PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսում Գերմանիայում

Arisol
29.09.2009, 12:05
Հարգելի ակումբցիներ, երևի ձեզանից ոմանք տեղյակ են DAAD կազմակեպության մասին, որն անց ա կացնում տարին մեկ անգամ լեզվի քննություն, այնուհետև կրթաթոշակ շնորհում:

Ինքս անցյալ տարի մասնակցել եմ էդ քննությանը և ստացել եմ կրթաթոշակ, և օգոստոս ամիսն անց եմ կացրել Դյուսելդորֆ քաղաքում, հաճախել եմ Հայնրիխ Հայնեի անվան համալսարանում գերմաներեն լեզվի կուրսեր, այնուհետև ստացել լեզվի համապատասխան մակարդակի սերտիֆիկատ:

Այս տարի ուզում եմ կրկին մասնակցել DAAD-ի քննությանը, բայց էս անգամ Գերմանիայում ուսումս շարունակելու, մագիստրոսի կոչում ստանալու համար:

Նախքան քննությանը մտնելը պետք ա լիքը փասթաթղթեր հանձնել, այդ թվում և հիմավորում, թե ինչի եմ ուզում գնալ ու հենց Գերմանիայում սովորել: Ամառային կուրսերի համար մեկը գրել էի, բայց դա լրիվ ուրիշ հիմնավորում էր, հիմա ավելի լուրջ և հստակ հիմնավորում ա պետք:

Միգուցե այստեղ կան մարդիկ, որոնք տեղյակ են, թե ինչ ձևով ա պետք գրել էդ հիմնավորումը, միգուցե կան հատուկ հիմնավորման ձևեր, ասյպես կոչված ստանդարտներ:

Հարգելի ակումբցիներ, եթե կարող եք ինչ-որ բանով օգնել, ինչ-որ խորհուրդ տալ, ապա խնդրում եմ գրեք այստեղ, սա ոչ միայն ինձ օգնություն կլինի, այլ նաև շատ ուրիշներին, որոնք կամ էս տար կամ եկող տարիներին պատրաստվում են դիմել DAAD:

Arisol
20.04.2010, 21:15
Հարգելի ակումբցիներ, ոնց տեսնում եմ էս թեման անուշադրության մատնվեց... Ինչ վերաբերվում ա նախորդ գրառմանս, ապա մոռացեք դրա մասին, եթե հիմնավորման նամակի վերաբերյալ հարցեր լինեն ՝ դիմեք ինձ, կարող եմ օգնել, քանի որ մի քանի հատ արդեն գրել եմ:

Էս անգամ մի ուրիշ հարց ունեմ էն մարդկանց, ովքեր սովորում են Գերմանիայում կամ էլ դիմումներ են ուղարկել և շուտով պետք ա գնան սովորելու:

Ես մի քանի դիմում եմ ուղարկել համապատասխան դոկումենտների հետ մեկտեղ, բայց ինձնից հիմա պահանջում են մեր գնահատման սիստեմայի վերաբերյալ տեղեկանք և նորից իմ զաչետկան և ատտեստատը, դրանց թարգմանությունը նոտարով հաստատած, որն արդեն ուղարկել էի: Եթե որևէ մեկը տենց թուղթ ա ուղարկել, ապա, խնդրում եմ, ասացեք, թե որտեղից եք էդ թուղթը վերցրել: Զաչետկայիս և ատտեստատիս թարգմանության մեջ չեն նշել, թե որ թիվն ինչ ա նշանակում, հիմա չգիտեմ, արդյո՞ք կարիք կա նորից նոտարով թարգմանել և հաստատել էդ դոկումենտները՝ յուրաքանչյուր գնահատականի կողք գրելով լավ, բավարար և այլն, թե՞ բավարար ա ուղղակի էդ մի թուղթը՝ մեր գնահատման սիստեմի վերաբերյալ, ուղարկել:

Tornado
21.04.2010, 17:19
Arisol ջան, ինչքան հասկացա DAAD-ից ահագին տեղյակ ես: Մի հարց տամ. ասենք մեկը ուզում ա մասնակցի, բայց գերմաներենի ունակությունները շատ քիչ են, համարյա 0: Էս դեպքում հնարավոր ա ծրագրին մասնակցել?:think
Նախօրոք մերսի;)

Arisol
21.04.2010, 21:50
Դա կախված ա, թե ինչի համար ա ուզում մասնակցի: Եթե առաջին կուրսն արդեն ավարտել ա և ուզում ա դիմի իրանց ամառային լեզվի կուրսերի համար Գերմանիայում, էդ դեպքում գոնե առաջնային մակարդակի գերմաներենի իմացություն ա պետք, այսինքն A1: Իսկ են դեպքում, եթե մագիստրատուրայի համար ա ուզում դիմել, էդ ժամանակ B2-ից ոչ պակաս պետք ա լինի: Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը, նոյեմբերի սկզբին էլ լինում ա լեզվի քննությունը: Բայց եթե լավ անգլերեն գիտի, ապա անգլերենով էլ կարա դիմի: Մանրամասն տեղեկությունների համար մտեք http://www.daad.am/ :

Sagittarius
22.04.2010, 17:45
Հարգելի ակումբցիներ, ոնց տեսնում եմ էս թեման անուշադրության մատնվեց... Ինչ վերաբերվում ա նախորդ գրառմանս, ապա մոռացեք դրա մասին, եթե հիմնավորման նամակի վերաբերյալ հարցեր լինեն ՝ դիմեք ինձ, կարող եմ օգնել, քանի որ մի քանի հատ արդեն գրել եմ:

Էս անգամ մի ուրիշ հարց ունեմ էն մարդկանց, ովքեր սովորում են Գերմանիայում կամ էլ դիմումներ են ուղարկել և շուտով պետք ա գնան սովորելու:

Ես մի քանի դիմում եմ ուղարկել համապատասխան դոկումենտների հետ մեկտեղ, բայց ինձնից հիմա պահանջում են մեր գնահատման սիստեմայի վերաբերյալ տեղեկանք և նորից իմ զաչետկան և ատտեստատը, դրանց թարգմանությունը նոտարով հաստատած, որն արդեն ուղարկել էի: Եթե որևէ մեկը տենց թուղթ ա ուղարկել, ապա, խնդրում եմ, ասացեք, թե որտեղից եք էդ թուղթը վերցրել: Զաչետկայիս և ատտեստատիս թարգմանության մեջ չեն նշել, թե որ թիվն ինչ ա նշանակում, հիմա չգիտեմ, արդյո՞ք կարիք կա նորից նոտարով թարգմանել և հաստատել էդ դոկումենտները՝ յուրաքանչյուր գնահատականի կողք գրելով լավ, բավարար և այլն, թե՞ բավարար ա ուղղակի էդ մի թուղթը՝ մեր գնահատման սիստեմի վերաբերյալ, ուղարկել:

դա ընդամենը մի թուղթ է որը թարգմանում է մեր գնահատման սիստեմը գերմանականի, ինչքան գիտեմ ԴԱԱԴի կայքում պետք է լինի, իսկ եթե չլինի դիմի ԴԱԱԴին իրանք պետք է որ ունենան, ժամանակին ունեին.

հաջողություն քո գործերին, էլի հարցեր լինի դիմի, կփորձեմ օգնել:)

Sagittarius
22.04.2010, 17:48
Arisol ջան, ինչքան հասկացա DAAD-ից ահագին տեղյակ ես: Մի հարց տամ. ասենք մեկը ուզում ա մասնակցի, բայց գերմաներենի ունակությունները շատ քիչ են, համարյա 0: Էս դեպքում հնարավոր ա ծրագրին մասնակցել?:think
Նախօրոք մերսի;)

Գերմանիայում կան Մաստերս բազմաթիվ կուրսեր, որոնց դասավանդումը միայն անգլերեն լեզվով է, այս պարագայում գերմաներենը պարտադիր չէ, բայց առաջնային մակարդակի իմացությունը չի խանգարի

նայեք, կարող է օգտակար լինել (http://www.daad.de/imperia/md/content/de/deutschland/downloads/daad_sid_brosch_aufl3_in_en_090826_dl.pdf)

Պոզիտրոն
08.11.2010, 23:09
Ժող սովորում եմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում: Անգլերենիս գիտելիքները 0++ են: Երբ անգլերենն հոյակապ տիրապետեմ ինչ տարբերակներ կան կրթությունս Գերմանիայում(թեկուզ մեկ ուրիշ երկրում) շարունակելու: Կա՞ որևէ մեկը որ այս մասնագիտությամբ արտասահմանում ինչ որ հաջողությունների է հասել

Askalaf
09.11.2010, 18:19
Ժող սովորում եմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում: Անգլերենիս գիտելիքները 0++ են: Երբ անգլերենն հոյակապ տիրապետեմ ինչ տարբերակներ կան կրթությունս Գերմանիայում (թեկուզ մեկ ուրիշ երկրում) շարունակելու: Կա՞ որևէ մեկը որ այս մասնագիտությամբ արտասահմանում ինչ որ հաջողությունների է հասել

Եթե մագիստրատուրան ավարտես ու գոնե խոսակցական մակարդակի անգլերեն իմանաս կարող ես այստեղ (http://www.ifj.edu.pl/studia/) նայել։
Ամիսը 400$ -ի կարգի թոշակն ապահովված է ամբողջ ուսման ընթացքում, իսկ ուսումը չորս տարի է։
Եթե բախտդ բերի ղեկավարիդ հարցում, հնարավոր է նաև գրանտի շրջանակներում կողքից ավելին վաստակել։ ;)

Պոզիտրոն
09.11.2010, 20:18

Հիմա 2-րդ կուրսում եմ: Այսինքն առաջարկում ես չշտապել?

Askalaf
09.11.2010, 21:48
Դու ես որոշողը, կարող ես հիմա էլ փորձել (Erasmus և այլն), բայց եթե անգլերենին լավ չես տիրապետում, ոչինչ չի ստացվի։

Ներսես_AM
09.11.2010, 22:38
Ժող սովորում եմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում: Անգլերենիս գիտելիքները 0++ են: Երբ անգլերենն հոյակապ տիրապետեմ ինչ տարբերակներ կան կրթությունս Գերմանիայում(թեկուզ մեկ ուրիշ երկրում) շարունակելու: Կա՞ որևէ մեկը որ այս մասնագիտությամբ արտասահմանում ինչ որ հաջողությունների է հասել

Առաջին հերթին սկսի անգլերեն սովորել: Ինչքան լավ իմանաս էնքան լավ: Եթե ուզում ես մասնակգետ դառնաս, անգլերենի իմացությունը պարտադիր է:
Ամբողջ ժամանակակից գրականությունը անգլերեն է: Քանի 2-րդ կուրս ես 2 տարում ահագին կսովորես, հետո արդեն կմտածես արտասահմանում ուսում ստանալու մասին:

pispers
09.11.2010, 22:46
Հարգելի ակումբցիներ, ոնց տեսնում եմ էս թեման անուշադրության մատնվեց... Ինչ վերաբերվում ա նախորդ գրառմանս, ապա մոռացեք դրա մասին, եթե հիմնավորման նամակի վերաբերյալ հարցեր լինեն ՝ դիմեք ինձ, կարող եմ օգնել, քանի որ մի քանի հատ արդեն գրել եմ:

Էս անգամ մի ուրիշ հարց ունեմ էն մարդկանց, ովքեր սովորում են Գերմանիայում կամ էլ դիմումներ են ուղարկել և շուտով պետք ա գնան սովորելու:

Ես մի քանի դիմում եմ ուղարկել համապատասխան դոկումենտների հետ մեկտեղ, բայց ինձնից հիմա պահանջում են մեր գնահատման սիստեմայի վերաբերյալ տեղեկանք և նորից իմ զաչետկան և ատտեստատը, դրանց թարգմանությունը նոտարով հաստատած, որն արդեն ուղարկել էի: Եթե որևէ մեկը տենց թուղթ ա ուղարկել, ապա, խնդրում եմ, ասացեք, թե որտեղից եք էդ թուղթը վերցրել: Զաչետկայիս և ատտեստատիս թարգմանության մեջ չեն նշել, թե որ թիվն ինչ ա նշանակում, հիմա չգիտեմ, արդյո՞ք կարիք կա նորից նոտարով թարգմանել և հաստատել էդ դոկումենտները՝ յուրաքանչյուր գնահատականի կողք գրելով լավ, բավարար և այլն, թե՞ բավարար ա ուղղակի էդ մի թուղթը՝ մեր գնահատման սիստեմի վերաբերյալ, ուղարկել:

Ես իմ դիպլոմը, միջուկի հետ թարգմանել եմ տվել Բրյուսվի համալսարանում։ Հենց դասախոսներն էին թարգմանում, և ուսումնական մասն էլ հաստատում էր։ Բայց լավ կանես հենց ԴԱԱԴ-ում հարցնես։ Նրանք գերմաներեն ամբիոնի հետ համագործակցում են, և ճիշտ ճանապարհ ցույց կտան։

Kita
09.11.2010, 22:51

Իսկ ինքը արդեն գերմանիայում է:))

pispers
09.11.2010, 22:57
Իսկ ինքը արդեն գերմանիայում է:))

Է, դե ավելի լավ :) Իսկ ո՞ ր քաղաքում։

Ներսես_AM
09.11.2010, 23:14
...

StrangeLittleGirl
11.11.2010, 09:54
Ժող, DAAD-ի հարցազրույցի ժամանակ ի՞նչ կարգի հարցեր են տալիս:

akellan
13.01.2011, 17:27
Ինձ նույպես հետաքրքրում է DAAD-ի հարցազրույցի հարցերը, եթե դժվար չի գրեք:

akellan
13.01.2011, 17:30
Ինչ վերաբերվում ա նախորդ գրառմանս, ապա մոռացեք դրա մասին, եթե հիմնավորման նամակի վերաբերյալ հարցեր լինեն ՝ դիմեք ինձ, կարող եմ օգնել, քանի որ մի քանի հատ արդեն գրել եմ:

Որ խնդրեմ չես ասի թե ինչպես է պետք գրել հիմնավորման նամակ:

Evgens
26.02.2011, 02:09
Հարգելի ակումբի անդամներ, ես սովորում եմ բժշկականում և ուզում եմ շարունակել այլ երկրում, ավելի շատ Գերմանիայում: Իմ մասնագիտությամբ մի փոքր դժվար է, բայց գերմաներեն չգիտեմ: Կուզեի իմանալ, թե ինչպես կարող եմ իմ մասնագիտությամբ շարունակել ուսումս այլ երկրում.. նախապես շնորհակալություն.. :)

StrangeLittleGirl
27.02.2011, 15:57

Եթե բժշկականում ես սովորում, ապա ցավակցում եմ. ոչ մի տեղ չես կարող ուսումդ շարունակել: Կամ պետք է լրիվ զրոյից սկսես, կամ ուզածդ երկրում իրենց պետական լեզվով տաժանակիր քննություն հանձնես:

Evgens
28.02.2011, 22:09

shat shnoprhakal em ,bayc mi ban el kuzenayi harcnel..kap chuni vor hima usman dzev@ poxvel e bjhshkakanum?

StrangeLittleGirl
28.02.2011, 22:40
shat shnoprhakal em ,bayc mi ban el kuzenayi harcnel..kap chuni vor hima usman dzev@ poxvel e bjhshkakanum?

Ոչ:

Քեզ դեռ նկատողություն չե՞ն արել լատինատառ գրելու համար: Ինձ թվում է՝ արել են: Խնդրում եմ՝ լեզուս հարգիր

Evgens
01.03.2011, 00:34
:)Արել են...ես մոռացել էի...շատ մերսի..

Պոզիտրոն
01.03.2011, 22:42
:)Արել են...ես մոռացել էի...շատ մերսի..
Ժող սովորում եմ ԵՊՀ Ֆիզֆակ 2-րդ կուրս:Ուզում եմ ուսումս շարունակել(սկսել:)) Գերմանիայում: Հիմա ինձ հետաքրքիր է ինչ է պետք դրա համար: Հաշվարկներիս համաձայն մի 2 տարուց եմ ուզում գնամ: Գիտեմ շատերն են ֆիզֆակից գնացել հենց Գերմանիա: Ամեն ինչ նոր սկսելու ժամանակն է ի՞նչ խորհուրդ կտաք ինչ պարապեմ ինչպես......:

ivy
01.03.2011, 22:51

Նախ, պիտի որոշես, թե ինչ մասնագիտությամբ ես ուզում սովորել և ինչ լեզվով. Գերմանիայում կարելի է և գերմաներենով սովորել, և անգլերենով (անձամբ ես անգլերենով եմ սովորել): Հենց դա որոշես, սկսիր ինտերնետում փնտրել համապատասխան ֆակուլտետներ, որտեղ քո ուզած մասնագիտությամբ և լեզվով կուրսեր կան: Նայիր, թե ինչ պահանջներ ունեն ընդունվելու համար, և սկսիր պատրաստվել՝ ըստ իրենց պահանջների: Կրթաթոշակի համար կարելի է DAAD-ի երևանյան գրասենյակ դիմել, սակայն պարզ է, որ դա բուն ընդունելությունը չի, այլ միայն ֆինասնական օգնությունը. բուհեր ընտրելն ու դիմելը առանձին գործընթաց է, որը պիտի ինքնուրույն անես:

Պոզիտրոն
01.03.2011, 23:00

Դե հենց նման հարցերում խորհրդի կարիք ունեմ: Ո՞ր լեզուն է ավելի հեռանկարային էս հարցում:

ivy
02.03.2011, 00:09
Դե հենց նման հարցերում խորհրդի կարիք ունեմ: Ո՞ր լեզուն է ավելի հեռանկարային էս հարցում:

Դե Գերմանիայում բնականաբար գերմաներենով ավելի հեռանկարային է սովորելը. անգլերենով քիչ են ֆակուլտետները: Բայց դե պիտի կողմնորոշվես ըստ նրա, թե որ լեզուն գիտես:

Lousy
29.09.2011, 16:47
խնդրում եմ ինձ մի փոքր կպատմեք DAAD ծրագրի մասին : Ուզում եմ ամռանը գնամ Գերմանիա: մի քիչ Գերմաներեն գիտեմ: Ողղակի չգիտեմ ինչ է պահանջվելու ու չգիտեմ ինչից սկսեմ

Angelochek Pushisti
01.03.2013, 20:46
Բարև բոլորին, մի բան հարցնեմ ինչ որ մեկը Գյոթեի ինսիտուտում քնություն հանձնել է, խնդրում եմ պատասխան եք?