PDA

Դիտել ողջ տարբերակը : Դավիթ Պետրոսյանը Մահացել է.



AMzone
15.09.2009, 01:00
http://www.armtown.com/img/photo/prm_am_71969.jpg
Այսօր լուսաբացին 43 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Նոր Նորք վարչական տարածքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Նա Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին էր և Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ: Սեպտեմբերի 21-ին կլրանար նրա 43 տարին: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա:


ես լինելով, մասիվի բնակիչ, ասել եմ ու էլի կասեմ, ինձ հանդիպած թաղապետներից, լավագույններ, մասիվի համար շատ մեծ գործա արել, և շատ մարդկանցա օգնել, նամանավանդ ուսանողներին վարձի առումով, շատ բաներա արել, հերթով չեմ թվարկի, ուղակի ափսոս որ կորցնում ենք այսպիսի լավ մարդկանց, ցավակցում եմ.

masivec
15.09.2009, 12:20
http://a1plus.am/content/301x168/3467a5564833f820ff2da595f1947c82.jpg

Գիշերը 43 տարեկան հասակում մահացել է Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Նրա մահվան պատճառը առայժմ չի հրապարակվում:Որոշ տեղեկություններով` նա մահացել է սրտի կաթվածից:

Դավիթ Պետրոսյանը, որը ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, համայնքը ղեկավարում է 2002թ-ից: Նա Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:

2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։


www.a1plus.am

AMzone
15.09.2009, 13:31
մինչ նրա մահը, միքանի օր առաջ լուրեր էին պտտվում, որ նրան կանչել էին և առաջարկել լքել պաշտոնը.

masivec
16.09.2009, 00:08
Դե հիմա տենց լիքը վարկածներ կարա լինի:(

Zangezur
16.09.2009, 00:12
Դե հիմա տենց լիքը վարկածներ կարա լինի:(

Մի հատ ուրիշ վարկածել կա, պռոստը ասելու բան չի՝ կապված իրա «նախասիրությունների» հետ:

Ասեմ, որ իրանք հոր կողմից եկող ցեղական սրտի խնդիրներ ունեն: Հայրը վերջերս մի կերպա մահից պրծել՝ կապված սրտի հետ:

Ambrosine
27.09.2009, 14:17
ես լինելով, մասիվի բնակիչ, ասել եմ ու էլի կասեմ, ինձ հանդիպած թաղապետներից, լավագույններ, մասիվի համար շատ մեծ գործա արել, և շատ մարդկանցա օգնել, նամանավանդ ուսանողներին վարձի առումով, շատ բաներա արել, հերթով չեմ թվարկի, ուղակի ափսոս որ կորցնում ենք այսպիսի լավ մարդկանց, ցավակցում եմ.
Ցավակցում եմ, իհարկե, երիտասարդ էր: Սպասեցի մի քիչ ժամանակ անցնի, նոր ասեմ կարծիքս:
Ինչ գործ որ արել ա Մասիվի բնակիչների համար, իր գրպանից է արե՞լ: Ուղղակի իր պարտականությունն է կատարել: Բայց դա այնքան տարօրինակ երևույթ է Հայաստանում, որ այսպիսի գովեստի խոսքեր են հնչում:
Մենք պետք է սովորենք, որ ամեն պաշտոնյա պարտավոր է գործել հանուն ազգի ու պետության: Բացի այդ, ես կարծում եմ, որ ինքը հարկերը չի մուծել կամ մասամբ է մուծել, իսկ փոխարենը <<բարեգործությամբ>> է զբաղվել, ինչպես բոլորը: