PDA

Դիտել ողջ տարբերակը : Որքա՞ն FPS է հարկավոր, որ խաղը նորմալ խաղացվի

AG16
24.09.2009, 17:33
Վերնագրում ամեն ինչ ասված է:

d4rkme551ah
24.09.2009, 17:45
Վերնագրում ամեն ինչ ասված է:
Նորմալ խաղալու համար միջինում 25-ից բարձր: Կախված է նաև խաղի դինամիկայից: Ցանցային shooter-ներ խաղալու համար ցանկալի է 30-ից բարձր:

Elmo
24.09.2009, 18:02
Դեմո ռոլիկները 24-ով են ցուցադրվում: 50 FPS -ը արդեն իրեն զգացնել չի տալիս: Օպտիմալ տարբերակը 24-50 -ի սահմաններում պետք է ընտել կապված համակարգչի հզորությունից:

Հայկօ
24.09.2009, 18:24
Նախ պետք ա ճշտել, թե ո՞ր խաղը: Սովորաբար ամենամեծ FPS պահանջող խաղերը հենց FPS-նեռն են (:))) ու ավտոմրցավազքայինները: FPS (first-person shooter) նորմալ խաղալու համար 50-60 կադր վայրկյանում ա պետք (բայց սուբյեկտիվորեն ինձ 30-ը հիմնականում հերիքում ա): TPS-ների համար շեմը ավելի ցածր ա` 35-40: Ստրատեգիաները էլ ավելի քիչ են պահանջում` 25-ը լրիվ հերիք ա: Համ էլ գոյություն ունեն ամենացածր, միջին ու առավելագույն FPS հասկացությունները: Հնարավոր ա, որ ինչ-որ խաղում առավելագույնը մեկ-մեկ 100-ից անցնի, բայց դու դա չես նկատի. իսկ այ եթե տեղ-տեղ՝ ամենածանր պահերին FPS-ը հանկարծ 10-15-ից իջնի, այ դա հաստատ աննկատ չի մնա: Էս առումով՝ վիդեոքարտի տեստերը կոնկրետ խաղի համար նայելիս ավելի ճիշտ ա ուշադրություն դարձնել հենց նվազագույն FPS-ին, եթե, իհարկե, տեստը անողը դա նշել ա:

_DEATH_
24.09.2009, 19:02
Մի բան էլի հարցնեմ, ինչքանով ինձ ա հայտնի մարդու աչքը վարկյանում 24 կադր ա ընկալում, այսինքն մնացածը միայն ենթագիտակցական մակարդակով են ազդում, բայց չգիտես թե ինչի ինձ թվում ա ուրիշ ազդեցություն էլ ա թողնում մարդու վրա: Որովհետև նույն բանը ձայնային ալիքների մասին էին պնդում գիտնականները, մարդու ականջը ամենաշատը 18-20 KHz ա ընկալում, դրանից բարձ իմաստ չունի, դրա համար աուդիո սիդիները 22 KHz-ով են: Բայց վերջին հետազոտություններից պարզ դարձավ, որ մենակ "թելիկների" տատանումը չի ու մարդը շատ լավ առանձ ոչ մի սարքավորում տարբերություն զգում ա 22 Khz-ի ու 48 KHz-ի մեջ, ինչքան ավելի բարձր ա սպեկտրը էնքան ավելի բնական ա հնչում:

Հայկօ
24.09.2009, 19:10
Կինոմատոգրաֆի 24 կադր վայրկյանումն ու տեսախաղի 24 կադր վայրկյանումը մարդը տարբեր կերպ ա ընկալվում: Հետո ավելի մանրաասն կգրեմ, թե ինչու:

Elmo
24.09.2009, 19:11
Մի բան էլի հարցնեմ, ինչքանով ինձ ա հայտնի մարդու աչքը վարկյանում 24 կադր ա ընկալում, այսինքն մնացածը միայն ենթագիտակցական մակարդակով են ազդում, բայց չգիտես թե ինչի ինձ թվում ա ուրիշ ազդեցություն էլ ա թողնում մարդու վրա:

Վայրկյանում 16 կադր ու ավել հաճախականությամբ փոփոխությունը մարդն արդեն ըկնալում է որպես «մոնոլիտ» շարժում: Առաձին կինոպրոեկտորները հենց 16 հերց են եղել: Հետո դառել է 24 հերց, իսկ հեռուստացույցի վրա՝ 50 հերց, բայց վայրկյանում 25 կադր, որովհետև ամեն վազքի ժամանակ էլեկտրոնային ճառագայթը մեկ գծել է կենտ համարներով տողերի վրա, մեկ՝ զույգ:
Ճիշտ է կադրի այսպիսի հաճախությունը մարդը ընկալում է որպես մոնոլիտ շարժում, բայց փոփոխությունների թարթոցները միևնույնն է նկատելի է և աչքերի ու նյարդերի վրա լուշջ ազդեցություն է թողնում: Հենց այդ պատճառով էլ մոնիտորների վրա խորհուրդ տրվող մինիմալ նորմալ հաճախությունը 85 հերց և ավելին է: Իսկ LCD մոնիտորների դեպքում 65-70 Հց, որովհետև այնտեղ վազող ճառագայթ չկա, իսկ կադրի փոփոխությունը տեղի է ունենում պիքսել առ փիքսել, միաժամանակ ր ամեն փիքսելի մակարդակով: Այսինքն LCD մոնիտորների հետ թարթման ազդեցության խնդիր չկա:
Փորձեք ձեր մոնիտորի հաճախությունը դրեք 60 հերց և մի 2 րոպե նայեք նրան, հետո փոխեք 85 հերցի, կամ ավելի և կզգաք ինչի մասին է խոսքը:

d4rkme551ah
24.09.2009, 19:17
Մի բան էլի հարցնեմ, ինչքանով ինձ ա հայտնի մարդու աչքը վարկյանում 24 կադր ա ընկալում, այսինքն մնացածը միայն ենթագիտակցական մակարդակով են ազդում, բայց չգիտես թե ինչի ինձ թվում ա ուրիշ ազդեցություն էլ ա թողնում մարդու վրա: Որովհետև նույն բանը ձայնային ալիքների մասին էին պնդում գիտնականները, մարդու ականջը ամենաշատը 18-20 KHz ա ընկալում, դրանից բարձ իմաստ չունի, դրա համար աուդիո սիդիները 22 KHz-ով են: Բայց վերջին հետազոտություններից պարզ դարձավ, որ մենակ "թելիկների" տատանումը չի ու մարդը շատ լավ առանձ ոչ մի սարքավորում տարբերություն զգում ա 22 Khz-ի ու 48 KHz-ի մեջ, ինչքան ավելի բարձր ա սպեկտրը էնքան ավելի բնական ա հնչում:
:) Դու հավանաբար խառնում ես դիսկրետիզացիայի հաճախականությունը ձայնի հաճախականության հետ: Ամեն ինչ ճիշտ է, մարդը լսում է միայն 18-20 KHz դիապազոնը (լինում են իհարկե բացառություններ, բայց շեղումները չնչին են չեն): Իսկ քո նշած 48 KHz-ը, դա անալոգային->թվային ձևափոխման դիսկրետիզացիայի հաճախությունն է:

_DEATH_
24.09.2009, 19:20

Չէ չեմ խառնում, եթե ուշադիր լինես սկիզբը գրել եմ աուդիո սիդին 22 KHz, էտ դեպքում դիսկրետիզացիան 44 KHz ա, DVD-ները շուտվանից 48 KHz դիսկրետիզացիան, իսկ հիմա որոշ DVD և blue-ray դիսկերում 96 Khz ա դիսկրետիզացիան ու նենց բնական ա հնչում, ոնցոր ձայնագրություն չլինի:

_DEATH_
24.09.2009, 19:29
Փորձեք ձեր մոնիտորի հաճախությունը դրեք 60 հերց և մի 2 րոպե նայեք նրան, հետո փոխեք 85 հերցի, կամ ավելի և կզգաք ինչի մասին է խոսքը:

Հին մանիտոռիս վրա որ 60 հերց էի դնում պարզ զգում էի որ էկրանի վրա վերևից ներքև գծեր են վազում ու աչքերս լավ հոքնացնում էր:

Ստեղից մի հատ ուրիշ հարց առաջացավ, VSync-ը երբ արժի միացնել, իսկ երբ անջատել?

Elmo
24.09.2009, 19:41
Ստեղից մի հատ ուրիշ հարց առաջացավ, VSync-ը երբ արժի միացնել, իսկ երբ անջատել?

եթե մոնիտորի հաճախականությունը ցածր է FPS -ից, ապա պետք է միացնել ուղղահայաց սինխրոնիզացիան, եթե բարձր է՝ կարիք չկա: Պետք է հիշել, որ ուղղահայաց սինխրոնիզացիան առաջացնում է արագագործության կորուստ: Դրա համար խորհուրդ չի տրվում այն միացնել նորմալ ժամանակ(FPS -ը փոքր է մոնիտորի կադրի թարմացման արագությունից):

d4rkme551ah
24.09.2009, 20:04
Չէ չեմ խառնում, եթե ուշադիր լինես սկիզբը գրել եմ աուդիո սիդին 22 KHz, էտ դեպքում դիսկրետիզացիան 44 KHz ա, DVD-ները շուտվանից 48 KHz դիսկրետիզացիան, իսկ հիմա որոշ DVD և blue-ray դիսկերում 96 Khz ա դիսկրետիզացիան ու նենց բնական ա հնչում, ոնցոր ձայնագրություն չլինի:
Բա այդ դեպքում որտեղից այդ տվյալները մարդու լսողության տիրույթի մասին? Պատահաբար բրիտանացի գիտնականների մատը խառը չի?

_DEATH_
24.09.2009, 22:27
Բա այդ դեպքում որտեղից այդ տվյալները մարդու լսողության տիրույթի մասին? Պատահաբար բրիտանացի գիտնականների մատը խառը չի?

Հարցը լսողության տիրույթը չի, իրականում էլ հիմա երևի մեծամասնության լսողությունը մինչև 18 KHz էլ չկա, բայց ամեն դեպքում բարձր հաճախականությունները մարդու վրա ազդեցություն թողնում են…

Vahe
11.12.2010, 22:30
եթե մոնիտորի հաճախականությունը ցածր է FPS -ից, ապա պետք է միացնել ուղղահայաց սինխրոնիզացիան, եթե բարձր է՝ կարիք չկա: Պետք է հիշել, որ ուղղահայաց սինխրոնիզացիան առաջացնում է արագագործության կորուստ: Դրա համար խորհուրդ չի տրվում այն միացնել նորմալ ժամանակ(FPS -ը փոքր է մոնիտորի կադրի թարմացման արագությունից):

Մոնիտորի հաճախականությունը դնում եմ 60 հերց, միացնում եմ խաղն առանց ուղղահայաց սինխրոնիզացիայի պատկերը սկսում է լղոզվել, իսկ ուղղահայաց սինխրոնիզացիայով ամեն ինչ նորմալ է: Այսինքն FPS-ն ավելի բարձր է, քան մոնիտորի հաճախականությունը? Իսկ երբ մնիտորի հաճախականւթյունը փոխում եմ 70-75 հերց խաղը սկսում է կտրտել (առանց ուղղահայաց սինխրոնիզացիայի): Այսինքն մոնիտորի հաճախականւթյունից կախված խաղը սկսում է ավելի դանդաղ աշխատել: Ինչից է դա կախված?