PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց լեզվի հոմանիշների բառարան

Ֆոտոն
17.09.2009, 21:13
Հոմանիշները գեղեցկացնում ու զարդարում են լեզուն: Հարստացնենք մեր ակտիվ բառապաշարը նոր բառերով: Օգտագործենք յուրօրինակ բառեր, որոնք երբեմն կբնորոշեն մեզ: Ընտրեք ձեզ դուր եկած հոմանիշը, որը կարդալով կբացականչեք. :)
-Վա՜յ, այս ի՜նչ լավ բառ է. ճի՛շտ, որ մի աշխարհ արժե: (Հովհ. Թումանյան)

Աղբյուր՝ Ա. Մ. Սուքիասյան - Հայոց լեզվի հոմանիշների բառարան, 1967 Երևան

Հայկօ
17.09.2009, 21:21
Փոքր ժամանակ էդ բառարանում մի երկու սիրած հոդված ունեի :)): Օրինակ՝ «Ձի» ու «Մահ» հոդվածները :)):

Ֆոտոն
17.09.2009, 21:30
Սկսեմ առաջին բառից, որ իրար տեսնելիս գոչում ենք: ;)

Բարև - Ողջույն, բարեմաղթություն, բարևտուք (բրբ.)// Բարի աջողո՜ւմ: Հարգա՜նք, հարգանքնե՜ր: Բարի լո՜ւյս, բարի երեկո՜, բարի գիշե՜ր:

Ֆոտոն
17.09.2009, 21:36
Կարող եք Ձեր նախընտրած բառերն էլ առաջարկել, որոնց հոմանիշները կզետեղեմ այս էջում:

Ցտեսություն - Մնաս բարով, մնաք բարով, առայժմ, ցը: :bye
Իմ կողմից էլ. հաջողությո՜ւն:

AniwaR
17.09.2009, 22:22
Ինձ հետաքրքիր է՝ «հրաժեշտ տալ»-ը մի բառով կարելի՞ է արտահայտել հայերենում::)

Ֆոտոն
18.09.2009, 01:50
Ինձ հետաքրքիր է՝ «հրաժեշտ տալ»-ը մի բառով կարելի՞ է արտահայտել հայերենում::)

Մի քանի «տե՛ս»երով անցա, հոմանիշների ողջ ցանկը չեմ գրում, միայն առանձնացրածներս, մի բառով գրվողները:

Հրաժեշտ տալ - հեռանալ, գնալ, բաժանվել

Իմաստային ավելի մոտ բառ չգտա: :(

Ֆոտոն
18.09.2009, 02:04
Ողջագուրվել - Փաթաթվել, գրկախառնվել, գգվել, համբուրվել, գրկել [իրար], պլլվել (արևմտհ.), շաղապատել (հնց.), (բրբ.) պագվորել, պագվտել, պագվռտել, պագտվել, պաչպչվել, խտիտ-խտիտ լինել, կուլով ընկնել, կուլի-կուլի տալ, ճիտ անել, ճիտն ընկնել, ճտովն ընկնել, ճիտը փաթաթվել, ճիճի անել:

Հ.Գ.Դայանա ջան, էս ի՜նչ սիրառատ բառ ասացիր. :loveճի՛շտ, որ մի աշխարհ արժե: (Հովհ. Թումանյան)

Dayana
18.09.2009, 09:09

Ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ ողջոգուրվելն ու գգվելն ավելի սիրուն են, քանի ճիտն ընկնելը :D

Ձայնալար
18.09.2009, 10:42
Ինձ շատ է դուր գալիս մերկ բառի հոմանիշ հոլանի բառը :)

Իսկ ընդհանրապես խոսակցականում քիչ օգտագործվող հոմանիշների օգտագործումը շատ զվարճալի է լինում ունկնդիրների համար, եթե դեմքի համապատասխան արտահայտությամբ է արվում :)

snow
18.09.2009, 11:35
այգ - այգաբաց, լուսաբաց, առավոտ, արշալույս, արևածագ, արևագալ, ծագ, ծեգ

ամփոփել - 1. հավաքել, ժողովել, համախմբել
2. համառոտել, սեղմել
3. տեղավորել, ընդգրկել, պարփակել, պարունակել

snow
18.09.2009, 11:46
Փապար - ճեղք, ճեղքվածք, ծակ, փոս, խոռոչ, փորոք,ծերպ, խորշ, կիրճ, քարանձավ, անձավ, այր, կիրճ

snow
18.09.2009, 11:47
պարավանդ - ոտնակապ, ոտնակապանք, կապ, կապանք, շղթա, ճախանոց, թշու (ձիերի)
պարավանդել - կապել, շղթայել, կաշկանդել

Ֆոտոն
18.09.2009, 14:39
այգ - այգաբաց, լուսաբաց, առավոտ, արշալույս, արևածագ, արևագալ, ծագ, ծեգ

Այգաբաց - այգ, արևածագ, առավոտ, արշալույս, վաղորդայն, լուսաբաց, լուսադեմ, այգալույս, արևագալ, արևաբաց, օրաբաց. ծագ, ծեգ, ծեգաբաց, շաղաթաթախ, լուսաթաթախ. մթնշաղ, ադամալույս, ադամամութ, կիսալույս, աղոթալույս, (հնց.) արևածայրք, աղոթարան, (բրբ.) աղոթրան, բարիլույս, ցնցուղ:

Ցնցուղին արփիի շողը ցնցեց աչքիս բիբը: (Չուկ)

Երկնքի աստղերը թող ցոլ տան, անուշիկ ցոլան,
Աղոթրան բացվի, լույսը բացվի, ճակատի գիրը տան: (Կոմիտաս - Վիճակի երգեր)

Ձայնալար
18.09.2009, 14:44
Լավն ա էլի մեր լեզուն՝ ադամալույսն ու ադամամութը հոմանիշներ են :)

Rammstein
18.09.2009, 16:25
Ինձ հետաքրքիր է՝ «հրաժեշտ տալ»-ը մի բառով կարելի՞ է արտահայտել հայերենում::)

Մի քանի «տե՛ս»երով անցա, հոմանիշների ողջ ցանկը չեմ գրում, միայն առանձնացրածներս, մի բառով գրվողները:

Հրաժեշտ տալ - հեռանալ, գնալ, բաժանվել

Իմաստային ավելի մոտ բառ չգտա: :(

Ինձ էլ է սա հետաքրքրում, բայց ոչ թե «հրաժեշտ տալ» արտահայտությունը, այլ այդ գործողությունը։ Այ օրինակ ռուսերեն ասում են «прощай(те)», իսպաներեն` «adiós»։ Հիմա հայերենում մի բառով սա կա՞։ Ես գիտեմ երկու բառով` «մնաս(ք) բարով»։

Ուլուանա
18.09.2009, 17:49

Կարծում եմ՝ հայերենում մեկ բառով տարբերակ ուղղակի չկա։ Համենայնդեպս, բառարանում, որքան հասկացա, չկա, երեկ էլ Ֆոտոնի հետ ահագին գլուխ կոտրեցինք էդ հարցի վրա, փորձեցինք հիշել, բայց ոչ մի նորմալ տարբերակ չգտանք, որ իմաստով նույնը լիներ։ Դե հիմա, ի՞նչ արած, մեր լեզուն, ճիշտ է, հարուստ է, բայց ոչ անսահման։ :))

Հայկօ
18.09.2009, 22:04

Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա ;):

Հայկօ
18.09.2009, 22:10
Ժամանակին մի պատմվածք էի թարգմանում «Գարունի» համար, մեջը «nuque»՝ «ծոծրակ» բառը կար, որը, չգիտես ինչու, ինձ էնքան էլ դուր չէր գալիս, որոշեցի հոմանիշների բառարանում նայել, թե ուրիշ էլ ինչ կա: Ու ահա թե ինչ բոց գտա :)).

ԾՈԾՐԱԿ, Ծոծորակ, ծոծր, շիշք, շիլք, շրուշակ, շրուշանակ, փապար, շուշակք, խզատակ, շլինք, բուճուճակ, վզակոթ, վզատակ, պճոճ, պոպոճակ, պուպուճակ, պուճուճակ, կապառ, ծործորակ:

Բուճուճակ... :D Պճոճ... :D:D:D

Ուլուանա
18.09.2009, 22:12
Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա ;):
Ճիշտն ասած՝ ես «հրաժեշտ տալ» արտահայտության մասին էի ասում։ Մեջբերումը եմ սխալ եմ արել, փաստորեն...

Ֆոտոն
19.09.2009, 02:27
Մերկ - 1. Տկլոր, անզգեստ, անհանդերձ, հոլանի [ուս, թևեր], բաց, մերկաբաց, մերկանդամ, ադամամերկ, մերկամարմին, մերկիրան, ծանակ (հնց.), (հզվդ.) մերկատարր, ունայնահանդերձ, տարազգեստ, (բրբ.) մորեմերկ, մորից մերկ, ադամա կաշվով [բոլորովին], պորտաբաց, մերկափոր, փորաբաց, ջլբաց, ջլիբաց, ջղեբաց, տկլոզ, չլուտ, անհալավ, անվարտիք, մատորյան: Մերկիկ: 2. Լերկ [կանաչազուրկ]:

:D

Ֆոտոն
19.09.2009, 17:58
Լավ 1- 1. Ընտիր, պատվական, ազնիվ, առաքինի, գեղեցիկ, սիրուն. լավորակ, բարորակ, (արևմտհ.) աղեկ, աղվոր: 2. Բարի, բարեմիտ: 3. Նպաստավոր, հաջողակ: 4. Բարվոք, բարեդեպ, հարմար: 5. Տե՛ս Առողջ:

Լավ 2 , տե՛ս Տեղատարափ:

Ֆոտոն
19.09.2009, 18:46
Բոլոր նրանց համար, որ սիրելիներ ունեն, ու ամեն օր նոր բառ է հարկավոր::)

Սիրելի - Հարգելի, համակրելի, ըղձալի, տենչալի, ցանկալի, սիրասուն, թանկագին, հոգեհատոր, խանդակաթ, կաթոգին, սիրալիր, գորովալիր, փարելի, ազիզ (բրբ.), աչքի լույս, (բրբ.) աչքի արդար եղ, գարաղի: || Հաճելի, ախորժելի: Ջան: Հոգեհարազատ:

էս հայերեն ա՞ բա. ազիզ (բրբ.):[

Ֆոտոն
19.09.2009, 18:55
:love Սեր 1 - 1. Սիրահարություն. համակրանք. սիրելություն (հզվդ.): 2. Գորով, գուրգուրանք, խանդաղատանք: 3. Փափագ, ձգտում: 4. Տարփ, տռիփ, տռփանք [սաստիկ, մարմնական]: 5. Պաշտանք, պաշտում. հրայրք [բանաստեղծական]: 6. Մոլություն [վատ]: 7. Սիրած, սիրեկան, սիրեցյալ, յար: 8. Հաշտություն, համերաշխություն, համաձայնություն, միաբանություն:

Հ.Գ. Վեջին շարքը սիրո բանաձևն է փաստորեն:

AniwaR
19.09.2009, 22:44
Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա ;):

«Հաջող» բառը կամ «հաջողությունը» բաժանվելիս պարզապես հաջողություն մաղթելն է, ես ընդհանրապես «ադիոս» իմաստը չեմ տեսնում «հաջող»-ի մեջ: Իսկ «ադիոս» ասում են այն ժամանակ, երբ ենթադրվում է, որ միմյանց էլ չեն տեսնելու: Փաստորեն, չունենք նման բառ: :think Ամենամոտը երևի «մնաս բարով»-ն է էլի::think

Rammstein
19.09.2009, 23:29
Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա ;):
«Հաջող»-ը նախ գրական չէ, եւ երկրորդ, այդ բառը ավելի շատ օգտագործվում է «Ցտեսություն»-ի փոխարեն, որը մի քիչ տարբեր է հրաժեշտ տալուց։ Հրաժեշտ սովորաբար տալիս ես այն դեպքում, երբ մեկին երկար ժամանակով չես տեսնելու կամ էլ ընդհանրապես կարող է չտեսնես։

Ֆոտոն
26.09.2009, 05:22
Էս ի՜նչ մարգարտաշաղախ հոմանիշազմայլ բառ եմ գտել::love

Խենթ - 1. խելագար, խելառ, գիժ, խև, խելազուրկ, ցնդած, ցնորված, հիմար, տխմար, ապուշ, անխելք, անմիտ, խելահեղ, խելացնոր, պել (արևմտհ.), (հզվդ.) խելաթափ, խենթուկ, աղվաշ, բախուկ, բախած, (հնց.) խելատար, խելաժետ, խելաշուրջ, խոլ, արտախելք, մտաբախ, մտազուրկ, խևարար, մտաթափ, սնամիտ, շամբշոտ, շամբուշ, վարսամնահար, դեգ, (բրբ.) խելռթափ, խելռտուկ, խելռուկ, խումար, շիթառ, շեթ, շիդար, մորոս, մունչ, ծուռ, խիլխանտ, տախտակը պակաս, ծալքը պակաս, խելքից ծարավ, խելքից պակաս, ճեպախելք, տուտմարուխիկ, տուտուզ, տուտուզիկ, տուտուխիկ, տարուկ, փախած, փախուկ, ֆռթիկ, ֆելիմ, գժատամար, գժտուտ, տաղլեղ, սալոն, պելակատար, պելակնդրի, պելախելոք, ճնտոլոտ, խենթմենթ, խենթումենթ, խենթուխելառ, խևո, խևրուկ, խզի, խևտրուկ, խևուլա, խևուկ, հոփպալա, գագաշոտ, լոլո, կալաշ, հովոտուկ, հովթռուկ:
2. Պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, կարճամիտ, պանդույր, շոշորդ ( բրբ.): Տե՛ս Սիրահար:

Հ.Գ. Տուտուզ, տուտուզիկ, ֆռթիկ, խոլ, լոլո, հոփպալա :D

Սիրահար - 1. Սիրած, սիրեցյալ, (հզվդ.) սիրարկու, սիրատածիկ, սիրատածորդ, (բրբ.) ծռուկ, ծուռ: 2. Խենթ [որևէ բանի] :

Հ.Գ. Սիրարկու. հնչում է ինչպես վերարկու
Սիրատածորդ. հնչում է ինչպես դահուկորդ, վազորդ, մասնագիտության պես էլի :D

Chuk
26.09.2009, 11:38
Խելռտկվեմ, տուտմարուխիկ ըլնեմ ծռուկիս համար :love

հ.գ. Ծուռիս համար տուտուզ ըլլամ :oy

AniwaR
26.09.2009, 15:43
Տուտուզ, տուտուզիկ

Ո՜հ, էս ինչ պայծառ բառեր են: Ստորագրությունս վերիմաստավորվել է::hands Շատ եմ սիրում տուտուզներին::love

snow
04.10.2009, 19:27
Ագուգա- ջրախողովակ, փողրակ, ջրանցույց:
Ագուցել- նստեցնել, հագցնել, հարմարեցնել, կապակցել, ամրացնել:

Ազոխ- խակ, տհաս, չհասած:
Աթար- Ցան, (բրբ.) տարթ, թիթեն, փթիր, քակոր:

Շինարար
04.10.2009, 19:31
Էս ի՜նչ մարգարտաշաղախ հոմանիշազմայլ բառ եմ գտել::love

Խենթ - 1. խելագար, խելառ, գիժ, խև, խելազուրկ, ցնդած, ցնորված, հիմար, տխմար, ապուշ, անխելք, անմիտ, խելահեղ, խելացնոր, պել (արևմտհ.), (հզվդ.) խելաթափ, խենթուկ, աղվաշ, բախուկ, բախած, (հնց.) խելատար, խելաժետ, խելաշուրջ, խոլ, արտախելք, մտաբախ, մտազուրկ, խևարար, մտաթափ, սնամիտ, շամբշոտ, շամբուշ, վարսամնահար, դեգ, (բրբ.) խելռթափ, խելռտուկ, խելռուկ, խումար, շիթառ, շեթ, շիդար, մորոս, մունչ, ծուռ, խիլխանտ, տախտակը պակաս, ծալքը պակաս, խելքից ծարավ, խելքից պակաս, ճեպախելք, տուտմարուխիկ, տուտուզ, տուտուզիկ, տուտուխիկ, տարուկ, փախած, փախուկ, ֆռթիկ, ֆելիմ, գժատամար, գժտուտ, տաղլեղ, սալոն, պելակատար, պելակնդրի, պելախելոք, ճնտոլոտ, խենթմենթ, խենթումենթ, խենթուխելառ, խևո, խևրուկ, խզի, խևտրուկ, խևուլա, խևուկ, հոփպալա, գագաշոտ, լոլո, կալաշ, հովոտուկ, հովթռուկ:
2. Պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, կարճամիտ, պանդույր, շոշորդ ( բրբ.): .
Շաշ չկա՞ր:

snow
04.10.2009, 19:38
Ակմբել- հավաքել, ժողովել, կուտակել, ամբարել:
Ականատ- թակաևդ, ծուղակ, որոգայթ, դարան, վարմ:
Չախկալ- շնագայլ, գայլաշունչ, չախալ:
Մկունդ- գեղարդ, հաջի, 2. ժամհար:

Ֆոտոն
07.10.2009, 01:27
Այսօր նկատեցի ազգայնամոլ և ազգայնական բառերն իրարից տարբերելու մասին գրառում,եթե չեմ սխալվել: Այդ պատճառով, հենց այս բառերն եմ մեջբերում:

Ազգայնական - տե՛ս 1. Ազգամոլ: 2. Ազգասեր:

Ազգայնամոլ - տե՛ս Ազգամոլ:

Ազգամոլ - Ազգայնամոլ, ազգայնական, հայրենամոլ [նացիոնալիստ, շովինիստ]:

Ֆոտոն
07.10.2009, 01:35
Ականջակալ - 1. Ականջնոց: 2. Տե՛ս Ականջապանակ

Ականջապանակ - Ականջակալ, ունկնապանակ

Ականջաբլթակ - տե՛ս Ականջաթոռ

Ականջաթոռ - Բլթակ, ականջաբլթակ, թոռ (բրբ.) [որից օղ են կախում]:

Ականջի թոռ - տե՛ս Քունք:

Հ.Գ. Թոռ, ականջաթոռ, ունկնապանակ, ականջի թոռ :8:D

Ֆոտոն
16.10.2009, 18:11
Զայրանալ - բարկանալ, բորբոքվել, ջղայնանալ, մոլեգնել, դիվոտել, կատաղել, գազազել, զայրագնել, փրփրել (փխբ.), մաղձոտել, մաղձոտանալ, հերսոտել, չարանալ, սրտնեղել, սրտմտել, սրտդողել, նեղանալ, վրդովվել, (հզվդ.) զայրամտել, ցասնուլ (գրբ.), (բրբ.) ժնգալ, ժնգժնգալ, ճաքել, տրաքել, ջգրել, ջգրվել, թուրքանալ, տաճկանալ, կրակոտել, դաղզել, մռփալ, պագազրել, պիպեչքանալ, պոլոկտել, փնչլոտել, փրցլոտել, քռստել, ջիրվեթվել, քացխել, սերդրել, սխտորել, խույոտել, խույոտվել, ցեխոտվել, խրխել, համբռկել, թեփոտել, հերսը ելնել, մաղձը թափել, շապկեն ելնել, սիրտը խառնել, սիրտը նեղանալ, սիրտը շուռ գալ, սրտախաղ լինել, կրակ կտրել, կրակ կտրվել, կրակ դառնալ, կրակ փչել, ատամները կրճտացնել, ատամները կրճտել, ատամները սեղմել, արյունը դառնալ, արյունը գլխին խփել, արյունը աչքը կոխել, աչքը արյուն կոխել, աչքի լույսիցը պեծ ու կրակ վայր թափվել, տաք ջուրը բերանը կոխել, գայլ դառնալ, դևերը գալ, ջ(ի)ները գալ. համբերությունից դուրս գալ, իրենից դուրս գալ, իրեն կորցնել, ինքն իրեն ուտել, ինքզինք ուտել (արևմտհ.). գլխին կրակ թափել, գլխին կրակ վառել, կուտ ուտել՝ լեռն ելնել, ծուխը քթից դուրս տալ, ծուխը գլխից դուրս տալ [սաստիկ]:

Հ.Գ. Ճաքել, տրաքել, թուրքանալ, թեփոտել, կուտ ուտել՝ լեռն ելնել,... գայլ դառնալ, դևերը գալ...:D Ամբողջը հատ-հատ կարդացեք, պետք կգա:

Ռուֆուս
17.10.2009, 01:10
Զայրանալ -խույոտել, խույոտվել

Ստեղ երևի հոմանիշները խառնել ես, հա՞ :lol

Փրցլոտվելը մեկ մեկ օգտագործում եմ հայրենիքումս :D

Ֆոտոն
24.10.2009, 02:39
Երանելի - Երջանիկ, բախտավոր, երանավետ, երանական: :love

Երանավետ - Երջանկավետ, երջանկաշատ, երջանիկ, երանիկ, (հնց.) երանալից, երանավոր, երանահրաշ, բազմերան, բազմերանավետ, բազմերանավոր, բազմերանյան, բազմերջանիկ, հոգներանյան, փառակենցաղ: Երանելի:

Հ.Գ. Լրիվ Երոյի մասին ա: ;)

Ֆոտոն
24.10.2009, 03:12
Երանի՜ - Երնե՜կ, (բրբ.) էրնե՜կ, խոզի՜, շտա՜մ:

Երկնային - 1. Վերնային. եթերային. աստղային. արևային: Մթնոլորտային: 2. Չքնաղ, չքնաղագեղ, չնաշխարհիկ, սքանչելի: Երանավետ: 3. (հնց.) Արփիաբուխ, արփիախաղաց, արփիազան, արփիական, ուղփյան: 4. Աստվածային, վերին. երկնածին, եթերածին, երկնաբնակ, երկնավոր, (հնց.) վերնային, վերնական, երկնակենցաղ, երկնակյաց:

Հ.Գ. ..........................................................................................................................:love

dvgray
24.10.2009, 03:45

ի՞նչ է նշանակում "(հնց.)" հապավումը: չէիր պարզաբանի՞ հաճես :)

Ուլուանա
24.10.2009, 03:57
ի՞նչ է նշանակում "(հնց.)" հապավումը: չէիր պարզաբանի՞ հաճես :)
Հնացած։ :)

Ֆոտոն
27.10.2009, 19:25
Փութանակը ի՞նչա:)

Փութանակի - տե՛ս 1. Շուտափույթ: 2. Արագ:

Հ.Գ. ;)

Ֆոտոն
27.10.2009, 19:28
Կխտար - 1. Եղնիկ, եղջերու, (բրբ.) մարալ, ջեյրան: 2. Տե՛ս Վայրի այծ, Քարայծ:

Ֆոտոն
27.10.2009, 19:33
Պոպոք - տե՛ս Ընկույզ:

Ճղոպուր - տե՛ս Ընկույզ:

Պնդուկ - (բսբ.) Կաղին, տկողին (բրբ.):

Հ.Գ. Նկատել եմ այս բառերի նույնացում, շփոթում, ... :)

Ուլուանա
27.10.2009, 22:21
Պոպոք - տե՛ս Ընկույզ:

Ճղոպուր - տե՛ս Ընկույզ:

Պնդուկ - (բսբ.) Կաղին, տկողին (բրբ.):

Հ.Գ. Նկատել եմ այս բառերի նույնացում, շփոթում, ... :)
Բայց ախր պնդուկն ու կաղինը տարբեր բաներ են։ Հա, շփոթություն կա, բայց, ըստ երևույթին, բառարանը կազմողի կողմից։ :}

Ֆոտոն
27.10.2009, 22:39
Բայց ախր պնդուկն ու կաղինը տարբեր բաներ են։ Հա, շփոթություն կա, բայց, ըստ երևույթին, բառարանը կազմողի կողմից։ :}

Կաղին - (բսբ.) Տկողին, պնդուկ, կաղնապտուղ, կաղնեպտուղ, (բրբ.) բալամուտ, պալուտ:|| Մոմոչ, խոզկաղին, բալուտ [վայրի]:

Հ.Գ. Ես միշտ էլ ընկույզ-կաղին եմ հասկացել պոպոք-պնդուկը: Հոմանիշներն էլ իրար իմաստով մոտ, ոչ նույնական բառերն են, իմ իմանալով: Ուրիշ աղբյուրներից այլ տեղեկություններ, եթե կան, խնդրում եմ մեջբերել: ;)

Ուլուանա
27.10.2009, 23:18
Կաղին - (բսբ.) Տկողին, պնդուկ, կաղնապտուղ, կաղնեպտուղ, (բրբ.) բալամուտ, պալուտ:|| Մոմոչ, խոզկաղին, բալուտ [վայրի]:

Հ.Գ. Ես միշտ էլ ընկույզ-կաղին եմ հասկացել պոպոք-պնդուկը: Հոմանիշներն էլ իրար իմաստով մոտ, ոչ նույնական բառերն են, իմ իմանալով:
Ես նման շփոթություններ չեմ ունեցել, չգիտեմ։ :P

Ուրիշ աղբյուրներից այլ տեղեկություններ, եթե կան, խնդրում եմ մեջբերել: ;)
Այո, կան։ Բավական է այդ բառերը նայել ռուս–հայերեն, հայ–ռուսերեն, ռուս–անգլերեն բառարաններում, ինչպես նաև ինտերնետում, և թե՛ թարգմանությունից, թե՛ նկարներից պարզ է դառնում, որ պնդուկն ու կաղինը տարբեր պտուղներ են.
պնդուկ – фундук – hazelnut
կաղին – жёлудь – acorn

Ի դեպ, որքան հասկացա, էդ երկու բառերի նույնացումն ընդհանրապես հայերենում է տարածված, քանի որ անգլերեն–հայերեն բառարանում hazelnut–ի դիմաց գրված է՝ կաղին, պնդուկ, տկողին :{։ Դե, տկողինը հասկացանք. պնդուկի բարբառային տարբերակն է, բայց պնդուկի ու կաղինի նույնացումը չեմ հասկանում։ Ռուս–հայերեն մեծ բառարան ձեռքի տակ չունեմ, բայց համեմատաբար փոքրում, որն, ի դեպ, 2008 թվի է, նայեցի, жёлудь–ի դիմաց գրված է՝ կաղին, խոզակաղին, իսկ фундук բառն ընդհանրապես չկա։

Շինարար
28.10.2009, 00:12
պնդուկ – фундук – hazelnut
կաղին – жёлудь – acorn

Պնդուկին մեզ մոտ տխիլ են ասում, կաղինից շատ ավելի փոքր է, կաղինը մեզ մոտ խոզին են տալիս: Պոպոքն էլ ընկույզն է, ուրիշ խոսվածքով էլ լոռվա՝ կակալ…

Ռուֆուս
28.10.2009, 00:18
Գյումրվա բարբառով էլ ձեր ասած պնդուկ/տխիլին հենց կաղին ենք ասում :)

Շինարար
28.10.2009, 00:20
Գյումրվա բարբառով էլ ձեր ասած պնդուկ/տխիլին հենց կաղին ենք ասում :)

Բա խոզե՞րն ինչ են ուտում, մեր ասած կաղինին ի՞նչ եք ասում:

Ռուֆուս
28.10.2009, 00:27
Բա խոզե՞րն ինչ են ուտում, մեր ասած կաղինին ի՞նչ եք ասում:

հենց տենց էլ ասում ենք - խոզի կաղին ;)

Ուլուանա
28.10.2009, 00:31
Պնդուկին մեզ մոտ տխիլ են ասում, կաղինից շատ ավելի փոքր է, կաղինը մեզ մոտ խոզին են տալիս: Պոպոքն էլ ընկույզն է, ուրիշ խոսվածքով էլ լոռվա՝ կակալ…
Ես գիտեմ՝ որը որն է, ընդամենը դրանց ռուսերեն ու անգլերեն տարբերակներն էի գրել, որպեսզի ավելի պարզ լինի, որ դրանք տարբեր պտուղներ են։ Ճիշտն ասած՝ էնքան էլ լավ չհասկացա, թե գրածդ ինչ կապ ուներ իմ գրառման հետ, որ մեջբերել ես։ :esim
Իսկ կաղինը, կարծում եմ, ամեն տեղ էլ խոզերին են տալիս։ Համենայնդեպս, դեռ ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդը կաղին ուտի։

Ուլուանա
28.10.2009, 00:33
Փաստորեն, շփոթության մեղավորը բարբառներն են, էլի։ :) Նույնացրել են, մարդկանց կրակը գցել։ :))

Ֆոտոն
28.10.2009, 03:01
Ուշադիր - Հոգատար, զգուշավոր, աչալուրջ, զգույշ, (հզվդ.) ջանադիր, մտադիր, (հնց.) հոգածու, ուշակալ, ուշակալու, ուշատու, ուշավոր, ներամիտ, ականջդրուկ, ականջը կախ (բրբ.):

Հ.Գ.:pardon

Շինարար
28.10.2009, 20:32
էնքան էլ լավ չհասկացա, թե գրածդ ինչ կապ ուներ իմ գրառման հետ, որ մեջբերել ես։ :esim

Քանի որ հոմանիշների մասին թեմա է, ես էլ իմ իմասած տխիլ բառը ավելացրեցի քո գրածներին, թե չէ հո քեզ չէի բացատրում:)

Ֆոտոն
03.11.2009, 01:21
Հպարտանալ - 1. Պարծենալ, պանծալ, փառավորվել, հպարտաբանել (հզվդ.), քովլանալ (բրբ.): 2. Ամբարտավանել, ամբարտավանալ, գոռոզանալ, գոռոզամտել, մեծամտել, սնապարծել, խրոխտալ, հոխորտալ, կոկոզանալ, սիգալ, սիգանալ, փքվել (փխբ.), (հզվդ.) փքանալ, ապարթանալ, բարձրախոհել, բարձրավզել, սոնքալ, սոնքանալ, ճոռոմանալ, մեծախոսել, վերամբառնալ, վզանել, վիսանալ, ճխալ, խանչանալ, քովլանալ, (բրբ.) զոզոխնալ, հակլոսնալ, քիթը բարձր պահել, քիթը տնկել, քիթը մեծանալ, քիթը ունքերից բարձրացնել, քիթը բարձր պահել, քիթը ցցել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, մեծ-մեծ ձևել, գլուխ գովել, թևի տակ ձմերուկ չմտնել, թևին տալ, ոտքը շատ բարձր դնել:

Պարծենալ - 1. տե՛ս Հպարտանալ: 2. Մեծաբանել, ճամարտակել, սնապարծել, ինքնագովել, անձնագովել, ճոռոմաբանել, պերճաբանել, խրոխտալ, հոխորտալ, (փխբ.) փքվել, աքլորանալ, խորոզանալ (խսկց.), (հզվդ.) ճխալ, խայտալ, սիգալ, սոնքալ, կոկոզանալ, կոկոզաբանել, պարծել, բարձրավզել, ճոռոմանալ, բարձրախոհել, մեծախոսել, ապարթանալ, պանծալ, պանծանալ, խանձալ, հորանալ, եռալ, վզանել, վիսանալ, վերամբառնալ, հրովել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ խոսել, մեծ-մեծ ձևել,մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, գլուխ գովել:

Հ.Գ. :think

Շինարար
10.11.2009, 03:15
գոգաթիակի՝ ռուսերեն սավոկ, երկու բարբառային հոմանիշներ՝ աքանդազ՝ վանաձորի խոսվածք, քոստավասի՝ գյումրվա խոսվածք:

may
10.11.2009, 04:27
գոգաթիակի՝ ռուսերեն սավոկ, երկու բարբառային հոմանիշներ՝ աքանդազ՝ վանաձորի խոսվածք, քոստավասի՝ գյումրվա խոսվածք:

աքանդազ բառը խոյի բարբառում օգտագործվում է խաքյանդազ հնչողությամբ, բայց պարզ սավոկ չէ, այլ թոնրից մոխիր հանող լայնաբերան մի գործիք :)

Հայկօ
24.12.2009, 20:52
ՀԵՏՈՒՅՔ, գ. Երաստան, նստուկ, նստատեղի, սրբան, (հնց.) աղտահանք, վայրարկու, հետուստ, ոռ (գռեհկ.), (բրբ.) տունդի, տուտլուտուզ, տունդուռուզ, բունծակ, սևջրածակ, տռծակ (գռհկ.), քամակ, տուտուզ, պզտակ [մանուկների]: Գավակ [ձիու]: Որոգայթ (ծածկ.) [առաջին վանկի նմանաձայնությունից]:

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս... :love

Ֆոտոն
23.05.2010, 10:07
Կոնծել -նբ. Խմել, հարբել, կոնծաբանել, (բրբ.) լլվել, գցել, նետել, ճնկել, խզտել, կնճել, տնկել, տմպել, թապլել, ծրծունքել [մինչև տակը], կոնթխել, կոկորդը թրջել, կոկորդը տաքացնել, բերան թրջել, կատիկը թրջել [մի փոքր], բերանն առնել, գլուխը գաշել, գլխին քաշել [ամբողջապես]:

Ֆոտոն
23.05.2010, 10:13
Երգ - գ. 1. Նվագ, խաղ, տաղ, շեր: Մեղեդի: 2. Գանձ, շարական, սաղմոս, կցուրդ, ավետիս [եկեղեցական]: 3. Հորովել [գութանի]: 4. Լորուստ [անպարկեշտ]: 5. Երգեցողություն, նվագերգություն, նվագածություն, նվագակցություն: 6. Դայլայլ, դայլայլիկ, գեղգեղ, գեղգեղանք, գեղգեղյուն, ճռվող, ճռվողյուն, ծլվլոց [թռչունի]:

Լուսատենչ
24.06.2010, 14:39
Արև - արեգ, արփի, արեգակ, արևիկ, ուղփ, տվնջյան լուսատու

Երիտասարդ - ջահել, պատանի, մատաղ, մատղաշ, պարմանի, ջիվան (բրբ.), յաշ (բրբ.)

Կռիվ - պայքար, մաքառում, մարտ, մարտնչում, ռազմ, ճակատամարտ, պատերազմ

Ահ - վախ, երկյուղ, սարսափ, զարհուրանք, զարզանդ, սահմռկում, շորշոփ (բրբ.)

Ուլուանա
24.06.2010, 18:40
Ահ - վախ, երկյուղ, սարսափ, զարհուրանք, զարզանդ, սահմռկում, շորշոփ (բրբ.)
+սարսուռ :)

Լուսատենչ
25.06.2010, 23:10
Կռիվ - պայքար, մաքառում, մարտ, մարտնչում, ռազմ, ճակատամարտ, պատերազմ

+ գուպար :)

Ֆոտոն
29.06.2010, 09:43
Մի խնդրանք ունեմ: Բառերի հոմանիշների շարք գրելիս պետք է գրել ավարտուն: Ամբողջ շարքը: :)

Եղիայեան
24.07.2010, 19:22
Ժամանակին մի պատմվածք էի թարգմանում «Գարունի» համար, մեջը «nuque»՝ «ծոծրակ» բառը կար, որը, չգիտես ինչու, ինձ էնքան էլ դուր չէր գալիս, որոշեցի հոմանիշների բառարանում նայել, թե ուրիշ էլ ինչ կա: Ու ահա թե ինչ բոց գտա :)).

ԾՈԾՐԱԿ, Ծոծորակ, ծոծր, շիշք, շիլք, շրուշակ, շրուշանակ, փապար, շուշակք, խզատակ, շլինք, բուճուճակ, վզակոթ, վզատակ, պճոճ, պոպոճակ, պուպուճակ, պուճուճակ, կապառ, ծործորակ:

Բուճուճակ... :D Պճոճ... :D:D:D

Այս ցանկին վրայ կ'ուզեմ աւելցնել ԾԱՄՏԱԿ հոմանիշն ալ, որ գործածական այ Մուսա լեռի բարջառին մէջ: