Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Ռոբերտ Սահակյանցը
Մահացել է հայ ականավոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
Ըստ իս նա ոչ միայն տաղանդավոր մշակութային գործիչ էր,այլ նաեվ ակտիվ մտավորական, ով հրաշալի կարողանում էր վերլուցել, արտահայտել իր ազատ դիրքորոշումը եվ տալ դիպուկ գնահատական քաղաքական ասպարեզում տեղի ունեցող գործնթացներին:
Ափսոս: Նա դեռ շատ երիտասարդ էր:
Ցավակցում եմ...
Բայց ավելի մանրամասն ինֆորմացիա չունե՞ք: Ինչի՞ց է մահացել:
Լուսաբեր
24.09.2009, 22:04
հաա :( ես հենց նոր իմացա....
Շատ ցավալիա...
ցավակցում եմ...
Ցավակցում եմ: Բայց ավելի մանրամասն ինֆորմացիա չունե՞ք: Ինչի՞ց է մահացել:
Ասացին,որ մահացել է երկարատեվ եվ ծանր հիվանդության հետեւանքով:
Շատ տխրեցի :( Ափսոս… Ցավակցում եմ :(
Ես էլ շատ տխրեցի, ափսոս, որ նման մարդիկ,որպես կանոն, շուտ են հեռանում:
Ախր Ռոբերտ Սահակյանցը Հայաստանի համար եզակի մարդկանցից էր։ Շատ ուժեղ արվեստագետ ու մտավորական էր։
Բա իրա Կատուների Օրորի կլիպը.... Եթե չեմ սխալվում դա նվեր էր Կատուներին....
Իրոք սրտանց ափսոսում եմ ու տխուր եմ :(:cry
Աջ կողմից առաջինը ինքն է
http://www.vahramanimator.com/cut/02.jpg
Ռոբերտ Սահակյանց (ծն. 1950)
Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1970-ին սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես մուլտիպլիկատոր, ապա՝ որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ եւ ռեժիսոր: «Հայֆիլմի» մուլտիպլիկացիայի բաժնի գեղարվեստական ղեկավարն է: 33 անիմացիոն ֆիլմի եւ 100-ից ավելի միկրոֆիլմի (30 վրկ. - 3 րոպե) հեղինակ:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Լիլիթ (1972), Աղվեսագիրք (1975), Որսորդները (1977), Անբան աղվեսը (1976), Կիկոսը (1979), Ձախորդ Փանոսը (1980), Քաջ Նազար (1980), Մորու գույնի երեք կապույտ, կապույտ լճակ (1981), Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ (1984) Խոսող ձուկը (1983), Բարեկենդանը (1985), Դաս ( 1987), Սեղմակոճակ (1989), Քեզ, Հայաստան (1990), Ամեն ինչ լավ է (1991), Կացինը (1994), Բանական կյանքի նշաններ (2002):
Sandarameth
24.09.2009, 22:15
ինչ՞՞..եսօր սաղ օրը հեռուստացույցի դեմն եմ..էտենց բան չեմ լսել..
Բա իրա Կատուների Օրորի կլիպը.... Եթե չեմ սխալվում դա նվեր էր Կատուներին....
Jarre ջան, ինչքան գիտեմ այդ տեսահոլովակը նկարել է նրա որդին, ով ոչ պակաս տաղանդավոր է եվ պատվով շարունակում է իր հոր ճանապարհը:
Ambrosine
24.09.2009, 22:21
Ցավակցում եմ:
Պահոո.. ափսոս, շատ ափսոս...
Աստված հոգին լուսավորի
Interdenominational
24.09.2009, 22:26
Խորին հարգանքով :(
http://tbik.ru/images/DSC_7374_1.jpg
Sandarameth
24.09.2009, 22:27
ահ....ըղք...նոր հայտարարեցին....ուֆ...ենքան չար լեզուները խոսեցին իրա հետեվում վերջը մեռավ..ու հլը այնպիսի պլաններ ուներ մարդը..փառք հզորներին
Իր մուլտերն ու իր արվեստը շատ էի գնահատում: Ափսոս:
Ցավակցում եմ:
Լավերը շուտ են մեռնում…
Բացառիկ կիրթ, գրագետ մարդ էր, որին լսելը, անկախ այն բանից, թե կիսում ես նրա համոզմունքները, թե ոչ, մի առանձին հաճույք էր: Մեծ արվեստագետ էր, մտածող մարդ: Ցավակցում եմ բոլոր նրանց, ում համար նրա մահը կորուստ էր:
Տաղանդավոր մարդ էր, ու թեև իր քաղաքացիական կեցվածքը եղել է մշտական քննադատությանս առարկան, միևնույն է ցավալի է կորցնել տաղանդավոր մարդուն: Դե ինչ, հուսանք, որ իր մուլտերի պես գունագեղ ու զարմանահրաշ դրախտում կլինի հոգին:
aerosmith
24.09.2009, 23:38
էէհհհհ մի տաղանդ էլ կորցրեիցինք.......
վատա ժաղովուրդ ....
Մարդու գործն է միշտ անմահ …
հիանալի գործեր ունի թողած մեզ բոլորիս: Նրա ֆանտազիան անսպառ է: Նրա նման ֆանտազիայով միայն մի հոգու եմ ճանաչում ՝ Բունյուել:
Նրա գործերից մեզ է փոխանցվում անսպառ ժպիտը, երևակայությունը :)
Որպես արվեստագետ շատ էի հավանում, որպես մարդ բան չեմ ասի (կա՛մ լավ, կա՛մ ոչինչ), միայն մեջբերեմ նրա խոսքերից, որոնք ասվել են կարծեմ մարտիմեկյան դեպքերից մի քանի օր հետո։
"Եթե իմ ծանոթներից որևէ մեկը մասնակցել ա էդ նստացույցին, թող ինձ էլ բարև չտա"։
(գրել եմ իմաստը, բառացի շարադրանքը չեմ հիշում)։
*Աստղիկ*
25.09.2009, 09:03
Խորին կսկիծով ցավում եմ.......Ռոբերտ Սահակյանցը եզակի ՄԱՐԴ էր, եզակի ՀԱՅ.......
Ձայնալար
25.09.2009, 09:39
Աստված հոգին լուսավորի, ամենդ դեպքում դեռ շատ սերունդներ կհիանան իրա մուլտերով, իսկ քաղաքականության մասին ասածները կմոռացվեն կգնան:
Հավատս չի գալիս: Շատ ցավում եմ:
Բարձրահասակ
25.09.2009, 10:44
:o Չգիտեի, նոր իմացա:
Ցավում եմ, ափսոս: :(
Որպես արվեստագետ շատ էի հավանում, որպես մարդ բան չեմ ասի (կա՛մ լավ, կա՛մ ոչինչ), միայն մեջբերեմ նրա խոսքերից, որոնք ասվել են կարծեմ մարտիմեկյան դեպքերից մի քանի օր հետո։
"Եթե իմ ծանոթներից որևէ մեկը մասնակցել ա էդ նստացույցին, թող ինձ էլ բարև չտա"։
(գրել եմ իմաստը, բառացի շարադրանքը չեմ հիշում)։
Արտակ ջան դե հերիք ա էլի: Լավ արվեստագետ ա, բայց լևոնական չի, լավ գրող ա բայց մարտի մեկին նստացույց չի արել, լավ մուլտիպլիկատոր ա, բայց մարտի 1-ից առաջ նստացույց անողներին չի սատարել:
Կլինի՞ մի տեղ չհիշենք մարդու քաղաքական հայացքներն ու հայտարարությունները: Ես էլ էի նստացույց անող ծանոթներիս ու բարեկամներիս ասում «հետս չխոսաք» և ի՞նչ:
Մարդը 100 տարվա ավանդ ա թողել սերդներին, դու դրել ես նստացույցն ես հիշում:
Համ էլ Լևոնին հետևելը սխալ համարելը մի բան ա, զոհերին հարգելն ու իշխանություններին մեղադրելը մի այլ բան: Կարճ ասած տեղ-տեղ մոռացեք էլի Լևոնին, ինքը ձեզ շուտվանից ա մոռացել արդեն:
cold skin
25.09.2009, 11:00
Ցավում եմ:(
murmushka
25.09.2009, 11:10
Համ էլ Լևոնին հետևելը սխալ համարելը մի բան ա, զոհերին հարգելն ու իշխանություններին մեղադրելը մի այլ բան: Կարճ ասած տեղ-տեղ մոռացեք էլի Լևոնին, ինքը ձեզ շուտվանից ա մոռացել արդեն:
Էլմօ ջան, մարդուն հիշում են ու հիշում են նրա լավ, նաև վատ արարքներով, իսկ վերջերս նա այնպիսի արտահայտություններ էր անում, այնպիսի անհիմն ու անկապ վերլուծություններ, որ անձամբ ինձ համար սարսափելի վիրավորական էր, այնպես որ
որպես մարդ ցավում եմ որ մահացել է, մահացել է արվեստագետ՝ տաղանդավոր, բայց... մի ստիպիր մոռանալ նաև վատ արարքները
հա եթե նկատեցիր Լևոնի անունն էլ չտվեցի
Կլինի՞ մի տեղ չհիշենք մարդու քաղաքական հայացքներն ու հայտարարությունները:
Ո՛չ: Չի՛ լինի:
Յուրաքանչյուր արվեստագետ արժանանում է ոչ միայն ժողովրդի գնահատանքին, այլև քննադատությանը: Ազնիվ մարդիկ մահվանից հետո չեն ձևացնում, որ անցածը մոռացել են ու իրենց խոսքը չեն փոխում:
Պահանջում եմ քննարկման հունը չփոխել:
Հիանում եք անհատով՝ հիացեք:
Մենք էլ ենք հիանում նրա արվեստով, տաղանդով, բայց որոշակի բաներ մոռանալ անձամբ ես դեռ պատրաստ չեմ: Ու հաստատ դու չպիտի ինձ կամ ուրիշին ասես «հերիք ա»:
Սա նայեք, մենք էլ չենք մոռացել:
http://www.youtube.com/watch?v=4HQe_j2Mcbc
Լուսաբեր
25.09.2009, 11:36
10 տարեկան էի, որ մեր գյուղի ծերունիներից մեկը ( 90ին մոտ ) խոսքի մեջ ասեց, ամենավատ մարդն էլ, երբ մահանում է, քելեխի ժամանակ վատ բան չեն հիշի եւ չեն ասի :) դրանից հետո, ամենքիդ գործնա, իսկ այս մարդը հլա մի օրա, որ չկա.........
Վազգեն, ես քեզ հասկանում եմ, մի ժամանակ Ջերմուկն էլ էր Սյունիք, սա երևի մեր տարածաշրջանի առանձնահատկություննա................
Ինչևէ հողը թեթև լինի, Աստված հոգին լուսավորի....
Մոդերատորական. Այս գրառմանը հետևող յուրաքանչյուր գրառում, որտեղ ակումբցիներից որևէ մեկը եզրահանգում կանի, թե ով ինչ ասելու կամ չասելու իրավունք ունի, թեմայից կջնջվի: Եթե սկսի քննարկվել Սահակյանցի քաղաքական հայացքները, քննարկումը կջնջվի: Մի՛ շեղեք թեման ու հիշե՛ք, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական վերաբերմունք ունենալու իրավունք:
Սա իմ սիրած մուլտերից է:
http://www.youtube.com/watch?v=DWvyxOxAmgI
Ցավում եմ բոլոր հարազատներին ու ընդհանրապես հայ ազգին: Արժանի զավակ կորցրինք: :(
Այստեղ (http://yerkramas.org/news/rano_ili_pozdno_my_vernem_zapadnuju_armeniju/2009-09-24-10701) հետաքրքիր հարցազրույց է Ռոբերտ Սահակյանցի հետ:
Yellow Raven
25.09.2009, 15:46
Ցավակցում եմ, տխրեցի, երբ իմացա:(
Հանուման
25.09.2009, 16:28
Մեր ազգի համար մեծ կորուստ է...
Ես էլ եմ անչափ ցավում: :(Միշտ հիացել եմ նրա յուրօրինակ արվեստով: Իր ոճի մեջ յուրահատուկ էր Ռոբերտ Սահակյանցը: Ուրիշ մուլտիպլիկատորի կողմից ստեղծված նման ոճի մուլտֆիլմեր ես չեմ տեսել (բացի նրա որդուց` Դավիթ Սահակյանցից): Ու մի խնդրանք. ժողովուրդ ջան, չեմ հիշում` մի թվի Ռոբերտ Սահակյանցը մի մուլտ նկարեց քաղաքական մոտիվներով` «Ես էլ եմ հայ» վերնագրով: Եթե մեկդ գիտի, որտեղից կարելի ա քաշել էդ մուլտֆիլմը, ասեք, շատ շնորհակալ կլինեմ: