PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարաք Օբաման Նոբելյան մրցանակ ստացավ



Հանուման
09.10.2009, 14:58
Ըստ Tert.am (http://www.tert.am/)–ի այսօրվա հաղորդագրության Օբաման ստացել է խաղաղության նոբելյան մրցանակ։
Սա տեքստն է
«2009թ. Նոբելյան խաղաղության մրցանակին է արժանացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` միջազգային դիվանագտությանը մեջ բացառիկ ջանքեր գործադրելու, միջուկային զենքի տարածման դեմ պայքարի և Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթաց նախաձեռնելու համար, հաղորդում է BBC-ն:

Այս մասին այսօր հայտարարել է Նոբելյան կոմիտեն` նշելով, որ այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակին հավակնում էին ռեկորդային թվով` 205 թեկնածուներ:

Համաձայն որոշ տվյալների` այս անվանակարգում առաջադրվել էին նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ինչպես նաև Զիմբաբվեի վարչապետ Մորգան Ցվանգիրայը:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին:»

Սա հղումը
http://www.tert.am/am/news/2009/10/09/nobelobama/

Չէմ հասկանում , որ մի արարքի համար՞, կարող է կարողանաք բացատրել ՞

Գուգօ
09.10.2009, 16:35
միջազգային դիվանագտության մեջ բացառիկ ջանքեր գործադրելու, միջուկային զենքի տարածման դեմ պայքարի և Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթաց նախաձեռնելու համար;)

Հանուման
09.10.2009, 16:44
Այդքանը ես էլ եմ կարդացել, արդյոք այդ բառերի տակ ինչ որ լուրջ բան կա ?
Մյուս անգամ էլ Սերժ Սարգսյանը կստանա ? :(

Yellow Raven
09.10.2009, 16:45
Ապրի Օբաման, չնայած իմ ուղեղի ձախ կիսագունդը ինձ հուշումա, որ Օբամայի տակ մի բան «մաքուր» չի:) Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա, թե ինչքան խաղաղասերա ինքը:

Շնորհավորանքներս, միսթեր Բարակ:)

Արիացի
09.10.2009, 16:47
Տենց էլ չհասկացա, թե ես մարդը իրենց ինչ վատություն էր արել, որ բռնին Նոբելյան մրցանակ տվին: :D

Lion
09.10.2009, 16:47
Ըստ իս Օբաման արժանի չէր: Ավելի լավ էր Սարկոզիին տային... Էլ ոնց կլիներ, ՊՌՕ-ն չի դրել Եվրոպայում, այ քեզ բան: Իսկ ո Սարկոզին Ռուսաստան-Վրաստան պատերազմը կանգնեցրեց, դա հեչ...

Հարդ
09.10.2009, 18:00
Մնում ա ինձ տան նոբելյան...

Lionne_en_Chasse
09.10.2009, 19:22
Ըստ իս, նա արժանի չէ նոբելյան մրցանակի: Նախ դեռևս շատ շուտ է դատել, թե նա ինչ մակարդակի քաղաքական գործիչ է, առավել ևս խաղաղասեր քաղաքական գործիչ: (Փող ունենաին, նոր պատերազմ կսկսեին Պարսկաստանի, Պակիստանի... դեմ, ՊՌՕ-ն էլ կտեղադրեին...)
Իսկ էս ամբողջ համաշխարհային ուշադրությունը ( նախընտրական ու հետընտրական), պայմանավորված է նրա մաշկի գույնի ու Բուշին փոխարինելու հետ

Շինարար
09.10.2009, 19:45
Նոբելյան մրցնակը ինչպես ցանկացած մրցանակ միշտ սուբյեկտիվ է, քանի որ որոշողը որոշակի հանձնաժողով է, ու եթե ինչ-որ մեկին այդ հանձնաժողովը արժանի է համարել տվյալ մրցանակին, ուրեմն հենց այդ ինչ-որ մեկն է արժանի եղել այդ մրցանակին, ինձ համար միշտ անընդունելի են եղել նման կարգի քննարկումները, թե արդյոք այսինչ ֆիլմը արժանի էր Օսկարի, այսինչը արժանի էր նախագահական մրցանակի, այսինչը արժանի էր տարվա լավագույնը տիտղոսին, որովհետև պատասխանն ակնհայտ է՝ որոշողը գիտի…

progressive
11.10.2009, 12:17
Խեղճ Նոբելը եր?ի գերեզմանում 10 անգամ արդեն շուռ էկավ արդեն որերերորդ անգամն ա իրա մրցանակը թիվ մեկ տեռօրիստներին են տալի

Հակոբ Գեւորգյան
11.10.2009, 12:21
ամերիկացիներից շատերի դուրը չի գալիս այս ինչ–որ բերին Օբամայի գլխին. հատկապես սպիտակ գույնին տվող ամերիկացիները. այսօր տեսնեիք թե ինչ քֆրտել էին քֆրտում…

dvgray
17.10.2009, 15:49
ցուցադրությունը պետք է /պարտավոր է/ շարունակվի
/:D :D :D/

Դատարկություն
17.10.2009, 15:53
Կյանքում ամեն ինչ վաճառվում է.....