PDA

Դիտել ողջ տարբերակը : «Գարուն» ամսագիրը՝ որպես ստեղծագործողի անկյուն



Շինարար
16.09.2009, 03:23
Չգիտեմ՝ որքանով եմ համապատասխան տեղում բացում թեման, բայց քանի որ «Ինքնագրի» մասին այս բաժնում են գրում, այս բաժինը ընտրեցի, ի վերջո շատ ստեղծագործողների համար «Գարունը» եղել է առաջին անկյունը, որտեղ նրանք արտահայտվելու հնարավորություն են ունեցել… Խորհրդային տարիներին մինչև հիսուն հազար տպաքանակ ունեցող այս ամենահեղինակավոր ամսագիրը այսօր լույս է տեսնում երկու հարյուր օրինակով, եթե լույս է տեսնում, ինչու՞… Այս թեմայում եկեք քննարկենք այս ամսագիրը, նրա ճգնաժամի պատճառները, այն ամենը, ինչ տպագրվում է այս ամսագրում: Ինքս ամսագրի ջերմ պաշտպանն եմ, բայց հակառակ կարծիքները քննարկման նյութ կտան, գուցե ինչ-որ լավ բանի բերի այս քննարկումը, իսկ եթե ոչ, ուղղակի կզբաղվենք մի քիչ, ևս մի հարցի շուրջ զրույց կծավալվի… Հուսով եմ՝ արձագանքողներ կլինեն: Լավ մնացեք:

Շինարար
01.10.2009, 21:47
Լույս է տեսել «Գարունի» նոր համարը, դեռ չունեմ, բայց հենց ձեռքս ընկնի, կպատմեմ, թե ինչ կա այնտեղ:

Cracker
09.10.2009, 10:37
:) :) սկսեցի ժպտալ.... ծանոթ անուն էր :) :)
Ներկայումս ես ամսագրի էջադրողն ու դիզայներն եմ համարվում արդեն երևի 6 տարի կլինի... Ինչ հարցեր կան, կարող եք ուղղել ինձ, կփորցեմ պատասխանել.
Ի դեպ երևի էս ամսվա մեջ լույս կտեսնի Գարունի միանգամից երկու համար ;)

Գիլանց
07.01.2010, 17:23
Ես էլ եմ "Գարունի" պաշտպաններից ու մշտական հեղինակներից։ Ուստի ինձ համար էլ է հետաքրքիր այս քննարկումը։

StrangeLittleGirl
07.01.2010, 22:12
Վերջին անգամ «Գարունը» վեց տարի առաջ եմ բացել :))
«Ինքնագիրն» ավելի հետաքրքիր ա:

Chuk
08.01.2010, 00:22
Ես չգիտեի, որ «Գարունը» դեռ տպագրվում ա: Հին համարները որ հիշում եմ, լավն էին: Եթե կա, ես ուզում եմ բաժանորդագրվել (եթե բաժանորդագրություն ունի), եթե ոչ, գոնե ձեռք բերել ամեն համարը: ՏԵղեկություն կտա՞ք, թե որտեղ և ինչպես է վաճառվում:

Շինարար
08.01.2010, 00:28
Ես չգիտեի, որ «Գարունը» դեռ տպագրվում ա: Հին համարները որ հիշում եմ, լավն էին: Եթե կա, ես ուզում եմ բաժանորդագրվել (եթե բաժանորդագրություն ունի), եթե ոչ, գոնե ձեռք բերել ամեն համարը: ՏԵղեկություն կտա՞ք, թե որտեղ և ինչպես է վաճառվում:
Բազմաթիվ սովորական կրպակներում վաճառվում ա, խմբագրությունը գտնվում ա Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի շենքում՝ վերջին հարկում, կարծեմ բաժանորդագրություն չկա, դե էլ հինը չի, բայց հետաքրքիր բաներ հանդիպում են, նոր ստեղծագործություններ, թարգմանություններ, հոդվածներ: Դե, առաջ մեծ կոլեկտիվ էր աշխատում, իսկ հիմա մենակ գլխավոր խմբագիրն ա՝ առանց ոչ գլխավորների: Ամեն դեպքում, ժամանակակից գրական հանդեսների ֆոնի վրա գոնե ինձ համար առանձնանում ա:

Chuk
08.01.2010, 00:33
Դե, առաջ մեծ կոլեկտիվ էր աշխատում, իսկ հիմա մենակ գլխավոր խմբագիրն ա՝ առանց ոչ գլխավորների:
Իսկ ո՞վ ա գլխավոր խմբագիրը:

Շինարար
08.01.2010, 11:28
Իսկ ո՞վ ա գլխավոր խմբագիրը:

Վարուժան Այվազյանը, որ նախկինում էլ խմբագրական կոլեկտիվի անդամ ա եղել: Գլխավոր և միակ խմբագիրն ա:

dao
20.01.2010, 01:22
իսկ կասեք ինզ խնդրում եմ որքան ջամանակը մեկ ե լույս տեսնում գարուն հանդեսը՞

Շինարար
20.01.2010, 01:30
իսկ կասեք ինզ խնդրում եմ որքան ջամանակը մեկ ե լույս տեսնում գարուն հանդեսը՞

2 ամիսը` մեկ մի երկուական համարը մեկ ամսագրում, բայց ինչպես ամեն մի հայկական արտադրություն միշտ ուշացումներ լինում են, որքան հիշում եմ` լույս ընծայման ժամանակը ամսի 15-երից հետո էր, սակայն վերջին երկու համարները ինքս ձեռք չեմ բերել: