PDA

Դիտել ողջ տարբերակը : «Որդան Կարմիր» Rock Խումբ

Հանուման
28.09.2009, 15:36
Ինչպես եք վերաբերվում «Որդան Կարմիր» –ին , լսել եք արդյոք ՞

AniwaR
28.09.2009, 15:48
Լսել եմ, բայց շատ չէ՝ միայն ռադիոյով: Որքանով տեղյակ եմ, բավական ստաժավոր խումբ է: Ուրախացնում է, որ երգում են հայերեն, բայց ընդհանուր առմամբ էդքան էլ իմ ճաշակով չի::)

Yellow Raven
28.09.2009, 16:14
Մենակ համերգների ժամանակ եմ լսել...
Չեմ սիրում...

ArmenianMetal
01.10.2009, 19:34
Որդան Կարմիրը շատ կայֆոտ խումբ ա,շատ եմ սիրում իրանց միակ Հայկական Alt\Nu-metal Խումբն ա ու բավականին որակով:hands

Մենակ համերգների ժամանակ եմ լսել...
Չեմ սիրում...

Եսել իրանց սկսեցի համրգներով սիրել դու իրանց վերջին անգամ երբ ես լսել???

Հարդ
01.10.2009, 20:15
Չեմ լսել, բայց ուզում եմ...

Ֆրեյա
01.10.2009, 21:40
Համերգների ժամանակ եմ իրանց լսել...
Շատ ա դուրս գալիս իրանց անկաշկանդ պահվածքը բեմում... Շատ դերասանական են, բեմի վրա քարացած չեն, էմոցիաներ են փոխանցում:
Իսկ երաժշտությունը, դե՝ ըստ սիրողի... Ինձ դուր ա գալիս: Նվագելու մակարդակով, ընդհանուր հնչեղությամբ իրենց արևմտյան "նախահայրերից" հետ չեն մնում, ահագին լավն են ;)
Մի քիչ նմանացմնում եմ իրանց POD ու Limp Bizkit-ի...

Արամ
01.10.2009, 22:06
որտեղից կարող եմ երգերը քաաաշեմ՞

Հանուման
02.10.2009, 13:19
որտեղից կարող եմ երգերը քաաաշեմ՞

Երգերը քաշելը չգիտեմ, այստեղ կարելի է տեսնել համերգներից կտորներ։

http://www.youtube.com/watch?v=A6Nwi6kBht4"]http://www.youtube.com/watch?v=A6Nwi6kBht4

http://www.youtube.com/watch?v=LK2u3kjSQbQ"]http://www.youtube.com/watch?v=LK2u3kjSQbQ

http://www.youtube.com/watch?v=ezXKcnHa5Ec"]http://www.youtube.com/watch?v=ezXKcnHa5Ec

http://www.youtube.com/watch?v=x3GjPs6nqsY"]http://www.youtube.com/watch?v=x3GjPs6nqsY

http://www.youtube.com/watch?v=CoqGyWGaJAg"]http://www.youtube.com/watch?v=CoqGyWGaJAg

http://www.youtube.com/watch?v=mscdt1xyy1Y"]http://www.youtube.com/watch?v=mscdt1xyy1Y

Yellow Raven
02.10.2009, 18:17
Որդան Կարմիրը շատ կայֆոտ խումբ ա,շատ եմ սիրում իրանց միակ Հայկական Alt\Nu-metal Խումբն ա ու բավականին որակով:hands

Եսել իրանց սկսեցի համրգներով սիրել դու իրանց վերջին անգամ երբ ես լսել???

Վերջին անգամ ճիշտն ասած չեմ հիշում երբ էր,մենակ հիշում եմ, որ Մոսկվա կինոթատրոնի դեմն էր, ինչ-որ համերգ էր:)

Հանուման
09.10.2009, 13:30
http://www.akumb.am/....... (http://www.akumb.am/showthread.php?t=48415&highlight=%D5%88%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6)

Եվ պոստեր
http://www.vordankarmir.com/img/rock-for-nature.jpg

Claudia Mori
07.03.2011, 22:05
Հայկական ամենասիրածս ռոք խմբերից մեկն է, ում երգերի մեջ գերիշխում է հայկականը տաղանդը ու գրագիտությունը, եւ ամենահավեսն այն է, որ իրենք ապրում ու ստեղծագործում են մարզում, նաեւ գրել են բնապահպանական թեմատիկայով հատուկ երգ, որը արդիական խնդիրները վեր բարձրացնելու լավագույն միջոցներից մեկն է!

Կաթիլ
07.03.2011, 22:38
Մի անգամ ներկա եմ եղել էս խմբի համերգին, մի քանի երգ (եթե անկապ բղավոցները կարելի ա երգ անվանել) միիի կերպ դիմանալուց հետո մեղմ ասած՝ փախել եմ դուրս, ոչ մի բանով դուր չեկան ինձ: Թող ներեն ինձ խմբի երկրպագուները: :))

Claudia Mori
07.03.2011, 22:46
Դե ամեն մեկը ՀՀ սահմանադրության համաձայն ունի սեփական կարծիք ունենալու իրավունք;) իսկ ընդհանրապես մեր հայկական բոլոր խմբերն էլ հիմնականում բղավում են, բայց այս խմբի մեջ մի շատ հետաքրքիր ջիղ կա, ու մեներգիչը շատ հավեսով է բղավում եւ իրենց մոտ ստացվում է ստեղծել ռոքային աուրա ու մարդկանց դեպի իրենց գրավել կամ միգուցե ես նաեվ անձամբ առիթ եմ ունեցել շփվել նրանց հետ ու գիտեմ, թե ինչ հայրենասեր են ու ինչ լուրջ մարդիկ:)
Հ.Գ. Մեկ էլ այդպես շատ լավն է DOGMA-ն:)

Lusinamara
20.03.2011, 16:06
http://www.vordankarmir.com/arm/

romanista
03.04.2011, 16:46
Հաճելի անակնկալ էր էլի էս խումբը հայտնաբերելը... ամենաշատը դուրս գալիս են Որդան գույներ ու Մարդակեր սկներ երգերը, վերջինս շատ յուրօրինակ ա, կարծես մոտիվը մեզ բոլորիս հայտնի Մարիո խաղն ա, բայց ինչքան խորություն կա բառերի մեջ, եթե որպես խաղի մասին բառեր չես ընդունում)) ուրախալի ա, որ Վանաձորից են, ուրեմն մարզերում էլ դեռ անճաշակությունը լրիվ իրա գործը չի արել ինչ որ բանով նմանացրի ՍՈԱԴին, չնայած եթե ոճը Նումեթալ ա, պարզ ա, որ պետք ա նմանացնեի )

Բաքոսուհի
15.04.2011, 18:12
http://i066.radikal.ru/1104/9e/c2ae5b873a8c.jpg

Բաքոսուհի
15.04.2011, 18:19
http://www.youtube.com/watch?v=w7mmcEYafWQ&feature=related

Շինարար
15.04.2011, 18:23
Էդ մուտքը ձրի՞ ա, մեզ մոտ էր, որ իրանց խայտառակության տոմսերը նաղդին: Էս կլիպն էլ փորձեցի նոր նայեմ, նույն խայտառակ վատն ա:

Բաքոսուհի
15.04.2011, 18:32
Շինարար, ճաշակները տարբեր են լինում: Էդ «խայտառակության» ներկայացողները շատերի կողմից սիրելի, բավականին բարձր վարկանիշ ունեցող և հայաստանյան այսօրվա խմբերի ֆոնի վրա իրենց վառ անհատականությամբ աչքի ընկնող խումբ ա :)

Սա կլիպ չի, live համերգի վիդեո ա:

Իսկ "ձեր մոտը" որտեղ է՞ր:

Ու կմասնավորեցնե՞ք, թե որ մասն եք որակում որպես «խայտառակություն»: Երաժշտությու՞նը, որ էսօրվա պրիմիտիվ մոտիվների հակապատկերն ա, կատարու՞մը, թե խոսքե՞րը, որ խորն են, գրագետ, լուրջ թեմաների անդրադարձող:

Շինարար
15.04.2011, 18:33
Շինարար, ճաշակները տարբեր են լինում: Էդ «խայտառակության» ներկայացողները շատերի կողմից սիրելի, բավականին բարձր վարկանիշ ունեցող և հայաստանյան այսօրվա խմբերի ֆոնի վրա իրենց անհատականությամբ աչքի ընկնող վառ խումբ ա :)

Իսկ "ձեր մոտը" որտեղ է՞ր:
ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր:hi

Բաքոսուհի
15.04.2011, 18:42
Հաղորդագրությունս խմբագրեցի` մի հարց էլ եմ ավելացրել: Հետաքրքիր ա լսել Ձեր հիմնավորումը:

Շինարար
15.04.2011, 19:19
Բացարձակ ոչ ունկնահաճո է ինձ համար, չգիտեմ՝ թե որքանով է բարդ այդ երաժշտությունը, թե որքանով է կատարյալ այդ աղմուկի կատարումը, նույնպես չգիտեմ, կարող եմ ասել, որ երգից երգ նույն ժխորն էր, ոչ մի նորություն չէր զգացվում, ես ցանկություն չունեմ որևէ այլ երաժշտի հետ համեմատելու, ինձ համար կարևոր է, որ առանձին վերցրած լավը լինի, ոչ թե համենայն դեպս այն մյուսից ավելի լավը, ի՞նչ վերաբերվում է խոսքին, չեմ կարող ոչինչ ասել դրանց խորության մասին, քանի որ այդ ժխորի մեջ ի վիճակի չեմ բառեր ընկալելու, եթե բարի լինեք այնքան, որ մեջբերեք մի ստեղծագործություն, կարտահայտվեմ: Հուսով եմ՝ կարծիքս ոչ ոքի չի վիրավորում:

Բաքոսուհի
15.04.2011, 19:35
Ասածս միանշանակ չէր վերաբերում "համենայն դեպս մյուսներից լավը" կատեգորիային: Ինչ վերաբերում է աղմուկին. եթե դուք նախընտրում եք լսել, ասենք, ջազ կամ բլյուզ կամ փոփ, բնականաբար սա, ինչպես նաև ցանկացած այլ մետալ խումբ ձեզ համար աղմուկ կլինի:

Մի երգի բառերից մի հատված մեջբերում եմ: Հիմա ձեռքիս տակ ավելին չունեմ, էս պահին ժամանակս էլ չի ների, որ փնտրեմ-գտնեմ կամ լսեմ-գրեմ, բայց ավելի ուշ` անպայման կավելացնեմ:

Որդան Գույներ

Անդարձ կործանվում է դարը,
Եվ սերունդը` նրա հետ,
Անգույն աչքերով գազանը
Մեզ խոցում է ու մղում է ետ:

Պատրանքից հոգնել է հոտը
Նա ունի կարիք հույզի
Բաբախում է, բաբախում է սիրտը
Պատրաստվում է թռիչքի:

Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու'րս եկեք դուք, դու'րս, դու'րս եկեք դուք, դու'րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու'րս եկեք դուք, դու'րս, դու'րս, դու'րս:

©Vordan Karmir

AniwaR
15.04.2011, 19:40
Շինարար ջան, չե՞ս կարծում, որ ինչ-որ թեմայի մասին կարծիք հայտնելուց պետք ա գոնե մի քիչ կոմպետենտ լինես դրանից: Եթե իմ լսած ամենածանր երաժշտությունը քոնի պես Արամ Ասատրյանի «Ջան բալես, բալես»-ը լիներ, ես գոնե համեստություն կանեի, մետալ խմբերի մասին կարծիք չէի գրի: -_-

Շինարար
15.04.2011, 19:40
դուք նախընտրում եք լսել ջազ կամ բլյուզ կամ փոփ

Շոյված եմ նման գնահատականի համար:oy

Մի երգի բառերից մի հատված մեջբերում եմ: Հիմա ձեռքիս տակ ավելին չունեմ, էս պահին ժամանակս էլ չի ների, որ փնտրեմ-գտնեմ կամ լսեմ-գրեմ, բայց ավելի ուշ` անպայման կավելացնեմ:

Որդան Գույներ

Անդարձ կործանվում է դարը,
Եվ սերունդը` նրա հետ,
Անգույն աչքերով գազանը
Մեզ խոցում է ու մղում է ետ:

Պատրանքից հոգնել է հոտը
Նա ունի կարիք հույզի
Բաբախում է, բաբախում է սիրտը
Պատրաստվում է թռիչքի:

Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու'րս եկեք դուք, դու'րս, դու'րս եկեք դուք, դու'րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու'րս եկեք դուք, դու'րս, դու'րս, դու'րս:

©Vordan Karmir Բառերը, հա, եթե ընկալել լիներ իրենց երաժշտություն կոչվածի ներքո, խոսք չունեմ, վատը չեն, բայց չէի համարձակվի դրանք առանձնահատուկ խոր անվանել:hi
Մի խոսքով, ինձ խայտառակ դուր չեն եկել, բայց դե կարևորը, որ իրանք իրենց լսողն ունեն, իմ կարծիքն էլ կարայի չասեմ, բայց ուզեցի, ասեցի:))

Շինարար
15.04.2011, 19:42
Շինարար ջան, չե՞ս կարծում, որ ինչ-որ թեմայի մասին կարծիք հայտնելուց պետք ա գոնե մի քիչ կոմպետենտ լինես դրանից: Եթե իմ լսած ամենածանր երաժշտությունը քոնի պես Արամ Ասատրյանի «Ջան բալես, բալես»-ը լիներ, ես գոնե համեստություն կանեի, մետալ խմբերի մասին կարծիք չէի գրի: -_-

Եթե ես Արամ Ասատրյան եմ լսում, ուրեմն իրավունք չունե՞մ այլ երաժիշտների մասին կարծիք հայտնելու: Ստեղ մասնագիտական քննարկում չի՞ չէ, ու ես էլ իմ երաժշտական ճաշակը ոչ մեկինից չեմ թերագնահատում, նենց որ, Վելվետ ջան, կխնդրեի ինձ հետ վերևից չխոսալ երաժշտության թեմայով:)

Շինարար
15.04.2011, 19:45
Մեկ էլ կխնդրեի իմ լսած ամենածանր երաժշտության մասին ստահոդ դատողություններ չանել:

AniwaR
15.04.2011, 19:46
Եթե ես Արամ Ասատրյան եմ լսում, ուրեմն իրավունք չունե՞մ այլ երաժիշտների մասին կարծիք հայտնելու: Ստեղ մասնագիտական քննարկում չի՞ չէ, ու ես էլ իմ երաժշտական ճաշակը ոչ մեկինից չեմ թերագնահատում, նենց որ, Վելվետ ջան, կխնդրեի ինձ հետ վերևից չխոսալ երաժշտության թեմայով:)

Վերևից չեմ խոսում բնավ: Բայց վատ չէր լինի կարծիք հայտնելուց առաջ քո նշած հանգամանքը (Արամ Ասատրյանի երկրպագու լինելը) հստակեցնել՝ կարծիքը խմբի պոտենցիալ լսողների ու ինչու ոչ, նաև խմբի համար ավելի արժեքավոր և կողմնորոշիչ դարձնելով:

Շինարար
15.04.2011, 19:49

Չեմ կարծում, թե լավ կլիներ: Չեմ տեսել, որ յուրաքանչյուր ոք երաժշտություն բաժնում գրելիս անպայման նշի, թե ինչ ա լսում: Ծիծաղելի կլինի, ես որպես Բախ, Բեթհովեն, Շոպեն, Չայկովսկի լսող ասեմ... և այլն տիպի գրառում տեսնելը:

Հ.Գ. Ընդհանուր հավես թեմայ ա, սկսեց դուրս գալ էս քննարկումը, եթե օպոնենտ կողմին էլ ա հետաքրքիր, հետո կգամ՝ դեռ զրույց կանենք, եթե՝ ոչ, ոչնչով չեմ կարող օգտակար լինել:)

Claudia Mori
15.04.2011, 19:52
Վաղը ժամը 21:00-ին Ստոպում Որդան Կարմիրի համերգն է ի դեպ:)

AniwaR
15.04.2011, 19:54
Չեմ կարծում, թե լավ կլիներ: Չեմ տեսել, որ յուրաքանչյուր ոք երաժշտություն բաժնում գրելիս անպայման նշի, թե ինչ ա լսում: Ծիծաղելի կլինի, ես որպես Բախ, Բեթհովեն, Շոպեն, Չայկովսկի լսող ասեմ... և այլն տիպի գրառում տեսնելը:

Ինչու՞: Կարծում եմ վատ չէր լինի վերջում նաև ավելացնել՝ «և մետալից գաղափար չունեցող»: -_- Ինչևէ, ես իմ ասելիքն ասացի, ու միսիաս ավարտված եմ համարում: :bye

Շինարար
15.04.2011, 20:13
Ինչու՞: Կարծում եմ վատ չէր լինի վերջում նաև ավելացնել՝ «և մետալից գաղափար չունեցող»: -_- Ինչևէ, ես իմ ասելիքն ասացի, ու միսիաս ավարտված եմ համարում: :bye

Դե, եթե էլ չես ուզում զրուցել, առայժմ:bye ինձ հաճելի է քեզ հետ շփվելու ցանկացած հնարավորություն:hi

Har8 FAF
26.04.2011, 17:43
հենց հիմա լսում եմ,շատ հզոր խումբ ա,քաղաքական դրաման լսեք շատ լավնա

Tirim-tim
08.11.2011, 00:11
Թռչկանի (Շիրակամուտ գյուղի) Ռոք համերգին "Որդան Կարմիր"-ն էլ կար։ Բայց ոնց որ չերգեցին :(
Հարվածայինները ո՞վ է իրենց մոտ հիմա կատարում։ Անունը չգիտեմ, բայց նկարը ինտերնետում գտա

Tig
08.11.2011, 09:55
Թռչկանի (Շիրակամուտ գյուղի) Ռոք համերգին "Որդան Կարմիր"-ն էլ կար։ Բայց ոնց որ չերգեցին :(
Հարվածայինները ո՞վ է իրենց մոտ հիմա կատարում։ Անունը չգիտեմ, բայց նկարը ինտերնետում գտա

Երգել են, ո՞նց չեն երգել... :)

http://www.youtube.com/watch?v=5-DTbMYeZrs

Tirim-tim
08.11.2011, 10:55
Էէէէէ, բաց եմ թողել :)

Claudia Mori
08.11.2011, 13:01
Հարվածայինները ո՞վ է իրենց մոտ հիմա կատարում։ Անունը չգիտեմ, բայց նկարը ինտերնետում գտա

Անունը Պայքար է, ոտքից գլուխ Պայքար է ;)

Claudia Mori
24.03.2012, 12:55
Ողջու՛յն,
Մի քանի րոպե առաջ մի շատ հաճելի եւ լավ լուր ստացա… «Որդան Կարմիր» ռոք խումբը Մարտի 14-ին (մի քանի ժամ առաջ) Մոսկվայի «PLAN B» ակումբում տեղի ունեցած «Emergenza» կենդանի երաժշտության միջազգային փաձատոնի 1/4 եզրափակիչ համերգում հաղթել է եւ անցել կիսաեզրափակիչ:

Համերգը շատ լավ է անցել: Խումբը հենց տեղում ստացել է Կիեւում համերգի հրավեր եւ 2 օրից մեկնում է Կիեւ: Հիշեցնեմ, որ Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի “VINYL STORY” ակումբում, իսկ Մարտի 21-ին Մոսկվայի “JAO-DA” ակումբում տեղի կունենան խմբի մենահամերգները:

Տղաների տրամադրությունը շատ լավ էր, նրանք իրենց բարեւներն են փոխանցում բոլոր իրենց ճանաչողներին ու ընկերներին:
Խոստացան, որ շուտով նաեւ մեզ կուրախացնեն համերգի վիդեոներով ու նկարներով:

Աղբյուրը՝ http://miksentius.gratun.am/775/vanadzor/լավ-լուր-մոսկվայից՝-որդան-կարմիրը-հաղ/

Claudia Mori
03.04.2012, 10:38
Ժովովուրդ մոռացել եմ դնել իրանց նոր երգը` Սեքսի Կապիկը :)) Sexy monkey

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=or72CEQRxw0

ARam Grig
16.04.2012, 02:11
Ողջու՛յն,
Մի քանի րոպե առաջ մի շատ հաճելի եւ լավ լուր ստացա… «Որդան Կարմիր» ռոք խումբը Մարտի 14-ին (մի քանի ժամ առաջ) Մոսկվայի «PLAN B» ակումբում տեղի ունեցած «Emergenza» կենդանի երաժշտության միջազգային փաձատոնի 1/4 եզրափակիչ համերգում հաղթել է եւ անցել կիսաեզրափակիչ:

Համերգը շատ լավ է անցել: Խումբը հենց տեղում ստացել է Կիեւում համերգի հրավեր եւ 2 օրից մեկնում է Կիեւ: Հիշեցնեմ, որ Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի “VINYL STORY” ակումբում, իսկ Մարտի 21-ին Մոսկվայի “JAO-DA” ակումբում տեղի կունենան խմբի մենահամերգները:

Տղաների տրամադրությունը շատ լավ էր, նրանք իրենց բարեւներն են փոխանցում բոլոր իրենց ճանաչողներին ու ընկերներին:
Խոստացան, որ շուտով նաեւ մեզ կուրախացնեն համերգի վիդեոներով ու նկարներով:

Աղբյուրը՝ http://miksentius.gratun.am/775/vanadzor/լավ-լուր-մոսկվայից՝-որդան-կարմիրը-հաղ/ Որդան Կարմիրը մի քանի ժամ առաջ Մոսկվայում հաջողությամբ մասնակցել է կիսաեզրափակչին և անցել է եզրափակիչ::jagi Սպասենք եզրափակիչ համերգին,հաղթելու դեպքում խումբը ուղևորվում է Գերմանիա որտեղ տեղի կունենա մեծ Ռոք համերգ,այդտեղ նվագելու է նաև հանրաճանաչ գերմանական ռոք խումբ Ռամշտեյնը:

Sagittarius
16.04.2012, 02:30
Որդան Կարմիրը մի քանի ժամ առաջ Մոսկվայում հաջողությամբ մասնակցել է կիսաեզրափակչին և անցել է եզրափակիչ::jagi Սպասենք եզրափակիչ համերգին,հաղթելու դեպքում խումբը ուղևորվում է Գերմանիա որտեղ տեղի կունենա մեծ Ռոք համերգ,այդտեղ նվագելու է նաև հանրաճանաչ գերմանական ռոք խումբ Ռամշտեյնը:

Կարողա իմանա՞ս, որ համերգն է: Էս տարի Գերմանիայում երկու խոշոր Ռոք փառատոն գիտեմ /Rock am Ring, Rock im Pott/ բայց երկուսում էլ Ռամշտայն չկա

ARam Grig
16.04.2012, 03:18
Կարողա իմանա՞ս, որ համերգն է: Էս տարի Գերմանիայում երկու խոշոր Ռոք փառատոն գիտեմ /Rock am Ring, Rock im Pott/ բայց երկուսում էլ Ռամշտայն չկա Կոնկրետ չգիտեմ համերգի անվանումը,բայց շուտով կիմանամ.Դե հաստատ Rock am Ring-ը չի լինի, դեռ:)):Էտ կարգի աշխարհաահռչակ փառատոնում հույսով եմ մի քանի տարի հետո կմասնակցեն::roll Մինչ այդ սպասենք եզրափակչին,որը նույնպես կկայանա Մոսկվայում:

ARam Grig
17.04.2012, 01:58
Վանաձոր քաղաքի «Որդան Կարմիր» հայկական ռոք խումբը ապրիլի 15-ին արդեն երկրորդ անգամ հաղթել է Մոսկվայում տեղի ունեցած «Եմերգենզա» կենդանի երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ: Նրանք անցել են արդեն եզրափակիչ փուլ, եւ հաղթելու դեպքում կմեկնեն Գերմանիայում կայանալիք մեծ ռոք փառատոն, ուր կմրցեն համաշխարհային մեծության ռոք խմբերի հետ:

Տղաներին այս անգամ էլ փառատոնից հետո հրավիրել են Սանկտ Պետերբուրգ մենահամերգի ապրիլի 21-ին, ինչպես նախորդ անգամ էին հրավիրել Ռուսատանի տարբեր քաղաքներ:

«Սա մեր առաջին փառատոնն է երկրի սահմաններից դուրս: Մենք հասկացել ենք, որ պետք է համերգներ կազմակերպենք ու փառատոնների մասնակցնեք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ դրսում ճանաչելի դառնալու հնարավարություններն ավելի մեծ են»,- «Մեդիալաբին» հաղորդում է խմբի մենակատար Վահան Պողոսյանը.

5 տարվա պատմություն ունեցող խմբին ճանաչում են նաեւ այլ երկրներում: Նրանց «А4 դեմքեր» երգը պաշտոնապես դարձել է Rockband 3 համակարգչային խաղի երգերից մեկը: Այսինքն խաղի սիրահարները կահամաշխարհային ճանաչված 83 ռոք խմբերի երգերի հետ, կարող են նաեւ որոշել սովորել նվագել «Որդան Կարմիրի» այս գործը:

Միջազգային ասպարեզում եւս մեկ առաջարկություն է արվել «Որդան Կարմիրին. Streetcult Marketing and Promotion ընկերությունը՝ http://www.streetteam.com, ամեն տարի միջազգային ասպարեզում ոչ հանրահայտ, բայց մեծ պոտենցիալ ունեցող խմբերի երգերով թողարկվող հավաքածու է պատրաստվում, որոնցից հերթականի՝ տասնյոթերորդի մեջ «А4 դեմքեր» երգը եւս կընդգրկվեն:

http://www.medialab.am/%D4%BC%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BD/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.html

Har8 FAF
23.04.2012, 20:14
Շատ շուտով էդ էլ կլինի Արամ ջան, DownLoad Festival-ն ա սպասում Vordan Karmir-ին :ok

Sirarpi
23.04.2012, 20:35
Չեք պատկերացնեի ինչքան ուրախ եմ, որ Որդան կարմիր խմբի մասին առանձին էջ կա ակումբում :hands Ես Խմբի անդամներից երկուսին ճանաչում եմ ու իրանք շատ լավն են թե՛ որպես մարդ, թե՛ որպես ռոք երաժիշտներ:

Sirarpi
24.04.2012, 18:17
Վանաձոր քաղաքի «Որդան Կարմիր» հայկական ռոք խումբը ապրիլի 15-ին արդեն երկրորդ անգամ հաղթել է Մոսկվայում տեղի ունեցած «Եմերգենզա» կենդանի երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ: Նրանք անցել են արդեն եզրափակիչ փուլ, եւ հաղթելու դեպքում կմեկնեն Գերմանիայում կայանալիք մեծ ռոք փառատոն, ուր կմրցեն համաշխարհային մեծության ռոք խմբերի հետ:

Տղաներին այս անգամ էլ փառատոնից հետո հրավիրել են Սանկտ Պետերբուրգ մենահամերգի ապրիլի 21-ին, ինչպես նախորդ անգամ էին հրավիրել Ռուսատանի տարբեր քաղաքներ:

«Սա մեր առաջին փառատոնն է երկրի սահմաններից դուրս: Մենք հասկացել ենք, որ պետք է համերգներ կազմակերպենք ու փառատոնների մասնակցնեք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ դրսում ճանաչելի դառնալու հնարավարություններն ավելի մեծ են»,- «Մեդիալաբին» հաղորդում է խմբի մենակատար Վահան Պողոսյանը.

5 տարվա պատմություն ունեցող խմբին ճանաչում են նաեւ այլ երկրներում: Նրանց «А4 դեմքեր» երգը պաշտոնապես դարձել է Rockband 3 համակարգչային խաղի երգերից մեկը: Այսինքն խաղի սիրահարները կահամաշխարհային ճանաչված 83 ռոք խմբերի երգերի հետ, կարող են նաեւ որոշել սովորել նվագել «Որդան Կարմիրի» այս գործը:

Միջազգային ասպարեզում եւս մեկ առաջարկություն է արվել «Որդան Կարմիրին. Streetcult Marketing and Promotion ընկերությունը՝ http://www.streetteam.com, ամեն տարի միջազգային ասպարեզում ոչ հանրահայտ, բայց մեծ պոտենցիալ ունեցող խմբերի երգերով թողարկվող հավաքածու է պատրաստվում, որոնցից հերթականի՝ տասնյոթերորդի մեջ «А4 դեմքեր» երգը եւս կընդգրկվեն:

http://www.medialab.am/%D4%BC%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BD/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.html
Վա՞յ: Բա դու չորսից ու՞մ եղբայրն ես: Ազգանունից գուշակելով Դավիթի չէ՞՞

ARam Grig
25.04.2012, 14:59
Շատ շուտով էդ էլ կլինի Արամ ջան, DownLoad Festival-ն ա սպասում Vordan Karmir-ին :ok Մեգա-Երազանք ա էտ Հար ջան :jagi Մերսի լավատեսության համար :)

ARam Grig
25.04.2012, 15:03
Վա՞յ: Բա դու չորսից ու՞մ եղբայրն ես: Ազգանունից գուշակելով Դավիթի չէ՞՞ Հա, սոլո կիթառիստի :) Դե իրանք իմ համար բոլորն էլ եղբայր են;) Էսօր էլ վերադարձան Ռուսաստանից: Հունիսին նորից կգնան,որպեսզի մասնակցեն Եզրափակիչ համերգին )))

Sirarpi
25.04.2012, 18:06
Հա, սոլո կիթառիստի :) Դե իրանք իմ համար բոլորն էլ եղբայր են;) Էսօր էլ վերադարձան Ռուսաստանից: Հունիսին նորից կգնան,որպեսզի մասնակցեն Եզրափակիչ համերգին )))
Ինչ լավ ա եկել են, Պայքարը նկարները բլոգ կգցի կիմանամ ինչ կար-չկար :Դ Բնական ա, որ բոլորն էլ եղբոր պես են քեզ :Ճ Փաստորեն մենք համաքաղաքացիներ ենք էլի :oy

ARam Grig
25.04.2012, 18:12
Ինչ լավ ա եկել են, Պայքարը նկարները բլոգ կգցի կիմանամ ինչ կար-չկար :Դ Բնական ա, որ բոլորն էլ եղբոր պես են քեզ :Ճ Փաստորեն մենք համաքաղաքացիներ ենք էլի :oy

Դե եթե Վանաձորից ես,ուրեմն փաստորեն էլի: :)) Ես վիդեո էլ ունեմ մի 2 հատ ;)

Sirarpi
25.04.2012, 19:01
Դե եթե Վանաձորից ես,ուրեմն փաստորեն էլի: :)) Ես վիդեո էլ ունեմ մի 2 հատ ;)
Փաստորեն չէ, հաստատ նույն քաղաքից ենք :Դ էհ, ես էլ եմ ուզում նայեմ էտ վիդեոները, կուղարկե՞ս

ARam Grig
25.04.2012, 19:15
Փաստորեն չէ, հաստատ նույն քաղաքից ենք :Դ էհ, ես էլ եմ ուզում նայեմ էտ վիդեոները, կուղարկե՞ս Ուրախ եմ :) Շուտով լինկը կուղարկեմ քո էջին,,բայց կարճոտ ա ու ոչ պրոֆեսիոնալ նկարահանում ա,եթե պրոֆի լիներ,ընտիր կլիներ...բայց դե ոնցոր ասում են` չեղածից լավա ;) Ֆինալում պրոֆեսիոնալ նկարահանում կլինի )))

Sirarpi
25.04.2012, 21:42
Ուրախ եմ :) Շուտով լինկը կուղարկեմ քո էջին,,բայց կարճոտ ա ու ոչ պրոֆեսիոնալ նկարահանում ա,եթե պրոֆի լիներ,ընտիր կլիներ...բայց դե ոնցոր ասում են` չեղածից լավա ;) Ֆինալում պրոֆեսիոնալ նկարահանում կլինի )))
ոչինչ, թող պրոֆեսիոնալ չլինի, հաստատ չեղածից լավ ա: Սպասենք ֆինալին :ok

ARam Grig
30.04.2012, 12:14
Վերջապես ունեցանք պրոֆեսիոնալ վիդեո-մատերիալներ Որդան Կարմիրի Ռուսաստանյան համերգից:

http://www.youtube.com/watch?v=VbmPjMGg28g&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=4bEV2yuBxV4&feature=channel&list=UL

http://www.youtube.com/watch?v=jb_bLMhSv4I&feature=relmfu

ARam Grig
05.05.2012, 09:57
http://www.youtube.com/watch?v=8JNB5o2AIsw&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=-xmEAHdCA14&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=AK1VSn2Hhsw&feature=relmfu

ARam Grig
03.01.2013, 21:30
http://www.youtube.com/watch?v=FJn6rvlq770

http://www.youtube.com/watch?v=VLTU__aPaeg

http://www.youtube.com/watch?v=N8Wj0xgaCgo

http://www.youtube.com/watch?v=3zE1qE56MRA

http://www.youtube.com/watch?v=w5LT-GCX9z4

ARam Grig
04.01.2013, 13:14
Ձայն մը հնչեց

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն
Հայոց լեռներեն:
Թունդ-թունդ ելան հայի սրտեր,
Զենքի շաչյուններ,
Զենքի շաչյուններ:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չէր տեսած,
Սուր, զենք չէր տեսած:
Դաշտը թողուց` սուր, հրացան
Բահի տեղ առավ:
Բահի տեղ առավ:
————-

Ձայն է միայն պետք, որ ելնեն թունդ-թունդ`
Սրտերը խրոխտ ու կապեն անդունդ:
Թշնամուն գցեն լեռներից էլ վար,
ՈՒ կռվեն ու գոռան ու գոռան.
Ազատություն:

http://www.youtube.com/watch?v=h5NIVcwMGiU

ARam Grig
17.02.2013, 09:43
Վանաձորի «Որդան կարմիր» խմբի անդամներն իրենց երգերը նմանեցնում են զինվորների, ովքեր անընդհատ պայքարում են մնայուն արժեքների պահպանման, ստի ու չարիքի վերացման, թասիբի ու հայրենասիրության համար: Նմանեցնում են ծաղրածուների, ովքեր ծաղրում են այն մարդկանց, ովքեր փողից ու բիզնեսից այն կողմ ոչինչ չեն տեսնում ու ազնիվ աշխատանքով եւ արվեստով գումար վաստակողին ոչինչ են համարում:
Արվեստի այս ձեւով պայքարելն ունի արդեն մոտ 50 տարվա պատմություն, քանի որ վերջին 5 տասնամյակների ընթացքում Վանաձորում ռոք երաժշտությունը երբեք չի լռել: Ինչպես պատմում է վանաձորյան ռոք խմբերի մեծ բարեկամ Արտակ Կոլյանը, Վանաձորում եղել են մեծից փոքր մարդիկ, ովքեր միավորվել են մեկ գաղափարի շուրջ: Փորձերն անցկացրել են տներում, ու չնայած ամբողջ փողոցով հնչող բարձր երաժշտությանը, ոչ մի հարեւան չի ասել դադարեցրել նվագը: Երաժշտական խմբերն էլ միշտ օգնել են միմյանց եւ ոչ մրցակցել:
Տնտեսական ճգնաժամի տարիներին ստեղծվել են Gizaque, Lav Eli, Snake, J.E.M, ALQ, Push, Delis, Yan եւ այլ խմբեր: 90-ականներին Վանաձորյան խմբերից մեկը` ALQ-ը, սովորական բենզինի վրա կրակ նետելով, Հայաստանում անցկացրել է առաջին ռոք-շոուները: Այս միջավայրում են մեծացել «Որդան Կարմիրի» երիտասարդները:
Նրանք կարծում են, որ կարող են իրենց արվեստով որեւէ բան փոխել երկրում: Ինչպես խմբի մենակատար Վահան Պողոսյանն է նշում, եթե իրենց երգերը լսելով, գոնե մեկը ոգեւորվում է եւ ինչ որ դրական բան է ստեղծում, դա արդեն իսկ հաղթանակ է:
«Լոռին ընդհանրապես մի հատկություն ունի՝ լռում-լռում է, հետո պոռթկում է. օրինակ, մնացել-մնացել՝ Թումանյան է ծնվել, հետո ժամանակ է անցել, ու Հրանտ Մաթեւոսյան է ծնվել: Կինոյի ասպարեզում էլ մեկ Արտավազդ Փելեշյանն արդեն իսկ մեծ բան է»,- կարծում է Դավիթ Գալստյանը:
Մի այդպիսի պոռթկում էլ նա համարում է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վանաձորցիների կողմից երկրում տիրող համընդհանուր կաշառքից չօգտվելը եւ Վիկտոր Դալաքյանի փոխարեն անկուսակցական մարդու` Էդմոն Մարուքյանին ընտրելը:
«Աում են միամիտ լոռեցի, բայց մեկ-մեկ միամիտ լոռեցին լավ էլ պոզեր է ցույց տալիս»,- ժպիտով ասում է խմբի սոլիստը:
Տղաները կարծում են, որ վանաձորցիների մեջ կուտակված էներգիան կարող է դուրս պրծնել ինչպես դրական, այնպես էլ բացասական ձեւով: Օրինակ, նույն Վանաձորում է, որ հաճախակի են դանակահարություններ լինում:
Տղաները Հայաստանի համար առաջնահերթ խնդիր են համարում արտագաղթը, որի գլխավոր պատճառը հանդուրժողական մտածելակերպն են համարում:
«Հայերի մի մեծ մաս մանկությունից միանգամից մեծ մարդ է դառնում: Աղջիկները դպրոցն ավարտում են ու իրենց պատրաստում են որպես կնիկ: Տղաներն էլ, 16 տարեկանում ռիսկային քայլեր կատարելը համարվում է լակոտություն: Իսկ աշխարհում հենց այդ լակոտներն են ստեղծում հասարակություններ, ու իրանք ուժ են, չնայած ղեկավարվում են մեծերի կողմից: Իսկ Հայաստանում նրանք այդ ուժը չեն, քանի որ հպատակվում են փոքրուց»,- համոզված է Գալստյանը:
Արտակ Կոլյանը նշում է, որ դրան էլ ավելանում է Հայաստանում արտագաղթը ավելացնելու այլ երկրների կամքը:
«Մեր երկրի պոտենցիալ ուժը լռեցնելու համար նպաստում են արտագաղթին. հենց նույն Ռուսաստանը, օրինակ, որը գնալով ավելի է հեշտացնում հայերի մուտքը իր երկիր»,- համոզված է Կոլյանը:
Եթե այսօր բարձրացվում են հարկերը ատամնաբույժների ու հաշվապահների ծառայությունների համար, տղաների կարծիքով, գլխավոր պատճառը նորից լռությունն է:
«Ամենավատ ու կոշտացած միտքն այն է, որ սա ապրելու տեղ չէ: Խեղճացած գնում են, որը ճիշտ չէ: Բայց մոռանում են մի բան՝ որտեղ էլ լինես, քո իրավունքը դու պետք է ստեղծես քո մեջ: Չեն պայքարում, քանի որ մենակ մնալու վախ կա, որ դուրս կգաս ինչ որ բանի դեմ, ու քո կողքին ոչ մեկը չի կանգի»,- կարծում է Գալստյանը:
Տղաներն ասում են, որ երկրում բացասականն ավելի շատ է, բայց երկիրը չեն ցանկանում լքել միայն դրա համար: Գնում են այլ երկրներ, մասնակցում են փառատոնների, սովորում են նորը արվեստի մեջ ու վերադառնում հայրենիք: Այն, որ ամեն մի վանաձորցի անգիր երգում է համերգների ժամանակ նրանց եւ վանաձորյան մյուս բոլոր ռոք խմբերի երգերն, արդեն իսկ հուշում է, որ Վանաձորում գոնե մի կտոր արժեք է մնացել, որը մի օր կպոռթկա լավը ստեղծելու համար:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ZAW-G4QXvME

Claudia Mori
17.02.2013, 10:19
Արամ ջան բա հղումն ու հեղինակին ինչու չես նշում? :)

Հոդվածի հեղինակը ես եմ` իսկ աղբյուրը այստեղ` http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/78345

Claudia Mori
17.02.2013, 10:20
http://sphotos-g.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/558040_468723279847816_444795910_n.jpg

ARam Grig
17.02.2013, 11:59
Արամ ջան բա հղումն ու հեղինակին ինչու չես նշում? :)

Հոդվածի հեղինակը ես եմ` իսկ աղբյուրը այստեղ` http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/78345 Էնքան չեմ մտել հղում տալն էլ եմ մոռացել :)) Մերսի շատ,ՀԶՈՐ հոդված ա:jagi

ARam Grig
17.02.2013, 12:02
http://sphotos-g.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/558040_468723279847816_444795910_n.jpg

Շատ եմ սպասում էս համերգին )))