PDA

Դիտել ողջ տարբերակը : Կիսաֆաբրիկատներ

Cassiopeia
23.09.2009, 16:44
Շատերը ոչ միայն նկատած կլինեն, որ խանութներում "վխտում են" ուտելիքների զանազան կիսաֆաբրիկատներ և ամենայն հավանականությամբ օգտվել են դրանցից։ Իհարկե, ցանկալի է լիովին խուսափել դրանցից և ուտել տնական ուտելիքներ, որոնց պատրաստման թարմության և ձևի մեջ վստահ են։ Օրինակ, մենք երեկ փորձեցինք Քարավան ընկերության կիսաֆաբրիկատ պելմենի պատրաստել։ Ըստ փաթեթավորման տվյալների, արտադրված էր օգոստոսի 29-ին և պահպանման ենթակա արտադրությունից 90 օրերի ընթացքում։ Սակայն, ինչպես պարզվեց արդեն պատրաստի պելմենիից, այն թթված էր, որը սառած և կիսաֆաբրիկատ վիճակում բացարձակապես չէր երևում։ Արտաքին տեսքից կարելի էր ենթադրել, որ այն միայն սառնարանում է պահվել, քանի որ խմորագնդիկներն իրար կպած չէին և պահպանել էին իրենց նախնական տեսքը․․․ Նշեմ, որ բազմիցս օգտվել էինք այդ ընկերության այլ կիսաֆաբրիկատներից և երբեք նման խնդրի առաջ չէինք կանգնել։
Ինչպե՞ս կարելի է ճշտել կիսաֆաբրիկատի լավ կամ վատ լինելը, թարմ ու հին լինելը․․․

ministr
23.09.2009, 17:03
Կիսաֆաբրիկատ գնելուց նախընտրում եմ ՄԻԱՅՆ Delicates ֆիրմայինը որպես միանշանակ վստահելի և գումարած դրան համեղ:

Ariadna
23.09.2009, 17:37
Ես էլ որ հիվանդ եմ էս տաս օրը, ուտելիք սարքելու հավես չունեմ, պելմենի եմ առնում, Բագրատն էլ վրաս խոսում ա, որ դա շատ վնաս ա, զիբիլ ա և այլն, դե ախպերս մանկուց առողջ ապրելակերպ ա վարում ի տարբերություն ինձ։ Հա, ու էդ պելմենին էնքան հավեսով եմ ուտում ու ոնց որ էս վերջին առածս դելիկատեսինն էր, փաստորեն ճիշտ ընտրություն եմ հա՞ արել :)

Գուգօ
23.09.2009, 18:28

Ճիշտ էլ անումա որ խոսումա;) վնաս են առողջությանը, ու սկի համով էլ չեն:(

ministr
23.09.2009, 18:44
Դելիկատեսի Կիևսկի-ն էլ նենց ոչինչ: Համենայն դեպս նրանից, ինչ մատուցում են դրսում հազար անգամ համով ա: