PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգտվու՞մ եք արդյոք Twitter–ից



Հանուման
28.09.2009, 13:09
Օգտվում էք արդյոք Twitter–ից, եթե այո ապա ինչի համար էք այն օգտագործում.

Rammstein
28.09.2009, 13:48
եթե այո ապա ինչի համար էք այն օգտագործում
Իսկ ինքը ինչի՞ համար ա:

Հանուման
28.09.2009, 13:53
Իսկ ինքը ինչի՞ համար ա:

Կարճ հաղորդագրությունների վեբ ծառայություն է։ Ասում են ամբողջ աշխարհում շատ են օգտագործում, ուզում էի իմանամ Հայ–նետում արդյոք կան օգտագործողներ։

Ռուֆուս
28.09.2009, 22:50
Գրանցվել եմ, բայց վերջին կես տարվա ընթացքում երբեք չեմ օգտագործել ու չեմ էլ օգտագործի, որովհետև ապուշություն ա...

AMzone
02.10.2009, 02:18
լսել եմ բայց չեմ մտել.

Հակոբ Գեւորգյան
02.10.2009, 03:14
Օգտվում էք արդյոք Twitter–ից, եթե այո ապա ինչի համար էք այն օգտագործում.

Այո օգտվում եմ։

Գործիս համար։

Գործս հայերի հետ չէ…

Natan
03.10.2009, 14:08
Այո օգտվում եմ :)
Արդեն մեկ տարի կլինի ինչ էնտեղ մինի բլոգ եմ պահում:

javaharut
04.10.2009, 20:10
Ով հասկանում է twitter-ից կխնդրեի ավելի մանրամասն բացատրեր, թե չէ գչանցվել եմ
ու չեմ կարողանում կողմնորոշվել, բայց առաջին տպավորություններս լավն էին:

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 21:30
Ով հասկանում է twitter-ից կխնդրեի ավելի մանրամասն բացատրեր, թե չէ գչանցվել եմ
ու չեմ կարողանում կողմնորոշվել, բայց առաջին տպավորություններս լավն էին:

Թվիդրը սոցիալական նետվորկ է, որտեղ կարող ես ունենալ հետեւորդներ եւ հետեւել նրանց, ում ուզում ես. օրինակ, եթե դու ունես բլոգ եւ ուզում ես որ այդ բլոգի կարդացողների թիվը շատանա, ապա պիտի փորձես խոսքդ տարածել ինքդ այլ ոչ թե սպասես Գուգլին, որ նա իր փնտրողական ծառայության մեջ դնի քո խոսքը։ Մտնում ես Թվիդր, ու ասում, որ ունես նոր գրվածք, հետո մարդիկ տեսնում են որ ունես նոր գրվածք (հիմնականում շատերն են տեսնում այն)։ Ենթադրենք քո բոլգի գրվածքը կատուների մասին է. ուրեմն Թվիդրում գրում ես մի հայտարարություն, օրինակ «Կատուն իմ ամենասիրած տնային կենդանին է #կատու #կենդանի». Որտեղից #կատու եւ #կենդանի բառերը գրելով քո հայտարարությունը կյանտնի #կատու #կենդանի կանալներում, որտեղ բազում այլ հետաքրքրասեր մարդիկ կտեսնեն ու կգան քո հայտարարության հետքեորվ։
Բիզնեսի նպատակով էլ շատ լավ բան է Թվիդրը։ Եթե ունես մի ապրանք, որի մասին ուզում ես խոսել եւ ասել թե որքան լավն է այն, ապա օգտվիր Թվիդերից եւ ստեղծիր քեզանով հետաքրքրվող մարդկանց ցանկ։ ամեն անգամ մի բան գրելով դու տեղյակ ես պահում նրանց։ Կարճն ասած, սա ռեկլամ անելու ձեւ է:)

aerosmith
20.02.2011, 02:04
Ողջույն, մի քանի օր է ինչ գրանցվել եմ, ու այսօր որոշեցի մտնել ու փորփրել թե ինչ ինչոց է։ Ինչ որ չափով պատկերացում կազմեցի թե դա ինչ բան էՙբայց ունեմ մի քանի հարց
Ինչ է իրանից ներկայացնում Following-@, Fwollwers-@, list-@

Ռուֆուս
20.02.2011, 02:11
Ողջույն, մի քանի օր է ինչ գրանցվել եմ, ու այսօր որոշեցի մտնել ու փորփրել թե ինչ ինչոց է։ Ինչ որ չափով պատկերացում կազմեցի թե դա ինչ բան էՙբայց ունեմ մի քանի հարց
Ինչ է իրանից ներկայացնում Following-@, Fwollwers-@, list-@

Following, էն user-ներն են, ում գրածներին դու ես հետևում
Followers, էն user-ներն են, ովքեր քո գրածներին են հետևում
List-ը կարաս խմբեր սարքես, մեջը ներառելով քո ուզած user-ներին, որպեսզի հետևելը հեշտ լինի:

e-armenians
21.02.2011, 05:45
Գրանցվել եմ, բայց վերջին կես տարվա ընթացքում երբեք չեմ օգտագործել ու չեմ էլ օգտագործի, որովհետև ապուշություն ա...

Ինչո՞ւ այդքան կոպիտ ու դաժան :)

Ես էլ յահուից չեմ օգտվում, բայց դա դեռ չի նշանակում, որ յահուն էլ է ապուշություն: Թվիտերը միջոց է ընդամենը, գործիք, եւ կարող է օգտակար լինել այնպես, ինչպես մնացած վեբ գործիքներն ու ցանցերը, եթե, իհարկե, օգտագործվում է տեղին եւ նպատակասլաց:

e-armenians
21.02.2011, 05:52
Օգտվում էք արդյոք Twitter–ից, եթե այո ապա ինչի համար էք այն օգտագործում.

Ինքս թվիտերն օգտագործում եմ որպես կայքի առաջմղման միջոց (http://www.e-armenians.com/blog/twitter-for-website-promotion/):

tikopx
21.02.2011, 12:16
ես օգտվում եմ, շատ լավ միջոցա միանգամից բոլորին ինֆորմացիա ուղարկելու, ինչ որ բան գովազդելու, բոլորի հետ խոսալու:
Ինքը շատ լավ համակարգա ուղղակի հայերը քիչ են օգտվում, մարդիկ կան չգիտեն ադնակլասսնիկից ենկողմ բան կա:

Egern.net
23.02.2011, 01:00
գրանցված եմ, մի քանի ինձ շատ հետաքրքրող էջերի եմ «follow» անում, հաճախ մտնում եմ տեսնեմ ինչ կա: Բայց չեմ գրում, follower կարծեմ չունեմ էլ ...

իրոք, ինֆորմացիայի տարածման համար անփոխարինելի ծառայություն ա

Kuk
15.06.2014, 13:30
ժող ինչի՞ց կարա լինի, որ կոմպով ընդհանրապես չի բացում թվիթերը:

iiiDima
16.06.2014, 10:14
Գրանցված կամ, նորություններ IT աշխարհից հետո միքիչ կիսվումեմ)))

ingoman
08.01.2016, 16:45
Օգտագործում եմ Թվիթթերը միայն գովազդի և առաջխաղացման համար: