PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեռք ձեռքի փողոցով քայլող աղջիկներ

Freeway
27.09.2009, 23:32
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:

VisTolog
27.09.2009, 23:42
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:
:' աղջիկներից հարցրու :)
իսկ հետաքրքիրա, թե ինչնա ըտեղ վատ սովորություն... :8

Երկնային
27.09.2009, 23:45
իսկ հետաքրքիրա, թե ինչնա ըտեղ վատ սոորություն... :8

Դե համենայն դեպս ցանկացած արտասահմանցի, որ տեսնում ա իրար ձեռք բռնած աղջիկները քայլում են, մտածում ա, որ լեզբի են :D

Interdenominational
27.09.2009, 23:49
Ձեռք ձեռքի փողոցով քայլող աղջիկներ

Ավանդույթ-սովորույթ-ապահովույթ-ընկերույթ, իսկ կողքից ոչ մի տգեղույթ :pardon

Rammstein
27.09.2009, 23:50
ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն
Փաստորեն եթե ավանդույթ չի, ուրեմն վատ սովորություն է… :think

VisTolog
27.09.2009, 23:50
Դե համենայն դեպս ցանկացած արտասահմանցի, որ տեսնում ա իրար ձեռք բռնած աղջիկները քայլում են, մտածում ա, որ լեզբի են :D
դե հա, ու ավելի շուտ էդ մտածելակերպնա ավանդույթ դարձել.. :))

Elmo
27.09.2009, 23:56
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում:

Ի՞նչ գիտես, որ ուզբեկ աղջիկները չեն բռնում:

Rammstein
27.09.2009, 23:56
Դե համենայն դեպս ցանկացած արտասահմանցի, որ տեսնում ա իրար ձեռք բռնած աղջիկները քայլում են, մտածում ա, որ լեզբի են
Գուցե եւ տենց մտածեն, բայց արտասահմանցիները մեծ մասամբ այդքան հոմոֆոբ չեն, որքան հայերը:

Ֆոտոն
28.09.2009, 00:09
Ընդունում եմ, որ աննորմալ բան չի, բայց ինձ դուր չի գալիս: Միայն փողոցն անցնելիս եմ բռնում ընկերուհուս ձեռքը, որ մեքենայի տակ չընկներնք կամ ինքը չընկնի: Մեքենայի տակ ընկնելու հավանականությունն էլ, ինչպես գիտեք, մանավանդ եթե մենակ չես, շատ մեծ է:
Պատճառն էլ կասեմ, բայց ո՛չ բոլորի մոտ է երևի դա:

Կարծում եմ հայկական ավանդական մտածելակերպի համաձայն, որ թեկուզ դպրոցում խուսափում են տղա-աղջիկ շփումներից, շփման նախընտրությունը անցնում է աղջիկ-աղջիկ տարբերակին: Վերջինի մասին հասարակությունը հետաքրքրություն չունի, բամբասելու թեմա չի, աղջկա վարկը չի ընկնի դրանից: Էդպես էլ հասնելով սեռահասուն տարիքի էդ սովորությունը շարունակվում է: Կարծում եմ՝ սեռական անբավարարվածության հետևանք է:

Շատ սովորությունների հիմքում է այս պակասը, ու անընդհատ իրեն զգալ է տալիս շփումներում: Երևի ժամանակը կբուժի:

Լուսաբեր
28.09.2009, 00:15
Երբեք չեմ բռնել, բայց խոսք չեմ տալիս, որ չեմ բռնի :))
Այս երևույթը ինձ մոտ նույն տպավորություննէ գործում, ինչ տղաների՝ բարևելուց համբուրվելը :}

One_Way_Ticket
28.09.2009, 00:18
Մի անգամ ինձ մեկը ասում էր (չգիտեմ ինչքանով է ճիշտ), որ Հնդկաստանում տղաներն են ձեռք-ձեռքի բռնած քայլում: :)
Իսկ բուն թեմայի վերաբերյալ համաձայն եմ Ֆոտոնի հետ: Նույն պատճառն ունի նաև հարևան թեմայում քննարկվող տղաների պաչվելու սովորությունը: Որ աղջիկներին չեն կարող համբուրել, ստիպված իրար են համբուրում :)

Շինարար
28.09.2009, 00:24
Շատ նորմալ է, իսկ թե ինչ են մտածում արտասահմանցիները, թող մերոնց չհուզի, ինչպես ասում են՝ ամենքը իրենց փչացածության չափով է դատում, արտասահմանում, եթե երկու հոգի այնպիսի ընկերություն անեն, ինչպես հայ տղաներն են անում, կամ հայ աղջիկները, թերևս էլի կմտածեն, որ նրանք համասեռական են… Մարդիկ ավելի քի՞չ են շփվում, որ կողքից ուրիշ աչքով չնայեն… Արաբական աշխարհում օրինակ տղաներն էլ են իրար ձեռք բռնած քայլում, մեր աչքին անսովոր է, ու մենք ուրիշ աչքով էնք նայում: Արաբները երևի ավելի քիչ են ենթարկվել գնալով ահագնացող համասեռական մշակույթի ազդեցությանը, քան հայերը: Իսկ մենք լավ կլինի, որ մնանք այնպիսի, ինչպիսին կանք: Հերիք է՝ նայենք, թե ինչ կասեն արտասահմանցիները, Եվրոխորհուրդը, արաբները կամ Մեդվեդևը: Հայի խասյաթ է՝ սկսած քաղաքականությունից, այսպես որ անենք, Ռուսաստանին դուր չի գա, Եվրախորհուրդը չի ողջունի, վերջացրած աղջիկների իրար ձեռք բռնելուց՝ արտասահմանցիները լեսբի կհամարեն, գլուխները քարը, թող համարեն, եթե իհարկե այդ աղջիկները չեն որոշել այդ արտասահմանցիներից մեկին կպցնել ու հաջող ամուսնանան հետը: Այդ դեպքում, խոսք չունեմ, պետք է հաշվի առնեն, թե նրանք ինչ կմտածեն:

Գալաթեա
28.09.2009, 00:25
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:

Ներեցեք, իսկ ինչու՞ են հայ տղաները հանդիպելիս իրար հետ զասվում, կներեք արտահայտությանս համար։

Թե՞ այս հարցը բարձրացնելու համար առանձին թեմա էր պետք բացել։

Հայկօ
28.09.2009, 00:31
Ներեցեք, իսկ ինչու՞ են հայ տղաները հանդիպելիս իրար հետ զասվում, կներեք արտահայտությանս համար։

Լավ են անում:

Աղջիկներն էլ են լավ անում, որ իրար ձեռ բռնած քայլում են:

Զզվում եմ սենց «ուրիշի-կեղտոտ-սպիտակեղենը-քթով-քչփորող-ու-բամբասող» թեմաներից: Ջհանդամին թե չեն քայլում, ի՞նձ ինչ:

Գալաթեա
28.09.2009, 00:34
Լավ են անում:

Աղջիկներն էլ են լավ անում, որ իրար ձեռ բռնած քայլում են:

Զզվում եմ սենց «ուրիշի-կեղտոտ-սպիտակեղենը-քթով-քչփորող-ու-բամբասող» թեմաներից: Ջհանդամին թե չեն քայլում, ի՞նձ ինչ:

Հայկ ջան, ես էլ եմ շատ բաներից զզվում։
Բայց կոնկրետ էս դեպքում կեղտոտ-սպիտակեղենի խնդիր չի։ Մանավանդ գծիկով։

VisTolog
28.09.2009, 00:35
Ներեցեք, իսկ ինչու՞ են հայ տղաները հանդիպելիս իրար հետ զասվում, կներեք արտահայտությանս համար։

Թե՞ այս հարցը բարձրացնելու համար առանձին թեմա էր պետք բացել։

:lol
ես էի ուզում գրեի, էն էլ ասի մի աղջիկ կգտնվի, որ կգրի :D

One_Way_Ticket
28.09.2009, 00:35
Հայկօ ջան, ֆորումի թեմաների մեծամասնությունը կարելի է խցկել քո նշած էպիտետի տակ, հիմա ինչ, ոչինչ չքննարկե՞նք: Իսկ Գալաթեայի հարցերին ես քիչ վերև պատասխանել էի, բայց ոչինչ, կկրկնեմ:

Ներեցեք, իսկ ինչու՞ են հայ տղաները հանդիպելիս իրար հետ զասվում, կներեք արտահայտությանս համար։
Նույն պատճառով:

Թե՞ այս հարցը բարձրացնելու համար առանձին թեմա էր պետք բացել։
Այդպիսի թեմա կա:

dvgray
28.09.2009, 00:37
Ներեցեք, իսկ ինչու՞ են հայ տղաները հանդիպելիս իրար հետ զասվում, կներեք արտահայտությանս համար։

Թե՞ այս հարցը բարձրացնելու համար առանձին թեմա էր պետք բացել։
որովհետև բերաններից գեշ հոտ ա գալիս ու աղջկեքը իրանցից փախնում են: փոխանակ գնան փչացած ատամները սարքեն ու նորմալ, մարդավարի աղջկեքի հետ զասվեն /ինձ էլ ներեք արտահայտությաս համար/. քանի որ վախենում են ատամը պլոմբելուց, նախըբտրում են իրար հետ բերան-բերանի համբուրվեն: Ու որ մի քիչ մթոտ ա լինում, հլա հասցնում են էտ ընթացքում նաև լեզվակռիվ տալ ուրիշի բերանի մեջ ;)
/…/

One_Way_Ticket
28.09.2009, 00:52

Դասական սխալ է` նման հարցում մեղադրել բացառապես մի սեռին: Ես անձամբ բարևելուց համբուրում եմ հայ աղջկան միայն եթե տեղի ունեն նշված երկու պայմանները միաժամանակ:
1) Նրան բավական լավ եմ ճանաչում:
2) Երկար ժամանակ չէի տեսել:
Հակառակ դեպքում ռեակցիան կարող է ոչ ադեկվատ լինել:

Հայկօ
28.09.2009, 00:54
Հայկ ջան, ես էլ եմ շատ բաներից զզվում։
Բայց կոնկրետ էս դեպքում կեղտոտ-սպիտակեղենի խնդիր չի։ Մանավանդ գծիկով։

Հարցադրումը նայի, Գալ: «Ավանդույթ ա, թե վատ սովորություն»: Ու հիմա բոլորը դրած քննարկելու են, թե էդ երկու աղջիկները, որ իրար ձեռք են բռնել, ինչ վատն են, ու գնում-հասնում են փչացած Եվրոպա, այլասերված բարքեր, վաաաա՜յ, ես գիտե՜մ, էդ աղջիկները հաստատ լեսբիանկե՜ք են, ու գնա՜ց... Հիմա շատ էլ թե բռնել են: Էդ իրար պաչիկով բարևող տղեքի 99 տոկոսն էլ ոչ թե հոմո չի, այլ ատելով ատում ա հոմոներին: Բայց էլի ինչ-որ մեկը կգտնվի, որ դրա մեջ էլ լատենտ հոմոսեքսուալություն, սեռական անբավարարվածություն ու հոգեբանական կոմպլեքսների կծիկ կգտնի: Ու սենց՝ ամեն տեղ: Մեկը գրում ա «ծիծիկ» բառը, ուրեմն փոքր ժամանակ մայրական կաթին կարոտ մնացել, մյուսը սիրում ա հաստ գրիչներով գրել, ուրեմն իրա սեփական հանգամանքը բարակ ա, երրորդը պաղպաղակը մի տեսակ տարօրինակ ա ուտում, ուրեմն էտի հաստատ օրալ-մօրալ բաներ էլ կանի, ու տենց շարունակ: Իրականում ինձ նեռվայնացնում ա լուն ուղտ սարքելու երևույթը: Լրիվ մի կաթիլ մեղրն ա. տես՝ որտեղից ուր հասանք :)):

Միշտ արհամարել եմ (մեղմ ասած) բամբասող տղամարդկանց: Էս թեման ինձ համար համարյա բամբասանքին հավասար մի բան ա: Քայլում են՝ թող քայլեն, հետո՞ ինչ: Երևույթը ինքնին ինձ համար տհաճ չի, ու չեմ էլ հասկանում, թե ի՞նչը կարող ա տենց տհաճ լինել:

dvgray
28.09.2009, 00:58

:|
բայց որ ճիշտը խոսանք, նկատած կլինեք որ բոյով թզուկ մարդիկ նախընտրում են ջիպ ունենալ: :D

Գալաթեա
28.09.2009, 01:01
Միշտ արհամարել եմ (մեղմ ասած) բամբասող տղամարդկանց: Էս թեման ինձ համար համարյա բամբասանքին հավասար մի բան ա: Քայլում են՝ թող քայլեն, հետո՞ ինչ: Երևույթը ինքնին ինձ համար տհաճ չի, ու չեմ էլ հասկանում, թե ի՞նչը կարող ա տենց տհաճ լինել:

Համամիտ եմ, Հայկ :)

Զուտ հարցադրմանը վերաբերող գալաթեիզմ։

Ունեմ երկու ընկերուհիներ, որոնց ձեռքը բռնել, փողոցում քայլելիս, պարզապես պատիվ եմ համարում։

Հարցեր կա՞ն։

Kita
28.09.2009, 01:06
Դասական սխալ է` նման հարցում մեղադրել բացառապես մի սեռին: Ես անձամբ բարևելուց համբուրում եմ հայ աղջկան միայն եթե տեղի ունեն նշված երկու պայմանները միաժամանակ:
1) Նրան բավական լավ եմ ճանաչում:
2) Երկար ժամանակ չէի տեսել:
Հակառակ դեպքում ռեակցիան կարող է ոչ ադեկվատ լինել:

Փաստորեն ակումբի աղջիկների մեծ մասը ոչ ադեկվատ են:))

Ինչ վերաբերում է թեմային, սովորական հերթական սովորույթ է...

Շինարար
28.09.2009, 01:09
Լա՞վ է, թե՞ վատ

երբ աղջիկները տաբատ են հագնում,
երբ տղաները մազ են երկարացնում,
աղջիկները մեքենա են վարում,
կանայք դառնում են նախարար,
տղամարդը առավոտյան կնոջը անկողնում սուրճ է մատուցում,
կինը ծխում է,
տղամարդը չի խմում,
տղամարդը ամեն առավոտ մաքրում է ատամները և ունի ճերմակ ատամնաշար,

կամ

քոչարի պարը, երբ տղամարդիկ իրար ձեռք բռնած, կամ ուս-ուսի պարում են, սեռական ի՞նչ բարդույթների հետ է կապված,
երբ հարևանհիները իրար հետ սուրճ են խմում, արդյոք դա կապված չէ սեռական անբավարվածության հետ, կամ չի՞ վկայում կանաց բիսեքսուալ հակումների մասին՝ արտահայտված սուրճախմության միջոցով,

ի՞նչ պակաս թեմաներ են, եկեք՝ քննարկենք, սրանք կարևոր հոգեբանական և ենթամշակութային հիմնախնդիրներ են, որոնք միաժամանակ բամբասմղան բավարարումը կարող են ապահովել:

One_Way_Ticket
28.09.2009, 01:10
Kita ջան, ուշադիր կարդա գրածս, "ոչ ադեկվատ աղջիկ" ես չեմ ասել, ես ասում էի "ոչ ադեկվատ ռեակցիա":

Chuk
28.09.2009, 01:27
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:

Որովհետև մարդու կառուցվածքն էնպիսին է, որ իրար կողքի քայլելիս չեն կարող իրար ոտք բռնել: Ու ընդհանրապես տղաներն էլ չեն կարող իրար ոտք բռնած քայլեն: Իսկ ես տղա եմ ու սիրում եմ ընկերներիս ձեռքը բռնած քայլել: Ափսոս որ ոչ մեկը չի համաձայնվում, բայց հույսս դեռ չեմ կտրել:

Kita
28.09.2009, 01:28
Kita ջան, ուշադիր կարդա գրածս, "ոչ ադեկվատ աղջիկ" ես չեմ ասել, ես ասում էի "ոչ ադեկվատ ռեակցիա":

լավ եթե քեզ հարմար է, ապա աջջիկներ ենք ոչ ադեկվատ ռեակցիայով:)

Գալաթեա
28.09.2009, 01:33
Որովհետև մարդու կառուցվածքն էնպիսին է, որ իրար կողքի քայլելիս չեն կարող իրար ոտք բռնել: Ու ընդհանրապես տղաներն էլ չեն կարող իրար ոտք բռնած քայլեն:

Բայց ինչի՞ չեն կարող, Չուկ...
Եթե հաջողացնես, ձեռքդ դնես բդին, կստացվի որ ոտքը բռնել ես...համարյա :)

Անհնարին բան չկա։ Ցանկություն ա պետք։

dvgray
28.09.2009, 01:34
Որովհետև մարդու կառուցվածքն էնպիսին է, որ իրար կողքի քայլելիս չեն կարող իրար ոտք բռնել: Ու ընդհանրապես տղաներն էլ չեն կարող իրար ոտք բռնած քայլեն: Իսկ ես տղա եմ ու սիրում եմ ընկերներիս ձեռքը բռնած քայլել: Ափսոս որ ոչ մեկը չի համաձայնվում, բայց հույսս դեռ չեմ կտրել:

:oy խոստանում եմ հենց առաջին հանդիպմանը բռնել քո ձեռքը ու քայլել… :D

Chuk
28.09.2009, 01:40
Բայց ինչի՞ չեն կարող, Չուկ...
Եթե հաջողացնես, ձեռքդ դնես բդին, կստացվի որ ոտքը բռնել ես...համարյա :)

Անհնարին բան չկա։ Ցանկություն ա պետք։

Լիլ, եթե ոտքը բռնես, կխանգարես նրան քայլել: Իսկ խոսքը գնում էր քայլելուց բռնելու մասին:

:oy խոստանում եմ հենց առաջին հանդիպմանը բռնել քո ձեռքը ու քայլել… :D
Դիվի ուրախացա :)
Գիտե՞ս ինչի: Որտև գրել էի, որ ընկերներիս ձեռքն էի բռնել ուզում, պատասխանդ նշանակում ա, որ ուզում ես հետս ընկերանաս :oy

հ.գ. Թեման փակելու համար հարմար մոդերատորական եմ մտմտում :oy

One_Way_Ticket
28.09.2009, 01:49
լավ եթե քեզ հարմար է, ապա աջջիկներ ենք ոչ ադեկվատ ռեակցիայով:)
Պետք չէ "ոչ ադեկվատ ռեակցիան" պիտակավորել որպես անպայմանորեն բացասական երևույթ: Թեկուզ դիտարկենք նույն` տղաների համբուրվելու սովորույթը: Ւնչպես համապատասխան թեմայում նշել եմ, եթե մեկը ինձ փորձում է համբուրել, թույլ չեմ տալիս (թեթևակի հետ հրելով): Նրա տեսանկյունից իմ ռեակցիան կարող է ոչ ադեկվատ թվալ:

Կամ ուրիշ օրինակ բերեմ` ավելի մոտ տղա-աղջիկ համբուրվելու թեմային (ինչից էլ սկսվեց "ոչ ադեկվատ" արտահայտության քննարկումը): Համալսարանում առաջին կուրսում էի սովորում, մի հետաքրքիր էլեկտրոնային հոդված էր ձեռքս ընկել: Ֆլոպպիներով բաժանեցի խմբի աղջիկներին (այն ժամանակ ֆլոպպին դեռևս հիմնական փոխադրամիջոցն էր փոքր ֆայլերի), մեջը սեռական թեմայով վերլուծություններ կային, սակայն իմ տեսանկյունից նորմալ էր: Սակայն աղջիկների ռեակցիաները ոչ ադեկվատ ստացվեցին (բացի մեկից) :) Իսկ մեկի եղբայրը նույնիսկ եկավ, հետս "բազառ արեց":

VisTolog
28.09.2009, 01:52
Չուկ

հ.գ. Թեման փակելու համար հարմար մոդերատորական եմ մտմտում :oյ

թեման փակվում է զրուցարանային, անիմաստ, թեմայից դուրս, բդին և ձեռքին ձեռք գցելու քարոզի, ժարգոնային, ոչ կոռեկտ, նաև սեռը վիրավորող գրառումների, թեման խրախչանքի վերածելու... պատչառով :D :D

AniwaR
28.09.2009, 02:03
աղջիկներին չեն կարող համբուրել, ստիպված իրար են համբուրում

:D:D:DՄամասիտա::hands Փաստորեն հայ հասարակությունն ուղղակի զարկ է տալիս հոմիկների հաղթարշավին, այո՛:

One_Way_Ticket
28.09.2009, 02:33
Ժամանակին ես կարդում էի Հայաստան այցելած զբոսաշրջիկների արձագանքներ, հետաքրքիր էր, թե ինչպիսին է երկիրս կողքից: Ահա օրինակ բավական հետաքրքիր արձագանք (http://www.otzyv.ru/read.php?id=24535), որը սկզբից մինչև վերջ հաճույքով կարդացել եմ: Ինչի համար սա հիշեցի, մեջբերում անեմ արձագանքից, ներողություն եմ խնդրում ռուսերենի համար, պարզապես այս դեպքում հստակ թարգմանելը մի քիչ դժվար է:

Ходят девушки стайками по 2-3-4 штучки ,курлыкают на армянском,но очень много и очень много на русском языках. Подслушанные разговоры невзначай и гаданья на кофейной гуще указали на проблемы ,старые как мир-«любит-не любит» и «ах,какое платьишко».Парни тоже группками передвигаются, курят очень мало, просто чудеса,но выглядят попроще девушек и ,как показалось, ведут себя скромнее .Компаний совместных юношей и девушек очень мало, даже удивило это нас.

VisTolog
28.09.2009, 02:34
:D:Դ:DՄամասիտա::hands Փաստորեն հայ հասարակությունն ուղղակի զարկ է տալիս հոմիկների հաղթարշավին, այո՛:
առաջ հայաստան :D :D

Հակոբ Գեւորգյան
28.09.2009, 03:02
Հետաքրքիր է. երեւի մարդկային սիրուց է, որ Հայ մարդը ձեռք ձեռքի բռնած է քայլում։

Բայց հանկարծ չկարծեք թե ԱՄՆում երբ տեսնում են աղջիկ աղջկա ձեռք բռնած կարծում են թե լեզբիան է։ Մարդ են էլի…իրար սիրում են, հարգում են, ուզում են մոտ լինել։

Ես դրա մեջ լավից բացի վատ բան չեմ տեսնում։

Ուլուանա
28.09.2009, 04:54
Գուցե եւ տենց մտածեն, բայց արտասահմանցիները մեծ մասամբ այդքան հոմոֆոբ չեն, որքան հայերը:
Հոմոֆոբ չեն, բայց, փաստորեն, ստերեոտիպներով են դատում։ Օրինակ, ինձ համար, մեղմ ասած, բոլորովին հաճելի չի լինի, եթե քրոջս կամ ընկերուհուս հետ ձեռք–ձեռքի բռնած դրսում քայլելիս ինձ լեսբիի տեղ դնեն ու մի հատ էլ հանդուրժողաբար ու ըմռնումով վերաբերվեն իրենց երևակայության ծնունդ հանդիսացող փաստին։

Թե ինչքանով է ավանդույթ՝ չգիտեմ (ճիշտն ասած՝ ինձ չի էլ հետաքրքրում, առանձնապես մի կարևոր բան չի), բայց ոչ էլ վատ սովորություն եմ համարում։ Երբ դեռ Հայաստանում էի, քրոջս հետ համարյա միշտ ձեռք–ձեռքի տված էինք քայլում դրսում, երբեմն էլ ընկերուհիներիս հետ էի էդպես քայլում։ Էստեղ՝ ԱՄՆ–ում մտերիմ ընկերուհիներ չունեմ, որ իրար ձեռք բռնած քայլենք։ :))

Բացի դրանից, կարծում եմ, որ աղջիկների՝ ձեռք–ձեռքի տված քայլելն այնքան էլ համեմատելի չէ տղաների՝ համբուրվելով բարևելու հետ. տղաների՝ համբուրվելով բարևելը համեմատեք աղջիկների՝ համբուրվելով բարևելու հետ. հեռու գնալու կարիք չկա։ Ի դեպ, ձեռք–ձեռքի տված քայլելը կարելի է համեմատել տղաների՝ ուս–ուսի տված քայլելու հետ։ Երկուսն էլ մտերմության, ջերմության նշան են ու, իմ կարծիքով, ի տարբերություն պաչիկով բարևի, ավելի հազվադեպ են ձևական բնույթ կրում։

Jarre
28.09.2009, 05:13
Բացի դրանից, կարծում եմ, որ աղջիկների՝ ձեռք–ձեռքի տված քայլելն այնքան էլ համեմատելի չէ տղաների՝ համբուրվելով բարևելու հետ. տղաների՝ համբուրվելով բարևելը համեմատեք աղջիկների՝ համբուրվելով բարևելու հետ
ձեռք–ձեռքի տված քայլելը կարելի է համեմատել տղաների՝ ուս–ուսի տված քայլելու հետ։ Երկուսն էլ մտերմության, ջերմության նշան են ու, իմ կարծիքով, ի տարբերություն պաչիկով բարևի, ավելի հազվադեպ են ձևական բնույթ կրում։

Ամբողջությամբ համաձայն եմ Ուլուանայի հետ։ Ուզենք թե չուզենք, բայց պիտի խոստովանենք, որ մեր հասարակության մեջ համարյ թե խնդիր չէ, երբ աղջիկ-աղջիկ են ձեռք ձեռքի բռնած ման գալիս։ Իսկ այդ թեմայի մասին հարցերը ավելի շատ արհեստականորեն են բարձրանում։ Բայց տղա-տղա ձեռք բռնելը.... արդեն պարզ է, որ մեր մոտ դա բացարձակ ընդունված չէ։

Բայց կան երկրներ, որտեղ դա նորմալ է։

Օրինակ աֆրիկյան երկրներում ընդունված է, որ եթե մարդիկ միմյանց հետ մտերիմ են, ապա պետք է ձեռք ձեռքի բռնած ման գան, նույնիսկ եթե նրանք միևնույն սեռի են պատկանում։ Դրա և ուրիշ սովորությունների մասին կարելի է կարդալ այստեղ (http://www.yuar.ru/modules.php?name=Content&pa=showpage&pid=175)։

Yevuk
28.09.2009, 10:18
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:

Ես կարծում եմ, որ սովորություն է, բայց ոչ վատ, այլ միգուցե շատ լավ…:)

Ես ինքս միայն ինձ շատ մոտիկ մարդկանց ձեռքն եմ բռնում քայլելուց, այն էլ ոչ միշտ…

Իրար ձեռք բռնելը մտերմության ժեստ է ու պետք չէ դրան վատ աչքով նայել…

Քեզ շատ մտերիմ մարդու ձեռքը բռնելիս դու ստանում ես շատ էներգիա. իմ դեպքում, որ այդպես է…;)

Բռնում եմ իմ ընկերուհու ձեռքը, երբ նրա օգնության կարիքն եմ զգում…

Այդ երևույթը ավելի հոգեբանական բնույթ ունի, քան ոմանք կարծում են…;)

cold skin
28.09.2009, 10:34
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:

Օրինակ ես, երբ քրոջս հետ փողոցն եմ անցնում, միշտ իրար ձեռք ենք բռնում ու նոր անցնում, կամ, երբ գիշերը տուն ենք գալիս էլի իրար ձեռք բռնած ենք գալիս…
Ճիշտն ասած մի քանի անգամ զգացել եմ հայացքներ, որոնք զննիչ նայել են մեզ, բայց դե բանի տեղ դնող չկա… հետո քույրս մի հատ հետքրքիր սովորություն ունի՝ ափիս «բարձիկները» փափուկ սեղմում է:)) մատներով…
Կարծում եմ սա ոչ ավանդույթ է, ոչ էլ վատ սովորություն…նորմալ երևույթ է:oy

Elmo
28.09.2009, 12:08
հ.գ. Թեման փակելու համար հարմար մոդերատորական եմ մտմտում :oy

Օրինակ:
Մոդերատորական: Ինչու՞ են ակումբում բոլոր մոդերատորները իրար ձեռք ձեռքի բռնած անիմաստ թեմաները փակում: Ավանդու՞յթ է, թե՞ վատ սովորություն: Ոչ կանոնադրության պահանջ:

Ու այս գեղեցիկ նոտայով էլ թեման ուղարկում ենք մնացած նմանատիպ, ես կասեի, նույն սեռի թեմաների ձեռքը բռնած, դեպի արխիվ քայլելու:

Ֆոտոն
28.09.2009, 13:26
Ինչքան հասկացա, հասարակությունը շատ լավ է վերաբերվում ձեռք ձեռքի քայլելուն: :) Ճիշտ է. տղա-աղջիկ դեպքում քչփորող ու իրենց մտքում առաջացած հարցերին պատասխան փնտրող հայացքներն անպակաս են, բայց սա մի կողմ: Բայց քանի որ առաջինն ընդունված է, հուսանք՝ երկրորդն էլ կընդունվի վերջապես:

Չասեք, թե թեման անիմաստ էր. ինձ համար բավականին մտորելիք էր: Վերջը:
Հարտահայտումն իմ ջերմության՝ գնամ բռնեմ բոլոր մտերիմներիս ձեռքերը: :love Երբեմն նույնիսկ, երկու ձեռքը միաժամանակ կբռնեմ: Չասեք, թե հնարավոր չի. փորձված բան է:

Freeway
29.09.2009, 17:29
Իսկ ինչ եք կարծում, ումից սկսվեց ձեռք ձեռքի բռնած քայլելեու խասյաթը

Ֆրեյա
29.09.2009, 17:50
Չեմ հասկանում ինչն ա խնդիրը՞
Հիշում եմ, որ դպրոցական տարիներին ու երևի մինչև որոշ ժամանակ համալսարանում սովորելու տարիներին, մոտիկ ընկերուհիներիս հետ ձեռք բռնած քայլել ենք...
հա՞ հետո՞
Դա երևի մանկությունից եկած սովորություն ա, փոքր տարիքում աղջիկները իրար ձեռք բռնած են ման գալիս, մեկ էլ մտերմության նշան ա, ոչինչ էլ չի նշանակում:
Հետո մարդիկ մեծանում են, մոռանում են մանկական սովորությունները: :love
Չի կարելի ամեն ինչ էտքան չափազանցնել, քննարկել, սարքել կատաստրոֆա:

Հիմա էլ մեծ հաչույքով ընկերուհուս ձեռքը կբռնեի, վազեինք իրար հետ թիթեռնիկներ բռնելու :love
Էխ՜, կարոտեցի ժամանակները :love

Երկնային
29.09.2009, 17:57
ձեռք ձեռքին հլը հեչ, երկու օր առաջ կանգառում մի աղջկա հետ գրկված պարել եմ… :D ինչեր ասես չես անի ցրտից :D :D

Ֆոտոն
30.09.2009, 00:21
Վատ բան չեմ տեսնում:
Միայն չեմ հասկանում. բա ի՞նչ վատ բան կա նույն ձևով ընկերների ձեռքերը բռնելու մեջ: Աղջիկ-տղա ընկերներին նկատի ունեմ: Ինչի՞ կարելի է ունենալ երեք ընկերուհի ու չի կարելի ունենալ նաև երեք ընկեր, որոնցից մեկն էլ կյանքի ընկերը կլինի կամ էդ էլ չի լինի::think

Chuk
30.09.2009, 00:25

Ես քեզ առանձին կասեմ, թե ինչ վատ բան կա սովորական ընկերների ձեռքը բռնած քայլելու մեջ :angry :D

Lyonik
01.10.2009, 23:24
Ընկերուհիս ֆրանսիայից գա,ոչ թէ ձեռքն եմ բռնելու,այլ գրկած եմ ման գալու,տեսնեմ ով ինչա ասելու:P

Apsara
01.10.2009, 23:42
հ.գ. Թեման փակելու համար հարմար մոդերատորական եմ մտմտում :oy

Չուկ, դեռ չմտածեցի՞ր, թե փոշմանել ես:think

Chuk
01.10.2009, 23:47
Չուկ, դեռ չմտածեցի՞ր, թե փոշմանել ես:think

Մտածեցի, որ հենց պարապ լինեմ թեման օֆտոպից ու անլուրջ գրառումներից (այդ թվում իմ) կմաքրեմ ու կթողնեմ, որ մնա: Այնուամենայնիվ եթե քննարկվում է, ուրեմն մարդիկ կան, որ քննարկելու բան ունեն, կարծիքներ լսելու կարիք ունեն:

Ֆոտոն
02.10.2009, 00:02
Ես քեզ առանձին կասեմ, թե ինչ վատ բան կա սովորական ընկերների ձեռքը բռնած քայլելու մեջ :angry :D

Ե՞րբ ես ասելու: :esim