PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է խորհրդանշում ավատարդ



Gohar
11.01.2007, 20:13
Ի՞նչ է խորհրդանշում ավատարդ, ինչո՞ւ ես այն ընտրել կամ ինչո՞ւ է այն քեզ հոգեհարազատ:

Սկսեմ ինձանից:
Եթե նկատել եք ավատարիս մեջ Հայաստանի օդանավն է՝ Արմավիան: Այն նկարված է օդում և հետևի կողմից, այսինքն՝ օդանավը թռել է, բայց վայրէջք չի կատարել: Ավատարիս իմաստն այն է, որ Հայաստանից դուրս գալուց հետո օտարության մեջ, օդից կախված եմ մնացել :)

Մանե
11.01.2007, 20:18
Իմ ներկայիս ավատարը վիճակիս հետ ընդհանրապես կապ չունի.Պարզապես ռոմանտիկ մարդ եմ և սիրում եմ սրտեր և ամեն ինչ կապված նրանց հետ.
Հեսա փոխում եմ

Գոռ Ջան - Հայ
11.01.2007, 20:24
Խորհրդանշումա անսահման սերս Հայաստանի , հայկականի հանդեպ:
Ու ընդհանրապես, քարոզումա սեր ;)

Cleopatra
11.01.2007, 20:25
Ավատարիս նկարը իմ նկարն է:)

Mesrop
11.01.2007, 20:29
անունիս առաջի տառն է՝ կայծերով

Arisol
11.01.2007, 20:30
Տվյալ պահին գտնվող ավատարս նշանակում ա էն, որ հիմա ցուրտ ա ու ես մրսում եմ: ՈՒշադրություն դարձրեք ավատարի մեջի գրվածին;) :

John
11.01.2007, 21:42
«Չելսի» թիմն է ուրախության պահին… իսկ «Չելսիի» ուրախությունը մասամբ իմ ուրախությունն է :)

Ֆելո
11.01.2007, 22:06
խեղճին սոված են թողել, լացումա...:(

Taurus
11.01.2007, 22:11
No comment

Մարիաննա
11.01.2007, 22:55
Խորհրդանշում է տղամարդու սերը, գգվանքը, քնքշանքը կնոջ նկատմամբ:

Amaru
11.01.2007, 22:58
:clap Ֆիգու :clap

Սյունիք
11.01.2007, 23:04
Ես եմ;)

Malu
12.01.2007, 13:23
Իմ աչքերը :oy
հայի աչեր, սիրուն աչեր՜

StrangeLittleGirl
12.01.2007, 18:20
Իմ ավատարի մեջ ես եմ… Իսկ եթե ավելի լուրջ, «Շրեկ 2-ի» մեջի կատուն է (ճիշտ ասացի, չէ՞… :oy): Մուլտը ես չեմ տեսել, բայց Արշակն ինձ շատ է նմանեցնում այդ կատվին ու այնքան է պատմել, որ ես էլ եմ կարծում, որ նման եմ :P

Angelina
12.01.2007, 18:23
Իմ աչքերը :oy
հայի աչեր, սիրուն աչեր՜
Շատ սիրուն աչքեր ունես: Իրոք որ:

Արսեն
12.01.2007, 18:31
Իմն էլ իմ նիկնա ցույց տալիս, ավելի պատկերավոր ձևով:)

Աբելյան
13.01.2007, 10:10
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիա:
Ինչա խորհրդանշում` չգիտեմ, բայց սիրուն նկար ա: Վրան համ գնդակ ա նկարած համ էլ արծիվ:

Malu
13.01.2007, 13:00
Շատ սիրուն աչքեր ունես: Իրոք որ:
Դու ինձնից ոչ պակաս գեղեցկություն ունես ;)
Ընդհանրապես հայ աղջիկներս, մանավանդ ակումբի աղջիկները գեղեցիկ են չէ՞ տղաներ:oy

Selene
13.01.2007, 16:49
Իմ ավատարը խորհրդանշում է կյանքի խթան հանդիսացող ՍԵՐ:love
Իմ ավատարի նկարն ինձ շատ հարազատ մարդ է ուղարկել:) Ամեն անգամ ավատարս տեսնելիս տրամադրությունս բարձրանում է;)

Goga
13.01.2007, 17:53
Ավատարս խորհրդանշում է ինձ:)

Լիաննա
15.01.2007, 02:37
Նախ ասեմ որ ծնվել եմ ձիու տարում ,և ընդանրապես շաաաատ եմ սիրում այս կենդանուն, թե բնավորությունը, թե արտաքինը

Վազգեն
19.01.2007, 11:39
Սերը ոչ թե այն է, երբ երկու հոգի նայում են իրար, այլ այն, երբ երկու հոգի նայում են միևնույն ուղղությամբ :love

Կարծում եմ Ուլուանայի ստորագրությունը կմատնանշի, թե իմ ավատարը ինչ է խորհրդանշում: :) Բացի դրանից ձին ամենագեղեցիկ ու իմ ամենասիրած կենդանիներից մեկն է: Անուկը այս հարցում էլ է հետս համաձայն: ;)

Kita
19.01.2007, 12:42
գրեթե ինձ:)

aniko
19.01.2007, 13:46
ակամա ժպիտ

Highordy
19.01.2007, 21:05
Դու ինձնից ոչ պակաս գեղեցկություն ունես ;)
Ընդհանրապես հայ աղջիկներս, մանավանդ ակումբի աղջիկները գեղեցիկ են չէ՞ տղաներ:oy

100% !!!

Հավատացեք «դրսերում» ապրած տղամարդուն

:love :hands :ok :hands :ok :love

Ավելացվել է 4 րոպե անց
Իսկ ի՞նչ եք կարծում իմ ավատարը ի՞նչ է նշանակում: Ով է ծանոթ այս նշանի պատմությանը՞…

Եթե պատասխաններ լինեն - երևի սպասեմ, վերջում միանգամից պատասխանեմ:

(Գրողը տնի… Երևի մի առանձին թեմա՞ բացեմ այս հարցով)

Arisol
19.01.2007, 21:12
Իսկ ի՞նչ եք կարծում իմ ավատարը ի՞նչ է նշանակում: Ով է ծանոթ այս նշանի պատմությանը՞…

Սվաստիկա ա, բայց նա մենակ ֆաշիստների նշանը չի: Այն նաև հավերժության նշան ա որքան ես գիտեմ…

Highordy
19.01.2007, 21:29
Էս ՄԵԿ :-)

Shauri
19.01.2007, 22:29
Ճոճանակի վրա ճոճվող միայնակ աղջնակ :)

Firegirl777
20.01.2007, 19:14
սառնություն, անհողորդություն երկնային, վերացում ու անտարբերություն, միևնույն ժամանակ ռոմանտիզմ, լքված սեր ու նման զգացումներ
Սակայն հիմա այդ ժամանակաշրջանը մասամբ անցել է

*K*A*T*U*
20.01.2007, 21:41
Ավատարում իմ լուսանկարն է :oy

Ներսես_AM
21.01.2007, 02:45
Սվաստիկա ա, բայց նա մենակ ֆաշիստների նշանը չի: Այն նաև հավերժության նշան ա որքան ես գիտեմ…
Հենց սա խորհրդանշում է մահ, հավերժությունը հակառակ է պտտվում: Տարբերելու համար պատկերացնում ես թե որ կողմ պիտի պտտվի կենտոնի խաչը, որ այդ խաչի ծայրերը գծեն պոչերը: Եթե խաչը պտտեցիր ժամսլաքի ուղղությամբ ուրեմն հավերժություն, եթե ժամ սլաքին հակառակ ապա մահ: Տվյալ դեպքում մահն է:

Հ. Գ. Ինչքան հիշում եմ այսպես էր: :oy

Highordy
21.01.2007, 13:44
Հենց սա խորհրդանշում է մահ, հավերժությունը հակառակ է պտտվում: Տարբերելու համար պատկերացնում ես թե որ կողմ պիտի պտտվի կենտոնի խաչը, որ այդ խաչի ծայրերը գծեն պոչերը: Եթե խաչը պտտեցիր ժամսլաքի ուղղությամբ ուրեմն հավերժություն, եթե ժամ սլաքին հակառակ ապա մահ: Տվյալ դեպքում մահն է:

Հ. Գ. Ինչքան հիշում եմ այսպես էր: :oy


Չէ, չէ… Այդպես չէ… Սա հակադրությունների պայքար է: Դրա տակ ինչ ուզես կարող ես ենթադրել՝ կյանք ու մահ, լույս ու խավար, կին և տղամարդ, չար ու բարի, սև ու սպիտակ…

Հավատացնում եմ, կողմը կապ չունի: Դա քսաներորդ դարի սկբին ծագած տեսություն է, որը բոլորովին էլ չի բացատրում սվաստիկայի իմաստը: Նման ձևով կարելի է բացատրել նաև հրեական «Դավթի Աստղը»՝ երկու հակադրված եռանկյունի… տվամարդ և կին (ի դեպ՝ եթե նայենք որպես սեռանդամների ուղղվածություն - ապա համընկնում է բացատրությանը), կյանք և մահ, լույս ու խավար… ու ՛տենց մի վախտ… :D

Մի քիչ քննարկենք, մի որոշ ժամանակ հետո անպայման կկիսվեմ իմ կարծիքով ու պատմությունից քաղածս գիտելիքներով սվաստիկայի վերաբերյալ… OK?

Ծով
25.01.2007, 18:43
խորհրդանշում է ժամանակը,ու որ ես շատ եմ սիրում Փարաջանովին:love

Արսեն
26.01.2007, 00:38
Էս խեղճ կենդանուն նմանեցրի ինձ շատ հարազատ մի մարդու, որին մենակ ես անվանում եմ սկյուռ, ու որոշեցի դնեմ որպես ավատար:

docart
06.02.2007, 02:58
խորհրդանշում է պարզություն

ihusik
07.02.2007, 19:30
Օ՜, մի մեծ փիլիսոփայական ու գաղտնագիտական իմաստ կա ավատարիս մեջ. Հավերժ Լույսը խորհրդանշող արևից ասես ծնունդ է առնում մարդու հավերժ Էությունը՝ նրա Ոգին, Լուսեղեն, Կրակե մարմինը, որն այդ արևի ծնունդն է ու նրա մի մասը, ինչպես Աստվածային Լուսեղեն նմանությամբ ու պատկերով ստեղծված մարդու Աստվածային Էությունը՝ նրա Ոգին, որն, ինչպես և Աստված*, երրորդություն է: Քիչ ավելի ցած կարող եք տեսնել մարդու նուրբ մարմինը կամ հոգին, որը մեջտեղում է Ոգու ու Ֆիզիկական մարմնի: Իսկ ֆիզիկական մարմինը պատկերված է ժայռի կատարին կանգնած ու ձեռքերը վեր պարզած: Ավատարիցս կարելի է հասկանալ թե որտեղի՞ց է եկել մարդը, ի՞նչ է նա իրենից ներկայացնում և ու՞ր է գնում կամ ո՞րն է նրա էվոլուցիոն ուղին... Ստորագրությունս էլ համապատասխանում է ավատարիս ու լրացնում նրան...;)

*Աստված ասելով այստեղ նկատի չունեմ այն Անսահման, Անճանաչելի, Հավերժ ու Բացարձակ Միակին:

TigranM
07.02.2007, 23:06
Դու ինձնից ոչ պակաս գեղեցկություն ունես ;)
Ընդհանրապես հայ աղջիկներս, մանավանդ ակումբի աղջիկները գեղեցիկ են չէ՞ տղաներ:oy
Իրոք որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են և ոչ միայն…Ակումբի աղջիկներից մի հոգու հետ եմ ծանոթ և կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ աղջիկ է:Դատելով ավատարներից և տեղադրված նկարներից կարող եմ ասել, որ ակումբում գեղեցիկ աղջիկներ շատ կան:
Ինչ վերաբերում է ավատարիս այս նկարը տեղադրել եմ քանի, որ այդ կենդանին շատ է դուրս գալիս:Շատ փառահեղ տեսք ունի:

Երվանդ
08.02.2007, 17:21
Խորհրդանշում է տղամարդու սերը, գգվանքը, քնքշանքը կնոջ նկատմամբ:

Քո ավատարը հակասական տպավորությունն թողեց, սկզբից ճիշտն ասած չէի ջոգում ինչ պատկերա:) , հետո հասկացա որ ընդհամենը աղջկա ձերքնա պաչում իսկ ես եսիմ ուրեի խորացել:D , որ օֆֆտոպ չլինի ասեմ որ ես ավատար չունեմ իսկ դա խորհրդանշումա իմ անհասկանալի անտարբերությունը ավատարների նկատմաբ:)

Ներսես_AM
08.02.2007, 23:46
Չէ, չէ… Այդպես չէ… Սա հակադրությունների պայքար է: Դրա տակ ինչ ուզես կարող ես ենթադրել՝ կյանք ու մահ, լույս ու խավար, կին և տղամարդ, չար ու բարի, սև ու սպիտակ…

Հավատացնում եմ, կողմը կապ չունի: Դա քսաներորդ դարի սկբին ծագած տեսություն է, որը բոլորովին էլ չի բացատրում սվաստիկայի իմաստը: Նման ձևով կարելի է բացատրել նաև հրեական «Դավթի Աստղը»՝ երկու հակադրված եռանկյունի… տվամարդ և կին (ի դեպ՝ եթե նայենք որպես սեռանդամների ուղղվածություն - ապա համընկնում է բացատրությանը), կյանք և մահ, լույս ու խավար… ու ՛տենց մի վախտ… :D

Մի քիչ քննարկենք, մի որոշ ժամանակ հետո անպայման կկիսվեմ իմ կարծիքով ու պատմությունից քաղածս գիտելիքներով սվաստիկայի վերաբերյալ… OK?
Հայորդին ասաց սխալ է, բայց այդպես էլ չբացատրեց տեսնենք վերջը այդ սվաստիկան ինչ է նշանակում։

Մարիաննա
09.02.2007, 02:06
Քո ավատարը հակասական տպավորությունն թողեց, սկզբից ճիշտն ասած չէի ջոգում ինչ պատկերա:) , հետո հասկացա որ ընդհամենը աղջկա ձերքնա պաչում իսկ ես եսիմ ուրեի խորացել:D
Ոչինչ, ասում են վնասի կեսից հետ գալն էլ, արդեն իսկ, ինչ-որ մի բան խորհրդանշում է:

Egern.net
09.02.2007, 19:08
Ավատարս իմ լուսանկարներից է: Առանձնապես իմաստ չունի: Էնքան որ հրապարակի ժամացույցն է և լուսացույցի կանաչը...

Արսեն
10.02.2007, 00:00
Էս կենդանին էնքան էր դուրս եկել, որ մտածեցի դնեմ որպես ավատար: համել մի տեսակ շատ բարիություն կա մեջը, որի պակասը շատ է զգացվում վերջերս...

Ներսես_AM
10.02.2007, 00:28
Մոնթեն է:love :love :love

Lionne_en_Chasse
10.02.2007, 00:42
Ինձ է խորհրդանշում :)

Highordy
10.02.2007, 20:15
Հայորդին ասաց սխալ է, բայց այդպես էլ չբացատրեց տեսնենք վերջը այդ սվաստիկան ինչ է նշանակում։


Տես օրհներգի տեքստի վերաբերյալ քո գրառումից հենց անմիջապես վերը արածս գրառումը: Եթե ավելի խորն ես հետաքրքրվում հարցով, ապա կարդա «ՈւԽՏԱԳԻՐՔ»:

Ի դեպ՝ էլեկտրոնային տարբերակը ունեմ *.doc ֆորմատով: Հաճույքով կուղարկեմ հենց հետաքրքրություն հայտնես::ok

Ասեմ, որ NACIST-ը «Հեթանոսություն» թեմայում բերել է «ՈւԽՏԱԳՐՔԻ» առաջին հատվածը: Ինձ թվում է, որ ամեն իրեն հարգող և ինքն իրեն գենետիկորեն հայ համարող պարտավոր է գոնե մեկ անգամ կարդալ: Գիտե՞ս, առաջին անգամ կարդալուց ինչ զգացողություն էր մոտս՝ «արա վա՜յ, ախր ես ես ամեն ինչը վաղուց գիտեի… խի՞ չէի մտածում սրա մասին, արա ո՞նց չէի ջոկել…»: Մոտավորապես նման մի բան, ինչը խոսում է «գենետիկ հիշողության» առկայության մասին: Ազնիվ խոսք, չես փոշմանի:

:D Ես կվճարեմ կորցրածդ ժամանակը, եթե համարես, որ այն իսկապես ի զուր է անցել… :D

Երկնային
18.04.2008, 19:12
Ավատարիս մեջ ես եմ… ու ծաղիկնե~ր… :love
մենակ թիթեռնիկ ա պակասում, որ լիովին իմը լինի… :oy

Lapterik
18.04.2008, 19:15
Ավատարս հարազատ վայրս ա, 20 տարի ա արդեն, ես իրան չեմ լքել, չեմ էլ ուզում, էխ՜՜՜՜

firewall
18.04.2008, 20:05
Ավատարս գնացել էր Լապտերիկի ստորագրությունր փրկելու...

Արշակ
18.04.2008, 23:54
Հետաքրքիր է, ով ինչպես է ընկալում հիմիկվա ավատարս։ Նայելիս ի՞նչ եք մտածում, ի՞նչ զգացողություներ եք ունենում։ Կպատմե՞ք։

Երկնային
18.04.2008, 23:58
Հետաքրքիր է, ով ինչպես է ընկալում հիմիկվա ավատարս։ Նայելիս ի՞նչ եք մտածում, ի՞նչ զգացողություներ եք ունենում։ Կպատմե՞ք։

Արշակ, լիքը անգամ ասել եմ, մի հատիկ էլ կգրեմ… :oy

ես սիրահարված եմ քո ավատարի բալիկին, գրանցմանս առաջին օրվանից ինքը իմ համար դարձավ միակը…:love

չէ, լուրջ, նենց եմ իրան սիրում, նենց կյանքիկն ա… ամեն անգամ նայելուց, ուզում եմ բռնեմ պաչպչեմ… :oy
իրանից չեմ հոգնում երբեք… ինչքան նայում եմ, մեկ ա նայվում ա... ակումբում ամենասիրածս ավատարն ա… :love

Selene
19.04.2008, 00:11
Հետաքրքիր է, ով ինչպես է ընկալում հիմիկվա ավատարս։ Նայելիս ի՞նչ եք մտածում, ի՞նչ զգացողություներ եք ունենում։ Կպատմե՞ք։

Դե էլ չեմ մանրամասնում, թե ինչքան բարի ու քնքուշ զգացողություններ են մոտս առաջանում, երբ տեսնում եմ Արշակի ավատարը:love Բայց մի բան կա, որ ավատարն ամբողջովին ինձ հենց տիրոջն է հիշեցնում՝ աչքերի, հայացքի մեջ մի տեսակ մաքրություն ու հանգստություն կա՝ տիպիկ Արշակական:oy:)

Գալաթեա
19.04.2008, 00:34
Իմ ավատարը ինչէ խորհդանշու՞մ...հմմ...երկար ու կեղեքիչ մտորումներից ու գցում-բռնումներից եկա այն եզրահանգման, որ այն խորհդանշում է ծխող աղջիկ :D

Ու ինչ հայացք ունի~...թիթեղածակիչ :D

Արշ...ավատարիդ պստոն անհնարինության չափ թախծոտ աչքեր ունի: Ես աշխատում եմ քո էս ավատարին չնայել: Տխրում եմ, ջան :)

Արշակ
19.04.2008, 01:09
Հետաքրքիր է, ես այլ բան եմ պատկերացրել ու արտահայտել էս ավատարը դնելով, չնայած ձեր տարբերակներն էլ նենց ոչինչ վատը չեն :)

Ի դեպ, Սելեն, ինձ նմանացնելու հետ կապված, ես էդ տղուն արտաքինով իմ 1–ին դասարանցի տարիքին եմ նմանացնում, բայց էդ նմանությունը ավատար դնելուց ավելի ուշ նկատեցի։

ivy
19.04.2008, 01:47
Հետաքրքիր է, ես այլ բան եմ պատկերացրել ու արտահայտել էս ավատարը դնելով, չնայած ձեր տարբերակներն էլ նենց ոչինչ վատը չեն :)

Ի դեպ, Սելեն, ինձ նմանացնելու հետ կապված, ես էդ տղուն արտաքինով իմ 1–ին դասարանցի տարիքին եմ նմանացնում, բայց էդ նմանությունը ավատար դնելուց ավելի ուշ նկատեցի։

Իսկ ես ավատարդ ոչ միայն նմանացնում էի քեզ, այլև միշտ համոզված էի, որ դու ես... :unsure

Goga
19.04.2008, 21:24
Սեր ու Գարուն…:love

Selene
19.04.2008, 22:25
Ի դեպ, Սելեն, ինձ նմանացնելու հետ կապված, ես էդ տղուն արտաքինով իմ 1–ին դասարանցի տարիքին եմ նմանացնում, բայց էդ նմանությունը ավատար դնելուց ավելի ուշ նկատեցի։

Դե մարդու հայացքում շատ բաներ են պահպանվում, Արշակ ջան:)
Մյուս ավատարդ էլ էր քեզ շատ համապատասխանում, այն, որ դարպասներ էին՝ ետևում գեղեցիկ բնություն ու լույս, կարծեմ այդպես էր:8

Իսկ ես ավատար ընտրում եմ՝ ելնելով նրանից, թե ինձ, իմ ապրումներին ինչքանով է համապատասխան: Սա երկրորդ հիմնական ավատարս է, առաջինին՝ իրեն բնորոշ խոհերով հրաժեշտ եմ տվել…:)

Empty`Tears
19.04.2008, 22:29
Սեր, հանգստություն, անկեղցություն...

Lapterik
19.04.2008, 23:04
Դե արդեն ավատարումս ես եմ, պւճուր ժամանկ, համովն եմ չէ եղել:

Ռուֆուս
19.04.2008, 23:46
Շատերի կարծիքով ես առանձնահատուկ սեր եմ տածում ոչխարների նկատմամբ..... իրականում այդպես չէ, ոչխարի ավատար ընտրել եմ պատահաբար, հետո տեսնելով, որ շատերը անտարբեր չեն իմ ոչխարների նկատմամբ, որոշեցի անընդհատ ոչխարների ավատարներ դնել :)

Իսկ նախկինում շատ տարբեր ավատարներ եմ ունեցել - վիշապներ, էլֆեր, ծովահեններ, կախարդներ, բիձաներ, ու մի հատ էլ ավատար ունեի, շատ էի սիրում, Six Flags պարկերի լոգոն էր, վրան գրված Sex Flags :)

Երկնային
20.04.2008, 01:21
Իսկ նախկինում շատ տարբեր ավատարներ եմ ունեցել - վիշապներ, էլֆեր, ծովահեններ, կախարդներ, բիձաներ, ու մի հատ էլ ավատար ունեի, շատ էի սիրում, Six Flags պարկերի լոգոն էր, վրան գրված Sex Flags :)

հա հիշում եմ էն քո բիձուկ ավատարը… իրա երեսից ես մտածում էի, թե դու ցնդած բիձա ես :D:D

dvgray
20.04.2008, 02:27
Ի՞նչ է խորհրդանշում ավատարդ
Խորհրդանշում է էն անմահ պահ ի հավերժացումը, թե
ոնց են մլիցեն ու "սոլդաֆոնը" մարդ որսում:
Խորհրդանշում են հերթական Պիղատոսյան "երկիր" կոչեցյալ թյուրիմացությանը բարքերն ու հյոիգոական թշվոռությունը:
նաև՝ հպարտ ու ինքն իրեն չդավաճանող՝ նրանց որսի օբեկտի հարատևությունը:
Կարճ ասած
մենք խաղաղ էինք մեր լեռների պես
դուք ՝...........

Dr. M
20.04.2008, 14:41
Նոր կյանք.... դեռ չծնված երազանք...;)

unknown
20.04.2008, 14:58
Խորհրդանշում է Հավերժ սեր::love

Adam
20.04.2008, 15:01
Խորհրդանշում է բազմազանություն: Որ ամեն մի պատկերի մեջ չպետք է տեսնել այն, ինչ զուտ պատկերված է: Այսպիսի պատկերները խորը հոգեբանություն ունեցող մարդկանց համար են:

Ուլուանա
20.04.2008, 20:07
Ներկա ավատարս, որն, ի դեպ, նախկինում էլ մի քանի անգամ դրել եմ, ծաղկի պատկեր է, ավելի ճիշտ՝ հիմնականում ծաղկի կենտրոնական մասն է երևում դրանում, իմ ընկալմամբ զարթոնք, ծաղկունք, պայծառ գոյություն, ինչպես նաև երջանկության ձգտում արտացոլող պատկեր է։ :love Շատ եմ սիրում էս նկարը, տրամադրությունս բարձրացնում ու պայծառություն է հաղորդում ինձ, հուսով եմ՝ ուրիշներին ևս։ :) Մի տեսակ կենդանի, վառ կյանքի խորհրդանիշ է ինձ համար։ :roll

Նախորդ ավատարս իմ ու ամուսնուս սևուսպիտակ լուսանկարն էր։ Շատ առումներով հավանում եմ էդ նկարը, և ինձ համար հաճելի էր մեր երկուսի համատեղ պատկերը որպես ավատար ունենալ այդքան երկար ժամանակ։ :)

Kuk
10.06.2008, 20:31
Ներկա ավատարս, որն, ի դեպ, նախկինում էլ մի քանի անգամ դրել եմ, ծաղկի պատկեր է, ավելի ճիշտ՝ հիմնականում ծաղկի կենտրոնական մասն է երևում դրանում, իմ ընկալմամբ զարթոնք, ծաղկունք, պայծառ գոյություն, ինչպես նաև երջանկության ձգտում արտացոլող պատկեր է։ :love Շատ եմ սիրում էս նկարը, տրամադրությունս բարձրացնում ու պայծառություն է հաղորդում ինձ, հուսով եմ՝ ուրիշներին ևս։ :) Մի տեսակ կենդանի, վառ կյանքի խորհրդանիշ է ինձ համար։ :roll

Նախորդ ավատարս իմ ու ամուսնուս սևուսպիտակ լուսանկարն էր։ Շատ առումներով հավանում եմ էդ նկարը, և ինձ համար հաճելի էր մեր երկուսի համատեղ պատկերը որպես ավատար ունենալ այդքան երկար ժամանակ։ :)

Ուլուանա, երկար մտածեցի՝ ինչպես հարցնեմ, էս թեման գտա:) Էս նոր ավատարդ էլ կմեկնաբանե՞ս:)

Օֆֆտոպ չանելու համար ասեմ, որ իմ ներկայիս ավատարը, իմ լուսանկարն ա;)

Ռեդ
10.06.2008, 20:34
Ավատարս խորհրդանշում է Չելսիի և Լիվերպուլի մրցակցությունը :D

Belle
10.06.2008, 20:48
Ի՞նչ է խորհրդանշում ավատարդ, ինչո՞ւ ես այն ընտրել կամ ինչո՞ւ է այն քեզ հոգեհարազատ:




Ավատարներս միշտ խորհուրդ ունեն.. արտահայտում են մի բան.. ընդհանրապես ոչ միայն ավատարներս.. կարգավիճակս, հասցես, ստորագրությունս.. մշիտ բնութագրում են կոնկրետ մի բան..
Էս դեպքում, ավատարս, ինչպես երևում է, Փարվանա է.. դե ինչ ասեմ, սիրում եմ Փարվանան.. :love ավատարս ցույց է տալիս, որ Ջավախքից եմ, ու դեմքիս արտահայտությունը` ավատարի վրա, ցույց է տալիս, որ երջանիկ եմ էդ փաստից.. /չնայած նկարը հատուկ չի արվել, ուղղակի հատուկ հարմարեցվել է/

սենց բաներ.. ;)

Երկնային
10.06.2008, 23:30
իմ ավատարի մեջ էլի ես եմ…
բայց էս անգամ «քամու գրկում եմ», մի քիչ էլ իմ գրկում… :oy
ունի ավելի խորը իմաստ, բայց դրա մասին չեմ խոսի… :)

Artgeo
10.06.2008, 23:43
ես եմ ու իմ մենակությունը, հավերժ մենակությունը

Kuk
11.06.2008, 00:23
ես եմ ու իմ մենակությունը, հավերժ մենակությունը

Արտ, էդ զիմնի ավատարդ պահեիր, ձմեռը կդնեիր;)
Թե՞ որոշել ես մինչև ձմեռ թողես… կարողա մինչև ձմեռ չձգի, մի հատ ավտո գա ու անխիղճավարի էդ շանը վրաերթի ենթարկի:D

firewall
11.06.2008, 00:52
դատարկություն

Սամվել
11.06.2008, 00:58
Պրինցնա էլի Պարսիկ :))

Սիրում եմ էտ խաղը :love

Սերխիո
11.06.2008, 01:05
էս էլ ցնդած պոետ ա՝ փաթաթված վերարկու մեջ :))

Երկնային
11.06.2008, 01:07
էս էլ ցնդած պոետ ա՝ փաթաթված վերարկու մեջ :))

Սերխ, շատ լավն ա… :love
այ ինքը քեզ ահավոր սազում ա… :)

Սերխիո
11.06.2008, 01:11
ինձ որտեղից ետքան ճաշակ , Գալթիկի ընտրածն ա , իմ դուրը շատ ա եկել ;)

Գալաթեա
11.06.2008, 01:20
Սերխ, էլ մի, լավ :oy

Ձայնալար
11.06.2008, 09:13
Իմը ինքնանկար ա

Janita Hero
11.06.2008, 10:14
Իմ՝ ակումբում գտնվելու ժամանակահատվածն ա բնութագրում :):D

քաղաքացի
11.06.2008, 11:29
Ավատար ա էլի… դուք ասեք, թե իմ ավատարը ինչ ա խորհրդանշում

Janita Hero
11.06.2008, 11:41
Ավատար ա էլի… դուք ասեք, թե իմ ավատարը ինչ ա խորհրդանշում

Փոքրիկ քաղաքացի-իշխան:B;)

ChildOfTheSky
11.06.2008, 13:41
իմը ճշմարտություն ա խորհրդանշում

John
11.06.2008, 17:09
F.C. CHELSEA FOREVER
Ֆուտբոլային Ակումբ «Չելսի» ընդմիշտ :)

Dayana
11.06.2008, 17:13
Իմ դմբլո Թիթեռնիկը :oy պուճո՜ւր, իրան պիտի զգույշ մոտենաս, թևիկները կպոկվեն :oy

Janita Hero
11.06.2008, 17:28
«Չելսի» թիմն է ուրախության պահին… իսկ «Չելսիի» ուրախությունը մասամբ իմ ուրախությունն է :)


F.C. CHELSEA FOREVER
Ֆուտբոլային Ակումբ «Չելսի» ընդմիշտ :)

Լավ տեղերն երկու անգամ :D:D:D
Ժողովուրդ աստված Քյու Էյ-ի աչքից հեռու տանի բագերը:D:D Դայուշ ջան ականջդ կանչի;)

John
11.06.2008, 17:36
Լավ տեղերն երկու անգամ :D:D:D
Ժողովուրդ աստված Քյու Էյ-ի աչքից հեռու տանի բագերը:D:D Դայուշ ջան ականջդ կանչի;)
1ինը, որ մեջբերել ես, գրել եմ շատ վաղուց և ԱՅԼ ավատարի մասին, որի մեջ պատկերված էր՝
Չելսի թիմն է ուրախության պահին գոլ խփելուց հետո

Dayana
11.06.2008, 17:39
Լավ տեղերն երկու անգամ :D:D:D
Ժողովուրդ աստված Քյու Էյ-ի աչքից հեռու տանի բագերը:D:D Դայուշ ջան ականջդ կանչի;)

Մարդը հաստատուն ա ;) իսկ նկարը ուղղակի փոփոխվելա ;)
Հ.Գ. Ականջս կանեց եկա :D

Ուլուանա
11.06.2008, 21:35
Ուլուանա, երկար մտածեցի՝ ինչպես հարցնեմ, էս թեման գտա:) Էս նոր ավատարդ էլ կմեկնաբանե՞ս:)
Մեկնաբանեմ...
Բոլորովին վերջերս կյանքումս մի տխուր բան եղավ, որը ջնջեց, «լղոզեց» մոտ ապագայի որոշ լուրջ ակնկալիքներ... :( Ու ներկա պահին հոգումս տիրող որոշակի «լղոզվածությունը» արտահայտված է ավատարումս (ինչպես տեսնում եք, ավատարս հստակ պատկեր չի, այլ լղոզված ներկերից կազմված վերացական պատկեր), որտեղ, սակայն, էլի չեմ կարողացել հրաժարվել իմ սիրած պայծառ գույներից։ :love :oy
Ամեն դեպքում մռայլ ավատարներ «կրել» չեմ սիրում։ :)

Kuk
12.06.2008, 00:23
Մեկնաբանեմ... Բոլորովին վերջերս կյանքումս մի տխուր բան եղավ, որը ջնջեց, «լղոզեց» մոտ ապագայի որոշ լուրջ ակնկալիքներ...

Իզուր հարցրի:(

Մարկիզ
12.06.2008, 00:26
Իմը ֆրանսիական ա: Բաա...
Կարծում եմ շատերդ գիտեք ով է պատկերված այստեղ:

Ռեդ
14.06.2008, 18:52
ինձ որտեղից ետքան ճաշակ , Գալթիկի ընտրածն ա , իմ դուրը շատ ա եկել ;)
Սերխիո, քո ավատարը վերջնա, կարծում եմ, ակումբում ամենալավ ավատարն ա:
Մեկել էս_ինչ_սոված_եմ -ի ավատարն ա վերջը

VisTolog
14.06.2008, 20:22
Խորհրդանշում է, որ շատ մի կերեք... :D

Empty`Tears
14.06.2008, 21:42
Մենակություն...
Խաբեություն..

Սերխիո
14.06.2008, 22:05
Իմը ֆրանսիական ա: Բաա...
Կարծում եմ շատերդ գիտեք ով է պատկերված այստեղ:

Մարատն ա ?

Sunny Stream
14.06.2008, 23:22
ես եմ :roll
չէ, իմ լուսանկարը չի, բայց ես եմ :)

Moon
15.06.2008, 10:40
Էն, որ ԲՈՆ ՋՈՎԻԻՆ ՇԱՏ եմ սիրում։

Արշակ
15.06.2008, 10:51
Ավատարներս սովորաբար կա՛մ հոգեվիճակս են արտահայտում, կամ զգացողություններ, որոնք ուզում եմ հաղորդել ավատարիս նայողներին։

Taurus
15.06.2008, 11:30
Իմ ավատարից միանգամից երևում ա որ այն խորհրդանշում է Խաղաղություն Սեր ու Հավատ, որ աշխարհի վերջ չի լինի ու որ մենք կապրենք Բարի Երկար ու Երջանիկ կյանք

Yevuk
17.06.2008, 21:18
Իմ հիմիկվա ավատարը որ առաջին անգամ տեսա ինձ շատ դուր եկավ, համեկ հիշեցրեց ինձ փոքր ժամանակ.......ես էլ էի 2 պոչիկ կապում.......համել ինձ շատ նմանա....:P

Ռեդ
20.06.2008, 16:58
Ավատարումս պատկերված ա սիրածս խաղացողներից մեկը` Ուեսլի Սնեյդերը, խորհրդանշում է Հոլանդիայի հավաքականը :ok

Egern.net
20.06.2008, 18:21
Իմ հիմիկվա ավատարը որ առաջին անգամ տեսա ինձ շատ դուր եկավ, համեկ հիշեցրեց ինձ փոքր ժամանակ.......ես էլ էի 2 պոչիկ կապում.......համել ինձ շատ նմանա....:P
Շատ լավն ա ավատարդ :)

Դե իմը.... no comment

Cesare
27.06.2008, 11:30
Իմնել ենքան նման ա ԻՐԱՆ, որ երկար ժամանակ չեմ փոխում ... :love

Brigada
27.06.2008, 14:25
Մականունս:)

Ուլուանա
27.06.2008, 18:18
Ներկա ավատարս իմ լուսանկարն է` մոտ 2 տարեկանում։ :oy

Մեղապարտ
07.10.2008, 03:14
Իմ մշտական վիճակն է, անհասկանալի է հարձակվում եմ թե ՞պաշտպանվում եմ հարձակումից, ակնհայտ է սակայն , որ սուրը միշտ ձեռքիս է:B

Katka
07.10.2008, 09:54
Ինչպես կասեր վերևիս խելացին, սա իմ մշտական վիճակն է, գրեթե մշտապես հեռանում եմ` այսպիսի դեմքով հետ նայելով:D Հույս ունեմ ամենավերջին հրաժեշտի ժամանակ կժպտամ:D

*e}|{uka*
07.10.2008, 14:44
Ինչպես կասեր վերևիս խելացին, սա իմ մշտական վիճակն է, գրեթե մշտապես հեռանում եմ` այսպիսի դեմքով հետ նայելով:D Հույս ունեմ ամենավերջին հրաժեշտի ժամանակ կժպտամ:D

Ես ոչ միայն հեռանում եմ այդ դեմքով այլ նաև գալիս եմ :D

Հա, դե իմ ավատարն էլ խորհրդանշում է ինձ :P

Katka
07.10.2008, 14:46
Ես ոչ միայն հեռանում եմ այդ դեմքով այլ նաև գալիս եմ :D

Հա, դե իմ ավատարն էլ խորհրդանշում է ինձ :P

Չէ ես մշտապես գալիս եմ ժպիտով և հեռանում այ հենց այնպես:D
Երնեկ գայի այնպես, բայց հեռանայի ժպիտով:D

Ավելացվել է 55 վայրկյան անց

Չէ ես մշտապես գալիս եմ ժպիտով և հեռանում այ հենց այնպես:D
Երնեկ գայի այնպես, բայց հեռանայի ժպիտով:D

Թյու ինչ զզվելի եմ:think, հա հաստատ զզվելի եմ:D

Ռեդ
14.10.2008, 02:36
Ի՞նչ է խորհրդանշում ավատարդ
Ավատարս խոհրդանշում է կյանքի եռուզեռը

Ուլուանա
14.10.2008, 03:00
Ավատարս խոհրդանշում է կյանքի եռուզեռը
Հա, իսկական եռուզեռ է։ :hands Շատ դիպուկ է պատկերված։ :ok

Իմ ավատարները վերջերս գրեթե միշտ նապաստակի նկարներ են լինում. ինձ շատերն են նապաստակի նմանեցնում :oy, այդ թվում և ես։ :D

dvgray
14.10.2008, 03:52
Ավատարս խոհրդանշում է կյանքի եռուզեռը

Թե ոնց են մեկը մեկին գցում հա՞ :D
Իմս բնության հրաշքի, աշնան պատկեր է, բնության մյուս հրաշքի, ջրի մեջ իր արտացոլանքով

Ռեդ
17.12.2008, 00:27
Դե :mda Ոնց ասեմ :mda

*e}|{uka*
17.12.2008, 01:13
Դե :mda Ոնց ասեմ :mda

Ասա ոնց կա՝ Դ ա տ ա ր կ ու թ յ ու ն :))

Chuk
17.12.2008, 01:31
Ինձ է խորհրդանշում: Այս պահին: Իմ կերպարն է, որն էս պահին դատարկության մեջ պայթում է ներքին ինքնակռվից :(

Lionne_en_Chasse
17.12.2008, 01:59
Խորհրդանշում է այն ինչ պատկերված է... քնքուշ փիսիկ

Katka
17.12.2008, 09:50
Ինձ է խորհրդանշում: Այս պահին: Իմ կերպարն է, որն էս պահին դատարկության մեջ պայթում է ներքին ինքնակռվից :(

Փոխիր, շուտ-շուտ արա փոխիր:(
դատարկությունն էլ մի կողմ ծալիր, ինքնակռիվ մի տուր, ուզում ես իմ հետ կռիվ արա, այ ես ավատարիս պես քեզ կլսեմ, մենակ ինքնակռիվ մի տուր:)

Իմ ավատարն էլ իմ ներկա վիճակն է խորհրդանշում, չգիտեմ Պենը ոնց, բայց ես լրիվ հանգիստ եմ:)

cold skin
17.12.2008, 10:32
Բանականության հորaնջոցը…Դրամապաշտության հավականչը: Բոլոր ազաt մտքերի սատանայական աղմուկը, ամենաերկարատև մոլորության վերջը, մարդկության գագաթնակետը…:8

Chilly
17.12.2008, 10:44
ՍԿԻԶԲ

Morpheus_NS
17.12.2008, 10:50
Խորհրդանշում է իմ անսահման սերը Յոժի հանդեպ :D /իրա նվիրածն ա/

murmushka
18.12.2008, 18:18
ավատարս խորհրդանշում է հենց ինձ ու իմ հոգեվիճակը վորջին ժամանակներս:(

Երվանդ
18.12.2008, 18:23
Ավատարս խորհրդանշում է հենց ինձ ու իմ հոգեվիճակը միշտ:D

Ձայնալար
18.12.2008, 18:25
Խորհրդանշում է իմ անսահման սերը Յոժի հանդեպ :D /իրա նվիրածն ա/

Փաստորեն իմն էլ ա դա խորհրդանշում :D

Kita
18.12.2008, 18:27
Փաստորեն իմն էլ ա դա խորհրդանշում :D

իմն էլ:D ինչպիսի զուգադիպություն:8

Taurus
18.12.2008, 18:27
Ավատարս խորհրդանշում է հենց ինձ ու իմ հոգեվիճակը միշտ:D
Իմ ավատարն էլ խորհրդանշում ա Երոին ու իրա հոգեվիճակը միշտ:P

dvgray
19.12.2008, 04:06
Ավատրս խորհրդանշում ա բնության իմաստությունը. քաջությունը, անընչաքաղցությունը, բարիությունը:
;)

Դեկադա
19.12.2008, 09:07
Ավատարաս դա իմ կարգավիճակն է- այսինքն լռություն::)// նկարը այդպես էլ կոչվում է//

Լուսաբեր
22.04.2009, 17:28
Մեծ Եղեռնի զոհվածների հիշատակին վառվող ևս մի մոմ :(

Փոքրիկ
22.04.2009, 17:31
Մեծ Եղեռնի զոհվածների հիշատակին վառվող ևս մի մոմ :(

:(իիիի

:oyիմ ավատարն էլ խորհրդանշում է ինձ՝ տխուր ու քնքուշ նկարով:oy (համենայնդեպս ինձ համար)

One_Way_Ticket
22.04.2009, 19:16
Պարզապես "նիկ"-իս համապատասխան ավատար եմ դրել :)

Լեո
22.04.2009, 22:44
Իմ ներկայիս ավատարն էլ խաղաղություն է խորհրդանշում:)

Rammstein
24.04.2009, 00:57
Իմ ավատարը պարզապես Rammstein խմբի լոգոն է` նարնջագույն ֆոնի վրա(«+»-ի նման մասը լատինական «T» տառն է, իսկ դրա մեջ էլ տեղադրված է «R» տառը)։ :)

Ամբողջությամբ ես եմ սարքել։ :oy

Armeno
28.04.2009, 13:35
2pac ի նկարնա, իսկական տղայա

Mariam1556
28.04.2009, 13:56
վարդ եվ դաշնամուրի նոտաներ-երկու իմ ամենասիրելի երևույթները համատեղված մի նկարում

Second Chance
28.04.2009, 17:37
Ավատարս խորհրդանշում է սմայլիկ : Էս վերջերս ինձ սմայլիկ եմ զգում:))

ու ինչքան նայում եմ, ոնցոր տոչնի ես լինեմ գոհ դեմքով...:D:))

Հայկօ
28.04.2009, 17:48
Անկեղծ ժպիտ

Lion
28.04.2009, 21:26
Ավատարս խորհրդանշում է... ինձ:)

T!gran
28.04.2009, 23:40
Հայաստանին ա նման իրա մարզերով :)

Narinfinity
30.04.2009, 12:01
Ողջույն, լավ խորհրդանշական ավատարներ ունեք,
Իմը խորհրդանշում կամ ներկայացնում է սերն ու երազանքը, նվիրումն ու հավերժությունը...
Քանի որ սերը դա լույսի մի շող է, որ տեսնում ենք հավերժության կիսախավարում...
Եթե չենք սիրում ու երազում, չենք ապրում...

John
30.04.2009, 13:34
Ավատարս խորհրդանշում է կրիզիսը . . . բայց ես լավատես եմ` շուտով կփոխվի ավատարս ;)

Dorian
01.05.2009, 14:31
Ավատարս խորհրդանշում ա Դորիանին՝ իմ երկրորդ եսին:
Իմ առաջին ու նախավերջին աշխատանքն ա CorelDraw-ով... Վերջինը ստորագրությունս ա: :)

Բարձրահասակ
01.05.2009, 14:38
Ավատարս խորհրդանշում է ծովի հանդեպ իմ մեծ սերը: Երազում եմ ծով տեսնել ու վայելել նրա անսահմանությունը:

Rammstein
02.05.2009, 11:20
Ավատարս խորհրդանշում է մեր բջջային օպերատորներից մեկին (սեւ ու դեղին գույները), արանքում էլ խցկվել է մյուս բջջային օպերատորը (կարմիր գույնը)... :lol

Իրականում ավատարս պարզապես Գերմանիայի դրոշն է, վրան թեթեւակի զգացվող Rammstein-ի լոգոյով։

Սլիմ
06.05.2009, 16:38
Խորհրդանշում է իմ սերը, իմ ցավը, ինձ:

Adriano
06.05.2009, 23:33
Ավատարս նվիրված է Սիլվեստորին, իմ ամենասիրած մուտֆիլմի ամենասիրած հերոսին:hands

ԿԳԴ
06.05.2009, 23:42
Ավատարս խորհրդանշում է լեգենդար ակումբցի` Աստղի :բեջուռա ժպիտը: :crazy

Kuk
06.05.2009, 23:44
Ավատարս խորհրդանշում է գրառումներիս ոճը:pardon

sharick
21.05.2009, 18:21
Ուղղակի ավատարս ղորհրդանշում է գեղեցիկություն

Երկնային
22.05.2009, 01:29
Մռութ բալիկ ա, որին թիթեռնիկի թևերով աղջիկը պաչիկ ա արել :oy թշին թևերի հետքերն են դաժե մնացել :))

Երկնային
05.07.2009, 22:01
էս էլ նոր ավատարս :oy ես, ծաղիկներն ու թիթեռները... խմբակային նկար :))

Enigmatic
05.07.2009, 22:10
ամառային տրամադրություն:)

Սլիմ
06.07.2009, 13:10
Անցյալ օրը:D

Լեո
06.07.2009, 14:00
Անցյալ օրը:D

Երևի ինչպես նաև գալիք շա՜տ օրեր :))

Սլիմ
06.07.2009, 14:04
Երևի ինչպես նաև գալիք շա՜տ օրեր :))

Աստված տա;)

Dayana
06.07.2009, 14:08
Մոդերատորական: Խնդրում եմ դադարեցնել օֆֆտոպը:

Կարապետ
06.07.2009, 16:04
Իմ ավատարը Windows Se7en-ի պաստառն է

Interdenominational
06.07.2009, 22:52
Հետաքրիր բաժին է: Միանում եմ:

Խորհրդանշում է դիտողունակություն, ուշադրություն: Բիբի ներսում տեղադրված մեխանիկական օբյեկտիվը` 21-րդ դարի ձեռքբերումները, կատարելագործումները... ավելի հակիրճ` մարդ բանական + ժամանակակից տեխնիկա: :)

Դեկադա
18.07.2009, 21:57
Ահագին փնտրտունքներից հետո վերջապես գտա այն ինչ ուզում էի:Այս ծառը Ափնագյուղի մոտա:Ու ես այն նմանեցրի ընտանիքիս`մի կողմում երեխաներս են// բնականաբար կանաչ մասը//, իսկ մյուսում դեպի ծերացում գնացող ես և...
... չեմ հիշում ում ստորագրությունն է- ծառերը կանգնած են մահանում....

Ungrateful
18.07.2009, 22:04
ինձ... :pardon

ChildOfTheSky
19.07.2009, 01:40
քաղաքացիական անհնազանդություն :)

Ֆոտոն
19.07.2009, 01:45
Ես եմ՝ մի քիչ չարաճճի, ամեն ինչից մի քիչ- մի քիչ...
Քարահունջում է՝ սիրում եմ բովանդակալից և գիտական անցյալը, արշավներն ու խաղը...

dvgray
19.07.2009, 01:48
իմը ցույց է տալիս իմ հիմիկվա հոգեկանը՝ ազատ անկում, հաճույք ու թքած ունեմ "հետոի" վրա

Բարեկամ
19.07.2009, 11:04
Իմ ներկայիս ավատարը Լուիս Քերոլի Ալիսի նախատիպն է, Ալիս անունով ռեալ աղջիկը: Ալիսի Ծուռ հայելիների թագավորությունն ու Հրաշքների աշխարհը լիքը ընդհանրություններ ունեն վիրտուալի հետ:
Բացի այդ նկարն ինձ դուր է գալիս: Աղջիկը սիրուն չի, բայց գեղեցիկ է, ու հենց դրանով դուր է գալիս :)

Freeman
29.05.2010, 18:51
իմը half life խաղի լոգոն ա

VisTolog
29.05.2010, 19:03
http://img408.imageshack.us/img408/2931/62660610.png

Մազերը՝ մազերս:
Մազերի գույնը՝ սիրածս գույնը:
Շորի գույնը՝ սիրածս գույներից մեկը:
Ձեռքերը՝ խաղաղություն (երկու աղավնի):

Yevuk
29.05.2010, 19:17
Ճիշտն ասած, երբեք ավատար ընտրելուց չեմ մտածել, թե ինչի եմ դնում, որն է դրա իմաստը, բլա-բլա-բլա......Էսօր առաջին անգամ մտածեցի դրա մասին ու հասկացա, որ տվյալ պահին լավ էլ բնութագրում է իմ վիճակը: :aha

http://i053.radikal.ru/1005/5d/a27dae9b3bad.jpg

Գլխիվայր վիճակ, երբ ոչ մի բան իր տեղում չէ: Ամեն ինչ շուռ է եկել: :8

Հայուհի
29.05.2010, 19:41
Նկարս խորհրդանշումա դրական լիցերը, որոնք այս պահին բացակայում են, բայց ինձ շատ-շաաատ են պետք:oy
http://img0.liveinternet.ru/images/attach/b/3/5/603/5603428_3474433_144403_23522035_21472358_Positive_40.jpg

A.r.p.i.
29.05.2010, 19:46
Էսօրվա դրությամբ մեծ համառությամբ գործ եմ փնտրում, բայց դեռ չեմ գտնում:(: Ամեն դեպքում էլ հույսս չեմ կորցնում:): Ավատարս իհարկե գործի հետ կապ չունի, բայց ոնց որ ինձ այն նվիրողը կասեր` լավատեսական ավատարա: Շատ լավնա, հույս ներշնչող, լավ տրամադրություն հաղորդող:love
http://s47.radikal.ru/i117/1005/49/f0e03a5ee52c.jpg (http://www.radikal.ru)

Հայկօ
29.05.2010, 19:48
Իմ ավատարը խորհրդանշում է Հիմալայան լեռներում քնած ճգնավորի երազում տեսած վարար գետը:

Նարե
29.05.2010, 20:07
Կյանքումս նոր փուլ է. ավարտել եմ մի կարևոր հատված ու շարժվում եմ առաջ, բայց վախ կա, չեմ կարողանում լրիվ ազատվել նախորդից, դրա համար էլ հայացքս հետ եմ միշտ ուղղում: Բայց կյանքը առանց իմ քայլերի էլ՝ ինքնաբերաբար առաջ է գնում:

aerosmith
29.05.2010, 21:26
իմ ավատարը խորհդանշում է իմ թութաակին

yerevanci
01.06.2010, 21:35
դե իմ ավատարը լրացնում է իմ կարգվիճակին ու բնորոշում է ինքս ինձ

Մանուլ
01.06.2010, 21:38
Հիմիկվա ավատարս.
http://s54.radikal.ru/i144/1005/02/14a8025a5f23.jpg
Իմ 1 - 89%-ն ա. ջղային, մունաթով:

Հիմնական ավատարս :)).
http://i46.tinypic.com/2qjkhmx.png
Իմ 11 - 99%-ն ա. ուրախ, անհոգ, դրական տրամադրվածությամբ, ազատ... :think Հայացքս` դեպի պայծառ ապագան :)):

Էս սրանցից միշտ մեջս կա :)): Տոկոսներն անընդհատ փոփոխվում են: Չնայած հազարից մեկ պատահում ա, որ ոչ մեկն էլ չի լինում, բայց դրան համապատասխան ավատար չունեմ ու, խոսքը մեր մեջ, չեմ էլ ուզում :):


Էլի լիքը ավատարներ եմ ունեցել, շատերը էս երկրորդի նման էին :): Մյուսներն էլ ուղղակի դուրս գալիս էին :):

s_hrayr
01.06.2010, 22:14
Իմ ավատարը նշանակում է, որ ամեն ինչի տակ թաքնված բան կա ես էլ գտնում եմ :D Զուտ մասնագիտական ավատարա…

Նաիրուհի
02.06.2010, 02:33
Իմն է, ես եմ տերը ու չեմ վաճառում։

dvgray
02.06.2010, 03:45
իմը՝ Հայր-Հայրենիքը

Rammstein
09.06.2010, 17:43
Ավատարիս մեջի գլխարկի կամուֆլյաժը բնականաբար բանակն ա խորհրդանշում: Դե վրան էլ` Ռամշտայնի լոգոն ա: :) Ինքը` գլխարկը ոչինչ էլ չի խորհրդանշում: :))

tikopx
09.06.2010, 17:46
lol ուղղակի խնդալու նկարա,համ ել ետ մուլտը շատ եմ սիրում:

Հարդ
09.06.2010, 17:49
«Խորհրդանշում» բառը ստեղ այնքան էլ տեղին չի, դա ավելի խորն իմաստ ունի: Իմ ավատարն ուղղակի գեղեցիկ ավատար ա, կապված իմ առօրյայի հետ::)

Adriano
09.06.2010, 17:56
Հետաքրքիր է չէ ավտարս?, իսկ գիտեք ինչ է նշանակում?Լավ բացեմ ավատարիս գաղտնիքը: Նախ նշեմ, որ իտալական հիմքեր ունի, այնքանով ո8 նկարված է Իտալիայում: Խորհրդանշում է կյանքը, բնությունը, պահպանենք մեր աշխարհը կարգախոսը նաև այստեղ է իշխում: Նկարը խորհրդանշում է բերրիությունը, բերրի դաշտերը:

SSS
12.06.2010, 12:49
Երբեք մի վախեցիր սեքսի երևալուց:oy

Ուլուանա
12.06.2010, 20:35
Մոդերատորական։ Ժողովուրդ, առաջարկում եմ ձեր ավատարի մասին գրելիս ավատարի նկարն էլ գրառման մեջ տեղադրեք, թե չէ հաճախ գրելուց հետո ավատարները փոխվում են, ու գրառումները լրիվ անիմաստ են դառնում։ Թեև ժամանցային թեմա է, բայց, իմ կարծիքով, էն թեմաներից է, որ նույնիսկ որոշ ժամանակ անց կարդալը շատերի համար կարող է հետաքրքիր լինել, իսկ երբ մեկնաբանությունը չի համապատասխանում նկարին, արդեն անհեթեթ է դառնում։

Peace
28.01.2012, 20:35
Ավատարս ու ծածկանունս փոխկապակցված են: Խաղաղությույուն են խորհրդանշում: Ու ընդհարապես, ես իմ ինչ կյանքում ինչ անում եմ փորձում եմ, որ հնարավորինս լինեն փոխկապակցված: Տվայլ դեպքում, եթե շարժվենք Կակտուսոուլի ստորագրության կառուցվածքով կլինի այսպես. ծածկանունը՝ ավատարին, ավատարի գույնը ստորագրությանը, ստորագրությունը՝ հոգուց: Անգամ գրանցման ամսաթվի տվյալներն եմ միմյանց համապատասխանեցրել: Ճիշտ է, մանրունք է, բայց հաճելի է: :)

Ameli
28.01.2012, 21:36
Մերլին Մոնրոն կանացիության խորհրդահիշներից մեկն է ինձ համար, չնայած այն բանի որ տարիներ շարունակ, գուցե և հիմա նա համարվել է սեքս-սիմվոլ, բայց ես նրան նայում եմ որպես առեղծվածային մի կնոջ, նրա հիասքանչ ժպիտում տեսնում թախիծ, զգում նրա դժբախտությունը, նրա մահը ավելի ու ավելի առեղծվածային դարձրեց նրան, իսկ ամեն դժբախտ առեղծված ինձ համար մագնիս է : Ինձ թվում է սա իմ միակ գրառումը կլինի այս թեմայում, որովհետև չեմ պատրաստվում նրա նկարներից բացի ուրիշ նկարներ օգտագործել որպես ավատար: Բայց վստահեցնեմ , որ իմ հետաքրքրությունը ֆանատիզմի չի հասնում :))


http://i.imgur.com/3LglH.jpg

Վոլտերա
27.12.2012, 19:48
Իմ էությունն արտահայտված ա ավատարիս մեջ