PDA

Դիտել ողջ տարբերակը : Ղազարոս Աղայան



Շինարար
04.10.2009, 00:43
Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Շինարար
04.10.2009, 11:30
Ճախարակ

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Շինարար
06.10.2009, 11:02
Արեգակ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

snow
06.10.2009, 11:15
Մանկությունս հիշեցի, Աղայանը իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է եղել ու կա:

Հակոբ Գեւորգյան
06.10.2009, 11:25
Մանկությունս հիշեցի, Աղայանը իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է եղել ու կա:

ինչ հետաքրքիրա…ես ել հիշեցի ու աչքերս լցվեցին…

Ապրես Վանաձորցի ջան:)

Շինարար
06.10.2009, 11:31
Այս քանի օրը հայկական ֆիլմ էի նայում, վերնագիրը չեմ հիշում, Ջիգարխանյանը իր ամենաուժեղ դերերից մեկն ա այդ ֆիլմում խաղում, այդ ֆիլմում գլխավոր կերպարը ուսուցիչ է ու աշակերտին թելադրում է Հիշողություն ոտանավորը, ինձ շատ դուր եկավ, ու այդպես որոշեցի, որ լավ կլինի Ակումբում թեմա ունենանք Աղայանի մասին:

Yeghoyan
08.11.2009, 13:26
Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Yeghoyan
08.11.2009, 13:27
Արև

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Yellow Raven
08.11.2009, 21:51
Հիշում էի, երբ դեռևս մանկապարտեզում էի Ղազարյանի դեղին գիրքը միշտ հետս էր:
Շատ էի սիրում հատկապես հեքիաթները, Անահիտի համար խելքս գլուխս չէր:love

Իսկ հիմա մոռացել եմ ամենը, պետքա անպայման վերհիշել...

snow
08.11.2009, 22:13
Շատ էի սիրում հատկապես հեքիաթները, Անահիտի համար խելքս գլուխս չէր:love

Իսկ հիմա մոռացել եմ ամենը, պետքա անպայման վերհիշել...
Իմ ամենից սիրելի հեքիաթնել էր Անահիտը, երևի մի 100 անգամ արդեն կարդացել եմ: Գնամ 101-ը կարդալու::love

Շինարար
08.11.2009, 22:47
Իմ ամենից սիրելի հեքիաթնել էր Անահիտը, երևի մի 100 անգամ արդեն կարդացել եմ: Գնամ 101-ը կարդալու::loveՓոքր ժամանակ քեռուս տղան երկու շան քոթոթ էր բերել, ես ու եղբայրս այնքան տպավորված էինք Զանգի-Զրանգիով, որ ուզում էինք անպայման անունները Զանգի-Զրանգի դնել, բայց քեռուս տղան ասաց, որ դրանք աղջիկ շան անուններ են ու Ջեկո-Ջիմի դրեց:(