PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք



Dayana
14.10.2009, 20:02
Թեման նախատեսված է մեր աշխատանքի մասին գրելու համար: Յուրաքանչյուր ակումբցի կարող է գրել իր աշխատանքի դրական ու բացասական կողմերի մասին, բողոքել աշխատանքից, աշխատակիցներից, տնօրինությունից, աշխատավարձից և այլն:

Թեմայի պայմաններից է այն զրուցարանի չվերածելը, միայն աշխատանքի մասին գրել և չքննարկել ուրիշների գրառումները:

Թեմային կցվում է նաև հարցում, սիրո՞ւմ եք արդյոք ձեր աշխատանքը: Մեկ ամսվա ընթացքում կփորձենք հասկանալ, որդյո՞ք մեր ակումբակից ընկերենրը գոհ են իրենց աշխատանքից, հաճույքո՞վ են հաճախում աշխատանքի, թե՞ դա տանջանք է նրանց համար:

Մի խոսքով, համեցեք: ;)

Հ.Գ. հարցումը բաց է, սակայն եթե կլինի ինչ-որ մեկը, ով ցանկանում է պատասխանել հարցմանը սակայն խուսափում է տեսնել իր անունը քվեարկողների ցուցակում, խնդրում եմ ինձ Պմ գրեք կամ ռեփորթ համակարգի միջոցով տեղեկացրեք և հարցումը փակ կդարձվի:

Լեո
14.10.2009, 20:11
Ցավոք «չգիտեմ» տարբերակ չկա :(

Elmo
14.10.2009, 20:13
Լավ թեմա ես բացել Դայ ջան, բայց մի ամիս առաջ բացած լինեիր էլի էնքան բողոքեի ու սարսափելի բաներ պատմեի, որ գործազուրկները աշխատանք չուզենաին գտնել:
Էնքան վախենալու բաներ գրեի, որ ով կյանքում չի աշխատել, իմ գրածները կարդալուց հետո էլ չուզենար էլ աշխատանք գտներ:

Նախկին աշխատանքս սկզբում լավն էր, հետո դառավ անտանելի: Էնքան խնդիրներ էին առաջանում, որոնց լուծումը գերմարդկային նյարդեր էր պահանջում, որ քիչ էր մնում բռունցքով խփեի մոնիտորս ճղեի: Ամենասարսափելին այն էր, որ էդ խնդիրները չպետք է լինեին, եթե ժամանակին ինձ լսած լինեին: Բացի դա, մրցակից կազմակերպությունների առաջխաղացումն ու մոնոպոլիստների ճնշումը լրացուցիչ հարվածներ էին հասցնում առաց այդ էլ խաթարված նյարդային վիճակիս: :angry
Այնուամենայնիվ, նյարդերս տեղիք չտվեցին, բախտս ժպտաց, ու հիմա գոհ եմ իմ նոր աշխատանքից: Ոչ միայն թերություն չեմ տեսնում, այլ այնպիսի հաճելի առավելություններ եմ հայտնաբերում, որ մեկ-մեկ ինձ թվում ա թե երազ եմ տեսնում: Չեմ պատկերացնում ավելի իդեալական աշխատանք: Մեծ պատասխանատվություն, մեծ վստահություն, քիչ, բայց սխալներ չներող աշխատանք:
Կայֆ :love
Ի՞նչը կարա ավելի հաճելի լինի, քան նորմալ վարձարվող, ազատ գրաֆիկով մշտական աշխատանքը, այն էլ պետական հեղինակավոր կառույցում: Ոչ մի մրցակից կազմակերպություն, ոչ մի շուկայական հարաբերություններ ու առհասարակ ոչ մի առևտրային գործողություն: Բացարձակ մոնոպոլ ու իշխող դիրք, բոլորին հսկելու համար ստեղծված միակ կառույց: Ոչ սնանկացման վտանգ կա, ոչ եկամտների նվազման, ոչ էլ աշխատատեղի կրճատման: :love
Սիրում եմ իմ աշխատանքը, երջանիկ եմ, որ գտա այն:

Yeghoyan
14.10.2009, 20:15
Չեմ սիրում:(/ եթե իհարկե կարելի է դա աշխատանք համարել/:think
տանել չեմ կարում ուրիշի երես առած, անդաստիարակ, լեզվանի ........ երեխեքին:[

կարելի է մտածել սրա մասին:8 վռազ փոխելա պետք

Elmo
14.10.2009, 20:24
Հա, ու ծառայությունների մատուցման ոլորտից վերահսկման ու կարգավորման ոլորտ անցնելու լավը գիտե՞ք որն ա:
«Բաժանորդը միշտ ճիշտ է» կամ «պատվիրատուն միշտ ճիշտ է» սկզբունքի մասին ի սպառ մոռանում ենք:
Հիմա մի սկզբունք է գործում «մենք ենք որոշում, թե որն է ճիշտը» :hands
Ո՞նց կարա դա ինձ դուր չգա:

One_Way_Ticket
14.10.2009, 23:15
Այո, սիրում եմ իմ աշխատանքը :)
Հատկապես սիրում եմ աշխատավայրս: Ձախ մասը (սառնարանն ու վրայի պարագաները) ինքս եմ տեղադրել, իմ հաշվին :)

http://www.blot.am/other/new_workplace_small.jpg

One_Way_Ticket
15.10.2009, 01:59
Մի քիչ էլ գրեմ ինչից եմ գոհ, ինչից դժգոհ:

+ Օրինապահ ընկերություն է (նորմալ արձակուրդ, 100% սպիտակ աշխատավարձ, և այլն):
+ Բարձր աշխատավարձ:
+ Հիմնականում հետաքրքիր գործ:
+ Բավական ազատ աշխատանքային գրաֆիկ:
+ Լավ տնօրեն:
+ Լավ ճաշարան (բավական համեղ են պատրաստում, ռեստորանայինից մոտ երկու անգամ էժան գներով):
+ Ինտերնետի օգտագործման սահմանափակումների բացակայություն:

- Աշխատում եմ Ամերիկայի վրա :angry :D
- Աշխատատեղը տանից բավական հեռու է (մոտ 45 րոպե կորցնում եմ ճանապարհի վրա):
- Կորպորատիվ կյանքի համարյա թե բացակայություն (նախորդ ընկերություններում այդ պահը շատ ավելի լավ էր):
- Գործուղումներ արտասահման գրեթե չեն լինում:

Ձայնալար
15.10.2009, 09:39
Չեմ սիորում աշխատել: Ինչ աշխատանք էլ ունենամ չեմ սիրի :)

Safaryan
15.10.2009, 13:02
Ոչ, ինձ ստիպելով եմ գալիս :(
Առաջ սիրում էի, հենց այս նույն աշխատանքս, բայց ղեկավարությունը փոխվեց, ու ամեն ինչ անտանելի դարձավ: Երևի երկար չձգեմ:(

Elmo
15.10.2009, 23:07
Մի քիչ էլ գրեմ ինչից եմ գոհ, ինչից դժգոհ:

մի քիչ էլ ես ավելացնեմ
+ 100 տոկոս սպիտակ աշխատավարձ
+ հեղինակավոր կառույց իր բոլոր հետևանքներով. պարզապես հպարտությամբ եմ նշում, թե որտեղ եմ աշխատում:
+ միջինից ահագին բարձր աշխատավարձ:
+ լրիվ ազատ աշխատանքային գրաֆիկ, ազատ ելք ու մուտք
+ համատեղելիության իրավունք
+ շատ լավ ու մատչելի գներով ճաշարան, համեղագույն ուտելիքներով. անընդհատ փոփոխվող մենյու:
+ հանգստյան օրերին բացառվում է աշխատանքային պարտականությունների կատարումը
+ 5 օրյա աշխատանքային գրաֆիկ
+ գերազանց տնօրինություն ու շատ հաճելի կոլեկտիվ
+ նորմալ աշխատանքային պարտականություններ, գերբեռնվածության ի սպառ բացակայություն:
+ մրցակից կառույցների բացակայություն, շուկայական հարաբերություններից անկախություն
+ նյութական և տրանսպորտային միջոցների 100 տոկոսանոց բավարարում, ամեն ինչ ստեղծված է աշխատանքը նորմալ կատարելու համար

բացասական կողմերը
- արձակուրդ չունեմ(արտահաստիքային եմ)
- մեծ պատասխանատվություն
- 13-րդ և 14-րդ աշխատավարձ չունեմ: :(