PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արևորդի» Երկրորդ Միջազգային Բնապահպանական փառատոն



SunChild
05.10.2009, 18:43
«Արևորդի» բնապահպանական փառատոնը անցկացվում է ամեն երկրորդ տարին, և միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում: Հոկտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի անցկացումը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաև «Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր:

«Արևորդի 2009» փառատոնի շրջանակներում իրականացվելիք նախագծերն են`

Ֆիլմերի ծրագիր

Ֆիլմը բնապահպանական խնդիրների շուրջ հասարակական գիտակցություն ձևավորելու ամենաազդեցիկ գործիքներից է: Ֆիլմերի ծրագիրը բաղկացած կլինի մրցութային և տեղեկատվական բաժիններից:


Կենդանիների դիմակահանդես

Փառատոնը կմեկնարկի մեծ դիմակահանդես երթով: Գույնզգույն կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ կխրախուսեն անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:

Արևորդի էկո-ակումբներ. «Երեխաները երեխաների համար» նախագիծ

Հայաստանի ողջ տարածքից «Արևորդի» էկո-ակումբների սաներն իրենց իրականացրած նախագծերը կներկայացնեն ոչ միայն իրենց հասակակիցներին:


Սեմինար «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (ԿՍՊ)

ԿՍՊ քաղաքականության միջոցով ընկերություններն իրենց գործնական գործողություններին են ինտեգրում սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր.

http://fpwc.org/fileadmin/user_upload/_temp_/festival-poster.jpg

Հանուման
06.10.2009, 14:41
Իսկ համերգ չի լինելու ՞

SunChild
07.10.2009, 18:09
Լինելու է, այն էլ ինչ համերգ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնի Բաց դահլիճում լինելու է մեծ ռոք համերգ` "Որդան Կարմիր", "Road Movie" և "Armenian Space Station" (USA) խմբերի մասնակցությամբ: Մուտքն ազատ է: