PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծրագիր, միջոցառումներ. բաց դաս



իզա
16.09.2009, 00:02
խնդրում եմ օգնեք .ուզում եմ բաց դաս դնել բայց լավ ծրագիր չունեմ , որտեղից կարամ օգտվեմ Իզա.

Ֆոտոն
16.09.2009, 22:31
խնդրում եմ օգնեք .ուզում եմ բաց դաս դնել բայց լավ ծրագիր չունեմ , որտեղից կարամ օգտվեմ Իզա.

Գոնե կոնկրետացրու. երևի դպրոցում, ո՞ր դասարանցիների հետ, ի՞նչ թեմայով և այլն:
Ծրագրի տեղ չգիտեմ, բայց մտքեր կարող եմ տալ:;)

իզա
16.09.2009, 23:30
Գոնե կոնկրետացրու. երևի դպրոցում, ո՞ր դասարանցիների հետ, ի՞նչ թեմայով և այլն:
Ծրագրի տեղ չգիտեմ, բայց մտքեր կարող եմ տալ:;)

Դպրոցում 7-10-րդ դասարաներում:think կենսաբանություն-քիմիա առարկաներից, Ուրախ կլինեմ եթե նույնիսկ լուսավորեք միտքս :hands:hands.

AMzone
17.09.2009, 00:06
7-10-ը մեր վախտով 5-7 ա նշանակում. . ՞

իզա
17.09.2009, 00:21
Չե 7-ը 6-ն է; իսկ 10-ը հին 9-ը;)

Ֆոտոն
17.09.2009, 00:53
Իմ կարծիքով, ամեն դեպքում, պետք է գոնե կռահել, թե ինչ հարցերի շուրջ են պատասխաններ փնտրում երեխաները:
Էդ տարիքի երեխաների մոտ ավելի շատ սեռական խնդիրների վերաբերյալ են հարցերը, մարդկային հարաբերությունների: Ոմանք ինքնահաստատվելու փորձեր են անում: Կարելի է երեխաներին խնդրել իրենց հետաքրքրող հարցերը պատրաստեն՝ բաց դասին քննարկելու համար:
Կարելի է պատրաստել կոնկրետ իրավիճակներ, որոնցից տարբեր ելքեր առաջարկեն երեխաները, հետո էլ քննարկեն ամեն իրավիճակի ճիշտ ու սխալ լինելը, ձեռնտու կամ վնասակար լինելը:
Էսքանը կյանքի մասին բաց դաս կլինի:
Քիմիային վերաբերվող էսպիսի դաս եմ պատկերացնում:
Ձեզ մոտ լաբորատոր դասեր լինում ե՞ն: Երեխեքին շատ է հետաքրքրում կիրառականը:
Ասենք, մի անգամ ուսանողներով պրակտիկայի ընթացքում էլեկտրոլիզն էինք իրականացրել: Կարելի է որոշ նյութերի ծանոթացնել, դրանց հատկություններին, որոնք հենց կյանքում են երևում:
Չգիտեմ, ստացվե՞ց օգնություն:

իզա
17.09.2009, 01:32
Շնորակալ եմ օգնության համար:hands Ուղակի վատը այն է որ չկան լաբորատոր պայմաններ . դրա համար էլ քիմիայի դասերը անցնում են առանց ջերմության:angry...Իսկ կենսաբանությունը:hands
Իսկ ինչ վերաբերվում է սեռական դաստիրակությանը նրանք ավելի լավ են իրազերծ քան սրանից մի 10 տարի առաջ:oy

Ֆոտոն
17.09.2009, 01:38
Շնորհակալ եմ օգնության համար: Ուղղակի վատը այն է, որ չկան լաբորատոր պայմաններ . դրա համար էլ քիմիայի դասերը անցնում են առանց ջերմության: Իսկ կենսաբանությունը:hands

Խնդրեմ :)
Միգուցե քիմիային նվիրված բաց դասը հնարավոր է անցկացնել, ասենք, Երևանի պետական համալսարանում, համ էլ ապագա մասնագիտություն ընտրելիս որոշակի բան կիմանան: Կարելի է նաև համագործակցել այլ դպրոցների, ուսուցիչների, դասախոսների հետ: Կարծում եմ, նման փորձի փոխանակման կարիքն այսօրվա դպրոցները շատ ունեն:
Հ.Գ. Էդ ձեռքերով զմայլիկն էդքան էլ չեմ սիրում: ;)

Ֆոտոն
17.09.2009, 01:45
Իսկ ինչ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նրանք ավելի լավ են իրազերծ, քան սրանից մի 10 տարի առաջ:oy
Երևի նկատի ունեիր, իրազեկ:
Նրանցից ոմանք իրազեկ են իհարկե, բայց մյուսներն էլ միշտ չի, որ ճիշտ տեղեկույթ ստանալու աղբյուր ունեն, ոմանք չգիտեն էլ, որ իրենց իմացածը սխալ է:
Ամեն դեպքում հարցեր հաստատ կունենան: Միայն հարկավոր է ընկերական ձևով իրենց «բացել», որ առանց ամաչելու հարցեր տան: Կարելի է նաև գրավոր ձևով կազմակերպել՝ կախված երեխաների պատրաստվածությունից::

իզա
17.09.2009, 01:48
Ես առայժմ այնքան էլ լավ չեմ կարողանում օգտվել համակարգիչից .կներես նոր նկատեցի որ մի քանի անգամ եմ գրել նույն բանը. Իսկ էդ սիրունիկին ինչու չես սիրում:think

իզա
17.09.2009, 01:56
ԱՅ ԴԱ ՃԻՇՏ Է, Բաց վատը նրանու է որ բաց դասերին ներկա են լինում տնօրենը ու մյուս ուսուցիչները, Իսկ այդ ժամանակ կարող է դաստ չստացվել քանի որ կամաչեն. Դրա համար ես խուսափու եմ այդ թեմայի բաց դասից .

Ֆոտոն
17.09.2009, 02:23
ԱՅ ԴԱ ՃԻՇՏ Է, Բաց վատն այն է, որ բաց դասերին ներկա են լինում տնօրենն ու մյուս ուսուցիչները: Իսկ այդ ժամանակ կարող է դասդ չստացվել, քանի որ կամաչեն: Դրա համար ես խուսափում եմ այդ թեմայի բաց դասից:

Էդ դեպքում կարելի է քննարկել, թե մարմնի որ մասի ցավելու դեպքում, որ բժշկին է պետք դիմել: Օրինակներ բերեն, կիրառական է ու հետաքրքրական: Ամենապասիվներն էլ կարտահայտվեն: Նաև ոմանք իրենց անհանգստություններն էլ կարտահայտեն:
Հիվանդությունների տարածման եղանակներն ու հիվանդություններից խուսափելու թեման էլ վատ չի:
Տնային պայմաններում առաջին օգնություն ցույց տալու, ամենապարզ բաների մասին իրազեկելու լավ առիթ է: Թեկուզ իմանան, թե ի՞նչ համարով ուր պիտի զանգեն ու ինչպիսի տեղեկություն պիտի տան հիվանդի վիճակի մասին, հասցեն ճիշտ նկարագրեն, ով տանը մնա, ով դիմավորի շտապօգնության մեքենային, նման զանազան բաներ, թեմայից էլ հարցեր կառաջանան:
Կարելի է նախօրոք թեման շոշափել կամ տանը մտածելու համար հանձնարարել: Այս դեպքում ավելի անկաշկանդ կանցնի բաց դասը:

AMzone
17.09.2009, 03:21
խնդրում եմ օգնեք .ուզում եմ բաց դաս դնել բայց լավ ծրագիր չունեմ , որտեղից կարամ օգտվեմ Իզա.

http://armref.com/?cat=18
http://armref.com/?cat=6
http://armref.com/?cat=4
http://armref.com/?cat=16

իզա
19.09.2009, 00:08
Շնորհակալ եմ օգնության համար .շատ լավ կայք էր .

իզա
19.09.2009, 00:27
Հնարավոր է իմանաք ռեֆերատները բեռնավորելոր իրավունք ունենք. թե ոչ;:think:think

AMzone
19.09.2009, 02:11
Հնարավոր է իմանաք ռեֆերատները բեռնավորելոր իրավունք ունենք. թե ոչ;
ունես, այնտեղ ռեֆերատները անվճար են . կարող ես բեռնել և օգտագործել

իզա
21.09.2009, 15:16
ՈՒզում եմ իմանալ ինչ մասնագիտություն ունեք:):8
Հե

AMzone
23.09.2009, 01:21
ՈՒզում եմ իմանալ ինչ մասնագիտություն ունեք
Հե
ես՞
եթե ես ուրեմնս ասեմ, խառը .. դեռ սովորում եմ, Միջազգային ակադեմիա
Ծրագրավորում, Վեբ ծրագրավորում, ինֆորմացիոն համակարգեր, համակարգչային անվտանգություն,
գիտեմ ռուսերեն հայերեն, միքիչել անգլերեն,
շատ լավ տիրապետում եմ համակարգչին,

իզա
25.09.2009, 23:14
Լավ ժամանակակից մասնագիտություն ունես: Զգացվում է որ խելացի ու բանիմաց անձնավորություն եք:

Սոֆյա
20.10.2009, 13:56
խնդրում եմ օգնեք .ուզում եմ բաց դաս դնել բայց լավ ծրագիր չունեմ , որտեղից կարամ օգտվեմ Իզա.

Իզա ջան շմոլ գազի վերաբերյալ բեմադրության նյութ ունեմ` ածխածնի օքսիդի դատավարությունը թեմայով, եթե հետաքրքիր է մեյլդ գրի ուղարկեմ: Համակարգչային դասի օրինակ կարող եմ առաջարկել, ես եմ պատրաստել "Հալոգեններ" թեմայով: Մեկ էլ մաքուր նյութեր-խառնուրդներ` ցուցադրական փորձերի դիսկ ունեմ դպրոցականների համար: