PDA

Դիտել ողջ տարբերակը : FastClick

AG16
05.10.2009, 12:54
Անվճար փորձնական շրջան, անվճար տեղադրում, 256/256 սիմետրիկ կապ 10.000-ով, մի քիչ տարoրինակա:think

Enigmatic
05.10.2009, 12:56
Անվճար փորձնական շրջան, անվճար տեղադրում, 256/256 սիմետրիկ կապ 10.000-ով, մի քիչ տարoրինակա:think

Ինչ կա տարօրինակ:think իմ կապը FastClick ա

AG16
05.10.2009, 13:01
Ինչ կա տարօրինակ:think իմ կապը FastClick ա
Մնացածի հետ համեմատած, անսահմանափակա չէ՞

Yellow Raven
05.10.2009, 14:02
Մի քիչ ավելի մանրամասն էլի:)

VisTolog
05.10.2009, 14:10
Անվճար տեղադրու՞մ :think

Enigmatic
05.10.2009, 14:11
Հա, համ անվճար տեղադրում ա, համ մի ամիս անվճար փորձնական օգտագործում ես, եթե դուրդ գալիս ա, պայմանագիր ես կնքում արդեն:)

Ungrateful
05.10.2009, 14:13
256-ը 10000-ո՞վ::think հետաքրքրեց...
Աջափնյակում կապ տալիս ե՞ն:

Ապե Ջան
05.10.2009, 14:15
256-ը 10000-ո՞վ::think հետաքրքրեց...
Աջափնյակում կապ տալիս ե՞ն:
դեռ չեն տալիս, ես նոր ընդեղ էյ, իրանց գրասենյակում, ասեց մինչև տարվա վերջ կլինի

Enigmatic
05.10.2009, 14:18
Հիմա գոհ ենք, բայց դե դեռ քիչ բաժանորդ ունի դրանից ա երևի, իմ կարծիքով բոլոր կապերի նման, արդեն որ շատ բաժանորդներ ունենա, կապը կթուլանա:Եսիմ...

Ungrateful
05.10.2009, 14:18
դեռ չեն տալիս, ես նոր ընդեղ էյ, իրանց գրասենյակում, ասեց մինչև տարվա վերջ կլինի

Բա հիմա որտեղ են տալի?

VisTolog
05.10.2009, 14:57
256-ը 10000-ո՞վ::think հետաքրքրեց...
Աջափնյակում կապ տալիս ե՞ն:
զանգի 212222, հետո սխմի 1:))

ափսոս 3րդ մասում չեն տալիս :cry2

Kuk
05.10.2009, 15:00
Էդ փորձնականը լրիվ անիմաստ բան ա: Պարզ չի՞ որ փորձնականի ժամանակ արագ կապ կտան անկախ նրանից, թե հետո ինչ կապ են տալու:

AG16
05.10.2009, 15:02
128-ից մինչև 2 mbit են տալիս, հետաքրքիրա փորձնականի ժամանակ որ արագությունը կլնի:

Enigmatic
05.10.2009, 15:13
Էդ փորձնականը լրիվ անիմաստ բան ա: Պարզ չի՞ որ փորձնականի ժամանակ արագ կապ կտան անկախ նրանից, թե հետո ինչ կապ են տալու:

Ոչ մի տարբերություն էլ չկա, առաջ թե հիմա, լավ կապա:

Norton
06.10.2009, 17:15
Փաստորեն FastClick-ը ADC(Armenian Datacom Company)-ինն ա:

ADC-ն ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը //05.10.2009

Երեւան /Մեդիամաքս/. Armenian Datacom Company-ն (ADC) ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետին միանալ էլեկտրական հոսանքի սովորական վարդակների միջոցով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ADC կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը շենքերում հատուկ օպտիկամանրաթելային մալուխ է անցկացնում, տեղադրում է իր սարքավորումները բաշխիչ էլեկտրական գծերի վրա, իսկ օգտագործողը հատուկ մոդեմը միացնելով վարդակին եւ համակարգչին` ստանում է լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն:

Այս ծառայության սակագները սկսվում են ամսական 8000 դրամից: Միացման վճարը` սկսած 18 հազար դրամից (որից 8000 դրամը ծառայության օգտագործման առաջին ամսվա ընթացքում վճարվող գումարն է):

Ընկերության կոմերցիոն տնօրենի խոսքերով, ներկայումս Fastclick ծառայությունը թեստային ռեժիմով տրամադրվում է Երեւանի երեք բնակավայրերում` Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում, Մերգելյանի անվան ինտիտուտին հարող Արամ Խաչատուրյանի փողոցի հատվածում ու Դավիթաշեն թաղամասի 4-րդ հատվածում: «Այս ծառայությանը միացել են արդեն 190 բնակարաններ», - ասել է Ավետիք Քալանթարյանը` նշելով, որ քաղաքում ծառայության տարածման արագությունը կախված է պահանջարկից:

ADC կոմերցիան տնօրենը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ընկերությունը կնախաձեռնի տվյալ ծառայությունը գովազդող խոշոր մարքեթինգային արշավ` նշելով, որ ինտերնետին միանալու ցանկացողները կարող են գրանցվել www.fastclick.am ինտերնետային կայքում:

AG16
27.11.2009, 23:29
Ամանորյա նվեր՝ http://www.fastclick.am/dyn/services/main

tikopx
27.11.2009, 23:34
հետաքրքիր բանա բայց արժե մտածել ես ուղությամբ

masivec
27.11.2009, 23:43
հետաքրքիր բանա բայց արժե մտածել ես ուղությամբ
Ի՞նչն ա հետաքրքիր չի բացում:8

Armen.181
27.11.2009, 23:46
Ի՞նչն ա հետաքրքիր չի բացում:8

անտիվիրուսի անտիբաները անջատի

tikopx
28.11.2009, 00:08
Ի՞նչն ա հետաքրքիր չի բացում:8

միանգամից բացեց

masivec
28.11.2009, 11:13
միանգամից բացեց
Դու զայցեվ ել բացես սաաաաաղ կբացի

Armen.181
28.11.2009, 11:26
ոնց հասկացա հոսանքի լարով են ինտերնետ տալիս իսկ որ տարածքներում հասանելի այս պրովայդերի ծառայություները,

Armeno
01.12.2009, 17:31
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ՖաստՔլիկի բոլոր բաժանորդներին, սկսած ս/թ դեկտեմբերի 1-ից.

* եռակի նվազեցված միացման գումար
* կրկնապատկված արագություն

Ս/թ դեկտեմբերի 1-ից ՖաստՔլիկ բնակարանային ինտերնետ ծառայության գներն են․

ՓԱԹԵԹ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԳԻՆ, ներ. ԱԱՀ

* ՖաստՔլիկ M 256/256 8,000 ՀՀ դրամ՝ 10,000-ի փոխարեն
* ՖաստՔլիկ L 512/256 10,000 ՀՀ դրամ՝ 18,000-ի փոխարեն
* ՖաստՔլիկ XL 1024/256 18,000 ՀՀ դրամ՝ 28,000-ի փոխարեն
* ՖաստՔլիկ XXL 2048/512 28,000 ՀՀ դրամ՝ 48,000-ի փոխարեն

Միացման գումար (միանվագ)* 3,000 ՀՀ դրամ՝ 10,000-ի փոխարեն

ժողովուրդ, ո՞վ կարա ծածկույթի քարտեզը մի տեղ ապլոդ անի, իրանց սայթից չի բացում

_DEATH_
01.12.2009, 19:46
ժողովուրդ, ո՞վ կարա ծածկույթի քարտեզը մի տեղ ապլոդ անի, իրանց սայթից չի բացում

212222 զանգի

tikopx
01.12.2009, 20:37
Դու զայցեվ ել բացես սաաաաաղ կբացի
հա ենդեղից ամեն օր երգ եմ քաշում

Enigmatic
01.12.2009, 20:44
Մենակ թե էնքան հաճախ ա կապը լռիվ կորում, նեռվայնանում եմ:sad իմ ձեռքը լիներ, հաստատ կփոխեի ուրիշ կապ:

Kuk
01.12.2009, 20:55
Էդ փորձնականը լրիվ անիմաստ բան ա: Պարզ չի՞ որ փորձնականի ժամանակ արագ կապ կտան անկախ նրանից, թե հետո ինչ կապ են տալու:

Ոչ մի տարբերություն էլ չկա, առաջ թե հիմա, լավ կապա:

Մենակ թե էնքան հաճախ ա կապը լռիվ կորում, նեռվայնանում եմ:sad իմ ձեռքը լիներ, հաստատ կփոխեի ուրիշ կապ:

Բա, կյանքս, որ ասում էի՝ ամենուր խաբեություն ա, ինձ չէիր հավատում:beee

Enigmatic
01.12.2009, 21:44
Դեկտեմբերի մեկից երկու անգամ,իբր էլի, արագ կապ ա :P ավելի արագ ա դարձել ինետս:

Ներսես_AM
09.12.2009, 22:45
Ժողովուրդ, խորհուրդ կտա՞ք իրանցից վերցնել, թե՞ չէ :think

Ապե Ջան
10.12.2009, 02:11
Ժողովուրդ, խորհուրդ կտա՞ք իրանցից վերցնել, թե՞ չէ :think
Հոսանքի գծերով տրամադրած ինետը ինչ պետքա լինի.....հիմա մարդիկ զգտում են բոլորը ոպտիկա քաշեն. իսկ էտ ընդամենը մի չստացված պրոեկտա, որը իմ կարծիքով շուտով կդադարի իր աշխատանքները:

ministr
10.12.2009, 09:33
Էն օրը տեղեկացա էս ծառայության մասին... ընկերներով ահագին ղժժացինք :) Ասենք մեկը զանգումա հարևանին ասումա հարևան ջան էդ սվարկեդ հետո արա էլի, ինտերնետս քցումա :) Կամ հակառակը, մեկը մի քանի բանա դնում download-ի շենքի լւոյսերը թուլանում են :))

Իսկ ավելի լուրջ, կարծում եմ կապը կարող է անկայուն լինել` պայմանավորված ցանցի "կեղտոտությամբ", այսինքն ցանցում ժամանակ առ ժամանակ հնարավոր են նաև ավելի բարձր հաճախությամբ ազդանշաններ` բնականաբար ավելի ցածր ամպլիտուդով, որոնք կարող են խաթարել օգտակար ազդանշանի ստացումը:

aerosmith
10.12.2009, 09:39
բա որ տենց խաթարումներ տեղի ունենան բա իրանք ինչի են երաշխավորված կապ մատակարարում՞՞՞՞՞
իսկապես ես էլ էմ էդ մասին մտածել, բայց հետո էլ մտածեցի ամենալավ տարբերակը ստաբիլիզատորի վրա միացնելնա դա , էե չէ իրոք մեր էլ հոսանքների սնուցման մակարդակը շաաատ ողբալի վիճակումա.

Enigmatic
10.12.2009, 12:10
է անկայուն լինել` պայմանավորված ցանցի "կեղտոտությամբ", այսինքն ցանցում ժամանակ առ ժամանակ հնարավոր են նաև ավելի բարձր հաճախությամբ ազդանշաններ` բնականաբար ավելի ցածր ամպլիտուդով, որոնք կարող են խաթարել օգտակար ազդանշանի ստացումը:

ահա , տենց խաթարումներ շատ ա լինում: Կամել, երբ ախպերս կինոներ ա քաշում կա ինչ որ ուրիշ բան, իմ մոտ այնքան ա թուլանում կապը, որ չեմ էլ մտնում էլ ինտերներ, անգամ էռոռ ա տալիս:{:sad մի խոսքով նեռվերի դեղ ա:, Բայց ախպերս գոհ ա արագությունից, դե խի պետքա գոհ չլինի, միշտ ես եմ տուժվում մեկա:

Okamigo
31.12.2009, 19:41
Մտեք http://www.fastclick.am/ կայքը թարմացվելա

Helios
02.01.2010, 22:48
ժող ջան, ինչի՞ եք միանգամից վատը մտածում...
Նոր գաղափարա Հայաստանի համար (չնայած արտասահմանում վաղուցա եղել ու արդեն վաղուց իրան սպառելա), բայց եկեք սպասենք մարդիկ փորձեն, տեսնենք լավնա թե չէ...
Մանավանդ փորձաշրջանը անվճարա։
էդ մեթոդը շատ մեծ առավելություն ունի՝ հնարավորա ստեղծել ներքին ցանց նույն շենքի սահմաններում հոսանքի գծերի միջոցով։
բնականա թերություն էլ ունի՝ մեր հոսանքների որակը էդքան էլ բարձր չի, որ ադապտորները հանգիստ միացրած թողնենք հոսանքի գծերին

tikopx
02.01.2010, 22:57
հայ լայնը 1 մբ/վ տալիսա 15000 դրամ բայց down upload ահավոր տարբերա եթե իրանք տան 512/512 նոր կվեկալեմ 10000 ով իմաստը որնա թույլ կապի համար շատ թող տամ հիմա ովա օգտագործում up ը հայաստանում? սաղ down են անում

Helios
03.01.2010, 13:36

լրիվ համամիտ եմ...
ուղղակի շատերն են ուզում սիմետրիկ լինի, բայց շատ քչերինա իրոք պետք էդ սիմետրիկը:think

Անկախ նրանից ձեռնտու պայման են առաջարկում թե ոչ, շատ լավա, որ տեխնիկապես տարբեր սկզբունքներով կապեր են առաջարկվում... :ok էդ ամեն ինչը խթանումա մրցակցության ավելացմանը ու գնարի իջնելուն...
նենց որ թող շատ տարբեր առաջարկություններ լինեն՝ թեկուզ չօգտվենք էլ, մեկա մյուսների գները կիջնի

Okamigo
03.01.2010, 14:55
հայ լայնը 1 մբ/վ տալիսա 15000 դրամ բայց down upload ահավոր տարբերա եթե իրանք տան 512/512 նոր կվեկալեմ 10000 ով իմաստը որնա թույլ կապի համար շատ թող տամ հիմա ովա օգտագործում up ը հայաստանում? սաղ down են անում

up-ը ինձա պետք,ես շատ ֆայլեր եմ upload անում,դրանով կարելիյա լավ փող աշխատել

tikopx
04.01.2010, 23:33
հա բայց քո նման շատ քիչ մարդ կա մեծ մասը down են անում

Helios
04.01.2010, 23:39
հա բայց քո նման շատ քիչ մարդ կա մեծ մասը down են անում

օրինակ իմ մոտ ափ/դաուն հարաբերակցությունը էս պահին մոտ 1/5-ա...
հազարից մեկ դառնումա 1/4, եթե էդ օրը սքայփ շատ եմ օգտագործում;)
էդ էն դեպքում, որ ես հիմնականում սերֆինգով եմ զբաղվում, մի 2 տեղ ֆորումներ եմ մտնում ու մեյլ-բան եմ ստուգում... թե չէ որ մեկ-մեկ ծրագիր կամ կինո եմ քաշում դաունը ավելի շատա լինում

Ապե Ջան
16.02.2010, 05:54
Նոր (http://www.fastclick.am/dyn/packages/offers) առաջարկ FastClick - ից

terev
16.02.2010, 12:38
Էս ինչ լավ գներ են:

http://s002.radikal.ru/i200/1002/77/1fc45e4617f2.jpg

Ապե Ջան
16.02.2010, 13:17
Էս ինչ լավ գներ են:

http://s002.radikal.ru/i200/1002/77/1fc45e4617f2.jpg

էս լավ գներիտ հետ մեկտեղ պետքա որակնել լավը լինի:

terev
16.02.2010, 13:20
էս լավ գներիտ հետ մեկտեղ պետքա որակնել լավը լինի:

Գները իմը չեն, որակն էլ որ կեսով էլ տան էլի լավա:

Ապե Ջան
16.02.2010, 13:21
Գները իմը չեն, որակն էլ որ կեսով էլ տան էլի լավա:

հա, բայց շատ են բողոքում, հլը մարդ չգիտեմ որ գոհ լինի, համել հլը պատլերացրու հոսանքի գծով ինետը ինչ պիտի լինի

Helios
16.02.2010, 21:47
Նույն 8000-ով կարելիա 512-512 վերցնել Յուքոմից... Ջանդամին, թե գիշերը 1024 չի...
Յուքոմը հաստատ ավելի որակով կլինի ու ավելի շատ տեղերումա տրամադրում, քան Ֆասթքլիքը

ministr
16.02.2010, 22:14
Բա լավ, սրանք որտեղ են ուզում քցեն? :think

Zangezur
16.02.2010, 23:49
հա, բայց շատ են բողոքում, հլը մարդ չգիտեմ որ գոհ լինի, համել հլը պատլերացրու հոսանքի գծով ինետը ինչ պիտի լինի

Ես էլ որոշել էի առմինկո քաշեի, ու սենց բաներ: Իսկ գիտես թե բողոքները կոնկրետ ինչի հետ կապվածա եղել՞՞՞՞
Պռոստը հետաքրքիրա թե ինչ հարաբերակցությամբ են իրանք ինետը բաժանում բաժանորդների մինջև: Առմինկոն դուրս եկավ, որ կոնկրետ ասում են որ 1:10-ա: Մեկել կոռնետի սայտում էր գրած՝ 1:16:

Էս ֆաստ-կլիկի ու բոլոր մյուս հայտնի պռովայդռներից օֆֆիսիալ կամ ոչ օֆֆիսիալ հայտնիյա թե ինչ հարաբերակցությամբ են տալիս ինետը:՞՞՞

Ապե Ջան
17.02.2010, 01:51

Ինչ հարաբերությամբա բաժանվում չգիտեմ, բա՛ց էս դեպքում էտ չի էականը, էանակը նայա որ հոսանքի ծանրաբեռվածության դպքում ինետի կորուստ ես ունենում, մենակ դա հերիքա, կարանք էլ sharing - ին չնայենք:

Zangezur
17.02.2010, 02:32
Ինչ հարաբերությամբա բաժանվում չգիտեմ, բա՛ց էս դեպքում էտ չի էականը, էանակը նայա որ հոսանքի ծանրաբեռվածության դպքում ինետի կորուստ ես ունենում, մենակ դա հերիքա, կարանք էլ sharing - ին չնայենք:
Օրինակ մեծածախ գինը մեկ մեգաբիթի դեպքում կազմումա հիմնականում 170 000 դրամ: Հիմա սենց հարց՝ ԱԴՍ-ի վրա էլա էտքան նստում, թե ավելի շատ: Եթե իրա վրայելա մեկ մեգաբիթը նույն գինը նստում, ուրեմն եթե նույնիսկ ուզենա զրոյով դուրս գալ տակից, մեկա շատ ահավոր ինետա լինում, չհաշված Apeh Jan-ի ասած կորուստները:

Ապե Ջան
17.02.2010, 02:44

Զանգեզուր ջան էսօր քեզ ոչ մեկ 8000 12000 կամ 15000 - ով չի տալու նորմալ 256 արագություն (տալու քեշ արած կանալ), էս պարագույում նորմալ (չեմ ասում որ սայթերը լավա բացում դաուննել 30-ից չի իջնում) գործնականում ուղղակի անհնարինա, եթե իրա գինը 38000-ա էտ ոնցա տենց հնարավոր լինում, հա բոլորս էլ հասկանում ենք որ տեխնիական էսօր էնքանա զարգացել, որ հնարավոր են որոշ արհեստական որակի բարձրացում լինի, բայց մեկա չես ստանալու, մարդիկ հո անխելք չեն որ 256 կվ/վ արագությունը դրել են 38000:

Hayk Avetisyan
17.02.2010, 19:51
Նույն 8000-ով կարելիա 512-512 վերցնել Յուքոմից... Ջանդամին, թե գիշերը 1024 չի...
Յուքոմը հաստատ ավելի որակով կլինի ու ավելի շատ տեղերումա տրամադրում, քան Ֆասթքլիքը

իսկ մասիվում տալիս են ինտերնետ? իրանց ծածկույթի քարտեզը որտեղից կարողենք նայել?

terev
17.02.2010, 20:05
իսկ մասիվում տալիս են ինտերնետ? իրանց ծածկույթի քարտեզը որտեղից կարողենք նայել?

http://www.fastclick.am/map_am.php

Hayk Avetisyan
17.02.2010, 20:14
մերսի, բայց ես u com էի ուզում, ֆաստկլիկը ունի տեսելեմ :)

գտա http://ucom.am/hy/home.html

այնտեղ կա Ստուգել հասանելիությունը
Մեր ցանցը դեռևս հասանելի չէ նշված հասցեում։

Zangezur
18.02.2010, 14:52
իսկ մասիվում տալիս են ինտերնետ? իրանց ծածկույթի քարտեզը որտեղից կարողենք նայել?

Սաղ մասիվում մենակ Moldovakan 38 շենքում են տալիս, իսկ յուքոմը սպտեմբերի կոմերը հազիվ հասնի:

Okamigo
18.02.2010, 15:35
Սաղ մասիվում մենակ Moldovakan 38 շենքում են տալիս, իսկ յուքոմը սպտեմբերի կոմերը հազիվ հասնի:

Էդի լավագույն դեպքում,որ զանգել էի ինձ ասին 2011 առաջին եռամսյակում

Okamigo
13.05.2010, 19:24
Վատ չի
http://s46.radikal.ru/i112/1005/45/d238d6173671.jpg

Lord
13.05.2010, 19:41
շատ լավնա, բայց անցյալ տարվանից հալիս են մերմոտ ու հլը տեղ չեն հասել

Ապե Ջան
14.05.2010, 01:47
Ապեր ֆաստքլիքը էսօր քիչ հասցեներումա հասանելի: Ինքը լրջորեն չի զբաղվում էտ պրոեկտով ու շատ հնարավորա որ շատ շուտով նաև դադարեցնի, որովհետև էտ անիմաստ գխացավանք էն հասցեներում որտեղ 80 ական թվականների մալուխներ են: Ինքը հիմա աշխատումա կենտրոնի վրա ինչպես մյուս բոլոր խոշոր պրովայդերները:

Enigmatic
14.05.2010, 01:49
Մենակ կենտրոնի վրա չի աշխատում , իմ կապնել ա սրանից ու շաատ գոհ ենք.

Ապե Ջան
14.05.2010, 01:50
Մենակ կենտրոնի վրա չի աշխատում , իմ կապնել ա սրանից ու շաատ գոհ ենք.

Դավիթաշեն՞

ministr
14.05.2010, 08:25
Վատ չի
http://s46.radikal.ru/i112/1005/45/d238d6173671.jpg

1-2 Մեգաբիթը 8000?? Բա որակը?

Okamigo
14.05.2010, 10:56
1-2 Մեգաբիթը 8000?? Բա որակը?

Դե Enigmatic-ը օգտվում է և ասում է շատ գոհ է

Enigmatic
14.05.2010, 14:12
Դավիթաշեն՞

ահա:aha

Zangezur
03.06.2010, 23:08
Շուտով օպտիկան կհասնի մեզնից 3 շենք այնկողմ՝ 2-րդ մասիվ, քիչ մնաց: Պատճառը՝ էտ շենքում ԱԴՍ-ի աշխատող կա:D

Okamigo
04.06.2010, 11:40
Շուտով օպտիկան կհասնի մեզնից 3 շենք այնկողմ՝ 2-րդ մասիվ, քիչ մնաց: Պատճառը՝ էտ շենքում ԱԴՍ-ի աշխատող կա:D

Իսկ դու որ մասում ես ապրում?Ֆանտաններից հեռույա?

Zangezur
04.06.2010, 12:41
Իսկ դու որ մասում ես ապրում?Ֆանտաններից հեռույա?

Մոլդովական-Թոթովենց խաչմերուկի կոմերը, Պաշտպանյության Նախարարության մոտ

Okamigo
04.06.2010, 16:47
Մոլդովական-Թոթովենց խաչմերուկի կոմերը, Պաշտպանյության Նախարարության մոտ

Դե ես ֆոտոյի շենքի կողմերն եմ ապրում,կարողա ըտեղ էլ ինետ տան?

Zangezur
24.06.2010, 18:46
Դե ես ֆոտոյի շենքի կողմերն եմ ապրում,կարողա ըտեղ էլ ինետ տան?

Վերջը նշածս հասցեում միացրեցին ինետը, ու իրանց ասելով էտ շենքին հարակից տարածքը նույնպես ցանցի մեջ կմտցնեն, բայց կոնկրետ ժամանակ չկա: Այ էս շենքնա՝ 40.204908,44.569859 :
Լավ էտ հեչ: Կարևորը էնա, որ ինետը էլ ռազետկով չեն տալիս, այլ կաբելով, որը ավելի լավա, իսկ ռազետկով ինետ տալու իմաստ զուտ ցուցադրական էր, որ իրանք էլ կարան տենց բան անեն: Իսկ մի բնակարանին տալիս են 2 գիծ, այսինքն կարաս սվիչ դնես, 2 կոպերը իրարից անկախ միացնես իրանց ցանցին ու այդ կոմպերը իրարից անկախ այփի ստանան ու իրարից անկախ ինետ ունենան: Փորձեցինք, իրոք ճիշտ էին ասում: Վերցրել ենք 1 մեգաբիթանոցը ու երկու կոմպերը միաժամանակ տոռռենտ միացրեցինք ու 2-սն էլ ստաբիլ 90-120-ի կարգի քաշում էին: Մի խոսքով յուքոմից հազար գլուխ բարձրա:

Ապե Ջան
09.11.2010, 06:48
Էս Ֆաստքլիք - ից ձեն-ձուն չկա, ու՞նի բաժանորդներ, թ՞ե փակվելա արդեն, սեզոնը չի: :D

Okamigo
09.11.2010, 09:22
6-րդ շենքում դեռ ինտեռնետ չեն տալիս?

Պոզիտրոն
25.11.2010, 22:23
Ժող աշտարակում կա այս ինտեռնետը: եթե ոչ երբ ա լինելու նախապես շնորհակալ եմ:

Ապե Ջան
25.11.2010, 22:39
Ժող աշտարակում կա այս ինտեռնետը: եթե ոչ երբ ա լինելու նախապես շնորհակալ եմ:

Դժվար էլ լինի: Ամբողջ Երևանում շատ քիչ տեղեր կա:

Zangezur
26.11.2010, 00:54
Խորը քունա մտել էս ընկերությունը, շարժ չկա: Գները մրցունակ, ծածկույթը ահավոր քիչ:

Ապե Ջան
26.11.2010, 00:56
Խորը քունա մտել էս ընկերությունը, շարժ չկա: Գները մրցունակ, ծածկույթը ահավոր քիչ:

Էս ընկերությունը ավելի մեծ գորերա անում:
Սա էլ ձեռի հետ, ըստ իս:

Zangezur
26.11.2010, 01:19
Էս ընկերությունը ավելի մեծ գորերա անում:
Սա էլ ձեռի հետ, ըստ իս:

Էտ էլ կա:) Բայց դե սենց աբսուրդ բանել կա, օպտիկան բերելա հասցրել մասիվ, բայց ընդամենը 2 շենքա սպասարկում՝ իմ իմացած տվյալներով:

AMzone
26.11.2010, 01:21
գները շատ հարմար են, միքանի ամիս առաջ ծանոթներիցս մեկը օգտվում էր ու շատ գոհ էր.

Kuk
26.11.2010, 01:36
Էտ էլ կա:) Բայց դե սենց աբսուրդ բանել կա, օպտիկան բերելա հասցրել մասիվ, բայց ընդամենը 2 շենքա սպասարկում՝ իմ իմացած տվյալներով:

Բայց ֆասթ քլիկը օպտիկական ա՞:

Zangezur
26.11.2010, 01:40
Բայց ֆասթ քլիկը օպտիկական ա՞:

Շենք մտնումա օպտիկա, իսկ բնակարաններ գնումա լան կաբելով կամ էն ռազետկով (որը մենակ ձևի համարա կամ օրիգինալ երևալու համար), էտ հիմա օպտիկական կապա թե չէ՞՞՞՞՞

Kuk
26.11.2010, 01:47
Շենք մտնումա օպտիկա, իսկ բնակարաններ գնումա լան կաբելով կամ էն ռազետկով (որը մենակ ձևի համարա կամ օրիգինալ երևալու համար), էտ հիմա օպտիկական կապա թե չէ՞՞՞՞՞

Զանգեղուր ջան, ես էդքան չեմ հասկանում, քեզնից էի ուզում ճշտեի, դու էլ ինձ ես հարցնում :)) Հիմա ես պետքա նոր ինտերնետ քաշեմ, մտածում եմ՝ յուքոմ քաշեմ, թե ֆասթ քլիկ: Երկուսն էլ 8000-ով մի մեգաբիթ են տալիս, ուղղակի ֆասթ քլիկը մի երկու առավելություն ունի. գիեշրները կրկնապատկվում ա արագությունը, մեկ էլ կիրակի օրերին ա կրկնապատկվում, 6-րդ ամիսը անվճար ա, ու մի երկու բան էլ կա զեղչերի պահով, դրանք էլ կանեմ, կայֆ կլնի :)) բայց դե ինձ խորհուրդ տվին յուքոմ, որտև յուքոմը օպտիկական ա, հիմա եթե իմանամ սա էլ ա օպտիկա, սա կվերցնեմ:

Zangezur
26.11.2010, 02:14

Սենց ասեմ, եթե ձեր մոտ ռազետկով տարբերակնա, մի վերցրա, եթե կաբելով տարբերակնա, ապա կոնկրետ մեր մոտի հասցեներից մեկում, իրանց աշխատողները ասին, որ օպտիկականա: Դե եթե տրամաբանենք, եթե շենք մտումա, օպտիկա, ապա օպտիական կապա դառնում, յուքոմը օպտիկան բերումա մտցնում տուն ու տան մեջա կոնվեռտռ դնում օպտիկական կաբելից դեպի լան կաբել, իսկ ֆաստկլիկը շենքի համար օբշի կոնվեռտրա դնում: Դա երևի կապվածա նրա հետ, որ յուքոմը օպտիկական կաբելից նաև միացնումա հեռախոս և հեռուստացույց, դրա համար տունա մտցնում:

AMzone
26.11.2010, 03:26

ես քեզ հորհորդ կտամ ֆաստքլիք վերցնես, իմ կարծիքով, յուքոմը մեծ տեմպերովա առաջ գնում, շուտով կանգնելու ա են խնդրի առաջ որի դիմաց բոլոր պրովայդերներն կանգնել են ու կանգնում են ժամանակի ընթացքում, մեծ թվով բաժանորդ, բայց ֆիզիկապես հնարավորություն չունեն պահել այդքան բաժանորդ, նամանավանդ ես պարագայում ֆասքլիքի առաջարկւ ավելի հարմար է քեզ համար, իսկ ինչ վերաբերվումա օպտիկայա թե չէ, ճիշտն ասած չգիտեմ, բայց դե եթե մինչեվ շենք օպտիկայա գալիս, ինչ տարբերություն կոնվերտորը տունը դնեն թե պաձյեզդում, ինչ արել չի արել 100 մետրնա անում, մեկա քեզ քո հասանելիքնեն տալու, ինչ կապ ունի էզերնետովա մտնում գալիս թե օտիկայով. մինչեվ ետ անելը հաշվարկել են իրանք.

Ապե Ջան
26.11.2010, 03:52
Բայց ֆասթ քլիկը օպտիկական ա՞:

Ոչ, օպտիկական բնակարանային կապ այսօր տրամադրում է մեծածավալ մասշտաբներով միայն «Ucom» ընկերությունը: Էլի կան մանր պրովայդերներ, որ տրամադրում են օպտիկական կապ, բայց կոնկրետ շատ քիչ հասցեներում: Օպտիկական կապ Երևանում՝ ցանկացած հասեցում այսօր կարող է տրամադրել միան «ADC» ընկերութույունը, որը տրամադրում է ինտերնետ և՛ պրովայդերներին, և՛ բնակարաններին: :)

«ADC» ին իր «Ֆաստքլիք» ապրաքանիշով տրամադրում է բնակարանային ինտերնետ: Ինտերնետ միացումը բաժանորդին հասանելի է հոսանքի կաբելների միջոցով: Օպտիկան հասնում է կոնկրետ տվյալ շենք, մտում բաժանարար ու միանում ընդհանուր հոսանքի լարերին:

«ֆասրքլիք» ի հետ կարող է լինել խնդիրներ, երեկոյան ինտենրետ արագության նվազման հետ կապված: Եթե ձեր հոսանքի կաբելը գտվում է ոչ բարվոք վիճակում, ապա հնարավոր է երեկոյան հոսանքների ծանրաբեռնվածության հետ մեկտեղ նաև նվազի ինտերնետի արագությունը:

Հարգելի Kuk. եթե դու կանգնած էս «Ucom» թ՞ե «Ֆաստքլիք» ընտրության առջև, ապա միանշանած խորհուրդ կտաի վերցնել «Ucom»:
Էլ չմանրանամ, կապ չունի ինչ շահավետ պայմաններ են առաջարկում, ու անգամ որ թեկուզ քիչ ավելի թանկ լինի «Ucom» ը ես միանշանակ խորհուրդ կտաի «Ucom». մի պարզ պատճառով, քանի որ այն առանձնացված գծով մտնում է քո բնակարան: :)

Ապե Ջան
26.11.2010, 03:57
ես քեզ հորհորդ կտամ ֆաստքլիք վերցնես, իմ կարծիքով, յուքոմը մեծ տեմպերովա առաջ գնում, շուտով կանգնելու ա են խնդրի առաջ որի դիմաց բոլոր պրովայդերներն կանգնել են ու կանգնում են ժամանակի ընթացքում, մեծ թվով բաժանորդ, բայց ֆիզիկապես հնարավորություն չունեն պահել այդքան բաժանորդ, նամանավանդ ես պարագայում ֆասքլիքի առաջարկւ ավելի հարմար է քեզ համար, իսկ ինչ վերաբերվումա օպտիկայա թե չէ, ճիշտն ասած չգիտեմ, բայց դե եթե մինչեվ շենք օպտիկայա գալիս, ինչ տարբերություն կոնվերտորը տունը դնեն թե պաձյեզդում, ինչ արել չի արել 100 մետրնա անում, մեկա քեզ քո հասանելիքնեն տալու, ինչ կապ ունի էզերնետովա մտնում գալիս թե օտիկայով. մինչեվ ետ անելը հաշվարկել են իրանք.

«Ucom» ը կարող է աստղաբաշխական գումարներ դնել գործի մեջ: «Ucom» ը կարող է այսօր անել այն, ինչը չի կարող է անել և ոչ մի պրովայդեր: :)
«Ucom» ը չի ունենա որակային խնդիրներ, կապված բաժանորդների քանակի հետ: :)
Հ.Գ Ինֆորմացիան ..........

Ապե Ջան
26.11.2010, 04:00
Սենց ասեմ, եթե ձեր մոտ ռազետկով տարբերակնա, մի վերցրա, եթե կաբելով տարբերակնա, ապա կոնկրետ մեր մոտի հասցեներից մեկում, իրանց աշխատողները ասին, որ օպտիկականա: Դե եթե տրամաբանենք, եթե շենք մտումա, օպտիկա, ապա օպտիական կապա դառնում, յուքոմը օպտիկան բերումա մտցնում տուն ու տան մեջա կոնվեռտռ դնում օպտիկական կաբելից դեպի լան կաբել, իսկ ֆաստկլիկը շենքի համար օբշի կոնվեռտրա դնում: Դա երևի կապվածա նրա հետ, որ յուքոմը օպտիկական կաբելից նաև միացնումա հեռախոս և հեռուստացույց, դրա համար տունա մտցնում:
Հավանաբար աշխատողները շենք մտնող կաբելի մասին են ասել: Շատ հնարավոր է որ շենք մտնի ասենք 5.4 հաճախականությամբ անտենայով, իսկ «ADC» ունի կաբելային (օպտիկամանրաթելային) միացման հնարավորություն ցանկացած հասցեում: :)

AMzone
26.11.2010, 12:08
«Ucom» ը կարող է աստղաբաշխական գումարներ դնել գործի մեջ: «Ucom» ը կարող է այսօր անել այն, ինչը չի կարող է անել և ոչ մի պրովայդեր: :)
«Ucom» ը չի ունենա որակային խնդիրներ, կապված բաժանորդների քանակի հետ: :)
Հ.Գ Ինֆորմացիան ..........

լավ կլնի որ քո ասածով լինի, բայց դե ես իմ կարծիքին կմնամ ;) , աստղաբաշխական գումարներ յուքոմից շատ կարող են անել նաև Արմենտել Վիվասել Օրանժե. նրանց համար փողը փող չի.

Ապե Ջան
26.11.2010, 12:35
լավ կլնի որ քո ասածով լինի, բայց դե ես իմ կարծիքին կմնամ ;) , աստղաբաշխական գումարներ յուքոմից շատ կարող են անել նաև Արմենտել Վիվասել Օրանժե. նրանց համար փողը փող չի.

Ոչ մի օպերատոր չի կարող այնքան գումարներ ներդնել, ինչքան կարող է «Ucom» - ը: Ոչ «Ucom» - ի ֆանատ եմ, ոչ «Ucom» - ի գովազդային հարցերով զբաղվող մարդ: :)

vkmkpok
20.01.2011, 19:26
ժողովուրդ ջան ով որ օգտվում ա ՖասթՔլիք-ից, մի քանի հատ սփիդթեսթ քցեք էլի: համել ասեք, գոհ ե՞ք, գոհ չե՞ք: