PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց Տատի հետ



Ուլուանա
15.09.2009, 20:51
Հարցազրույց Տատի հետ

Եվ այսպես, այս թեմայում ակումբցիները սկսում են հարցեր ուղղել Տատին։ :)
Հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 22–ի ժամը 22.00–ը, որից հետո հարցերը դադարեցվում են, Տատը սկսում է պատասխանել հարցերին, ցանկալի է՝ 1-3 օրվա ընթացքում։ :)

Հիշեցնեմ, որ հարցերն ուղղելու ընթացքում Տատը դրանց չի պատասխանելու։ Պատասխանների համար առանձին ժամանակ է տրվելու։

Միմյանց հարցերին մեկնաբանություններ չենք անում ու այդպիսով զրույցներ չենք ծավալում։ Այս թեմայում դրանք համարվելու են թեմայից դուրս գրառումներ և ջնջվեն՝ համապատասխան հետևանքներով։

Սկսեցի՛նք։ :)

Արամ
15.09.2009, 22:35
Բարև Տատ, ինչպես եք?

Լուսաբեր
15.09.2009, 22:46
Տատ ջան, այ հետաքրքիր կլիներ իմանալ
Ո՞րն է եղել ամենաանսպասելի, յուրօրինակ ու թանկ նվերը, որ երբևէ ստացել եք :)
Շնորհակալություն.

One_Way_Ticket
15.09.2009, 22:58
Բարև Ձեզ, Տատ :)
Ինչքան ինձ հայտնի է, Դուք ապրում եք Շվեյցարիայում:
- Ինչպե՞ս է ստացվել, որ հայտնվել եք այդտեղ:
- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդտեղ և ինչը դուր չի գալիս:
- Մտադրություն կամ ցանկություն ունե՞ք տեղափոխվել Հայաստան կամ գուցե այլ երկիր:

Շնորհակալություն:

տեսիլք
15.09.2009, 23:28
Տատ, ա՛յ Տատ, մի արկածախառը պատմություն չե՞ս պատմի մեզ քո մանկությունից: :)

Apsara
15.09.2009, 23:29
Բարև Տատ,
կուզեմ իմանալ, թե ինչ գործնեություն եք ծավալում /դե մոտավոր գիտեմ, բայց մանրամսն շաատ է հետաքրքրում:oy/,
Ձեր ընտանիքի մասին,
և վերջինը՝ վստահում եք արդյոք Ձեր ինտուիցիային և գործում ըստ նրա:

impression
15.09.2009, 23:37
Տատ ջան, ե՞րբ ես գալիս, քեզ ո՞նց ենք դիմավորում, ի՞նչ մեքենայով, քանի՞ տեսակի ծաղիկ բերենք, քանի՞ ողջույնի պլակատ սարքենք :)
իսկ եթե լուրջ՝ երբ ես գալիս ու քանի օր ենք քո ներկայությունն ըմբոշխնելու :love

Լեո
16.09.2009, 14:03
Տատ ջան, իսկ դու գիտե՞ս երջանկության թեորեմը :oy Ապացույցը կբերե՞ս :oy

Sayuri
16.09.2009, 14:21
Վի Փարիզ կգաս? ու որ գաս կծանոտանանք մի բադժակի շուրջ? :)

Kuk
16.09.2009, 14:26
Եթե Տատը դեմ չի, մի հարց էլ ես ուղղեմ:)

Հավատարի՞մ եք Ձեր ամուսնուն: Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակեք Ձեր հավատարմությունը:)

Second Chance
16.09.2009, 16:45
Մի հարց էլ ես տամ Տատին :) :
Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր անցյալում: Ինչը՞ կուզենայիք, որ այլ կերպ լիներ, կամ այլ կերպ արած լինեիք: Ակնկալում եմ ոչ վերացական պատասխան

Չամիչ
16.09.2009, 16:57
Մի հարց էլ ես տամ:)
Պարզեցի որ Հայաստանից դուրս եք ապրում: Ինչպե՞ս կնդունեք եթե ձեր երեխաները հրաժարվեն Հայաստանում ապրելուց եվ նախընտրեն ընդմիշտ բնակվել արտերկրում:

Ձայնալար
17.09.2009, 11:40
Տատոյ, քո կյանքի որ շրջանում ես քեզ ավելի երջանիկ զգացել՝ ամիս ամսաթիվ չեմ ուզում՝ մանկություն, ուսանողություն, եսիմ ինչ, ասենք 5 տարի դիապազոններով: Իմ մոտ տպավորություն ա, որ դու էն մարդկանցից ես, ով գնալով ավելի խելք ա հավաքում, ու հետևբար սովորում ա երջանիկ լինել: Հետաքրքիր է լսել, թե քո մո՞տ ինչ տպավորություն ա :)

Գալաթեա
17.09.2009, 13:21
Տատաշս, դու տղերքին/արականներին, էլի/ սիրում ե՞ս, թե՞ շատ ես սիրում :)

Սլիմ
17.09.2009, 13:24
Չհեռանալով հարցից, մի հարց էլ ես տամ, ինչ տիպի տղամարդ եք սիրում?

Լեո
17.09.2009, 13:36
Չհեռանալով հարցից, մի հարց էլ ես տամ, ինչ տիպի տղամարդ եք սիրում?

Տա՛տ, կնկարագրե՞ս ամուսնուդ :))

Լեո
17.09.2009, 18:02
Ուզում եմ, որ այս հարցին ամենավերջում պատասխանես:

Ինչպիսի՞ հարց կուզենայիր քեզ տային, բայց չեն տվել: Ինքդ տուր քեզ այդ հարցն ու պատասխանիր ;)

Հ.Գ. Կներեք, արդեն չափից շատ եմ հարցեր տալիս :oy

Տատ
17.09.2009, 18:13
Աստված, ինձ համբերությու՜ն տուր, մինչև ամսի 22 դիմանամ:
Այս հարցազրույցը կյանքս փոխելու է:}

Հայկօ
17.09.2009, 18:34
Կդառնա՞ս իմ կինը :մատանինձեռըծունկիեկածսմայլիկ

Ուլուանա
17.09.2009, 21:24
Տատ, քեզ քանի՞ տարեկան ես զգում։ ;)

Գործունեությանդ ոլորտի մասին Amina–ի հարցի պատասխանին սպասելով՝ ավելացնեմ։ Գործունեությանդ ոլորտը քեզ գոհացնու՞մ է։ Ունե՞ս դեռևս չիրականացրած նոր՝ մինչև այժմ արածիցդ տարբեր ստեղծագործական մտահղացումներ։ Եթե այո, որո՞նք են դրանք, եթե հնարավոր է, մի քանի բառով ներկայացրու գոնե մոտավոր։ :)

Եթե ընտանիքդ համաձայներ տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու, դու կուզենայի՞ր, կվերադառնայի՞ր Հայաստանում ապրելու, ասենք, հիմիկվանից (դե, կիսատ–պռատ գործերն ի մի բերելուց ու ավարտելուց հետո, էլի :)))։

Եղե՞լ են դեպքեր, երբ օտարազգի ամուսնուդ հետ որևէ հարց քննարկելիս զգացել ես, որ հայ լինելու դեպքում քեզ ավելի լավ կհասկանար։ :oy

Առաջին անգամ որ Շվեյցարիայում հայտնվեցիր, մշակութային շոկ ունեցա՞ր։ Առաջին անգամ հատկապես ի՞նչն էր, որ լուրջ տպավորություն էր թողել վրադ, գուցե ցնցել էր՝ դրական կամ բացասական առումով։
Իսկ հիմա, երբ Հայաստան ես գալիս, մշակութային շոկ կամ նմանատիպ զգացողություն առաջանու՞մ է։

Շվեյցարական մշակույթում ի՞նչը կարող ես առանձնացնել, որ իսկապես հավանում ես, ու կուզենայիր Հայաստանն էլ ունենար։ Խոսքը վերաբերում է կյանքի ամենատարբեր ոլորտներին. մշակույթը լայն իմաստով նկատի ունեմ։

Առայժմ այսքանը։ Որ էլի հարցեր առաջանան, կվերադառնամ։ :))
Շնորհակալություն։ :)

ԿԳԴ
17.09.2009, 21:58
Տատ ջան սիրում ե՞ս բնությունը և անցյալով ապրող մարդ ե՞ս, թե միշտ դեպի առաջ ես նայում...

Dayana
17.09.2009, 22:23
Տատ, կար ժամանակ, երբ ակումբի համար հեքիաթ էիր կարդում, ինչու հիմա հեքիաթներ չկան? Կարծում եմ դա ուղղակի Տատ-ի իմիջի մի մասը չէր, իսկ եթե էր, ապա դեռ չի կորցրել ակտուալությունը: Կշարունակվի կամ կկրկնվի հեքիաթ "պատմելու" ավանդույթը? :love

*e}|{uka*
18.09.2009, 00:09
. Տատ, շատ սրտեր ե՞ս ջարդել երիտասարդ տարիներին(նու հիմա էլ ես երիտասարդ, խոսքս մի 25 տարի առաջ և ավելինի մասին է :oy ) :

. Ինչպիսի՞ն պետք ա լինի մարդը, որ քո վստահությանը արժանանա :

. Առաջին բանը , որ տպավորվում է մեջդ մարդկանց հետ ծանոթանալիս ի՞նչն է :

. Ի՞նչ է պակասում մեր քառակուսի մոլորակին:

Շնորհակալություն, էլի կհանդիպենք այս կամ մյուս էջում :oy :D

Ֆոտոն
18.09.2009, 00:46
Տաա՜տ, ես քեզ սիրում եմ...:oy :love
Շարունակիր միտքս: Կուզես՝ շարունակիր որպես քո միտք:

Հ.Գ. Հարցս հարց չի, բայց լուրջ չընդունեք:

Լուսաբեր
19.09.2009, 17:52
Մի հատ էլ :oy
Տարվա մեջ, ո՞ր տոնն եք ամենաշատը սիրում, նախընտրում :roll
Ինչպե՞ս եք պատրաստվում այդ օրվան :)

Հ.գ. մեկ էլ տեսաք էլի եկա :}

Տատ
19.09.2009, 18:26
Ուլուանա, շեֆս, ես երկուշաբթի օրը սկսում եմ պատասխանել, կպայթեմ մինչև 22:
Համ էլ բոլոր ճակատագրական հարցերը տրված են: Համ էլ արդեն աշխատել եմ պատասխանների վրա:
ՕՔ՞

Ուլուանա
19.09.2009, 21:52
Ուլուանա, շեֆս, ես երկուշաբթի օրը սկսում եմ պատասխանել, կպայթեմ մինչև 22:
Համ էլ բոլոր ճակատագրական հարցերը տրված են: Համ էլ արդեն աշխատել եմ պատասխանների վրա:
ՕՔ՞
Էս ինչ անհամբեր Տատ ունենք բայց։ :)) Լավ, Տատ ջան, կարծում եմ՝ ոչ ոք չի նեղանա, եթե մի օր պակաս հատկացնենք հարցերին։ Երկուշաբթի կարող ես պատասխանել։ ;)

Ուլուանա
19.09.2009, 21:53
Ես մի հարց էլ տամ. վերջին անգամ ո՞ր ֆիլմից ես հուզվել/լացել։ :oy

Լեո
19.09.2009, 21:58
Մոտս կրկին հարցեր են առաջացել,

1.Տա՛տ, այ Տա՛տ, էդ ե՞րբ ես հասցրել այդքան կարդալ: Որտեղի՞ց արդքան բան գիտես :8
2. Արվեստի ո՞ր ճյուղ(եր)ն ես սիրում և ինչու՞:

Տատ
19.09.2009, 22:08
Էս ինչ անհամբեր Տատ ունենք բայց։ :)) Լավ, Տատ ջան, կարծում եմ՝ ոչ ոք չի նեղանա, եթե մի օր պակաս հատկացնենք հարցերին։ Երկուշաբթի կարող ես պատասխանել։ ;)
Երեկոյան
:aha

AniwaR
19.09.2009, 22:26
Տատ, բարև, ես էս ֆորումում նոր չեմ, բայց նոր եմ սկսում գրել: Դու ո՞վ ես ու ինչու՞ են քեզ համար ընդհանրապես նման թեմա բացել: :think

Ռուֆուս
20.09.2009, 01:38
Վիտ ջան, եթե հնարավորություն ունենանայիր ժամանակի մեջ ճանապարհորդել, ո՞ր դարաշրջանը կուզենայիր այցելել ու ի՞նչ հայտնի մարդկանց հետ կուզենայիր հանդիպել:

Մուլտիկներ նայում ես, չէ՞: ;) Ամենասիրած մուլտիկդ ո՞րն է:

Երևանը քո մոտ ի՞նչ բառի հետ է ասոցիացվում: Իսկ Գրյուե՞րը:

Աշխարհի շուրջ շա՞տ ես ճանապարհորդել: Քո այցելած երկներից ամենաշատը ո՞րն է քեզ դուր եկել ու ինչու՞: Իսկ ո՞ր երկիրն ես երազում այցելել:

Քո կյանքից մի զվարճալի դեպք պատմի: ;)

Ամենաէքստերմալ բանը որ երբևէ կատարել ես քո կյանքում: :)


Հ.Գ. Մեկ էլ ասա, թե էն ars83-ի հետ իմ մասին ինչ եք բամբասվել :angry :angry :angry

Երվանդ
20.09.2009, 12:33
Նախոդ հարցերը չեմ կարդացել, ներող եթե հանկարծ կրկնվեմ:pardon
1.Տատ ջաաան, չես ուզում գաս Հայաստան ապրես, խոսքս ցանկության մասին ա ուղղակի, միշտ լսել եմ որ տարիների անցնելուն զուգընթաց էտ զանկությունը ավելի ա մեծանում, քո դեպքում տենց ա?
2. Եթե չեմ սխալվում 2 աղջիկ երեխա ունես չես ուզում մի անգամ էլ փորձել:P:))?
3. Անցած անգամ երբ Երևանում էիր, ասել ես որ մյուս գալուցդ քո տանը հավաքվելու ենք, հիշում ես արդյոք դու էտ խոստմանդ մասին:think:D?
4. Քո ամենամեծ ու չիրականացած երազանքը կամ ցանկությունը?
5. Գոհ ես կյանքիցդ?
6. Էն քո կանաչ մատանին կա թե չէ:think:D?

Ambrosine
20.09.2009, 14:49
1. Տատ, այ Տատ, ինչու՞ հենց Տատ :))
2. Երբ ինչ-որ մարդու հետ ես ծանոթանում, սկզբից տպավորվում են նրա բացասակա՞ն, թե՞ դրական հատկանիշները: Այն ինչ փնտրում ես նրա մեջ, գտնու՞մ ես:
Նմանատիպ հարց՝
3. Երբ ինչ-որ մարդու ես բնորոշում, նրա մասին դրակա՞նն ես ասում, թե՞ բացասականը:

Legolas
20.09.2009, 15:00
Տատ, Պա՞պն էլ կա Ակումբում:

Տատ
21.09.2009, 20:40
Սկսեցի:
Ժողովուրդ, եթե ընթացքում նոր հարցեր առաջանան(դժվար թե) , հետո կտաք, լա՞վ: Այս մի մասը հերթով վերջացնեմ:
Երևի անհերթ մեկին մեջ գցեմ, դա սկզբնական բացատրության կարիք ունի:)


Տատ, բարև, ես էս ֆորումում նոր չեմ, բայց նոր եմ սկսում գրել: Դու ո՞վ ես ու ինչու՞ են քեզ համար ընդհանրապես նման թեմա բացել:
Վելվետ, Բասեկամ, սա շարք է, հարցազրույցներ տարբեր ակումբցիների հետ (http://www.akumb.am/showthread.php?t=6229&page=14) և ես այն բախտավորներից (իսկ հիմա հասկացա, որ նաև քաջերից) եմ, որոնց մասին ևս ինչ-որ հետաքրքրություն առաջացավ: Թերևս, նույնպես առանց հերթ եմ մտել, իրոք առաջինը
Jarre-ն է, բայց նրանն այլ կերպ է պատրաստվում:

Գուգօ
21.09.2009, 20:46
ինձ հետաքրքրեց նման մականվամբ մասնակցի տարիքը, Տատ ջան քանի՞տարեկան ես:) ես էլ եմ ստեղ նորություն:oyու հլը չգիտեմ ով ում բարեկամնա:D

Տատ
21.09.2009, 20:49
Բարև Տատ, ինչպես եք?
Նախաբան

Բարև, լավ եմ, ուղղակի հրաշալի: Շոյված եմ ձեր անկեղծ ուշադրությունից, լողում եմ ձեր ջերմության ալիքներում: Այս հարցազրույցն ինձ անսպասելիօրեն ստիպեց ազնվորեն վերանայել վերաբերմունքս մի շարք լռյալ հարցերին, ինքս ինձ պատասխանել դրանց: Եվ քանի որ դուք էիք կրակ տվողը՝ անկեղծորեն կիսվել ակումբցիների հետ: Թեև մի պահ, հարցերը կարդալիս լուրջ մտահոգվեցի՝ ուզո՞ւմ եմ արդյոք այսպիսի comming out, թե՞ հանաքի վերածեմ պատասխաններս :
Բայց հասկացա, որ այս հարցերն ինձ այնքան հեռու տարան ինքնաճանաչման ճանապարհին, այնպիսի հսկայական քայլ ստիպեցին անել անձնական զարգացման ուղղությամբ, որ անազնիվ կլիներ ծաղրածու խաղալ:

Երդվում եմ «ՎԻՆՆԻ-ԹՈՒԽՆ ՈՒ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ» գրքով՝ ինչ գրված է, ճիշտ է, ինչ սուտ կլիներ՝ գրված չէ:

Տատ
21.09.2009, 20:51
Տատ ջան, այ հետաքրքիր կլիներ իմանալ
Ո՞րն է եղել ամենաանսպասելի, յուրօրինակ ու թանկ նվերը, որ երբևէ ստացել եք :)
Շնորհակալություն.
1-Դաշնամուր:

Մեր ամուսնության երրրորդ տարում 2 տարեկան աղջկաս հետ գնացել էի Երևան, առանց ամուսնուս:
Վերադարձին մտնում ենք տուն, տեսնեմ՝ մեծ սենյակում դաշնամուր է կանգնած...աչքերիս չէի հավատում...փոքր, էժան, սեքոնդ հէնդից բերված...բայց դա մի ամբողջ աշխարհահայացքի փոփոխություն էր ամուսնուս կողմից իմ խաթեր համար , նրա ընտանիքում դաշնամուր ունենալն այդքան ինքնըստինքյան բան չէր, ինչպես երևանցիների, իմ էության գնահատական և հասկացում:

2-Բնակարան Երևանում: Այս մեկն իհարկե թանկ էր, ու ընտանեկան գնում, բայց ես համարում եմ անձամբ ինձ նվեր, քանի որ դրա իրական արժեքն ու նշանակությունն ինձ համար՝ անգնահատելի է:

3-Մեծ աղջկաս անհանգստացնող սիրո և սեռական հարցերի անկեղծությունը՝ ահավոր դժվար սեփական ծնողի նկատմամբ: Այն որ ինձ էր դիմում ընկերուհիներից առաջ՝ մեծագույն նվեր էր:

Տատ
21.09.2009, 21:09
Բարև Ձեզ, Տատ :)
Ինչքան ինձ հայտնի է, Դուք ապրում եք Շվեյցարիայում:
- Ինչպե՞ս է ստացվել, որ հայտնվել եք այդտեղ:
Թիքետ, ես քո մի կարճ հաղորդագրությունից հասկացա, որ երկրաշարժը ազդել, փոխել է քո կյանքի ընթացքը: Իմն էլ, թեև ոչ այդքան դաժանաբար:
1988 թ. 25 տարեկան էի, աշխատում էի Երևաննախագծում, ճարտարապետ: Մի ակնկալիք ճանապարհորդության համար՝ Արևմտյան Գերմանիա, Մյունխեն, փաստաթղթերս հանձնել և սպասում էի ԿԳԲ-ի թույլատրությանը (դա անհույս բան էր, հաստատ ամիսներ ձգվող): Անիմաստ չսպասելու համար մայրս գերմաներենի մասնավոր դասատու գտավ (մինչ այդ սովորել եմ անգլերեն) , որ եթե ստացվի, գնամ՝ ինձ հրավիրողի վզին անլեզու չնստեմ: Պարապում եմ մեծագույն հաճույքով, հասկանալով, որ գերմաներենից սիրուն օտար լեզու չկա:love:

Այդ ընթացքում ինձ մերժում են ԿԳԲ-ից, մեր ընտանիքն ընդհանրապես արտասահման գնալու իրվունք չուներ: Բայց գերմաներենը չեմ թողնում, ավարտում եմ ամբողջ դասընթացը:
Հետո լինում են Ղարաբաղյան շարժումը, հետո՝ երկրաշարժը: Ընդմիջմանս ժամերին գնում էի Մարաշի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ արդեն ժամանել էին Կարմիր Խաչի գերմանացիները՝ թարգմանելու, Գյումրիից մարդկանց այստեղ էին ուղարկում պրոթեզավորման և շատ-շատ էին, մասնագետ թարգմանիչները պատռվում էին: Մի ամիս հետո այդտեղ հայտնվեց նաև ապագա ամուսինս, սիրահարվեցինք, նա սիրեց նաև Հայաստանը, սովորեց խոսել հայերեն, երկարացրեց իր կոնտրակտը մինչև 2 տարի: Այդ ընթացքում ամուսնացանք, իսկ հետո, երբ արդեն երեխա էի սպասում, միասին գնացինք Շվեյցարիա:

- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդտեղ և ինչը դուր չի գալիս:
Նորմալ (ոչ արտակարգ հեքիաթային) երկիր է: Անմահական բնությամբ, շատ ազնիվ մարդկանցով, զուսպ ու համեստ:
Այնպիսի մարդ դուրս եկա, որ ոչ մի բան էլ չեմ կարող բացարձակապես գովել կամ փնովել: Օրինակ, կտամ քեզ մի երևույթ, որի մի կողմը համարում եմ ամենալավ բանն այստեղ, իսկ նույն մեդալի մյուսը՝ ամենաանհաջողը:
Համեստությունն ու զսպվածությունը: Քաղաքական և աշխատանքային ասպարեզում դրանք հրաշք են գործում, միայն ընդօրինակման արժանի հատկություններ են: Գործն առաջ, մարդը՝ ետ: Եվ իրոք այդպես է, սկզբունքն արյան մեջ է::ok
Արվեստի, գիտության, առօրյայի բնագավառում՝ լրիվ հակառակը, առաջանում է միապաղաղություն, փայլուն գլուխները հարթեցվում են ՝ միջակներին հավասարեցնելու նպատակով: Փայլունները թողնում գնում են Ամն, Ֆրանսիա, Գերմանիա: Դպրոցում որ մեռնեն՝ 6 չեն դնի, միայն 5,9, որ շատ չոգևորվի երեխան, չմտածի, թե ինքն ամենալավն է:angry:

Մաքրասիրությունը: Փողոցները մաքուր, օրորոցից ձեռք բերված սովորությունը աղբը գետնին չգցել, պետական մակարդակով կարևորություն տալ մաքրությանը...լավ է իհարկե: :ok
Բայց եթե հարևանդ ընդհանուր մուտքի առաջ օկուրոկ գտնի, չի ալարի վերցնել, ֆիրմայով գուշակել իր ծանոթ ծխողին և լուռ այդ օկուրոկը գցել փոստարկղիդ մեջ՝ քեզ մոտ կեղտոտի, խոզ::angry

Սիրում ու հարգում եմ այս երկիրը, ինքն էլ՝ ինձ: Շնորհակալ եմ իմ առջև բացված դռների համար, մարդկանց ճանաչման, վստահության համար: Շատ բան սովորեցի, ինքնուրույնացա, ընտանիքս կառուցեցի այստեղ:
Բայց իմը չէ, այդքան բան: Եթե պարբերաբար չգնամ Երևան, կճլորեմ:



- Մտադրություն կամ ցանկություն ունե՞ք տեղափոխվել Հայաստան կամ գուցե այլ երկիր:

Մտադրություն էլ, ցանկություն էլ:Դեռ չգիտեմ բանաձևը, երբ, ինչպես, ում հետ, բայց անելու եմ: Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:

Ուրիշ երկիր...անիմաստ է: Հրաշալի եմ ինձ զգացել Իտալիայում, Իսպանիայում, բայց միևնույն է, արտասահման է: Եթե պիտի քանդեմ հաստատված կարգ, տեղ ու տուն, միայն Հայաստանի համար:
Հիմա արդեն տարիքս է խոսում, մինչ այս ահագին ճանապարհորդել ենք, աշխարհ տեսել, ես հաճախ չէի գնում Երևան, չէի էլ ձգտում: Իսկ այսօր, եթե ընտրության առաջ եմ կանգնում (համ էն համ էն չենք կարող)՝ գնալ Թաիլանդ, թե ՝ Երևան, միանշանակ ընտրում եմ երկրորդը:

Ավելի ուշ հարցի պատասխանից ինձ համար ծնվեց մի «կարմիր գիծ», կյանքիս անկապ պահերի իմաստավորված կապի շուրջ:Ամինա, քեզ համար հիմկվանից նշում եմ

...եթե ես ոչ թե Շվեյցարիայում ապրեի, այլ ինձ հոգով ավելի մոտ Իտալիայում, կամ գոնե իմ սիրած մեծ քաղաք Ցյուրիխում, գուցե երբեք էլ չարթնանար այս հիվանդագին վերադարձի ձգտումը, սեփական արմատի գնահատականը: Բայց շատ ափսոս կլիներ, եթե չարթնանար, մեծ ուժ ու ինքնավստահություն է տալիս ինձ: Ուրեմն ամեն բան ճիշտ է:

Տատ
21.09.2009, 21:17
Տատ, ա՛յ Տատ, մի արկածախառը պատմություն չե՞ս պատմի մեզ քո մանկությունից: :)
Խելոք անհետաքրքիր ոչ չարաճճի երեխա եմ եղել::(
Մի բան պատմեմ,

5-6 դասարանում, այսինքն արդեն յեքա էշ, ընկերուհուս հետ սիրում էինք դպրոցից հետո զբոսնել Կարապի Լճում (Կրուպսկայայի դպրոցն եմ ավարտել, հենց կողքն է): Երկուսս էլ երաժշտասեր, սիրում էինք պարել, կարծեմ մի տարի բալետի եմ գնացել...

ուրեմն, այնտեղ դեպի լիճ տանող դքերին քարե աստիճաններ կային, բավականին երկար, մենք վերևից սկսում էինք ԲԱԼԵՏԱՅԻՆ շարժումներով պարելով թռվռալ դեպի ներքև: Բոլորի աչքերի առջև:oy: Հայերը տարակուսանքով նայում էին, կամ էլ՝ ոչ, իսկ այ արտասահմանյան տուրիստները (որ մեր թվերին հազվագյուտ էքզոտիկ երևույթ էր) հմայլված ժպիտներով նայում էին մեր ատրակցիոնն ու վերջում ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԾԱՄՈՆ:bux: նվիրում խեղճ սովետական երեխաներին: Իսկ մենք հետո մեծագույն հպարտությամբ կամ դարդոտված իրար ասում էինք՝ լսի, ես իրան Թենք յու վերի մաչ ասացի, վա՜յ, ես չկարողացա վերի մաչը ...

Այսօր էլ զարմանում եմ հիշելուց, ո՞նց կարող էր այն պահին արդեն համաշխարհային գրականության կեսը կարդացած աղջիկն, ինչպես՝ ես (էլ չեմ ասում ընկերուհիս՝ ավելի թեժ ինծիլիգենտ չկա) այդքան էժան լինել...

Եվ ո՞վ կմտածեր, որ կյանքս անցնելու է Danke shön-երի ու merci beaucoup-ների մեջ, իսկ ընկերուհիս Սորբոննում դոկտորի դիսսերտացիա կպաշտպանի ֆրանսերեն...Երևի հենց դրանից սկսվեց;)

Տատ
21.09.2009, 21:36
Բարև Տատ,
կուզեմ իմանալ, թե ինչ գործնեություն եք ծավալում /դե մոտավոր գիտեմ, բայց մանրամսն շաատ է հետաքրքրումԵկա այստեղ ճարտարապետ, հղի:
Ամուսինս սկսեց ինքը հիմնավորվել, ստեղծել իր սեփական օրթոպեդիկ արհեստանոցը, ամբողջ դրամն ու էներգիան գնացին դրան: Ես չզբաղվեցի իմ դիպլոմի, լրացուցիչ կրթության հարցերով: Երեխա էի պահում ու ֆրանսերեն սովորում: Հետո, արդեն երկրորդ երեխայից հետո, սկսեցի անիմաստ համարել իմ զբաղմունքը, փոշմանել որ չեմ աշխատում: Մի պատահական ծանոթ մի օր արտասանում է հետևյալ նախադասությունը՝ « Ափսոս, որ մեր քաղաքում տիկնիկային թատրոն չկա, չգիտեմ ուր տանեմ պահածս երեխային»:

Դա էր:):
Ոգևորվեցի այդ մտքով, հանկարծ հասկացա որ իմ ամբողջ կրթությունը հենց դրա համար եմ ստացել: Եվ սկսեցի անել, տանը, ամուսնուս գործիքներով, , երեխաներիցս չբացակայելով, ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու: Աստիճանաբար տեղական սիրղական թատրոններում հայտնի դարձավ, որ մեկը կա, որ բեմի համար ամեն ինչ կարող է սարքել (հիմնականում ձրի:() և սկսեցի պատվերներ ստանալ ամենատարբեր կարգի՝ զգեստներ, դեկոր, աքսեսուարներ, մեծ տիկնիկային կերպարներ, տարօրինակ սարքավորումներ (ասենք դաշնամուրին կպցված բացվող թևեր):
Հիմա էլ դա եմ անում՝ տարբեր թատրոնների, տարբեր ռեժիսյորների հետ աշխատակցում եմ ներկայացման ստեղծմանը, որպես բեմի նկարիչ, որպես ռեժիսյորի ասիստենտ, արդեն ոչ անվճար: Ես ինքս ուսումնասիրում եմ պիեսը, առաջարկում եմ ամբողջ դեկորի սկզբունքը, հետո արդեն միասին սկսում ենք քչփորել: Դրան ասում են սցենոգրաֆ:
Սարքում եմ ամեն բան նույնպես ինքս, սովորեցի աշխատել փայտի, կաշվի, պլաստմասսաների, մետաղի հետ (ամուսնուցս): Ամենադժվար գործերը հորինում ու մարդուս ձեռքն եմ դնում : Փայլուն իրականացնում է:ok:
Ինձ շատ դուր է գալիս այդ բեմի հետևում դերը, կարևոր, բայց անտես:

Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը, կմնայի մի ճ կարգի աշխատանքի և նախագիծ էլ չէի ստանա գործազուրկ տղամարդ ճարտարապետների միջավայրում:
Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը: Լրիվ իմ գործն է: Ուրեմն ամեն բան ճիշտ է:


Բուն ճարտարապետությամբ զբաղվել եմ երկու անգամ՝ մեր սեփական տան վերակառուցման ժամանակ:
Բացի այդ հին մանկական կահույքի վերակենդանացումով եմ զբաղվել, այս կարգի
http://www.derriereleriedo.ch/meubles/tisch-tepich.jpghttp://www.derriereleriedo.ch/meubles/tisch-kirschen.jpg
Բացի այդ, երբեմն գրաֆիկական աշխատանքներ, պաստառ, ֆլայեր, բաջ
Բացի այդ՝ հայկական հեքիաթներ եմ պատմում տարբեր երեկոների-ցերեկոների:
Բացի այդ՝ օրթոպեդիկ կորսետ եմ կարում:

Որոշ բաներ տեսեք այստեղ (www.derriereleriedo.ch)


Ձեր ընտանիքի մասին,
Երևանում է մայրս, երկու եղբայրս և նրանց երեխաները:
Այստեղ ՝ ամուսինս, երկու աղջիկս (18 և16), ամուսնուս երեք եղբայրն ու ծնողները: Շատ մտերիմ և ջերմ են:
Չգիտեմ ինչու, այդքան էլ չեմ ուզում պատմել ընտանիքիս մասին: Արդեն լիքը տեղ մի-երկու բան ասել եմ, երևի դա նրանց դուր չի գա...Աղջկաս կտեսնեք, ձեր հասակակիցն է, կհարցնեք:)

և վերջինը՝ վստահում եք արդյոք Ձեր ինտուիցիային և գործում ըստ նրա:
Առաջ ոչ այնքան հաճախ: Հիմա սովորել եմ ավելի շատ լսել նրան: Բայց վստահելի չէ իմ ինտուիցիան, հիմարի մեկն ա: Այ ամուսնուս ինտուիցիան ուղղակի վախեցնող ճշգրտություն ունի:

Տատ
22.09.2009, 01:16
Տատ ջան, ե՞րբ ես գալիս, քեզ ո՞նց ենք դիմավորում, ի՞նչ մեքենայով, քանի՞ տեսակի ծաղիկ բերենք, քանի՞ ողջույնի պլակատ սարքենք :)
իսկ եթե լուրջ՝ երբ ես գալիս ու քանի օր ենք քո ներկայությունն ըմբոշխնելու :love

Լիլ, Կիտ, համոզված չեմ, որ այս հարցազրույցից հետո պատրաստ եմ ձեզ տեսնել, էլ չեմ ասում՝ շփվել: Այդքան չի կարելի իմանալ իրար մասին, հետո էլ՝ հանդիպել: Բայց եթե...
Դիմավորելը թողնում ենք եղբորս, ծաղիկը՝ հավատարիմ Նորտոնին, պլակատը՝ Չուկին: Օրը չեմ ասի, կհետևեմ ձեր հանդիպումների գրաֆիկին ու անսպասելի կընկնեմ գլխներիդ (դե, առաջին անգամ:B):

Տատ
22.09.2009, 01:37
Տատ ջան, իսկ դու գիտե՞ս երջանկության թեորեմը :oy Ապացույցը կբերե՞ս Լեո, ես կարծում էի, որ ավելի շուտ խելացի, քան երջանիկ կնոջ տպավորություն եմ թողնում, բայց որ Ձայնալարն էլ այդ խոսքն ասաց՝ լուրջ կասկածեցի այդ տպավորության վրա : Միացնում եմ ձեր հարցերը:

Իմ մոտ տպավորություն ա, որ դու էն մարդկանցից ես, ով գնալով ավելի խելք ա հավաքում, ու հետևբար սովորում ա երջանիկ լինել: Հետաքրքիր է լսել, թե քո մո՞տ ինչ տպավորություն ա
Դե- որ այդպես եք ինձ տեսնում, ուրեմն մի բան կա:think:

Ոչ բաղադրատոմս, ոչ բանաձև, ոչ էլ խորհուրդ, միայն անձնական մտքերս երջանկության մասին...
Զուտ ներքին, էգոիստական ինքնապահպանման զգացմունք է:

Ես փնտրում եմ այն միայն իմ մեջ, իմ նեքին պահանջների լրացման ճանապարհով:

Ես փնտրում եմ այն անձնական հավասարակշռության մեջ: Անընդհատ:Մի բան շատ վատ է՞, կփորձեմ տեսնել դրա լավ կողմը . անպայման կտեսնեմ ու վատն էլ դրամատիկ չեմ դարձնի:
Բավարարվում եմ քչով, բայց դա համեմատական քիչ է, միայն իմ անձնական չափանիշերով: Հիմնականում՝ հոգևոր բնույթի: Մի քանի օր կլանված գիրք կարդալու պրոցեսը կարող է ամիսներով տնավարության դեպրեսսիան կանխի: Եվ վերցնում եմ ինձ այդ իրավունքը, թեկուզ սոված ու անհարդուկ ման են գալիս շուրջս ոմանք:angry:

Միշտ տարբեր գայթակղումների պահին ավտոմատիկ կարճատև(բայց անկեղծ ու խորը) ինքնահարցաքննում եմ կատարում՝ իրո՞ք անհրաժեշտ է ինձ այդ բանը (մարդը, կոշիկը, գործը, համերգը, հաճույքը), իրո՞ք ես չեմ կարող առանց դրա գոհանալ: Միայն ազնիվ պետք է լինել: Հաճախ տեսնում եմ, որ ՝ոչ, պետք չէ, կապրիզ է, հեշտությամբ առանց փոշմանանքի հրաժարվում եմ ու մոռանում, երբեք մեկի երեսով չեմ տա՝ տեսար քո պատճառով հրաժարվեցի:
Իսկ եթե զգում եմ, որ՝ այո, հենց դա է, որ կա, ես չեմ լինի ես , եթե այդ բանը չտեսնեմ-չանեմ-չունենամ, առանց խղճի խայթերի կարող եմ հիմարություններ (մեկ ուրիշի աչքերում) անել : Պատասխանատվությունն իմն է՝ միշտ: Նույնիսկ եթե սկսում եմ դժգոհել մեկից, վերջում ինքս ինձ կասեմ՝ է, չանեիր, է , շուտ ասեիր...

Այդ հարցի առաջացման (ուզում եմ, կարո՞ղ եմ) և պատասխանի (պետքդ չի, թող: ամեն գնով արա՛) միջև անցել են տարիներ, վեճեր, արցունքներ ավելի երիտասարդ հասակում, հիմա սովորել եմ միանգամից կռահել: Ցնցող զգացում է, երբ գիտես ինչէ քեզ պետք: Պարզ է, որ միշտ չես կարող ունենալ, բայց հաստատ գիտես, այսինք կձգտես ու կգտնես:
Երջանկություն է հեշտ ու պարզ ընտրություն անելն ու բավարարվել դրանով: Դա թույլ է տալիս հանգիստ վերաբերվել նաև սեփական սխալներին: Վայելել պտուղները և կապտուկները:

Փորձում եմ ինձ նայել վերևից, տիեզերքից ու շատ լուրջ չընդունել: Դա էլ է օգնում ներքին հանդարտություն գտնել: Եվ դա կարող է լինել լվացք անելուց, անպայաման չէ հեռավոր վանքի պատերի տակ նստել...

Երջանկությունը գլխում է կատարվում, դե դա էլ միշտ ձեռքիդ տակ է՝ օգտագործի:

Այո, դա սովորում ես, տարիք ու հասունություն է պետք, բայց նաև՝ խառնվածք: Ինձ թվում է, միշտ էլ այդպես եմ եղել, ինձ թվում է, փոքր աղջիկս արդեն հիմա այդ ճանապարհին է:
Դրան ասում են самодостаточный человек:)

Ավելացնեմ, որ իհարկե միշտ չի ստացվում, բայց համառորեն փորձում եմ:

Տատ
22.09.2009, 01:43
Վի Փարիզ կգաս? ու որ գաս կծանոտանանք մի բադժակի շուրջ? :)

Սեմ, ես իմ՞: Թվում է այնքան մոտիկ ու մատթելի է էդ Փարիզը, բայց պակա նի սվետիտ:(:
Դա՝ կոնկրետ: Իսկ թեորետիկ՝ իհարկե մի օր կգամ ու կխմվի::bye

Տատ
22.09.2009, 01:54
P.S., քանի չեմ մոռացել:

ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու:Այդ onewoman տիկնիկային «թատրոնն» անուն պիտի ստանար, դրեցի FRUCTUS ARMENICUS:
типа՝ ծիրան: Խաղում էի դպրոցներում, նաև գյուղական, տարբեր փոքր դահլիճներում, տնային տարբերակ էլ ունեի, ծնունդ-մնունդ:

Տատ
22.09.2009, 11:46
Պ.Պ.Ս
Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:
Այդպիսի ասացվածք կա՝ Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծոն՝ պատմիր նրան քո մտադրությունների մասին::)

Տատ
22.09.2009, 11:56
Եթե Տատը դեմ չի, մի հարց էլ ես ուղղեմ:)
Հավատարի՞մ եք Ձեր ամուսնուն:
Կուկ:angry, ես գիտեմ որ դու իմ կործանումն ես ուզում: Բայց...ի՜նչ ազատագրող հարց էր: Մեռսի:hands

Ոչ, հավատարիմ չեմ: Դավաճանում եմ արդեն երկու տարի այս (առավելապես այս) ֆորումի հետ: Ոչ-ոչ, սա խաղկատակ չէ, ոչ էլ վերացական խոսքեր, ոչ էլ պատասխանից փախուստ: Ես ինքս ինձ այդպես եմ զգում, ինքս դա որպես դավաճանություն եմ գնահատում:
- Իմ այս զբաղմունքը բաձարձակապես գաղտնիք է, միայն ինձ պատկանող, Իհարկե, նա գիտի, որ կա ֆորում, ինչի հետ են ուտում, որ ես գրում եմ, հենա Արսին տեսավ, բայց չգիտի՝ Ի՞ՆՉ: Հայերեն կարդալ չի կարող, եթե հարցնում էլ է՝ հո ճիշտը չեմ ասի մորուքավորների կամ Վիննի-Թուխ տպելու կամ նույնիսկ ԼՏՊ-ի մասին: Դուրս է գալու, որ Վիննին ավելի կարևոր է, քան մեր համատեղ հեռուստացույցը...Հո հիմար չեմ: Չեմ էլ ուզում նրան վիրավորել, իսկ դա անպայման կկատարվի:
- Ես ձեզ հետ կիսում եմ այպիսի անկեղծություն և ազատաություն, որ երբեք ոչ մի ամուսին (ոչ միայն իմը, սիրելի ամուսնացած ակումբցիներ, հավատացեք ինձ կամ խոստովանեք ինքներդ ձեզ) չի ստանա իր կնոջից: Եվ դա լավ է այդպես, պետքն էլ չի այդ անկեղծությունը: Բայց ուրիշին հո տալիս եմ:
- Ակումբը տեսնում է իմ, ասենք, առավել հաջողված մասը, իսկ ամուսինս՝ նաև անհաջողը պիտի տանի :
- Այս տեղին նվիրում եմ այնքան ժամանակ, այնքան ոգևորություն, որ արդեն վաղուց չեմ նվիրում նրան: 20 տարին քիչ չէ, ամեն բան նվիրված է: Գուցե Բիձան հասկանա՞:
- Ամենավատն այն է, որ ինքն էլ է այդպես գնահատում և թվացյալ դատարկ տեղը խանդում:
Ինչո՞վ սիրեկան չդառաք::love

Կասեք, բա որ գիտակցում ես, ինչու՞ ես դավաճանում:
Անում եմ անձնական հավասարակշռությանս համար: Անում եմ՝ ինքս ինձ մնալու համար, քանի որ իմ դժգոհ, հիվանդ ու կիսատ կերպարը ոչ երեխաներիս ոչ էլ ամուսնուս չի երջանկացնի: Լավ չէ՞, ինքս իմ հարցերը լուծեմ, քան դնեմ նրա ուսերի վրա ու թնթնկամ, թե մնե սկուչնո:
Երևի անհավատարմությանս պահն եկել էր, ես էլ ընտրեցի այս soft տարբերակը;):
Դեռ:
Տողերի արանքում կարդում ե՞ք, ինչ կլինի, եթե իմ ներքին հավասարակշռությունը hard տարբերակ պահանջի:roll

Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակեք Ձեր հավատարմությունը:)
Եթե որևէ մեկը համարձակվի իմ ներկայությամբ ամուսնուս մասին վիրավորական կես խոսք կամ կես միտք արտասանել՝ տեղում կբզկթեմ::angel

Տատ
22.09.2009, 12:03
Մի հարց էլ ես տամ Տատին :) :
Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր անցյալում: Ինչը՞ կուզենայիք, որ այլ կերպ լիներ, կամ այլ կերպ արած լինեիք: Ակնկալում եմ ոչ վերացական պատասխան

Առաջին պահին լեցվիցս թռնում է ՝ օտարացգի հետ չէի ամուսնանա...բայց ոչ՝ կկրկնեի այդ քայլը այս նույն մարդու դեպքում:
Ոչինչ չէի անի այլ կերպ, չէ՞ որ կյանքս այնպիսի անկապ, ժամանակի մեջ սփռված պահերի հետևողական կապվածություն է, որ եթե №17 (ոչ այնքան հաջող) դեպքը հանես՝ № 124 (ամենասիրելի և կարևոր) դեպքն ընդհանրապես չի լինի: Ամբողջական եմ դիտում կյանք կառույցը, ընդունում լավն ու վատը միասին:

Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը: Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը:
Թերևս, մի բան կուղղեի. Երեխաներիս փոքր ժամանակ մենակ կուղարկեի Երևան՝ մամայիս մոտ, երեք ամսով, որ երբեք չեմ արել, միշտ միասին էինք ու մեկ ամսից ոչ ավել: Բայց ո՞վ գիտի, գուցե մի օր էլ ասեմ, հենց այդ չուղարկելու պատճառով նրանք հիմա իրենք են գնում 6 ամսով, ընկերների հետ...Կամ մի քիչ էլ որ սպասեմ, ինքս կպնդեմ, որ աղջիկս իր երեխային մենակ ուղարկի ինձ մոտ...Երևան::)

Ինչևէ, եթե կյանքս նորից սկսվեր, միևնույն է, բոլորովին այլ էր լինելու: Մենակ ինձնով չի ձևավորվում իմ ճանապարհը՝ մարդիկ, պահեր, դեպքեր...մի փոքր բան էլ որ ուրիշ լինի, նույնիսկ նույն բաղադրամասերից, ամբողջ նկարն անճանաչելի փոխվելու է՝ ԿԱԼԵՅԴՈՍԿՈՊԻ պես:
Ամենասիրածս խաղալիքն է:

Տատ
22.09.2009, 12:05
Մի հարց էլ ես տամ:)
Պարզեցի որ Հայաստանից դուրս եք ապրում: Ինչպե՞ս կնդունեք եթե ձեր երեխաները հրաժարվեն Հայաստանում ապրելուց եվ նախընտրեն ընդմիշտ բնակվել արտերկրում:Բացի այդ, ամուսինս շվեյցարացի է, այսինքն երեխաներս միայն կիսով են հայ, ծնվել և մեծացել են այստեղ, սովորում են այստեղ, ամենայն հավականությամբ՝ այդպես էլ կշարունակվի: Հրաժարվել բառն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ չեմ կարող նրանցից պահանջել, ինքնըստինքյան չէ նրանց հայաբնակ դառնալը: Չեմ բացառում, որ մի օր կուզեն երկարատև աշխատանքային փորձ ձեռք բերել Հայաստանում, իրենց ուսման կամ կատարելագործման հետ կապված (հյուրանոց, ցուցասրահ, թատրոն): Չեմ ստիպում, հենց դրա համար էլ հույս ունեմ, որ այդ դռները բաց են իրենց համար:

Տատ
22.09.2009, 12:12
Տատոյ, քո կյանքի որ շրջանում ես քեզ ավելի երջանիկ զգացել՝ ամիս ամսաթիվ չեմ ուզում՝ մանկություն, ուսանողություն, եսիմ ինչ, ասենք 5 տարի դիապազոններով:
Ուսանողական 5 տարին, անկասկած:
Ինքնուրույնություն առանց ֆինանսական մտահոգվածության (Սովետ էր, ուսումը ձրի, լավ սովորողին կաշառք պետք չէր), անսահման հետաքրքիր ուսում (Պոլիտեխնիկ, ճարտարապետական ֆակուլտետ), արշավներ դեպի վանք ու եկեղեցի, սեր-սիրահարվածություն, շատ դեմոկրատական մամայիս կողմից շնորհված ազատություն, ճարտարապետ շրջապատիս ավելացված մտերիմ ընկերուհիներիս նկարիչ-քանդակագործ-արվեստաբան շրջապատ...La bohème ՜::love

Նաև 1987-1990 թվերը: Պերեստրոյկա, գիժ հույսեր, Սովետի փլուզում, սիրելի առաքելական Լևոն Տեր-Պետրոսյան, օպեռայի աննկարագրելի միտինգներ, երկրաշարժից հետո տասնապատկված անհավատալի ազգային միավորում: Ափսոս, որ հիմա այդպես չէ, մի՞թե պիտի այդպիսի սարսափելի դարդ ու ցավ լինի, որ մենք նորից միավորվենք...
Լացս եկավ
Պ.Ս. ԼՏՊ-ին այն ժամանակ իրոք բնակչության 99 տոկոսն էր հավատում, սիրում և հետևում: Ցուցե հենց ա՞յդ է պակասում այդ մարդուն հիմա, թմրադեղի նման, համազգային:P հեղինակությունը: Բայց կոտրված սիրելի բաժակները չեն կպցնում, առավելագույն դեպքում կպցնում ու դնում են սերվանտի գլխին՝ որպես հիշատակ, ոչ թե միջից ջուր խմում:

Տատ
22.09.2009, 12:16
Տատաշս, դու տղերքին/արականներին, էլի/ սիրում ե՞ս, թե՞ շատ ես սիրում

Սիրում եմ, նրանք աղ ու բիբար են տալիս կյանքին, հետաքրքիր լարվածություն առաջացնում, մանավանդ երբ սիրուն կամ խելոքներ են պատահում:bye :
Շատ եմ սիրում կանաց, համարում եմ նրանց ավելի խորը գիտակցությամբ և տիեզերքին մոտ ստեղծված էակներ::friends:

Տատ
22.09.2009, 12:19
Չհեռանալով հարցից, մի հարց էլ ես տամ, ինչ տիպի տղամարդ եք սիրում?
Տարբեր, որը կպատահի:oy
Թեթևակի գաղտնիքով, լուռ ցգացմունքներով, ինքն իրեն շատ լուրջ չվերաբերվող, բայց ինքնավստահ, ջերմ, կողքինին երբեմն լսող: Չբամբասող (դրանից վատը չկա, տարիքավորների մեջ քիչ չեն, ցավոք)
Մորուքով կամ երկար մազերով, կամ երկուսն էլ (Ռայադեր, կու-կու), բրյունետ, նաև՝ рыжий...դե, պահից է կախված, բլոնդին տոժե սայդյոտ: Բոյը պարտադիր չէ, բայց չոր կառուցվածքով, ավելի ոսկրոտ, քան մկանոտ: Այդպիսի բիձաներ կան՝ չոր դիմագծերով (Դոն-Քիշոտ), շատ գայթակղիչ է: :)

Տատ
22.09.2009, 12:20
Տա՛տ, կնկարագրե՞ս ամուսնուդ :))
Չէ:
Ասեմ, որ ծանոթության պահին բեղեր ուներ, և մեծանալով սիրունացող տղամարդկանցից է:

Տատ
22.09.2009, 16:45
Կդառնա՞ս իմ կինը :մատանինձեռըծունկիեկածսմայլիկ
:joker
Կդառնամ անպայման:
Սպսենք, երբ Հայաստանը երկամուսնությունն էլ կընդունի: Բայց անկեղծ, ինչիդ է պետք ինձ նման կին, դժվար է, տանջվելու ես... ուրիշ բան առաջարկիր, մեկ ա, ասելու եմ այո::love

ars83
22.09.2009, 17:06
Դեռ չեմ կարդացել հարցազրույցը, երեկոյան մի հատ հանգիստ կնստեմ, կկարդամ, բայց պիտի հարց տամ մի քանի հատ :) (հա, ինձ կարելի ա առանց հերթի, ես Տատի ծանոթն եմ :P )

ա. Աղջիկների անուններն ինչպե՞ս եք ընտրել
բ. Համասյանի ջազը Մարսելը լսե՞լ է, թե՞ չէ (ինձ թվում է` իր դուրը կգար)
գ. Մի փոքր կուզենայի կարդալ երեխաների հետ աշխատանքի մասին, եթե կարելի է :)
դ. Հա, մեկ էլ՝ էն փողոցն ու բանտը կանգո՞ւն են Ֆրիբուրգում:

Տատ
22.09.2009, 17:26
Տատ, քեզ քանի՞ տարեկան ես զգում։
Քամելեոնի պես, զրուցակցիս չափ, 10-70: նույն բանը վերաբերվում է և սոցիալական ստատուսին: Իսկ իմ աստղադիտական տարիքը (46) սիրում եմ: Ազատություն է տալիս, կաշկանդվածությունը պակասում է:

Գործունեությանդ ոլորտի մասին Amina–ի հարցի պատասխանին սպասելով՝ ավելացնեմ։ Գործունեությանդ ոլորտը քեզ գոհացնու՞մ է։ Ունե՞ս դեռևս չիրականացրած նոր՝ մինչև այժմ արածիցդ տարբեր ստեղծագործական մտահղացումներ։ Եթե այո, որո՞նք են դրանք, եթե հնարավոր է, մի քանի բառով ներկայացրու գոնե մոտավոր։ :) Երազում եմ մանկական գիրք ձևավորել: Սաքսոֆոն նվագել: Ներկայացում դնել՛ այս անգամ որպես ռեժիսյոր, սա ամենամոտ ու հնարավոր բանն է, գուցե նույնիսկ այս տարի:
Երևանում շվեցարական դեսպանատանը ( մեկ էլ տեսար մի օր բացվեց)մի բան աշխատել:
Բաց թողած երանելի մասնագիտություն է կտորի տեխնոլոգիան: Ոչ նկարն ու դիզայնը, այլ գործվացքի նոր տեսակները: Ճապոնացիների արածներից հալվում եմ:

Եթե ընտանիքդ համաձայներ տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու, դու կուզենայի՞ր, կվերադառնայի՞ր Հայաստանում ապրելու, ասենք, հիմիկվանից (դե, կիսատ–պռատ գործերն ի մի բերելուց ու ավարտելուց հետո, էլի :)))։Ուլուանա, ինձ ե՞ս հարցնում, թե՝ քեզ:): Այնքան ճշգրիտ նկարագրություն է- լավ մտածված քայլերի շարան:;)
Հենց վաղը: Անկեղծ, առանց պոզայի:
Ես դեռ պարտավոր եմ ուղեկցել աղջիկներիս մինչև ուսման վերջը, դրան մնացել է մինիմում 4 տարի: Դրանից հետո նրանք իրենք կլքեն մեզ, կցվրվեն եսիմուր: Այդ պահին...
Նույնիսկ առանց համաձայնության:

Եղե՞լ են դեպքեր, երբ օտարազգի ամուսնուդ հետ որևէ հարց քննարկելիս զգացել ես, որ հայ լինելու դեպքում քեզ ավելի լավ կհասկանար։ :oy
Անշուշտ, և գնալով՝ ավելի հաճախ: Երիտասարդ տարիներին երկուսս էլ փոխադարձ կուլտուրական մերման պրոցեսում էինք, բավականին հաջող: Մեծանալով ես ավելի հայացա, նա՝ շվեյցարացավ: Թե չէ ակումբն ինչիս էր պետք: Հիմնականում իհարկե հումորի հարցերում: Մի բան պիտի պատմեմ:
Վերջերս մեզ այցելել էր մի հին երևանյան ընկեր, ամուսնուս օրթոպեդիկ աշակերտը: Վաղուց մոտ ենք ընտանիքներով, երկուսս էլ քաջ գիտենք որ, այդ տղայի մեծ դուստրը տաղանդավոր ու էն գազան պարապած հայ երեխաներից է՝ 17- ամյա դաշնակարուհի: Հաստատ մի օր միջազգային ճանաչման է գալու:
Հարցնում եմ՝ Վ., ո՞նց են աղջկադ գործերը:
Պատասխան՝ Էհ, Վիտ ջան, Իռան կաֆել ա խփում...
:D
Մարդս՝ ի՞նչ կաֆել, ի՞նչ ա խփում...
Այդ պահերին մեղքս գալիս է, դե մեղավոր չի մարդը, որ հայ չի

Առաջին անգամ որ Շվեյցարիայում հայտնվեցիր, մշակութային շոկ ունեցա՞ր։ Շոկ չունեցա: Նորմալ մարդիկ են, ընտանիքն էլ ջերմ: Ինքս էլ՝ հեշտությամբ ընդունող այլակերպը: Շուտ սովորեցի, որ մեկ ժամվա ծանոթին տուն հրավիրել չի կարելի՝ սուրճի, պետք է չեզօք տարածքում մնալ:):
Առաջին անգամ հատկապես ի՞նչն էր, որ լուրջ տպավորություն էր թողել վրադ, գուցե ցնցել էր՝ դրական կամ բացասական առումով։
Ֆրիբուր քաղաքի գիշերային տեսարանը, կիսրարիս պատուհանից: Սա էր, բայց համ էլ՝ գիշերային լուսավուրությամբhttp://farm4.static.flickr.com/3170/3052807311_180e92b5af.jpgԴա առաջին այցելությունս էր, հյուր, ծանոթանալու, դեռ չէի ամուսնացել: Առաջին երեկոյան տեսա այս տեսարանը, մտածեցի՝ դու ինչ գործ ունես այստեղ, սա քո՞նը պիտի դառնա: Լուրջ վախեցա ու կասկածեցի:
Դառավ:

Իսկ հիմա, երբ Հայաստան ես գալիս, մշակութային շոկ կամ նմանատիպ զգացողություն առաջանու՞մ է։
Ոչ:
Որոշ բարքերի անկումն իհարկե նկատելի և անդուր է, իմ սովետական Հայաստանն անշուշտ ավելի եվրոպական էր և զարգացած, քան հիմիկվա քուչի օրենքները:
Ես էլ գերադասում եմ ռուսների ազդեցությունը (Թիկետ :bye), քան Պարսկաստանի:
Բայց շոկ՝ ոչ մի դեպքում: Միանգամից ընկղվում եմ միջավայրի մեջ, մոռանում, որ գնացել եմ երբևիցե: Չի խանգարում կեղտը, աղմուկը, ջուրը կտրին, գազը տարան... (դե, խանգարում է իհարկե, բայց ոչ ավել քան սովորական երևանցուն):
Գնացել եմ այն պահին, երբ գնալիք չէր, ամենահետաքրքիր պահն էր, ես էլ՝ ակտիվ մասնակից: Երևի դրանից է, որ պակասն ունեմ անկախ պահից՝ ուզում է ՍՍ լինի, ուզում է՝ Լևոն:

Շվեյցարական մշակույթում ի՞նչը կարող ես առանձնացնել, որ իսկապես հավանում ես, ու կուզենայիր Հայաստանն էլ ունենար։ Խոսքը վերաբերում է կյանքի ամենատարբեր ոլորտներին. մշակույթը լայն իմաստով նկատի ունեմ։
Մի քիչ արդեն ասացի, շարունակեմ՝
Սեփական ուժերին վստահելը, սեփական հնարավորություններից ավել բան չուզելը, միայն աշխատանքով փող վաստակելու պատրաստակամությունը,հարևանների հետ բարեկամություն, բայց որոշակի զգույշ հեռավորություն պահպանելը (այս մեկը քաղաքական առումով շատ լավ է, բայց առօրյաում էլ է այդպես և ափսոս): Չվազել մեծի ժիլետկայում լացել, թե՝ մեզ նեղացրին, տեսնել իրենց խելքով կամ փողով ինչ կարող են անել: Իսկ նեղացնողներ լիքը կան, չկասկածեք:

Սա կուզեի Հայաստանում...բայց այս ամենը նաև բողոքական, առավել՝ Zwingli-ական եկեղեցու գաղափարախոսության հետևանքներ են, հո չես ընդօրինակի: Թերևս բնակչության կեսը կաթոլիկներ (լրիվ ուրիշ բան ա) են և էլի այդպես են ապրում:

Տատ
22.09.2009, 17:34
Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր:angry
Ժաշովուրդ ինչ կայֆ ա, լուռ ու մունջ, խանգարող չկա՜, չանա տփի ինչքան ուզես: Որ մեկ- մեկ տնկած բթամատեր չտեսնեի, կմտածեի՝ սաղդ քնել եք:D

Chuk
22.09.2009, 17:36
Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր:angry
Ժաշովուրդ ինչ կայֆ ա, լուռ ու մունջ, խանգարող չկա՜, չանա տփի ինչքան ուզես: Որ մեկ- մեկ տնկած բթամատեր չտեսնեի, կմտածեի՝ սաղդ քնել եք:D

Վիտ, նենց հաճույքով եմ կարդում :oy
Ու քանի կարդում եմ, էնքան հասկանում եմ, որ շատ եմ կարոտել :(

Տատ
22.09.2009, 17:44
:love Դե լավ, ծխեցինք, շարունակենք:

Տատ
22.09.2009, 17:47
Տատ ջան սիրում ե՞ս բնությունը և անցյալով ապրող մարդ ե՞ս, թե միշտ դեպի առաջ ես նայում...
Սիրում եմ բնությունը, չեմ դադարում շշմել դրա մտածված կատարելության վրա: Փորձում եմ սովորել նրանից ստեղագործությանս մեջ (ծառ, կենդանի, մարդ, համաչափություն, մեծ ու փոքր, շարժում):
Խորհուրդ եմ տալիս բոլոր իրենց մասին չափազանց կարևոր կարծիք ունեցողներին երբեմն գնալ սար, անտառ, ծով ու «իրենց տեղն ընկնել», մասշտաբի գալ, գիտակցել մարդու իրական չափն ու նշանակությունը:
Շվեյցարիայի աննման բնությունը որ չլիներ, վայ թե շուտ հոգնեի...
Սիրում եմ նաև մարդկանց գուրգուրող վերաբերմունքը բնությանը, որ այստեղ գագաթնակետային է:
Բայց հարյուր տարի պիկնիկ չեմ արել:

Անցյալը միշտ էլ հետս է, ուզեմ թե չուզեմ, ես էլ՝ դրա արդյունք: Բայց չեմ էլ հիշում ամեն բան: Այ հիմա ստիպեցիք, լիքը բան հիշեցի:
Սովորում եմ ավելի շատ ներկային նայել, առաջս շատ բան չմնաց::(

ars83
22.09.2009, 17:56
Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր:angry
Ախ տա՜կ :angry

Իմ տեղը Կեշան սաղ կասի․

http://www.youtube.com/watch?v=B_utS502UNw

Սկսած այս տեղից․ "Ах так!... Ах вот ты как!"
Մինչև․ "Нет, все, конец! Прощай навек! Только смерть избавит меня от сердечных мук! Good bye, my love, good bye!" :))

Ներառյալ՝ "Я для него жизни не жалею!... А он!" :beee

Տատ
22.09.2009, 17:57
Տատ, կար ժամանակ, երբ ակումբի համար հեքիաթ էիր կարդում, ինչու հիմա հեքիաթներ չկան? Կարծում եմ դա ուղղակի Տատ-ի իմիջի մի մասը չէր, իսկ եթե էր, ապա դեռ չի կորցրել ակտուալությունը: Կշարունակվի կամ կկրկնվի հեքիաթ "պատմելու" ավանդույթը? :love
Չէր, դա իմ անձի մի մասն է, շատ եմ սիրում հեքիաթ լսել, կարդալ կամ պատմել:
Եվ սկսվեց դա երկրաշարժից հետո, երբ ջահել աղջիկներով ահավոր օգտակար լինելու կարիք էինք զգում, մի շաբաթ շարունակ (ընդամենը:() գնում էինք մանկական հիվանդանոց, երկրաշաժից հետո այդտեղ բերված երեխաներին գիշերային հերթապահության, դայակներն ուժասպառ էին: Ինչ կարող էիք անել՝ ջուր, հագցնել էս-էն...իսկ ես նստում ու հեքիաթ էի պատմում՝ քնեցնելու համար: Անգլիական, չեխական, գերմանական, մի հրաշք գիրք ունեի, հիմա էլ հետս ա: Եվ երբեք չէի մտածի, որ գրեթե մասնագիտություն է դառնալու::)
Նույնիսկ փող եմ աշխատում դրանով, նախ՝ տիկնիկային ներկայացումներն էին, հիմա՝ հարիֆ եվրոպացիները իրենց հավաքույթներին հատուկ հեքիաթ պատմող են հրավիրում:
Կշարունակվի:pioneer

Տատ
22.09.2009, 18:01
Արս, մեռա:D
Ինձ այն մասը դուր եկավ, երբ գրքի վրայից էն կողմ ա քաշում Կեշային:
Այ տղա, սըպասի՛

Տատ
22.09.2009, 18:08
Տատ, շատ սրտեր ե՞ս ջարդել երիտասարդ տարիներին(նու հիմա էլ ես երիտասարդ, խոսքս մի 25 տարի առաջ և ավելինի մասին է
3
Մեկը չգիտեի, որ ջարդել եմ, վերջերս իմացա:
Մեկն ակամա անպատասխան, բայց հեչ վեջս չէր, ես հո մեղավոր չեմ, որ դուրըս չէր գալիս
Մյուսը ...հետո ինքն էլ իմը ջարդեց, մուռը հանեց: Կյանքը շատ անսպասելի ելևէջներ ունի:
Մանր-մունր սրտիկները իմ բոհեմյան տարիներին չեմ հաշվում: :oy

Ինչպիսի՞ն պետք ա լինի մարդը, որ քո վստահությանը արժանանա :
Չբամբասկոտ, չնախանձ: Հենց մեկ երրորդի մասին մի վատ բան եմ լսում մարդուց (իրոք վատ ու նախանձ, բամբասնքի թեթև անվնաս ձևը ինքս էլ եմ սիրում)՝ բետոնի պատ կարող եմ շարել մեր մեջ:
Երկու մտերմագույն ընկերուհի ունեմ, առաջին դասարանից: Մեկին վստահում եմ 300 տոկոսով (նախանձի և չարախոսության բարձրօրակ բացակայություն), միշտ ձգտում նրա հետ շփմանը, որը լռակյաց էլ կարող է լինել, ասենք, կես ժամ միասին մի տեղ քայլել առանց խոսելու:Մյուսի հետ տարիների ընթացքում թուլացավ կապվածությունս, թեև միշտ միասին ենք եղել ու մնում ՝ սիրում է բամբասել նույնիսկ մոտ ընկերների մասին, իսկ ես գնալով ավելի քիչ եմ պատրաստ դա լսել

Առաջին բանը , որ տպավորվում է մեջդ մարդկանց հետ ծանոթանալիս ի՞նչն է :
Հումորի զգացումը: Ինձ համար դա բացում է բոլոր դռները:

Ի՞նչ է պակասում մեր քառակուսի մոլորակին:
Մայրիշխանություն:

Տատ
22.09.2009, 18:10
Տաա՜տ, ես քեզ սիրում եմ...:oy :love
Շարունակիր միտքս: Կուզես՝ շարունակիր որպես քո միտք:
Սիրում եմ, երբ ինձ սիրում են...

լուրջ չընդունեք::P

Տատ
22.09.2009, 18:13
Մի հատ էլ :oy
Տարվա մեջ, ո՞ր տոնն եք ամենաշատը սիրում, նախընտրում :roll
Ինչպե՞ս եք պատրաստվում այդ օրվան :)

:( Ոչ մի:o
Չեմ սիրում տոներին պատրաստվել...ամենաշատը երևի նշում եմ Սուրբ Ծնունդը, այն էլ այստեղի հիստերիկ պատրաստություններից ստիպված:
Անկեղծ սիրում եմ Զատիկի ձու ներկել-նկարել:

Տատ
22.09.2009, 20:57
Ես մի հարց էլ տամ. վերջին անգամ ո՞ր ֆիլմից ես հուզվել/լացել։ :oy

Երևի դա վերջինը չէր, բայց այնքան հոնգուր-հոնգուր էր, որ հիշում եմ՝
BAGDAD CAFE
հնոտ (իհարկե) ֆիլմ է, երկու բացարձակապես տարբեր կանաց պատմություն...բա երաժշտությունը...դա հիմա էլ են լսում, որ գտնեմ, կդնեմ:

Մաստեր ի Մարգարիտայում էլ արցունքներս վժժացին, երբ նա կախարդ դառավ ու թռավ պատուհանից, այնքա՜ն ուզեցի:

Տատ
22.09.2009, 21:11
1.Տա՛տ, այ Տա՛տ, էդ ե՞րբ ես հասցրել այդքան կարդալ: Որտեղի՞ց արդքան բան գիտես :8
2. Արվեստի ո՞ր ճյուղ(եր)ն ես սիրում և ինչու՞:
1. Լեո, կապ չունի, որ ես երկու անգամ ավելի շատ ժամանակ ունեի կարդալու, քան դու...:)
Դա մեր սերնդի և երկրի հատկանիշն է: Սովետը շատ կարդացող երկիր էր, էդ ունեինք ու լրիվ տրվում էինք դրան, մանկուց: Իհարկե, կինո, հեռուստացույց էլ կար ու սիրված էր, բայց գիրքն առաջնային տեղ ուներ: Հիմա իհարկե ահավոր քիչ եմ կարդում, բայց որ սովածացա՝ վայ իմ ընտանիքին: Նրանք դեռ Հարրի Փոթերի (իմ կարդալու ռեժիմի) շոկից դուրս չեն եկել:8
2. -Երաժշտությունը, իր տիեզերային համայնության համար: Այդպիսի ժողովուրդ չկա, որ օտարի լավ երաժշտությունը չհասկանա: Նաև՝ ամենակարճ ճանապարհն է մարդու հոգուն ու ուղեղին:
-Ճարտարապետությունը: Իր բարձր պատասխանատվության համար: Սարքվածն ազդում է դարերով և աննկատ մարդու գիտակցության վրա: Լավն է՝ վեհացնում է մարդուն, նա ով իր պատուհանից ամեն օր տեսնում է Ակրոպոլիսը, չի էլ նկատում արդեն, բայց նրա հոգու գեղեցկությունն ապահովված է: Վատն է՝ Խռուշյովի շենքերը, կամ այսօրվա բլոկերը, ամենօր դրանց կողքով դպրոց գնալիս երեխան այլանդակում է իր ճաշակը (անգիտակցաբար):

Տատ
22.09.2009, 21:16
Վիտ ջան, եթե հնարավորություն ունենանայիր ժամանակի մեջ ճանապարհորդել, ո՞ր դարաշրջանը կուզենայիր այցելել ու ի՞նչ հայտնի մարդկանց հետ կուզենայիր հանդիպել:

15 դար, Ֆլորենցիա, Միքելանջելոի արվեստանոցում հաճույքով կավլեի ու մարմարի փոշի կմաքրեի, Մեդիչիների պալացցոյում:

16 դար, Լոնդոն: Ասե՞մ թե ում շապիկները կլվանայի, կռուժեվաներն էլ կհարդուկեի::B Գուշակեք

էլ ուրիշ բան չեմ ուզում, մեռսի:)

Ռուֆուս, էլ չեմ դիմանում, վաղը կշարունակեմ:

Տատ
23.09.2009, 11:53
ինչ տիպի տղամարդ եք սիրում?Էս հարցին մի քիչ կարճ պատասխանեցի:oy:
Տրօրինակ կերպով ժամանակակից ամերիկյան-եվրոպական «գեղեցկուհի» դերասաններին չի կպնում սիրտս (մի քանի չահել անծանոթ դեմքեր կան իհարկե), բացի մեկից: Նա պարզապես տգեղ է, բայց հանգիստ չեմ կարողանում նայել:
http://img.listal.com/image/34411/180full-daniel-auteuil.jpgDaniel Auteuil (Դանիել Օտոյ)
Իսկ ռուս դերասանները բռերով դուր են եկել և գալիս:

Elmo
23.09.2009, 11:59
Ժողովուրդ, եթե ընթացքում նոր հարցեր առաջանան(դժվար թե)

Կներեք մեկ օր ուշացումով գտա թեման(տեխնիկական պատճառներ): Հարց ուղղեմ չես ջղայնանա չէ՞:
Շատերին եմ էս հարցը տալիս, պատասխանը ինձ շատ բան է պատմում տվյալ մարդում ասին:

Տատ ջան, եթե ոսկե ձկնիկ բռնես ու մեկ ցանկության հնարավորություն ունենաս, ի՞նչ կցանկանաս:

Տատ
23.09.2009, 12:14
15 դար, Ֆլորենցիա, Միքելանջելոի արվեստանոցում հաճույքով կավլեի ու մարմարի փոշի կմաքրեի, Մեդիչիների պալացցոյում:

Բոկաչիոի հետ էլ կաշխատեի՝ լավ փետուր սրել գիտեմ::)
Այդ ժամանկաշրջանը արտակարգ է, իր արթնացումով, ագահ ձգտումով դեպի նորը, համարձակությամբ: Ամեն բան՝ ծայրահեղ, քաղաքական դավաճանություններ, սպանություններ ամեն քայլափոխին, թույն, ռազվրատ...պաշտոնական սիրուհի(սիրեկան) ունենալու ադաթը (ով թունի, նրան ամոթ)...
Չէ, ինձ այնտեղ թողեք:

Տատ
23.09.2009, 13:00
Մուլտիկներ նայում ես, չէ՞: ;) Ամենասիրած մուլտիկդ ո՞րն է:
Винни-Пух: Հանճարեղ ստեղծագործություն է:
Պիքսարի մուլտերն էլ եմ սիրում:

Երևանը քո մոտ ի՞նչ բառի հետ է ասոցիացվում: Իսկ Գրյուե՞րը:
Երևան-ես
Գրյուեր-կանաչ

Աշխարհի շուրջ շա՞տ ես ճանապարհորդել: Ահագին, բայց ավելն էլ կա:

Քո այցելած երկներից ամենաշատը ո՞րն է քեզ դուր եկել ու ինչու՞: Անգլիա: Պատմության այնպիսի ուժեղ հոտ է փչում ամեն ծակից, ամեն ծառից, ամեն դեմքից նույնիսկ, մարդ իրեն ասես լավ հագնված է զգում:

Իսկ ո՞ր երկիրն ես երազում այցելել:Ճապոնիա, բայց կուզեի մի ճապոնացի ընտանիքի մոտ գնալ ապրելու, դուռակ տուրիստի դերն այնտեղ ինձ կամաչեցներ: Կամ աշխատել այնտեղ մի ամիս...

Քո կյանքից մի զվարճալի դեպք պատմի: ;)
օրինակ՝ տարբեր կոշիկներով տնից ամբողջ օրով դուրս գա՞լս: Թե՝ խանութում իմ վռազ կարած յուբկայի ռեզինի պոկվելն ու ոտքերիս տակ ընկնելը (հետևող շատ էլէգանտ կերպով այն բարձրացնելով), թե՞՝ Կիտային պատասխանի փոխարեն ռեթորտ ուղարկելս...Ռուֆուս, չեմ հիշում տենց բաներ, այդքան էլ զվարճալի մարդ չեմ:(

Ամենաէքստերմալ բանը որ երբևէ կատարել ես քո կյանքում: 6-րդ դասարանում դասից փախնել (միակ անգամը ողջ կյանքում) ու մյուս օրը ընկերուհուս ծնողական (մեր կողմից գրված ) կեղծ տեղեկանքի տակ իր մամայի տեղը ստորագրելը::o

Հ.Գ. Մեկ էլ ասա, թե էն ars83-ի հետ իմ մասին ինչ եք բամբասվել
Սեր պիտի բացատրվեի, էլ ի՞նչ: Մեկ էլ колоритный խոսքն եմ հիշում::love

Տատ
23.09.2009, 13:11
[QUOTE]1.Տատ ջաաան, չես ուզում գաս Հայաստան ապրես, խոսքս ցանկության մասին ա ուղղակի, միշտ լսել եմ որ տարիների անցնելուն զուգընթաց էտ զանկությունը ավելի ա մեծանում, քո դեպքում տենց ա?Հենց տենց ա, Երվանդ:

2. Եթե չեմ սխալվում 2 աղջիկ երեխա ունես չես ուզում մի անգամ էլ փորձել:P:))?:o հազիվ եմ շունչ քաշել, չէ չէ չէ: Մի քանի տարի էլ սպասեմ, թոռ կպահեմ, ինձ հերիք է:)

3. Անցած անգամ երբ Երևանում էիր, ասել ես որ մյուս գալուցդ քո տանը հավաքվելու ենք, հիշում ես արդյոք դու էտ խոստմանդ մասին:think:D?
:think Տենց բան ե՞մ ասել: Հմմ...ծերություն, սկլեռոզ...ես տուն ունե՞մ Երևանում: Երո, չգիտեմ դեռ:oy

4. Քո ամենամեծ ու չիրականացած երազանքը կամ ցանկությունը?Ողջ ենդլայնված ընտանիքիս հաջողված առողջ կյանք: Ցավոք :

5. Գոհ ես կյանքիցդ?Երվանդ, լավ էլի:D...ես միշտ ամեն ինչից գոհ եմ, չհասկացա՞ր:

6. Էն քո կանաչ մատանին կա թե չէԴարակում խորը պահված է: Չհասկացավ շրջապատս:( Մի նոր բան կմտածեմ ձեր համար:crazy

Տատ
23.09.2009, 13:24
1. Տատ, այ Տատ, ինչու՞ հենց Տատ
Մեր հասակների համեմատությունից: Ճիշտ կլիներ ՝ ՄԱՄ, բայց դե թատրոնի մարդ եմ դարձել, պիտի մի քիչ չափազանցեմ:

2. Երբ ինչ-որ մարդու հետ ես ծանոթանում, սկզբից տպավորվում են նրա բացասակա՞ն, թե՞ դրական հատկանիշները: Այն ինչ փնտրում ես նրա մեջ, գտնու՞մ ես: Օխ, բացասականն ավելի շուտ է երևում ու տպավորվում: Չէ, զոռով չեմ փնտրում, ինչպես ներկայանում է, դա էլ ընդունում եմ: Եթե մի ենդհանուր լար գտնեմ, կշարունակեմ շփումը, եթե միանգամից մի քանի լարեր դուրս չգան (չբռնի:)) կփախնեմ հեռու, ճանապարհից կհեռանամ առանց նրան մեղադրելու:

3. Երբ ինչ-որ մարդու ես բնորոշում, նրա մասին դրակա՞նն ես ասում, թե՞ բացասականը: Սկզբից անպայման դրականը, քիչ էլ լինի՝ դա կգտնեմ ու կասեմ: Նույնն էլ՝ մի ծանոթի ներկայացման մասին: Լավը միշտ էլ կա: բայց դե դեմքի արտահայտությունից երևում է, որ այդ լավը վերջացավ, քիչ էր:

Եթե բացասկան պիտի ասեմ, կասեմ ՝ մարդ ա էլի, բայց հիմնականում՝ կլռեմ: Որ շատ քչփորեն կամ կեսնեմ, որ դիմացինին շատ կարևոր է իմանալը՝ կասեմ վատը մանրամասն:think:

Տատ
23.09.2009, 13:25
Տատ, Պա՞պն էլ կա Ակումբում:
Պապը չկա, կա Բիձան: Բայց մենք միասին չենք:oy

Տատ
23.09.2009, 13:26
ինձ հետաքրքրեց նման մականվամբ մասնակցի տարիքը, Տատ ջան քանի՞տարեկան ես:) ես էլ եմ ստեղ նորություն:oyու հլը չգիտեմ ով ում բարեկամնա:D
Գուգո, իմացա՞ր: Եթե դեռ ոչ՝ չախ քաշիր:) ու կարդա:)

Տատ
23.09.2009, 13:41
Կեշա՞
---
Կե՜շա
---
ԿԵԵԵ՜՜՜-ՇԱԱԱ՜՜՜



ա. Աղջիկների անուններն ինչպե՞ս եք ընտրելԿոմպրոմիս, Կատրին և Սեդա: Բայց դե Մարսելը չգիտի, որ տատիկիս քրոջ անունն էլ էր Կատյա (Եկատերինա), նենց որ մեկ ա, մենք հաղթեցինք:

բ. Համասյանի ջազը Մարսելը լսե՞լ է, թե՞ չէ (ինձ թվում է` իր դուրը կգար)Չե հա, հլա պիտի կանչեմ կոմպի մոտ ու ցույց տա՞մ: համ էլ էդ քո նվերն էր:love

գ. Մի փոքր կուզենայի կարդալ երեխաների հետ աշխատանքի մասին, եթե կարելի է :) Արս, հետո առանձին կպատմեմ, երկար կստացվի: Խոստանում եմ:

դ. Հա, մեկ էլ՝ էն փողոցն ու բանտը կանգո՞ւն են Ֆրիբուրգում:
ԷՆ փողոցն արդեն բացել են երթևեկության համար, ափսոս, բախտդ չբերեց...Իսկ բանտը սպասում է, բոլոր նոր ծանոթներիս: Ուզում ես պատմեմ, հա՞:

Ամուսնուս ծնողների տունը հին քաղաքում է, ճանապարհն էլ դեպի այնտեղ անցնում է ներկա բանտի (որ կազառմա էր առաջ) շենքի կողքով: Սիրուն շենք է, էն փայտե սև-սպիտակ դիագոնալ գծավոր փեղկերով: Երբ մամաս եկել էր մեզ մոտ հյուր, ամեն անգամ ծնողների տուն գնալիս ամուսինս ասում էր՝ իսկ սա, զոքանչ ջան, բանտն է: ԱՄԵՆ ԱՆԳԱՄ::) Վերջը մամաս չդիմացավ, հարցրեց՝ Մարսել, ինչու՞ ես հենց ինձ բացատրում, որն է ձեր բանտը::hands

Դե, շարունակելուվ ընտանեկան ավանդույթը, ես էլ իմ բոլոր հյուրերին ասում եմ՝ իսկ սա, Արս ջան, բանտն է:P

Տատ
23.09.2009, 13:46
Տատ ջան, եթե ոսկե ձկնիկ բռնես ու մեկ ցանկության հնարավորություն ունենաս, ի՞նչ կցանկանաս:
Մի շատ մոտ հարազատիս առողջությունը լրիվ ամբողջովին փայլուն բոլոր ոլորտներում վերականգնի, ձկնիկ:

Տատ
23.09.2009, 13:48
Ուզում եմ, որ այս հարցին ամենավերջում պատասխանես:

Ինչպիսի՞ հարց կուզենայիր քեզ տային, բայց չեն տվել: Ինքդ տուր քեզ այդ հարցն ու պատասխանիր ;)
Ինձ թվում է միայն այս մեկն է մնացել՝

- Ի՞նչ գույնի է ձեր նրբահագուստը (տռուսիկ), Տատ:
- Այս պահին կարմիր, սպիտակ պուտիկներով:
:)

Տատ
23.09.2009, 13:49
Պրծա՞՞՞::o
Երկոյան վերջաբանս կգրեմ, մի քիչ լաց կլինենք միասին::cry

Ֆոտոն
23.09.2009, 13:49
Կոմպրոմիս, Կատրին և Սեդա:
Երեք աղջիկ ունե՞ս: :8
:oy

Տատ
23.09.2009, 13:50
Երեք աղջիկ ունե՞ս: :8
:oy

:D:D:D
Ֆոտոն, սպանեցիր:

Տատ
23.09.2009, 22:21
Դե լավ, հաջողություն բոլորիդ:
Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, հարցերի և տոննայով վարկանիշերի համար, իրոք հրաշալի բան էր: Ինքս ինձ ճանաչեցի, շատախոսությանս տրվեցի, մի քիչ էլ իհարկե ֆիքստուլացա...
Այ հիմա նորից կարդացի ու ամաչեցի ձեր ծնողների առջև, իմ հասակակիցներն են մեծ մասամբ, չէի ուզի նրանց հանդիպել (բացի Չուկի պապայից, արդեն ծանոթ եմ;)):

Մի մասը կուզեր գլուխս ջարդել՝ էն պառավ բ-ը երեխիս փչացրեց խոսքերով, բայց դե երևի մի մասն էլ լուռ շնորհակալությամբ կմտածեր՝ իմ փորձը գոնե այսպես երեխայիս կհասնի, ինձ լսող չկա, ասելն էլ դժվար է, Տատը թող ասի:
Ինչպես միշտ:)http://www.akumb.am/image.php?u=14094&dateline=1234459404

Բոլորին ցանկանում եմ այսպիսի հարցացրույց, շարունակե՛նք

:hi

Լեո
23.09.2009, 23:01
- Ի՞նչ գույնի է ձեր նրբահագուստը (տռուսիկ), Տատ:

Այս հարցը իմ մտքով անցավ, բայց ամաչեցի տալ :oy

:D

Ուլուանա
23.09.2009, 23:06
Դեմք ես, Տատ։ :) Էնքան հաճույքով կարդացի։ :love Արդեն պատկերացրի, թե դու ինչ լավ հեքիաթ պատմող կլինես։ :roll

Լեո
23.09.2009, 23:07
Տարիք: 46
Տա՛տ, հիմա հաստատ կարող եմ ասել. «Չե՛մ հավատում»:
Դու ինձնից էլ ես ջահել :P (բնականաբար լավ իմաստով ;)):

Ռուֆուս
23.09.2009, 23:14
Տատ ջան, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Երկար ժամանակ է, որևէ բան էսքան հետաքրքրությամբ ու անհամբերությամբ չէի կարդացել :)

Քո մասին լիքը նոր բան իմացա ու քեզ ավելի սիրեցի :love

Dayana
23.09.2009, 23:14
Հիմա վերջ, էլ հարցեր տալ չենք կարող?

Մեկ է, տալու եմ :beee


Հարցազրույցի ամբողջ ընթացքում հարազատի օդում կախված առողջական խնդիրն էր ու չգիտես ինչու ենթադրեցի, որ Տատը չափազանց էմոցիոնալ է: Դա էդպես է?
Հաճախ եք հուզվում, ու ինչ եք կարծում, երբ է մարդը կոփվում հարազատների առողջության լուրջ խնդիրները սթափ ընկալելուն?

Տատ
23.09.2009, 23:51
Հարցազրույցի ամբողջ ընթացքում հարազատի օդում կախված առողջական խնդիրն էր ու չգիտես ինչու ենթադրեցի, որ Տատը չափազանց էմոցիոնալ է: Դա էդպես է?
Հաճախ եք հուզվում, ու ինչ եք կարծում, երբ է մարդը կոփվում հարազատների առողջության լուրջ խնդիրները սթափ ընկալելուն?
Դայանա ջան, պարզապես հիմա այնքան սուր ու հրատապ էր այդ հարցը, հենց հիմա՛ հենց հարցազրույցի ընթացքում, ես էլ՝ հեռու, որ էլ չդիմացա, թե չէ չէի ասելու: Էնքան բան չեմ ասել...

Գիտես, ինձ թվում է, գաղտնիքով եմ ասում, որ այդքան էլ էմոցիոնալ չեմ հարզատներիս վերաբերյալ: :( Մի կինոից կլացեմ, բայց այս կարգի կատաստրոֆիկ վիճակին ինչ-որ անհասկանալի մակերեսային եմ վերաբերվում: Ինքս նույնիսկ դժվարանում եմ մեջ ընկնել, մասնակցել: Գրեթե չեմ խղճում նույնիսկ ամենա-ամենաներին: Գուցե չափազանց սթափ եմ, դա արդեն ցավոտ կարող է լինել: Անտարբերություն թվալ:

Չեմ հուզվում, բայց գիշերներ կարող է չքնեմ, մինչև պատասխանը կամ անելիքը չկանգնի աչքերիս առաջ:

Այսօր կարողացա...սթափ մոտենալ ու դա ասել: Չգիտեմ, կօգնի՞ թե կվիրավորի: Դրա պատճառով ամբողջ հույսս ձկնիկն է:

Իսկ կոփվելը...չգիտեմ: Անշուշտ, ով ապրել է դա, կասի՝ այո, կոփում է:

Հայկօ
23.09.2009, 23:58
Ու տենց էլ ոչ ոք չհարցրեց՝ ինչու՞ «գլխավոր պահածո», ո՜վ տատ տատաց, զԳյուլնազդ հելվետիկ, զհեքիաթասացդ ամենայն ակումբոյ:

Տատ
24.09.2009, 00:06
ո՜վ տատ տատաց, զԳյուլնազդ հելվետիկ, զհեքիաթասացդ ամենայն ակումբոյ:

Էլի դու ինձ գայթակղեցի՞ր, վատ տղա: Մի ժամանակ ավատարս քեզնից էր, ստորագրությունս քոնն է, հիմա էլ կարգավիճակս քոնը կդառնա:(:
Հայկօ, դու իմիջմեյքեր աշխատի:ok


Ու տենց էլ ոչ ոք չհարցրեց՝ ինչու՞ «գլխավոր պահածո»,Դե, ամենահին, նա ֆսյակիյ պոսլեդնիյ սլուչայ կանսերվ, էլի, լավ պահպանված: Որ սովից մեռնեք, նոր ինձ կուտեք:

Ներսես_AM
24.09.2009, 01:21
Էլի ուշացա :( Արմինեի նման անե՞մ հարց տամ… :think

Համել Տատին շատ սիրեցի :love

Apsara
24.09.2009, 02:33
Շնորհակալեմ, Տատ ջան, միանգամից հարազատ դարձար, շատ հետաքրքիր էր, ուսուցանող ու հեքիաթային:

Հույսով եմ մի օր կհանդիպեմ քեզ:)

Տատ
24.09.2009, 21:55
Լավ, հարգելիներ, եկեք վերջակետը դնեմ ու փակենք այս թեման:
Ներսես տղա, հարցդ չտվեցիր, ֆսյո:angry:

Որ՞ հարցն էր ամենա-ամենա... երևի Կուկինը, բոլորից շատ դրա վրա եմ մտածել, թե ոնց ձեզ խաբեմ::oy
Նորից խորհին շնորհակալություն, հարցերի և թաքուն համբույրների համար::)
Հիմա ես պատրաստ եմ քարտուղարուհի աշխատել՝ Շվեյցարիայի չբացված դեսպանատանը:

NEXT, PLEASE!
Король умер, да здравствует король!

Տատ
25.09.2009, 17:21
Հիմա ես պատրաստ եմ քարտուղարուհի աշխատել՝ Շվեյցարիայի չբացված դեսպանատանը:

Էրեխեք, չջղայնանաք, բայց նոր մի բան կարդացի, ծիծաղս եկավ: Մեղք կլինի, որ այստեղ չդնեմ: Մոդերներ, խնդրում եմ մի տուգանեք, ռուսերեն է, բայց կարճ ու շուտվ մոռանալիք:
:D
2009-09-24 12:06:00 В Ереване открылся офис посольства Швейцарии
АрмИнфо. Накануне министр иностранных дел Армении Эдвард Налбандян принял посла Швейцарии в Армении Лоренцо Амберга, в связи с открытием в Ереване офиса швейцарского посольства. Об этом АрмИнфо сообщили в пресс-службе МИД Армении.

Налбандян отметил, что открытие данного офиса станет серьезным стимулом для дальнейшего укрепления армяно-швейцарских, дружественных отношений. Он также с удовлетворением отметил факт воплощения в жизнь договоренности об открытии в Армении полноценного диппредставительства Швейцарии, которая была достигнута около года назад во время визита в Армению руководителя федерального департамента по иностранным делам Швейцарии Мишлин Калми-Рей.

Jarre
25.09.2009, 17:28
Էրեխեք, չջղայնանաք, բայց նոր մի բան կարդացի, ծիծաղս եկավ: Մեղք կլինի, որ այստեղ չդնեմ: Մոդերներ, խնդրում եմ մի տուգանեք, ռուսերեն է, բայց կարճ ու շուտվ մոռանալիք:
:D
2009-09-24 12:06:00 В Ереване открылся офис посольства Швейцарии
АрмИнфо. Накануне министр иностранных дел Армении Эдвард Налбандян принял посла Швейцарии в Армении Лоренцо Амберга, в связи с открытием в Ереване офиса швейцарского посольства. Об этом АрмИнфо сообщили в пресс-службе МИД Армении.

Налбандян отметил, что открытие данного офиса станет серьезным стимулом для дальнейшего укрепления армяно-швейцарских, дружественных отношений. Он также с удовлетворением отметил факт воплощения в жизнь договоренности об открытии в Армении полноценного диппредставительства Швейцарии, которая была достигнута около года назад во время визита в Армению руководителя федерального департамента по иностранным делам Швейцарии Мишлин Калми-Рей.

Տատ, մարգարե՞ ես :D

Դե սպասում ենք քեզ որպես քարտուղարուհի այդ բացված դեսպանատանը։ Հա՜, բայց դու չես գա, ես հաստատ գիտեմ։ Որովհետև դու գրել էիր՝

Հիմա ես պատրաստ եմ քարտուղարուհի աշխատել՝ Շվեյցարիայի չբացված դեսպանատանը:
Իսկ սա փաստորեն բացված է :(:D

Տատ
25.09.2009, 19:53
Տատ, մարգարե՞ ես :D
Չէ, պարցապես Աստվածն ինձ կարծես թե սիրում է:): Այս անգամ բարի ծիծաղեց

Դե սպասում ենք քեզ որպես քարտուղարուհի այդ բացված դեսպանատանը։ Հա՜, բայց դու չես գա, ես հաստատ գիտեմ։ Որովհետև դու գրել էիր՝
Իսկ սա փաստորեն բացված է :(:D
Փաստորեն գործն արագանում է, ինձ դավայ-դավայ են անում:

Ռուֆուս
25.09.2009, 22:29
Ուխ, Վիտ, տիկնիկներդ կհավաքես, կգաս Հայաստան հյուրախաղերի :D

Եղբորս աղջիկներին կառնեմ, կգանք թատրոն ;)

just a dream
20.04.2011, 20:31
հաճելի զգացում է.... չճանաչել մարդուն... ու բացահայտել....
ՇԱՏ հետաքրքիր էին թե հարցերը, թե առավել ևս պատասխանները :good:good:good