PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկ Քառակուսի Մետր 2009

Heqim
24.09.2009, 12:54
ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ
ՆՓԱԿ ԿԻՆՈԹԱՏԵՐԱԿԱՆ ՍԻՆԹԵՏԻԿ ԽՈՒՄԲ

ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ
ԹԱՏՐՈՆ ԱՌԱՆՑ ԹԱՏՐՈՆԻ IV ՓԱՌԱՏՈՆ
Նոյեմբեր 2-8, 2009

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ներկայացումը սահմանափակվում է
մեկ քառակուսի մետր բեմով:
2. Տևողությունը` 5-ից 45 րոպե:
3. Խոսքի, ժանրի, ձևի,
կերպարների քանակի սահմանափակումներ չկան:
4. ՆՓԱԿ-ը հեղինակներին աջակցում է բեմականացման խնդիրներում:
5. Հայտագրերի վերջնաժամկետն է`17.10.2009թ.:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Փառատոնի գլխավոր մրցանակ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ
Արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը:
Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողը իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն:
Առավելագույն հավասար քվեներ ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ, մինչև…:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Շնորհում է Փառատոնի նախագահը:
Խորհրդակցելով ՆՓԱԿԹԱՏՐՈՆ ակտիվի հետ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ
Շնորհում է ժյուրին

Մանրամասների համար դիմել`
ՆՓԱԿ, Երևան, Փավստոս Բուզանդի 1/3
Հեռ. 56 82 25, 56 83 25
Գագիկ Ղազարէ, հեռ. 091575458, vartenik@yahoo.com

Moon
24.09.2009, 12:56
Վահիկ, բայց չպիտի՞ գրեիր 2010։ ՉԷ՞ որ էս տարի արդեն եղել ա։ Թե տարին մի քանի անգամ եք անում։

Heqim
24.09.2009, 13:09
Վահիկ, բայց չպիտի՞ գրեիր 2010։ ՉԷ՞ որ էս տարի արդեն եղել ա։ Թե տարին մի քանի անգամ եք անում։

Մուն ջան, Մեկ Քառակուսին լինումա ամեն Նոյեմբեր ամսին տարին մեկ անգամ:

Moon
24.09.2009, 13:31
աման, էս ինչ առագ ա թռել տարին:o

nune'
29.09.2009, 14:27
լավա, լավ..քիչա մնում մի բան բեմադրեմ..հմմ...:think
:D:)

GarSu
30.09.2009, 12:39
լավա, լավ..քիչա մնում մի բան բեմադրեմ..հմմ...:think
:D:)
Ես մեծ անհամբերությամբ կսպասեմ ու կդիտեմ քո ներկայցումը, Նուն ջան...:)

Տատ
30.09.2009, 13:10
Շատ հետաքրքիր ու գայթակղիչ թեմա է՝ 1մ: Հեքիմ, ես կարո՞ղ եմ զանգահարել և հանդիպել ձեր հետ, մի շարք հարցերի և մանրամասնությունների վերաբերյալ, մյուս 2010 տարվա նկատառումով:
Գուցե հենց դու՞ ինձ տանես ծանոթացնես: :oy:

Heqim
30.09.2009, 14:44

Ասեմ սիրելի Տատ որ առանձնապես բարդ բան չկա: Զանգահարում ես վերը նշված համարով 568225 խնդրում Գագիկ Ղազարէ - ին ու պայմանավորվում հանդիպման համար: Ասեմ որ դա պետք է անես մինչեվ վերջնաժամկետը, որն է նոյեմբեր 17ը:
Եթե էլի հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ:

Տատ
30.09.2009, 17:46

Լավ:ok: բայց այս տարվա մասին չէ խոսքը, այնպես որ եր(ի կարևոր չէ այս նոյեմբերի 17:
Գիտես, օրինակ, 1 քառակուսի մետրը տարբեր երկրաչափություն ունի՝ 1X1 քառակուսի, 0,5X2,00 ուղղանկյուն, 1,0մ տրամագծով շրջան...:)
Դա երևակայությանն ուղղություն է տալիս: Արդյոք կարելի է՞:

Heqim
30.09.2009, 18:45
Գիտես, օրինակ, 1 քառակուսի մետրը տարբեր երկրաչափություն ունի՝ 1X1 քառակուսի, 0,5X2,00 ուղղանկյուն, 1,0մ տրամագծով շրջան...:)
Դա երևակայությանն ուղղություն է տալիս: Արդյոք կարելի է՞:

1,0մ տրամագծով շրջան...:) Գրողը տանի......դու դեմք ես:B

matlev
30.09.2009, 18:55
1,0մ տրամագծով շրջան...:) Գրողը տանի......դու դեմք ես:B

Ասեմ ավելին: Շրջանի տրամագիծը, գուցե, sqrt(4/Pi)՞ վերցնել: :)

Heqim
01.10.2009, 12:50
Գիտես, օրինակ, 1 քառակուսի մետրը տարբեր երկրաչափություն ունի՝ 1X1 քառակուսի, 0,5X2,00 ուղղանկյուն, 1,0մ տրամագծով շրջան...:)
Դա երևակայությանն ուղղություն է տալիս: Արդյոք կարելի է՞:

Ի գիտություն նաեվ ասեմ, որ օգտվել քառակուսի մետր սահմանափակ տարածքից ոչ ոք չի արգելում վրան ունենալ կառույց որն հիմքը սկսվի քառակուսուց բայց վեր խոյանալիս զբաղեցնի ավելի շատ տարածք: Էդ մասին ուղղակի շատերը չեմ մտածում ;)

Heqim
03.10.2009, 12:48
...

Շտապեք ձեր հայտը ներկայացնել ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ 2009 թատերական փառատոնին: Վերջնաժամկետն է Հոկտեմբեր 17ը: ;)

...

GarSu
10.10.2009, 16:56
ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ
ՆՓԱԿ ԿԻՆՈԹԱՏԵՐԱԿԱՆ ՍԻՆԹԵՏԻԿ ԽՈՒՄԲ

ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ
ԹԱՏՐՈՆ ԱՌԱՆՑ ԹԱՏՐՈՆԻ IV ՓԱՌԱՏՈՆ
Նոյեմբեր 2-8, 2009

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ներկայացումը սահմանափակվում է
մեկ քառակուսի մետր բեմով:
2. Տևողությունը` 5-ից 45 րոպե:
3. Խոսքի, ժանրի, ձևի,
կերպարների քանակի սահմանափակումներ չկան:
4. ՆՓԱԿ-ը հեղինակներին աջակցում է բեմականացման խնդիրներում:
5. Հայտագրերի վերջնաժամկետն է`17.10.2009թ.:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Փառատոնի գլխավոր մրցանակ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ
Արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը:
Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողը իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն:
Առավելագույն հավասար քվեներ ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ, մինչև…:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Շնորհում է Փառատոնի նախագահը:
Խորհրդակցելով ՆՓԱԿԹԱՏՐՈՆ ակտիվի հետ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ
Շնորհում է ժյուրին

Մանրամասների համար դիմել`
ՆՓԱԿ, Երևան, Փավստոս Բուզանդի 1/3
Հեռ. 56 82 25, 56 83 25
Գագիկ Ղազարէ, հեռ. 091575458, vartenik@yahoo.com

Հայտերի վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 17-ին

Քանի օր մնաց?:)

Տատ
10.10.2009, 17:03
Ի գիտություն նաեվ ասեմ, որ օգտվել քառակուսի մետր սահմանափակ տարածքից ոչ ոք չի արգելում վրան ունենալ կառույց որն հիմքը սկսվի քառակուսուց բայց վեր խոյանալիս զբաղեցնի ավելի շատ տարածք: Էդ մասին ուղղակի շատերը չեմ մտածում ;)

Մտածում են: Նյու-Յորք տեսածներ ճարտարապետները մտածում են:)
Ես ընդհանրապես արդեն պատրաստ եմ, մնում է այս տարվա մեջ սարքեմ:
Հրաշալի կերպով նոյեմբերի 2-8 Երևանում եմ, կգամ կնայեմ բոլորը:

Heqim
10.10.2009, 19:04
Հայտերի վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 17-ին

Քանի օր մնաց?:)

Գարսու մնացելա մի շաբաթ
իսկ դու նոր բան բեմադրելու ես՞ :B

GarSu
18.10.2009, 16:02
Գարսու մնացելա մի շաբաթ

Էլ չի մնացել...

GarSu
18.10.2009, 16:03
Գարսու
իսկ դու նոր բան բեմադրելու ես՞ :B[/QUOTE]

Երկուսը.

1 ԹՅՈւ...

2. ՀԼԸ ԴՈւ ՏԵՍ, ՈՐ ՍԻՐԱՆՈ ԴԸ ԲԵՐԺԵՐԱԿԸ ԴԱՌԱՎ ԴՈՆ ԺՈւԱՆ

Տատ
18.10.2009, 18:43
Թավստոս Բյուզնադ փողոցը որտեղ է՞: Մոտավորապես: Ժամը քանիսի'ն են փառատոնի ներկայացումները

Լեո
18.10.2009, 20:14
Փավստոս Բյուզնադ փողոցը որտե՞ղ է:

Հատուկ Տատի համար :love

http://i37.tinypic.com/fnerrt.jpg

nune'
19.10.2009, 11:50
Վահիկ ջան, իսկ դիմողները շատ են?

Հանուման
19.10.2009, 14:22
Շատ լավ միտք է «Մեկ Քառակուսի Մետրը», միշտ ուզեցել եմ գնամ նայեմ, բաից ցավոք չի հաջողվել, այս անգամ հուսով եմ կստացվի։

Տատ
19.10.2009, 23:12
Լեո ջան, Երևաննախագիծ, Արեքսիմբանկ...:)
Շնորհակալ եմ,:ok
Եկեք ակումբով գնանք, ով կուզի: Թե չէ՝ պիվա խմելու:angry: Թեև մեկը մյուսին չի խանգարում:

Նոյեմբերի 2, ժամը 20.00 (՞) Փավստոս Բյուզանդ :

Կամ էլ Գարսուն կասի, երբ է իր ներկայացումը, այդ օրերին կգնանք միասին:
Ասա՛, խնդրում ենք, Գարսու:

Chuk
19.10.2009, 23:18

Տատ, եթե դու գնում ես, ուրեմն ես գալիս եմ :yahoo

Տատ
19.10.2009, 23:23
:hands
Չուկո, ես անպայման գնում եմ, ընդ որում կուզեի բոլոր օրերին, նոյ.2-8 : Տեսնեմ, ինչի հետ եմ համեմատվելու մյուս տարի:oy:

Ուրեմն, մեր ռանդեվուն հաստատ:love: Նոյեմբերի 2, Միացեք:
Այ որ Գարսուն իր օրն ասի, կարող ենք լուրջ կազմակերպվել մասսայական:

GarSu
20.10.2009, 19:55
Լեո ջան, Երևաննախագիծ, Արեքսիմբանկ...:)
Շնորհակալ եմ,:ok
Եկեք ակումբով գնանք, ով կուզի: Թե չէ՝ պիվա խմելու:angry: Թեև մեկը մյուսին չի խանգարում:

Նոյեմբերի 2, ժամը 20.00 (՞) Փավստոս Բյուզանդ :

Կամ էլ Գարսուն կասի, երբ է իր ներկայացումը, այդ օրերին կգնանք միասին:
Ասա՛, խնդրում ենք, Գարսու:

Խնդրեմ, մեծ հաճույքով. :)
Նոյեմբերի 2, 19:00, ՆՓԱԿ /որի տեղն արդեն իմացանք չէ?:ok/
Կլինի փառատոնի բացումը, և ես կխաղամ իմ` անցյալ տարվա մեկ քառակուսի մետր ներկայացումը / Բարև Մահ Ջան. կատակերգության նոր տարբերակը/:
Սիրով կսպասենք բոլորիդ:
Համեցեք:

Moon
20.10.2009, 23:33
Գար, մուտքը ազա՞տ ա

GarSu
21.10.2009, 16:24
Գար, մուտքը ազա՞տ ա

Հա, Մուն ջան, ազատ ա…
ՀԱՄԵՑԵՔ…

Moon
21.10.2009, 22:46
Ի դեպ Մահ ջան-ի նոր տարբերակը Հայ Ֆեսթի ժամանակ նայեցի, հաստատ ավելի լավն էր իր առաջին տարբերակից: հումորներդ հավեսն էին: հատկապես էն առ-ը-հա-ն չեմ մոռանում:ՃՃՃ

Heqim
30.10.2009, 14:35
ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ 2009
թատրոն առանց թատրոնի փառատոն

Բոլորին հրավիրում ենք մեկ շաբաթ (նոյեմբերի 2-ից 9-ը) ընկղմվել կատարողական արվեստի ստեղծարարության ուրախ մթնոլորտի մեջ: Երիտասարդ ստեղծագործողները իրենց ուժերը կփորձեն փառատոնի չափորոշիչ քառակուսու մեջ, իսկ լավագույնները փառատոնի ավարտին կարժանանան մրցանակների հետեվյալ անվանկարգերով՝

Փառատոնի գլխավոր մրցանակ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ
Արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը:
Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողը իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն:
Առավելագույն հավասար քվեներ ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ, մինչև…:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Շնորհում է Փառատոնի նախագահը խորհրդակցելով ՆՓԱԿԹԱՏՐՈՆ ակտիվի հետ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
Շնորհում է ժյուրին

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ
Շնորհում է ժյուրին

Հասցեն ինչպես միշտ նույնն է՝
ՆՓԱԿ, Երևան, Փավստոս Բուզանդի 1/3
Հեռ. 56 82 25, 56 83 25

Heqim
31.10.2009, 15:39
Ավելացնում եմ մասնակիցների ցանկը ու ծրագիրը, որ կցված է "*.jpg" ֆորմատով:
Նշեմ, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենա Գարսու-ի գրքի շնորհանդեսը, որի հրավերը նույնպես կցված է: Հրավիրում ենք բոլորին, Նոյեմբերի 2-ին, ժամը 19:00-ին փառատոնի բացմանը: Որից հետո ամեն օր ժ. 18:00-ին ներկայացումներ դիտելու:

Հարգանքներով
"ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ" փառատոնի կազմկոմիտե

------------------

ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐ
Ալի Անսարի
Անուշ Թովմասյան
ԳարՍու
Ժան Կոկտո
Կարեն Եփրեմյան
Կարինե Խոդիկյան
Համլետ Վարդանյան
Հերմինե Մոնս
Հովհանես Թումանյան
Հովհաննես Շիրազ

ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐ
Ազգանուշ Հարությունյան
Ալի Անսարի
Անի Գեւորգիան
Անուշ Թովմասյան
Արփինե Մարտիրոսյան
ԳարՍու
Կարեն Եփրեմյան
Համլետ Վարդանյան
Հերմինե Մոնս
Սիլվա Չոμանյան
Սուրեն Առաքելյան
Վանուհի Արզաքանյան
Օլգա Դավթյան
Վանուհի Արզաքանյան
Օնիկ Ֆահրադյան

ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Ալի Անսարի
Անի Գեւորգյան
Անժելա Փանոսյան
Անուշ Թովմասյան
Արտյոմ Դավթյան
Գայանե Վարդանյան
ԳարՍու
Դոնաթա Մոթուզայթե
Լեւոն Անտոնյան
Կարեն Եփրեմյան
Հայկ Չոմոյան
Հայկուհի Կիրակոսյան
Հերմինե Մոնս
Մարիաննա Հարությունյան
Մարինե Խաչատրյան
Մարինե Պետրոսյան
Մելանի Մոնդո
Օնիկ Ֆահրադյան

Heqim
31.10.2009, 16:17
Էս էլ փառատոնի կատալոգը՝

http://www.accea.info/en/events/cinematheatre/list/36/54/1059/

Մանե
09.11.2009, 20:24
:hands
Չուկո, ես անպայման գնում եմ, ընդ որում կուզեի բոլոր օրերին, նոյ.2-8 : Տեսնեմ, ինչի հետ եմ համեմատվելու մյուս տարի:oy:

Ուրեմն, մեր ռանդեվուն հաստատ:love: Նոյեմբերի 2, Միացեք:
Այ որ Գարսուն իր օրն ասի, կարող ենք լուրջ կազմակերպվել մասսայական:

Դուք փառատոնի վերջին օրը ՆՓԱԿ-ում եղել եք???:oy:oy

Ես 2 ներկայացում եմ հավանել,բայց ոչ մեկի անունն էլ այդպես էլ չիմացա.Առաջինը մի աղջկա ու մի մարդու մասին էր,որ հանդիպում էին այգում,իսկ երկրորդը մի աղջկա ու մի տղայի/Սու/. ընդհանուր 5 ներկայացում եմ նայել ու մեկը մի այլ կարգի չեմ հավանել/մի աղջկա մենախոսություն էր/.Ընդհանուր լավն էին,արժեր նայել:):)

Heqim
13.11.2009, 19:27
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ
ՙՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ՚

ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ՚
Փառատոնի նախագահի և ՆՓԱԿԹԱՏՐՈՆ ակտիվի մրցանակ

ՙՄԵՆՔ` ՉՈՐՍՈՎ՚
ՀԵՂԻՆԱԿ ԵՎ ԲԵՄԱԴՐԻՉ` Ալի Անսարի
ԴԵՐԱՍԱՆՆԵՐ`
Ալի Անսարի, Գարիկ Հովհաննիսյան, Դոնաթա Մոթուզայթե, Մելանի Մոնդո

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ
ԺՅՈՒՐԻ`ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ
ԿԻՆՈԳԵՏ. ԽՄԲԱԳԻՐ. ԹԱՐԳՄԱՆԻՉ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ
ԺՅՈՒՐԻ` ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆ
ԹԱՏԵՐԱԳԵՏ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ

ՙՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ՚

ՀԵՂԻՆԱԿ` Հովհանես Թումանյան
ԲԵՄԱԴՐԻՉ` Սիլվա Չոբանյան
ԴԵՐԱՍԱՆՆԵՐ`
Սուտլիկ որսկան - Սիլվա Չոբանյան,
Չատի, Մատի, Հադի, Հյուդի - Գայանե Վարդանյան, Հայկուհի Կիրակոսյան

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
ԺՅՈՒՐԻ`ԷԴՈՒԱՐԴ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԴԵՐԱՍԱՆ, ՆՓԱԿ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ

ՙՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ` ՄՈՌԱՑԵՔ՚
ՀԵՂԻՆԱԿ` Կարինե Խոդիկյան
ԲԵՄԱԴՐԻՉ`Անի Գևորգյան

ԴԵՐԱՍԱՆ` Անի Գևորգյան