Ուլուանա
24.09.2009, 23:18
Հարցազրույց Jarre–ի հետ
Ուլուանա
Բոլորս գիտենք, որ Ակումբային մականունդ վերցրել ես հանրահայտ երաժշտի ազգանունից, որի ջերմեռանդ երկրպագուն ես և, կարելի է ասել, նաև նրա արվեստի գիտակը։ Եթե Ժառի արվեստից անտեղյակ մեկը հարցներ, թե ինչպիսին է նրա երաժշտությունը, ինչպե՞ս կբնութագրեիր, կբնորոշեիր այն, ասենք, մի երկու նախադասությամբ։
Jarre
Փորձեմ այսպես. 1) Ինտելեկտուալ, գիտական, փիլիսոփայական, տիեզերական... 2) Ժառի յուրահատկությունը նրանում է, որ ստեղծում է ոչ միայն մեղեդիներ, այլ նաև յուրաքանչյուր մեղեդուն համապատասխան ձայներ։
Ուլուանա
Ի՞նչ է տվել/տալիս քեզ Ժառի երաժշտությունը։
Jarre
Ժառի երաժշտությունը իմ արժեքային համակարգում շատ մեծ տեղ է զբաղեցնում, որը միայն իրեն է պատկանում, և ուրիշ ոչինչ չի կարող փոխարինել կամ լրացնել այն: Ժառի երաժշտությունն անմիջական ազդեցություն է թողել իմ անձի ձևավորման վրա։ Այն կարծես հոգեբանական թերապիա լինի ինձ համար։ Այդ երաժշտությունը ես լսում եմ կյանքի յուրաքանչյուր պահի և ամենատարբեր տրամադրություններ ունենալիս։ Երբեմն այն ազդում է իմ որոշումների վրա, ուժ է տալիս պայքարելու դժվարությունների դեմ...
Ուլուանա
Համաձա՞յն ես այն տեսակետին, որ որևէ արվեստագետի գործերը գնահատելիս սխալ է նրա անձը, մարդկային կերպարը հաշվի առնելը, այսինքն՝ հավանու՞մ ենք նրա արվեստը՝ վերջ, էլ մեր ի՞նչ գործն է, թե նա ինչպիսի մարդ է կյանքում։
Jarre
Որոշ դեպքերում ես ինքս հաշվի չեմ առնում նրանց մարդկային կերպարը։ Բայց մյուս կողմից, երբեք չեմ կարող տարվել որևէ արվեստագետով, եթե նա չի համապատասխանում իմ մարդկային իդեալի գոնե մինիմում պահանջներին։
Օրինակ՝ երբ արվեստագետը շահարկում է իր սիրված լինելն, ասենք, քաղաքական և այլ նկատառումներով, ես երբեք չեմ կարող տարվել նրանով, ավելին՝ խոր հիասթափություն եմ ապրում։ Կամ եթե նա գոռոզ է ու ինքնահավան՝ կարծելով թե իրենից այն կողմ աշխարհ չկա, չեմ կարող հաճույք ստանալ իր գործերից։
Ի դեպ, նույն սկզբունքներով եմ առաջնորդվում նաև առօրյա մարդկային փոխհարաբերություններում։
Կյանքումս առանձնաշնորհում և պատիվ եմ ունեցել անձամբ հաղորդակցվելու ինձ համար շատ սիրելի մարդկանց հետ, ովքեր իրենց բնագավառում միջազգային մակարդակի աստղեր են, և զարմանալիորեն բացահայտել եմ, որ նրանք հասարակ մարդիկ են, ովքեր իրենք իրենց անձի մասին ունեն շատ համեստ ու իրատեսական կարծիք։
Ուլուանա
Քեզ համար ովքե՞ր են այն արվեստագետները, որոնք այդ առումով «քննությունն անցել են»։
Jarre
Երաժիշտներից՝ Ջորջ Բենսոն (http://georgebenson.com/), Ժան Միշել Ժառ (http://www.jeanmicheljarre.com/), Պիտեր Գաբրիել (http://www.petergabriel.com/)
Նկարիչներից՝ Միշել Գրանժե (http://www.granger-michel.com/), Ժակ դե Սելյե (http://www.deselliers.info/) (հանրաճանաչ լուսանկարիչ)
Գրողներից՝ Արթուր Քլարք (http://www.arthurcclarke.net/)
Գիտնականներից՝ Ուոլտոն Վիլյամս (http://www.watchtower.org/u/20040122a/article_01.htm), Գարիկ Իսրայելյան (http://www.iac.es/galeria/gil/garik.html) և Ստեֆան Հոքինգ (http://www.hawking.org.uk/)
Այս մարդիկ իմ ուղեղում գտնվող փոքրիկ աշխարհի գլխավոր հերոսներից են ու իմ «ընկերները»։
Ուլուանա
Կա՞ն էնպիսի գրքեր կամ գրողներ, որոնց կարդացած չլինելու դեպքում կհամարեիր, որ աշխարհայացքիդ ձևավորման մեջ ինչ–որ բան թերի է մնացել։
Jarre
Այո, կան։ Արթուր Քլարքի «Տիեզերական ոդիսականը» քառահատորյակը և Ռամայի մասին պատմող չորս վեպերը։ Այս գրքերը շոշափում են մարդկային էությանը, հոգեբանությանն և փոխհարաբերություններին առնչվող շատ նուրբ հարցեր, բայց ներկայացված են մատչելի և գեղեցիկ լեզվով։ Իսկ առաջինը Աստվածաշունչն է, քանի որ այդ գիրքն ինձ համար գրքերի Գիրքն է։
Ուլուանա
Ի՞նչ մասնագիտություն ունես և ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես։
Jarre
Կրթությունս թերի բարձրագույն է, բայց եթե ավարտեի, ապա կդառնայի տնտեսագետ (հուրախություն ձեզ՝ չեմ ավարտել, ու արդյունքում ոչ այնքան խելացի տնտեսագետների թիվը մեկով պակաս է Հայաստանում :))։ Իսկ հիմա զբաղվում եմ տարբեր գործերով։ Ես Ժան Միշել Ժառի հիմնած AERO Production–ի համագործակից եմ. կատարում եմ աշխատանքներ Ժառի պաշտոնական Ինտերնետային կայքի համար, ինչպես նաև Ժառի հետ կապված այլ աշխատանքներ։ Ի դեպ, Ժառի կայքի ռուսերեն ամբողջ թարգմանությունը և մասամբ ֆրանսերենը իրագործվել է հենց Հայաստանում։ Բացի դրանից, համագործակցում եմ նաև տարբեր խմբագրությունների հետ, որոնցից մեկում էլ մենեջեր եմ։ Աշխատանքիս ընթացքում զբաղվում եմ ամենատարբեր գործերով՝ գրաֆիկների կազմում, տեխնիկական սպասարկում, թարգմանությունների ստուգում և աշխատակիցներին բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերում :)։
Ուլուանա
Փաստորեն, աշխատանքդ բավական բազմազան է։ Հաճույքո՞վ ես կատարում պարտականություններդ, թե՞ հանգամանքների բերումով ուղղակի էդպես է ստացվել, անում ես։ Կարո՞ղ ասել, որ քեզ իսկապես քո տեղում ես զգում։
Jarre
Անկեղծ ասած, երբեք չէի երազել նման մասնագիտության մասին։ Բայց տարիների ընթացքում այն իրոք դարձավ իմը։ Հիմա մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, թեև երբեմն կարիք է լինում աշխատելու շատ ծանրաբեռնված ռեժիմով՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, բայց անում եմ ամեն բան, որ կարողանամ լավագույնս տալ։
Ուլուանա
Իսկ եթե հնարավորություն ունենայիր զբաղվելու հենց ուզածդ գործունեությամբ, ինչո՞վ կզբաղվեիր։
Jarre
Ահավոր շատ սիրում եմ երկու բան ու երկուսից էլ կատարյալ անտաղանդ եմ. երաժշտություն և ֆիզիկա։ Եթե հնարավորություն ունենայի, ապա կդառնայի աստղաֆիզիկոս, ու ձեռքի հետ նաև կստեղծագործեի՝ կգրեի երաժշտություն։ Վստահ եմ, որ գիտնականի ստեղծած երաժշտությունը շատ ունիկալ մի բան պետք է լինի։
Ուլուանա
Բնութագրիր քեզ երեք բառով։
Jarre
Կան երեք հատկություններ, որոնք ինձ համար շատ կարևոր են, և եթե ինքնաքննադատմամբ չզբաղվեմ, ապա կասեմ, որ իմ էությանը համապատասխան են այդ երեքը. նվիրված, ողջամիտ, կարեկից։
Ուլուանա
Ի՞նչ է քեզ համար կրոնը։
Jarre
Կրոնը ինձ համար ապրելակերպ է։ Դա ոչ միայն ընդհանուր առմամբ բարի ու լավ գործեր անելն է, այլև առաջին հերթին մեր Ստեղծիչի նկատմամբ իմ մտքերով ու գործերով սեր արտահայտելու միջոց է։
Ուլուանա
Ընդհանրապես մարդկությունն, ըստ քեզ, կրոնի կարիք ունի՞։
Jarre
Եթե կրոն ասելով հասկանում ենք կրոն՝ այսօրվա ֆորմատով, ապա իմ անձնական կարծիքով՝ ոչ, մարդկությունը նման կրոնի կարիք չունի։ Պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ և մինչև այսօր կրոնը մեծ բիզնեսի ու քաղաքականության անհասկանալի մի խառնուրդ է և բացարձակապես կապ չունի մարդու հոգևոր կարիքների հետ։ Այն Աստծուց ավելի հեռու է, քան աթեիզմը։ Այսօրվա կրոնական համակարգը օգտագործում է մարդու ամենանվիրական զգացմունքներն ու ցանկությունները, որպեսզի մարդկանց դրդի անելու այն, ինչ ձեռնտու է ու շահավետ մի խումբ մարդկանց ու ինստիտուտների։ Այդպիսի կրոնը մարդկանց օգտագործում է այնպես, ինչպես հմուտ տիկնիկավարը խամաճիկին։ Այս առնչությամբ ուզում եմ մեջբերել մի գիտնականի խոսքեր կրոնի վերաբերյալ. «Ուոլտ Դիսնեյը մարդկության երջանկության համար շատ ավելին է արել, քան մարդկային պատմության ընթացքում գոյություն ունեցող կրոնները։ Քաղաքակրթությունն ու կրոնը անհամատեղելի են»։ Եվ, ինչպես ասել է Լուկրեցիան, «կրոնը տիեզերքի առեղծվածների հանդեպ մարդու վախերի կողմնակի ազդեցությունն է»։ Սա կրոնի այն ֆորմատն է, որը մերժում է Աստվածաշունչը և որը մերժում եմ նաև ես։
Մարդկությունը կարիք ունի այնպիսի կրոնի, որը ոչ միայն քարոզում է բարություն ու սեր, այլև հենց այսօր ցուցաբերում է այդ հատկությունները՝ չնայած տարբեր հանգամանքների։ Այն չպետք է հիմնված լինի վախի կամ առեղծվածների վրա, այլ պետք է լինի ռեալ, և հավատքը պետք է հիմքեր ու հստակ ապացույցներ ունենա։
Իսկ եթե անցնեմ կրոնական բառապաշարի, ապա մարդկության կրոնն ընդամենը այն է, որ մարդ սիրի իր Ստեղծիչին և չապրի նրանից անկախ։
Այնուամենայնիվ, ես ընդունում և հարգում եմ մարդու՝ կրոն ընտրելու ազատությունն ու իրավունքը և համոզված եմ, որ ոչ ոք իրավունք չունի խլելու այդ ազատությունը կամ ծաղրելու մարդուն իր ընտրության համար, որը տարբերվում է մեր տեսակետներից։ Դա ամենագռեհիկ և սխալ քայլերից մեկն է, որը սազական չէ հոմո սապիենսին։
Ուլուանա
Փոքր ժամանակ ինչի՞ մասին էիր երազում։ Այդ երազանքներից որո՞նք են արդեն իրականացել, որո՞նք են, որ դեռևս երազանքի կարգավիճակում են, և, վերջապես, որո՞նք են, որոնց մասին հիշելիս, հիմա մտածում ես՝ ի՜նչ լավ է, որ չեն իրականացել։ :))
Jarre
Տարբեր խնդիրների պատճառով հենց մանկուց երազել եմ, որ նույնիսկ կյանքի ամենածանր փորձությունների ժամանակ լինեմ ուրախ և ազատ։ Այդ մանկական երազանքներս իրականացած են։ Այսօր, չնայած կյանքումս գոյություն ունեցող բազմաթիվ լուրջ խնդիրներին, այդ թվում առողջական, ամեն մի նոր օրն ինձ համար նոր ուրախությունների հիանալի առիթ է։ Նաև վայելում եմ հարաբերական ազատություն, այն առումով, որ փորձում եմ պայքարել քարացած մտածելակերպի դեմ, ստերեոտիպների դեմ և չդառնալ հասարակական կարծիքների և գաղափարախոսության գերի։ Բայց ամենամեծ ազատությունն ինձ համար այն է, որ ես ջանում եմ թույլ չտալ շրջապատին ինձ փոխել։ Եթե ես բարևեմ հարևանիս, ու Նա ինձ կոպտի, ես երբեք չեմ ցանկանա իր կատարած քայլի պատճառով նմանվել իրեն ու փոխվել՝ մտածելով, թե էս կյանքում պիտի տենց լինես։ Իմ պատկերացմամբ սա իրական ազատության ամենակարևոր երեսակներից է։
Ամենամեծ երազանքս այն է, որ կնոջս հետ մեկնենք Դոմինիկյան հանրապետություն՝ արձակուրդի, կամ էլ ԱՄՆ։
Բայց կա մի երազանք, որ անչափ երջանիկ եմ, որ չի իրականացել։ Փոքր ժամանակ սիրահարվել էի մի աղջկա և մինչև պատանեկություն ահավոր սիրում էի ու երազում ամուսնանալ նրա հետ։ Բայց հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ կյանքիս մոտ 30 տարիների ընթացքում դեռ այդքան անհամապատասխան զույգ չեմ տեսել, ինչպիսին կլինեինք մենք, եթե ամուսնանայինք։ Եվ հետաքրքիր է, որ նա էլ է այդպես մտածում։ Բայց մինչև այսօր մենք՝ նա, իր ամուսինը և ես ու կինս, մտերիմ ընկերներ ենք։ Այստեղից հասկացա, որ լավ ընկեր լինելը դեռ հաջող ամուսնության գրավական չէ, թեև ամուսնությունը չի կարող լինել հաջող, եթե ամուսինները լավ ընկերներ չեն։