PDA

Դիտել ողջ տարբերակը : Շվեյցարիա



Տատ
28.09.2009, 20:51
Բացելն ու ինձ կոմպի մոտից վռնդելը մեկ եղավ:
Սկսում եմ էս ֆոտոից, դուրս եկավ, հետո էլ կտեսնենք...

ի դեպ , վիկիպեդիայում մի հետաքրքիր ֆոտոյի հանդիպեցի, շվեյցարացի զինվորը կայարանում, զենքը ուսին: Պատկերացնում ե՞ք Հայաստանում սենց բան:
http://i069.radikal.ru/0909/89/34df0c45200c.jpg

Նորտոն, ես կռահում եմ, որ ինձ չէիր հարցնում;):
Էհ, նրանք ամեն շաբաթ-կիրակի տուն են գալիս զենքով-զրահով, հետո էլ իրենց սիրած աղջիկները հպարտ ճանապարհում են՝ կայարանից:
Վերջերս գուցեապագափեսաս լրիվ համազգեստով բերետով իմ խաթեր համար հայտնվեց մեր տանը, բայց իրենը պիստոլետ էր (սպա է):
Ասաց, որ գերադասում է միանգամից տուն գնալ, այդ համազգեստով չֆռֆռալ, իզուր չնյարդայնացնել հակաբանակային երիտասարդությանը: Բայց ինքը լավ էլ հպարտ է, սիրում է, ու միշտ պաշտպանում բանակի միտքը: Ճիշտ է, պատերազմ չի տեսել:

Տատ
28.09.2009, 20:56
18 տարեկան ամեն երիտասարդ ստանում է պավեստկան ու 6 ամսով գնում ռեկրուտների դպրոց: Կարծեմ՛ ամիսը մեկ շաբաթ«կիրակի կարող են վերադառնալ: Նա այդ կես տարին պիտի հաշվի առնի ուսման դեպքում (ընդհատի, կամ չսկսի էլ), աշխատելուց նույնպես:

Հաջորդ տարիներին բոլորը պարտադիր երեք շաբաթ անցկագնում են բանակում՝ վերապատրաստման, մինչև 40 տարեկանը: Այդ ժամանակվա բաց մնացող աշխատավարձը վճարում է բանակը:

40-ից հետո ավելի թույլ է ռեժիմը: