PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես և ճանապարհը



Գալաթեա
03.10.2009, 15:16
Որոշեցի ճանապարհային նոթերիս համար առանձին օրագիր վերցնել: Հուսով եմ՝ էջերը շուտ չեն խամրի Երևանյան ճանապարհների փոշուց կամ մի օր չի կորի երթուղայինում կամ տաքսիի մեջ:

* * *

Պայուսակներով բեռնված ծեր կինը շատ մեծ դժվարությամբ բարձրացավ երթուղային… 28 համարի ոտնակները սովորականից բարձր են:
Պատուհանի մոտ էի նստած, դռնից հեռու: Դիմացս նստած աղջիկը, որի նստարանն ուղիղ դռանն էր նայում ու որին ընդամենը պետք էր ձեռքը մեկնել կնոջն օգնելու համար, անտարբեր, սառը հայացքով նայում էր կնոջը: Վերջապես բարձրացավ և մի փոքր հավասարակշռությունը կորցնելով տրորեց անտարբերի ոտքը: Բավականին ցավոտ՝ ըստ աղջկա արձակած ձայնի ու մուննաթախեղդ հայացքի:
Անկարող զսպել չարախինդ ժպիտս՝ հայացքս դարձրեցի լուսամուտին:

* * *

Պատուհանից նայելիս հայացքս ընկավ կողքով գնացող սև 31-ին: Տաքսի էր: Վարորդի կողքին նստած տղան կռացել, ինչ-որ բան էր փնտրում, ըստ երևույթին: Հետո ուղղվեց, ձեռքը բաց պատուհանից դուրս հանեց և բաց թողեց մեքենա ներխուժած ձրի երթևեկող մեղվին: Երկուսով հայացքով ուղեկցեցինք դժգոհ հեռացող մեղվին, հետո նայեցինք իրար ու միաժամանակ ժպտացինք:

* * *

Երբ մեր բակով քայլում էի դեպի կանգառ, ամեն ինչ նույնն էր: Ամեն օրվա պես: Լուսամուտներից կախված տանտիկիններ, որ ինձ ճանաչում են, իսկ ես իրենց՝ ոչ: Բակի նստարանին նստոտած, նարդի շրխկացնող ու բլոտ գոռգոռացող պարապ տղամարդիկ: Անտարբեր քայլերս միայն երեք ականի հեծանիվ քշող պուճուր, նկարի պես սիրուն պստոն կարողացավ դանդաղեցնել: Սենց խելոք, դանդաղ քշում էր հեծանիվը քարե պատի երկայնքով, երևի թե՝ տանտիկիններից մեկի աչալուրջ հայացքի ներքո: Մեկ էլ՝ շատ գնաց դեպի պատը ու անիվը դեմ առավ: Ես արդեն ուսի վրայից էի նայում: Անկախ ինձնից կանգնեցի ու շրջվեցի: Մտախոհ նստած հեծանիվին՝ չէր շարժվում: Մոտեցա ու երրորդ մասցուն վայել ճկունությամբ պպզեցի հեծանիվի կողքին.
- Օգնե՞մ, պստ, - ժպտացի:
Պայծառ աչիկներով նայեց ուղիղ աչքերիս ու գլուխը հաստատական շարժեց:
Անիվը թեքեցի պատից հեռու:
- Դե քշի, համով:
Մի թիզ միս ու արյունը ինձ ժպտաց երբևիցե տեսածս ամենաջերմ ու հմայիչ ժպիտով ու նույն մտախոհ տեսքով շարունակեց իր ճամփորդությունը:

Նույնիսկ ֆիզիկական ցավս մոռացա որոշ ժամանակ:

քաղաքացի
04.10.2009, 17:40
Կարոտել եմ երևանյան կյանքը, Երևանի հոտը, 28 համարը, ձեր բակը, երևանցիներին, երևանցուն… Կարտոտել եմ։

Կարոտ բառի անգլերենն էլ չկա։

Գալաթեա
27.10.2009, 01:50
Այսօր ճամապարհս երկու անգամ կորցրեց ինձ:
Երկու անգամ չհայտնվեցի այնտեղ, ուր պետք է հայտնվեի:
Արդյունքում՝20-րդ դարի ամենագեղեցիկ ընկերությունը մնաց պապիկի մոտ:
Վաղը…

Բակի բեսեդկայի տանիքը բարձրացած փոքրիկ տղան լաց էր լինում՝ տեղային մինի երկրաշարժից սարսափած:
- Մի արա, բալիկ ջան, - դիմեցի ներքևում կանգնած, բեսեդկայի սյուներից մեկը թափ տվող մյուս փոքրիկ տղային, - տեսնու՞մ ես, վախենում է, մի արա:
- Ախպերն ա , է, - դավադրի տոնով ասաց մյուս ներքևում կանգնածը՝ ոտքով թեթևակի խփելով սյունը դեռ բաց չթողածին:
Տանիք բարձրացած փոքրիկը փորի վրա պառկել էր սառը թիթեղին ու նայում էր ներքև:
- Չանես էլ, - նորից ասացի թափ տվողին ու շարունակեցի քայլել դեպի կանգառ՝ համոզված , որ սյունի թափահարման պրոցեսը չի դադարելու՝ արդեն իմ ինադու:
–Արա, մի արա դե վայ, ախպերդ ա, - վերսկսված լացի միջից լսեցի քիչ հետո, - Հասմիկ ծյոծյա՜՜՜՜, Դավիթին ասեք…

Երթուղայինի իմ սիրած տեղը:
Լուսամուտ, առաջին շարք:
Դդիմացիս ու կողքիս նստարաններին ընկերուհիներ են նստած:
- Լսի չես պատկերացնի, անցումով իմ համար գնում եմ, մեկ էլ տենամ մեկը մի բանով խփեց գլխիս: Սենց մի տեսակ էղա, նայեմ, տենամ մի հատ աղջիկ ա: Իրա գլխով էր խփել գլխիս, պատկերացնում ե՞ս:
- Լսի լու՜"րջ..
- Հա լսի, վայ:
- Ցավա՞ց:
- Հա բա, օրը ցերեկով Է", անցումի տակ, գլխիս... վախեցել էի...
- Բա էն ձեր երկու կուրսեցիներն ի՞նչ էղան: Էն շուխուրը է": Էն կռիս աղջիկը, որ ես տեսել եմ մի անգամ:
- Հեչ, լսարանում Տատային ծեծեց:
- Ո՞նց թե ծեծեց..
- Հա, դրեց նստարանի վրա ու մի քանի անգամ խփեց երեսին:
- Լուրջ ե՞ս ասու՞մ..
- Էն էլ ոնց, ծեծեց:
- Բա Տատա՞ն:
- Դե սպասում էր:
- Ինչի՞՞ն:
- Որ պրծնի:
- Ախչի.... ու պատասխան չտվե՞՞ց..
- Չէ, հետո ասեց, որ չէր ուզում դրա մակարդակին իջներ..

Լավ է, որ կանգառներ կան, ուր մարդիկ իջնում են երթուղայինից...

Գալաթեա
04.11.2009, 13:43
Էսօր երթուղայինում ականջակալներով երաժշտություն էի լսում:
Որոշ երգեր առաջ էի տալիս:
Էնքան առաջ տվեցի մինչև հասավ Զ տառին:
Զոմբի :)
Ամեն ինչ անում էի, որ մեր կարաոկեի սիրելի երգը Քրենբերիսի մենակատարի հետ միասին բարձրաձայն չերգեմ:
Հատկապես՝ կրկներգը... իր տնքաձայն կանչերով, որ ակումբցիների ամենասիրած մասն է:
Բայց երթուղայինում սխալ կհասկանային: Որոշեցի ռիսկի չդիմել:

Հետո դրսում դեպի օֆիս քայլելիս արդեն չդիմացա:

Զա-ամբե, զա ամբե, զա-ամբե-է է-էհ է-էհ է-էհ օ-օհ օ-օհ օ-օհ

:)

Գալաթեա
25.12.2009, 00:32
Էսօր ճանապարհներս շատ էին:
Առավոտ գիշերից սկսած: Ու տարբեր:

Ու էսօր տուն գալուց չոնչուռիկ եմ տեսել: Հա լուրջ, երթուղայինի մեջ: Իմ հետևի նստարանին էր նստած, ամենավերջում մեքենայի:
Վարորդին, որ սպիտակած մազերով, հոգնած, բարի աչքերով մի պապիկ էր, շատ ուշ, երբ արդեն կանգառին էր մոտեցել, մուննաթով ասաց, որ "ստե կայնի":
Վարորդը մեքենան արգելակեց, և չոնչուռիկը ճեմեց առաջ: Պապիկը չդիմացավ, հանգիստ ձայնով ասաց՝ տղա ջան, մի քիչ արագ որ շարժվես, կլինի՞:
Ես էլ ու հաստատ մնացած բոլոր ուղևորները նույնն էին մտածում... ու մեկ էլ սա.
- Էտ ընչի՞ ես հետս մի տեսակ խոսու՞մ որ:
Պապին զարմացած շուռե կավ ու քաղաքացու սիրած էս սմայլիկն արեց :'
- Ասըմ եմ խի՞ էս հետս մի տեսակ:
Վարարդն անկեղծ շփոթված ասաց.
- Տղա ջան, իջի հա՞, մարդիկ սպասում են:
Քաքլանիկն իջավ ու ինձ բախտ վիճակվեց տեսնել նրա դեմքը: Ծամոն էր ծամում...ես նման բան չէի տեսել.. տպավորությունն այնպիսին էր, որ հասարակական զուգարանի հատակը սրբած փալասը մտցրել են բերանը և ասել են, որ մեկուկես րոպեում լվանա... ես էլ մտածում էի՝ ձայնն ինչու է մի տեսակ տարօրինակ գալիս..

Ես որպես կանոն պատանեկության հանդեպ բարյացակամ եմ տրամադրված, բայց այդ պահին միակ ցանկությունս էր՝ իջնել երթուղայինից ու կիսամեռ լինելու աստիճան ճտճտացնել ոջիլիկին..

Ախր ընդամենը տասը րոպե առաջ վարորդ պապիկին մեկ այլ կարգի մի բանդեռլոգ էր նեղացրել.. բոլորը տեսան...ինքն էլ..

Երեխաներ ջան, պատանիներ ջան...ես ձեզ խնդրում եմ...որ մեծանում եք, քաքլանիկներ մի դառեք, չոնչուռիկ մի դառեք...կսատկացնեմ մի օր, լոււրջ եմ ասում...

Գալաթեա
13.12.2013, 01:04
Դեռ Ֆրանսիայում հիշել էի, որ սենց օրագիր ունեմ ու որոշել էի, որ էս անգամվա ճամփորդության բոլոր տպավորությունները, համապատասխան նկարներով, կտեղադրեմ էստեղ: Համ էլ ավելի գլոբալ կդառնա օրագիրը, մենակ Երևանյան ճամփաներից չեն լինի նոթերը:
Էրնեկ հավեսս հերիքի:
Հիմնականում էս գրառումը նրա համար եմ անում, որ խոստումի պես բան լինի ինքս ինձ ու անեմ:
Չեմ սիրում խոստումներս չպահել:

Գալաթեա
16.12.2013, 16:22
Էս անգամ փորձեցինք գնալ էն թանգարանները, որ 3 տարի առաջվա այցելության ժամանակ չէինք գնացել:
Առաջինը Les Invalides կոչվող վայրն էր:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/H%C3%B4tel_des_Invalides_-_01.jpg/800px-H%C3%B4tel_des_Invalides_-_01.jpg

Les Invalides-ը մի կառույցների կոմպլեքս է:
Դրանց մեջ են մտնում Musée de l'Armée-ն՝ Ֆրանսիայի ռազմական պատմության թանգարանը, ռազմական հոսպիտալ, պատերազմի վետերանների համար նախատեսված կացարան (որ եղել է կառույցի առաջնային նպատակը), և Ֆրանսիայի մի քանի ռազմական հերոսների թաղվելու վայր՝ այդ թվում և Նապոլեոն Բոնապարտի:


Մի քանի նկարներ Ռազմական պատմության թանգարանից: Էս թնդանոթներն ու տանկերը դրսում էին շարված, բակում:


http://i.imgur.com/N32ebyq.jpg

http://i.imgur.com/Gt3PvLd.jpg

http://i.imgur.com/4o0Kjeq.jpg

http://i.imgur.com/tUjbn3o.jpg

http://i.imgur.com/jMLWLJ1.jpg

http://i.imgur.com/EPs5CML.jpg


Էս էլ Նապոլեոն ձյայի արձանն էր, կենտրոնում, բարձր տեղում:

http://i.imgur.com/VCrM31C.jpg


Ներսում ամեն ինչ շատ հետաքրքիր կերպով էր բացատրած ու ներկայացված:
Առաջին ու երկրորդ Աշխարհամարտերն ըստ թվականների, հաջորդաբար, իրար հետևող սենյակներում վիդեոներով ու գրավոր ինֆոներով շատ գրագետ ներկայացվում էին:

http://i.imgur.com/NiThxzm.jpg

http://i.imgur.com/1UmGrl1.jpg

Էս մեկը Ֆրանսիայում, Երկրորդ պատերազմի ժամանակ շատ հայտնի պոստեր ա եղել:
Կոչվել ա՝ l'affiche rouge. Էստեղ պատկերված են եղել Միսաք Մանուշյանի խմբի անդամները, որոնք սարսափի մեջ են պահել գերմանական վերնախավին իրենց տեռորիստական ակտերով ու սպանություններով:
Ներքևի մասում Միսաքի նկարն է:
Պոստերի վերնագիրը հարցնում ա՝ "Ազատարարնե՞ր": Կասկածում էին, վիձիծե լի...

http://i.imgur.com/PAdRQxE.jpg


Ցուցադրված էր նաև Միսաքի՝ գնդակահարվելուց առաջ վերջին նամակը, որտեղ նա հրաժեշտ էր տալիս իր կնոջը և խնդրում էր նրան գնալ Հայաստան ու ընտանիք կազմել...


Իսկ թանգարանի էս հատվածը նվիրված էր Երկրորդ պատերազմի ամենասարսափելի էջին:

http://i.imgur.com/7OHWCyI.jpg

Վերջում ուզեցինք գնալ Նապոլեոնի գերեզմանն էլ տեսնել, էն էլ ժամը 5-ն էր արդեն, զզվանքնները չթողեցին ներս:

Նկարն ինտերնետից եմ վերցրել :sorry
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Tumba_de_Napoleon_Bonaparte.jpg/800px-Tumba_de_Napoleon_Bonaparte.jpg

Շարունակելի