Ծով
09.10.2009, 10:04
Կեսգիշերին հայելու մեջ մարդն ավելի խորհրդավոր է: Նույնիսկ ամենապրիմիտիվ մարդը կարող է իրեն խորհրավոր թվալ: Իլլենը նայեց հայելու մեջ, ժպտաց, տրորեց աչքերը, ժպտաց ու վստահ շշնջաց. «ես գեղեցիկ եմ«: Աչքերը միանգամից փայլեցին , բայց հետո հանկարծ գունատվեց, երկար- երկար նայեց հայելու մեջ ու այլևս չժպտաց… հայելու մեջ …
«Ես ո՞վ եմ»,-նորից նույն հիմար հարցը…մարդ չի հասկանում երկրորդ եսս ո՞րն է...երկու ես…էդ ո՞նց…մյուս եսը` դու կամ, նա…հիմար-հիմար մտքեր հանկարծ նրան կլանեցին, ու նա սկսեց մոռանալ ամենակարևորը. ապրել այն, ինչ կա և չանտեսել այն, ինչ երբեք ետ չի բերի, եթե կորցնի:
Գուցե մեղավորը կեսգիշերն էր կամ էլ հայելին կամ հենց ինքը, որ կեսգիշերին նայում էր հայելու մեջ կամ էլ երգը, որ անընդհատ ասւմ էր՝ «ես չգիտեմ»…իսկ ո՞վ կա, որ ինչ որ բան գիտի հաստատ, քան իր կարդացածը, լսածը, տեսածը…իսկ ո՞վ կա, որ գիտի, թե որտեղից է ամենը գալիս, և կամ ինքը Նիցշեն ինչու՞ էր իրականում ցնորվածի մեկը և կամ իրենք փիլիսոփաները ինչու՞ են ի վերջո խենթանում և կամ Աստված, որ Աստված է իրավ, ինչու ՞ կամ ինչպե՞ս կատարյալը ստեղծեց սխալականին….և զանազան մտքեր, որ կարող են մինչև անգամ խենթացնել, նրան ստիպեցին նորից ժպտալ...հանուն ինչի՞…հանուն ոչնչի…պարզապես, որ նյարդային բջիջները չմեռնեն…իսկ իրականում, նա, ով սիրում է և սիրված է, պարտավոր է ժպտալ :
Իսկ ո՞վ կա, որ ընկեր չի կորցրել…<իսկ ո՞վ է, որ իրավ քո ընկերն է>..իսկ ո՞վ կա, որ չի զրպատել, իսկ ետո զրպարտել զրպարտողին, իսկ ո՞վ կա, որ չի շնացել, գոնե պատահական երազում, պատահական ասում եմ…իսկ, ո՞վ կա, որ չէր սպանի մտքով, կամ հազար անգամ չէր ստի աղոթքից առաջ, կամ ի՞նչ մի մտքեր են այս օրով…երբ կարող ենք ուրախանալ..Տիկոն ազատության մեջ է…
_Իլե՛ն դադար տու՛ր, հիմար մտքերիդ: Ապրի՛ր այն, ինչ կա դու ուշանում ես
_Ես ուշացել եմ
_ԳԻտեմ, բայց ինձ էլ հետդ ես տանում, դու ինձ ուշացնում ես…դու չէ, դու ինձ կանգնեցնում ես և ուզում ե ս գլորվեմ քեզ հե՞տ…
-Չէ , ոչ, գրկի՛ր ինձ, ես պարզապես ուզում եմ, որ դու ինձ հասկանաս…ես պարազապես ուզում եմ, որ դու հասկանաս՝ սա մի պահ է, երբ ես ինքս ինձ չեմ հասկանում…
_Շատ լավ , սե՛ր իմ…մենք միասին քեզ չենք հասկանա, ես միշտ քեզ հետ եմ...
_Գրկի՛ր ինձ…
Նա փակեց աչքերը բացեց: Ինչք՜ն կեղծիք կա շուրջը: Հետո սև կատուն առջևով անցավ: Մենք նշաններին չենք հավատում…է՛լ…
Հետո հեռուստացույցով հայտարարեցին . «մահացել է պատգամավոր»: Հետո նրա ականջին հասավ ուրախ ճիչ. ժողովրդի համբերության բաժակը լցվել է, նրան ուրախացնում է մահը…պատգամավորի…բայց նրան ուրախացնում է մահը…
Հետո նա թեյ պատրաստեց ու էլի խորհեց…հարկավոր է շատ չմտածել...հարկավոր է քիչ մտածել ... հարկավոր է գործել , գործել…գրել, կարդալ, սովորել... հարկավոր է…և նա այնքան երկար մտածեց, որ հարկավոր է, որ ինքն իր մտքերից հոգնեց ու քնեց: Հաջորդ օրը նույն պատմությունն էր, նույնիսկ վիճեց հարազատ մարդկանց հետ…հաջորդ օրը հիմար որոշումներ, մեկ էլ չգիտես որտեղից նորից ուրախ տրամադրություն: Եվ քսակը պատռեց մի կաթիլ խիղճը այն էլ խղճի քսակը. «Հիմարություն է այն, ինչ դու անում ես, մի քիչ թեթև եղի՛ր, ինչպես թիթեռը»…իսկ Երկնայինը նույնպես թիթեռ է, բայց նա ամենանուրբ սիրտը ունի…իսկ թիթեռը կարող է լինել թեթև, պարզ, հանգիստ, բայց նրա սիրտը, գուցե ողջ ծանրությունը հենց սրտիկն է կրում…»
Է՜հ, դե վա՜յ…
Ես ընկերներ եմ կորցրել…ես չեմ զղջում, ես կարոտում եմ…ո՛չ ընկերներին…կապվածությունը…ինչպես ծխողը` ոչ ծխախոտը, այլ կախվածությունը…
Ես կորցրել եմ մարդիկ…նրանք ինձ հիշում են, և ես դա զգում եմ…
Իսկ քաղաքը…այս քաղաքը ինձ չի սիրում… նա ինձ անդադար վռնդում է…հավատա՛ ինձ…ես այս քաղաքը չեմ տանում…է՜լ…ծախու՞մ եք երկիրը...սպանու՞մ եք մեր ցեղը…
Իսկ հայրենիքը վաճառվու՞մ է...ո՛չ…
Իսկ ազգը, այն ձուլվու՞մ է…հենց ազգը՞…ո՛չ…իսկ հանգամանքները՞…իսկ փողը՞..այն ինչ-որ բան փոխու՞մ է…շատ բան…մինչև անգամ շա՜տ…իսկ մուլտիկպլիկատորը՞, որ մեռավ…այդ տաղանադաոր ցինիկը…դա մի՞թե լավ է…ո՛չ…մահը լավ չէ…նույնիսկ տականքի…
Իսկ ժպիտը կորցրած մանուկը՞…այ դա վատ է…իսկական դժբախտություն…իսկ մանուկը, որ դրսում փչանում է…դա ձուլում չէ՞…մի՛ համեմատիր…
Իսկ ի՞նչ է գլոբալիզացիան…
Քո խանութի վրայի օփնը…
Դու գիտե՞ս Չուկին….ահա այն. առաջին հայաֆիկացված ֆորումը…
Իսկ ինչու՞ է աղմկում գետը....բա գետը կհարցներ՝ մարդն ինչու Է խոսում…
Իսկ սա ի՞նչ կապ ուներ…ոչ մի….ավելի մեծ հիմարություն չկա…քան խոսելը…
Առավոտյան Չաղ Հայկոն մեխանիկորեն բարև շպրտեց: Հետո հիշեց. «էհ ս ա մեր Իլենն է , մի հատ հարցնեմ».
_Ո՞նց ես…
_Լավ, դու՞
_Լավ…
Հրաշալի է, մարդիկ հարցրել են միմյանց որպիսությունը երկար ընդմիջումից հետո…ուրեմն իրոք հետաքրքրել է:
Նորից խանութի պարտատերերը շատացել են, վաճառողուհին կատաղությունից կարմրել է, ի դեպ շատ է սազում կարմիր վերնաշապիկին: Նա թմբլիկ է, սիրունիկ, բայց նա նողկալի է, որովհետև երիտասարդ է, բայց հիստերիկ:
Կանգառում տաս րոպե կանգնած: Իլլենը նկատեց՝ վարսավիրանոցի դիմաց նույն տղան նույն դիրքով ծխում է: Մի համար կա նալբանդյան գնացող…ավտոբուսում ընտանեկան հանդիպում է: Մոտ վեց տարեկան տղան մոր հետ ինչ-որ տեղ է գնում, հայրիկի ավտոբուսով…
Ամեն կանգառում նա մոտենում է և հիսուն դրամանոց խնդրում.
_Լավ էլի, պա՛պ:
Հայրը տալիս է, վերջին անգամն է… հարկավոր է որ ուղևորների մոտ իրեն լավ զգա: Տղան վազվզում է, բառից բուն իմատսով: Այս ավտոբուսը, այն իր հայրիկի աշխատավայրն է: Նա նյարդայնացնում է Իլլենին, հորը շատ է շեղում: Վարորդն իսկապես շատ է շեղվում և քշում է անասելի դանդաղ, անընդհատ դադար, դադար…վերջապես մայրն ու տղան գնում են: Վարորդը խորը շունչ է քաշում: Նորից մտնում է աշխատանքային տեմպի մեջ…մոտ հինգ հարյուրի չափ հիսուն դրամ է կորզել բալիկը… դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում:
Իլլենը տանջվում է, որ բացի պատուհանը: Այս մեկն ինչ- որ մի քիչ ուրիշ է…ետևում նստած տղան չի էլ մտածում օգնելու մասին, իսկ Իլենն իհարկե չի խնդրի: Տոթ է, ուշանում է ժողովից:
ԱԽ այս քաղաքը…
Որ շուտով կլցվի անասելի աղմուկով: Պատրաստվում են ինչ-որ տոնակատարության:Իինչ որ?...քաղաքի ծնունդն են նշելու: Ոմանք իրենց կնետեն կենտրոն ժամ առաջ բեմահարթակներին մոտ գտնվելու և քաղաքի մասին սերենադներ լսելու: Այդ օրը նրանք մազերիդ չափ արևածաղիկ կկեղևազրկեն և կաղտոտեն իրենց սիրելի քաղաքը: Ոմանք կհեգնեն տոնը ու կանցնեն, հասկանում եք՝ մարդիկ իրենք իրենց ծննդյան օրով չեն ուրախանում: Ու այս ամենը մինչ ոմանք փաստաթղթեր են ստորագրում ու մի ողջ երկրի բախտ են որոշում, դա նույնն է, որ մեռած զինվորի մայրը անհամբեր սպասում է որդու վերադարձին:
Իլլենը նայեց քաղաքին ու ժպտաց…
«Սիրում եմ քեզ իմ Երևան»,_կարդաց պաստառին:
09.10.09