PDA

Դիտել ողջ տարբերակը : Պիլատես/Pilates բոլոր ցանկացողների համար



Apsara
28.09.2009, 12:23
Բոլոր ցանկացողների համար բավականին մատչելի գներով, ամիսը 5000 դրամ, շաբաթական երկու պարապմունք:

Պարապմունքները անց է կացնում Լիլիթը՝ շատերը ճանաչում են;):

Պարապմունքների վայրը՝ Աջափնյակ թաղամասում՝ Մարգարյան փողոցի վրա գտնվող N100 դպրոցոի նոր վերանորոգված դահլիճում, տրամադրվում են պիլատեսի համար նախատեսված գնդակներ և գորգիկներ:

Զանգահարել 29.09.2009-ից 091 710 622:)
http://www.pilates-professional.com/images/Pilates_ball.JPG

http://willowmadie.files.wordpress.com/2009/04/pilates.jpg
http://www.powerzonepilates.com/images/pilates-stock1-352X257.gif

Apsara
01.10.2009, 02:05
սույն հայտարարության հետ կապված ինձ հուշեցին, որ նման ցածր գինը կարող է մարդկանց մեջ կասկած հարուցել մատուցվող ծատայության որակի մասին, բայց նման գին ընտրելով նախ և առաջ կազմակերպիչները հաշվի են առել սույն թաղամասի՝ Աջափնյակի ապրողների ֆինանսական վիճակը, վերջ ի վերջո շատ թանկ գներ հիմա դժվար չի գտնել, բայց կազմակերպիչների նպատակն է սովորական միջին տարիքի գիրացած կամ կազմվածքի հմայքը կորցրած կանանց ներգրավել սպորտի մեջ, որպեսզի նրանք ոչ միայն իրենց երեսի շպարի գունագեղությանը հետևեն, այլ նաև առողջ, ձիգ և գեղեցիկ կազմվածք ունենան, որը հիմնականում փոփոխության է ենթարկվում երեխաներից հետո:

Ամենահարմարն այն է, որ նույն դահլիճում մանկապատանեկան հասակի երեխաների պարի խմբակ կա, ծնողները իրենց երեխաներին պարապ սպասելու փոխարեն կարող են իրենք էլ մարզվել:

Իսկ մարզիչը նորեկ չէ այս գործում, աշխատում է նմաատիպ կենտրոնյան թանկ մարզասրահներից մեկում, լինելով բարի և խելամիտ երիտասարդ, նա ձեռնոց է նետում նման ծառայություն մատուցող մնացած ակումբներին, քանի որ գները իսկապես ծիծաղելիորեն չափազանցված են: Իհարկե ցանկացողները կարող են գնալ և ամսեկան 20.000 դրամով աբոնեմենտ գնել և պարապել նույն պայմաններով նույն մարզիչի մոտ:)

Kuk
01.10.2009, 02:08
Աջափնյակի բնակիչների ֆինանսական վիճակը վատ ա, կենտրոնի բնակիչներինը՝ լա՞վ:D

Annushka
01.10.2009, 11:31
Աջափնյակի բնակիչների ֆինանսական վիճակը վատ ա, կենտրոնի բնակիչներինը՝ լա՞վ:D

Փաստորեն ես հարուստ եմ, ու վրաս խաբար չկա:D:

Իսկ ավելի լուրջ, շատ լավ ու ողջունելի քայլ ա: Ապրեն կազմակերպիչները: Պիլատեսը բավականին արդյունավետ վարժությունների կոմպլեքս ա, ու բոլոր նրանք, ովքեր ուզում են գտնվել լավ մարզավիճակում, ունենալ ավելի ձիգ մարմին և ազատվել ավելորդ քաշից, ճիշտ կանեն, որ հնարավորությունը ձեռքներից բաց չթողնեն:)

Apsara
01.10.2009, 22:10
Փաստորեն ես հարուստ եմ, ու վրաս խաբար չկա:D:



ես գիտեմ, եր դուք վարձով եք ապրում, կենտրոնում, նույն կարգավիճակում էլ մենք ենք, իսկ տարբերությունը գնային առումով շաատ մեծ է ցանկացած մատուցվող ծառայության համար, Կենտրոնում վարձակալման գներն էլ են բարձր, ապրողներն էլ հիմնականում ջիպավոր ջոջեր են, մեր շենքի օրինակով կարող եմ ասել:
Էնպես որ նի կ մեստու սօստրիլի;)

Արամ
01.10.2009, 22:14
Փաստորեն ես հարուստ եմ, ու վրաս խաբար չկա:D:

Իսկ ավելի լուրջ, շատ լավ ու ողջունելի քայլ ա: Ապրեն կազմակերպիչները: Պիլատեսը բավականին արդյունավետ վարժությունների կոմպլեքս ա, ու բոլոր նրանք, ովքեր ուզում են գտնվել լավ մարզավիճակում, ունենալ ավելի ձիգ մարմին և ազատվել ավելորդ քաշից, ճիշտ կանեն, որ հնարավորությունը ձեռքներից բաց չթողնեն:)

Դավ2աշենը աջափնյակա ինչա դ8ա մեջ ա մտնում՞

Apsara
01.10.2009, 22:16
Դավ2աշենը աջափնյակա ինչա դ8ա մեջ ա մտնում՞

Չէ Դավթաշենը առանձին թաղամաս է, բայց քանի որ շատ մոտ է գտնվում Աջափնյակին, ապա այնտեղի մարդիկ էլ կարող են օգտվել տվյալ ծառայությունից:)