PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշողություն

emo
12.01.2007, 22:26
Հետաքրքիր է ինչից է կառուցված հիշողությունը ? :think
Ասենք համակարգչում գիտենք, մոտավոր. կոշտ մագնիսական սկավառակ,բաժանված բլոկների,ամեն բլոկը որոշակի տարողությամբ...
Հիմի. Մեր ուղեղում այդ մագնիսական սկավառակը որն է, այսինքն որտեղ է պահվում այն ինչ հիշում ենք(չգիտեմ ճիշտ եմ հիշում թէ չէ,լսել եմ սպիտակուցներում):
ՈՒ նրա կառուցվածքը ?
Ինձ շատ է հետաքրքրում.
Ասեք ձեր իմացածը սրա մասին.

StrangeLittleGirl
20.01.2007, 15:57
Քանի որ արդեն ժամանակ ունեմ, անցնում եմ գործի: Որպեսզի ամեն ինչ շատ ավելի հստակ ստացվի, օգտվում եմ Մ. Ա. Մելիք-Փաշայանի և Վ. Հ. Հովհաննիսյանի «Հոգեբուժություն» դասագրքից: Որոշ կրճատումներ եմ անում, որ տերմինների ձեռը չգժվեք :D

Հիշողությունը հոգեկան կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, որն արտահայտվում է ուղեղի կողմից ինֆորմացիան ընկալելու, այն պահելու և հետագայում վերարտադրելու ունակությամբ:
Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից և օրգանիզմի ընդհանուր վիճակից:
Նորմայում հիշողությունը արտահայտվում է հետևյալ ձևերով.
Տեսողական հիշողություն, որի հիմքում ընկած է ակնառու պատկերավոր հիշողությունը (հատկապես զարգացած է նկարիչների մոտ):
Լսողական հիշողությունը, որը հատկապես լավ է արտահայտված երաժիշտների մոտ:
Համի ու հոտի հիշողությունը, որ զարգացած է համտեսների մոտ:
Մեխանիկական հիշողությունը հիմնվում է միևնույն նյութի կրկնության (անգիր սովորելու) վրա. զարգացած է ասմունքողների, դերասանների մոտ:
Հուզական հիշողություն, որը հիմնականում կապված է տարբեր հույզերի (հաճույք, տխրություն, վախ և այլն) մտապահման ու վերարտադրման հետ:
Տրամաբանական հիշողություն, երբ նյութի վերարտադրումն արտահայտվում է դատողությունների միջոցով: Հիշողության այս ձևը սերտորեն կապված է մարդու տարիքային և իմացական, բանական զարգացման հետ:
Գիտության ժամանակակից տվյալներով լուրջ նշանակություն է տրվում հիշողության կենսաքիմիական տեսությանը, որտեղ հիմնական դերը վերագրվում է ռիբոնուկլեինաթթվին: Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
Գոյություն ունի հիշողության երկու ձև՝ կարճատև և տևական: Կարճատև հիշողության դեպքում մտապահման տևողությունը կազմում է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ: Տևական հիշողությունն ավելի կայուն է, երբ ընկալված ինֆորմացիան կարող է մնալ շատ երկար, ընդհուպ նույնիսկ ողջ կյանքում:

Մի քանի ավելացում իմ կողմից: Այդ «ժամանակակիցը» 1994 թիվն է: Հին տեսությանը հակասող որևէ նոր բան չեմ նկատել, որ հայտնաբերվել է: Պարզապես նորը պետք է որ ավելի կատարելագործված ու հաստատված հինը լինի: Երբ գնամ գրադարան, կփորձեմ այնտեղից ավելի նոր տեղեկություններ բերել:
Այստեղ ամեն ինչ շատ համառոտ է տրված: Բացի կարճատև ու երկարատև հիշողությունից, հիշողության այլ տեսակներ էլ կան: Դրանց մասին էլ կգեմ:
Մեկ էլ հույս ունեմ պարզ է, թե ինչ է ռիբոնուկլեինաթթուն:

emo
20.01.2007, 20:15
Գիտության ժամանակակից տվյալներով լուրջ նշանակություն է տրվում հիշողության կենսաքիմիական տեսությանը, որտեղ հիմնական դերը վերագրվում է ռիբոնուկլեինաթթվին: Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:

Հետաքրքիր էր: Փաստորեն այնքան էլ հեշտ չի մի բան լավ մտապահել ու դրա համար մի քանի փուլերից կազմված պրոցես է կատարվում:

Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
Իսկ ոնցա լինում,որ այդ ծածկագրված ինֆորմացիան մոռացվում է ?
Այսինքն կա ժամանակի ինչ որ չափ,որ եթե այդքան ժամանակ չես դիմում տվյալ հիշողությանը,այն համարվում է ոչ պետքական ,այդ տեղն «ազատվում է» և կարելի է ուրիշ բան հիշել այդ տեղում,կամ ընդմիշտ անհետանում է:
Մի գուցե կախված է այն բանից,երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատևի,
թե ինչպիսի «ամրությամբա » է կատարվել այդ պրոցեսը ? :think ( :fool)

StrangeLittleGirl
21.01.2007, 13:46
Իսկ ոնցա լինում,որ այդ ծածկագրված ինֆորմացիան մոռացվում է ?
Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ «չօգտագործվող» ՌՆԹ-ն պարզապես քայքայվում է, «տեղ ազատում» նոր ՌՆԹ-ի համար:

Մի գուցե կախված է այն բանից,երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատևի,
թե ինչպիսի «ամրությամբա » է կատարվել այդ պրոցեսը ?
Այս հարցն ինձ էլ է հետաքրքրում: Կարծում եմ, որ ՌՆԹ-ն դեր ունի միայն երկարատև հիշողության ձևավորման ժամանակ, իսկ կարճատևի մեխանիզմն ուրիշ է, որովհետև չեմ կարծում, թե վայրկյանների ընթացքում հասցնի ՌՆԹ-ի մոլեկուլ սինթեզվի: Երբ գտնեմ պատասխանը, կգրեմ :think

Սամվել
21.08.2007, 21:42
Ժողովուրդ Էս Վերջերս Հիշողությունս ինչոր լավ չի :oy
Հեռախոսիս Հիշեցումները որ չլինեն կորած եմ … Հետո քննություններին էլ նենց չեմ կարողանում պատրաստվեմ ոնց որ են Ջահել վախտերս ;) ինչ խորհուրդ կտաք ի՞նչպես ազատենք/Բարելավենք/ուժեղացնենք/լավացնենք Հիշուղությունը :think

StrangeLittleGirl
21.08.2007, 21:59
Հիշողությունը լավացնելու բազմաթիվ վարժություններ կան, որոնք, իմ կարծիքով, պարզապես ժամանակի կորուստ են: Իհարկե, շատ ճիշտ է, եթե երեխաների հիշողությունը մարզում են դեռ փոքրուց (ինչպես իմ մայրն է արել, և դրա համար անչափ շնորհակալ եմ), բայց մեծ տարիքում և՛ բարդ է, և՛ աշխատատար:
Դրա համար պարզապես խորհուրդ կտայի հանգստանալ… Մաքուր օդում շատ լինել, գիշերը բավարար չափով քնել, առավոտները մեղր ուտել (եթե, իհարկե, ալերգիա չունես):

Ուլուանա
21.08.2007, 22:25

Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա... :(

Սամվել
21.08.2007, 22:30
առավոտները մեղր ուտել (եթե, իհարկե, ալերգիա չունես):
Հետաքրքիր է բայց փաստ Քաղցր շատ եմ սիրում :nyam Նայց կոնկրետ մեղր տանել չեմ կարողանում :think երևի մեղրը փոխարինեմ մի այլ քաղցր բանով :nyam

Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա...
Հաա Ճիշտ ես ասում ես սէլ եմ նկատել, բայց ինչոր չի ստացվում հեռու մնալ :(:oy

StrangeLittleGirl
21.08.2007, 22:34
Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա...
Համակարգչից ճիշտ օգտվելու դեպքում հիշողությունը ոչ մի վնաս էլ չի կրի ;)

Սամվել
21.08.2007, 23:01
Համակարգչից ճիշտ օգտվելու դեպքում հիշողությունը ոչ մի վնաս էլ չի կրի ;)

Ճիշտ օգտվելը ո՞րնա որ :think

StrangeLittleGirl
21.08.2007, 23:03
Մոտավորապես սենց (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=319517&postcount=17)
Ու էլ օֆֆտոպ մի արա