PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուսական ալիքներ...

Artgeo
12.01.2007, 14:50
Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։ Բացւ դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում դադարեցրին ռուսական շատ թե քիչ անկախ ՆՏՎ-ի հեռարձակումը դադարեցրին...

Arisol
12.01.2007, 16:02
Երբ գալիս եմ Երևան ու ասենք պտի տանը մնամ, ապա հեռուստացույց նայել չեմ կարողանում, որովհետև ոչ մի ալիքով հետաքրքիր բան չեմ գտնում:( … Իբր ռուսական ալիքներ կան, հմի էլ դրանք հանե՞ն:o : Կապանում հայկական ալիքներ ընդամենը երեքն են՝ Հ1, Հ2, Արմենիա, և դրանք շա՜տ հազվադեպ եմ նայում, որովհետև հիմնականում բան չեմ գտնում նայելու… Դե հնարավոր ա, որ ես եմ մի քիչ անտեղյակ հաղորդումներից, որովհետև հազվադեպ եմ հեռուստացույց նայում (այն էլ միայն գիշերը), բայց եթե նայում էլ եմ, ապա ռուսական ալիքները:
Հ.Գ. մեծ քայլ ա էն, որ Հ1-ով սկսել են ֆիլմերը հայերեն թարգմանությամբ ցույց տալ, քանի որ մեծերը կամ այն մարդիկ, ովքեր ռուսերեն չգիտեն առաջ հնարավորություն չունեին ֆիլմ նայելու: Այ էս մեկն իրոք գովելի ա:hands :

Արշակ
13.01.2007, 16:35
Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։
Հայկական ալիքների անճաշակության ու ցածր մակարդակի հետ ռուսական ալիքների հեռարձակվել-չհեռարձակվելն ի՞նչ կապ ունի։ Հատկապես որ Հայաստանը ռուսական ալիքների գովազդները փոխում է, սեփական գովազդն է դնում ու փող է աշխատում։
Art, դու թշնամանքով ես լցված Ռուսաստանի նկատմամբ ու քո համար ինչ ռուսական է, ուրեմն աղբ է, բայց դա միայն քո սուբյեկտիվ կարծիքն է։
Այնինչ Հայաստանի բնակչության մեծ մասը նախընտրում է ռուսական ալիքները, որովհետև դրանք շատ ավելի բարձր մակարդակի են, քան տեղական ալիքները։

Բացի դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
Ինչու՞ է քեզ թվում, թե միայն ռուսական հեռուստաընկերություններն են քարոզչական մեխանիզմներ։ Ընդհանրապես հեռուստատեսությունը ամենաուժեղ քարոզչական մեխանիզմներից մեկն է, ու էդ հարցում արևմտքից ուժեղը չկա։ Քեզ թվում է արևմտյան ալիքները պակա՞ս են մարդկանց գլուխը հարդուկում։

Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
Ճիշտն ասած, գլուխներս կախ Վրաստանի ու Ադրբեջանի քայլերը կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
__________________
Երբ չկա վարող գութանը,
Մի պատճառ հանիր եզանը,
Նրան էլ մորթիր՝ հանգստանաս։

Artgeo
14.01.2007, 04:43
Հայկական ալիքների անճաշակության ու ցածր մակարդակի հետ ռուսական ալիքների հեռարձակվել-չհեռարձակվելն ի՞նչ կապ ունի։ Հատկապես որ Հայաստանը ռուսական ալիքների գովազդները փոխում է, սեփական գովազդն է դնում ու փող է աշխատում։
Հայաստանը չի աշխատում է, այլ այն «գործարարը», ով դրանով է զբաղվում: Իսկ Հայաստանին դրանից ոչ մի օգուտ չկա, բացի չնչին հարկից, որը ես համոզված չեմ, որ նա վճարում է:

Art, դու թշնամանքով ես լցված Ռուսաստանի նկատմամբ ու քո համար ինչ ռուսական է, ուրեմն աղբ է, բայց դա միայն քո սուբյեկտիվ կարծիքն է։
Այնինչ Հայաստանի բնակչության մեծ մասը նախընտրում է ռուսական ալիքները, որովհետև դրանք շատ ավելի բարձր մակարդակի են, քան տեղական ալիքները։
Ես նույնպես նայում եմ ռուսական ալիքները ու շատ ծրագրեր շատ եմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ այդ ալիքները խլում են հայկական հեռուստաընկերություններից գովազդի ահռելի ծավալը զրկելով հայկական հեռուստաալիքները բավականին մեծ գումարներից: Իսկ հեռուստաընկերությունը չի կարող կայանալ, առանց ֆինանսների: Իսկ այդքան մեծ նախնական ֆինանսներ, ոչ ոք չի ներդնի:

Ինչու՞ է քեզ թվում, թե միայն ռուսական հեռուստաընկերություններն են քարոզչական մեխանիզմներ։ Ընդհանրապես հեռուստատեսությունը ամենաուժեղ քարոզչական մեխանիզմներից մեկն է, ու էդ հարցում արևմտքից ուժեղը չկա։ Քեզ թվում է արևմտյան ալիքները պակա՞ս են մարդկանց գլուխը հարդուկում։
Դե քո համար, ամբողջ աշխարհը մի մեծ մասոնիստական շարժում է, որը զբաղված է մարդկանց ուղեղները հարդուկելով, երբ իրականում այդ ամենը պարզապես կոչվում է կյանք:

Ճիշտն ասած, գլուխներս կախ Վրաստանի ու Ադրբեջանի քայլերը կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
Ոչ ոք չի ասում գլուխը կախ հետևիր, ես իմ տեսանկյունն եմ հայտնում, որին առայժմ համապատասխան հակափաստարկ չլսեցի:

Արշակ
15.01.2007, 13:37
Հայաստանը չի աշխատում է, այլ այն «գործարարը», ով դրանով է զբաղվում: Իսկ Հայաստանին դրանից ոչ մի օգուտ չկա, բացի չնչին հարկից, որը ես համոզված չեմ, որ նա վճարում է:
Գուցե այդպես է, բայց սա արդեն լրիվ առանձին, ռուսական ալիքների լինել-չլինելու հետ կապ չունեցող պրոբլեմ է։ Ո՞վ է մեղավոր, որ այդ փողերը Հայաստանին ծառայելու փոխարեն, ինչ-որ «գործարարի» գրպանն են գնում։

Ես նույնպես նայում եմ ռուսական ալիքները ու շատ ծրագրեր շատ եմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ այդ ալիքները խլում են հայկական հեռուստաընկերություններից գովազդի ահռելի ծավալը զրկելով հայկական հեռուստաալիքները բավականին մեծ գումարներից: Իսկ հեռուստաընկերությունը չի կարող կայանալ, առանց ֆինանսների: Իսկ այդքան մեծ նախնական ֆինանսներ, ոչ ոք չի ներդնի:
Artgeo, տենց էլ չհասկացա, թե ի՞նչ կապ ունեն մասնավոր հեռուստաալիքների գովազդից առաջացած ֆինանսները ռուսական ալիքների հետ։ Նրանց գովազդից առաջացած փողերը ոչ ոք նրանց ձեռքից չի վերցնում։
Որքան գիտեմ պետական ֆինանսավորում ունի միայն Հ1-ը, այսինքն՝ քո ասածը ամենաշատը կարող է գործել Հ1-ի համար։ Իսկ Հ1-ի մակարդակի ցածր լինելը շատ քիչ կապ ունի ֆինանսների սղության հետ։ Նախ հեռուստատեսության աշխատակիցներն ու տերերը պիտի ավելի հղկված ճաշակ ունենան։

Դե քո համար, ամբողջ աշխարհը մի մեծ մասոնիստական շարժում է, որը զբաղված է մարդկանց ուղեղները հարդուկելով, երբ իրականում այդ ամենը պարզապես կոչվում է կյանք: Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ մասսոնիստական շարժումների մասին ես ասում, ես տենց բան չեմ ասել, ու ոչ էլ երևույթին որևէ այլ անուն եմ տվել։ Է հա, կյանքն այդպիսին է՝ մեր կյանքում շատ մեծ դեր ունի քարոզչությունը ու դու ինքդ էլ դա ընդունում ես ու առաջինը դրա մասին խոսեցիր։
__________________
Երբ չկա վարող գութանը,
մի պատճառ հանիր եզանը,
Նրան էլ մորթիր՝ հանգստանաս։

Artgeo
25.05.2007, 21:37
Մինչև ռուս և բելոռուս դիտորդները հայտարում էին, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցել են «ազատ-արդար-թափանցիկ», իսկ Մոսկվայում հերթական հայն է սպանվում`հերթական հետաքրքիր քայլը արեց ՀՀ-ի «գործընկեր» «ռազմավարական դաշնակիցը»:

Բանն այն է, որ հետխորհրդային, ռուսական լծից ազատված երկրները հրաժարվել են ռուսական ալիքներին տրամադրել պետական հաճախականություններ : Այդ իրավունքը վերապահված է միայն տեղական ալիքներին, բացառություն են կազմում... այո, այո, Ռուսաստանի հպատակներ՝ Հայաստանը, Բելոռուսը և թվացյալ հպատակ Ադրբեջանը: Ադրբեջանը Ռուսաստանի առաջ դրեց պայման. «Կամ հուլիսի մեկից դադարեցվում է ռուսական ալքիների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում, կամ նրանց ևս հնարավորություն է տրվում հեռարձակել ադրբեջանական ալիք Ռուսաստանում»: Ռուսաստանի արտգործանախարար Լավրովը հայտարարեց, որ նրանք տրամադրում են ադրբեջանական ալիքներին հաճախականություն Մոսկվայի տարածքում հեռարձակվելու համար:

Իսկ մենք չենք կարող նման քայլի դիմել: Չէ, որ «Քեզ համար Հայաստանցիները» այդ դեպքում ստիպված կլինեն Ա1+-ի նման ալիքներին հաճախականություն չտրամադրելու համար այլ անհեթեթ պատճառաբանություններ փնտրել:

Ինչ լավա չէ՞;

Artgeo
19.05.2008, 09:28
Թեմային ավելացվել է հարցում:

Ahik
20.05.2008, 22:17
Տեղից տուպոյություն են ցույց տալիս, առանց այդ ալիքների կարելի կլինի ընդհանրապես TV չմիացնել:(

Ռուֆուս
20.05.2008, 22:19
Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել: Իսկ հիմա հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում: Մենակ թող բոլոր հաղորդումները ու կինոները հայերեն թարգմանեն :)

Ra$Ta
20.05.2008, 23:05
Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել: Իսկ հիմա հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում: Մենակ թող բոլոր հաղորդումները ու կինոները հայերեն թարգմանեն :)

:D:D:D որ անջատեն ռուսաստանի առաջինը մնանք վայլուրի վրեն , վեռջ կլնի , նենցել տելեվիզր չեմ նայում , հազարից մեկ որ նստում եմ ռուսականներնեմ նայում , 20 հատ հայկական կա ու սաղ զիբիլա

Vishapakah
20.05.2008, 23:18
Հայաստանում արգելել ռուսական ալիքները միայն նրա համար, որ այդպես են վարվում այլ պետություններ, այդքան էլ ճիշտ չի լինի: Նախ մյուս պետությունների գլխավոր ռազմական դաշնակիցը Ռուսաստանը չէ, հետո էլ անկախ նրանից այդ ալիքները Պուտինին են գովազդում, թե Մեդվևդեվին, դա Հայ հանդիսատեսին չի վերաբերվում, որովհետև մենք ընտրությունների ժամանակ նրանց չենք ընտրում: Նույն տրամաբանությամբ Հայաստանում էլ պետք է փակել որոշ լրատվական գործակալությունների, որոնք «երկրպագությամբ» են զբաղվում որոշ քաղ. գործիչների: Չնայած այս ամենի, ռուսական ալիքների փակվելը նաև սխալ կարելի է համարել նրանով, որ մեր հեռուստադիդողը սովորել է այդ ալիքներին և հոգեբանորեն դժվար կլինի չնայել ծանոթ հաղորդումները և հեռուստասերիալները, սա տնային տնտեսուհիների համար: Նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանին վճարում է, Հայաստանի տարացք եթեր դուրս գալու համար, իսկ մեր պետությանը գումար պետք է: Այսինքն Ռուսաստանը վճարում է Հայ հանդիսատեսի հաճույքի համար: Միակ բանը, որի հետ համաձայն չեմ, դա ՆՏՎ հեռուստատեսության արգելափակումն է ՀՀ տարացքում, չգիտեմ էլ վերականգնվել է, թե ոչ:

Ձայնալար
21.05.2008, 00:27
Միշտ դեմ եմ ինֆորմացիայի սահմանափակմանը: Եթե նրանց քարոզչությունը դեմ է մեր ազգային շահերին, պետք է կազմակերպել ավելի հզոր քարոզչություն, որը կգործի ի նպաստ: Արգելելը, փակելը սովետական տրյուկներ են, որոնցից գարշահոտ է գալիս: Անձամբ ես շատ քիչ եմ նայում ռուսական ալիքներ, որովհետև հակառուսական տրամադրվածություն ունեմ ներքուստ, սակայն երբեմն լինում են շատ որակյալ հաղորդումներ, ինչպիսիք դժվար է հանդիպել հայկական եթերում: Մի խոսքով պետք է աշխատել հեռարձակվող ալիքների ավելացման, այլ ոչ թե կրճատման ուղղությամբ. ընդ որում օտարne8 մշակույթին ծանոթալու հրաշալի հնարավորություն է հեռուստատեսությունը: Նույնիսկ պարսկական ալիքներով երբեմն շատ հետաքրքիր բաներ են լինում, ափսոս չեմ հասկանում :)

dvgray
21.05.2008, 02:06

Ես էլ լրիվ քո նման եմ էս հարցում:
Ավելացնեմ, որ ռուսական մշակույթային հաղորդումները շատ հզոր են: "Կուլտուրան", երբ ինձ հետաքրքիր հաղորդում է եղել նայել եմ, ցնցող են եղել իրենց որակով: Կուլտուրայով ցուցադրվող ֆիլմերը նույնպես լավագույներն են: Ափսոս որ Հայաստանում շատ քիչ մարդ է նայում դրանք: Շաաա՜՜տ ափսոս:

Ընդանրապես ռուսական կուլտուրան /"Կուլտուրա" ալինք էլ մեջը/, աշխարհի մասշտաբով լավագույներից մեկն են, ու դրանց անհաղորդ մնալ, մանավանդ որ լեզվական արգելք չկա, ինչպես ասենք անգլերենի դեպքում հայերիցս շատերի համար, առնվազն հիմարություն է:
:)

Գալաթեա
21.05.2008, 02:11

Ես նայում եմ...միշտ :oy

Freddie
22.05.2008, 16:18
Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել: :)

Культура-ն էլ ա ռուսական։ Առանց դրա ես կյանք չունեմ, դրա համար ավել լավ է՝ չփակեն։ Էս մի ալիքը տեղը հանում է բոլոր մնացած ռուսական ախմախությունների։

Artgeo
02.09.2008, 11:20
Ռուսական քարոզչական մեքենաների հեռարձակումը հավանաբար շուտով կդադարեցվի Լատվիայում
http://www.ng.ru/politics/2008-09-02/1_latvia.html?insidedoc

Adam
02.09.2008, 12:49
Ռուսական ТНТ ալիքը ինչքանով տեղեկացված եմ որոշակի ժամային հատված զբաղեցնելույա Հայաստանյան նոր ATV հեռուստաալիքում: Ինչպես օրինակ, Դար 21 -ը
МузTV իյա միացնում, կամ օրինակ թիվի 5 -ը՝ Mtv :
Ի դեպ, նաև իմացել եմ, որ ТНТ ալիքի 49 տոկոս բաժնետոմսերը նույն Արթուր Ջանիբեկյանիննա: :o ապշել էի...
չգիտեյի...

Elmo
02.09.2008, 12:56
Ես բացառապես ռուսական հեռուստաալիքներ եմ նայում:

Rammstein
02.09.2008, 13:23
Ես բացառապես ռուսական հեռուստաալիքներ եմ նայում:

Ռուսական ալիքներով էլ արդեն կարգին բան չկա։ Իսկ դրանց սերիալներից սիրտս խառնում ա:[
Культураն ա մի քիչ լավը։

Elmo
02.09.2008, 13:31
Ռուսական ալիքներով էլ արդեն կարգին բան չկա։ Իսկ դրանց սերիալներից սիրտս խառնում ա:[
Культураն ա մի քիչ լավը։

Հայկական, բրազիլական, լատինաչուչմեկական սերիալները հաճույքով նայում ե՞ս, իսկ ռուսական սերիալներից սիրդտդ խառնումա՞: Ցանկացած սերիալ էլ զիբիլ ա:

Rammstein
02.09.2008, 13:37
Հայկական, բրազիլական, լատինաչուչմեկական սերիալները հաճույքով նայում ե՞ս, իսկ ռուսական սերիալներից սիրդտդ խառնումա՞: Ցանկացած սերիալ էլ զիբիլ ա:

Ի՞նչ...:cool

Elmo ջան երկաթյա տրամաբանություն ունես, ուղղակի ցնցված եմ։:fool

Նարե
02.09.2008, 15:33
Ռուսական ТНТ ալիքը ինչքանով տեղեկացված եմ որոշակի ժամային հատված զբաղեցնելույա Հայաստանյան նոր ATV հեռուստաալիքում: Ինչպես օրինակ, Դար 21 -ը
МузTV իյա միացնում, կամ օրինակ թիվի 5 -ը՝ Mtv :
Ի դեպ, նաև իմացել եմ, որ ТНТ ալիքի 49 տոկոս բաժնետոմսերը նույն Արթուր Ջանիբեկյանիննա: :o ապշել էի...
չգիտեյի...

բավական լավ ալիք ա TNT-ն , ու Ջանիբեկյանն Էլ բաժնետոմսեր ունի, այ ալիքով են ցույց տալիս Comedy Club-ն ու ընդհանրապես հումորային ծրագրերով հագեցած ալիք ա, ուրախ կլինեմ , որ միացնեն(չնայած աչդեն ուրախ եմ, ետ ալիքն ունենք:P)

*e}|{uka*
07.09.2008, 02:59

Comedy Cluby շուտվանից TNT–ով ցույց չեն տալիս

Դուրս գալիս է NTV-ի փաթեթը, հիմնականում լավ ալիքներ են :ok

dvgray
07.09.2008, 03:08
Comedy Cluby շուտվանից TNT–ով ցույց չեն տալիս

Դուրս գալիս է NTV-ի փաթեթը, հիմնականում լավ ալիքներ են :ok

TNT -ով նայիր "счастливы вместе" :hands :hands, ամենալավ բանն է, ու լրիվ հանգստանում եմ սա նայելիս: Կարելի է ասել որ միակ բանն է որ նայում եմ :)

*e}|{uka*
07.09.2008, 03:17
TNT -ով նայիր "счастливы вместе" :hands :hands, ամենալավ բանն է, ու լրիվ հանգստանում եմ սա նայելիս: Կարելի է ասել որ միակ բանն է որ նայում եմ :)

Անպայման, որ դու ասում ես, ոնց կարող եմ չնայել :oy :P

Հա երեխեք մեկ էլ ասեմ որ Comedy Club հասկացություն համարյա մեկ տարի է չկա :cry

dvgray
07.09.2008, 03:22
Անպայման, որ դու ասում ես, ոնց կարող եմ չնայել :oy :P

Չես փոշմանի: Աշխատիր դիվանին փռվել ու հաճույք ստանալ Բուկիններից: Պոլնի կայֆ ա :D:

Սամվել
07.09.2008, 10:29
Հա երեխեք մեկ էլ ասեմ որ Comedy Club հասկացություն համարյա մեկ տարի է չկա :cry

Պրոեկտը ինչքան գիտեմ փակել են...

Որ չանհամանա :B

Artgeo
01.11.2008, 00:55
Մեկ ժամ 5 րոպեից ռուսական՝ թշնամական, հակապետական քարոզչամեքենաների հեռարձակումը կդադարեցվի Ուկրայինայում: Եվս մեկ անկախացած պետականություն:

F.c.Liverpool
01.11.2008, 09:37
լավա որ ռուսական ալիքներ կան թե չէ լրիվ հետ էինք գնացել, կարևորը մակարդակ կա
շատ եմ սիրում հատկապես Культура ալիքը

ars83
01.11.2008, 15:19
Ռուսական ալիքներից նայում եմ Культура–ն, նորություններին հետևում եմ հայկական ալիքներով (ԱՐ, Շանթ)։ Չեմ կարծում, որ պետք է ալիքներ փակել, ինչ է թե «քարոզչություն չլինի»։ Անիմաստ մեխանիզմ է, որը երբեք չի գործել։ Փոխարենը, եթե այդպես անհրաժեշտ է բալանսավորել «ռուսական քարոզչությունը», կարելի էր առաջարկել նոր ալիքների բացումը, որոնք «հակառակ քարոզչություն» են տանում։