PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլային հետաքրքիր վիճակագրություններ/Ռեկորդներ



Հարդ
04.10.2009, 18:06
Հասկացաք թեմայի իմաստը:
Սկսեմ՝
Չեմպիոնների Լիգան (այն ժամանակ Չեմպիոնների Գավաթ) առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին: Հաղթող է ճանաչվել Մադրիդի Ռեալն ու հինգ տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել Ռեալը:

Շարունակեք:

Լեո
04.10.2009, 18:38
2009թ. մայիսի 2-ին Բարսելոնան Մադրիդի Բանտյագո Բեռնաբեու մարզադաշտում 2-6 հաշվով ջախջախեց տեղի Ռեալ թիմին:

Ապե Ջան
04.10.2009, 19:15
Ինտերը 2008-ին նշեց իր 100 ամյակը և դարձավ երկրի չեմպիոն

FC Bayern
04.10.2009, 22:42
Բավարիան 2008-2009 մրցաշրջանում չի պարտվել, եթե առաջինն է գոլ խփել :hands

Cesare
07.10.2009, 15:00
Հասկացաք թեմայի իմաստը:
Սկսեմ՝
Չեմպիոնների Լիգան (այն ժամանակ Չեմպիոնների Գավաթ) առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին: Հաղթող է ճանաչվել Մադրիդի Ռեալն ու հինգ տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել Ռեալը:

Շարունակեք:

Անփոփոխ 23 ֆուտբոլիստներով ...

Cesare
07.10.2009, 15:07
Հոկտեմբերի 1-ին Արսեն Վենգերը դարձավ Արսենալի պատմության ընթացքում ամենափորձառու մարզիչը : Ֆրանսիացին գլխավորում է Կանոնիերներին 1996 թվականի սեպտեմբերի 28-ից :

Մոնակոի նախկին մարզիչը գերազանցեց Ջորջ Էլլիսօնին, որը գլխավորել էր Լոնդոնյան ակումբը 1934-ից 1947 թվականներին ...

salatik
08.10.2009, 11:49
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պատմության ստատիստիկայի (IFFHS)-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներ

Ամենաուժեղ թիմերն են
2008թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում

1. Մանչեսթեր Յու. -.. 348,0 ձայն
2. Բարսելոնա .......-.. 328,0
3. Չելսի.................-.. 294,0
4. Էստուդիանտես - Արգենտինա - 281,0
5. Արսենալ ..............-.. 268,0
9. Լիվերպուլ.............-..227,0
11. Բավարիա...........-..222,0
12.Ռոմա...................-..216,0
16.Յուվենթուս..........-..200,0
19. Ինտեր.................-..195,0
28. Ռեալ Մ................-..180,0


Իսկ 1991-ից մինչև 2009-ի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի ընդհանուր տվյալներով`

1. Բարսելոնա - 757
2. Մանչեսթեր - 678
3. Յուվենթուս - 621
4. Միլան - 611
5. Ռեալ Մ - 605
6. Ինտեր - 567
7. Բավարիա - 563
8. Արսենալ - 550
9. Ռիվեր Պլեյթ - 502
10. Չելսի - 442
11. Լիվերպուլ - 435
14. Ռոմա - 405
.....

Ապե Ջան
29.05.2010, 16:37
Կուզեի որ այս թեման նվիրեինք ֆուտբոլային ռեկորդներին: Ակումբում երկար փնտրտուքից հետո այսպիսի թեմա չգտա ու որոշեցի բացել մի այսպիսի թեմա, որում կքննարկենր՝ որոնք արդեն անցել են պատության գիրկը, և ռեկորդներ որոնք սպասվում են մոտ ապագայում: Թեման կսկսեմ Վալենսիայի պաշպանի նոր՝ մոտ ապագայում սպասվող ռեկորդով Իսպանիայի հավաքականում:
Այսօր՝ Ավստրալիայում, ընկերական խաղում իրար հետ կմրցեն Սաուդյան Արաբիայի ընտրանին և Իսպանիայի հավաքականը: Այս խաղում կարող է լինել նոր ռեկորդ եթե խաղադաշտ դուրս գա Իսպանիայի հավաքականի և Վալենսիայի պաշտպան Մարչենան, ապա կստացվի որ՝ Վալենսիայի պաշտպանն ազգային հավաքականի կազմում արդեն չի պարտվում 50 խաղում անըդնմեջ, կգերազանցի Գարինչային, որը չի պարտվել 49 խաղում::)

BOBO
29.05.2010, 17:28
Ամենախոշոր հաղթանակը՝
Ավստրալիա - Ամերիկյան Սամոա 31:0

2002 թվականի ԱԱ նախընտրական փուլ


http://www.youtube.com/watch?v=1wg9ox9F7Vw

s_hrayr
29.05.2010, 18:35
Ամենաշատ կարմիր քարտը՝25 հատ, հեռացվել են մարզիչները, մի խաղացող 2 անգամ և մյուսները:
Հ.Գ. ափսոս թիվը չեմ հիշում:

Gayl
29.05.2010, 19:11
Չելսին այս տարի Պրեմիեր Լիգայում խփեց այնքան գոլ, որ դեռ ոչ մի ակումբ այդպիսի բան չէր արել /103 գոլ/:
Արսենալը 2003-2004 ին Պրեմիեր Լիգայում 38 խաղից չի ունեցել ոչ մի պարտություն և եթե չեմ սխալվում իր հարկի տակ, ոչ մի պարտություն չի ունեցել:

Ambrosine
30.05.2010, 04:15
Մոդերատորական. Ֆուտբոլային Հետաքրքիր Վիճակագրություններ (http://www.akumb.am/showthread.php/48312-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%8E%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80) և Ֆուտբոլային ռեկորդներ (http://www.akumb.am/showthread.php/54552-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BC%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80?p=2016798#post2016798) թեմաները միացվել են: Պետք չէ փնտրել զուտ վերնագրով, հնարավոր է, որ նմանատիպ բովանդակությամբ թեմա լինի: Թեմայի վերնագիրը խմբագրվել է: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Աշխատեք քննարկումներ շատ չծավալել, միայն դնել հետաքրքիր վիճակագրությունը, ռեկորդը: Եթե քննարկումները ընթանան, օրինակ, մի քանի էջ, լինեն անիմաստ ու անտեղի, ապա ընդհանրապես կարգելվեն քննարկումները: