PDA

Դիտել ողջ տարբերակը : Մյուզ/Muse

Ռուֆուս
20.09.2009, 21:41
Muse-ի մասին ոնց որ թե թեմա չկա:

Իմ ամենասիրած ժամանակակից խմբերից մեկն է, իրենց առաջին երգը, որ լսել եմ Space Dementia-ն էր, որն էնքան էր մեջս տպավորվել, որ բառիս բուն իմաստով սիրահարվեցի իրենց :love

Muse-ը ալտերնատիվ, նեոպրոգրեսիվ ռոք խումբ է, բիոգրաֆիան ինտերնետում կգտնեք կկարդաք: Muse-ի առանձնահատկությունը այն է, որ համադրում են տարբեր ոճեր (դասականից սկսած փոփով վերջացրած) սրան գումարած Մեթյու Բելամիի յուրօրինակ ֆալցետը...

Մի շաբաթ առաջ թողարկվեց Muse-ի հինգերորդ ալբոմը՝ The Resistance: Ասեմ, որ շատ լավն է, միգուցե իրենց թողարկած ալբոմներից լավագույնն է: Դասական երաժշտության ազդեցությունը ալբոմի վրա շատ մեծ է, երգերի մեծ մասը սիմֆոնիկ նվագախմբի հետ է ձայնագրած, պահի տակ նույնիսկ թվում է, թե դասական ալբոմ ես լսում :))

Կարծիքնե՞ր ;)

Հարդ
20.09.2009, 21:43
Միշտ ուզել եմ, սակայն, եսբեք ժամանակ չեմ գտել լսելու: Հուսով եմ, այդ օրն էլ կգա...:)

Ֆրեյա
20.09.2009, 22:18
Muse-ի մասին ոնց որ թե թեմա չկա:

Իմ ամենասիրած ժամանակակից խմբերից մեկն է, իրենց առաջին երգը, որ լսել եմ Space Dementia-ն էր, որն էնքան էր մեջս տպավորվել, որ բառիս բուն իմաստով սիրահարվեցի իրենց :love

.............
Կարծիքնե՞ր ;)
Դե որ խոսքը առաջին անգամից գնաց, ես էլ ասեմ :oy
Առաջին անգամ Մյուզի երգերից մեկը լսեցի Մասյանյայի սերիաներից մեկում Մյուզի Նյու Բորն երգն էր օգտագործված:
Դա լսելուց հետո ահավոր տպավորված էի: Մինչ այն նման ոճում ոչինչ չէի լսել ու միանգամից սիրահարվեցի էտ խմբին :love
:)
Ամենաշատը դուրս գալիս է, որ կարողանում են դասական երաժշտությունը շատ հաջող կերպով կապել ժամանակակից երաժշտության հետ:
Դրանով համ նպաստում են երիտասարդների կողմից դասականին ծանոթանալուն, համ էլ հրաշք գործեր են ստեղծում :love

Ռուֆուս
20.09.2009, 23:29

Համաձայն եմ: Երբ առաջին անգամ լսեցի Butterflies & Hurricanes երգը, դաշնամուրի պարտիան ինձ լրիվ տարել էր: Հետո ինտերնետում հայտնաբերեցի, որ դա Ռախմանինովի ազդեցությունն էր: Յութուբում Ռախմանինովի ինչքան կոնցերտ կար լսեցի, ես դրանից առաջ մենակ իր անունն էի լսել, ստեղծագործություններին ծանոթ չէի :oy

Իսկ The Resistance ալբոմում Լիստ ու Շոպեն կա: Շոպեն չեմ սիրում, բայց Muse-ի մեկնաբանությամբ շատ հաճելի է լսվում :)

Ribelle
20.09.2009, 23:58
Supermassive Black Hole
Sing For Absolution
Can't Take My Eyes Off You - իրենց տարբերակը

Սիրածս երգերն են

Ֆոտոն
21.09.2009, 16:17
Կասե՞ք ամենահայտնի, յուրօրինակ, դասականին մոտ, բալլադային երգերի անունները, որոնք ձեր կարծիքով կհավանեմ: :)

Yevuk
21.09.2009, 17:25
Ճիշտն ասաց 1-ին անգամ եմ նրա անունը լսում, բայց հետաքրքրություն առաջացավ լսել. կարող եք ինձ խորհուրդ տալ ո՞ր ալբոմը քաշեմ, լսսեմ 1-ինը :oy

Annushka
21.09.2009, 22:27
Muse սիրում եմ, շատ լավն են... հատկապես սիրում եմ Unintended երգը:love

Ռուֆուս
21.09.2009, 23:48
Կասե՞ք ամենահայտնի, յուրօրինակ, դասականին մոտ, բալլադային երգերի անունները, որոնք ձեր կարծիքով կհավանեմ: :)
Muse-ի միակ երգը, որը իմ կարծիքով կարելի բալլադ համարել Unintended երգն ա :)

Դասականին մոտ
Butterflies & Hurricanes
Space Dementia
United States Of Eurasia
Exogenesis: Symphony Part I (Overture)
Exogenesis: Symphony Part II (Cross Pollination)
Exogenesis: Symphony Part III (Redemption)

Բայց սրանք էլ լսի, էլի լավն են
New Born
Hysteria
Stockholm Syndrome
Bliss
Supermassive Black Hole
Starlight
Knights of Cydonia
Map of the Problematique

Շատ են լավ երգերը:

Ճիշտն ասաց 1-ին անգամ եմ նրա անունը լսում, բայց հետաքրքրություն առաջացավ լսել. կարող եք ինձ խորհուրդ տալ ո՞ր ալբոմը քաշեմ, լսսեմ 1-ինը :oy

Իրենց բոլոր ալբոմներն էլ հավասարաչափ եմ սիրում, սկսիր Showbiz-ից :)

http://musicfond.com/music/artist/-/Muse/?id=3173 էստեղ բոլոր ալբոմները բացի վերջինից կան :)

StrangeLittleGirl
10.12.2009, 16:49
Ընդհանրապես, Showbiz-ն ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկն է, որովհետև չկա մի երգ, որ չսիրեմ: Մեկը մեկից լավն է: Մյուս ալբոմներից շատ խաբար չեմ, մենակ առանձին երգեր եմ լսել: Բա լսե՞լ եք՝ House Of The Rising Sun-ը իրանց կատարմամբ: Պատկերացրեք, հազար ձևի կատարում քաշեցի, նույնիսկ իմ սիրելի Թորիի տարբերակն էնքան էլ դուրս չեկավ, բայց Muse-ինը տանում էր:

Katka
10.12.2009, 17:13

Իրանց կատարման դինամիկան շատ հավանեցի House Of The Rising Sun-ում, իհարկե, Animals-ի կատարումը ուրիշ է::)

StrangeLittleGirl
10.12.2009, 17:17
Իրանց կատարման դինամիկան շատ հավանեցի House Of The Rising Sun-ում, իհարկե, Animals-ի կատարումը ուրիշ է::)

Բոլոր դեպքերում, Animals-ինն էլ օրիգինալը չի: :))

Katka
10.12.2009, 17:21
Բոլոր դեպքերում, Animals-ինն էլ օրիգինալը չի: :))

Հը՞ն:)) Բա՞::8
Հավանու՞մ ես Muse-ի Starlight-ը:

Ռուֆուս
10.12.2009, 17:26
Բոլոր դեպքերում, Animals-ինն էլ օրիգինալը չի: :))

House of The Rising Sun-ը օրիգինալ կատարում չունի, դա հին ֆոլկ երգ է, որը լիքը երաժիշտներ են կատարել: Բոբ Դիլանից առաջ էլ Նինա Սայմոնն է էս երգը երգել՝ իհարկե իր ոճով :)

StrangeLittleGirl
10.12.2009, 17:32
House of The Rising Sun-ը օրիգինալ կատարում չունի, դա հին ֆոլկ երգ է, որը լիքը երաժիշտներ են կատարել: Բոբ Դիլանից առաջ էլ Նինա Սայմոնն է էս երգը երգել՝ իհարկե իր ոճով :)

Բա իմ ասածն էլ էդ ա :)) Հարամ արեցիր կատակս:

StrangeLittleGirl
10.12.2009, 17:41
Հը՞ն:)) Բա՞::8
Հավանու՞մ ես Muse-ի Starlight-ը:

Վա˜յ, չունեմ էդ երգը :)) Գիշերը կքաշեմ, կլսեմ:

Դե House Of The Rising Sun-ն էլ հարամ արեց Հայկը: Ուզում էի ասել՝ երգն ինքն էլ չգիտի ով ա իրան առաջինը... ըըը... կատարել :))

Rhayader
10.12.2009, 17:42
Բոլոր դեպքերում, Animals-ինն էլ օրիգինալը չի: :))

19-րդ թե 18-րդ դարի ամերիկական ժողովրդաճաբ երգ է;)

StrangeLittleGirl
10.12.2009, 17:43
19-րդ թե 18-րդ դարի ամերիկական ժողովրդաճաբ երգ է;)

Հա, գիտեմ, վա˜յ: Հասկացանք :)) Ուզում էի կատակ անել, էն էլ միանգամից սաղ վառեցին :(

Ռուֆուս
10.12.2009, 17:47
19-րդ թե 18-րդ դարի ամերիկական ժողովրդաճաբ երգ է;)

My mother was a tailor
She sewed my new blue jeans

Ես կասեի 20-րդ դարի սկզբի, կամ էլ պատռի տրաքի 19-րդ դարի վերջ: Դժվար թե 18-րդ դարում մաման ջինս կարեր :))

Համ էլ թեմայից շեղվում ենք :oy

StrangeLittleGirl
10.12.2009, 21:46
My mother was a tailor
She sewed my new blue jeans

Ես կասեի 20-րդ դարի սկզբի, կամ էլ պատռի տրաքի 19-րդ դարի վերջ: Դժվար թե 18-րդ դարում մաման ջինս կարեր :))

Համ էլ թեմայից շեղվում ենք :oy

Կարող ա ժամանակի ընթացքում բառերը փոփոխության են ենթարկվել:
Համ էլ թեմայից չենք շեղվում: Muse-ի կատարմամբ երգերից մեկն ենք քննարկում :P

Tyler
13.12.2009, 18:24
Լավ խումբ ա, ծանոթացել եմ առաջին անգամ Knights of The Cydonia երգից, հետո բոլոր ալբոմները սկզբից մինչև վերջ լսեցի: Ամենաշատը սիրում եմ Showbiz-ն ու Absolution-ը, երկու ալբոմներն էլ գործ են :love Իսկ այ վերջին ալբոմը համը հանեց, առաջվա Muse-ից մենակ մի երգ ա մնացել - Uprising, ու անընդհատ ինչ-որ անհաջող էքսպերիմենտներ ու Queen-ին նմանվելու ոչ պակաս անհաջող փորձեր, անիմաստ ալբոմ ա, ու իմ կարծիքով իրանց ամենաանհաջողը :(

Pagan_Angel
13.12.2009, 20:33
Բոլոր նախկին ալբումները հանճարեղ են, կարող եմ ժամերով լսեմ:
Նոր ալբումը, ինչպես ընկերներիցս ոմանք արտահայտվեցին՝ ՄԶցնում ա, ու համաձայն եմ: Յուրաքանչյուր լավ խմբի նոր ալբում մի տեսակ նախապայմաններով ենք առաջին անգամ լսում, դրա համար էլ գրեթե միշտ չենք ստանում այն ինչի սպաում էինք: Նոր ալբումից ինձ հատկապես դուր եկան uprising ու United States of Eurasia երգերը, մեկ էլ Uprising (Does It Offend You Yeah? Remix)-ը Uprising [Single, UK]-ից (կարող եք բեռնել այստեղից (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1983255))

anihakobyan
06.05.2010, 11:27
Ռուֆուս ես գիտեմ որ feeling goodը իրանց երգը չի.Ես էտ երգԸ լսել եմ համ nina simonei,համ michael bublei կատարմամբ,բայց ամենաշատը Մյուզի կատարումնա դուրս եկել.Նաև շատ ինտերնետային կաըքերում էտ երգի ոճը գրում են ոչ թե Ալտեռնատիվ ռոք,այլ հենց Թրիփ հոպ.Հնարավոր է որ սխալվում եմ,բայց տենց եմ կարդացել..

Ռուֆուս
06.05.2010, 11:43

Feeling Good-ը Nina Simone-ի կատարմամբ շատ եմ սիրում :love

Բայց թրիփ-հոփի մասին սխալ ես երևի կարդացել, որովհետև երաժշտությունից բան չհասկացող մարդն էլ կհասկանար, որ Massive Attack/Portishead խմբերի ու Մյուզի երաժշտությունը իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Թրիփ-հոփը էլեկտրոնային ոճ ա, իսկ Մյուզի մոտ ռոքային գործիքներ են - կիթառ, ստեղնաշար ու հարվածայիններ: Մեկ մեկ դասական են խցկում, վերջին ալբոմում էլ Queen ու System Of A Down, բայց սրանք էլ պրոգրեսիվ ռոքի ազդեցությունն ա :)

Rhayader
06.05.2010, 11:44
My mother was a tailor
She sewed my new blue jeans

Ես կասեի 20-րդ դարի սկզբի, կամ էլ պատռի տրաքի 19-րդ դարի վերջ: Դժվար թե 18-րդ դարում մաման ջինս կարեր :))

Համ էլ թեմայից շեղվում ենք :oy

Քանի որ ինքը ժողովրդական երգ ա, իրա բառերի միլիոն տարբերակ կա, ես մի տասը լսել եմ: Ինչպես լրիվ արդարացի նշեց Բյուրը, բառերի էդ հատվածի ծագման շրջանը կարաս որոշես «ջինսով», բայց ոչ երգինն ընդհանրապես:

anihakobyan
06.05.2010, 11:52
Feeling Good-ը Nina Simone-ի կատարմամբ շատ եմ սիրում :love

Բայց թրիփ-հոփի մասին սխալ ես երևի կարդացել, որովհետև երաժշտությունից բան չհասկացող մարդն էլ կհասկանար, որ Massive Attack/Portishead խմբերի ու Մյուզի երաժշտությունը իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Թրիփ-հոփը էլեկտրոնային ոճ ա, իսկ Մյուզի մոտ ռոքային գործիքներ են - կիթառ, ստեղնաշար ու հարվածայիններ: Մեկ մեկ դասական են խցկում, վերջին ալբոմում էլ Queen ու System Of A Down, բայց սրանք էլ պրոգրեսիվ ռոքի ազդեցությունն ա :)
Պարզ է Ռուֆուս.մի քիչ սխալ ա ասել որ երաժշտությունից բան չեմ հասկանում,նւյնիսկ ինչ որ չափով կապ ունեմ երաժշտության հետ:Ոևւղղակի Ինտերնետում սխալ են երևի էտ երգի ոճը գրել,իմ մեջ ել տենց ա տպավորվել.

Claudia Mori
07.03.2011, 22:19
http://www.youtube.com/watch?v=qhduQhDqtb4
խենթանում եմ այս երգի համար

Nare-M
07.03.2011, 23:02
Ինձ էլ է շատ դուր գալիս այս խումբը: Առաջին երգը որ լսել եմ, դա "Muscle Museum"-ն է: Անմիջապես գրավեց: Կարող եմ ամբողջ օրը մենակ իրենց լսեմ:
:love

http://www.youtube.com/watch?v=16_2HBaeFXk

Հ.Գ. Շնորհակալություն Հարդին, ինձ այս խմբի մասին ասելու համար:)

Ֆոտոն
19.08.2011, 11:14
Վերջապես ժամանակ եղավ այս խմբին մի քիչ լսելու:
Ռուֆ ջան, առաջարկածդ շարքից սկսեցի: Unintended երգը, պարզվեց, լսել էի, էդ հավանածս երգերից ա: :)

Հետո անցա դասականանմաններին, որոնք, անկեղծ ասած, դասականանման չէին, ուղղակի դաշնամուրի կամ սիմֆոնիկ պարտիաներ ունեին: :pardon Իսկ մյուս երգերն ինձ համար աղմկոտ էին, ցավոք մի քանիսից այն կողմ չկարողացա լսել: Լավ երգեր ունի, ոճն էլ լավն է: Թեմայի համար շնորհակալություն: :)

StrangeLittleGirl
08.06.2016, 23:03
Drones-ը լսե՞լ եք: Էդ ալբոմին յոթանասուն հատ շանս տվեցի: Տակով-վրայով լսեցի, ոչ մի կերպ չկպավ :( Ինչ-ինչ, բայց Muse-ից չի սպասում տենց տուֆտա ալբոմ:

StrangeLittleGirl
10.06.2016, 15:11
Էրեկ Muse-ի համերգին էի: Անկեղծ ասած, սկզբում մի քիչ թերահավատորեն էի մոտենում, թե ոնց կլինի, որովհետև մեծ համերգների առանձնապես սիրահար չեմ: Բայց Muse-ը լրիվ սպասելիքներս գերազանցեց: Հարգնանքներս էս խմբի նկատմամբ, որ էսքան տարվա կարիերայից հետո իրանք իրանց գործին շատ լուրջ են մոտենում: Համերգը մի համերգ չէր, հսկայական շոու էր: Վերևներից ինչ ասես չէր իջնում գլխներիս: Վիդեոպրոյեկցիաներն էլ վերջն էին: Ու պլյուս 360 աստիճանի բեմ էր, այսինքն՝ խմբի անդամները մի ծերից մյուսն էին վազում: Ահագին լուրջ աշխատանք ա տենց նվագել կարողանալը, որ խմբիդ անդամներին առանց տեսնելու սաղ ճիշտ անես: Հանդիսատեսն էլ վերջն էր: Հավանաբար մոտ տասը հազար մարդ կար էնտեղ, ու բոլորը մեկ դառած տժժում էին: Մի խոսքով, խոնարհվում եմ էս խմբի առջև: Լավ ա, որ դեռ սենց խմբեր կան: