PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղանակի գործոնը



One_Way_Ticket
21.09.2009, 03:25
Տարածված պնդում կա, որ մարդիկ հիմնականում գարնանն են սիրահարվում: Իսկ ինձ մոտ այդպես չէ: Նույնիսկ ավելին, գարունը ես վերջին տեղում կդնեի: Իսկ առաջին տեղում` ձմեռը: Կամ խոր աշունը: Այսինքն, երբ եղանակը դաժան է: Այդ ժամանակաշրջանում սկսում եմ երկրորդ կեսի կարիք զգալ: Ռոմանտիկ հիշողություններումս նույնպես առաջին տեղն են գրավում ձմեռային դրվագները, ամառայինները ոնց որ մի տեսակ անհետաքրքիր լինեն:

Սակայն այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ավելի բաց են ամռանը, նոր ծանոթություններ հաստատելու, հարաբերություններ սկսելու առիթներ միշտ ավելի շատ են լինում ամռանը, երբ ես դրա կարիքը չեմ զգում, և առիթը, որպես կանոն, բաց է թողնվում:

Հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը թեմայի շուրջ:

Ribelle
21.09.2009, 05:47
Ես ինքս չեմ սիրում ձմեռը, նույնիսկ կասեի տանել չեմ կարողանում: Բայց զգացմունքային բոլոր փոփոխությունները հիմնականում ձմռանն են եղել, ու երևի դրա պատճառով է որ հիմա ավելի բարյացակամ եմ վերաբերում ձմռանը: Ես կասեի ձմեռը համարյա միշտ հագեցած է եղել բուռն իրադարձություններով: Գարունը միշտ շատ անկապ է անցնում մոտս, ամառը անհոգ, չնայած ամառը ավելի շատ եմ հակված նոր ծանոթությունների: Աշնանը սիրում եմ մենակ լինել:
Տեսնեմ էս ձմեռ գլխիս ինչ ա գալու՞:D

ministr
21.09.2009, 10:39
Ձմեռն իմ մոտ էլա միշտ ռոմանտիկ եղանակ եղել :)))
Համ էլ աղջիկները ձմեռը միշտ ավելի սիրուն են քան ամռանը :) Սիրուն շուբաներ, պոլուշուբաներ, դուբլյոնկաներ, ցրտից կարմրած թուշիկներ, ձյան փաթիլներն էլ թարթիչներին... դե արի ու մի սիրահարվի :)))

Տատ
21.09.2009, 12:20
Էս ինչ հետաքրքիր հարց էր...
Հոգևոր զգացմունքներիս արթնացումն ավելի շուտ աշնանն է, ավելի իմաստավոր է թվում բնությունը, շերմության լրացուցիչ պահանջ է զգացվում:
Սեքս- թեժ ժարիտ երևանյան ամառ:

Sayuri
21.09.2009, 14:16
Աաաա, ինչ լավ առիթ հարցնելու համար, ինչ որ մեկը գարունը սիրում է? Կբացատրեք բացի "նոր կյանք, բողբոջներ, տիտերներ ից բացի էլ ինչն է գարնան մեջ այդքան լավ?Տանել չեմ կարողանում գարունը, առավելապես վաղ գարունը, երբ հորմոնները հասնումեն մինչե ականջներտ, աննդմեջ "Մի բան եմ ուզում, բայց չգիտեմ ինչ" տրամադրուտյամբ, ֆիզիկապես ավելի տույլ, ճիլոփ, անձրևներ, ու առօրյա հարց "Ինչ հագնեմ"?...ԲՌՌՌ...Իսկ աշնանը իսկապես, նոր պլաններ են կառուցվում, նոր որոշումներ, ու ընդհանրապես ավելի պոէտիկ տրամադրություն ե... Իսկ ամառն ու ձմեռը էներգիայի լավ պաշար հավաքելու եղանակներ են )))