PDA

Դիտել ողջ տարբերակը : Խնդրում եմ օգնել հին հունական դիցաբանության ուսումնասիրության հարցում



tikopx
15.10.2009, 21:26
Շտապ հարկավոր է Հին Հունաստանի աստվածների անուները և ինչի աստվածն են եղել գոնե հղումը (Link) տվեք շատ շտապ է հարկավոր վաղը պիտի տամ չտվի վերջս եկելա :)

Հայկօ
15.10.2009, 21:45
Շտապ հարկավոր է Հին Հունաստանի աստվածների անուները և ինչի աստվածն են եղել գոնե հղումը (Link) տվեք շատ շտապ է հարկավոր վաղը պիտի տամ չտվի վերջս եկելա :)

Ուղղակի աստվածներն են պե՞տք :8:

Զևս - Գլխավոր աստվածը: Շանթ, կայծակ, որոտ... Երկնքի տիրակալը
Պոսեյդոն - Ծովերի ու օվկիանոսի
Հադես - Հանդերձյալ աշխարհի
Դեմետրա - Պտղաբերության ու հողագործության
Աթենաս - Իմաստության, ռազմի
Արես - Պատերազմի
Ափրոդիտե - Սիրո
Դիոնիսոս - Գինեգործություն
Ապոլլոն - Լույսի, Արեգակի... Արվեստների հովանավոր
Արտեմիս - Բնության, կենդանական ու բուսական աշխարհի, որսորդության...
Հերա - Գլխավոր աստվածուհի, ամուսնության
Հեփեստոս - Դարբնություն, արհեստներ, հրաբուխ, երկրաշարժ...
Հերմես - Առևտուր, գողություն, ճանապարհներ, ճարտասանություն, հնարագիտություն, խաբեություն...
Էրոս - Սիրո
Հելիոս - Արև
Նիկե - Հաղթանակ
Թեմիս - Արդարություն
Մոյրաներ (3) - Ճակատագիր
Էրիս - Երկպառակություն
Հիպնոս - Քուն
Թանատոս - Մահ
Իրիս - Ծիածան, արշալույս...

Եվ այլն:

tikopx
15.10.2009, 22:06
շնորակալ եմ բայց ինձ պետք են բոլորը

Lion
15.10.2009, 22:16
Հլը ստեղ նայիր -

http://ru.wikipedia.org/wiki/Древнегреческая_мифология

- հակիրճ է, բայց ամբողջական...

tikopx
15.10.2009, 22:19
շատ գոհ եմ շնորակալություն շատ շատ

Elmo
15.10.2009, 22:31
Մոդերատորական: Թեման Շտապ Օգնություն -ից վերանվանվել է Խնդրում եմ օգնել հին հունական դիցաբանության ուսումնասիրության հարցում, թյուրիմածություններից խուսափելու համար:

Elmo
15.10.2009, 22:36
Մոդերատորական: Թեման սպառվեց, թեման փակվեց: