Դիտել ողջ տարբերակը : Հայկական լեռնաշխարհ
Օգնեք ռեֆերատ գրելու Հայկական լեռնաշխարհի մասին: Շատ համառոտ, 5-րդ դասարանի համար: Հարկավոր է հինգշաբթի օրվա համար:
Հայկական լեռնաշխարհն իր բարձր դիրքի պատճառով ձեռք է բերել նաև <<Հայկական Բարձրավանդակ>>, <<Լեռնային Երկիր>>, և <<Լեռնային Կղզի>> անվանումները: Հյուսիսից սահմանակից է` Փոքր Կովկասին, արևելքից` Կասպից Ծովին, արևմուտքից` Անտիտավրոսին, հարավից`Կորդվաց լեռներին: Այն ակտիվ լեռնային գոտի է, որտեղ այսօր էլ կատարվում են լեռնակազմական գործնթացներ: Հայկական լեռնաշղթան արևելքից արևմուտք կտրատում են 3 խոշոր լեռնաշղթաներ` Հյուսիսում` Փոքր Կովկաս, լեռնաշխարհի կենտրոնում` Հայկական Պար, հարավում` Հայկական Տավրոս: Ամենաբարձր գագաթն Արարատն է (5165), երկրորդը` Սիփան (4434): Երեք խոշոր լճերը` Սևան, կամ Գեղամա լիճ, Վանա լիճ, Ուրմիա լիճ, որի աղիության պատճառով չկա բուսականություն: Խոշոր գետերը` Արաքս, Եփրատ, Տիգրիս, Կուր և այլն...
Hard^Har8 Շատ շնորհակալ եմ: Աղջիկս շատ կուրախանա:
Ambrosine
20.09.2009, 23:55
Օգնեք ռեֆերատ գրելու Հայկական լեռնաշխարհի մասին: Շատ համառոտ, 5-րդ դասարանի համար: Հարկավոր է հինգշաբթի օրվա համար:
1. Հայկական բարձրավանդակ
(Աշխարհագրական ակնարկ) (http://armenianhouse.org/avetisyan/armenian-highland.html)
2. Հայ ժողովրդի ծագման պատմական միջավայրը
Սուրեն Երեմյան
Ակադեմիկոս (http://forum.havesov.eu/index.php?showtopic=1379)
Մանրամասն չկարդացի՝ հաշվի առնելով, որ 5-րդ դասարանի երեխայի համար է, բայց աշխատեք գիտնականների անունները կամ շատ չկիրառել, կամ ընդհանրապես չկիրառել:)
3. Հայկական բնաշխարհը (http://www.yerablur.am/viewmenu/217/)
Սա էլ կարծես հենց 5-րդ դասարանի դասագրքի նյութն է:
Astgh Գնացի կարդալու: Ավելի շուտ աղջկաս՝ Նելլիին կնստեցնեմ թող կարդա, հետն էլ կսովորի, իր դասն է:
Խնդրում եմ շարադրություն Էրեբունի-Երեւանի մասին: 5-րդ դասարանի մակարդակի համար: