PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախաստորագրված. ի՞նչ է նշականում սա։

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 02:16
ՀՀ եւ Թուրքի հետ վերջին փրոթոքոլների վերաբերյալ հաղորդագրություններում անընդհատ կարդում եմ «նախաստորագրված» բառը։ Ինչպես ուզում եմ պատկերացնել այդ «նախաստորագրելը», միեւնույն է չի ստացվում։ Միակ ձեւը կիսատ ստորագրությունն է, բայց դե դա էլ կլիներ կիսաստորագրված։

Կխնդրեմ, եթե կարոք եք, այս բառի վերաբերյալ կատարեք լավ բացատրություն. եւ եթե կարոք եք, ասեք թե անգլերենում սա որ բառի թարգմանությունն է։

Կանխավ շնորհակալություն։

Լեո
04.10.2009, 02:18
Նախօրոք ստորագրված: Համենայն դեպս ենթատեքստը այդպիսին է:

Հայկօ
04.10.2009, 02:19
Թերևս՝ նախնական ստորագրված:

Շինարար
04.10.2009, 02:21
Թերևս՝ նախնական ստորագրված:

Նախնական ստորոգրված և վերջնական ստորոգրվա՞ծը որն է, մի գուցե ստորագրված նախնական պայմանավորությունների կամ վերջնական պայմանավորվածությունների մասին, ամեն դեպքում ստորագրվելը նախնական կամ վերջնական չի լինում, շատ տխմար արտահայտություն ա, ումի՞ց ես լսել:

Chuk
04.10.2009, 02:23
Կարծում եմ, որ այս արհեստածին տերմինը ընդամենը նշանակում է մինչ ստորագրելը պայմանագրի այն ձևը, որի շուրջ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել:

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 02:24
Այսինքն սա անգլերենում օգտագործվող Endorsed բա՞ռն է։

Հայկօ
04.10.2009, 02:28
Հաաա՜...

Նախքան ստորագրե՞լը, փաստորեն :think

Այդ դեպքում ինչու՞ «ած» վերջավորությամբ:

Լեո
04.10.2009, 02:31
Նախօրոք պայմանավորված, որ վերջ ի վերջո կստորագրվի :think

Chuk
04.10.2009, 02:32
Հաաա՜...

Նախքան ստորագրե՞լը, փաստորեն :think

Այդ դեպքում ինչու՞ «ած» վերջավորությամբ:
Աստված գիտի :oy
Չեմ ասում բառը հնարողը գիտի, որտև վստահ չեմ, որ ինքը կիմանա: Դե բառ ա, մոգոնել են էլի... իմ համեստ կարծիքով :)

Ambrosine
04.10.2009, 02:34
Նախաստորագրումը պայմանագրի կնքման 2-րդ փուլն է: 1-ին փուլը տեքստի ընդունումն է, 2-րդը՝ տեքստի աուտենտիկության հավաստումն է, որը իրականացվում է նախաստորագրման միջոցով, իսկ 3-րդ փուլը պայմանագրի պարտադիր իրավական ուժը ճանաչելն է, որը արտահայտվում է ստորագրմամբ, վավերացմամբ...

Շինարար
04.10.2009, 02:36
Ամեն տափակ բանի վրա չարժե այդքան մտածել, հիմար բառ են հորինել, այդպես որ լինի, ամուսինները հենց որոշում են երեխա ունենալ, երեխան լինում է նախասաղմնավորված, կամ աղջիկը և տղան մինչև հյուրանոցի համար հասնելը լինում են նախակենակցած, կամ մարդը հենց ծնվեց արդեն նախամեռած է::think

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 02:36
Մեկ այլ տարբերակ էլ կա :) սարկազմով ասած.

ստորագրված է մի գրչով, որի թանաքը ցնդում է։ կամ, ստորագրված է մատիտով, որի վրայով հետո կգրեն չջնջվող գրիչով։

Մինչ կգտնենք բացատրությունը, ինձ թվում է, որ սա endorsement բառից է ծնել։ Եթե հասկանանք այդ բառը, ամեն ինչ պարզ կլինի։

Ambrosine
04.10.2009, 02:37
Ժողովուրդ, բացատրությունը սևով սպիտակի վրա գրված ա:

Շինարար
04.10.2009, 02:38
Նախաստորագրումը պայմանագրի կնքման 2-րդ փուլն է: 1-ին փուլը տեքստի ընդունումն է, 2-րդը՝ տեքստի աուտենտիկության հավաստումն է, որը իրականացվում է նախաստորագրման միջոցով, իսկ 3-րդ փուլը պայմանագրի պարտադիր իրավական ուժը ճանաչելն է, որը արտահայտվում է ստորագրմամբ, վավերացմամբ...

Հաա, :8ես էլ մի ահագին հասցրի դուրս տալ, :(բա շուտ ասեիր

Ambrosine
04.10.2009, 02:40
Հաա, :8ես էլ մի ահագին հասցրի դուրս տալ, :(բա շուտ ասեիր
Ինչքան հնարավոր էր, շուտ ասեցի:): Եթե ինչ-որ կետ էլի անհասկանալի է, կարող եմ մանրամասնել:think

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 02:43
Ինչքան հնարավոր էր, շուտ ասեցի:): Եթե ինչ-որ կետ էլի անհասկանալի է, կարող եմ մանրամասնել:think

փաստորեն «նախաստորագրությունը» ստորագրություն է. այսպես ասած խոսովանության քայլ. կամ, այսպես ասած, հայկական նշանդրեքի պես մի բան։ հա՞

Ambrosine
04.10.2009, 02:52
փաստորեն «նախաստորագրությունը» ստորագրություն է. այսպես ասած խոսովանության քայլ. կամ, այսպես ասած, հայկական նշանդրեքի պես մի բան։ հա՞
ԶԱԳՍում ամուսնական պայմանագրի կնքում:blin

Տեքստի ընդունումից հետո անհրաժեշտ է լինում հավաստել պայմանագրի տեքստի նույնականությունը: Նույնականությունը կամ աուտենտիկությունը նշանակում է, որ տվյալ տեքստը իսկական է, հավաստի, այսինքն՝ վերջնական է, փոփոխման ենթական չէ:

Կա ստորագրման 3 տեսակ՝ մակագրում /նախաստորագրում/, ad referendum ստորագրում, վերջնական ստորագրում:
Նախաստորագրումը պայմանագրի տեքստի էջ առ էջ ստորագրումն է՝ պետությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների անունների սկզբնատառերով: Եթե մասնակի է նախաստորագրումը, դա նշանակում է, որ ներկայացուցիչները վերջնական համաձայնեցրել են համապատասխան դրույթները և չեն անդրադառնալու դրանց: Ամբողջական նախաստորագրումը նշանակում է աուտենտիկության հավաստում: Այսքան բան:

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 03:07

Երբ ես պայմանագիր եմ ստորագրում, որը գործիս բերումով կատարում եմ՝ ստորագրում եմ ամեն ամիս, յուրաքանչյուր էջում եւ երբեմն յուրաքանչյուր նախադասության վերջում, դնում եմ իմ անվան եւ ազգանունիս առաջին տառերը (initials,) հետո էլ ստորագրում ենք եւ գործում ըստ պայմանավորվածության։

Հիմա հասկացա, Աստղիկ ջան, որ «նախաստորագրությամբ» կողմերը հասկանում են թե ինչ են ստորագրելու։ Շնորհակալ եմ լավ բացատրության համար։

Ambrosine
04.10.2009, 03:14
Շնորհակալ եմ լավ բացատրության համար։
Խնդրեմ:

REAL_ist
04.10.2009, 15:05
Նախաստորագրումը աուտենտիկության կամ նույնականության հաստատման փուլերից է: Աուտենտիկության հաստատումը, ինչպես նշեց Աստղը, պայմանագրի կնքման 3 հիմնական փուլերից մեկն է: Աուտենտիկության հաստատում իրենից ներկայացնում է տեքստի բնագիր լինելու հաստատում, այն լեզվով տեքստի հաստատում, որը պետք է լինի հիմնական` բնագիր, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի տեքստի բովանդակությանը վերաբերվող վեճերի առաջացման դեքպում, քանի որ նման դեպքերում կողմերը իրավունք ունեն վկայակոչել միայն բնագիր տեքստը: Բացի դրանից աուտենտիկությամբ հաստատվում է, որ տեքստը վերջնական է և փոփոխման ենթակա չէ: Աուտենտիկության հաստատումը կարատավում է երկու փուլով` նախնական և վերջնական: Նախնականը կամ նախաստորագրումը պարտադիր փուլ չի և պետությունների համար որևէ միջազգային իրավական պարտավորություն չի առաջացնում: Նախաստորագրումը կիրառվում է այն դեպքերում, երբ բանակցությունների մասնակիցները տեքստի շուրջ համաձայնության են եկել, սակայն կարիք կա այն համաձայնեցնելու իշխանությունների հետ: Վերջնական ստորագրումից հետո արդեն պետությունները հստակ պարտավորություններ են ստանձնում, մասնավորապես վերջնական ստորագրած պետությունները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք հակառակ են պայմանագրի առարկային և նպատակներին:

Աստղ ջան ոչինիչ չէ, որ Քոչարյանի գրքի սահմաններից դուրս ծավալվեցի? :))

Ambrosine
04.10.2009, 15:10

Սահմաններից դուրս չէր:)) Քննությանը նենց եմ պարապել, որ անգիր հիշում եմ, քո ասածներն էլ կան մեջը:think
Հեսա չեմ ալարի, կստուգեմ:D

REAL_ist
04.10.2009, 15:11
Ստուգի:))մենք առանձին առարկա ենք անցել`միջազգային պայմանագրային իրավունք;)

Ambrosine
04.10.2009, 15:16
Ստուգի:))մենք առանձին առարկա ենք անցել`միջազգային պայմանագրային իրավունք;)
Նախանձներ:beee
Մենք որպես առանձին առարկա չենք անցել, այլ տարբեր առարկաների հետ՝ քիչ-քիչ:)) Քոչարյանն էլ ուղեղի լվացում ա արել էս թեմայով:D