Դիտել ողջ տարբերակը : Ռադիոհեդ/Radiohead
Խայտառակություն, պարզվում է, Ակումբում իմ ամենասիրած խմբի մասին թեմա չկա բացված :(
Սկսենք: Ռադիոհեդը անգլիական խումբ է, ժամանակակից ռոք երաժշտության ամենաազդեցիկ դեմքը: Խմբի գործունեության ամբողջ ընթացքում ստեղծագործել են տարբեր ժանրերում, սկսել են բրիթփոփից, հետո միանգամից անցել են էքսպերիմենտալ, էլեկտրոնային ժանր: Թողարկել են յոթ ալբոմ.
1. Pablo Honey (http://musicfond.com/music/album/-/Radiohead/Pablo%20Honey/?id=1491)
2. The Bends (http://musicfond.com/music/album/-/Radiohead/The%20Bends/?id=1492)
3. OK Computer (http://musicfond.com/music/album/-/Radiohead/OK%20Computer/?id=278)
4. Kid A (http://musicfond.com/music/album/-/Radiohead/Kid%20A/?id=1489)
5. Amnesiac (http://musicfond.com/music/album/-/Radiohead/Amnesiac/?id=1488)
6. Hail To The Thief (http://musicfond.com/music/album/-/Radiohead/Hail%20To%20The%20Thief/?id=1946)
7. In Rainbows (http://musicfond.com/music/album/-/Radiohead/In%20Rainbows%20%282007%29/?id=44069)
Ռադիոհեդը միանգամից լայն ճանաչում ստացավ Creep երգի շնորհիվ
http://www.youtube.com/watch?v=nxpblnsJEWM
Pablo Honey ու The Bends ալբոմենրը էդքան էլ չեմ, սիրում, որովհետև համեմատության եզրեր չունեն նրանց մյուս ալբոմների հետ: Այս երկու ալբոմներում էլ գերակշռում է բրիթփոփը:
http://www.youtube.com/watch?v=TBRdet5Ehyo
http://www.youtube.com/watch?v=R5X7HKxpiQA
Ռադիոհեդի հաջորդ մեծ նվաճումը OK Computer ալբոմն էր, որտեղ բազմաթիվ ոճային փոփոխություններ կատարվեցին: Խումբը առաջին անգամ սկսեց երգերի հետ տարբեր փորձարկումներ կատարել՝ հատկապես զգացվում է էլեկտրոնային, ամբիենտ, ավանգարդ ժանրերի ազդեցությունը ալբոմի վրա: Բազմաթիվ քննադատներ ու մասնագետներ OK Computer ալբոմը համարում են 90-ականների լավագույն ալբոմը:
http://www.youtube.com/watch?v=fHiGbolFFGw
http://www.youtube.com/watch?v=5LeLAELIxKY
http://www.youtube.com/watch?v=qqsyXdj_p_I
OK Computer-ը Ռադիոհեդին դարձրին աշխարհի ամենահայտնի, ամենալսվող, ամենաճանաչված ու հարգված ալտերնատիվ ռոք խումբը, սակայն խմբին դա չէր բավարարում:
OK Computer-ին հաջորդող երկու ալբոմները՝ Kid A-ն ու նրա քույր ալբոմ Amnesiac-ը, ամբողջովին տարբերվում էր այն ամենից, ինչ Ռադիոհեդը երբևէ ստեղծել էր: Այս ալբոմները մաքուր երաժշտական փորձարկումներ են, տարբեր ոճերի (սկսած ջազից, վերջացրած դասականով), տարբեր գործիքների, ձայնային մանիպուլյացիաների ու էքսպերիմենտների արդյունք է:
http://www.youtube.com/watch?v=VrpGhEVyrk0
http://www.youtube.com/watch?v=jJ9KYriPbU4
http://www.youtube.com/watch?v=3M_Gg1xAHE4
http://www.youtube.com/watch?v=DQBDsNiCCNM
Hail To The Thief ալբոմը ավելի մատչելի sound ունի, կարելի է ասել վերադարձ է իրենց արմատներին: Ալբոմում զգացվում է Beatles-ի, Rolling Stones-ի ազդեցությունը:
http://www.youtube.com/watch?v=vs1DX32t38c
http://www.youtube.com/watch?v=lstDdzedgcE
Ի տարբերություն Hail To The Thief-ի In Rainbows ալբոմը ավելի շուտ Kid A-ի ու Amnesiac-ի ավելի մատչելի տարբերակն է: Երգերում էլի ակնհայտ են էքսպերիմենտները, սակայն ընդհանուր առմամբ շատ ավելի ընկալելի է երաժշտությունը:
http://www.youtube.com/watch?v=5ZT_nrrpe8c
http://www.youtube.com/watch?v=rOoCixFA8OI
http://www.youtube.com/watch?v=FcANFVcJeOM
Ռադիոհեդի ոճը շատ խմբեր են փորձել ընդօրինակել, նրանց թվում են նույնիսկ այնպիսի հայտնի խմբեր ինչպիսիք են Muse-ը, Coldplay-ը, բայց միևնույնն է, իրենք միշտ էլ կմնան յուրօրինակ, համարձակ ու տաղանդավոր:
cold skin
21.09.2009, 09:07
http://www.youtube.com/watch?v=qqsyXdj_p_I
Ամենասիրած տեսահոլովակներից է, երգն էլ եմ հավանում... Ի միջիայլոց կիրակի նայում էի հենց այս տեսահոլովակը ու մտածում, որ ակումբում տեղադրեմ… Լավ է, որ իրենց էլ հիշեցինք…
Իյա, Ռադիոհեդի երկրպագուներն ինչի՞ են էսքան պասիվ :think
Լավ մի բան էլ ասեմ, Ռադիոհեդը նորարարություններ է արել ոչ միայն երաժշտության մեջ, այլև այն բանի, թե ինչպես են արտադրվում և վաճառվում երաժշտական սկավառակները: In Rainbows ալբոմը արտադրվել է առանց որևէ record producing (հայերեն համարժեքը չգտա) միջնորդությամբ, երկրպագուները կարող էին ալբոմը քաշել Ռադիոհեդի պաշտոնական կայքից՝ վճարելով ինչքան ուզենան (ի դեպ հնարավոր էր նաև ձրի քաշել, սակայն միջին հաշվարկներով այցելուները In Rainbows-ը քաշելու համար վճարել են մոտ 10$): Օնլայն թողարկումից մի քանի ամիս հետո In Rainbows-ը թողարկվեց նաև CD-ով:
2009թ-ի օգոստոսին Radiohead-ը թողարկեց երկու նոր սինգլ: Առաջինը՝ Harry Patch (In Memory Of...) կարելի էր քաշել պաշտոնական կայքից՝ վճարելով ընդամենը մեկ ֆունտ, որը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Մյուս սինգլը՝ը These Are My Twisted Words կարելի է քաշել անվճար կամ պաշտոնական կայքից (http://www.waste.uk.com/Store/waste-radiohead-twisted+words.html), կամ էլ տոռենտ ֆայլով (http://www.mininova.org/get/2846416)
StrangeLittleGirl
30.09.2009, 23:27
Էկա, էկա: Իմ սիրած խմբերից է, բայց...
1. Pablo Honey
2. The Bends
3. OK Computer
Էսքանը վերցնես, մնացածը գցես զիբիլը: Վերջին ալբոմը վախից չեմ էլ լսել: Մենակ մի երկու երգ ռադիոյով, էն էլ չդզեց:
Եթե խումբը ոչ մի երգ չունենար, մենակ Creep-ը լիներ, էլի ամեն ինչ արժեր: Ընդհանրապես, իմ սիրած երգերից են Nice Dream-ը, Street Spirit-ը, Sulk-ը, Exit Music-ը, No Surprises-ը: Դե Creep-ն էլ հասկացաք էլի... Տանում ա:
StrangeLittleGirl
30.09.2009, 23:30
Ռադիոհեդի ոճը շատ խմբեր են փորձել ընդօրինակել, նրանց թվում են նույնիսկ այնպիսի հայտնի խմբեր ինչպիսիք են Muse-ը, Coldplay-ը, բայց միևնույնն է, իրենք միշտ էլ կմնան յուրօրինակ, համարձակ ու տաղանդավոր:
Այ էս ճիշտ ես ասում: Ճիշտ ա, էդ էրկուսին էլ եմ շատ սիրում, բայց մեկ ա Radiohead-ին չեն հասնի: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Muse-ի Unintended-ը նոր էր դուրս եկել, ինձ չէին կարողանում համոզել, որ դա Radiohead-ը չի: Նմանապես Coldplay-ի Trouble-ը: Էդ էլ համընկավ Radiohead-ի Kid A ալբոմի թողարկման հետ: Լսում եմ Trouble-ը, ասում եմ՝ լավ էլ երգ ա, բա ասում էին Radiohead-ի նոր ալբոմը լավը չի:
Ուլուանա
30.09.2009, 23:51
Ես էլ եմ սիրում։ Ցավոք, չեմ կարող ասել, թե լրջորեն ուսումնասիրել եմ Radiohead–ին, բայց սիրում եմ շատ։ Կա, չէ՞, երաժշտություն, որ լսում ես, հավանում ես, գնահատում ես, բայց մի տեսակ քոնը չի։ Radiohead–ին լսելիս զգում եմ, որ լրիվ իմն է :love, հատկապես որոշակի տրամադրությունների դեպքում։ Սիրածս երգերից նշեմ. "Creep", "Karma Police", "Paranoid Android"... :love
Ես տենց էլ չհասկացա, թե էտ խմբի մեջ ինչ կա, որ էտքան սիրում ա վերևինս, մի բան էլ ստորագրություն ա դրել...
Վախտին ես էլ էի քո պես ասում: Հիմա սիրածս խմբերից մեկն ա դառել: Չէ՞, Ռուֆուս: :))
Վախտին ես էլ էի քո պես ասում: Հիմա սիրածս խմբերից մեկն ա դառել: Չէ՞, Ռուֆուս: :))
Վախտին ես իրենց շատ էի սիրում, իսկ հիմա գժվում եմ իրենց համար, ինչքան շատ եմ ուրիշ երաժշտություն լսում, էդքան ավելի շատ եմ համոզվում, որ Ռադիոհեդը հանճարեղ խումբ է :love
Հ.Գ. Ռեդ, մեռա քեզ ասելով, որ Ռադիոհեդի սխալ երաժշտություն ես լսում :angry Հենց հիմա կքաշես OK Computer-ը, Hail To The Thief-ը ու In Rainbows-ը ու յուրաքանչյուր ալոմը կլսես մեկ անգամ: Դրանից հետո կքաշես Kid A-ն ու Amnesiac-ը ու կլսես այնքան, մինչև մոտդ պարանոյա սկսվի ու կսկսես երկրպագել Ռադիոհեդին :love
Սպանեն, Ռադիոհեդ չեմ լսի: Հերիք չի ալտերնատիվ, հըլը մի հատ էլ ինդի (ինդյուկ) (ույ մամա ջան), ու պլյուս մի հատ էլ լաստ.ֆմ-ում ամենամեյնստրիմային խումբը: :{:)) Ուժս: :Պ
Սպանեն, Ռադիոհեդ չեմ լսի: Հերիք չի ալտերնատիվ, հըլը մի հատ էլ ինդի (ինդյուկ) (ույ մամա ջան), ու պլյուս մի հատ էլ լաստ.ֆմ-ում ամենամեյնստրիմային խումբը: :{:)) Ուժս: :Պ
Վելվետ, ցավում եմ, դուք Ռադիոանգրագետ եք :beee
Հա, Ռադիոհեդը մեյնստրիմ ա (իսկ եթե 2000թ-ին ալտերնատիվ ռոքից չանցնեին էքսպերիմենտալ երաժշտության, հիմա շատ ավելի մեծ թվով երկրպագուներ կունենային): Բայց մեյնստրիմ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, նույն last.fm-ում Pink Floyd-ն էլ ա մեյնստրիմ, բայց կարծեմ դու Pink Floyd-ի մասին շատ բարձր կարծիք ունես: :) Ռադիոհեդը մեղք չունի, որ էդքան տաղանդավոր ա ու հլը մի բան էլ էդքան շատ երկրպագու ունի :))
Ի դեպ Ռադիոհեդը ոճն էլ է շատ տարբեր: Իրենք ալտերնատիվ էին համարվում մինչև 2000թ-ը, դրանից հետո լրիվ փոխեցին ոճը ու անցան էքսպերիմենտալ/էլեկտրոնային երաժշտության: Հա, ինդյուկ են, որովհետև իրենք են իրենց ալբոմները ձայնագրում ու թողարկում, հլը մի բան էլ ֆանատներին թողնում, որ ալբոմները ձրի քաշեն, վատ բան կա՞: :)

Հա, ահավոր ա, ահավոր ա, ահավոր ա: :{
:beee
Ռադիոհեդի ամենապսիխադելիկ երգերից մեկի՝ Kid A-ի էվոլյուցիան.
նախնական ինստրումենտալ տարբերակը
http://www.youtube.com/watch?v=kE0wt9lnKEw
նախնական տարբերակը նորմալ վոկալով
http://www.youtube.com/watch?v=nixB9gJAKdA
ալբոմային վերջնական տարբերակը
http://www.youtube.com/watch?v=J1cauzKU3Qk
"2+2=5","just" "Creep", "Karma Police", "Paranoid Android","No surprises","High and dry" ու համարյա մնացածը::good
Հիմա էլ իմ ամենանախընտրելի խմբին լսում, բայց ափսոս բավական ուշ եմ այս խմբին հայտանաբերել:
Հիանալի խումբ է, որը ունի մատուցման ճիշտ ձև ու հիանալի ճաշակ:hands
Շատ շնորհակալություն Ռուֆուս:)
Nude երգի էվոլյուցիան: Nude-ը բավականին հին երգ է, սկզբում այն կոչվում էր Big Ideas (Don't Get Any), նախատեսել էին սկզբում ներառել OK Computer (1997), հետո Kid A (2000) ալբոմներում, բայց հետո անունն ու գործիքավորումը լրիվ փոխեցին ու ներառեցին In Rainbows (2007) ալբոմում:
Big Ideas (Don't Get Any) երգի 1998թ-ի կատարումը, արտակարգ գործիքավորումով - երգեհոն :love ու գլոկենշպիլ :love
http://www.youtube.com/watch?v=rG4ItJINzQs
Սա էլ Nude երգի ալբոմային տարբերակն է, «տկլորացված» գործիքավորմամբ...
http://www.youtube.com/watch?v=5ZT_nrrpe8c
Nude-ը իմ ամենասիրած երգերից մեկն ա, բայց Big Ideas տարբերակը ավելի շատ ա դուր գալիս :)
Եկել եմ՝ զգուշացնեմ. կքոթակեմ մեկ էլ նրան, ով ինձ էս խմբին լսցրեց: :)) Լուրջ: :)) ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ՉԻ ԴԶՈՒՄ, ՊԵՏՔ ՉԻ, հասկացեք, խնդրում եմ: Ներվերս քրքրվում են էս գեյական վոկալից (ընդ որում՝ ամենաչսիրածս գեյական տարբերակը. էն որ արտաքինից յանիմ գեյ չի, բայց էլ չի իմանում ինչ անի, նևրոզի մեջ ա ընկնում հոգու խորքում թաղված գեյ վիճակից) ու իրանց տզտզան գիտառից. ես սենց տզտզան խմբերին ասում եմ «մալալետկա խմբեր» ու իրանց չեմ լսում: Չեմ հասկանում՝ ինչի պետք ա Ռադիոհեդ լսեմ, եթե էդ ժամանակամիջոցում կարամ կայֆի տակ մնամ առնվազն Ջո Լին Թյորների քաղղղղցր ձայնից կամ էլ Ռորիի գիժ, համով, սրտիկ կիթառից: Հըլը գոմիկ վոկալն ու տզզզան գիտառն էլ մի կողմ. ոչ մի առանձնահատուկ ու ուշադրության էդպես շատ արժանի բան էլ չեմ գտնում իրենց երաժշտության մեջ, որի համար կարելի կլինի հանդրուրժել առաջին երկուսը:
Վերջ:
Վերջ:
Ասեցի վերջ: Ալ ոչ մի Պրյոմնիկակլոխ: Այլևս ոչ մի փորձ: Աստալավիստա, բեյբի: .|. :B:D Բա՜յ (Բայանդուրի հետ կապ չունի) :bye

Վելվետ, նենց հավեսով քեզ կքոթակեի, ավելի շուտ շանսատակ կանեի :angry Ոնց ես համարձակվել սենց բաներ գրել, բա դու չես ամաչու՞մ :angry
Իսկ եթե գաղտնիք չի, կասե՞ս որ երգերն ես լսել: Ինձ հետաքրքիր ա, էդ ո՞ր երգերից հետո ես եկել այն եզրակացության, որ Պրյոմնիկակլոխը «մալալետկա» խումբ ա :))

Նեղություն չեմ կրել վերնագրերը հիշելու: :beee
Այսօր հերթական բացահայտումն եմ արել :oy
Երկու տարբեր media player-ներով միառժամանակ նվագեք Kid A ալբոմը 17 վայրկյան տարբերությամբ ու տեսեք ինչ հրաշալի բան կստացվի :love
Այսօր հերթական բացահայտումն եմ արել :oy
Երկու տարբեր media player-ներով միառժամանակ նվագեք Kid A ալբոմը 17 վայրկյան տարբերությամբ ու տեսեք ինչ հրաշալի բան կստացվի :love
Իրոք որ, հրաշալի այսպես ասած միքս է ստացվում ;)
Sagittarius
25.08.2010, 18:16
ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, այ մարդ, երկար-բարակ գրեցի, լեպտոպս վարի գնաց, սաղ գրածներս կորավ :(
մի խոսքով հավես չկա նորից սաղ գրածներս շարադրելու,
կարճ ասած, հրաշալի մի խումբ, որը երբ լսում եմ որոշակի հեգեվիճակում, ահավոր զգացմունքներ եմ ունենում, մնացած հոգեվիճակներում ընդհանրապես չեմ կարող լսել. ճաշակին ընկեր չկա, վայելեք այն ինչ-որ ձեր հոգին ճիշտ է գտնում, կարևորը նրա հետ արդար լինեք.
Հ.Գ. տեսահոլովակները ահավոր լավն են:hands
Ռադիոհեդը ինձ հերթական անգամ է զարմացնում :love
Լրիվ անվճար կարող եք քաշել Ռադիոհեդի 2009թ-ի օգոստոսի 23-ին Պրահայում տեղի ունեցած Live In Prague համերգի պաշտոնական bootleg-ը (ամբողջովին նկարահանված տարբեև երկրպագուների կողմից, իսկ աուդիո մասը տրամադրել է խումբը): Կրկնում եմ համերգի պաշտոնական թողարկումը լրիվ անվճար: :)
Այս սայթում կգտնեք քաշելու լինքերը. http://www.radiohead-prague.nataly.fr/Main.html տարբեր ֆորմատներով և տարբեր կայքերից (այդ թվում նաև տոռենտներից): Հարգում եմ, երբ երաժիշտները մենակ փողի համար չեն ստեղծագործում :love
Եթե քաշելու հետ սեր չունեք, համերգն ամբողջությամբ կարող եք նայել Յութուբում.
http://www.youtube.com/view_play_list?p=4725486232A57EBA
Radiohead-ի ամենասիրածս երգերից մեկն ա, հլը կիթառն ու սինթեզը լսեք ու զգացեք :love
Բա Թոմ Յորքի պարելը :))
http://www.youtube.com/watch?v=plxOjjkgIdk
Փետրվարի 19-ին (երկարատև սպասումներից հետո) վերջապես կթողարկվի Radiohead-ի 8-րդ ալբոմը՝ The King Of Limbs վերնագրով :yahoo :clap
Ուռաաաա՜՜՜՜
Նոր ալբոմը արդեն դուրս է եկել :clap thepiratebay.org սայթը չեմ կարողանում բացել :D Բայց rutracker-ում կա տոռենտը. The King of Limbs (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3433496) :love
The King Of Limbs
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/24/The_king_of_limbs.jpg/220px-The_king_of_limbs.jpg
1. "Bloom"
2. "Morning Mr Magpie"
3. "Little by Little"
4. "Feral"
5. "Lotus Flower"
6. "Codex"
7. "Give Up the Ghost"
8. "Separator"
15 րոպե պետք ա սպասեմ :(
Սա էլ առաջին սինգլը՝ համապատասխան վիդեոյով :)
http://www.youtube.com/watch?v=cfOa1a8hYP8
Lotus Flower-ն ինչ լավն ա :love :cry Բա կլիպը, Յորքի պարելը բացում ա :D
Եթե մնացած բոլոր երգերն էլ էս ոճի մեջ լինեն, ուրեմն լրիվ յուրահատուկ ալբոմ կլինի: Ավելի շատ նման է Thom Yorke-ի սոլո ալբոմին՝ The Eraser, քան Ռադիոհեդյան մյուս ալբոմներին: Փաստորեն Ռադիոհեդը վերջնականապես հրաժեշտ տվեց ռոքին ու անցավ էլեկտրոնային երաժշտությանը:
Հեսա մյուս երգերն էլ լսեմ, վերջնական կարծիքս ասեմ :)
Ալբոմը լսեցի, ճիշտն ասած ընդհանուր մի քիչ ձանձրալի ու միապաղաղ թվաց:
Ամենաշատը Codex-ն ու Lotus Flower-ը դուրս եկան :):
Ալբոմը լսեցի, ճիշտն ասած ընդհանուր մի քիչ ձանձրալի ու միապաղաղ թվաց:
Ամենաշատը Codex-ն ու Lotus Flower-ը դուրս եկան :):
Հեչ էլ ձանձրալի չէ, ամբիենտ ա :P Բայց մի անգամ լսելով չեմ կարող գնահատական տալ, մենակ կարող եմ ասել, որ գնահատականս հաստատ դրական ա լինելու: Փաստորեն The Eraser-ին էդքան էլ նման չէր, The King Of Limbs-ի երաժշտությունը ավելի փափուկ ու եթերային ա ու շատ ավելի հարուստ ու բազմաշերտ, ձայնային լանդշաֆտները՝ ավելի համարձակ ու էքսպերիմենտալ, քան Kid A ու Amnesiac ալբոմներում:
Ու Ռադիոհեդյան բոլոր ալբոմների պես լրիվ տարբերվում է նախորդ ալբոմի ոճից :) Տղերքը չեն ուզում կրկնվել ու ամեն անգամ լրիվ նոր ոճով են հանդես գալիս :)
Lotus Flower-ը ալբոմի լավագույն երգն է իմ կարծիքով, Codex, Give Up The Ghost, Separator, Bloom երգերն էլ վատիկը չեն :)
Ի դեպ Thom Yorke-ը Lotus Flower երգը երգել է անցած տարի սոլո համերգների ժամանակ: Ակուստիկ կենդանի տարբերակը կարող եք լսել այստեղ.
http://www.youtube.com/watch?v=uJdQRk3CukM
Շատ սիրուն ա :)
Եկա մի քիչ սիրտս թեթևացնեմ գնամ :))
Էսօր Last.fm-ի շաբաթական չարտերում իսկական սենսացիա էր: Radiohead-ը մեկ տարի ընդմիջումից հետո 2-րդ հորիզոնականից կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական՝ հետևում թողնելով The Beatles-ին: Սենսացիան սա չէր, իրականում հենց այսպես էլ պետք է լիներ: Սենսացիան Radiohead-ի ռեկորդային թվով ունկնդիրներն ու նոր ալբոմի երգերի ունկնդրությունների քանակն են :)
4 օրվա ընթացքում Ռադիոհեդի 103,793 ունկնդիրների բանակը աճել է 173,291-ի (last.fm-ի պատմության մեջ այս թիվը ամենաշատը 130.000 է եղել), իսկ Ռադիոհեդի երգերը անցած շաբաթ լսվել է 3,353,864 անգամ (իսկ այս թիվը ամենաշատը եղել է 1.500.000): Որպես համեմատություն նշեմ, որ այս շաբաթ չարթերում 2-րդ տեղ գրաված The Beatles-ը ունի ընդամենը 109,398 ունկնդիր, իսկ երգերը լսվել են ընդամենը 1,283,388 անգամ: Իսկ երգերի չարտի առաջին 8 հորիզոնականները զբաղեցնում են The King Of Limbs ալբոմի երգերը: :)
Անխոսք Ռադիոհեդը հերթական անգամ ապացուցեց, որ իրենք կենդանի լեգենդներ են, մենակ իրենք կարող են ընդամենը հինգ օր առաջ հայտարարել նոր ալբոմի թողարկման մասին, ալբոմը թողարկեն հայտարարված օրվանից մեկ օր շուտ ու ունկնդիրների ամենամեծ բանակը հավաքած իսկական իրարանցում առաջացնեն ինտերնետում :)
3 օր անընդմեջ ալբոմը լսելուց հետո վերջապես կարող եմ գնահատական տալ: Ամենասկզբում ինձ շատ զարմացրեց ալբոմի երկարությունը, ընդամենը 8 երգ՝ ընդհանուր 37 րոպե տևողությամբ: Հիմա ամբողջ ինտերնետով բամբասանքներ են տարածված, որ հնարավոր է, որ The King Of Limbs-ը իրականում ընդամենը կես ալբոմ է ու շատ շուտով Ռադիոհեդը կթողարկի ալբոմի մյուս կեսը: Բանն այն է, որ ալբոմի վերջին երգի անունը Separator (Կիսող) է, երգում հնչում են այսպիսի տողեր If you think this is over, then you're wrong (եթե կարծում ես, որ սա ավարտն է, սխալվում ես), իսկ երգը մի տեսակ կիսատ է վերջանում, այնպիսի տպավորություն է, որ ալբոմի շարունակությունը պահել են ավելի լավ օրերի համար: Շատ հնարավոր է, որ սա ընդամենը երկրպագուների վառ երևակայության արդյունքն է, ամեն դեպքում ալբոմը մի քանի անգամ լսելուց հետո համոզվեցի, որ «կարճությունը» շատ խաբուսիկ է: Ալբոմում վատ, թույլ, անհաջող երգ չկա, իսկ երգերն այնքան հարուստ են գործիքավորմամբ ու ձայնային էֆեկտներով, որ էդ 37 րոպեն հավերժություն են թվում :) Երաժշտության հարստությունն ու հագեցածությունը այնքան շատ է, որ նույնիսկ մեկ ավել երգի դեպքում ալբոմի էֆեկտը կկորեր, իսկ ունկնդրությունը տհաճ կդառնար: Ինչ վերաբերվում է երգերին, ամբողջ ալբոմի մեջ ոչ մի սխալ օգտագործված րոպե, ոչ մի ավելորդ էֆեկտ չկա, ամեն ճիշտ է ու տեղին :)
Լսելիս միանգամից զգացվում է, որ ալբոմը երկու մասից է բաղկացած. առաջին 4 երգը էքսպերիմենտալ, ոչ ավանդական ու խիստ համարձակ ստեղծագործություններ են, որոնք Ռադիոհեդին անծանոթ մարդկանց դժվար թե միանգամից դուր գան, իսկ մյուս կեսը ավելի հեշտ լսվող դասական Ռադիոհեդյան երգեր են, որտեղ ռոքային տարրերը ավելի զգալի են, իսկ երաժշտությունը ավելի հանգիստ է: Ինձ հիմա առաջին 4 երգն ավելի են հետաքրքրում, որովհետև շատ են հիշեցնում Kid A, Amnesiac ու The Eraser ալբոմների երգերին, ավելի հարուստ ձայնային լանդշաֆտներ ունեն ու ավելի պրովոկատիվ են: Իսկ Lotus Flower-ը այպիսի հանճարեղ գործ է, որ երկրպագուներն այն անմիջապես կնքեցին որպես Ռադիոհեդյան կլասիկա :love
Մի խոսքով, եզրափակենք ալբոմը: Ի տարբերություն Ռադիոհեդյան նախորդ ալբոմների այս ալբոմը հեղափոխություն չարեց երաժշտության ասպարեզում, սակայն իմ կարծիքով սա իրենց ամենակատարյալ, ամենաօրգանական, ամենակապակցված ալբոմն է, որտեղ ամեն հնչյուն իր տեղում է ու ոչ մի ավելորդ բան չկա, ամեն ինչ այնպես է, ինչպես որ պետք է լիներ: Ալբոմը լսելիս այնպիսի տպավորություն է, որ խմբի հետ միասին ճամփորդում ես մութ, չարագուշակ անտառով, միայնակ ես, մենակ դու ես ու բնությունը: Ու չնայած երգերի մեծ մասը արագ տեմպ ունեն, ալբոմի մթնոլորտը բավականին մռայլ է ու դեպրեսիվ:
Մի խոսքով, հանճարեղ ալբոմ՝ հանճարեղ խմբի կողմից, գնահատականը՝ 5/5 :)
Մի բան էլ ավելացնեմ :) (իրականում էնքան եմ ոգևորված, որ կարող եմ ժամերով Ռադիոհեդ քննարկել :oy)
Ամենասկզբում ինձ թվաց, թե The King Of Limbs-ը Թոմ Յորքի սոլո ալբոմի՝ The Eraser-ի քույր ալբոմ է, էնքան որ երաժշտական առումով իրար նման էին: Իսկ հիմա կարծում եմ, որ էդքան էլ նման չեն: The Eraser-ը լսելիս հասկանում ես, որ դա մի հոգու ստեղծած երաժշտություն է, միակողմանի, որը կարծես պատկերի միայն մի կողմն է ցույց տալիս, իսկ The King Of Limbs-ը կոլեկտիվ ալբոմ է, էստեղ մենակ Թոմ Յորքի վոկալը չի, ամեն երգի մեջ հստակորեն լսում ես թե Քոլինին, թե Ջոնիին, թե Էդ Օ՛Բրայնին, թե Ֆիլ Սելվեյին: Ու երաժշտությունն էլ ես տարբեր տեսանկյուններից մեկնաբանում ու զգում :) Զգացվում է, որ տղաներից յուրաքանչյուրը իրենց ներդրումն են արել ալբոմի մեջ :)
Իսկ ալբոմի ամենաուժեղ կողմը Թոմ Յորքի վոկալն է, որոշ երգերում ֆալցետը կատարելության ա հասցրել, փշաքաղվելու աստիճան գեղեցիկ է :love
Իսկ որտեղից կարելի ա քաշել ալբոմը? Միայն լաստ.ֆմ-ում կարելի ա լսել?:think
Իսկ որտեղից կարելի ա քաշել ալբոմը? Միայն լաստ.ֆմ-ում կարելի ա լսել?:think
Rutracker-ից http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3433496
thepiratebay-ից http://thepiratebay.org/torrent/6183804/Radiohead_-_The_King_of_Limbs mp3
http://thepiratebay.org/torrent/6183735/Radiohead_-_The_King_of_Limbs FLAC
Երգերով չանցնե՞նք :) Ի դեպ խորհուրդ չեմ տա The King Of Limbs-ը լսել դինամիկներով, էս ալբոմը պարտադիր ականջակալներ է պահանջում ամբողջական էֆեկտը զգալու համար :)
1. Bloom
http://www.youtube.com/watch?v=8A9bMTh9rdQ
Ռադիոհեդի գրեթե բոլոր ալբոմներում շատ կարևոր է առաջին երգը, այսպես կոչված opening track-ը: Այս երգը ունկնդրին տալիս է ընդհանուր տպավորություն, թե ինչ տիպի մթնոլորտ է տիրելու ամբողջ ալբոմում, առաջին երգը կարծես ալբոմի տրամադրության հավաքականը լինի: Bloom-ը այս գործը հրաշալիորեն է կատարում: Երգի ամենասկզբում իսկական խառնաշփոթ է, դաշնամուրին հանկածակիորեն հետևում են սինթեզատորները, որից հետո սկսվում են շատ արագ տեմպով կտրուկ հարվածայինները: Սակայն դրանից հետո խառնաշփոթը չի վերանում, ամեն ինչ ավելի է խառնվում իրար: Հարվածայինների, դաշնամուրի ու կիթառի շատ արագ տեմպին խիստ հակադրվում է սինթեզատորների հանգիստ ամբիենտությունը, Թոմ Յորքի դանդաղ, ծորացող ֆալցետն ու երգի քառատողերին հետևող oooooooh-ները (որտեղ իր մեծ վաստակն ունի նաև Ed O'Brien-ը): Երաժշտությունը էլ ավելի է խառնվում իրար, երբ երգի մեջ են մտնում ջազային երանգներով փողայինները...
Իսկ Թոմ Յորքի միստիկ ձայնը մեզ ասում է.
Open your mouth wide
The universe will sigh
որից հետո Թոմի հետ սկսում ենք ճամփորդել տարօրինակ ու խորհրդավոր աշխարհով :love
Իսկ երգի վերնագիրը՝ Bloom (ծաղկել, ծաղկունք) լիարժեքորեն նկարագրում է երգի էությունը: Անընդմեջ այս երգը լսելուց հետո կնկատեք, թե ինչպես է երգը ծաղիկի պես բացվում ու ի ցույց դնում իր գաղտնիքները: Bloom-ը ալբոմի թերևս ամենաբարդ երգն է ու մի անգամ լսելով հնարավոր չէ զգալ իր ամբողջական գեղեցկությունը, ընկալել ձայնային բոլոր շերտերը....
Ուշադրություն դարձրեք 3:00-ից սկսվող ջազային մասին ու երգի ավարտին, երբ մնացել է կատարյալ ամբիենտություն ու անհամբեր սպասում ենք, թե երբ է հնչելու վերջին նոտան :)
2. Morning Mr. Magpie
http://www.youtube.com/watch?v=fa67ZAA2ZIc
Այս երգը ուղղակիորեն շարունակում է Bloom-ի թեմատիկան, մենակ թե այստեղ խառնաշփոթը ավելի քիչ է, կիթառը ավելի գերիշխող դեր ունի ու ի տարբերություն Bloom-ի կտրուկ ու արագ տեմպով հարվածայինները ավելի փափուկ են հնչում:
Ու այս ամենի հետ համատեղ հնչում է Թոմ Յորքի փոքր ինչ նեղված ձայնը.
«Դու դեռ համարձակվում ես այստե՞ղ գալ,
վերադարձրու ամբողջը, ինչ գողացել ես
Բարի առավոտ, պարոն Կաչաղակ,
ինչպե՞ս ենք մենք այսօր»:
Եվս մեկ անգամ ուշադրություն դարձրեք 2:00-ից սկսվող դասական Ռադիոհեդյան Oooooh-երին, վոկալ հարմոնիաները այս երգում չափից դուրս գեղեցիկ են ստացվել :love
Իսկ երգի վերջում երաժշտությունը էլի վերածվում է խառնաշփոթի ու միայն տեղն է ընկնում, երբ հնչում են այս բառերը.
Now you've stolen all the magic
Took my melody...
Իսկ երգի վերջում լսում ենք թռչունների ճռվողյունը ու ևս մեկ անգամ հիշում, որ Ռադիոհեդի հետ միասին ճամփորդում ենք տարօրինակ, մութ անտառում :)
3. Little By Little
http://www.youtube.com/watch?v=8vMDKg4MMN8
Էլի արագ տեմպով հարվածայիններ, սինթեզատորներ, բայց այս երգում կիթառները էլ ավելի գերիշխող դեր ունեն: Երգի մեջ զգացվում է արևելյան ինչ-որ շունչ, իսկ Թոմի կիսաձայնը երգում է.
I'm such a tease and you're such a flirt :P :))
Հատկապես ուշադրություն դարձրեք 2:05-ից ու 3:05-ից սկսվող կիթառների վրա, արտակարգ լավն ա :)
4. Feral
http://www.youtube.com/watch?v=Yb-OhedMKc4
Սա ամբողջովին էքսպերիմենտալ dub step ոճի թրեք է, որտեղ Թոմի ձայնը այն աստիճանի է մանիպուլյացիայի ենթարկվել, որ անհնարին է հասկանալ, թե ինչ է ուզում ասել: :) Ինչ-որ տեղ հիշեցնում է Everything In Its Right Place երգը :)
Feral-ով վերջանում է The King Of Limbs ալբոմի էքսպերիմենտալ մասը, խառնաշփոթությունը, հիստերիկության հասցնող արագ ռիթմերը, սրան հաջորդելու են ավելի հանգիստ երգեր, այս երգից հետո ալբոմի տրամադրությունը կտրուկ փոխվելու, երկրորդ մասը լրիվ ուրիշ խորհուրդ է ունենալու :)
Որպես այդպիսին առաջին ալբոմը Radiohead - ից, որը լսեցի:
Մինչ այդ փոձել էի լսել Radiohead բայց մեջս չէր տպավորվել, որպես գրավող երաժշտություն:
Այնուամենայնիվ սրա լոգոն երբ տեսա, շատ գրավեց և ինձ ստիպեց ալբոմը լսել:
Միանգամից դուրս եկավ, հեշտ մարսվեց: Եվ ինչպես նշեց Ռուֆուսը, այստեղ չկա ոչ մի ավելորդ/չմտածված նոտա (այս ալբոմի դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ ձայն):
Հատկապես կնշեմ Little By Little սինգլը, որն իմ կարծիքով Lotus Flower - ին բնավ չի զիջում: Իսկ ընդհանուր անիմաստ եմ համարում ալբոմից լավ ու վատ երգեր մատնանշել, քանի որ սա մեկ ամբողջ երգ է, բաժանված ութ մասի:
Արդեն երևի 3 օր է ինչ ալբոմն ամբողջությամբ լսում եմ ու ավելի ու ավելի եմ սիրում:
Հիմա էլ քաշում եմ խմբի մյուս ալբոմները, քանբի որ այս խումբն ինձ շատ հետաքրքրեց:
Ուֆ: =D Զոռով չի: Չի կպնում: Lotus Flower-ն եմ յութուբում լսել, մեկ էլ էն մեկը, անունը չեմ հիշում, որ last.fm-ում առաջին հորիզոնականում էր::)
Claudia Mori
07.03.2011, 18:26
Այս խմբի մասին շատ կարծիքներ եմ լսել, բայց մեկը կարծում եմ ամենաճիշտն է ու ասվել է այս խմբի ամենամեծ ֆանատներից մեկի կողմից... երբ առաջին անգամ այդ մարդը միացրեց Radiohead, որ լսեմ ու ասաց՝ տես թե ինչքան միայնակ է ինքն իրեն զգում երգերում...
Երեկ IndieLibertines թիմը ինձ հրավիրել էր մասնակցելու Keep Calm & Dance Like Thom Yorke տեսահոլովակի նկարահանմանը: Ափսոս ժամանակի սղությունը թույլ չտվեց երկար մնալ ու ականատես լինել տեսահոլովակի նկարահանմանը, բայց վերջնական տարբերակը լավն ա ստացվել :)) Համ էլ էդքան շատ Ռադիոհեդյան hardcore երկրպագու մի տեղում դեռ չէի տեսել :D
Եվ այսպես - Radiohead - Lotus Flower (Indie Libertines-ի կատարմամբ) :)
http://www.youtube.com/watch?v=B4krQAwV9nY
Claudia Mori
04.04.2011, 08:19
Լավն էին :) հատկապես փոքրիկը:hands
Մմմ, եթե անկեղծ՝ էդքան էլ հաջող չէր։:(
Yellow Raven
04.04.2011, 12:53
Իսկ ինձ շատ դուր եկավ:)
Եթե մի քիչ էլ աշխատեին` ասենք շորերի գույները գոնե միանման ընտրեին, ավելի լավ կստացվեր, բայց դե սենց էլա դզում:))
Կուզեի մի քիչ In Rainbows - ից խոսել:)
http://ecx.images-amazon.com/images/I/61EROeqAf-L._SL500_AA300_.jpg
Անխոս հանճարեղ ալբոմ, որը լսելուց ուզում եմ հաճույքից ցնդվել...:love
Բայց դե հո չե՞մ էկել մենակ գովելու համար:diablo
Մի 2 բան կա (երևի թերություն), որ միշտ քյալպատինի նման գլխիս են իջնում: Դե երևի մի բան ա, ուղղակի 2 տեղում ա:
all i ned (http://www.youtube.com/watch?v=jLRifPue5Ss)
Թերությունն էն ա, որ գալիս հասնում ա իրա վերջնակետին ու էդ հույզերը երբ միախառնվում են իրար, տեղի ա ունենում պայթյունը, անսպասելի երգը վերջանում ա: Ախր կարելի էր, ավելի ճիշտ պետք էր 2 անգամ շատ կրկնել վերջին ֆրազը: Հո 3 րոպեանոց պապսավիկ ինչ որ ե՞րգ չէր որ շուտ սղցնեին գնար: Էս ռոք ա, որ ստեղ մի ֆրազը կարելի ա անվերջ կրկնել...
reckoner (http://www.youtube.com/watch?v=KBalSWs5ngY)
Նույն պրոբլեմը... 4:20 - րդ վայրկյանից հարվածորդը մի հատ մահ պարտիա ա նվագում (:love): Ու էդ ամբողջը գոնե 2 տակտ էլ նորմալ չի լսվում: Կամացանում ու հանգում ա երգը: Ախր էդ պարտիան նենց լավն ա, որ կարելի էր մի 8 տակտ էլ պահել:
Բայց այնուամենայնիվ էս պահին էս իմ ամենասիրած ալբոմն ա ու խոր համոզվածություն ունեմ, որ ամենասիրածն էլ մնալու ա (բայց նենց դժվար ա ասել, թե Amnesiac - ից, կամ Kid A - ից շատ եմ սիրում: Բայց մեկ ա էդ տենց ա):
Հա մեկ էլ վերջապես ինչ որ խմբի մասին կարամ ասեմ, որ իմ ամենասիրած խումբն ա՝ Radiohead
Էս հայտարարությունը երևի ամենաշատը Լեդ սիրելու ժամանակ չէի համարձակվում ասել, բայց հիմա համոզված եմ:
Էհ, Հարդ, երկու երգն էլ արտակարգ լավն են ու շատ էլ ճիշտ ձևով են վերջանում, եթե նույն պարտիաները իրար հետևից կրկնեին, ամբողջ էֆեկտը կկորեր: Միակ երգը In Rainbows-ում, որը հաստատ կարար ավելի լավ ավարտ ունենալ Nude-ն ա, այ էս երգը իրոք անկապ ա վերջանում, մի տեսակ կիսատ ա մնում: Հետաքրքիր ա, որ Nude-ը 15 տարուց ավել երգել են ու էդպես էլ նորմալ վերջ չեն կարողացել գրել: :8
Իսկ In Rainbows-ը տենց էլ իմ սիրած ալբոմը չդարձավ, չնայած իմ ամենասիրած երգերից շատերը հենց ստեղից են (Weird Fishes/Arpeggi, Bodysnatchers, Jigsaw Falling Into Place :love): Ի տարբերություն մյուս ալբոմների IR-ն կոնցեպցիա չունի, ոնց որ անկապ, իրար հետ կապ չունեցող երգերի հավաքածու լինի:
Հարդ, իսկ In Rainbows-ի բոնուս դիսկը լսե՞լ ես, էնտեղ էլ մի քանի շատ լավ երգեր կան - Bangers & Mash, Last Flowers (To Hospital)

Հետաքրքիր ա, բայց Nude - ի մեջ էդ նկատածս բանը չեմ տեսնում...:think տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ...:)
Իսկ In Rainbows-ը տենց էլ իմ սիրած ալբոմը չդարձավ, չնայած իմ ամենասիրած երգերից շատերը հենց ստեղից են (Weird Fishes/Arpeggi, Bodysnatchers, Jigsaw Falling Into Place :love): Ի տարբերություն մյուս ալբոմների IR-ն կոնցեպցիա չունի, ոնց որ անկապ, իրար հետ կապ չունեցող երգերի հավաքածու լինի:
Ես էլ եմ իմ վրա զարմանում, որ էս ոչ կոնցեպտուալ ալբոմն ավելի ա դուրս գալիս, քան էն մնացածը: Ասեմ ավելին՝ սրա երգերը ես խառն եմ լսում: Ոնց հարմար եմ գտնում, էդ հերթականությամբ եմ լսում, բայց ընդհանուր կարծում եմ էս ալբոմի առանձնահատկությունն էլ հենց էդ ա, որ կարող ես ոնց ուզես լսես, մեկ ա՝ բոլոր երգերի մեջ նույն շունչն ա:)
Իսկ Bodysnatchers - ը...:love 2:7 - րդ վայրկյանից հաճույքից չեմ հասկանում հետս ինչ ա կատարվում: Ոնց վերևում ասեցի, ուզում եմ ցնդվեմ:love:
Հարդ, իսկ In Rainbows-ի բոնուս դիսկը լսե՞լ ես, էնտեղ էլ մի քանի շատ լավ երգեր կան - Bangers & Mash, Last Flowers (To Hospital)
Հա, լսել եմ: Բայց իմ կարծիքով օրիգինալին չի հասնի: Կամ էլ հլը մեջս լավ չի նստել: Բայց ինձ թվում ա լավ էլ նստել ա, քանի որ ըտեղից էլ հասցրել եմ հոյակապ երգեր առանձնացնել:):
Մնացել ա 2 ալբոմ որ չեմ լսել (առաջին 2 ալբոմը), բայց մի տեսակ չեմ էլ ուզում, քանի որ դժվար թե դուրս գան...
Claudia Mori
20.06.2011, 22:13
Միակ երգը In Rainbows-ում, որը հաստատ կարար ավելի լավ ավարտ ունենալ Nude-ն ա, այ էս երգը իրոք անկապ ա վերջանում, մի տեսակ կիսատ ա մնում: Հետաքրքիր ա, որ Nude-ը 15 տարուց ավել երգել են ու էդպես էլ նորմալ վերջ չեն կարողացել գրել: :8
Nude-իս բան չասես:beee ամենագժոտ երգերից մեկն է, ավարտն էլ շատ եմ սիրում:P Ու ընդհանրապես այս ալբոմը լրիվ ծիածան է:)
Մնացել ա 2 ալբոմ որ չեմ լսել (առաջին 2 ալբոմը), բայց մի տեսակ չեմ էլ ուզում, քանի որ դժվար թե դուրս գան...
Լսի, առնվազն Street Spirit Fad Out-ը (յուր համապատասխան վիդեոյով) ու Just-ի վիդեոն գլուխգործոցներ են :)
Nude-իս բան չասես:beee ամենագժոտ երգերից մեկն է, ավարտն էլ շատ եմ սիրում:P Ու ընդհանրապես այս ալբոմը լրիվ ծիածան է:)
Իսկ ինձ ծիածանները դուր չեն գալիս, ես ավելի շատ էքսպերիմենտալ ու մռայլ գործերն եմ սիրում, ալյա Climbing Up The Walls:
Ես էլի եկա, ներողություն խնդրելու :))
Միակ երգը In Rainbows-ում, որը հաստատ կարար ավելի լավ ավարտ ունենալ Nude-ն ա, այ էս երգը իրոք անկապ ա վերջանում, մի տեսակ կիսատ ա մնում: Հետաքրքիր ա, որ Nude-ը 15 տարուց ավել երգել են ու էդպես էլ նորմալ վերջ չեն կարողացել գրել: :8
Էսօր մի նոր բան հայտնագործեցի, Nude-ը հակառակ լսե՞լ եք: Պարզվում ա էս երգը պալինդրոմային էֆեկտով ա գրված, այսինքն կապ չունի սկզբից ես լսում, թե վերջից, երաժշտությունը համարյա թե նույնն ա :) Չե՞ք հավատում, լսեք :P
http://www.youtube.com/watch?v=BZgrgxnCin8
Հատկապես ուշադրություն դարձրեք ամենասկզբին ու ամենավերջին, գժանոց ա :)) Մեկ էլ երբ երգը սկսվում ա, Թոմը ոնց որ ասի "Naked" (մերկ)
Մի խոսքով՝ Nude-ը I Will/Like Spinning Plates-ի երկրորդ մասն ա :P
Sagittarius
27.07.2011, 22:46
Կուզեի մի քիչ In Rainbows - ից խոսել:)
http://ecx.images-amazon.com/images/I/61EROeqAf-L._SL500_AA300_.jpg
Անխոս հանճարեղ ալբոմ, որը լսելուց ուզում եմ հաճույքից ցնդվել...:love
Բայց դե հո չե՞մ էկել մենակ գովելու համար:diablo
Մի 2 բան կա (երևի թերություն), որ միշտ քյալպատինի նման գլխիս են իջնում: Դե երևի մի բան ա, ուղղակի 2 տեղում ա:
all i ned (http://www.youtube.com/watch?v=jLRifPue5Ss)
Թերությունն էն ա, որ գալիս հասնում ա իրա վերջնակետին ու էդ հույզերը երբ միախառնվում են իրար, տեղի ա ունենում պայթյունը, անսպասելի երգը վերջանում ա: Ախր կարելի էր, ավելի ճիշտ պետք էր 2 անգամ շատ կրկնել վերջին ֆրազը: Հո 3 րոպեանոց պապսավիկ ինչ որ ե՞րգ չէր որ շուտ սղցնեին գնար: Էս ռոք ա, որ ստեղ մի ֆրազը կարելի ա անվերջ կրկնել...
reckoner (http://www.youtube.com/watch?v=KBalSWs5ngY)
Նույն պրոբլեմը... 4:20 - րդ վայրկյանից հարվածորդը մի հատ մահ պարտիա ա նվագում (:love): Ու էդ ամբողջը գոնե 2 տակտ էլ նորմալ չի լսվում: Կամացանում ու հանգում ա երգը: Ախր էդ պարտիան նենց լավն ա, որ կարելի էր մի 8 տակտ էլ պահել:
Բայց այնուամենայնիվ էս պահին էս իմ ամենասիրած ալբոմն ա ու խոր համոզվածություն ունեմ, որ ամենասիրածն էլ մնալու ա (բայց նենց դժվար ա ասել, թե Amnesiac - ից, կամ Kid A - ից շատ եմ սիրում: Բայց մեկ ա էդ տենց ա):
Հա մեկ էլ վերջապես ինչ որ խմբի մասին կարամ ասեմ, որ իմ ամենասիրած խումբն ա՝ Radiohead
Էս հայտարարությունը երևի ամենաշատը Լեդ սիրելու ժամանակ չէի համարձակվում ասել, բայց հիմա համոզված եմ:
Իսկ ինձ համար էտ երկու երգերը իրանց ամենասիրած երգերից մեկն են, եթե ոչ ամենասիրած՝ հենց այնպես ոնց որ կան.
Էս թեմայում բոլոր թույլատրվող վիդեոները նայեցի ու լսեցի: Բայց ամեն մեկն էլ շատ շուտ ձանձրացնում էր, մինչև վերջ ոչ մեկն էլ չեմ լսել: Անընդհատ կրկնվող ռիթմերը, ֆրազները, փսիխոդելիկ վոկալը տհաճ ու երկար ձգվող... ես ուղղակի նման տրամադրության մեջ չեմ լինում ու չի համընկնում ինձ հետ, ինչքան էլ իրենք լավ կատարեն: Նորարարությունները, փորձարկումները նկաաատելի են, բայց ինձ չուրախացրին ոչ մի կերպ: :pardon

Մի քանի տարբերակ կա :))
1. Քիչ ես լսել, մի անգամ լսելը բավական չէ կարծիք կազմելու համար, պետք է նույն երգերն այնքան շատ լսես, մինչև իրենց երաժշտությունը քոնը դառնա:
2. Քո նախատրամադրված լինելը քեզ խանգարել է, ոչ թե դու պետք է քո տրամադրությունը պարտադրես երաժշտության վրա, այլ թողնես, որ երաժշտությունը քո մոտ տրամադրություն ստեղծի:
3. Պարզապես քոնը չեն :))
StrangeLittleGirl
07.12.2011, 00:15
Մի էսպիսի հարց տամ Radiohead-ի մասին. վերջին շրջանում համերգների ժամանակ ի՞նչ են կատարում: Էս վերջին տասը տարվա էլեկտրոնային... ըըը... էն, ինչը չեմ սիրու՞մ, թե՞ հին երգերից էլ:
Մի էսպիսի հարց տամ Radiohead-ի մասին. վերջին շրջանում համերգների ժամանակ ի՞նչ են կատարում: Էս վերջին տասը տարվա էլեկտրոնային... ըըը... էն, ինչը չեմ սիրու՞մ, թե՞ հին երգերից էլ:
Pablo Honey-ից ոչ մի բան չեն երգում, նույնսիկ Creep-ը, The Bends-ից մաքսիմում մի երկու երգ, OK Computer-ից ավելի շատ երգեր, իսկ հիմնականում երգում են էն քո չսիրած վերջին 10 տարվա էեկտրոնային ռոքը :)
Ու Բյուր, եթե համերգին գնաս, ես նախանձից կկանաչեմ :[
StrangeLittleGirl
07.12.2011, 01:37

Ռուֆ, դեռ մտածում եմ, նենց որ կանաչելու համար ահագին ժամանակ ունես: Հուլիսին ա համերգը, բայց տոմսերը հիմա պետք ա առնել, ու լավ թանկ ա: Ուֆ-ուֆ:
Ես Radiohead ոչ այնքան վաղուց եմ սկսել լսել: Երկու երգ կան, որ շատ դուրս եկան՝ Idioteque-ը և Morning Bell-ը: :ok Մանցածն էլ կուսումնասիրեմ, հերթով:
Շնորհակալություն թեմայի համար, Ռուֆ: :)
StrangeLittleGirl
07.12.2011, 20:12
Ռուֆ, այ հիմա կանաչի :))
Yellow Raven
08.12.2011, 00:15
Եկա ասեմ, որ Kid A-ն վերջնա :love
Էս թեման վաղուց ոտք չեմ դրել, արդեն փոշի է պատել:
Ռադիոհեդին կենդանի տեսնելու երազանքս կատարվեց, բայց հիմա էլ ուրիշ երազանք ունեմ, ուզում եմ Atoms For Peace-ին կենդանի տեսնել :jagi
Atoms For Peace սուպերխմբի անդամները.
Թոմ Յորք - Radiohead
Flea - Red Hot Chilly Peppers
Nigel Godrich - Radiohead-ի պրոդյուսեր
Joey Waronker - R.E.M ու Beck
Mauro Refosco
Միակ թողարկած ալբոմը՝ Amok
Էս էլ մի երկու երգ.
Ingenue
http://www.youtube.com/watch?v=DpVfF4U75B8
Judge, Jury & Executioner
http://www.youtube.com/watch?v=r4tW3mhp9io
Default
http://www.youtube.com/watch?v=yxWBd840E9g
Համ էլ Ռադիոհեդը ամռանը սկսելու է աշխատել նոր ալբոմի վրա :P
Ինչքան փորձել եմ լսել Radiohead-ին, մի տեսակ դուրըս չի եկել, տհաճ ազդեցություն են թողել:
Միայն երկու երգ եմ սիրում, նույնիսկ շատ եմ սիրում::
No surprises:love
http://youtu.be/u5CVsCnxyXg
Creep
http://youtu.be/QhFSmAoGhhc
Ինչքան փորձել եմ լսել Radiohead-ին, մի տեսակ դուրըս չի եկել, տհաճ ազդեցություն են թողել:
Միայն երկու երգ եմ սիրում, նույնիսկ շատ եմ սիրում::
No surprises:love
Creep
էս մեկն էլ լսի Սմոկ:redhat
http://www.youtube.com/watch?v=IBH97ma9YiI
Sagittarius
05.04.2013, 22:31
էս էլ լսի :love՝ /ներկա պահին ինձ համար Top 1-ն ա/
https://www.youtube.com/watch?v=IrTB-iiecqk
չնայած չէ, մի լսի, շատ դեպրեսիվ ա :))
էս մեկը լսի՝
https://www.youtube.com/watch?v=lZ1mNzCDmDI
Այ հենց խորհուրդներ ակնկալելով էլ կատարեցի էս թեմայի առաջին գրառումը:))
Մերսի երեխեք:aha
Գժական է, պար + Street Spirit
https://www.youtube.com/watch?v=Ar3KbfLTVeg&feature=share
Սա էլ ամբողջական վերսիան, Ռադիոհեդ ու Քլինթ Մանսելլ
https://www.youtube.com/watch?v=8rLDCjxTyb8
:roll
http://youtu.be/y6PrVmoIC1A
http://youtu.be/pKd06s1LNik
Ռուֆ, այ հիմա կանաչի :))
Բհայ, էս ինչեր եմ գտնում, ինչ իմանայի, որ կանաչելս մի տարուց քիչ էր տևելու :)) Բյուր, կարո՞ղ ա մոտակա ժամանակներս Bjork-ի, James Blake-ի կամ Alt J-ի համերգներին ես պլանավորում գնալ: Գնա էլի :))
Անցած տարի Ռադիոհեդին խնդրել էին Ջեյմս Բոնդի Spectre ֆիլմի համար երգ գրել ու երբ երգը պատրաստ էր, որոշեցին էս երգի փոխարեն ուրիշ երգ օգտագործել: Ինչի համար շատ ուրախ եմ, սա չափից դուրս լավն ա Ջեյմս Բոնդի համար.
https://www.youtube.com/watch?v=Zv-w0zPSsTs
Ֆանատների ներվերն ուտելուց հետո վերջապես նոր երգ, սպասենք նոր ալբոմին.
https://www.youtube.com/watch?v=yI2oS2hoL0k&feature=youtu.be
StrangeLittleGirl
07.05.2016, 01:02
Էս վերջին 15 տարում հազիվ երկու երգ իրանցից, որ դուրա էկավ: Daydreaming-ն ավելի լավն ա
Նոր ալբոմին մնաց մեկ ու կես ժամ...
https://www.youtube.com/watch?v=TTAU7lLDZYU
StrangeLittleGirl
08.05.2016, 21:34
Նոր ալբոմին մնաց մեկ ու կես ժամ...
https://www.youtube.com/watch?v=TTAU7lLDZYU
Սաղ նստած սպասում են, գրողը տանի :)) Էս մեկը ոնց որ լավն ա լինելու:
Ի դեպ ասում են մեջը վերջապես True Love Waits-ը պիտի լինի, էդ երգը 25 տարի ա կա, բայց մենակ լայվ տարբերակով:
https://www.youtube.com/watch?v=zbjMEUmwp2o
Արդեն կա (https://kat.cr/radiohead-a-moon-shaped-pool-320-kbps-t12563964.html)
StrangeLittleGirl
08.05.2016, 22:05
Արդեն կա (https://kat.cr/radiohead-a-moon-shaped-pool-320-kbps-t12563964.html)
Չի բացում :(
The Numbers-ը ամենալավն ա, Identikit-ն էլ է հետաքրքիր, լայվ լսել էի, բայց վերջնականը բավականին հետաքրքիր ա: Present Tense-ն էլ, մի խոսքով բոլորը, բայց մի տաս անգամ պիտի վրա վրա լսեմ, մինչև ականջներս սովորեն:
Ու դզում ա, որ երգերի մեծ մասում լարային են ավելացրել, ապրի Ջոնին :love
StrangeLittleGirl
08.05.2016, 23:23

Ես անցա երկրորդ անգամ լսելուն :)) Հլը որ Daydreaming-ը :love բայց դե էս երգը մի երեք-չորս անգամ լսել էի մինչև ալբոմը:
Ընդհանուր առմամբ, էս ալբոմն առաջինն ա, որ դուրս էկավ Ok Computer-ից հետո: Իրոք, լարայիններն ընտիր են:
StrangeLittleGirl
08.05.2016, 23:48
Glass Eyes :love