PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրվում է մարդ



Lion
15.10.2009, 10:30
Բարև Ձեզ :)


Առաջարկվում է պարգև 20.000 ՀՀ դրամի չափով ;)

Փնտրվում է մի աղջիկ, որը շատ մեծ հավանականությամբ սովորում է Մանկավարժական համալսարանի պատմա-իրավական ֆակուլտետի 1-3 կուրսերում:

Ստորև ներկայացվում են այն բոլոր տվյալները, որոնք այս պահին առկա են իմ տրամադրության տակ.

1. Տարիքը` ենթադրաբար 18-20,
2. Արտաքինը` դեմքը` սովորական, կլոր, մազերը` շագանակագույն, երկարությունը ուսերից ներքև, 14.10.2009 թ-ի վիճակով սանրվածքը բացած մեջտեղից, դիմագծերը` աչքի ընկնող նուրբ, քիթը` փոքր, մի քիչ "կուռնոսոտ", աչքերը` նշաձև, շրթունքները` բարակ, մի քիչ դուրս, մաշկը` ավելի շատ բաց, քան մուգ, վիզը` բարակ, երկար, թևերը` ավելի շատ բարակ, քան հաստ, բյուստը` միջակից փոքր, իրանը` բարակ, ոտքերը` նուրբ, միջակ երկարությամբ,
3. 14.10.2009 թ-ին հագել էր սև "վեռխ", մոխրագույն շալվար, սպիտակ, ճտքավոր կոշիկներ, ուներ սպիտակ, մեծ պայուսակ,
4. Ընդհանուր տեսքը` նրբագեղ,
5. 14.10.2009 թ-ին, ժամը 13:20-13:40-ի սահմաններում արել է հետևյալ գործողությունները` մոտ 5 րոպե ընկերուհու հետ կանգնել է Մանկավարժականի բոյով շենքի Խանջյանի կողմի մուտքի մոտ, հետո ընկերուհու հետ ներս է մտել բոյով շենքի անկյունային (Խանջյան-Մելիք-Ադամյան) մուտքից (դեկանատի մուտք), բարձրացել է 4-րդ հարկ, բացել-փակել է հարկում գտնվող գրեթե բոլոր լսարանների դռները (ակնհայտորեն` ինչ-որ կուրս է փնտրել), իջել է 2-րդ հարկ, խոսել մի խումբ աղջիկների հետ (ենթադրաբար` կուրսեցիներ), հետո... կորել է :( (ենթադրաբար` մտել է 3-րդ հարկի լսարաններից մեկը),
6. Հասակը` մոտ 155-160 սմ,
7. Ընկերուհին` իրենից ցածրահասակ, ավելի լիքը, հագել էր բաց կապուտ ջինս:

Այս աղջկան պետք է գտնել:

Այն մարդը, որի տրամադրած տվյալների ուղղակի արդյունքում ես կգտնեմ այդ աղջկան,


իմ կողմից կստանա 20.000 ՀՀ դրամ

Այլ տեղեկություններ տվողները, կախված տեղեկությունների բնույթից ու մեր միջև առկա մարդկային հարաբերություններից, կստանան... մարդկային շնորհակալություն և մի ողջամիտ "պերերիվ";)

Հ.Գ. Այս թեմայում խնդրվում է չգրել, իսկ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ կապվել ինձ հետ լիչկով...

Lion
15.10.2009, 13:08
Ուշադրություն

Մինչև նոր ծանուցումը սույն հայտարարության գործողությունը համարվում է կասեցված:)

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կարդացին այն ;)

Amourchik
15.10.2009, 13:12
Ուշադրություն

Մինչև նոր ծանուցումը սույն հայտարարության գործողությունը համարվում է կասեցված:)

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կարդացին այն ;)

երևի ինքդ ես գտել հա՞:P
դե լավ ա;)

Lion
15.10.2009, 13:14
Պատկերացրու` այո :) Առավոտվանից ձեռնարկած ակտիվ գործողություններս իրենց արդյունքը տվեցին: Արդեն իմ տրամադրության տակ ունեմ ԱԱՀ-ն (խոսքը հարկատեսակի մասին չէ;)) և կուրսը... :)

Մնացածը պարզելը ժամանակի ու տեխնիկայի հարցա - ախպերության ջանը սաղ ըլնի:)

Amourchik
15.10.2009, 13:17
Պատկերացրու` այո :) Առավոտվանից ձեռնարկած ակտիվ գործողություններս իրենց արդյունքը տվեցին: Արդեն իմ տրամադրության տակ ունեմ ԱԱՀ-ն (խոսքը հարկատեսակի մասին չէ;)) և կուրսը... :)

Մնացածը պարզելը ժամանակի ու տեխնիկայի հարցա - ախպերության ջանը սաղ ըլնի:)

:Dառավոտվանից մասշտաբային գործողություններ էիր ծավալել, որ ինքդ արդյունքի հասնե՞ս:hands
քաղաքում իրարանցում էր չէ՞ ստղեծվել, բոլորը միահամուռ կերպով փնտրում էին առեղծվածային աղջնակին:hands

Lion
15.10.2009, 13:19
Բա, քիչ փող չէր, արժեր տանջվել:D Բայց գրողի տարած բախտս էլա, էլի, միշտ հետս...;)

Չնայած, եթե ավելի լուրջ, սա դեռ ոչինչ չի նշանակում, կարողա ընկեր ունի կամ էլ... ով գիտի:think

ministr
15.10.2009, 13:23
Լիոնին հեսա պսակում ենք :)

ChildOfTheSky
15.10.2009, 13:25
Պատկերացրու` այո :) Առավոտվանից ձեռնարկած ակտիվ գործողություններս իրենց արդյունքը տվեցին: Արդեն իմ տրամադրության տակ ունեմ ԱԱՀ-ն (խոսքը հարկատեսակի մասին չէ;)) և կուրսը... :)

Մնացածը պարզելը ժամանակի ու տեխնիկայի հարցա - ախպերության ջանը սաղ ըլնի:)

Հեռախոսի , հասցեի հարցում կարող եմ օգնել:
Մեկ էլ անձնագրի համարի հարցում :secret

BOBO
15.10.2009, 13:27
www.elections.am/search.aspx ԱԱՀ գրումես հասցեն բերումա:))

Lion
15.10.2009, 13:33
www.elections.am/search.aspx ԱԱՀ գրումես հասցեն բերումա:))

Չբերեց:think

Yeghoyan
15.10.2009, 13:35
Չբերեց:think

Լեոին ասեք ինքը կօգնի;) նման հարցերում ուստայա:D

Ձայնալար
15.10.2009, 13:36
Հեսա քաղաքում փղերով հարսանիք ա լինելու :))

BOBO
15.10.2009, 13:40
Չբերեց:think
Կամ սխալես գրել կամել 1991 թվի հուլիսի 1-ից հետո ա ծնվել

ՀՀ ընտրողների ռեգիստրն
ըստ 01.07.09թ. դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տեղեկությունների

Արշակ
15.10.2009, 13:41
Կամ սխալես գրել կամել 1991 թվի հուլիսի 1-ից հետո ա ծնվելԿամ էլ ՀՀ քաղաքացի չի։ Պատկերացնու՞մ եք, պարսկաստանցի լինի, էդ դեպքում իսկականից փղերով հարսանիք ա սպասվում։ :hands

Lion
15.10.2009, 13:42
Լավ, յա - վսյո - գտա:) Էս էլ չեմ օֆտոպի...

Գալաթեա
15.10.2009, 13:50
Լիոն ջան, բա էն Բրյուսովինն ի՞նչ էղավ :think

Lion
15.10.2009, 13:52
Լիոն ջան, բա էն Բրյուսովինն ի՞նչ էղավ :think

Չեղավ - իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ընկեր ունի...

Հայկօ
15.10.2009, 14:25
Հա, էսօր սպիտակ լիմուզին-փիղ եմ տեսել քաղաքում :scare: Վրեն էլ երկու ոսկեգույն օղակների փոխարեն երկու հատ ծակ քարից աստղադիտակ էր բեռնած :D:

Chuk
15.10.2009, 16:01
Ուշադրություն

Մինչև նոր ծանուցումը սույն հայտարարության գործողությունը համարվում է կասեցված:)

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կարդացին այն ;)

Էէէէէ՜, ես էլ արդեն 20000-ի խաթր ուզում էի որոնումներ անեի :beee

Monk
15.10.2009, 19:21
Լիոն ջան, որ ընկեր ունեցավ, ասա փորձենք նույն տվյալներով ուրիշին գտնել: Բայց պարգևավճարդ մի քիչ ավելացնելու պայմանով;) :))

Interdenominational
15.10.2009, 19:37
Լիոն ջան, որ ընկեր ունեցավ, ասա փորձենք նույն տվյալներով ուրիշին գտնել: Բայց պարգևավճարդ մի քիչ ավելացնելու պայմանով;) :))
Մանրամասն ներկայացված տվյալներով անշուշտ, կարելի է գնտել…Ես PS-ով կմոդելավորե՜մ, կգունավորե՜մ…կօգնեմ, մի խոսքով: Վիրտուալ պատկերը կնպաստի /ու կոգևորի/ հեղինակին, իսկ «աղջկաորոնողական» դավադիր խումբը ձեռքի տակ կունենա «идентификация»-ի համար պատկեր;)

Lion
15.10.2009, 21:03
Լիոն ջան, որ ընկեր ունեցավ, ասա փորձենք նույն տվյալներով ուրիշին գտնել: Բայց պարգևավճարդ մի քիչ ավելացնելու պայմանով;) :))

Բայց միտքա, գիտես:think

:D

Լեո
15.10.2009, 21:05
Բայց միտքա, գիտես:think

:D

Լիոն ջան, աղջկա համար պե՞տք ա:

Lion
15.10.2009, 21:09
Հը :) Իմ փնտրած աղջիկների համարներից դժվար թե ունենաս...

Yeghoyan
15.10.2009, 21:16
Հը :) Իմ փնտրած աղջիկների համարներից դժվար թե ունենաս...

Լեոի հնարավորության վրա մի կասկածի;)

Ambrosine
15.10.2009, 21:30
Ու ֆորումում էլ հայտարարություն տալու կարիք չունի:)

հ.գ. մենակ սենց թեմա չկար ակումբում:

Հայկօ
15.10.2009, 21:34
Փնտրվում է մարդ

Ինձ մի պահ թվաց, թե թեմայի հեղինակը չամուսնացած կամ մարդաթող կնիկ ա :D:D:D:

Ներող, Lion ջան :):

Lion
15.10.2009, 22:04
Ինձ մի պահ թվաց, թե թեմայի հեղինակը չամուսնացած կամ մարդաթող կնիկ ա :D:D:D:

Ներող, Lion ջան :):

Ներող եմ, ներող - ճարս ինչ;) Բայց փղերի պահ դեռ չեմ մոռացել - դու դեռ սպասիր, հարսանիքիդ սպիտակ լիմուզին-ուղտով եմ գալու, սապատների միջև էլ հարսանեական լենտեր կապած...:P

Դե, Astgh, ես ուր - Լեո-ին հասնեմ...

Ուլուանա
15.10.2009, 22:10
Մոդերատորական։ Հաշվի առնելով թեմայի հեղինակի հետևյալ գրառումը՝ թեման փակվում է։ Իսկ զվարճանքը շարունակեք Զրուցարանում։ ;)


Ուշադրություն

Մինչև նոր ծանուցումը սույն հայտարարության գործողությունը համարվում է կասեցված:)

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կարդացին այն ;)

Եթե հանկարծ այնպես ստացվի, որ թեման վերաբացելու կարիք առաջանա, թող Լիոնը նամակով տեղեկացնի, կբացենք։ :))