PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքը հրաշք է...



SunChild
19.09.2009, 15:48
Կյանքը հրաշք է, որ ստեղծվել է մոտ 4 մլրդ տարի առաջ: Մենք` մարդիկ երկրի վրա ապրում ենք ընդամենը 200.000 տարի ու այդ ընթացքում հասցրել ենք խախտել էկոլոգիական հավասարակշռությունը, առանց որի երկրի վրա գոյատևելը անհնար է:
Երկրի բնակչության 20% սպառում է բնական պաշարների 80%-ը:
5000 մարդ ամեն օր մահանում է աղտոտված խմելու ջրի պատճառով:
1 մլրդ մարդ չունի հնարավորություն օգտվել խմելու ջրից:
1 մլրդ մարդ սոված է:
Վարելահողերի 40%-ը անկման եզրին է:
Տարեկան երկրի երեսից վերանում է 13 մլն հեկտար անտառ:
4 կաթնասուններից 1-ը, 8 թռչուններից 1-ը, 3 երկկենցաղներից 1-ը ոչնչացման եզրին է:
Ձկնապաշարների 75%-ը սպառվել է, անհետացել է կամ ոչնչացման եզրին է:
Վերջին 15 տարիների միջին ջերմաստիճանը հասել է ամենաբարձր կետին....
Շարունակելի...

"Արևորդի" Երկրորդ Միջազգային Բնապահպանական Փառատոն

Whyspher Whisper
19.09.2009, 23:37
Համաձայն եմ, որ մարդիկ շատ ավելի են վնասում շրջակա միջավայրին, քան դա անհրաժեշտ է առօրյա կյանքում, թեկուզ "էկոլոգիապես ոչ մաքուր միջոցներ" օգտագործելու դեպքում: Բայց տեղի ունեցող փոփոխություններին մեկ այլ կողմից էլ կարելի է նայել. պայմանները երկրագնդի վրա երբեք նույնը չեն եղել, միշտ ինչ-ոչ փոփոխություններ են տեղի ունենում: Դա ուղղակի վկայում է կենդանության մասին: Նույն թռչունների, սողունների ու այլ տեսակների վերանալու հետ մեկտեղ հայտնաբերվում են կենդանիների նոր տեսակներ, որոնցից որոշները միգուցե եղել են և առաջ, բայց որոշներն ել նոր են առաջանում, ձեռք բերելով այնպիսի հատկություններ, որոնք ավելի են համապատասխանում Երկրի ժամանակակից պայմաններին:

Apsara
20.09.2009, 00:49
էս փառատոնը շատ սրտովս է, ապրեն կազմակերպողները, մեծ հաճույքով կմասնակցեմ :)

SunChild
22.09.2009, 19:19
Սիրելի Apsara!
Եթե հետաքրքրված ես փառատոնում, կարող ես դառնալ նաև կամավոր և մոտիկից ծանոթանալ բոլոր այն ստեղծագործական եռուզեռին, որ այժմ տեղի է ունենում: Պարզապես զանգահարիր մեր գրասենյակ 555209 Անի:

SunChild
22.09.2009, 19:21
Համաձայն եմ, որ մարդիկ շատ ավելի են վնասում շրջակա միջավայրին, քան դա անհրաժեշտ է առօրյա կյանքում, թեկուզ "էկոլոգիապես ոչ մաքուր միջոցներ" օգտագործելու դեպքում: Բայց տեղի ունեցող փոփոխություններին մեկ այլ կողմից էլ կարելի է նայել. պայմանները երկրագնդի վրա երբեք նույնը չեն եղել, միշտ ինչ-ոչ փոփոխություններ են տեղի ունենում: Դա ուղղակի վկայում է կենդանության մասին: Նույն թռչունների, սողունների ու այլ տեսակների վերանալու հետ մեկտեղ հայտնաբերվում են կենդանիների նոր տեսակներ, որոնցից որոշները միգուցե եղել են և առաջ, բայց որոշներն ել նոր են առաջանում, ձեռք բերելով այնպիսի հատկություններ, որոնք ավելի են համապատասխանում Երկրի ժամանակակից պայմաններին:

Ես իհարկե շատ ուրախ եմ, որ նոր կենդանիենրի տեսակներ են առաջանում, սակայն դա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք ոչնչացնել արդեն եղած կենդանատեսակները, համաձայն չես?