկ:)Ինչ խորհուրդ կտաս կինոներս պահելու համար՞;)Մի հատ վինչ արնեմ 1TB թե ավելի լավ առաջարկ կանես՞:B

Elmo
18.10.2009, 10:49

Եթե ազատ սլոտ ունես, մի հատ էլ վինչ առ: Բայց եթե էդ էլ ա սպառվել, ուրեմն Blue-Ray RW ու մի քանի հատ դատարկ դիսկ:

masivec
18.10.2009, 10:55
Եթե ազատ սլոտ ունես, մի հատ էլ վինչ առ: Բայց եթե էդ էլ ա սպառվել, ուրեմն Blue-Ray RW ու մի քանի հատ դատարկ դիսկ:
Հա ունեմ, 2 հատ վինչ ա միացրած մի հատ ել DVD-RW,մի հատ ազատ տեղ ունեմ մի հատ վինչ առնեմ երևի:)

ministr
18.10.2009, 12:15
Եթե ազատ slot էլ չունենայիր կարելի էր ուղղակի վինչերից մեկը փոխարինել նորով :)

ministr
18.10.2009, 12:32
Մի քիչ ավելի մանրամասնեմ: Նայի, հիմա կոմպիս մեջ մի 200 ԳԲ ինֆորմացիա ունեմ, որոնք հիմնականում ծրագրեր, խաղեր ու ֆիմեր են: Այսինքն ամենօրյա օգտագործման համար չեն: Դրանք ուշ-ուշ են պետք գալիս, բայց DVD -ների վրա գրել, պահել չեմ ուզում, որովհետև արդեն մի 400 գրած DVD ունեմ, որոնց մեջ ինչ-որ բան փնտրելը իսկական խառնաշփոթի ա վերածվում:
Դրանից խուսափելու համար էդ ֆայլերը ուղակի համակարգչի վրա եմ պահում:
Հիմա որ մի հատ Blue-Ray RW ունենաի ու 2 հատ 100 ԳԲ դատարկ դիսկ, կգրեի վրան ու կգցեի դարակս: Համակարգչիս վրա ևս 200 ԳԲ տարածք չէի քնացնի:
Իսկ արտաքին HDD -ն լավ ա, երբ ասենք քո մոտ մի 40 ԳԲ լավ խաղեր կան, ու դու դրանք ինձ ես ուզում փոխանցել, բայց ոչ Blue-Ray RW ունես, ոչ էլ ես դատարկ դիսկ, կամ դատարկ դիսկի գումար: Արտաքին HDD -ն շուտ կվերցների ու կգաի քո մոտ՝ խաղերը տանելու:

Վազգ էդ 80Գբ-100Գբ որտեղից ես վերցրել? BlueRay դիսկը 25Գբ կամ 50Գբ-ա:

Elmo
18.10.2009, 12:39
Վազգ էդ 80Գբ-100Գբ որտեղից ես վերցրել? BlueRay դիսկը 25Գբ-ա:

Միաշերտ, մի կողմանի դիսկը՝ 23,3/25/27 կամ 33 ԳԲ ա:
Երկկողմանին՝ 46,6/50/54 կամ 66 համապատասխանաբար:

100 կամ 200 ԳԲ տարողությամբ դիսկերը դեռ նախագծման փուլում են, բայց իրանք բազմաշերտ են: Այսինքն լազերը վերաֆոկուսավորվելով, սկսում է գրել ավելի խորը շերտից, դեպի ավելի մակերեսին մոտիկ շերտ: 4 շերտանոց դիսկը 100 ԳԲ, իսկ 8-ը՝ 200 գբ տարողությամբ:

սա էլ օրիգինալ տեքստը (http://ru.wikipedia.org/wiki/Blu-ray_Disc) wiki-ի ռուսերեն տարբերակից:

Однослойный диск Blu-ray (BD) может хранить 23,3/25/27 или 33 Гб, двухслойный диск может вместить 46,6/50/54 или 66 Гб. Также в разработке находятся диски вместимостью 100 Гб и 200 Гб с использованием соответственно четырёх и восьми слоёв. Корпорация TDK уже анонсировала прототип четырёхслойного диска объёмом 100 Гб.

ministr
18.10.2009, 12:42
Դե հա էլի.. 25Գբ 4X և 50Գբ 2X ...

Կարապետ
22.10.2009, 19:32
Ի՞սկ ցանկացած դիսկավոդ (DVD-RW)-ն բացումա Blu-Ray դիսկ:
-------
Ի՞նչ արժե մեկ Blu-Ray դիսկը:

Life
22.10.2009, 19:49
Ի՞սկ ցանկացած դիսկավոդ (DVD-RW)-ն բացումա Blu-Ray դիսկ:
Ոչ!

aerosmith
24.10.2009, 01:21
բայց ասեմ էդքան էլ վատ գներ չեն ամն-ում, ես լրիվ ուրիշ գներ էի պատլերացնում դիսկավոդների համար։
օրինակ LG bl-d r/rw 200$

masivec
25.11.2009, 01:22
http://www.blu-raydimensions.com/images/BD_DIF.jpg

Rammstein
26.11.2009, 01:13
http://www.blu-raydimensions.com/images/BD_DIF.jpg

Փաստորեն եթե CD-ի կրող շերտը վերեւում ա (վերեւից քերում ենք, պոկվում գնում ա), DVD-ինը մեջտեղում ա (երկու շերտ պլաստմասի արանքում ա), ապա Blu-Ray-ինը տակն ա, ու տրամաբանորեն շատ խոցելի ա (մեջներից ամենախոցելին): Հետաքրքիր ա, ո՞նց են պաշտպանում մեխանիկական ազդեցությունից:

_DEATH_
26.11.2009, 14:33

Технология твёрдого покрытия (http://ru.wikipedia.org/wiki/Blu_ray_disc#.D0.A2.D0.B5.D1.85.D0.BD.D0.BE.D0.BB.D0.BE.D0.B3.D0.B8.D1.8F_.D1.82.D0.B2.D1.91.D1.80.D0.B4.D0.BE.D0.B3.D0.BE_.D0.BF.D0.BE.D0.B A.D1.80.D1.8B.D1.82.D0.B8.D1.8F)

davidus
26.11.2009, 16:28
Технология твёрдого покрытия (http://ru.wikipedia.org/wiki/Blu_ray_disc#.D0.A2.D0.B5.D1.85.D0.BD.D0.BE.D0.BB.D0.BE.D0.B3.D0.B8.D1.8F_.D1.82.D0.B2.D1.91.D1.80.D0.B4.D0.BE.D0.B3.D0.BE_.D0.BF.D0.BE.D0.B A.D1.80.D1.8B.D1.82.D0.B8.D1.8F)

փաստորեն ինչ որ նոր պոլիմերային ծածկույթա, հա???? :think

suren-dante
13.03.2010, 00:39
ասեմ մի քանի բան blu ray ի մասին մինչև 2010 թվականի վերչ pionner ֆիրման 1TB (1024gb) դիսկեր կթողարկի հիմիկվա դրությամբ PLAYSTATION 3 կարդում. BLU-RAY իրա խաղերնել Blu ray աաա ես ունեմ ու շատ գոհ եմ .... դե չասեմ խաղերի մասին Full HD որակը ապահոված է ...

Albus
13.03.2010, 02:52

Ոչ բլյուռեյ խաղերով էլ PS3-ի Full HD-ն ապահոված է, էդ դիսկի տեսակի հետ կապ չունի: :)

suren-dante
13.03.2010, 11:22
որ տեսակ դիսկերի հետ կապ չունի.........

Albus
13.03.2010, 15:16
որ տեսակ դիսկերի հետ կապ չունի.........
Այսինքն սովորական DVD դիսկի վրա ձայնագրված խաղով էլ հանգիստ կարելիա Full HD որակով խաղալ:

art5041
13.03.2010, 15:40
Այսինքն սովորական DVD դիսկի վրա ձայնագրված խաղով էլ հանգիստ կարելիա Full HD որակով խաղալ:

ինքը ֆոռմատը եթե ապահովումա Full HD
բայց սովորաբար Full HD-ին շատա տեղ գրավում ու դվդ-ի վրա տեղ չի անում .

Albus
13.03.2010, 16:14
ինքը ֆոռմատը եթե ապահովումա Full HD
բայց սովորաբար Full HD-ին շատա տեղ գրավում ու դվդ-ի վրա տեղ չի անում .
Բայց ինչի պետքա շատ տեղ գրավի: Ֆիլմեր դիտելու ժամանակա, որ եթե վիդեոյի որակը վատա, ծրագիրն ավտոմատ ձգումա կադրը, որ համապատասխանի էկրանի չափերին: Հենց դրանով (վիդեոպատկերի պիքսելների քանակով) էլ տարբերվում են HD ֆիլմերը սովորական DVD ֆիլմերից: Բայց խաղը նման պռոբլեմ չպետքա ունենա, քանի որ նաստրոյկեքում կարելիա փոխել պատկերի չափսը: Կարծում եմ կախվածա վիդեոքարտի հնարավորություններից, այլ ոչ թե խաղի գրաված ծավալից:

_DEATH_
13.03.2010, 16:17

Բա տեքստուրաներըը? mb-ներով տեղ են գրավում, բաձր resolution-ի համար շատ մեծ ծավալի խաղեր են ստացվում:

art5041
13.03.2010, 18:13
Բայց ինչի պետքա շատ տեղ գրավի: Ֆիլմեր դիտելու ժամանակա, որ եթե վիդեոյի որակը վատա, ծրագիրն ավտոմատ ձգումա կադրը, որ համապատասխանի էկրանի չափերին: Հենց դրանով (վիդեոպատկերի պիքսելների քանակով) էլ տարբերվում են HD ֆիլմերը սովորական DVD ֆիլմերից: Բայց խաղը նման պռոբլեմ չպետքա ունենա, քանի որ նաստրոյկեքում կարելիա փոխել պատկերի չափսը: Կարծում եմ կախվածա վիդեոքարտի հնարավորություններից, այլ ոչ թե խաղի գրաված ծավալից:

եթե դու անսենք ինետից Full HD , որակով կինե ես քաշել , և եթե դա քցես dvd-ի վրա ապա դա ել չի լինում Full HD.
Իսկ ինչ վերաբերվումա խաղերին ապա դու ոնց ես պատկերացնում blu-ray խաղը dvd-ի Վրա . եթե Blu-Ray-ը ծավալը շատա քան dvd-ն.
Համել Հիմա մենակ ps3-նա ապահեվում blu-ray խաղեր խաղալու հնարավորությունը ու դեռ պիռատներ չունի. Ու ոչել կարում ես դիսկը կոպիյա անես, Կեպյա արածները ps3-ը չի ճանաչում ;)

terev
13.03.2010, 18:35
եթե դու անսենք ինետից Full HD , որակով կինե ես քաշել , և եթե դա քցես dvd-ի վրա ապա դա ել չի լինում Full HD.

Մալլադեց: :)
Նույն տրամաբանությամբ, եթե կոկա-կոլան լցնես գարշոկի մեջ, նա կդադարի կոկա-կոլա լինելուց: :D
Full HD-ն Full HD է , թեկուզ CD-ի կամ USB Flash-ի վրա:
Մի քիչ վիքիպեդիա կարդա:

art5041
13.03.2010, 18:38
Մալլադեց: :)
Նույն տրամաբանությամբ, եթե կոկա-կոլան լցնես գարշոկի մեջ, նա կդադարի կոկա-կոլա լինելուց: :D

lol լավներ Բայց Ուղակի Հարցին եի պատասխանել ;) :D :D

Հա ասենք Full HD-ն dvd Սարքելուց հետո ելա չե Full HD ,
Հարցը Կարդա.

art5041
13.03.2010, 18:50
Մալլադեց: :)
Full HD-ն Full HD է , թեկուզ CD-ի կամ USB Flash-ի վրա:

Մալլադեց: :)
Նույն տրամաբանությամբ , եթե կոկա-կոլան լցնես գարշոկի մեջ, նա կշարունակի կոկա-կոլա լինելը:

terev
13.03.2010, 18:50
Full HD չես կարող DVD սարքես:
Full HD-ն 1920x1080 պատկերի որակով վիդեոն է, որի բիտրեյտը կարող է հասնել մինչև 45 մբ/վ-ի:
Այսինքն կարող է լինել Full HD կլիպ, որի ծավալը կկազմի 700 մբ և այն կարելի է տեղավորել CD-ի վրա: Իսկ դրանից նա չի դադարի Full HD լինելուց:
Ուրիշ հարց է երբ ներկայիս խաղերի ծավալը 20-25 Գբ են և այն կտեղավորվի միայն Blu-Ray Disc -ի վրա:
Բայց ինձ էլ է շատ հանդիպել Full HD խաղեր, որոնց ծավալը չի անցնում 4 Գբ-ից և ձայնագրված են DVD-ի վրա:

art5041
13.03.2010, 18:53
Բայց ինձ էլ է շատ հանդիպել Full HD խաղեր, որոնց ծավալը չի անցնում 4 Գբ-ից և ձայնագրված են DVD-ի վրա:

ճշտում : Full HD Խաղեր թե մենակ խաղի մեջի Ռոլիկներ.
Օրինակ կասես որ խաղնա քեզ հանդիմել ու ինչի վրա ?

terev
13.03.2010, 19:32
Նայիր այստեղ, http://www.pristavka.de/index.php/board,33.0.html

suren-dante
14.03.2010, 00:30
վոնց եղավ որ Full HD քցեցիր DVD վրա ելի մնաց Full HD չի կարա տենց բան լինի , որտև DVD PAL 720x576, իսկ NTSC 720X480 ա.....
Full HD-ն 1920x1080 հիմա դու ինձ բացատրի ոնցա Full HD-ին տեղ անում DVD վրա դե եթե տենցա տող X box360 խաղերը լինեն BLU-RAY ոչ թե DVD9.......

Հայկօ
14.03.2010, 00:37

Կարծում եմ՝ terev-ը պարզապես խոսում է նույն ֆայլը տարբեր կրիչների վրա գրելու մասին: Օրինակ՝ նույն 500Mb-անոց FullHD վիդեոն, բնականաբար, չի փոխվի՝ անկախ այն բանից, թե Blue-Ray դիսկի վրա է գրված, թե DVD-ի: Նկատիր՝ ֆորմատ փոխելու մասին ոչ մի խոսք չկա. ստեղծվում է սովորական data դիսկ:

terev
14.03.2010, 00:42

Այս հղումով կարող ես քաշել Full HD կլիպեր: Այնքան փոքր են (300մբ-ից սկսած), որ կարաս ջեբտ էլ քցես: :)
http://mp3forum.com.ua/showtopic51450.html

Հա Հայկ ջան ետ դեպքում Նոռմալա . Կմնա Full HD ;)

art5041
14.03.2010, 00:44
Այս հղումով կարող ես քաշել Full HD կլիպեր: Այնքան փոքր են (300մբ-ից սկսած), որ կարաս ջեբտ էլ քցես: :)
http://mp3forum.com.ua/showtopic51450.html

Տենց Full HD Դու ել կարաս տունը սարքես. Ասենք Հեռաղոսովտ Նկարի ու Հետօ Ծրագիր քաշի ու Սարքի 1080p Ու տես ինչքան քիչ տեղա գրավում . Կամ Ասենք Վեկալ Full Hd-ն ու RIP Արա . ;)

suren-dante
14.03.2010, 00:49
ետ առումով ճիշտ ես բայց FullHD-ի կինոն տեղ չի անի DVD-ի վրա տենց ես էլ ունեմ ՔԼԻՊՆԵՐ Fleshk-ից քցել եմ PLASYSTATION 3-ի մեջ ու նայում եմ 1080P HDMI-ով…

_DEATH_
14.03.2010, 00:59
ետ առումով ճիշտ ես բայց FullHD-ի կինոն տեղ չի անի DVD-ի վրա տենց ես էլ ունեմ ՔԼԻՊՆԵՐ Fleshk-ից քցել եմ PLASYSTATION 3-ի մեջ ու նայում եմ 1080P HDMI-ով…

Rip արածները հանգիստ տեղ կանի, իմ մոտ լիքը կա տենց կինոներ, 3-4 gb, մանավանդ AVC (H264)-ի նման հզոր ֆորմատի շնորհիվ տարբերություն չի էլ զգացվում օրիգինալի համեմատ, բլոկները 8x8 պիքսելանոց քառակուսիներով չի արտահայտվում:

suren-dante
14.03.2010, 01:03
ԼԱՎ քո ասածնա ինչ 25-50ԳԲ կինո նայես ինչ 3-4ԳԲ նունա ............

terev
14.03.2010, 01:04
ետ առումով ճիշտ ես բայց FullHD-ի կինոն տեղ չի անի DVD-ի վրա տենց ես էլ ունեմ ՔԼԻՊՆԵՐ Fleshk-ից քցել եմ PLASYSTATION 3-ի մեջ ու նայում եմ 1080P HDMI-ով…

Եթե ուզում ես իմանաս, լավ որակի Full HD կինոն, սկի Blu-Ray-ի վրա էլ տեղ չի անի:
Հլը նայի բիտրեյտներին: http://ru.wikipedia.org/wiki/MPEG-2

suren-dante
14.03.2010, 01:07
ճիշտա VCD վրայա տեղ անում ու DVD-ի , բայց ոչ BLU RAY-ի

terev
14.03.2010, 01:08
ԼԱՎ քո ասածնա ինչ 25-50ԳԲ կինո նայես ինչ 3-4ԳԲ նունա ............

Ինձ համար նույնն ա: Որովհետև իմ հեռուստացույցը Full HD չի: Իսկ 19 դյույմ մոնիտորի վրա հաստատ չեմ զգա տարբերությունը:
Այ որ առնվազն 32 դյույմ Full HD հեռուստացուցով նայեմ, կարողա տարբերությունը զգամ:
Կարծում եմ դու էլ 32 դյույմ Full HD հեռուստացուցով չես նայում:

_DEATH_
14.03.2010, 01:09
ԼԱՎ քո ասածնա ինչ 25-50ԳԲ կինո նայես ինչ 3-4ԳԲ նունա ............

Նույնը չի, բայց ես նույն կինոն փորձի համար մի անգամ 34 gb-ով քաշեցի, որը ունեի 3.6 gb-ով: 22" մանիտորի վրա շատ չնչին տարբերություն զգացի, որ ուշադիր չնայեի չէի էլ նկատի: Իմիջայլոց 3.6 gb-անոցի մեջ երկու աուդիոդառոժկա կար անգլերեն/ռուսերեն, իսկ 34 gb-ի մեջ 13: Դու էտ էլ հաշվի առ, դրանք հանած մոտ 15 gb ա մնում տակը մոտավորապես:

suren-dante
14.03.2010, 01:10
Մի հատ կասեք ամենա շատ BLU RAY դիսկ ով գիտի ինչքան կա ես տեղյակ եմ որ 1024GB լինելույա 2010 վերջերում PIONNER .....

art5041
14.03.2010, 01:12
Ինձ համար նույնն ա: Որովհետև իմ հեռուստացույցը Full HD չի: Իսկ 19 դյույմ մոնիտորի վրա հաստատ չեմ զգա տարբերությունը:
Այ որ առնվազն 32 դյույմ Full HD հեռուստացուցով նայեմ, կարողա տարբերությունը զգամ:
Կարծում եմ դու էլ 32 դյույմ Full HD հեռուստացուցով չես նայում:

Չե ետ հաստատ սխալ ես ասում . Մենք FULL HD tv Ունենք 1 մետր անկյունագծով. Ու HDMI GOLD Կաբելով. ;)

suren-dante
14.03.2010, 01:13
ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ պաստօրեն եթե դու չունես FULL HD TV ուրեմը չկա տենց բան , ասեմ ավելին 2012 տվականին արդեն հեռուստացույցի ալիքները կթողարկվեն HD-FULL HD :)

suren-dante
14.03.2010, 01:15
Մարդ ել կա DVD պլերի BLU RAY ա դնում նայում :)

_DEATH_
14.03.2010, 01:15
Չե ետ հաստատ սխալ ես ասում . Մենք FULL HD tv Ունենք 1 մետր անկյունագծով. Ու HDMI GOLD Կաբելով. ;)

Էտ tv-ի գինը ինչքան ա? :crazy

_DEATH_
14.03.2010, 01:16
ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ պաստօրեն եթե դու չունես FULL HD TV ուրեմը չկա տենց բան , ասեմ ավելին 2012 տվականին արդեն հեռուստացույցի ալիքները կթողարկվեն HD-FULL HD :)

Իսկ էտ որ երկրում?

suren-dante
14.03.2010, 01:21
Հայաստանում իսկ FULL HD TV SONY V5500 -ը արժի 464.000 դրամ ԶԻԳԶԱԿՈՒՄ

_DEATH_
14.03.2010, 01:22
Մի հատ կասեք ամենա շատ BLU RAY դիսկ ով գիտի ինչքան կա ես տեղյակ եմ որ 1024GB լինելույա 2010 վերջերում PIONNER .....

http://digitimes.com/news/a20081201PD212.html

According to Pioneer's internal roadmap, its super multi-layer technology development is read-only (ROM) discs in 2008-2010, rewritable discs in 2010-2012 and 1TB (1,000GB) disc in 2013, the company indicated.

2013-ի վերջերում, ոչ թե 2010

suren-dante
14.03.2010, 01:24
տարբեր կայքերում տարբեր բաներա գրած ետ հեչ

http://digitimes.com/news/a20081201PD212.html

2013-ի վերջերում, ոչ թե 2010

ԵՍ դեղին թերթերին չեմ հավատում

Albus
14.03.2010, 04:09
...ասեմ ավելին 2012 տվականին արդեն հեռուստացույցի ալիքները կթողարկվեն HD-FULL HD :)
Վաղուց կան նման ալիքներ, հենց թեկուզ BBC-ն հեռարձակվում է սովորական ու HD տարբերակներով: Ուղղակի էդ ալիքները նայելու համար հատուկ արբանյակային ընդունիչ (տյունեռ) ա պետք:)

terev
14.03.2010, 09:58
ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ պաստօրեն եթե դու չունես FULL HD TV ուրեմը չկա տենց բան

Ես տենց բան չեմ ասել:

ասեմ ավելին 2012 տվականին արդեն հեռուստացույցի ալիքները կթողարկվեն HD-FULL HD :)

Ասեմ ավելին: Ներկայումս արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվում է հարյուրավոր HD ալիքներ: http://www.lyngsat.com/hd/index.html