PDA

Դիտել ողջ տարբերակը : Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)

Էջեր : 1 [2] 3 4 5 6

Okamigo
12.04.2010, 22:06
Իրանց հիմնական աղբյուրը դա gnc alfa-ն է,հատկապես հյուսիսային սեգմենտը

Helios
12.04.2010, 22:21
թեկուզ gnc alfa-ն լինի... հո սիմետրիկ մեգաբիթը 8000-ից էժան չի՞ ծախի... տարվա սկզբին խոսք էր գնում հարյուր քանի հազարի մասին

Okamigo
12.04.2010, 22:23
թեկուզ gnc alfa-ն լինի... հո սիմետրիկ մեգաբիթը 8000-ից էժան չի՞ ծախի... տարվա սկզբին խոսք էր գնում հարյուր քանի հազարի մասին

Ախր ինչի եք մոռանում թե ովա կանգնած Ucom-ի ու gnc alfa-ի մեջքին

Helios
12.04.2010, 22:23
դա ավելի հավանականա, որտև Յուքոմի տնօրենի համեստ ու ինտիլիգենտ արտաքինից երևումա, որ ինքը ընդամենը դրածոյա, իսկ բիզնեսը ավելի լուրջ մարդկանցա պատկանում։

davidus
12.04.2010, 22:26
դա ավելի հավանականա, որտև Յուքոմի տնօրենի համեստ ու ինտիլիգենտ արտաքինից երևումա, որ ինքը ընդամենը դրածոյա, իսկ բիզնեսը ավելի լուրջ մարդկանցա պատկանում։

Ucom-ի փաստացի տերերից մեկը վարչապետն ա, մյուսը ԱԺ նախագահը.... էս երկուսին գիտեմ, բայց կարծեմ էլի մի հոգի կա

Helios
12.04.2010, 22:27
ուղղակի տարվա սկզբին նենց էին ներկայացնում, որ gnc alfa-ն, Ֆայբերնետն ու Արմենտելը իրանց հերթին ինտերնետը առնում են այլ կազմակերպություններից ու իրանց շահույթը էդ 100 քանի հազարի 12 տոկոսնա... բա հիմա ո՞նց են 8000-ով ծախում

Helios
12.04.2010, 22:41
Ամեն դեպքում մոլոդեց Ցուքոմին՝ գնային հեղաշրջում արեց։ Որտև մարդիկ ճիշտ տակտիկա էին բռնել ու իրանց սեփական ցանցը կարճ ժամանակում քաշեցին։ Հիմա իրանք կարան Բիլայնին գին թելադրեն։
Ոչ թե Արմինկոյի նման փողերը ուտեն, հետո ընգնեն Արմենթելի պոչից, թե մեզ հեռախոսի գիծ տվեք, ԴիԷսԷլ տանք...
Ի վերջո, հանուն արդարության պետքա նշել, որ վերջնական օգտագործողին պետքա որակյալ ու էժան ինտերնետ։ Իսկ թե դրանից ով կհարստանա՝ վարչապետը, Բիլայնի ու ՄՏՍ-ի սեփականատերերը, թե՞ ասենք նախկին կապի նախարարը, դա երևի երկրորդական հարցա։

Okamigo
12.04.2010, 22:47
ուղղակի տարվա սկզբին նենց էին ներկայացնում, որ gnc alfa-ն, Ֆայբերնետն ու Արմենտելը իրանց հերթին ինտերնետը առնում են այլ կազմակերպություններից ու իրանց շահույթը էդ 100 քանի հազարի 12 տոկոսնա... բա հիմա ո՞նց են 8000-ով ծախում

Հարցդ անհասկանալիյա,որովհետև ամեն պռովայդեռ համագործակցում է Վրաստանում և Իրանում այլ պռովայդեռների հետ,ՋՆՍ ալֆան ու Արմենթելը հիմա արդեն նույնի հետ Causus էր ոնց որ,ուղղակի էն ժամանակ մինչ տնտեսական հանձնաժողովի որոշումը,Բիլայնի շահույթը կազմում էր 52 տոկոս,երբ դարձրին 12 դրանից հետո նոր Բիլայնը գինը քցեց,ինչպես նաև սահմանվեց 1 մեգաբիթի գինը,դրանից ելնելով ու իրանց հաշվարկները անելով գինը երկու անգամ պիտի իջներ,դե Բիլայնը իհարկե 1 տարվա պայմանագիր մտցրեց,իսկ ucom-ը կարա իրեն նման արագություն թույկ տա, 1 մեգաբիթի համար,քանի որ ինչքան ես հասկացա տվյալ ընկերությունը իր ձեռքն է ուզում վերցնել ինտերնետ օգտագործողների մինիմում 50 տոկոսը,խոսքը միայն Երևանի մասին է,մարզերում նունպես մեծ հաջողությունեի կհասնի,խոսքը կրկին Հայաստանոի բոլոր մարզերի մասին է,ինչպես գիտեք Հայաստանոը էս երկու տարում պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ինտերրնետ ոլորտում Համաշխարհայի բանկի հովանավորությամբ,դրա հիմնական ստիմուլը լինելու է հենց ucom-ը,որի ստեղծման համար,հասկանալի է նաև gnc ալֆայի համար,քանի որ իրար հետ կապված են,և հիմանականում հենց իրար հետ էլ համագործակցում են,ներդրվել են բավականին մեծ միջոցներ,չմոռանան նաև ազատվել են մաքսատուրքերից,արտասահմանից կաբել և սարքեր բերելու ընթացքում,սա այն մինիմալ տեղեկությունը որ ինձ հայտնի է,կան նաև շատ այլ համգամանքներ տվյալ ընկերության ցածր և միաժամնակ որակյալ ինտերնետ տալու համար

Hda
12.04.2010, 22:49
Ucom-ի փաստացի տերերից մեկը վարչապետն ա, մյուսը ԱԺ նախագահը.... էս երկուսին գիտեմ, բայց կարծեմ էլի մի հոգի կա

Բա էտ եք են ասում, քանի իրանք են everythink is ok,իսկ դա ինչքան կտեվի ՞...............
Հայաստանում բիզնես չկա, Հայաստանում կրիշ կա:
հ,գ,
կամ էլ կրիշկա

Helios
12.04.2010, 23:32
Հարցդ անհասկանալիյա,որովհետև ամեն պռովայդեռ համագործակցում է Վրաստանում և Իրանում այլ պռովայդեռների հետ,ՋՆՍ ալֆան ու Արմենթելը հիմա արդեն նույնի հետ Causus էր ոնց որ,ուղղակի էն ժամանակ մինչ տնտեսական հանձնաժողովի որոշումը,Բիլայնի շահույթը կազմում էր 52 տոկոս,երբ դարձրին 12 դրանից հետո նոր Բիլայնը գինը քցեց,ինչպես նաև սահմանվեց 1 մեգաբիթի գինը,դրանից ելնելով ու իրանց հաշվարկները անելով գինը երկու անգամ պիտի իջներ,դե Բիլայնը իհարկե 1 տարվա պայմանագիր մտցրեց

կոնկրետ ի՞նչնա քեզ անհասկանալի... քո պատասխանից երևումա, որ ճիշտ տրամաբանական շղթայով ես գնացել ու գտել ես շատ հարցերի պատասխանը։
եթե 12 տոկոս շահույթ ունենալու համար օրինակ իքս պրովայդերը մեգաբիթը վաճառում է իքս գնով, ապա դա նշանակումա, որ իրա վրա էդ ինտերնետը նստումա իքս-12 տոկոս։
հետևաբար, եթե իքսը-12 տոկոսը մեծա 100000-ից, իսկ իրանք դա ծախում են 8000-ով, ուրեմն՝
ա) աշխատում են (իքս-12 տոկոս)-8000 վնասով
բ) իրականում իրանց շահույթը ոչ թե 12 տոկոսա, այլ տասնյակ անգամներ ավել
գ) 8000-ով ծախելու են ոչ սիմետրիկ կամ շատ մեծ թվով մարդկանց միջև շերինջ արած

Helios
12.04.2010, 23:34
Հայաստանում բիզնես չկա, Հայաստանում կրիշ կա:
հ,գ,
կամ էլ կրիշկա

սկզբում կռիշ կա, հետո հենց կռիշը վերանումա, դառնումա կռիշկա:)

Okamigo
12.04.2010, 23:59
կոնկրետ ի՞նչնա քեզ անհասկանալի... քո պատասխանից երևումա, որ ճիշտ տրամաբանական շղթայով ես գնացել ու գտել ես շատ հարցերի պատասխանը։
եթե 12 տոկոս շահույթ ունենալու համար օրինակ իքս պրովայդերը մեգաբիթը վաճառում է իքս գնով, ապա դա նշանակումա, որ իրա վրա էդ ինտերնետը նստումա իքս-12 տոկոս։
հետևաբար, եթե իքսը-12 տոկոսը մեծա 100000-ից, իսկ իրանք դա ծախում են 8000-ով, ուրեմն՝
ա) աշխատում են (իքս-12 տոկոս)-8000 վնասով
բ) իրականում իրանց շահույթը ոչ թե 12 տոկոսա, այլ տասնյակ անգամներ ավել
գ) 8000-ով ծախելու են ոչ սիմետրիկ կամ շատ մեծ թվով մարդկանց միջև շերինջ արած

Չէ չէ,դա այդպես չեն հաշվում,ինչքան հիշում եմ մի անգամ Elmo-ն բացատրել էր դրա ձևը,ես ինչքան հասկացել եմ,հնարավոր է որ սխալվեվ,դա աշխատում է այդպես,քանի որ Բիլայյնը հայլայնին հատկացրել է մոտ 1.5 գեգաբիթ արագությոիւն,դե պատկերացրու օրինակ 5 մեգաբիթա օգտվում են 30 մարդ ամեն մեկը վերցրելա 1 մեգաբիթ,դա չի նշանակում որ բոլորը ամբողջ օրը քաշում են ֆայլերը,այսինքն եթե 15 մարդ քաշում է մյուս 15-ը հնարավոր է սերֆինգով են զբաղված,այքան արագություն չեն ուտում,հնարավոր է օրինակս լավը չի,բայց ասածս էնա որ բիլայնի մոտ էդ 5 մեգաբիթը 1.5 գեգաբիթա,իսկ քանակը օգտվողների 10000 կամ ավել.այս դեպքում այս սխեման շատ լավ աշխատում է

terev
14.04.2010, 13:12
Կա՞ որևէ մեկը, որը օգտվում է U-TV -ից: Հետաքրքիր է ինչ՞ սարք են տեղադրում և ինչ՞ գնով:

Skeptic
14.04.2010, 20:39
Կա՞ որևէ մեկը, որը օգտվում է U-TV -ից: Հետաքրքիր է ինչ՞ սարք են տեղադրում և ինչ՞ գնով:

Terev ջան, Ucom-ի ինտերնետից օգտվում եմ ու շատ գոհ եմ, բայց, ոնց որ ասում են, էրկու էրնեկ մի տեղ չի լինում. թվային հեռուստատեսության ոլորտում Ucom-ի հիմնական մրցակիցը առաջարկում ա անհամեմատ ավելի լավ պայմաններ: Ինձ թվում ա, էդ պայմաններին ծանոթ մարդիկ կնախընտրեն հենց վերջինը:

terev
14.04.2010, 20:49
Եթե կարող ես էդ մրցակցի կայքի հղումը տուր, իսկ եթե կայք չունի, կարող՞ ես մոտավորապես տեղեկացնես:

Helios
14.04.2010, 23:17
Չէ չէ,դա այդպես չեն հաշվում,ինչքան հիշում եմ մի անգամ Elmo-ն բացատրել էր դրա ձևը,ես ինչքան հասկացել եմ,հնարավոր է որ սխալվեվ,դա աշխատում է այդպես,քանի որ Բիլայյնը հայլայնին հատկացրել է մոտ 1.5 գեգաբիթ արագությոիւն,դե պատկերացրու օրինակ 5 մեգաբիթա օգտվում են 30 մարդ ամեն մեկը վերցրելա 1 մեգաբիթ,դա չի նշանակում որ բոլորը ամբողջ օրը քաշում են ֆայլերը,այսինքն եթե 15 մարդ քաշում է մյուս 15-ը հնարավոր է սերֆինգով են զբաղված,այքան արագություն չեն ուտում,հնարավոր է օրինակս լավը չի,բայց ասածս էնա որ բիլայնի մոտ էդ 5 մեգաբիթը 1.5 գեգաբիթա,իսկ քանակը օգտվողների 10000 կամ ավել.այս դեպքում այս սխեման շատ լավ աշխատում է

ճիշտ ես, Էլմոն շատ լավ նկարագրել էլ։ ստեղ ուղղակի հարցը սիմետրիկ կամ ոչ սիմետրիկ լինելնա։ Հայ-լայնը ոչ սիմետրիկա, այսինքն ափը 4 անգամ քիչա դաունից՝ դրա հաշվին կարան ահագին խաղեր տան։ Մյուս բոլոր պրովայդերները, որ առաջարկում են Հայ-լայնի կարգի գներ, էլի ասիմետրիկ են։ իսկ Յուքոմը սիմետրիկ կապա տալիս՝ դրա համար իմ մոտ էդ հարցը ծագեց։

Չնայած, ինձ էդքան էլ չի հետաքրքրում թե ոնց են էդ գնով տալիս՝ կարևորը գինը լավնա, տարվա կախվածություն չկա, գծերն էլ նոր են ու հլը մի երկու տարի նորմալ կաշխատի (մինչև երևանյան արևն ու անձրևները վարի չտան կամ սյուներից մի քանիսը շուռ չգան)։

օգտվողներից առայժմ ծանոթ չունեմ, որակը չգիտեմ ոնցա, բայց կարծում եմ լավը կլինի։ Նենց որ հենց մեր մոտ քաշեցին՝ կփոխվեմ իրանց ինտերնետին։ եթե իհարկե մինչև էդ Հայ-լայնս չէժանանա (բնականաբար առանց տարվա պայմանագրի)

Skeptic
15.04.2010, 10:41
Եթե կարող ես էդ մրցակցի կայքի հղումը տուր, իսկ եթե կայք չունի, կարող՞ ես մոտավորապես տեղեկացնես:

Հեսա
Interactive TV (http://www.interactive.am/)

Helios
15.04.2010, 11:14
Հեսա
Interactive TV (http://www.interactive.am/)

Gardmanian ջան, քո ասածն ու Յուքոմը տարբեր են։ Սա թվային հեռուստատեսությունա, իսկ Յուքոմը՝ թվային ինտերնետ հեռուստատեսություն։
Տարբերությունները շատ չեն, բայց զգալի։ Օրինակ Յուքոմի տարբերակը հնարավորությունա տալիս ալիքը նայելու ընթացքում պաուզա տալ, հետո որոշ ժամանակ անց փլեյ տալ նույն տեղից։

Skeptic
15.04.2010, 18:28

Մերսի, ես չգիտեի :good

Okamigo
19.05.2010, 14:00
Այ մարդ երբա գալու Մասիվ,էլի արագությունները բարձրացրել են ահա գնացուցակը http://ucom.am/hy/services/services-net.html

Ապե Ջան
19.05.2010, 14:19
Այ մարդ երբա գալու Մասիվ,էլի արագությունները բարձրացրել են ահա գնացուցակը http://ucom.am/hy/services/services-net.html

2 մեգաբիթի մեջա փոփոխություն եղել:

LoK®
19.05.2010, 14:24
2 մեգաբիթի մեջա փոփոխություն եղել:
1.5-ը 2 ա դառել, 2.5-ը` 3 :)
Վերջը սիմետրիկ կդառնա ինտերնետս :))

dj chik
28.05.2010, 22:19
Այ մարդ երբա գալու Մասիվ,էլի արագությունները բարձրացրել են ահա գնացուցակը http://ucom.am/hy/services/services-net.html

իրանց ասելով 2011-ի սկզբին.... տխուրա բայց փաստ.... :(

Kita
28.05.2010, 23:30
Իսկ մեզ մոտ 2 ամսից կլինի:love Արդեն քաշում են:love

Yellow Raven
29.05.2010, 10:05
Կոմիտասում դեռ չկա, չէ՞:think

tikopx
01.06.2010, 16:26
Արդեն Դավիթշենում ելա տալիս:D բա հլե եսի կարդացեք հասնում ենք վրաստանին,բայց մենակ UCOM բաժանորդները ,քանի որ փոքրերը նույն գինեն տալիս 15000 դրամ 1մբ/վ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում Ucom ընկերության բաժանորդային բազան հունիսի 1-ի տվյալներով, ապրիլի սկզբի 1,5 հազարի դիմաց, 2,5 հազար է կազմել, ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Ավելի շատ բաժանորդներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայություններից, քան IP-հեռուստատեսությունից, քանի որ IP-հեռուստատեսության ծառայությունների թողարկումն ընկերությունը մի փոքր ձգձգել է»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Եսայանը:
Սակայն, ինչպես նշեց ընկերության ղեկավարը, այն հնարավորությունները, որոնք տրամադրում է Ucom-ի IP-հեռուստատեսությունը, բաժանորդների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել և ակնկալվում է, որ երկու ուղղություններն էլ ակտիվ կզարգանան Հայաստանում:
«Մեր ներուժը բավականին մեծ է, քանի որ Հայաստանում Ucom-ի կողմից ստեղծված գերարագ հզոր օպտիկամանրաթելային ցանցը հասանելի է շատ քիչ քանակությամբ երկրներում, իսկ տարածաշրջաններում նման ձևաչափի ցանցեր գոյություն չունեն, որպեսզի գերարագ օպտիկամանրաթելային ցանցը հասանելի լինի ամեն մի բնակարանում»,- ասաց Եսայանը:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը մի շարք ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ

tikopx
07.06.2010, 15:39
Չէի տեսել ռեկլամը նոր,գիտեք ինչա գրած` ԱՎելի արագ 138 անգամ քան 3G ցանցը:lol արդեն պատերազմա սկսել բջջային օպեռատորների դեմ :D լօլ

Zangezur
08.06.2010, 00:57
Չէի տեսել ռեկլամը նոր,գիտեք ինչա գրած` ԱՎելի արագ 138 անգամ քան 3G ցանցը:lol արդեն պատերազմա սկսել բջջային օպեռատորների դեմ :D լօլ

Օռանժի կամ վիվայի ինետից օգտվողների հետ որ խոսքա գնում ինետի արագության հետ կապված ասում են (ոչ հիմնական, բայց մեծամասնությունը՝ կապված բնակչության անբավարար գիտելիքների հետ ՏՏ ոլորտում), որ իրանց ինետի արագությունը ԳԵԳԱԲԱՅԹԱ (երևի թե կապված ամսվա սկզբի դրությամբ տրվող օրինակ օռանժի 3 ԳԲ-ի հետ), բայց չգիտեն թե ինչա նշանակում, օռանժնա իրանց ասել, ու հակառակը համոզելուց կարողա դաժե վիրավորվեն: Այսինքն ժողովորդի մեջ (մեծամասնության, բայց ոչ բոլորի) մեջ մտածա էն կարծիքը որ օռանժը վերջնա, կամ վիվան: Ու իմ կարծիքով էտ մի քիչ չափազանցված ռեկլամով զուտ նպատակ են դրել էս ամեն ինչից բան չհասկացող սպառողների մոտ ձևավորել հակառակ կարծիքը, որ 3Գ-ն և տեսականորեն և գործնականում չի կարա կաբելով, լավագույն դեպքում օպտիկայով տրամադրվող ինետից լավը լինել: Ու հաստատ էտ պարզ նախադասությամբ կարան մարդկանց կարծիքը փոխել՝ տանելով մեկ այլ ծայրահեղության՝ ուշադրություն չեն դարձնի որ գրածա 136 անգամ ավելի արագ ՑԱՆՑ, այլ դա կկապեն ինետի արագության հետ:

Helios
08.06.2010, 20:43
Չէի տեսել ռեկլամը նոր,գիտեք ինչա գրած` ԱՎելի արագ 138 անգամ քան 3G ցանցը:lol արդեն պատերազմա սկսել բջջային օպեռատորների դեմ :D լօլ

լավ, էդի արդեն պերեբոռա իրանց կողմից :(

արտասահմանում հիմա վաղուց իրանց դատի տված կլինեին անառողջ մրցակցության համար, որտև մի բանա քոնը գովես, այլ բանա քոնը գովես ուրիշի համեմատ։
կամ էլ, էդ ո՞նց են հաշվել էդ 138 անգամը:think

Zangezur
08.06.2010, 23:10

Դե եթե վերցնենք, որ սովորական լան կաբելը ապահովումա 1000 մեգաբիթ ներքին ցանց, իսկ 3Գ-ն 7.5 մեգաբիթ՝ 1000/7.5 կտա 133, երևի էս տրամաբանությամբ:
Իսկ իրանց ոչ մեկը չի կարա դատի տա, եթե օրինակ գրեին 138 անգամ ավելի արագ քան ռադիոկապը, ռադիոկապ տվողները հելնեն դատի տան՞՞՞՞
Եթե մարդկանց մեջ մտածա, որ վիվայի և օռանժի կողմից տրվող ինետը դա «3Գ ինետեռնետա», դա հեչ չի նշանակում, որ 3Գ ցանց ասելով պետքա հասկանանք ՎԻՎԱ կամ ՕՌԱնԺ, օգտագործել են տեխնոլոգիայի անուն, որից կարային և շատ հանգիստ իրանք օգտվեին:

մի բանա քոնը գովես, այլ բանա քոնը գովես ուրիշի համեմատ
Եթե խոսքը գնումա դատի տալու մասին, ապա օրենքի տեսանկյունից յուքոմը իրա կապը գովումա ոչ թե ուրիշի կապի, այլ ուրիշ տեխնոլոգիայի համեմատ:
Մի օրինակ էլ բերեմ, եթե օռանժը օրինակ անցի 4Գ-ին ու ռեկլամում ասի ավելի արագ քան 3Գ ցանցը, Վիվան հելնի դատի տա՞՞՞՞՞

Helios
09.06.2010, 22:25

Պարզա, որ կարան իրանց արդարացնեն, բայց փաստը մնումա փաստ, որ իրանք կոնկրետ նկատի են ունեցել 3 բջջային օպերատորներին։ եթե տեխնոլոգիայի համեմատության հարց լիներ, ուրեմն պետքա նաև համեմատեին օրինակ Վայմաքսի հետ։
ասածս էնա, որ իրանց գովազդի ենթատեքստը էն չի, որ օգտվեք մեր կապից (ոնց որ ենթադրումա արդար մրցակցությունը), այլ էնա, որ մի օգտվեք 3Ջ կապից, այլ օգտվեք մեր կապից
Հիմա եթե գրեին, որ մեր կապը 1000 անգամ արագա ԱԴՍԼ-ից, պարզ չի՞ թե ում բոստանն են քար քցում;)

Zangezur
10.06.2010, 00:48
էտ էլ կա, կարևորը որ ներկայիս պայմաններում տալիսա արագ, էժան և ամենակարևորը որակով ինետ՝ համեմատած մյուսների

IT Professional
10.06.2010, 18:01
լավ, էդի արդեն պերեբոռա իրանց կողմից :(

արտասահմանում հիմա վաղուց իրանց դատի տված կլինեին անառողջ մրցակցության համար, որտև մի բանա քոնը գովես, այլ բանա քոնը գովես ուրիշի համեմատ։

Արտասահմանյան սայթերում տենց օրինակների շատ եմ ռաստ եկել ու ավելի բացահայտ համեմատություններով (Կանադական Ռոջերսն ու Բելը, Բելի հեռախոսին ամիսը տալիս ես սքան այ եթե վերցնես Ռոջերսից սքան կտաս ու սքան էկոնոմիա կանես, կամ էլ Մեր քեյբլ ինտերնետը ամենարագ ԱԴՍԼից սքան անգամ լավն ա ու համեմատություններն արվում են կարմիր ու կապույտ գույներով որտեղ կարմիրն իրանց գույնն ա կապույտը Բելի, ճիշտ են Բիլայնի ռեկլամի նման, Կապույտ - Կիեվ Սթար, Կարմիր - ՄՏՍ, վերջին ռիժին էլ յանիմ իրանք են), ստեղ գոնե կոնկրետ «անձինք» նշված չեն, նենց որ իրանք իրանց կռուտիտը միշտ էլ ունեն. «Ո՞վ ասեց որ կոնկրետ ձեզ ենք կպնում, ինչի եք դուք հենց ձեր վրա վերցնում…»

Ամեն դեպքում իմ կարծիքով գովազդելու նման ձևը շատ անդուր ու неэтичн-ի մոտեցում ա, նախատեսված տգետ շուկայի համար, մանավանդ, որ ոչ մեկն էլ իրականում իրա ասած արագությունը չի տալիս։

կամ էլ, էդ ո՞նց են հաշվել էդ 138 անգամը:think

Վերցրել են իրանց օպտիկայի ֆիզիկապես հնարավոր առավլագույն սահմանը 1Գբիթ, բաժանել են 7.2Մբիթի վրա ստացել են մոտ 138։ Բայց թե, ոչ նրանք են 7.2 տալիս, ոչ էլ սրանք 1Գբիթ… :)

tikopx
10.06.2010, 18:54
Վերցրել են իրանց օպտիկայի ֆիզիկապես հնարավոր առավլագույն սահմանը 1Գբիթ, բաժանել են 7.2Մբիթի վրա ստացել են մոտ 138։ Բայց թե, ոչ նրանք են 7.2 տալիս, ոչ էլ սրանք 1Գբիթ… :)

բայց մի բայց կա, որ իրանք չեն ասում 1գբ/վ կտանք ասում են 2մբ/վ 12000 դրամ ու տալիս են,բայց նրանք ասում են 7,2մբ/վ մինչև բայց 1-նել չեն տալիս:

IT Professional
10.06.2010, 19:40
բայց մի բայց կա, որ իրանք չեն ասում 1գբ/վ կտանք ասում են 2մբ/վ 12000 դրամ ու տալիս են,բայց նրանք ասում են 7,2մբ/վ մինչև բայց 1-նել չեն տալիս:

Համաձայն եմ, էդ էլ կա, որ էսօր իրանց կապն ա քիչ թե շատ ամենանորմալը, բայց գովազդը «որովհետև 138 անգամ արագ քան 3G-ն» մեկա նորմալ չի էլի, չնայած մյուս կողմից էսօրվա իրականությունն ա պահանջում "В этом мире как умееш так и вертись"։ Ամեն դեպքում, ոնց էլ ֆռռան ու ինչ էլ գովազդեն շուկայի մեծ մասն արդեն կողպված ա մի տարվա պայմանագրի մեջ, ու հիմա էլ Բիլայնը վիզ դրած ամեն ինչ անում ա, որ Յուքոմի պոտենցիալ հաճախորդներին կողպի։ Ամենահին պայմանագրերը կսպառվեն ամենաքիչը մի 6 ամսից, այ էդ ժամանակ կարելի գների նոր բալանսիրովկա սպասել…

Աթեիստ
10.06.2010, 20:50

Նշեմ, որ գովազդում գրված է ոչ թե «138 անգամ արագ կապ», այլ «138 անգամ արագ ցանց», ինչը լրիվ համապատասխանում է իրականությանը։

Ապե Ջան
27.06.2010, 17:11
Ucom-ի ծառայությունները կարելի է վճարել MegaPay տերմինալների միջոցով

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ի մամուլի ծառայությունում, այսուհետ MegaPay տերմինալների միջոցով Ucom-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել պրովայդերի բոլոր տեսակի ծառայությունների դիմաց:

Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դինամիկ ու արագ զարգացող Ucom ընկերության հետ շահավետ կլինի երկու կողմերի համար»,- Մեդիամաքս-ին ասել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

Ucom-ի մամուլի ծառայությունում նշել են, որ շուտով բաժանորդները կարող են ընկերության ծառայությունների դիմաց վճարել նաեւ ArCа օն-լայն համակարգի միջոցով` օգտագործելով ArCа, Visa и Master Card քարտերը:

Rammstein
02.07.2010, 11:13
Հենց էս պահին մեր շքամուտքում Յուքոմի մալուխն են անց կացնում: :hands

Եթե մինչեւ Հայ-Լայնի պայմանագրի ավարտվելը Բիլայնը 128/32 կբիթ/վ-ը գոնե 512/512 չդարձնի (էլի 6000 դրամով), թերեւս Յուքոմի 1մբիթ/վ` 8000-անոցը կվերցնեմ: :)

Hda
02.07.2010, 11:20
Հենց էս պահին մեր շքամուտքում Յուքոմի մալուխն են անց կացնում: :hands

մնում ա մինչև գնալդ տան :)

tikopx
02.07.2010, 11:38
Հենց էս պահին մեր շքամուտքում Յուքոմի մալուխն են անց կացնում: :hands

Եթե մինչեւ Հայ-Լայնի պայմանագրի ավարտվելը Բիլայնը 128/32 կբիթ/վ-ը գոնե 512/512 չդարձնի (էլի 6000 դրամով), թերեւս Յուքոմի 1մբիթ/վ` 8000-անոցը կվերցնեմ: :)

Որ մասում ես մնում?

Rammstein
02.07.2010, 12:04
Որ մասում ես մնում?

Զեյթունում, հացի գործարանից մի քիչ վերեւ: :)

Okamigo
02.07.2010, 12:10
Զեյթունում, հացի գործարանից մի քիչ վերեւ: :)

Դե ուրեմն մինչև 2011 Մասիվ էլ կգան

Yellow Raven
02.07.2010, 13:34
Զեյթու՞ն:o
Հետևաբար ենթադրում եմ, որ Կոմիտասով անցել են:think Շտապ ճշտել է պետք:think

Hda
02.07.2010, 13:41
Զեյթու՞ն:o
Հետևաբար ենթադրում եմ, որ Կոմիտասով անցել են:think Շտապ ճշտել է պետք:think

ճիշտ ես,
դա միայմ մագիստրալի առումով,բայց չի նշանակում որ միանգամից տրամադրում են
Եթե հիմնական մագիստրալին մոտ է շենքը և բավականին ցանկացողներ կան շանսերը մեծ են, իսկ սեփական տների վիճակը վատ է լինելու..

Դե ուրեմն մինչև 2011 Մասիվ էլ կգան
հնարավոր է,բայց կարևորը գալուց հետո տալն է

Yellow Raven
02.07.2010, 14:07
Սեփական տների հարցը իսկականից դժվար կլինի, բայց մի բան պետքա անեմ, չգիտեմ:(

Edz
03.07.2010, 18:00
Էսօր ծանոթներից մեկի տանը միքիչ ucom-ի ինտերմետն եմ բզբզել: Լավն էր
1 մեգաբիտ download-ի փոխարեն պահում էր մինչև 4-5 մեգաբիտ, upload-ը 1 մեգաբիտի կողմերն էր:

Եթե մեր կողմերում էլ տաին, հենց էս օր էլ կմիանայ, թեկուզ մի 25000 պիտի էտ դեպքում մուծեմ Beeline-ին, բայց մեկա առանց երկար մտածելու կհրաժարվեյ սրանից

Okamigo
03.07.2010, 19:53

EDZ մի քանի տարի դիմացել ենք,մի քանի ամիսը ինչա,գիտես որ հետագայում կունենաս որակյալ ինտերնետ

Edz
03.07.2010, 22:23
Հաստատ կդիմանանք, էտ համակարգիչը ֆորմատ էի անում, ֆորմատից հոտո երևի 1 ժամում քաշեց XP SP2-ից հետո դուրս եկած բոլոր թարմացումները ու էտ ամեն ինչից բացի SP3-ը:

Մեջս բարի նախանձ էր մտել :))

aerosmith
03.07.2010, 22:41
Հույս ունեմ որ գոնե մինչև 2013 թվական շենգավիթ էլ կգան

0david0
11.07.2010, 16:26
Ժողովուրդ, գոնե գիտեք, որ ԱԴՍԼ հենց նշանակում է ասիմետրիկ կապ??? :angry

http://ru.wikipedia.org/wiki/ADSL

tikopx
11.07.2010, 16:46
Հույս ունեմ որ գոնե մինչև 2013 թվական շենգավիթ էլ կգան

Երևանը ծածկելու են 2011 ի վերջին ,:D պիտի սպասես ևս 1 տարի,ոչ թե 2:D

Edz
12.07.2010, 10:47
Ժողովուրդ, գոնե գիտեք, որ ԱԴՍԼ հենց նշանակում է ասիմետրիկ կապ??? :angry

http://ru.wikipedia.org/wiki/ADSL

Իմանալը գիտենք, բայց էտ ի՞նչ կապ ունի ucom-ի հետ :think

dj chik
13.07.2010, 04:38
Ժողովուրդ, գոնե գիտեք, որ ԱԴՍԼ հենց նշանակում է ասիմետրիկ կապ??? :angry

http://ru.wikipedia.org/wiki/ADSL

էս մի տոպիկի հետես խառնել ՞ http://www.akumb.am/showthread.php/19457-Hi-Line ;)

Okamigo
04.08.2010, 15:57
Հայկ Եսայանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ (http://webtv.am/uncommercial/expert/u-com/)

Ապե Ջան
05.08.2010, 23:03
Ucom-ի բաժանորդները կարող են ձեռք բերել Toshiba նոութբուքներ ապառիկ պայմաններով

http://itel.am/datas/znews/big_277806e5bdbabf29c8f510e075c2cf82.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Մեկնարկում են Toshiba նոութբուքների առաջին պաշտոնական ներկրումները Հայաստան, այսօր Երեւանում հայտարարել է ԱՊՀ եւ Բալթյան երկրներում Toshiba-Europe ընկերության գլխավոր տարածաշրջանային մենեջեր Իգոր Սնիտկոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Իգոր Սնիտկոն տեղեկացրել է, որ Ucom ինտերնետ-պրովայդերը հանդիսանում է Հայաստանում Toshiba-ի ավտորիզացված գործընկերը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ այցելելով Ucom-ի սպասարկման կետեր` ընկերության բոլոր բաժանորդները կարող են 2 տարի ժամկետով ապառիկ եղանակով ձեռք բերել Toshiba նոութբուքեր:

“Նոութբուքերի վաճառքը կսկսի մեկ շաբաթից: Սկզբնական շրջանում ներկայացված կլինեն 2 մոդելներ AMD եւ Intel Core i3 պրոցեսորներով, իսկ հետագաում մոդելների տեսականին կընդլայնվի”, - ասել է Հայկ Եսայանը` նշելով, որ AMD պրոցեսորով նոութբուքի համար ապառիկի մարման ամսական վճարը կկազմի 11.500 դրամ, իսկ Itel Core i3-ի դեպքում` 16 500 դրամ:

Հայկ Եսայանը նաեւ ասել է, որ հետագայում Ucom-ը մտադիր է իր բաժանորդներին առաջարկել ոչ միայն նոութբուքեր, այլ նաեւ ստացիոնար համակարգիչներ եւ HDTV համակարգով հեռսւստացույցներ:

Աղբյուրը (http://itel.am/am-news-2-3344.html)

davidus
30.08.2010, 22:20
Էսօր վերջապես միացրեցին .... հլը որ ադրյունքները գոհացնում են.

հիմա 1 մեգաբիտանոցն ա, բայց վաղը 2-ն եմ միացնելու, վաղն էլ դրանց տեստերը կդնեմ

http://www.speedtest.net/result/933829830.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/933831014.png (http://www.speedtest.net)
http://www.speedtest.net/result/933832555.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/933833728.png (http://www.speedtest.net)
http://www.speedtest.net/result/933823642.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/933835132.png (http://www.speedtest.net)
http://www.speedtest.net/result/933837366.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/933838743.png (http://www.speedtest.net)

Ապե Ջան
30.08.2010, 22:31

Փաստորեն Ucom - նել UP - ի խնդիր ունի:

AG16
31.08.2010, 00:28
տենաս ե՞րբ սենց կլինի:oy
http://www.speedtest.net/result/933997180.png (http://www.speedtest.net)

Inna
31.08.2010, 01:12
Ճիշտ է պրովայդերը գրված է «Հարկնետ» ու ցանցը ամբողջովովին ռադիոմոդեմային ու կաբելային հիմունքներով է կառուցաված, բայց տրամադրվում է Ucom ինտերնետը:

Ucom - ը գնել է «Հարկնետ» - ը, ու այս պահին արդեն տրամադրվում շատ ավելի էժան

այս արագությունը արժե 5000 դրամ:

Իսկ մեկ մեգաբիթը այս պահին 9000 դրամ:

http://www.speedtest.net/result/934042793.png (http://www.speedtest.net)

http://www.speedtest.net/result/934041691.png (http://www.speedtest.net)

http://www.speedtest.net/result/934043556.png (http://www.speedtest.net)

Zangezur
31.08.2010, 01:15
2-րդ մասիվումա յուքոմի աշխատողների «մի բանակ» եմ տեսել ու մի ամբողջ սենյակ կաբել ու տեխնիկա: Քիչ մնաց...

Inna
31.08.2010, 01:16
2-րդ մասիվումա յուքոմի աշխատողների «մի բանակ» եմ տեսել ու մի ամբողջ սենյակ կաբել ու տեխնիկա: Քիչ մնաց...

2-3 ամիս:

Ապե Ջան
31.08.2010, 01:19
Այս երկու գրառումները հեղինակը ես եմ, ուղղակի պատահաբար քրոջս էջով եմ գրել: (http://www.akumb.am/showthread.php/48188-Ucom(ունիվերսալ-հեռահախորդակցություն)?p=2082828&viewfull=1#post2082828)

Okamigo
31.08.2010, 07:15
Այդքան շատ մի ուրախացեք.2 Մասիվ մտնելու է 4 ամիս հետք,բայց բնակարանեեր ինտերնետ տրամադրելու է ավելի ուշ,որովհետև երբ ընկերությունը հայտարարեց իրենց ծառայությունները Դավթաշենում տրամադրելու մասին,ընկերս այնտեղ է ապրում,բայց իրենց բնակարան հասան ավելոի ուշ,դե հիմա օպտիկա բնակարան հասցրել են,բայց մոդեմ չունեն

Ապե Ջան
11.10.2010, 10:16
Վերջերս U!Net Starter-1 Mbps 8000 դրամ արժողությամբ սակագնային պլանից դժգոհություններ եմ լսել: Դա այդպե՞ս է: Կան օգտվողներ, որ դժգոհուղ են կոնկրետ այս սակագնային պլանի կապի որակից, որ արագությունը չի պահում: Դա սկսել է ակնհայտ դառնալ վերջին մեկ ամսվա ընթացքում:

Հ.Գ Արդեն մեռավ :D:B

Reyno
14.10.2010, 09:34
էս մի տարիա սենցա
http://www.speedtest.net/result/989738102.png (http://www.speedtest.net)

Ապե Ջան
14.10.2010, 11:14
Ծրագրային սխալ է հավանաբար ու խիստ կասկածում եմ, որ մի տարի այսպիսի մեծ կանալի կորուստ ունենան ու անտեղյակ լինեն: :esim

Reyno
14.10.2010, 11:54
Ծրագրային սխալ է հավանաբար ու խիստ կասկածում եմ, որ մի տարի այսպիսի մեծ կանալի կորուստ ունենան ու անտեղյակ լինեն: :esim

լավել տեղյակ են ուղղակի իմ մոտ մեգաբայտային ա :)

Ապե Ջան
14.10.2010, 11:57
լավել տեղյակ են ուղղակի իմ մոտ մեգաբայտային ա :)

Ահա, ուղղակի սկզբից էր պետք դրա մասին ասել:
Վաղը կարողա մեգաբայթային 100 մբ/վ ինտերնետ էլ ունենաս: :))

tikopx
03.11.2010, 11:14
Կոմիտաս 30 հասցեում տեղի ունեցավ Ucom ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը՝ հնարավորություն ընձեռելով այսուհետ Արաբկիր վարչական շրջանի բաժանորդներին օգտվելու ընկերության ծառայություններից։ Նոր և ընդարձակ սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, ինչպես նաև ցուցադրված են Ucom-ի բաժանորդներին շահավետ պայմաններով առաջարկվող հեռուստացույցներ և Toshiba նոութբուքներ: Արաբկիր վարչական շրջանի բոլոր բնակիչներն արդեն կարող են օգտվել ընկերության ծառայություններից` ցանկության դեպքում մեկ ընդհանուր օպտիկամանրաթելային մալուխով ստանալով գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ: Այժմ միանալով «Երեքը մեկում» ծառայությանը, բաժանորդը կստանա 2Մբ/վ արագությամբ U!Net Basic անսահմանափակ ինտերնետ փաթեթ, U!TV Full 76 հեռուստաալիք պարունակող ամբողջական U!TV Full փաթեթ և U!Phone թվային հեռախոսակապ 15 000 դրամով` նախկին 21 100 դրամի փոխարեն, իսկ բաժանորդագրվելով մեկ տարով առաջին երկու ամիսը անվճար:
Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին: Ընկերությունը տրամադրում է ավանդական և գերժամանակակից որակյալ ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ucom-ը հայաստանյան արագ զարգացող ընկերություններից է, որի գլխավոր նպատակներից է տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանումը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Ucom-ը համաշխարհային տեխնոլոգիական լուծումները սպառողին է մատուցում հիմնարար ենթակառուցվածքներ կառուցելու միջոցով՝ ապահովելով ծառայության մատուցման կայունություն և հուսալիություն։ Ընկերությունը ծառայություններ է առաջարկում թե՛ բնակարաններին, թե՛ գործարար աշխարհին և թե՛ պետական կառույցներին:

Օրիգինալ գրառում (http://www.armtech.am/ucom-%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%AF%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/)

paniaG
03.11.2010, 12:42
2-րդ մասիվումա յուքոմի աշխատողների «մի բանակ» եմ տեսել ու մի ամբողջ սենյակ կաբել ու տեխնիկա: Քիչ մնաց...

:(իրանք գնում էին 9-րդ մասիվ,ուղակի 2-րդով էին անցնում:(:( երեվի

Okamigo
03.11.2010, 17:04
Էս U!Phone-մասին ինչ գիտեք?դա քաղաքային զանգերի համար է թե միայն Յուքոմի ներսում կարող ես զանգեր կատարել

tikopx
03.11.2010, 17:22
Էս U!Phone-մասին ինչ գիտեք?դա քաղաքային զանգերի համար է թե միայն Յուքոմի ներսում կարող ես զանգեր կատարել

բոլոր զանգերի ու կարող ես ՍՄՍ ուղարկել

VisTolog
03.11.2010, 17:49
Իրանք աշխատում են` մենք նեռվախախտ լինում ամեն օր լինող կապի ընդհատումներից…:angry

Zangezur
03.11.2010, 17:49
:(իրանք գնում էին 9-րդ մասիվ,ուղակի 2-րդով էին անցնում:(:( երեվի
էսօր օպտիկայի կաբելներ էին հանում 2-րդ մասիվի իրանց պահեստիկից:

tikopx
03.11.2010, 17:54
Իրանք աշխատում են` մենք նեռվախախտ լինում ամեն օր լինող կապի ընդհատումներից…:angry

խի ետքան վատա իրանց կապի որակը?

Ապե Ջան
03.11.2010, 17:59
Իրանք աշխատում են` մենք նեռվախախտ լինում ամեն օր լինող կապի ընդհատումներից…:angry

Փաստորեն կարող ենք փաստել, որ Ucom - ի ինտերնետը լավը չէ: :) :D

VisTolog
03.11.2010, 18:11
խի ետքան վատա իրանց կապի որակը?

Փաստորեն կարող ենք փաստել, որ Ucom - ի ինտերնետը լավը չէ: :) :D

Փաստորեն կարող ենք փաստել, որ ոչ թե կապի որակնա վատը, այլ կատարվող աշխատանքների որակը: Թող նենց անեն, որ իրենց աշխատանքները չազդեն այլ ինտերնետ օգտագործողների կապի վրա:

Վատ կլիներ, եթե առանց որևէ «բան» անելու կապը վատը լիներ:

LoK®
03.11.2010, 18:12
խի ետքան վատա իրանց կապի որակը?
Վերջերս հաճախակի ա անջատվում կապը, բայց հիմնականում գիշերը 2-ից հետո, մեկ մեկ երեկոյան ժամերին:
Երևի ինչ-որ գործ են անում, դրանից ա :)

Ապե Ջան
03.11.2010, 18:19
Փաստորեն կարող ենք փաստել, որ ոչ թե կապի որակնա վատը, այլ կատարվող աշխատանքների որակը: Թող նենց անեն, որ իրենց աշխատանքները չազդեն այլ ինտերնետ օգտագործողների կապի վրա:

Վատ կլիներ, եթե առանց որևէ «բան» անելու կապը վատը լիներ:

Ինձ պետքա նորմալ, ստաբիլ, արագ ու առանց ընդհատումների ինտենրետ: Իսկ այդ ամենը այսօր Ucom - ը չի կարողանում ապահովել:
Ինչից կարող ենք փաստել, որ Ucom ինտերնետը անորակ է, քանի որ չի կարողանում ստաբիլ, առանց ընդհատումների ինտերնետ տրամադրել: :)

VisTolog
03.11.2010, 18:23

Իսկ իմ գրածն ընդհանրապես ուրիշ բան էր ասում…

Կապի ընդհատումները լինում են կատարվող աշխատանքների պատճառով: Մինչ այդ ոչ մի խնդիր չի եղել:

Վերջացնելուց հետո էլ եթե նույն կերպ շարունակվի, ուրեմն անորակա կամ նման մի բան, չնայած ես չեմ շտապում միանգամից «հարձակվել» ՅուՔոմի վրա, առանց մանրամասներն իմանալու:

Ցանկացած նորմալ պրովայդեր, եթե աշխատանքներա տանում իր կապի որակը լավացնելու կամ այն տարածելու համար, ուրեմն կապի հետ կապված ժամանակավոր խնդիրներ էլ կլինեն, պետք չի միանգամից ասել թե վատնա:

Ապե Ջան
03.11.2010, 22:07

Ես էդ ամեն ինչը գիտեմ:
Ինչքան հիշում եմ արդեն մի քանի ամիս է այդ խնդիրը առկա ձեզ մոտ:
Կարողա հանկարծ տարի էլ տևի, դել լավ հա գործ ենք անում:

LoK®
03.11.2010, 22:36
Ես էդ ամեն ինչը գիտեմ:
Ինչքան հիշում եմ արդեն մի քանի ամիս է այդ խնդիրը առկա ձեզ մոտ:
Կարողա հանկարծ տարի էլ տևի, դել լավ հա գործ ենք անում:
Ամիս չկա, ամենաշատը 2 շաբաթ ա (համենայն դեպս իմ մոտ):

Ապե Ջան
03.11.2010, 23:09
LoK® ջան, Վիստ ջան :) (անունդ տալիս եմ բացումա :D)

Ես շատ լավ եմ տրամադրված Ucom - ի ու իր ինտերնետի հանդեպ: Ուղղակի պետքա ռեալ նայել ամեն ինչին:
Համամիտ շատ էժան է տրամադրում այսօր Երևանում ինտերնետ, բայց դրա հետ մեկտեղ պետք է կարողանալ որակ ապահովել, այլ ոչ թե քանակ կամ մատչելիություն, բայց անորակ:

LoK®
03.11.2010, 23:23

Արո ջան, ես հո իրանց չե՞մ արդարացնում :) Կապը բավականին կայուն ա, 9 ամիս ա օգտագործում եմ ու դժգոհելու պատճառ դեռ չունեմ :) (չհաշված էն, որ սայթում գրած ա ստատիկ IP են տալիս, բայց չեն տալիս, բայց դա արդեն ուրիշ պատմություն ա :) )

AG16
24.11.2010, 16:28
Նոր հելնեմ դուրս ի՞նչ տենամ, շենքը Ucom-ապատում են:)) տենաս ինչքա՞ն ժամանակ հետո պատրաստ կլինի շահագործման:think

VisTolog
24.11.2010, 16:43
Իրանք աշխատում են` մենք նեռվախախտ լինում ամեն օր լինող կապի ընդհատումներից…:angry

Ի դեպ, մի քանի շաբաթա ոչ մի խնդիր չի լինում: :))

LoK®
24.11.2010, 16:47
Ի դեպ, մի քանի շաբաթա ոչ մի խնդիր չի լինում: :))
Երեկ 9 ժամից ավել չեմ ունեցել ինետ :D

Chuk
24.11.2010, 17:12
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

Zangezur
24.11.2010, 17:24

Բայց իրանց սայտում ինետն ու ալիքների գները առանձինա, այսիքն եթե սայտով նայենք, քո վերցրածը գալիսա 8500+12000 չհաշված հեռախոսը: Բա էտ ոնցա լինում՞՞՞

Chuk
24.11.2010, 17:26
Բայց իրանց սայտում ինետն ու ալիքների գները առանձինա, այսիքն եթե սայտով նայենք, քո վերցրածը գալիսա 8500+12000 չհաշված հեռախոսը: Բա էտ ոնցա լինում՞՞՞

Կարդա այստեղ (http://ucom.am/hy/news/news.html?newsid=45)

Երվանդ
24.11.2010, 18:34
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

Իմ մոտ հեսա խորը նախանձի նոպա կսկսվի:)), տեսնես ե?րբ կհասնեն Մոնումենտ:think

Kuk
24.11.2010, 18:39
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

Արտ ջան, մի հատ գնաս տուն, փորձարկի, ասա էլի, մի շաբաթվա մեջ ես էլ պետքա վերցնեմ: Մեկ էլ ասա ինչքան տևեց էդ պռոցեսը:

Փաստորեն դուրս ա գալիս ամիսը 12 500, ես հիմա 512կբ/վ ինետին ու կաբելայանին իրար հետ տալիս եմ, 14 800:cry, հլը հաշվի չեմ էլ առնում, որ Յուքոմի կաբելայինի մեջ ՀԴ որակի ալիքներ կան, եթե հլը չեն մտցրել կլինեն, շատ լավ պայմաններ են:ok

Chuk
24.11.2010, 18:58
Արտ ջան, մի հատ գնաս տուն, փորձարկի, ասա էլի, մի շաբաթվա մեջ ես էլ պետքա վերցնեմ: Մեկ էլ ասա ինչքան տևեց էդ պռոցեսը:

Արթ ջան, պայմանագիր կնքել ենք մոտ տաս օր առաջ, բայց էդ ժամանակ մեր շենքը դեռ չէին սպասարկում: Ասեցին, որ մինչև ամսի 25-ը մեր շենքին էլ կտրամադրեն: Երեկ զանգեցին, եկան, մի 15-20 րոպեում կաբելները քաշեցին: Մի քանի ժամ հետո եկավ երկրորդ խումբը, որը պայկայի գործը արեց կարճ ժամանակում, էսօր միացրեցին:

Հեռուստացույցը դեռ միացնել չեմ կարողանում, չգիտեմ պատճառն ինչ ա:

Արագությունը էս պահին զուտ սփիդտեստով սենց՝
http://www.speedtest.net/result/1043480191.png (http://www.speedtest.net)

Հետո ավելի մանրամասն կասեմ:

Chuk
24.11.2010, 19:21
Փաստորեն դուրս ա գալիս ամիսը 12 500, ես հիմա 512կբ/վ ինետին ու կաբելայանին իրար հետ տալիս եմ, 14 800:cry, հլը հաշվի չեմ էլ առնում, որ Յուքոմի կաբելայինի մեջ ՀԴ որակի ալիքներ կան, եթե հլը չեն մտցրել կլինեն, շատ լավ պայմաններ են:ok

Հա, իսկապես գինը «հեղափոխական» ա :)

Հայկօ
24.11.2010, 20:02
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

Կայֆ ա :): Ես հիմա իմ հայելային ինտերնետին (2Mb/1Mb) տալիս եմ հենց 15,000, ու հընթացս նախանձից մեռնում եմ :)):

ministr
24.11.2010, 20:18
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

Բարով մաշես, տարոսն էլ մեզ :)

Chuk
24.11.2010, 20:18
Հեռուստացույցը դեռ միացնել չեմ կարողանում, չգիտեմ պատճառն ինչ ա:
Ուրեմն հեռուստացույցի համար էս սարքն (http://www.motorola.com/Video-Solutions/US-EN/Products-and-Services/Video-Consumer-Premise-Equipment/IP-Set-Tops/VIP1903_US-EN) ա: Լրացուցիչ տալիս են նաև մի հատ մոտավորապես սենց փոխարկիչ.
http://images.marketplaceadvisor.channeladvisor.com/hi/68/68411/vsa10.1.jpg

Դրա ատամիկներն էին ջարդված ու ինքն էլ թքած կպցրած վիճակում էր: Էդ վաղը պիտի փոխեն ու երևի հեռուստացույցն էլ կմիացնեն:

Պոտենցիալ օգտվողներին ասեմ, որ իրանք իրենց հաշվին բերում են էդ ծյունեռն (հայերեն չգիտեմ ոնց ա) ու մոդեմը, որոնք, իրանց կապից հրաժարվելու դեպքում հետ են վերցնելու: Ուրեմն սարքերը բերելուց հետո հանձնման-ընդունման ակտ ա ստորագրվում, որտեղ նշվում ա, որ էդ սարքերի գինը ~180 հազար դրամ ա (կարծեմ մի քիչ ավել, ուղղակի էս պահին մոտս չի, ալարում եմ գնամ վերցնեմ): Ու էդ ակտով համաձայնվում ես, որ եթե սարքը ֆիզիկապես վնասված լինի (ջարդել, փշրել, հարված, եսիմինչ), ապա էդ գումարը վճարելու ես: Սա նորմալ գործընթաց ա, ըստ իս, ուղղակի գրում եմ, որ տեղեկացված լինեք :)

Kita
24.11.2010, 20:19
Էսօրվանից Ucom-ի պաշտոնական բաժանորդ եմ՝ մեկ տարվա պայմանագրով: Պայմանագրային պայմանները ինձ դուր եկան: Ամսական վճարելու եմ 15000 դրամ, որի դիմաց ստանալու եմ 2mb/s ինտերնետ, 76 հեռուստաալիք ու հեռախոս, որն ինձ պետք չի: Միացրել են անվճար, սարքերը իրենք բերել տեղադրել են: Առաջին երկու ամիսը օգտվելու եմ անվճար: Պայմանագրի մեկ տարուց շուտ խզելու դեպքում վճարելու եմ միայն առաջին երկու ամսվա համար չվճարածս: Դեռ ինքս չեմ փորձարկել (գործի տեղում եմ, նոր են միացրել): Տեսնենք... տեսնենք :)

աաաաաաաաաաաա:cry
Ինչ է ձեր մոտ ավելի շուտ հասել:noti կկախվեմ, նախանձից մեռա:noti
Իսկ էտ հեռախոսը մի քիչ կմանրամանես:thnik Ոնց է, ինչ է:think

Chuk
24.11.2010, 20:25
աաաաաաաաաաաա:cry
Ինչ է ձեր մոտ ավելի շուտ հասել:noti կկախվեմ, նախանձից մեռա:noti
Իսկ էտ հեռախոսը մի քիչ կմանրամանես:thnik Ոնց է, ինչ է:think

Կիտ ջան, պետք ա խոստովանեմ, որ էդ մասին չեմ էլ հետաքրքրվել, իսկի չգիտեմ էդ ծառայությունն իրականում գործում է, թե չէ: Վաղը կիմանամ, կասեմ:

Կապի մասին ասեմ, որ կարծես թե դեռ կայուն ա, մասնավորապես տոռենտով բան ա դրած, 200-220 kB/s-ով քաշում ա: Միաժամանակ հանգիստ մտնում ու դուրս եմ գալիս սայտեր: Փորձեցի ակումբի բեքափը քաշել, խոստացավ մոտ 2.5 ժամում քաշել (1.8Gb), ընդհատեցի, գիշերը կփորձեմ: Կարևորը. էսօր նախորդ ինտերնետովս ակումբի ու հայերեն.ամ-ի համար քվեարկել էի, հիմա էլ սրանով քվեարկեցի :)) Բայց դե դեռ շատ քիչ եմ օգտվել վերջնական կարծիք կազմելու համար: Դեռ շատ գոհ եմ:

Armen.181
24.11.2010, 20:26
իսկ ալիքները համակարգիչով դիտել հնարավոր է

Chuk
24.11.2010, 20:28
իսկ ալիքները համակարգիչով դիտել հնարավոր է

Եսի՞մ :esim
Հավանաբար համապատասխան սարքեր ունենալու դեպքում: Իսկ զուտ կայքային հեռուստաալիքները չեմ փորձել, բայց պիտի լինի էլի:

Kita
24.11.2010, 20:31
Կիտ ջան, պետք ա խոստովանեմ, որ էդ մասին չեմ էլ հետաքրքրվել, իսկի չգիտեմ էդ ծառայությունն իրականում գործում է, թե չէ: Վաղը կիմանամ, կասեմ:

Կապի մասին ասեմ, որ կարծես թե դեռ կայուն ա, մասնավորապես տոռենտով բան ա դրած, 200-220 kB/s-ով քաշում ա: Միաժամանակ հանգիստ մտնում ու դուրս եմ գալիս սայտեր: Փորձեցի ակումբի բեքափը քաշել, խոստացավ մոտ 2.5 ժամում քաշել (1.8Gb), ընդհատեցի, գիշերը կփորձեմ: Կարևորը. էսօր նախորդ ինտերնետովս ակումբի ու հայերեն.ամ-ի համար քվեարկել էի, հիմա էլ սրանով քվեարկեցի :)) Բայց դե դեռ շատ քիչ եմ օգտվել վերջնական կարծիք կազմելու համար: Դեռ շատ գոհ եմ:

Չէ շատ գոհ են, լիքը օգտվող գիտեմ:)

Kuk
24.11.2010, 20:31
Արթ ջան, պայմանագիր կնքել ենք մոտ տաս օր առաջ, բայց էդ ժամանակ մեր շենքը դեռ չէին սպասարկում: Ասեցին, որ մինչև ամսի 25-ը մեր շենքին էլ կտրամադրեն: Երեկ զանգեցին, եկան, մի 15-20 րոպեում կաբելները քաշեցին: Մի քանի ժամ հետո եկավ երկրորդ խումբը, որը պայկայի գործը արեց կարճ ժամանակում, էսօր միացրեցին:

Արտ, այսինքն եթե շենքում արդեն կա կապը, էդ հեռուստացույց բան մի կողմ, ինտերնետի համար ընդամենը մի հատ կաբել ա մտնում ու վե՞րջ, ոչ մի սարքավորում չկա՞: Ու էդ ամեն ինչը մոտ մի ժամում կարվի մենակ ինետը: Մեկ էլ դու որ զանգել կամ գնացել ուզել ես, նույն օրն ե՞ն բերել, թե՞ սպասացրել են:

Ապե Ջան
24.11.2010, 20:46
Հա, իսկապես գինը «հեղափոխական» ա :)

Հեղափոխականա Հայաստանի համար :))

Այսօր «Ucom» (ունիվերսալ հեռահաղորդակցություն) - ը Երևանում տրամադրում հարմարավետ պայմաններով գերարագ բնակարանային ինտերնետ մեծածավալ մասշտաբներով: «Ucom» - ը տրամադրում է օպտիկամանրաթելային տարբերակով, որը ամենաստաբիլ ու կայուն կապն է ամբողջ աշխարհում: Այդ ամենին գումարած, գների մատչելիություն, որակյալ ու բարձր սպասարկում, որը ևս ես կարևորում եմ::)
«Ucom» - ը այսօր ունի միայն մեկ մրցակից՝ Բիլայն, Հայաստանի ֆիքսված կապի առաջատար օպերատոր: Բիլայնը, իր «Հայլայն» ապրաքանիշով տրամադրում է բնակարանային ինտերնետ: Այս պարագայում Բիլայնի առավելությունը կայանում է նրանում, որ նա կարող է ցանկացած բնակարանում (որտեղ կա ֆիքսված կապ), ցանկացած պահի 15-20 րոպեում կատարել ինտերնետ միացում: Գները ևս մրցակցային են, կապի որակը տատանողական:

ՄԻ քանի համեմատություններ «Ucom» - ի ներկայիս միակ մրցակից «Բիլայնի» հետ:

Երեքը Մեկում` հեղափոխական գնով

Ուրախ ենք հայտնել, որ արդեն գործում է Ucom-ի ամբողջական Triple Play (Երեքը Մեկում) ծառայությունը, որը ներառում է գերարագ լայնաշերտ սիմետրիկ ինտերնետ, թվային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ: Այժմ միանալով Երեքը մեկում ծառայությանը Դուք ստանում եք U!Net Basic 2Մբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, U!TV Full 76 հեռուստաալիք պարունակող ամբողջական փաթեթը, և U!Phone թվային հեռախոսակապը, նախկին 21100 դրամի փոխարեն, ընդամենը 15000 դրամով, միացումը՝ անվճար։ Ավելին, եթե բաժանորդը ցանկանում է միանալ ցանցին 1 տարով, առաջին երկու ամսվա համար նա ստանում է բոլոր ծառայություններն անվճար։

http://ucom.am/hy/news/news.html?newsid=45

«Hi-Line» անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս Ինտերնետից ստանալ (down) և ուղարկել (up) ինֆորմացիա առանց ծավալի (տրաֆիկի) սահմանափակումների, սակայն սահմանափակվում են մուտքային և ելքային արագությունները` կախված ընտրված սակագնային փաթեթից:

http://s42.radikal.ru/i097/1011/b1/600d58979709.jpg

Գները ներկայացված են ՀՀ դրամով ներառյալ ԱԱՀ:

* Արագությունը մինչև ինտերնետ ցանցին միացման կետ կազմում է` Բաժանորդի բնակարանում/գրասենյակում հեռախոսագծի որակից/երկարությունից կախված արագության տատանումը կարող է հասնել 10% (Up/Down):

** Ակտիվացվում է ՀՀ մարզերում (բացի ք. Երևանից):

• Պայմանագիրը վաղաժամկետ` մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում դուք վճարում եք «Hi-Line» անսահմանափակ սակագնային փաթեթների և «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթների միջև առկա իրական գնի տարբերությունը` ծառայությունից օգտվելու ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

http://s008.radikal.ru/i305/1011/e4/baded033a155.jpg http://www.speedtest.net/result/1043554421.png (http://www.speedtest.net)

«Ucom» պինգ դեպի Մոսկվա՝ 206 մվ
«Հայլայն» պինգ դեպի Մոսկվա՝ 315 մվ

«Ucom» Download 2048 կբ/վ Upload 2048 կբ/վ - գինը՝ 12.000 դրամ
«Հայլայն» Download 2048 կբ/վ Upload 1024 կբ/վ - գինը՝ 15.000 դրամ

«Ucom» Միացումը անվճար, առաջին ամիսը անվճար (փորձնական, ցանկության դեպքում կարող բաժանորդը նաև հետ վերադարձնել մոդեմը և խզել պայմանագիրը, առանց որևէ գումար վճարելու) մեկ տարվա պարտադիր պայմանագիր:
«Հայլայն» Միացումը անվճար մեկ տարվա պարտադիր պայմանգիր: Առաջին երկու ամիսը անվճար, պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը ըստ պայմանագրի պարտավոր է վճարել առաջին երկու ամսվա անվճար օգտագործած ամիսների համար:

Այսքանը... :)

Chuk
24.11.2010, 20:49
Արտ, այսինքն եթե շենքում արդեն կա կապը, էդ հեռուստացույց բան մի կողմ, ինտերնետի համար ընդամենը մի հատ կաբել ա մտնում ու վե՞րջ, ոչ մի սարքավորում չկա՞: Ու էդ ամեն ինչը մոտ մի ժամում կարվի մենակ ինետը: Մեկ էլ դու որ զանգել կամ գնացել ուզել ես, նույն օրն ե՞ն բերել, թե՞ սպասացրել են:

Արթ, արդեն գրել եմ, որ մենք գնացել իրանց գրասենյակ ու պայմանագիր կնքել ենք մոտ 10 օր առաջ, բերել են երեկ, իրանք են զանգել բերել: Բայց էդ որտև մեր շենքում էդ պահին չկար: Իսկ լինելու դեպքում չգիտեմ, հնարավոր եմ համարում, որ մի քանի օր տևի:

Ինչ վերաբերվում ա մենակ ինտերնետին, չեմ ուզում հաստատ ասել, բայց սարք (մոդեմ) ամեն դեպքում պետք է որ պետք լինի: Մեր տուն մտել ա օպտիկական կաբել, Էդ չես կարող միանգամից կոմպին միացնել: Միջանկյալ սարք ա պետք:

Ապե Ջան
24.11.2010, 20:51

Մոտավորապես այսպիսի սարք, բայց մեկը:

http://www.youtube.com/watch?v=ylbuVRJEQHk

«Ucom» - ն ու «ADC» - ին հիմնականաում այս «կոնվերտերներով» են աշխատում:

http://www.bridgat.com/files/676.jpg

Kita
24.11.2010, 20:52
Ucom` արդեն Արաբկիրում
03.11.2010

Ուրախ ենք հայտնել, որ նոյեմբերի 2-ին կայացավ Ucom ընկերության նոր սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որը գտնվում է Կոմիտաս 30 հասցեում: Արաբկիր համայնքի բոլոր բնակիչները այսուհետ կարող են օգտվել ընկերության բազմազան ծառայություններից: Հրավիրում ենք մեր բոլոր ապագա բաժանորդներին այցելել մեր նոր ընդարձակ սպասարկման կենտրոնը, մանրամասն ծանոթանալ Ucom-ի յուրահատուկ ծառայություններին և բաժանորդագրվել:

Հիշեցնենք, որ արդեն գործում է Ucom-ի ամբողջական Triple Play (Երեքը Մեկում) ծառայությունը, որը ներառում է գերարագ լայնաշերտ սիմետրիկ ինտերնետ, թվային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ: Բաժանորդագրվելով միանգամից 3 ծառայությանը, Դուք ստանում եք 2 Մբ/վ U!Net Basic անսահմանափակ ինտերնետ, 76 հեռուստաալիք պարունակող U!TV Full փաթեթ և U!Phone թվային հեռախոսակապ ընդամենը 15 000 դրամով: 1 տարով բաժանորդագրվելու դեպքում` առաջին 2 ամիսն անվճար:

Հլը էս սուտասաններին:noti
Բաղրամյանը արաբկիր չէ փաստորեն:cry

Մեր ցանցը դեռևս հասանելի չէ նշված հասցեում։

Chuk
24.11.2010, 20:56
Հլը էս սուտասաններին:noti
Բաղրամյանը արաբկիր չէ փաստորեն:cry
Կիտ, սայտում մեր հասցեի համար էլ ա տենց ասում :))

Kita
24.11.2010, 21:02
Կիտ, սայտում մեր հասցեի համար էլ ա տենց ասում :))

Ուրեմն զանգեմ վաղը, ով գիտի:D

Armen.181
24.11.2010, 21:12
իսկ ինտերնետի ներցանցային արագությունը բարձր է,թե նույն է

LoK®
24.11.2010, 21:30
Մոդեմ ցանկացած դեպքում պետք ա` տուն օպտիկական կաբել ա մտնում, միանում մոդեմին, իսկ մնացած սարքերը (կոմպ, տյուներ, հեռախոս) մոդեմից են միանում:

Մոդեմը իմ մոտ Ericsson T063G մոդելն ա`

http://img254.imageshack.us/img254/9769/ucomgpon.th.jpg (http://img254.imageshack.us/img254/9769/ucomgpon.jpg)

Հեռուստաալիքները կոմպով չի լինում նայել, եթե չեմ սխալվում:

Ներցանցային արագությունը ցավոք սահմանափակ ա:

Zangezur
24.11.2010, 23:24
Ներցանցային արագությունը ցավոք սահմանափակ ա:

Այսինքն սահմանափակա ինետի արագության չափով՞՞՞՞

ayepremyan
24.11.2010, 23:24
Իսկ Արաբկիրից Ucom!-ի բաժանորդ կա՞

tikopx
24.11.2010, 23:25
Այսինքն սահմանափակա ինետի արագության չափով՞՞՞՞

չէ, ես իրա սասծից են հասկացա, որ լոկալ ցանցումա սահմանափակ:

Chuk
24.11.2010, 23:25
Իսկ Արաբկիրից Ucom!-ի բաժանորդ կա՞

Դա ես եմ :oy

Zangezur
24.11.2010, 23:28
չէ, ես իրա սասծից են հասկացա, որ լոկալ ցանցումա սահմանափակ:

Իմ կարծիքով ճիշտ կլներ ամ զոնային բարձր արագություն տալ, գոնե 10 մեգաբիթ:

tikopx
24.11.2010, 23:29
շոււտով կլինի ինչքան գիտեմ, որովհետև ներքին ցանցի աշխատանքները արդեն ավարտվում են հայկական պրովայդերների, ինչքան գիտեմ տենց բան են անում:

Zangezur
24.11.2010, 23:32
Մասիվի հարգարժան ժողովուրդ էսօր զանգեցի ասում են մյուս տարվա առաջին եռամսյակին հնարավորա որ լինի, իսկ մի ամիս առաջ ասացին, որ էս տարվա դեկտեմբերի կեսերին, իսկ մասիվում յուքոմի աշխատողները ասում են, որ մի 4-5 ամսից հազիվ լինի, որտև, իրանց ասելով, մասիվում ինետը խոդի են տալու, երբ բոլոր գործերը ավարտված լինեն: Դե արի ու 5 ամիս դիմացի:(

LoK®
24.11.2010, 23:36
Այսինքն սահմանափակա ինետի արագության չափով՞՞՞՞
Հա, UCom-ի 2 բաժանորդների միջև կապի արագությունը սահմանափակվում ա իրենց ինտերնետի արագությունով:

AMzone
25.11.2010, 00:37
միքանի կոնվերտոր, որոնցով կարող եք TV- PC / PC-TV միացնեք.
ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ. սրանք կարող են օգնել.
http://www.list.am/item/422080?lc=%C3%90?%CB%86
http://www.list.am/item/369567?lc=%C3%90?%CB%86

Reyno
25.11.2010, 11:16
մոդեմն ու ընդւնիչը

Ապե Ջան
25.11.2010, 22:10
Հայաստանում Ucom-ից վորակով կապ չկա...

Հայաստանու հիմա «Ucom» էլ չկա:

AG16
03.12.2010, 17:00
Մասիվի հարգարժան ժողովուրդ էսօր զանգեցի ասում են մյուս տարվա առաջին եռամսյակին հնարավորա որ լինի, իսկ մի ամիս առաջ ասացին, որ էս տարվա դեկտեմբերի կեսերին, իսկ մասիվում յուքոմի աշխատողները ասում են, որ մի 4-5 ամսից հազիվ լինի, որտև, իրանց ասելով, մասիվում ինետը խոդի են տալու, երբ բոլոր գործերը ավարտված լինեն: Դե արի ու 5 ամիս դիմացի:(

Մի քանի զանգերից, ու մի քանի ձևով հարցնելուց հետո ասեցին, որ հունվարին մասիվում արդեն հնարավոր կլինի...

LoK®
11.12.2010, 15:11
Օպերատիվ արձագանք հայլայնի նոր գներին :))

http://img839.imageshack.us/img839/7128/3mbit.png

Հուսով եմ սա միակ փոփոխությունը չի լինի այս տարի :)

Kita
11.12.2010, 15:24
Օպերատիվ արձագանք հայլայնի նոր գներին :))

http://img839.imageshack.us/img839/7128/3mbit.png

Հուսով եմ սա միակ փոփոխությունը չի լինի այս տարի :)

Ինչն է սրա օպերատիվ?:think
Իրենց գները վաղուց են էս:))

LoK®
11.12.2010, 15:32
Ինչն է սրա օպերատիվ?:think
Իրենց գները վաղուց են էս:))
Երեկ երեկոյան 3 մեգաբիթը 20000 էր :)
Համենայն դեպս կայքում էր տենց գրած :)

AG16
12.12.2010, 00:24
Այ որ երեքը մեկում փաթեթի մեջ մտներ էտ 3mbps-ը այլանդակ լավ կլիներ....

Zangezur
12.12.2010, 01:36
Այ որ երեքը մեկում փաթեթի մեջ մտներ էտ 3mbps-ը այլանդակ լավ կլիներ....

Բա որ վապշե ձրի լիներ, էտ դեպքում սեքս կլիներ::o

AG16
12.12.2010, 01:50
Բա որ վապշե ձրի լիներ, էտ դեպքում սեքս կլիներ::o
Սու՛ր միտք, սու՛ր հումոր:

Rammstein
12.12.2010, 12:22
Օպերատիվ արձագանք հայլայնի նոր գներին :))

http://img839.imageshack.us/img839/7128/3mbit.png

Հուսով եմ սա միակ փոփոխությունը չի լինի այս տարի :)

3 մեգաբիթի 15000-ից հետո 4 մեգաբիթի 37000-ը մոթրում ա: :crazy
Փաստորեն արագությունը 33.3%-ով ավելացնելու համար պետք ա վճարը 147%-ով ավելացնել:

tikopx
15.12.2010, 18:37
ես հաստատ բիլայնի հետ պայմանագիր չեմ կնքի:2011-ի մեջ հնարավորա մեզ էլ հասնեն,2011-ի վերջ Երևանը ծածկելու են :) http://telecom.arka.am/rus/it/2010/12/15/5875.html

Sophie
15.12.2010, 18:52
3 մեգաբիթի 15000-ից հետո 4 մեգաբիթի 37000-ը մոթրում ա: :crazy
Փաստորեն արագությունը 33.3%-ով ավելացնելու համար պետք ա վճարը 147%-ով ավելացնել:
Դա ուզում են ասեն ունենք էտ կարգի ինետ էլ ունենք, բայց ձեր համար չի:))

Kita
15.12.2010, 20:14
Մեռել եմ հա:D
Վերջերս զանգել էի ucom, այսինքն իրենց սայտում տեղադրված հայտարարությունից հետո, որ Արաբկիրում հասանելի են:))
Հիմա զանգեցի, հասցեն ասացի, ասում է ոնց որ թե ձեզ մոտ հասանելի չենք, ասի բա ձեր սայտի հայտարարությունը?:)) Գնաց ճշտեց-մշտեց, ասեց մինչև 22ը կարաք ունենաք:))
Հիմա երեկ զանգել եմ կրկին բախտս փորձելու:D Նայեց, բա թե ձեր մոտ դեռ չկանք:)) Ասում եմ աղջիկ ջան դուք Արաբկիրում կաք, ոնց ասում է բաղրամյանը արաբիկր էր, թե կենտրոն, ասի տո կենտրոն թեկուզ ավելի պայծառ, էտ ուրեմն վաղուց պիտի ունենայինք:D
Ոշմ բա գիտեք, բա չիդեք:D Հունվարի մեջ:)) Ասի օկ:)) Վերջը պիտի հասնեմ գրասենյակ:)) Գուցե այնտեղ մի խելքին մոտ բան ասեն:))

Okamigo
15.12.2010, 20:20
ես հաստատ բիլայնի հետ պայմանագիր չեմ կնքի:2011-ի մեջ հնարավորա մեզ էլ հասնեն,2011-ի վերջ Երևանը ծածկելու են :) http://telecom.arka.am/rus/it/2010/12/15/5875.html

Ուրեմն ճիշտ արեցի որ պայմանագիրս հայլայնի հետ չերկարաձգեցի

Fender
15.12.2010, 20:25
Զանգեցի Ucom: Ասում են մասիվում կլինի մայիսից...

Kita
15.12.2010, 20:27
Զանգեցի Ucom: Ասում են մասիվում կլինի մայիսից...

Մեզ մոտ տենց 2009ի մարտից լինում են:))

CactuSoul
15.12.2010, 20:27
Վերջը պիտի հասնեմ գրասենյակ:)) Գուցե այնտեղ մի խելքին մոտ բան ասեն:))
Կիտ, սայթում, հենց գլխավոր էջում, կարող ես կոնկրետ հասցով նայել՝ ձեզ մոտ հասել են, թե չէ: Բաղրամյան 33ա-ում, օրինակ, դեռևս անհասանելի են (ձեր շենքի համարը չեմ հիշում, ուղղակի մեջտեղներից մի համար ընտրեցի ստուգելու համար): Արաբկիրում, իրոք, կա, սուտ չեն գրել. հենց մեկը Chuk-ն օգտվում է, չէ՞: Բայց մենք էլ ենք Արաբկիրում, մեզ մոտ դեռ չեն հասել:

Okamigo
15.12.2010, 20:32
Զանգեցի Ucom: Ասում են մասիվում կլինի մայիսից...

Ինձ ասել էին փետրվարից կլինի 2 Մասիվում

Kita
15.12.2010, 20:42
Կիտ, սայթում, հենց գլխավոր էջում, կարող ես կոնկրետ հասցով նայել՝ ձեզ մոտ հասել են, թե չէ: Բաղրամյան 33ա-ում, օրինակ, դեռևս անհասանելի են (ձեր շենքի համարը չեմ հիշում, ուղղակի մեջտեղներից մի համար ընտրեցի ստուգելու համար): Արաբկիրում, իրոք, կա, սուտ չեն գրել. հենց մեկը Chuk-ն օգտվում է, չէ՞: Բայց մենք էլ ենք Արաբկիրում, մեզ մոտ դեռ չեն հասել:

Ան էտ դեպքում կարիք չկար գրելու, որ Արաբկիրում հասանելի են, որտև մինչ էտ գրելը, ասում էին, դեռ հասանելի չենք, տարբերություն պիտի զգացվեր?
Բացի դրանից նույն Չուկենց հասցեն նշելիս էլի ասում է` անհասանելի են էտ հասցեում:) Էտ իրանց բանը չի թարմացվում:)

Chuk
15.12.2010, 20:44
Կիտ, սայթում, հենց գլխավոր էջում, կարող ես կոնկրետ հասցով նայել՝ ձեզ մոտ հասել են, թե չէ: Բաղրամյան 33ա-ում, օրինակ, դեռևս անհասանելի են (ձեր շենքի համարը չեմ հիշում, ուղղակի մեջտեղներից մի համար ընտրեցի ստուգելու համար): Արաբկիրում, իրոք, կա, սուտ չեն գրել. հենց մեկը Chuk-ն օգտվում է, չէ՞: Բայց մենք էլ ենք Արաբկիրում, մեզ մոտ դեռ չեն հասել:

Անի ջան, էն որ ես օգտվում եմ, ճիշտ ա, բայց իրանց սայտը դեռ համառորեն պնդում ա «Մեր ցանցը դեռևս հասանելի չէ նշված հասցեում» :))

Kita
15.12.2010, 20:46
Անի ջան, էն որ ես օգտվում եմ, ճիշտ ա, բայց իրանց սայտը դեռ համառորեն պնդում ա «Մեր ցանցը դեռևս հասանելի չէ նշված հասցեում» :))

Ուզում եմ ջոկեմ, եթե սաղ լարերը քաշել են մեզ մոտ, ինչ է խանգառում միացնել?

CactuSoul
15.12.2010, 22:14
Ուզում եմ ջոկեմ, եթե սաղ լարերը քաշել են մեզ մոտ, ինչ է խանգառում միացնել?

Էդ հարցն ինձ էլ ա տանջում, Կիտ, մեզ մոտ էլ են բոլոր լարերը քաշված:)):

AG16
15.12.2010, 22:20
Մեզ մոտել են քաշել, բայց ոնցոր իրանք կոնկրետ ժամանակ հաստատած ունեն, որ անկախ նրանից թե երբ են լիովին նախապատրաստական աշխատանքները վերջացրել, մեկա էտ որոշված ժամանակին կսկսեն տրամադրել ծառայությունները....

tikopx
15.12.2010, 22:45
Ավարտելով ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային փորձարկումը` Ucom ընկերությունն անցել է ծառայության կոմերցիոն շահագործմանը: Այսօր Երևանում ընկերության նոր կենտրոնական գրասենյակի բացման արարողության ժամանակ Ucom-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ Orange Armenia ընկերության հետ ստորագրվել է ինտերկոնեկտի մասին համաձայնագիր, ըստ որի` երկու օպորատորների բաժանորդներն այսուհետ կկարողանան շփվել:

Orange ցանցից դեպի Ucom ֆիքսված հեռախոսահամարներին կատարված զանգերը կարժենան 35 դրամ/րոպե:

Ս.թ. ապրիլին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ucom ընկերությանը տրամադրել է ոչ աշխարհագրական 6045 կոդը և ֆիքսած հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար 10 հազար համար ունենալու հնարավորություն:

http://pcnews.am/it-armenia/it-zargacum/1888-ucom.html

Դարք
16.12.2010, 01:16
Մի վարկյան, եթե Բիլայնը նույն գնով է ինտերնետ ապահովում ինչ որ Յուքոմը` 1մբ- 8000 դրամ, ապա խի ես պետքա նստած սպասեմ, թե երբ կգան ու աստված գիտի կգան թե չեն գա Յուքոմը, ես համոզված չեմ, որ իրենց կապը անթերի է լինելու, 2 տարի ա գտվում եմ Հայլայնից ու գոհ եմ շատ....գնում եմ պայմանագիրս երկարաձգեմ:8

javaharut
16.12.2010, 01:28
Դու Ucom չես տեսել, որ Hi-line-ը տենց գովում ես :think. Ucom-ը Ի տարբերություն մյուսների ստատիկ ա ու մշտական կայուն, նույնիսկ ավելի շատ ա տալիս նշված չափից:
Ես առաջին օրն էլ հենց Ucom կքաշեմ եթե հասնեն մեր տուն :)

LoK®
16.12.2010, 02:51
Էսօր (այսինքն երեկ) էլի ամբողջ օրը ինետ չեմ ունեցել, իսկ հիմա 8+ մեգաբիթ ա դառել :D

Աթեիստ
16.12.2010, 03:00
Ով ա տեղյակ, Յուքոմը քանի՞ զապաս կանալ ունի:

LoK®
22.12.2010, 03:10
Հավես ա, չէ՞ :P

http://img339.imageshack.us/img339/4923/37mbyte.png

tikopx
18.01.2011, 13:13
լավ նորություններ մալաթիացիների ու բանգլադեշցիների համար, Ucom ի մասնագետները հասել են արդեն Տորնադոի մոտ::hands

BOBO
18.01.2011, 13:24
Շնորհակալություն Ձեր դիմումը ուղարկելու համար: Մեր օպերատորները կկապնվեն Ձեզ հետ հավելյալ մանրամասներ պարզելու համար: Եթե նշված համայնքում U!Com ծառայությունները դեռևս հասանելի չեն, ապա Ձեր տրամադրած ինֆորմացիան անպայման հաշվի կառնվի մեր հետագա զարգացումը պլանավորելիս:

Աջափնյակից ով կա? գրանցվեք:))
http://ucom.am/hy/account/registration.html

Արշակ
18.01.2011, 13:55
Աջափնյակից ով կա? գրանցվեք:))
http://ucom.am/hy/account/registration.html
Չհասկացա, հիմա Աջափնյակը կա՞ արդեն։ Թե՞ պիտի գրանցվենք, որ արագ լինի։ Ու մեկ էլ, ցուցակում Բաշինջաղյան փողոցը, 15 թաղամասը չկար, բայց կողքերը կան։ Եթե ցուցակում չկա, ուրեմն հաստատ չկա՞։

tikopx
18.01.2011, 14:01
մեր փողոցնել չկար, լրացրեցի ուղարկեցի, մեկնաբանությունում նշելով ամեն ինչ, ետեղ լրացնում ենք, որ շուտ հասնեն ձեր մոտ:

BOBO
18.01.2011, 14:07
Չհասկացա, հիմա Աջափնյակը կա՞ արդեն։ Թե՞ պիտի գրանցվենք, որ արագ լինի։ Ու մեկ էլ, ցուցակում Բաշինջաղյան փողոցը, 15 թաղամասը չկար, բայց կողքերը կան։ Եթե ցուցակում չկա, ուրեմն հաստատ չկա՞։
ինձ թվումա որ շատ մարդ գրանցվի շուտ կլնի, բայց ըտեղեքը խի չկա? կարողա չեն պլանավորել?
նոր իրանց տեղքը Հալաբյանով լարերը քաշելով իջնում եին, բայց քաշելը հեչ ինչքան գիտեմ որ քաշում պրծնում են շենքերին միացնումները էլի ահագին ուշ են անում

Արշակ
18.01.2011, 17:28
Չի լինում գրանցվել։ ինչ–որ javascript–ի պրոբլեմ ունի սայթը։

BOBO
18.01.2011, 17:38
ես օպեռայով նոռմալ գրանցվելեմ գրանցվեցի են գրածս հաղորդագրությունը բերեց

Արշակ
18.01.2011, 17:41
ես օպեռայով նոռմալ գրանցվելեմ գրանցվեցի են գրածս հաղորդագրությունը բերեց
Հաշվի առնելով, որ Հայտարարությունը գրողը դու էիր, Chrome-ով փորձելուց հետո Opera-ով էի փորձել, բայց opera–ում հենց ընտրում եմ Աջափնյակը՝ սկսում ա անընդհատռեֆրեշ անել էջը։ IE-ով էլ javascript error ա բերում։

BOBO
18.01.2011, 17:58
Քրոմով էլ փորձեցի եղավ, բայց որ անկապ տառեր բան եմ գրում չի ուղարկում , երևի մի բան են չես գրում
Աջափնյակ ընտրելուց էլ փողոցները բացումա նոռմալ բացի ԻԵ-ից

vkmkpok
19.01.2011, 15:12
Քրոմով հանգիստ գրանցվեցի ես:

tikopx
19.01.2011, 15:41
Այսօր բանգլադեշցիների համար ավելի լավ նորություն ունեմ, հենց նոր Անդրանիկի արձանի մոտ էին քաշում:D

Armen.181
19.01.2011, 15:42
Այսօր բանգլադեշցիների համար ավելի լավ նորություն ունեմ, հենց նոր Անդրանիկի արձանի մոտ էին քաշում:D

եսել եմ լսել, հիմա կարողա տան ինտերնետ՞

Life
19.01.2011, 15:55
մասիվ անցած տարի դեկտեմբերին արդեն քաշել էին սաղ,բայց ասեցին 6 ամսից նոր կլինի ինետ:D

tikopx
19.01.2011, 15:59
եսել եմ լսել, հիմա կարողա տան ինտերնետ՞

չէ, ոնց զանգում ես,ասում են 3-րդ եռամսյակ կասենք:(

Rammstein
19.01.2011, 16:03
մասիվ անցած տարի դեկտեմբերին արդեն քաշել էին սաղ,բայց ասեցին 6 ամսից նոր կլինի ինետ:D

Իսկ Զեյթունում` կոնկրետ մեր շենքի վրա ու շքամուտքերում դեռ մի 5 ամիս առաջ կաբելները քաշել են, բայց դեռ ձեն-ձուն չկա:

Kita
19.01.2011, 16:24
Իսկ ես երեկ պայմանագիրս կնքեցի:love
Ասին փետրվարի սկիզբ, ասի չէ հունվարի վերջ, 10 օրը ձեզ պիտի հերիքի:))
Որ հասցնեմ անտեր hi-line-ից հրաժարվել::[

Kita
19.01.2011, 16:26
Իսկ Զեյթունում` կոնկրետ մեր շենքի վրա ու շքամուտքերում դեռ մի 5 ամիս առաջ կաբելները քաշել են, բայց դեռ ձեն-ձուն չկա:

Կոնկրետ ձերով չէ, մերն էլ ապրիլին էին քաշել, բայց մինչև ամբողջ Արաբկիրը չվերջացրեցին, չէին միացնում: Էտ եղավ դեկտեմբեր:))

Rammstein
19.01.2011, 16:39
Կոնկրետ ձերով չէ, մերն էլ ապրիլին էին քաշել, բայց մինչև ամբողջ Արաբկիրը չվերջացրեցին, չէին միացնում: Էտ եղավ դեկտեմբեր:))

Կիտ ջան, ես ոչ թե բողոքում եմ, որ դեռ չկա, այլ էն եմ ասում, որ կաբել քաշելը չի նշանակում, որ շուտ կմիացնեն: :)

Արշակ
19.01.2011, 16:52
Սայթում գրանցվեցի, լրացուցիչ տեղեկությունների դաշտում հարցրեցի, թե ե՞րբ կլինի, արագ պատասխանեցին.

Շնորհակալություն մեր կայքում գրանցվելու համար.
Աջափնյակ համայնքում U!Com ընկերության ծածկույթի հասանելիության մասին տեղեկատվություն կարող ենք տրամադրել Ձեզ սույն թվականի 2-րդ եռամսյակից:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ`
U!Com

Այսինքն՝ եթե ճիշտ եմ հասկանում, Աջափնյակում առնվազն ապրիլից շուտ չի լինելու U!Com։ :think

Kita
19.01.2011, 17:05
Սայթում գրանցվեցի, լրացուցիչ տեղեկությունների դաշտում հարցրեցի, թե ե՞րբ կլինի, արագ պատասխանեցին.

Այսինքն՝ եթե ճիշտ եմ հասկանում, Աջափնյակում առնվազն ապրիլից շուտ չի լինելու U!Com։ :think

Նեա սխալ ես հասկանում:)) Այսինքն նոր ապրիլին ակարն ասեն երբ կքաշեն ու էտ դեպքում ապրիլից սկսած մի 5 ամսից ոչ շուտ:)):D

ՌԱմշ ես տենց էլ հասկացել էի:))

Kita
19.01.2011, 17:17
Ըհըն նոր զանգեցի, ասել էին զանգեմ ճշտեմ, գնացին սաղ ճշտեցին, ասեցին, որ ամսի 1ից 100% Կունենամ ակտիվ ucom, կարող եմ ահնգիստ գնամ հերքեմ նախորդ ինետս:love

BOBO
19.01.2011, 21:57
Սայթում գրանցվեցի, լրացուցիչ տեղեկությունների դաշտում հարցրեցի, թե ե՞րբ կլինի, արագ պատասխանեցին.

Այսինքն՝ եթե ճիշտ եմ հասկանում, Աջափնյակում առնվազն ապրիլից շուտ չի լինելու U!Com։ :think

ես զանգելեմ ինձ մարտի կեսից են ասել, որ արդեն կարամ ինտերնետ ունենամ

tigranmj
19.01.2011, 23:13
Դե չես ուզում 4 MBit ծախես, ասա չեմ ուզում էլի :)

AG16
20.01.2011, 15:53
Ժող ջան Ucom-ից նամակ եմ ստացել, բայց չի լինում կարդալ(սիմվոլներ տառերի տեղը), ի՞նչ կարելիա անել:(

BOBO
20.01.2011, 16:08
սենց նամակա երևի? եսե նոր նայեցի

Շնորհակալություն մեր կայքում գրանցվելու համար.

Աջափնյակ համայնքում U!Com ընկերության ծածկույթի հասանելիության մասին տեղեկատվություն կարող ենք հաղորդել սույն թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում:

AG16
20.01.2011, 16:18
սենց նամակա երևի? եսե նոր նայեցի
Երևի, որ կարդալ լիներ կիմացվեր ինչ են գրել... բայց ի՞նչ կարելիա անել որ կարդացվի:

BOBO
20.01.2011, 16:29
պերեսլատ արա gmail

AG16
20.01.2011, 16:35
պերեսլատ արա gmail

նույնը:(

Արշակ
20.01.2011, 16:48
Երևի, որ կարդալ լիներ կիմացվեր ինչ են գրել... բայց ի՞նչ կարելիա անել որ կարդացվի:
unicode support-ով նորմալ mail ա պետք ունենալ։ Ու այլ mail–ի forward անելը պիտի որ չօգնի. արդեն փչացած ա նամակը։

BOBO
20.01.2011, 17:05
նույնը:(

mail.ru-ում ա չէ? նամակը քաշի ներքևի աջ մասում ֆլոպիի նկարա
էտի բացի նոթեփադով
Content-Type: text/plain; charset=UTF-8
Content-Transfer-Encoding: base64
էս մասը գտի դրանից մինչև
Content-Type: text/html; charset=UTF-8
Content-Transfer-Encoding: quoted-printable
քոփի արա, մտի http://www.motobit.com/util/base64-decoder-encoder.asp
Another character set: դիր utf8 դրա դեմի select սխմի դրանից վերև decode the data from a Base64 string (base64 decoding) դիր տեքստդ գրի ու քոնվերթ արա

AG16
20.01.2011, 17:45

Նորից պատասխանեցին, ասել էի լատինատառով գրեք...:) բայց էս ասածտ ձևով կփորձեմ:

P.S. Բոլոր մասիվներում հասանելի կլինի ապրիլից

CactuSoul
20.01.2011, 19:34
Ժող ջան Ucom-ից նամակ եմ ստացել, բայց չի լինում կարդալ(սիմվոլներ տառերի տեղը), ի՞նչ կարելիա անել:(

hayeren.am-ի փոխարկիչ (http://hayeren.am/?p=convertor)ը չի օգնի՞:

vkmkpok
20.01.2011, 19:56
ժողովուրդ Ucom-ի ինտերնետը կոմպին ոնցա կպնում, LAN-ով?

VisTolog
20.01.2011, 20:03
ժողովուրդ Ucom-ի ինտերնետը կոմպին ոնցա կպնում, LAN-ով?

Հա:

Rammstein
20.01.2011, 20:04
hayeren.am-ի փոխարկիչ (http://hayeren.am/?p=convertor)ը չի օգնի՞:

Կակտուս ջան, եթե մարդը նամակը բացում ա ու մենակ հարցականներ ա տեսնում, էդտեղ ի՞նչ փոխարկիչ կարա օգնի: :)
Ուղղակի mail.ru կոչվող աղբի թարգը պիտի տալ:

AG16
20.01.2011, 21:14
Կակտուս ջան, եթե մարդը նամակը բացում ա ու մենակ հարցականներ ա տեսնում, էդտեղ ի՞նչ փոխարկիչ կարա օգնի: :)
Ուղղակի mail.ru կոչվող աղբի թարգը պիտի տալ:

BOBO-ի վերջին գրառումը օգնեց:

vkmkpok
22.01.2011, 11:08
Ucom-ի ֆիքսված հեռախոսակապը ո՞րնա:

tikopx
22.01.2011, 11:48
Ucom-ի ֆիքսված հեռախոսակապը ո՞րնա:

նույնա, ինչ որ Բիլայնի տան հեռախոսը, ուղղակի մի քանի ֆունկցիաներ ավել են

vkmkpok
22.01.2011, 14:02
նույնա, ինչ որ Բիլայնի տան հեռախոսը, ուղղակի մի քանի ֆունկցիաներ ավել են

օրինակ ինչնա ավել:

Kita
25.01.2011, 12:03
ՄԻ հատ ինձ կասեք իրանց ֆունկցիաների մեջ մտնում 2 կոմպ միացնելը?
Տոեստ մեր տունը լարը կա, որ 2 կոմպը միացնում է, բայց ես էտ լարը ուզում էի փոխեն, ասում են, որ իրենք 1 կոմպի են տրամադրում միացում, իսկ էտ մեր լարը լռիվ նույն ֆունկցիաներով է: Հիմա ես կարող եմ պահանջել, որ փոխեն, իրենց լարը դնեն?
Միացումը էլի մեր վրա է, ստեղ լարի խնդիրն է:

Shah
25.01.2011, 12:11
լարի 1 մ =150 դր, կոննեկտր` 30դր :P

Kita
25.01.2011, 12:17
լարի 1 մ =150 դր, կոննեկտր` 30դր :P

Հա լավ ուրեմն:)) Մնում է կոնեկտորը ու լարը միացնող սարքը ճարել:))

Kita
25.01.2011, 12:21
Հա լավ ուրեմն:)) Մնում է կոնեկտորը ու լարը միացնող սարքը ճարել:))

Լավ ճարվավ:))

Kita
26.01.2011, 14:25
Կյանքը հրաշալի է:love:))
http://www.speedtest.net/result/1128258084.png

Armen.181
26.01.2011, 14:29
Կյանքը հրաշալի է:love:))
http://www.speedtest.net/result/1128258084.png

իսկ էջերը արագ է բացում՞

Kita
26.01.2011, 14:35
իսկ էջերը արագ է բացում՞

Հա, բայց am-ը մի քիչ ավելի դանդաղ, բայց էլի արագ է էլի:)

ayepremyan
19.02.2011, 21:11
Արաբկիրում կապը ոնց ա՞, էլի անջատում են՞

Kita
19.02.2011, 23:19
Արաբկիրում կապը ոնց ա՞, էլի անջատում են՞

Հա շաբաթը մի 2 անգամ անջատում են գիշերները, ինչ-որ աշխատանքներ տանում, բայց ասենք ոչ բոլորի մոտ է տենց:esim

VisTolog
23.02.2011, 13:44
Հենց հիմա Ucom-ը մեր շենքումա հաստատվում::love
Շատ անսպասելի էր::think

Ապե Ջան
23.02.2011, 16:01
Հենց հիմա Ucom-ը մեր շենքումա հաստատվում::love
Շատ անսպասելի էր::think

Հայրենի՞ք

VisTolog
23.02.2011, 16:07
Հայրենի՞ք

Այո-այո:

AG16
23.02.2011, 16:41
Հենց հիմա Ucom-ը մեր շենքումա հաստատվում::love
Շատ անսպասելի էր::think

Մինիմում 2-3 ամիս հլը կգան ու կգնան

V!k
23.02.2011, 19:23
Այո-այո:

Հայրենիք ո՞ր մասն են հասել:think

VisTolog
23.02.2011, 19:40
Հայրենիք ո՞ր մասն են հասել:think

154 դպրոցի մոտ:

V!k
23.02.2011, 19:44
154 դպրոցի մոտ:

էտ լավ ա, ուրեմն մեր կողմերն էլ շուտով կհասնեն:hands

CactuSoul
23.02.2011, 19:46
Մեզ մոտ դեռ չեն հասել, չնայած մալուխներն արդեն վաղուց քաշված են:sad:
Նոյեմբերին ասում էին՝ դեկտեմբերի կեսին կլինի, դեկտեմբերին՝ հունվարի կեսերին, հիմա էլ ասում են, թե ամսվա վերջին, ամենաուշը՝ մարտի 15-ի կողմերը:angry
:(

Ապե Ջան
23.02.2011, 19:55

Իսկ 15 - րդ թաղամասում 1 տարի առաջ պետքա լիներ, բայց հիմա էլ դեռ չկան հլը: :)

ArmSOAD
04.03.2011, 18:13
Մի հարց: Ucom-ը WiFi ցրիչ տալի՞ս է: Ու մեկ էլ ի՞նչ էք կարծում 1Մբ-ն արժի վերցնել, թե 2Մբ-ն:

VisTolog
04.03.2011, 18:26
Մի հարց: Ucom-ը WiFi ցրիչ տալի՞ս է: Ու մեկ էլ ի՞նչ էք կարծում 1Մբ-ն արժի վերցնել, թե 2Մբ-ն:

Մի անգամ պոլիտեխի մոտ ucom wi-fi եմ բռնել, ու էդ օրվանից էդ հարցն իմ համար մութա մնացել. արդյո՞ք տալիսա, թե չէ::))

tikopx
04.03.2011, 19:20
կա, տալիսա, բայց ոչ սովորական օգտագործողներին, մեր մոտ ինտերնետ կլուբ կա, իրանց wi fi իցա օգտվում ;)

Ապե Ջան
06.03.2011, 02:28
«Յուքոմը» - ը wi fi - ից կիլոմետրով հեռուա :D
Երևի 5.8 GHZ

Reyno
16.03.2011, 09:43
նորություն (http://ucom.am/hy/news/news.html?newsid=52)

:think "միանալով U!Net ինտերնետ ծառայության ցանկացած արագության` Դուք ստանում եք 1 մբթ/վրկ ավել արագությամբ ինտերնետ "

tikopx
16.03.2011, 15:08
նորություն (http://ucom.am/hy/news/news.html?newsid=52)

:think "միանալով U!Net ինտերնետ ծառայության ցանկացած արագության` Դուք ստանում եք 1 մբթ/վրկ ավել արագությամբ ինտերնետ "

2 Օր առաջ եմ իմացել, իմաստը չեմ հասկանում, այսիքն որ 12000 վերցնում եմ 2մբ, իրանք տալիս են 3մբ/վ ?

Ապե Ջան
16.03.2011, 15:46
2 Օր առաջ եմ իմացել, իմաստը չեմ հասկանում, այսիքն որ 12000 վերցնում եմ 2մբ, իրանք տալիս են 3մբ/վ ?

Հա :)

Իմաստնել, որ մի ամիս 1 մեգաբիթ ավել ինետ ունենաս:

tikopx
16.03.2011, 15:48
Հա :)

Իմաստնել, որ մի ամիս 1 մեգաբիթ ավել ինետ ունենաս:

լավ չի ելի, որ 1 ամսով են տալիս ետ ավելի արագը:(

Arthurhg
19.03.2011, 12:53
http://www.speedtest.net/result/1209539420.png
http://www.speedtest.net/result/1209543017.png
http://www.pingtest.net/result/1.png (http://www.pingtest.net)
http://speedtest.ookla.com/result/1170602077.png
Վերջապես :)
Հայ-Լայնի պայմանագրի ժամկետն էլ վերջացել է: :)

Ապե Ջան
19.03.2011, 13:11
Այս ինչ մեծ պինգեր են:

Ucom LLC
23.03.2011, 15:50
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

AG16
23.03.2011, 15:58
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:
Նոր-Նորքի 3-րդ զանգվածում ե՞րբ է հնարավոր օգտվել ձեր ծառայություններից:

Ապե Ջան
23.03.2011, 15:59
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Ողջու՜յն… :)
Ե՞րբ ծառայություններ կմատուցեք Հայրենիքում, 15-րդ թաղամասում:
Ակնկալում եմ ռեալ պատասխան: Զանգահարում հարցնում ենք, բայց միշտ իրնեց նշած =ամանակահատվածից ուշանում է:

Zangezur
23.03.2011, 16:00
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Վայ ինչ լավա: Սենց հարց ունեմ կապված 2-րդ մասիվ մոլդովական 27 հասեցի հետ: Շեքի կողքի 5 հարկանի շենքերում արդեն կաբելները քաշել են ձեր աշխատակիցները, իսկ մեր մենքին նույնիսկ չեն էլ մոտեցրել, կարողա բարձրահարկ շենքերին միացում չեք տալիս՞՞՞

Kuk
23.03.2011, 16:01

Կենտրոնում բարձրահարկ շենքեր գիտեմ, որտեղ տալիս են;)

Rammstein
23.03.2011, 16:04
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Զեյթունում, հացի գործարանի մոտակայքում երբվանի՞ց հասանելի կլինեք: :) Կես տարուց ավել է, շքամուտքերում Յուքոմի մալուխներն անց են կացված:

tikopx
23.03.2011, 16:29
Ողջույն հարգելի ֆորումի մասնակիցնե´ր: «Ucom» ընկերությունը ուրախ է միանալու ձեզ: Կարող եք ուղղել ձեր հարցերը մեզ և մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Հարավ Արևմտյան թաղամաս Սվաճյան փողոց երբ եք տալու եկեղեցու մոտ, արդեն 2 տարիյա ձեզ ենք սպասում, մեռանք:D

Ucom LLC
24.03.2011, 17:57
Նորքի 3-րդ զանգվածում դեռ հասանելի չենք, բայց մինչև մայիս հասանելի կլինենք: Հայրենիքում հասանելի կլինենք աշնանը, իսկ 15-րդ թաղամասում և ՀԱԹ-ում նախատեսվում է մեր ծառայությունները ակտիվացնել մինչև 2011 թվականի վերջը:

Ucom LLC
24.03.2011, 18:28
Rammstein ջան, Զեյթունում մենք արդեն միացումներ տալիս ենք, սակայն Ձեր նշված հասցեն ճշտելու համար զանգահարեք մեր գրասենյակ (060)444444 հեռախոսահամարով

Zangezur
24.03.2011, 18:34
Rammstein ջան, Զեյթունում մենք արդեն միացումներ տալիս ենք, սակայն Ձեր նշված հասցեն ճշտելու համար զանգահարեք մեր գրասենյակ (060)444444 հեռախոսահամարով

Իսկ 2-րդ մասիվում մինչ մայիս աբողջությամբ հասանելի եք լինելու, թե մայիսին նոր սկսելու եք բնակարանների միացումներ տալ: Այսինք հնարավոր են շենքեր լինեն, որ ուշանա միացումը՞՞

Ռուֆուս
24.03.2011, 18:43
Ucom LLC, իսկ մարզերում ե՞րբ եք մտադրվում ինտերնետ տրամադրել :8

Ucom LLC
24.03.2011, 18:51
U!Phone-ը արդեն ակտիվ է
http://ucom.am/hy/news/news.html?newsid=53

Ucom LLC
24.03.2011, 18:56
Մարզերում միացումները կսկսվեն 2012 թվականից:

Rammstein
24.03.2011, 19:06
Ճի՞շտ եմ հասկանում, որ 060 կոդը ե՛ւ Crossnet-ինն է, ե՛ւ Ucom-ինը, տարբեր են միայն համարների սկզբի նիշերը (Յուքոմինը 44 է): :8

Okamigo
24.03.2011, 21:34
Ucom LLC երբ հասանելի կլինեք 2 Մասիվի Թոթովենցի փողոց

Zangezur
24.03.2011, 23:19
Ucom LLC երբ հասանելի կլինեք 2 Մասիվի Թոթովենցի փողոց

+2-րդ մասիվ մոլդովական փողոց՞՞՞

Reyno
25.03.2011, 10:01
Յուքոմի հեռուստատեսությունում կան HD ալիքներ? եթե ոչ կլինի արդյոք??

Ucom LLC
25.03.2011, 10:30
Okamigo ջան և Zangezur ջան, գարնան ընթացքում մենք հասանելի կլինենք 2-րդ մասիվում:Իսկ երբ արդեն միացումները կսկսվեն այդ տարածքում,զանգահարեք մեր գրասենյակ (060)444444 և Ձեզ հետաքրքրող փողոցների հասնելիությունը ճշտեք

Ucom LLC
25.03.2011, 10:39
Reyno ջան, HD հեռուստաալիքներ դեռ չունենք, բայց նախատեսվում են

Armen.181
25.03.2011, 12:01
իսկ ներքին ցանց բեռնելու արագությունը բարձր է փաթետի արագությունից

Okamigo
25.03.2011, 13:54
Ucom LLC եթե ուզում ենք նոութբուք վերցնենք Յուքոմից,պարտադիր պետք է ինտերնետ ծառայության հաճախորդ լինենք թե ցանկացած,մի քանի օր առաջ զանգել էր Ձեր գրասենյակ ասացին եթե նույնիսկ կաբելային հեռ. հաճախորդ լինեք,ապա կարող եք նոութբուք վերցնել

Ucom LLC
25.03.2011, 16:09
Armen.181 ջան, այս պահին ներքին ցանց բեռնելու արագությունը հավասար է փաթեթի արագությանը

Ucom LLC
25.03.2011, 16:11
Okamigo ջան , ցանկացած ծառայության բաժանորդ լինելու դեպքում կարող եք ձեռք բերել նոթբուք

AMzone
25.03.2011, 16:19
իսկ մեկ այսպիսի հարց, ինչպիսի առավելություն են ստանում այն բաժանորդները, որոնք այլ պրովայդերի կապից հրաժարվելով են անցնում ձեր ինտերնետ կապին՞:

Shah
25.03.2011, 16:23
Ucom LLC
մի հատ հարց, եթե կարելի ա. ի՞նչ իմաստ ունի ցանցի ներսում արագության սահմանափակումը:

(ISP-ն ցանցից դուրս տրաֆիկի համար չի՞ վարձ տալիս)

Ucom LLC
25.03.2011, 18:21
AMzone ջան, մենք որևէ պրովայդերից հրաժարվելու համար որևէ առավելություն չենք տալիս, այլ մինչև մայիսի 1-ը մեզ միանալու համար տալիս ենք հետևյալ նվերները.
http://ucom.am/hy/news/news.html?newsid=52

Okamigo
25.03.2011, 19:17
Ucom LLC քանի որ Մասիվում կլինեք մայիսի 1 ոչ շուտ,ապա դրանից հետո որևէ ակցիաներ լինելու է?Մի հարց էլ,նոութբուք վերցնելու համար պետք է ինչ որ բանկի հետ պայմանագիր լինի և ինչ թղթեր պետք է ներկայացվի?

AG16
25.03.2011, 19:50
Մինչև մայիս էր ասված... չնայած....

Ապե Ջան
25.03.2011, 19:58
Ողջու՜յն… :)
Ե՞րբ ծառայություններ կմատուցեք Հայրենիքում, 15-րդ թաղամասում:
Ակնկալում եմ ռեալ պատասխան: Զանգահարում հարցնում ենք, բայց միշտ իրնեց նշած =ամանակահատվածից ուշանում է:

Ոնց որ թե հարցս անտեսվեց: :'

BOBO
25.03.2011, 20:04
Ոնց որ թե հարցս անտեսվեց: :'

Նորքի 3-րդ զանգվածում դեռ հասանելի չենք, բայց մինչև մայիս հասանելի կլինենք: Հայրենիքում հասանելի կլինենք աշնանը, իսկ 15-րդ թաղամասում և ՀԱԹ-ում նախատեսվում է մեր ծառայությունները ակտիվացնել մինչև 2011 թվականի վերջը:
)))

Zangezur
25.03.2011, 20:40
Իսկ հեռանկարում նպատակ կա ներքին ցանցի արագությունը բարձրացնել՞՞՞

AMzone
26.03.2011, 00:54
AMzone ջան, մենք որևէ պրովայդերից հրաժարվելու համար որևէ առավելություն չենք տալիս, այլ մինչև մայիսի 1-ը մեզ միանալու համար տալիս ենք հետևյալ նվերները.
http://ucom.am/hy/news/news.html?newsid=52

Ընդհանրապես, դա մարկետինգային քայլ է, որը մեզ մոտ Հայաստանում չի գործում, առաջարկում եք մինչ մայիսի մեկը միանալ և ինձ առաջարկված նվերը, որը իրանից ոչինչ արտասովոր չի ներկայացնում, բացի այդ նույն բանը գրեթե բոլոր ինտերնետ պրովայդերներն էլ առաջարկում են, կան նաև ավելի լավ առաջարկներ, և բացի այս ամենից, ակցիան նշում եք մինչ մայիսի 1-ը բայց, դեռ այս փոքրիկ Երևանը չեկ կարողացել ապահովել կապով,... ինչևիցե չհամոզեցիք, և ոչմի ռեալ դրթապատճառ և դրթաշարժիչ չառաջացավ ինձ մոտ փոխել ինտերնետս::::

Zangezur
26.03.2011, 01:35

Այ օրինակ ինձ մոտ դրդապատճառ կա չընտրել քո ինտերնետը, այլ ընտրել յուքոմը, որտև՝
1. մեկ տարվա պայմանգիր չկա
2. մեկ տարվա դեպքում 2 ամիս անվճար
3. 3-ը 1-ում ծառայություն նմանը չունեցող գնով
4. Սիմետրի կապ
5. Ցանկացած ժամանակ կարամ հրաժարվեմ առանց պարտք ու պահանջի ու առանց ավելորդ նեռվեռ քայքայելու
6. համեմատաբար ցածր պինգեր և հետևապես սերֆինգի համեմատաբար մեծ արագություն
7. Շուկայի փոփոխություններին արձագանքում են անմիջապես, կամ ավելի ճիշտ ստիպում են շուկային իրենց արձագանքեն (սա վկայումա լավ մարքեթինգի մասին), որը սպառողին միայն ու միայն օգուտ կտա, հետևապես նաև ինձ
8. ինտեռնետի միացում տվողը ինձնից 4000 դրամ փող չի ուզի
9. Ներքին ցանցի բարձր թողունակությունը քչացնումա ներքին ցանցի ծանրաբեռնվածության խնդիրը

Բայց ոնց որ ժողովուդնա ասում, ճաշակին ընգեր չկա: