PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց dvgray–ի հետ



Ուլուանա
26.09.2009, 06:52
Հարցազրույց dvgray–ի հետ

Հիմա հարցեր ենք ուղղում dvgray–ին։ :)
Հարցերն ուղղելու համար ունենք մեկ շաբաթ ժամանակ, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 3–ի ժամը 22.00–ը, որից հետո dvgray–ը սկսում է պատասխանել հարցերին։ :)

Հիշեցնեմ, որ միմյանց հարցերին մեկնաբանություններ անելն ու դրանց շուրջ զրույցներ ծավալելը չեն ողջունվում։

Dayana
26.09.2009, 11:30
Ուխ, ես առաջինն եմ:

Դիվ, նախ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, հետո անցնեմ հարցերին:
1. Երբ ես գալու Հայաստան?
2. Որ գաս, կհանդիպենք?
3. Ինչպես ու ինչու հայտնվեցիր ակումբում?
4. Դժվար չի էսքան ժամանակ մնալ "անբացահայտելի" ու կարող է լինեl մի օր, որ դու բացահայտես քեզ ակումբում?
5. Կպատմես ընտանիքիդ մասին?
6. Գրառում անելիս մտածում ես արձագանքների մասին?
7. Հավատում ես Աստծո գոյությանը?
8. "Երկար գիշեր" ֆիլմը քաշեցիր? :))
9. Վերջին անգամ երբ ես լաց եղել?
10. Կպատմես, թե օվկիանոսից այն կողմ ինչ կա, որ չկար էստեղ ու ինչը քեզ տարավ էդտեղ?
11. Կպատմես աշխատանքիդ մասին?
12. Չափն անցա հարցերով? :oy

Լեո
26.09.2009, 13:17
Ես մի անմեղ հարց ունեմ. անունդ ի՞նչ է :pardon

Հայկօ
26.09.2009, 19:46
Ես մի անմեղ հարց ունեմ. անունդ ի՞նչ է :pardon

Իսկ ես մի ուրիշ անմեղ հարց ունեմ. ինչու՞ անունդ չես ասի Լեոյին :):

Դեկադա
26.09.2009, 21:23
1.Dvgray-ը եթե որոշել է տա հարցազրույց ուրեմն պատրա՞ստ է պատասխանել հարցերի:Ինչու՞, նա հոգնել է դիմակներ կրելուց, թե՞...
2.Որ դիմակն է ավելի հոգեհարազատ` կոմիկ թե՞ տրագիկ:Ինչու՞:
3.Բնության մեջ առավել տարածված է քայքայման պրոցեսը`այսինքն բարդ նյութի քայքայումը երկու պարզ նյութի և միացման պրոցեսի շնորհիվ կա նաև երկու պարզ նյութից բարդի առաջացումը:Ավելի դյուրին է բարդի ուսումնասիրությունը թե՞ առավել հեշտ է պարզի հետ համակերպվելը:

Jarre
27.09.2009, 00:19
1) Հարգելի dvgray, ո՞րն է քո համար ամենամեծ մարդկային որակը/հատկանիշը

2) Ի՞նչն է ամենաշատը փչացնում հոմո սափիենսի բարոյականի գիտակցումը։

3) Ինչո՞ւ ամբողջ պատմության ընթացքում մարդ արարծին այդպես էլ չհաջողվեց ապրել խաղաղությամբ ու անկոնֆլիկտ իրեն նմանների հետ։

4) Ո՞րն է պատերազմների բարոյական կողմը։

5) Ըստ քեզ, կրոնը նպաստո՞ւմ է պատերազմների առաջացմանը, թե խոչընդոտում։

6) Ի՞նչ է տվել կրոնը մարդկությանը։

7) Ինչպիսի՞ն ես դու տեսնում աշխարհը, եթե ողջ մարդկային ռեսուրսներն ու կարողությունները օգտագործվեն միայն կառուցողական նպատակներով։

6) Կանայք օժտված են ծննդաբերելու ունակությամբ, հետևաբար տղամարդը նույնպես պետք է օժտված լինի որևէ ուրիշ յուրահատուկ տաղանդով, որը ոչ մի ձև իմ միտքս չի գալիս։ Ո՞րն է քո կարծիքով դա։ :P

Տատ
28.09.2009, 12:11
Դայանա, շնորհակալ եմշ լրիվ ծածկեցիր պահանջներս::)

-ԴՎ, ինչ է քեզ համար Վրաստանը, կարող եմ միայն կռահել քո ծննդական կապը, իսկ ավե՞լ:

-Ինչպե՞ս ես վերաբերվում ներելուն: Թուլություն, թէ՝ ուժ:

*e}|{uka*
28.09.2009, 13:52
. Դիվ, այ Դիվ կպատմես քո առօրյա օրը ո՞նց է անցնում( առավոտ, ցերեկ, երեկո) :
. Աշխարհում ամենաշատը ի՞նչ ես սիրում անել:
. Սիրու՞մ ես մենակությունը:
. Կպատմես ո՞նց ես ծանոթացել կնոջդ հետ: :oy
. Հլը պատկերացրա մի օր արթնանում ես ուրիշ վայրում, ոչինչ չես հիշում, առաջին բանը որ մտքովդ կանցնի ի՞նչն է : :))
. Ո՞ր դարում կուզենայիր ապրել:

Chuk
28.09.2009, 14:16
Դիվի, քանի՞ տարեկան ես: Եվ հարցի շարունակությունը. միշտ նույն տարիքի՞ն ես: Թե՞ երբեմն 10 տարեկան, երբեմն 20 երբեմն 30, երբեմն 40...

Ռեդ
28.09.2009, 14:31
Ի՞նչ ես մտածում 1921-1923 թվականներին Գերմանիայում տեղի ունեցած ինֆլյացիայի մասին:
:8

Apsara
28.09.2009, 16:28
Div, ինչ երկինք ես սիրում:)

Տատ
28.09.2009, 16:44
-Ո՞ր զբաղմունքից ես իրոք հանգստանում, հոգով կամ ֆիզիկապես:

Մի երկու հարց էլ ունեմ, բայց կսպասեմ ՝ պատասխաններից հետո:

Ձայնալար
28.09.2009, 17:00
Կոլեգա ջան, ակումբային կերպարդ ինձ հակասական ա թվում, իսկ քեզ այն այդպիսին թվո՞ւմ է: Իսկ իրական կերպարդ նմա՞ն ա ակումբային կերպարիդ:

տեսիլք
28.09.2009, 18:22
Գաղտնի մի հավաքույթի ես հրավիրված անհայտ դեմքերի կողմից։ Գնում ես դեպքի վայր, քեզ դիմավորում են ճոխ խնջույքի սեղանի շուրջ նստած Հիսուսը, Բուդդան և Մուհամեդը։ Որպես մեծարգո հյուր, քեզ են ստանձնում թամադայի պատասխանատու դերը և ակնկալում ամեն մեկի հասցեին ուղված մի կենաց: Ի՞նչ կենացներ կխմեիր: :)

Ռուֆուս
28.09.2009, 23:01
Դիվ, դու մա՞րդ ես, թե բոտ ;)

Ուլուանա
03.10.2009, 04:06
Թեման մի քիչ արթնացնեմ.... :P



Դիվ, եթե քո որևէ արարք չեղարկելու հնարավորություն ունենայիր, ո՞րը կլիներ էդ արարքը։

Ի՞նչ մտքեր են քեզ այցելում, երբ նկատողություն ես ստանում ադմինիստրացիայի կողմից։

Քո կարծիքով, ի՞նչ ունես դու, որ ուրիշները կամ շատերը չունեն։ Կա՞ էդպիսի բան, որն, ըստ քեզ, կարևոր է։

Եթե հնարավորություն ունենայիր որևէ մեկին ծեծելու՝ առանց հետևանքների համար պատասխան տալու, ու՞մ կծեծեիր։ :D Թե՞ չէիր ծեծի։ :unsure

Փոքր ժամանակ ինչպիսի՞ երեխա ես եղել։ Եթե հնարավոր է, մի քանի նախադասությամբ բնութագրիր փոքրիկ Դիվուկին։ :))

Ուլուանա
03.10.2009, 04:08
Ի դեպ, հիշեցնեմ, որ հարցեր ուղղելու ժամկետը լրանում է արդեն այսօր՝ հոկտեմբերի 3–ին, ժամը 22.00–ին։ Էնպես որ շտապե՛ք։ ;)

Empty`Tears
03.10.2009, 08:18
. Դիվ, այ Դիվ կպատմես քո առօրյա օրը ո՞նց է անցնում( առավոտ, ցերեկ, երեկո) :
. Աշխարհում ամենաշատը ի՞նչ ես սիրում անել:
. Սիրու՞մ ես մենակությունը:
. Կպատմես ո՞նց ես ծանոթացել կնոջդ հետ: :oy
. Հլը պատկերացրա մի օր արթնանում ես ուրիշ վայրում, ոչինչ չես հիշում, առաջին բանը որ մտքովդ կանցնի ի՞նչն է : :))
. Ո՞ր դարում կուզենայիր ապրել:

Իդ, կարող եմ էդ բոլոր հարցերիդ Դվի փոխարեն պատասխանել: :)) :)

Ֆոտոն
03.10.2009, 12:51
Կպատմե՞ս մի հիմար կամ զվարճալի դեպք, որի հերոսն ես եղել: :baby

Հ.Գ Էս լուրջ հարցերի մեջ հումորային կամ անլուրջ ընդմիջում լինի գոնե::tease

Ambrosine
03.10.2009, 21:30
ԴՎ, էս ԴՆֆորումում էլ ես գրանցվա՞ծ... զարգացած:P դու օդնօկլասսնիկի-ում էլ կլինես:))

Ազնիվ լևոնական... շատ չեմ տանջի:oy :))
1. Ո՞նց ես, Դիվ ջան:)
2. Ինչու՞ հանկարծ համաձայնեցիր պատասխանել ակումբցիների հարցերին: Խոսելու, արտահայտվելու կարիք զգացի՞ր, թե՞ մտածեցիր՝ հրաժարվելը տգեղ կդիտվի:
3. Ոմանց հորդորում ես լինել առավել ինքնավստահ, չլինել համեստ... իսկ դու ինքդ հետևու՞մ ես քո փիլիսոփայությանը, թե՞ պակաս համեստն էլ դու չես:))
4. Դուստրդ իրոք իմ տարիքի՞ն է:oy Նրան ընկե՞ր ես, թե՞ միայն հայր:)
5. Անկե՞ղծ էիր քո պատասխաններում:

dvgray
04.10.2009, 02:29
Շնրոհակալություն հարցերի համար:

Քանի որ չկա որոշակի հերթականություն հարցերին պատասխանելու առումով, կպատասխանեմ ըստ իմ վայրկյանական տրամադրվածության տվածի :}
Կփորձեմ արագ պատասխանել, բայց ոչ ի հաշիվ որակի :)

dvgray
04.10.2009, 02:54
Սկսեմ Աստղից :))/
/միադասարանում Նոյի թվին գրանցվել էի, ես վերջերս ուզեցա նայեմ ով ա հայտնվել մեր դասարանից, էն են պառոլս մոռացել եմ :P :)/

1. եթե մի տարի առաջ հարցնեիր, ապա կասեօ "ոչինչ էլի" :
բայց հիմա վստահորեն ասում եմ "լավ եմ", քանի որ մի քանի անգամ մեր սփյուռքահայ ախպերներին ասի "ոչինչ", շշմած վրես նային , թե "ոչինչ ինչ՞ ըսել է" :D
լավ եմ, լավ :)

2. ճիշտն ասած ուզում էի ձևեր թափել, թե ինչ կարիք կա, ես իմ համար մի համեստ պատաննի եմ /:D/, ի՞նչ հարց , ի՞նչ զրույց… բայց հետո /1 վրկ հետո/ միահամուռ որոշեցի առանց ձևեր թափելու / հայերեն ասած քամակ խաղացնելու ;)/ համաձայնել, որտև /էս բառը Չուկից եմ սովորել :))/ կարծում եմ սա ինքնաբացահայտում է, իսկ ես այս մոմենտին դրա կարիքն ունեմ: մնում է հարցերը բացահայտող լինեին :oy

3. ես շատ համեստ եմ: եվ շատ անհամեստ:
Համեստ եմ հեղինակությւնների կողքին /կամ ուղեծրում/: մինչև հիմա 100 տարվա Շեֆիս /աշխատանքային առաջին և միակ նաստավնիկիս/ տեսնելուց մի կես մետր բոյս փոքրանում է :): Իրան էնքան եմ հարգում ու սիրում , որ կարելի է Ժառի ասած աշխատանքային ու մարդկային կուռքս է, իրա թերություններով հանդերձ:
Իսկ անհամեստ եմ … իմ ընկերների ներկայությամբ: Իմ շատ մոտ ընկերների հետ նույնիսկ շաաատ անհամեստ եմ :)

4. տարիքը՞ :o քո տարիքին առնվազն իմ տատիկիս փոքր քուրն է :)

հայր՞: ճիշտն ասած մինչև հիմա լավ չեմ հասկանում թե դա ինչ է :think: Իսկ ընկեր՞: Այ դա լավ գիտեմ: դա ես եմ :aha նույնիսկ արի որպես ինձ ընկեր, քո մոտ էլ անհամեստություն անեմ ու ասեմ, որ ես միայն դա գիտեմ ՝ Ընկերը: Ես լավ ընկեր եմ :oy
:)

Շնորհակալ եմ հարցերիտ /դ/ համար : եթե էտքան մեծ չլինեիր, անկեղծորեն կասեի որ շատ եմ սիրում քեզ :love :)

Հ.Գ. Պատասխանել եմ այնպես, ինչպես կպատասխանեի, և այդ առումով անկեծ եմ ու ինձ չեմ խաբել, իմ վրա չեմ բռնացել: Մնացածը կարևոր չի: Այն առումով որ կարևոր է որ չլինի բռնություն և Մարդու իրավունքների սահմանափակում: Իսկ քո իրավունքն է համարել ինձ անկեղծ կամ ոչ:

dvgray
04.10.2009, 03:00
Իդ, կարող եմ էդ բոլոր հարցերիդ Դվի փոխարեն պատասխանել: :)) :)
ալտերնատիվ կառավարություն ես հա՞ :D
կարող ես զուգահեռ պատասխանել, ես էլ ստուգեմ, թե ես ճիշտ եմ պատասխանե՞լ թե ոչ :8 :)

dvgray
04.10.2009, 03:31
Ուլուանա :):

1. կա այդպիսիք: դրանք անձնական են: շատ անձնական: Ցավոք, պատրաստ չեմ դրա մասին կիսվեու որևէ մեկի հետ:

2.առաջինը, զգացումն է: Ամոթի զգացում :oy : ես ամաչում եմ : հետո նոր եմ սկսում մտածել ու պատասխան նամակ գրել, որը ճիշտն ասած երբեմն եմ անում: ճիշտն ասած մինչև հիմա կյանքումս բացառիկ դեպքեր են եղել, որ անհիմն եմ տուգանվել: էն էլ մի անգամ դրա համար գաիչնիկի քթից բերի :secret ես իհարկե ձեզ գայիչնիկի հետ չեմ համեմատում, մենակ ասածս էն է, որ ինչ պատիժ որ ստացել եմ կյանքում, միշտ էլ եղել է հիմնավորված: :)

3. հիմա, ներկա ժամանակով այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև հիմա հավասարակշռությանս աստիճանը խախտված է, /դե դու ինքտ դա լավ կհասկանաս, կապված իմիգրացիայի հետ :)/: սականյն առաջ ունեի ՝ ճշտախոսություն: պատանի տարիքում մի առիթով ինքս ինձ խոսք էի տվել լինել ճշտախոս, համարելով, որ ստախոսությունը ՝ դա թուլության նշան է: հիմա չեմ կարող ասել, որ դադարել եմ ճշտախոս լինելուց, բայց բարդ է, նոր իրավիճակում սկզբունքներիս հետևել չեմ հասցնում: Կյանքը շատ արագ է ընթանում: Շաաատ արագ :)

4. որ մի բան ասեմ, հավատա որ սուտ չեմ ասում: ես երբեք մարդ չեմ ծեծել: եղել է հարվածել եմ, բայց ծեծել, երբեք: դա համարել եմ մարդուն ոչ վայել արարք: համարել եմ, որ խելքը մարդուն տրված է նաև նրա համար, որ կոնֆլիկտի ժամանակ այն աշխատի, և ոչ թե ձեռքերը:
մի կողմ թողնենք քաղաքական ղեկավարներին: նրանց հետ իմ հաշիվներս առանձին են :angry :))

5. սովորական, ոչ չար, մի քիչ խելոք, մեծերին լսող: Սիրում էի մեծերին կոֆե եփել /5-6 տարեկանում/ ու ջեզվեի մեջ մի քիչ իմ համար թռցնել: Շատ էի սիրում հեքիաթներ: Սիրում էի իմ տարականի դասատուներին ու սիրված էի իրանց կողմից: Փոքր տարիքում սիրո պակաս չեմ ունեցել: Երես առած չեմ եղել: շատ էի սիրում դպրոցում շախմատ խաղալ: Նույնիսկ 5 դասարանում դարձել եմ առաջին կարգային շախմատիստների Երևան քաղաքի չեմպիոն: գժի պես շախմատով էի տարված…
Շատ էի սիրում մորս հաճույք պատճառել: Ու շատ լավ էի զգում ինձ, երբ հայրս ինձ գովում էր ինչ որ լավ կատարման համար: այն ժամանակվանից մոտս հավանաբար Տղամարդկային բաներ էին արդեն ձևավորված :)

Ուլուանա
աներևույթ, շղարշային, անթափանց և խորաթափանց ակումբակից :):
Շնորհակալ եմ հարցերիտ համար:

dvgray
04.10.2009, 03:47
Գաղտնի մի հավաքույթի ես հրավիրված անհայտ դեմքերի կողմից։ Գնում ես դեպքի վայր, քեզ դիմավորում են ճոխ խնջույքի սեղանի շուրջ նստած Հիսուսը, Բուդդան և Մուհամեդը։ Որպես մեծարգո հյուր, քեզ են ստանձնում թամադայի պատասխանատու դերը և ակնկալում ամեն մեկի հասցեին ուղված մի կենաց: Ի՞նչ կենացներ կխմեիր: :)
Տեսիլք :)

հետաքրքիր բան ես գրել… նույնիսկ կասեի իմ մեծ երազներից մեկն ես դու կերտել մտովի…
Հիսուսը, Բուդդան և Մուհամեդը ՝ նստած մեկ ընդանուր սեղանի շուրջը: Զգացմունքով հավատում եմ, որ կգա այդ օրը, իսկ ուղեղս ասում է, որ դա լինելու բան չէ, քանզի նույն ջուրը երկու անգամ մտնել չես կարող: Գոնե այս Տիրեզերքում

Ինչևէ, առանց երկարացնելում ես կխմեի մեկ կենաց, դա Հիսուսի, Բուդդաի և Մուհամեդի միասնական կենացն է, քանզի միասնական է Աստված ու Տիեզերք: Միասնական է մարդկությունը և միասնական է Մարդը:
Աստված բաժանեց մարդկանց, նրանց պատժելով ու լեզուները խառնելով, բայց Մարդկությունը միշտ էլ ցանկացել է միասնական լինել: Մարդկություն ասելով ես ինկատի ունեմ մարդկության մեծագույն ներկայացուցիչներին:

:)
Շնորհական եմ հարցի համար:

dvgray
04.10.2009, 03:59
-ԴՎ, ինչ է քեզ համար Վրաստանը, կարող եմ միայն կռահել քո ծննդական կապը, իսկ ավե՞լ:

Տատ ջան :)
Վրաստան՞ :D
Վրաստանի հետ բացարձակ ոչ մի կապող բան չունեմ :), բացի էն, որ Թիֆլիսը եղել է մեր մեծամեծերի սնած, պահած ու իրանցից սնված քաղաքը: ու մի երկու տարի էլ հանգստացել եմ Աջարիայում: Նույնիսկ Հավլաբար չեմ եղել :( :)


-Ինչպե՞ս ես վերաբերվում ներելուն: Թուլություն, թէ՝ ուժ:
Ես ինքս ինչպես եմ ինձ պահում …
Պատերազմի ժամանակ ներելու մասին չեմ մտածում, եթե հակառակորդ դա չի ցանկանում, կամ խնդրում ինձանից:
Սակայն "կռվից" հետո միշտ էլ առաջին ձեռք մեկնողն եմ ու եթե դիմացինս նամանավանդ պարտված կողմ է, ոչնչով նրան չհիշացնող պարտության մասին: Ձեռքս միշտ մեկնած եմ պահում :)
մի խոսքով երբ որ հակառակորդը ատամները սրած ուզում է քեզ հոշոտել, ներելը դա բացարձակ ապուշություն է /այսինքն թուլամորթություն/, : իսկ երբ արդեն ամեն ինչ ետևում է /ինկատի ունեմ կուլմինացիան/, ապա պետք է արագ "մաքրել" հետքերը ու առաջ նայել : Ներելը կարծում եմ ճիշտ բառը չի: Պետք է շարունակել մարդավարի ապրել:
:)
Շնորհակալություն հարցերի համար

dvgray
04.10.2009, 04:03
Div, ինչ երկինք ես սիրում:)

Ամեն երկինք էկ սիրում եմ Ասպարա ջան :):
Սիրում եմ , երբ երկինքը իջել է, ու հասել է գլխիս: Ու սիրում եմ, երբ երկինքը շաաատ բարձ է: Սպիտակ է: Մուխրագույն է: Կապույտ է: Աստղազարդ է:
Չկա վատ գույն: Կա վատ նկարիչ :
Շնորհակալություն

dvgray
04.10.2009, 04:21
1.Dvgray-ը եթե որոշել է տա հարցազրույց ուրեմն պատրա՞ստ է պատասխանել հարցերի:Ինչու՞, նա հոգնել է դիմակներ կրելուց, թե՞...

դե, որոշել եմ ասել, ինչ որ շատ պաշտոնական է… :) բոլորս էլ այստեղ հին կամ նոր վիրտուալ ընկերներ ենք: խոսում ենք արդեն վաղուց: ու դեռ կխոսանք երևի երկար…
Ինչ՞ ձևեր կընտրենք իրար հետ հաղորդակցվելու, դա արդեն կախված է պահից:
Դիմակներ… ամեն մի դիմակ էլ նախ պաշտպանիչ շերտ է: հետո ինչի չէ, զվարճանք: երբ դիմացինտը էլ է ուզում զվարճանալ: Սակայն ամեն մի անբնական հագուստ էլ հոգնեցուցիչ է: Օրինակ հոգնեցուցիչ է ամառը հագուստ կրելը: սակայն ցրտին այն պաշտպանում է: Մարդկային դեմքը միշտ էլ եղել է դիմակավորված: կապ չունի թե մարդը հոգնել է, թե չէ: մարդը միշտ էլ դիմակավորված է, երբ որ ծնվում է: երբ որ լացում է /տրագիկ/, որ մայրական կաթ ստանա: Սա ամենաառաջին ու պարզունակ դիմակն է: իսկ մահանալուց աշխատում է … այսիքն կրում է "աշխատանքային" դիմակ
:)


2.Որ դիմակն է ավելի հոգեհարազատ` կոմիկ թե՞ տրագիկ:Ինչու՞:

կախված է պահից: Օրգանիզմը ինքնակառավարվող ագրեգատ է: նայած թե օրգանիզմը ինչի կարիք ունի տվյալ պահին, այն էլ պահանջում է ուղեղից: Ես օրինակ լարված պահերին մեծ ուժով վրաս եմ քաշում կոմիկական դիմակը: Ամոթ է էլ է ասելը, բայց թաղման տեղը, երբ բոլորը տրագիկ դիմակով են, համարյա միշտ սկսում եմ անեկդոտներ պատմել: Դա անկառավարելի է :( :D



3.Բնության մեջ առավել տարածված է քայքայման պրոցեսը`այսինքն բարդ նյութի քայքայումը երկու պարզ նյութի և միացման պրոցեսի շնորհիվ կա նաև երկու պարզ նյութից բարդի առաջացումը:Ավելի դյուրին է բարդի ուսումնասիրությունը թե՞ առավել հեշտ է պարզի հետ համակերպվելը:
Պահը … պահը
Պահը շատ կարևոր է: երբ որ "մատոռս" լավ արագություն է վերցրել, ապա բնականորեն ամեն մի բարդություն թվում է քիչ, ու ավելի ու ավելի եմ ուզում, էն էրոտիկ կինոների լաչառ կնանիքի պես :) … էլի, էլի, էլի… :D
Իսկ երբ որ ուղեղս զաստոյի մեջ է /լինում է և այդպես/ ապա ուզում եմ անջատվեմ… սկսում եմ նախանձել /բարի :)/ վայրի սագին, կամ սկյուռիկին, կամ ենոտին… :)

… կարող եմ ասել, որ ավելի դյուրին է բարդի ուսումնասիրությունը: Պարզի, պարզունակի հետ համակերպվելը շաաատ բարդ է: Ես էտքան նեռվեր չունեմ ;)

:)
Շնորհակալ եմ հարցերի համար

dvgray
04.10.2009, 04:35
-Ո՞ր զբաղմունքից ես իրոք հանգստանում, հոգով կամ ֆիզիկապես:

Մի երկու հարց էլ ունեմ, բայց կսպասեմ ՝ պատասխաններից հետո:

Տատ ջան
հանգիստ իմ համար "էներգետիկ պարպումն է" : ես շատ մեծ էներգիա եմ տալիս իմ ընկերների հետ լինելով:
Իսկ առօրյա այդ էներգիան ժայթքում է ընտանիքիս հետ :) /երևի կպատկերացնես իմ կնոջ վիճակը :)) /
Շնորհակալ եմ

dvgray
04.10.2009, 04:39
Ի՞նչ ես մտածում 1921-1923 թվականներին Գերմանիայում տեղի ունեցած ինֆլյացիայի մասին:
:8

Անկապ բաներ եմ մտածում: Թե օրինակ տեսնես այդ ինֆլացիոն պահին ինչի՞ մեկը չվերցրեց իրա պապական չագուջը ու ցխեր Հիտլեռի գանգը :angry
Մի խոսքով - անկապություններ են անցնում գանգովս :) :D

Հ.Գ. Լավ հարց էր: Արի "Շանթով" ապագա կազմակերպվելիք "Ով է ուզում դառնալ Ակումբցի" շոուի համար հարցեր քիչ- քիչ հավաքի :)

dvgray
04.10.2009, 04:43
Ես մի անմեղ հարց ունեմ. անունդ ի՞նչ է :pardon

Հարցը որ հնչեց, էլ այլևս անմեղ չէ :pardon:

Անունս բավականին անմեղսունակ անուն է՝ Պոլիկատիկիյա: Կարող ես կարճ - Պոլի :):

հ.Գ. …
ինչքան հարցեր կան դեռ փակ վանդակներում
ինչքան հարցեր կան որ երբեք էլ չեն հարցվելու
:)

dvgray
04.10.2009, 04:46
Դիվ, դու մա՞րդ ես, թե բոտ ;)

Ոնց կուզես, Ռուֆուս:
Կարևորը էն չէ, թե ես ինչ/ով եմ: Կարևորը են է, թե դու ինչպե՞ս ես ինձ ընկալում:
Բոլոր դեպքերում ես ուրախ եմ, քանզի ընկալում ես :)
Մեղսի :)

dvgray
04.10.2009, 05:02
. Դիվ, այ Դիվ կպատմես …

Յոժ ջան :love
. Դիվ, այ Դիվ կպատմես քո առօրյա օրը ո՞նց է անցնում( առավոտ, ցերեկ, երեկո) :

չեմ հասցնում: չեմ հասցնում ընկալեմ: Շաաատ մեծ քաղաք է: էնքան խորքային բաներ կան, որ թվում է կյանքում դրանք չեմ հասկանա:
Զարթնում եմ… Վազում գործի… Աշխատում… վերադառնում տուն… Զբոսանք… Զրույց… Մի տեսակ շշմած վիճակ է:

. Աշխարհում ամենաշատը ի՞նչ ես սիրում անել:

Զբոսնել :) ու դիտել: Եթե նկարչական գոնե մի փոքր տեխնիկայի տիրապետեի, լավ կլիներ…

. Սիրու՞մ ես մենակությունը:

Ժամանակ կար, որ այո: իսկ հիմա ոչ: Սակայն միշտ էլ սիրել եմ փոքրի շրջապատը - մի 4-5 հոգիով:

. Կպատմես ո՞նց ես ծանոթացել կնոջդ հետ: :oy

օօօօ :D ուրեմն աշխատում էինք միասին: Սկզբի տարին իրար տանել չէինք կարողանում: Երկուստեք :D :
հետո մի պատահական բան եղավ: Նա իրեն աշխատանքի վայրում վատ զգաց ու խնդերց տուն գնալ: Շեֆս /ում մասին գրել եմ վերևում/ խնդրեց ինձ ապագա կնոջս տուն ուղեկցել…
այդ օրվանից մինչև հիմա ամեն օր միասին ենք :)

. Հլը պատկերացրա մի օր արթնանում ես ուրիշ վայրում, ոչինչ չես հիշում, առաջին բանը որ մտքովդ կանցնի ի՞նչն է : :))

Ինչ՞ իմանամ :D ՛: :think կարծում եմ ՝ " էս ի՜՜՜նչ սիրուն տեղ է" :o :)

. Ո՞ր դարում կուզենայիր ապրել:

հին դարերում: Գոնե էնքան հին, որ մեքենան, հեռախոսը , կամպյուտերը, չլինեին: Չէ, սրանք լավ բաներ են, բայց նախասիրությունների հարց է: ես սիրում եմ "նասլաժդենի" /վայելք/ կոչվածը: տեխնիկան իմ համար ավելի շատ փչացնում է "վայելքը":
Մի բան էլ: Պատիվը՝ դա մարդկույան բարձրագույն ստադիան է :)): Բոլոր այդ դարերը, երբ Պատիվը եղել է գերակա մարդկային կյանքին, իմ համար ցանկալի են:

Շնորհակալ եմ հարցերի համար

dvgray
04.10.2009, 05:12
Կոլեգա ջան, ակումբային կերպարդ ինձ հակասական ա թվում, իսկ քեզ այն այդպիսին թվո՞ւմ է: Իսկ իրական կերպարդ նմա՞ն ա ակումբային կերպարիդ:

Այո, Կոլեգա :) հակասական է: Եվ հակասական եմ:
մի վրդովիր: չեմ կեղծում:
Վիրտուալ կերպարս կարծում եմ իրական սեղմված "էկրանավորումն" է / :D/
Իմիջայլոց Ատոմ Egoyan-ը էս ֆորումային- վիրտուալ թեմաներով մի ֆիլմ է նկարել: Ասում են լավն է :):

dvgray
04.10.2009, 05:18
Դիվի, քանի՞ տարեկան ես: Եվ հարցի շարունակությունը. միշտ նույն տարիքի՞ն ես: Թե՞ երբեմն 10 տարեկան, երբեմն 20 երբեմն 30, երբեմն 40...

թե՞ … 11, 12, 13… 88,89, 91 :o :D
Չուկ, օրվա մեջ մարդու տարիքը անընդհատ փոփոպվում է: Ու դա բնական է: Դու նկատել՞ ես թե ինչպես է ծարավ ծերունին աղբյուրից ջուր խմում: նա այդ պահին նմանվում է 5 տարեկան չարաճճի մանչուկի …
ինչ լավ ա չէ՞ :) 10 տարեկան…
Բա ասում էր, թե
Էլ չենք լինի
մենք 3 տարեկան… :))

relax and enjoy :)
Մեղսի ինձ իմ տարիքը հիշացնելու համար

dvgray
04.10.2009, 05:34
Կպատմե՞ս մի հիմար կամ զվարճալի դեպք, որի հերոսն ես եղել: :baby

Հ.Գ Էս լուրջ հարցերի մեջ հումորային կամ անլուրջ ընդմիջում լինի գոնե::tease

Ֆոտոն ջան, շատ են եղել, բայց բոլորն էլ պահանջում են "կենդանի էֆիռ" :)

dvgray
04.10.2009, 06:03
1) Հարգելի dvgray, ո՞րն է քո համար ամենամեծ մարդկային որակը/հատկանիշը

Պատիվը



2) Ի՞նչն է ամենաշատը փչացնում հոմո սափիենսի բարոյականի գիտակցումը։

Հարմարվողականությունը:



3) Ինչո՞ւ ամբողջ պատմության ընթացքում մարդ արարծին այդպես էլ չհաջողվեց ապրել խաղաղությամբ ու անկոնֆլիկտ իրեն նմանների հետ։

Որովհետև մարդտ խախտեց Աստծո /Տիեզերքի պահանջը:
Ամեն մի նորարարություն իլուզիա է: Փրկության իլուզիա: Ինչքան մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի ենք հեռանում Աստծուց: Սա լուծում չունեցող համակարգ է: Ամեն ինչ ունի սկիզբ և ունի վերջ: մարդկությունն էլ իր վերջին գնում է այսպիսի թվացյալ "մոտեցման" ճանապարհով: Սա նորմալ, համատիեզերական երևույթ է: Հակառակ դեպքում շարժումը կանգ կառներ:
Աստված իրեն այս պետքում խայծ է որպես հանդես բերում: Որպեսի շարժում մտցնի մարդկույթան համար: Երբ կանգ ես առնում մի պահ, ու դիտում, ամեն ինչ այնքան պրիմիտիվ է: բայց հետո ավարտվում է այդ պահը և դու ինքտ էլ դառնում ես այդ պրիմիտիվի պրիմիտիվագույն մասնիկը :)
Դա բնական է


4) Ո՞րն է պատերազմների բարոյական կողմը։

Ոչ մի բարոյականույթուն: Ավազակությունը չունի ոչ մի բարոյականություն: Գողականությունը չունի բարոյականություն: Պոռնիկ կանայք կարծում եմ բարոյական են առավել, քան պատերազմի ցանկացած Աստված ու Սպարապետ: Երջանիկ է այն մարդը, ով "սպառում " է դիտելով , այլ ոչ թե "ունենալով":


5) Ըստ քեզ, կրոնը նպաստո՞ւմ է պատերազմների առաջացմանը, թե խոչընդոտում։

բարդ հարց ես տալիս: Եթե հարցը վերաբերվեր միայն առարկային, ապա իհարկե ոչ: Ոչ նպաստում է ոչ էլ խոչընդոդում: Ինչպես՞ կարող է առարկան նպաստել: Նպաստում է առարկան, երբ այն "օգտագործվում է": Իսկ օգտագործողը ցանկացած դեպքում մարդն է: Ուրեմն պատճառը ման արի Մարդու, և ոչ թե Կրոնի մեջ:



6) Ի՞նչ է տվել կրոնը մարդկությանը։

"Свято место пусто не бывает "
եթե տալու բան չունենր, վաղուց այն ահնետացած կլիներ :)
Եթե անկեղծ հետաքրքրված ես այս հարցով, ապա այցելի եկեղեցի, և հետևիր…
:)



7) Ինչպիսի՞ն ես դու տեսնում աշխարհը, եթե ողջ մարդկային ռեսուրսներն ու կարողությունները օգտագործվեն միայն կառուցողական նպատակներով։

դաժանորեն անմարդկային, անոգեղեն, անհոգի, կոմյուտեևրիզացված, մեքենաների աշխարհ: Դա մի օր լինելու է: Եթե մինչ այդ Աշխարհը կամ Մարդկությունը չվերանա:
Գիտես՞: ես հավատում եմ ֆանտաստ գրողներին: Նրանք մարկության մեծ մարգարեներն են: Նրանցից շատեևրը պատկերում են մեքենաների տիրապետությունը:



6) Կանայք օժտված են ծննդաբերելու ունակությամբ, հետևաբար տղամարդը նույնպես պետք է օժտված լինի որևէ ուրիշ յուրահատուկ տաղանդով, որը ոչ մի ձև իմ միտքս չի գալիս։ Ո՞րն է քո կարծիքով դա։ :P

Կնոջը սպասարկելը:
երջանիկ է այն Տղամարդը, ով դա գիտակցում է ու կատարում է: Դա է Տղամարդկային հավասարակշռության գրավական, այլ ոչ թե փողը, իշխանությունը, կամ փառքը:
Կինը, դա կենտրոնն է, իսկ Տղամարդը արբանյակը: Անգամ ֆիզիոլոգիան դա է ցուցանում: Երբ Տղամարդը իր տեղում է /ինչպես ասեցի վերևում/, մնացած ամեն ինչ - նյութական ու հոգեկան, դառնում են երկրորդական - տասերորդական:

Շնորհակալ եմ, անչափ հետաքրիքր հարցերի համար:
:)

dvgray
04.10.2009, 06:51
:angry
Ուխ, ես առաջինն եմ:

Դիվ, նախ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, հետո անցնեմ հարցերին:
1. Երբ ես գալու Հայաստան?
2. Որ գաս, կհանդիպենք?
3. Ինչպես ու ինչու հայտնվեցիր ակումբում?
4. Դժվար չի էսքան ժամանակ մնալ "անբացահայտելի" ու կարող է լինեl մի օր, որ դու բացահայտես քեզ ակումբում?
5. Կպատմես ընտանիքիդ մասին?
6. Գրառում անելիս մտածում ես արձագանքների մասին?
7. Հավատում ես Աստծո գոյությանը?
8. "Երկար գիշեր" ֆիլմը քաշեցիր? :))
9. Վերջին անգամ երբ ես լաց եղել?
10. Կպատմես, թե օվկիանոսից այն կողմ ինչ կա, որ չկար էստեղ ու ինչը քեզ տարավ էդտեղ?
11. Կպատմես աշխատանքիդ մասին?
12. Չափն անցա հարցերով? :oy

Դայան ջան: Ես էլ քեզ եմ շատ սիրում :love :friends:
1. Չգիտեմ: կարող է վաղը, կարող է մեկ տարուց: Ես անկանխագուշակելի եմ :))
2. :drinks :secret
3. Կարծեմ Վիժնից ընկա այստեղ :) եթե չեմ սխալվում հավես էր, ռուսերենից /:angry :D/ հետո հայերեն մտքերտ շարադրել: հետո տեսա որ շատ հավես շրջապատ է :) :
4. չէ, ես բացահայտված եմ :) : Օրինակ ցանկացած հարցի կապակցությամբ ես կարող եմ սկսել, իսկ դու կարող ես շարունակել իմ փոխարեն: ու հիմնականում սխալված չես լինի:
Գիտես՞ : Մարդու միտքը ամենահզոր բանն է: Դեմքը, բոյը, քաշը… սրանք ստից բաներ են: Եթե մարդու մտքերը կարդում ես, ապա մնացած ամեն ինչը արդեն քչից շատից պարզ են: Քանզի /լավ բառ է :D/ միտքը ածանցիալ է մնացյալից ու կարող է բնութագրել մնացյալը: Մարդու միտքը մարդուն դարձնում է գեղեցիկ, տգեղ, բոյով, կոլոտ, անգամ սպիտակամորթ կամ սևամորթ

5. սովորական ու անսովոր ընտանիք է: իմ ամենալավ "ռազրաբոտկան" է /:))/ ու շատ եմ տարված իմ ընտանիքով:

6. իհարկե : խոսակցությունը ենթադրում է երկրորդ կողմ :

7. Չզարմանաս, բայց չեմ մտածել էտ ուղղութամբ : գլխումս ունեցել եմ մի շարք համատիեզերական մոդելներ, որոնցում միշտ էլ Աստված իրեն հատկացված տեղն է ունեցոլ: Դա կարելի է անվանել ոչ թե հավատ, այլ օբեկտիվ իրականություն: մի խոսքով սա էական չէ: Մարդու պրոբլեմը հավատը չէ: մարդու պրոբլեմը անհավատությունն է:

8. չէ: վախենում եմ երկնագույն երազս փշրվի: Ուզում եմ այն մնա հուշերի մեջ

9. շուտ եմ հուզվում: վերջերս կրկին նայեցի "Կյանքը հիասքանչ է" ,

10. լիքը բաներ կա որ կա այստեղ, որոնք իմ սրտովն են: բայց իմ գնալը ոչ թե գնալ էր դեպի լավը, այլ փախուստ վատից: Որը արդեն բոլոր կողմերից կրծոտում էր այն ծառը, որը խնամել եմ ամբողջ գիտակից կյանքս: Կար ընտրության հնարավորություն: Փրկել այդ ծառը փտախտից: Եվ ես ընտրեցի այդ ճանապարհը: Ունի իհարկե իրեն մինուսները: Սակայն պլյուս մինուսը շատ անձնական մի բան է: Իմ մոտ բալանսը ստացվում է մի մեծ պլյուս:

11. սվաբոդնիյ խուդոժնիկ :)): լարված աշխատանք է: հայերից մեծ մասը ամերիկան/Կանադան/ անվանում է "էշի երկիր :D": սակայն ես էտ կարծիքին չեմ : Երբ որ սովորում ես այդ տեմպին, հասկանում ես որ մենք Հայաստանում վաբշե ինչքան հեռու ենք իրական, ռեալ աշխատանքից: Մենք Հայաստանում ոնց որ իրականում թոշակառուներ լինեք:

12. Լոխ լավ ա :))

Շնորհակալ եմ հարցախեղդի համար :hands ::friends:

Amaru
04.10.2009, 09:06
Մարդ կսպանեի՞ր:

Empty`Tears
04.10.2009, 11:34
ալտերնատիվ կառավարություն ես հա՞ :D
կարող ես զուգահեռ պատասխանել, ես էլ ստուգեմ, թե ես ճիշտ եմ պատասխանե՞լ թե ոչ :8 :)

Դվ, ես ուղղակի կստուգեմ պատասխաններդ: :)) :)

Զարմանում եմ, ինչի բացեցիք էս թեման, մեկ ա Դվ բոլոր հարցերին ուղիղ պատասխանողը չէր: :)

Լեո
04.10.2009, 13:11
Պոլիկատիկիյա: Կարող ես կարճ - Պոլի :):

Օչեն պրիյատնո :) Ա յա ցար http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Enigmatic
05.10.2009, 01:02
Իմ ինտուիցիան ինձ հուշում ա, որ Ձեր անունը Դավիթ ա, ես համարյա համոզված եմ:oy

dvgray
05.10.2009, 01:11
Մարդ կսպանեի՞ր:
զակազ կա՞ ;)
եթե այո, ապա պայմաններին ծանոթացիր

www.mardkspanem.killer.dollarov.euroyov.net/index/ezhangner

:)

dvgray
05.10.2009, 01:14
Իմ ինտուիցիան ինձ հուշում ա, որ Ձեր անունը Դավիթ ա, ես համարյա համոզված եմ:oy
Դավիթ Գրեյֆրուտյան
վատ ինտուիցիա չէ :)

Տատ
05.10.2009, 11:38
Վրաստան՞ :D
Նադո ժե:oy, քեզ համարում էի Արտգեոի պես վրացահայ (հիմա ինքն էլ կգա ու կասի՝ :o:D):
Ուրեմն հարցս այլ կերպ պիտի լիներ՝ դու ատում ես ռուսներին, թե՞՝ Ռուսաստանը: Զուտ քաղաքակա՞ն է վերաբերմունքդ, թե անձնական փորձ էլ կա:

Տատ
05.10.2009, 11:40
Կնոջը սպասարկելը:
երջանիկ է այն Տղամարդը, ով դա գիտակցում է ու կատարում է: Դա է Տղամարդկային հավասարակշռության գրավական, այլ ոչ թե փողը, իշխանությունը, կամ փառքը:
Կինը, դա կենտրոնն է, իսկ Տղամարդը արբանյակը: Անգամ ֆիզիոլոգիան դա է ցուցանում: Երբ Տղամարդը իր տեղում է /ինչպես ասեցի վերևում/, մնացած ամեն ինչ - նյութական ու հոգեկան, դառնում են երկրորդական - տասերորդական:


/երևի կպատկերացնես իմ կնոջ վիճակը /
Այո, կպատկերացնեմ: Երանի իրեն:ok:love

dvgray
06.10.2009, 02:58
Նադո ժե:oy, քեզ համարում էի Արտգեոի պես վրացահայ (հիմա ինքն էլ կգա ու կասի՝ :o:D):
Ուրեմն հարցս այլ կերպ պիտի լիներ՝ դու ատում ես ռուսներին, թե՞՝ Ռուսաստանը: Զուտ քաղաքակա՞ն է վերաբերմունքդ, թե անձնական փորձ էլ կա:

հիշում ես՞

Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу.
Читают на твоем челе
Печать проклятия народы,
Ты ужас мира, стыд природы,
Упрек ты богу на земле.


:)
մոտավորապես էսպեսի պուշկինյան ոգով ռուսաստանի հանդեպ:
ռուսների հանդեպ էլ ունեմ իմ սուբեկտիվ կարծիքը, չնայած ունեմ շատ մոտ ընկեր ռուս ու իրան շատ եմ սիրում ու հարգում: ԻՍկ կարծիքս էն է, որ իրանք շովինիստ են ու շատ բարցրից են նայում ոչ իրանց ազգի մարդկանց:

*e}|{uka*
19.10.2009, 19:51
Ինչ լավ հարցազրույց էր, ափսոս շուտվանից չէի կարդացել, ապրի Դիվը: :love



Իմ ինտուիցիան ինձ հուշում ա, որ Ձեր անունը Դավիթ ա, ես համարյա համոզված եմ:oy

Իսկ իմ ինտուիցիան ինձ հուշում ա, որ Դիվի անունը Իխծիանդր ա : :D :oy

Դեկադա
20.10.2009, 16:48
:)Ասել, որ հարցազրույցը շատ պատասխաններ տվեց- սխալ կլինի, բայց չեմ էլ կարա ասեմ որ չտվեց:Ուղղակի Դիվին էնքան բացահայտված չբացահայտ մարդ է, որ ավելին պետք էլ չի ակնկալել՝դա ժամանակի ու պահի հարց է:Էստեղ մտքեր կարդացի նրա ռոբոտային լինելու մասին....;)չեմ կարծում…հակառակ, իմ մոտ ավելի դյուրազգաց ու նրբազգաց մարդու տպավորություն է:Առանց հաճոյանալու նշեմ, ինձ համար ամենից սպասված ու ամենից շատ հարցեր առաջացնողը հարցազրույցն էր...ինչևէ շնորհակալություն բավարար պատասխանների համար:)

Բարեկամ
21.10.2009, 06:29
հավես էր: Լրիվ պատկերացրեցի: Այսինքն պատկերացումներս հաստատվեցին: