Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Էդուարդ Հարենց
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ
լռության թարթրչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներց քանի~ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի ավարտվում,
Որովհետև չի գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնն այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չեն դառնում...
ՆՈԲԵԼՅԱՆ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Երգի Հայը խելագարվեց
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի'նքն էր ուղեղի տեղ:
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո'չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ`
Երգը խաչեցին Աստծո վրա:
Աղոթքը գույնի նևրոզն է:
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել...
Մարդիկ տեսան այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Սակայն
Չհավատացին...
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե`
Օրհան Փամուքը... խելագարվե~լ է...
Բաանաստեղծությու'նն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի~ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջու~մ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալիքն է...
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հեքիթները պատմեմ
իմ մանկության...
Ու ես ցնդա~ծ աշնան նման
Փու~լ եմ գալիս հրաշքիս դեմ...
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
շշնջում եմ.
- Հեքիա'թը հենց դու' ես, խենթու'կ:-
...Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չեմ հիշում,
Նա խնդմնդու~մ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց...
հետո-
Կոպերի արանքում պահած
զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:
Թե քնու'մ է երգս,- միայն աչքերը բա'ց...
Եկեք ծանոթանանք:
Ազգանունս Սեր է,
Իսկ անունս` Համբույր,
Ունեմ աչքեր կանաչ
Ու կապուտակ լուսին
Ու տիեզերք-երակ`
Լուսայգերգանք արյամբ:
Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին`
Կենսաժպիտ տարվա
Ակնթարթներ ամսում`
Առասպելերորդ օրվա`
լույս Գաղտնիքի գիշերը`
Կարոտի ու Վերադարձի սիրուց,
Առեղծվածի մարմնով...
Հա, մի բան էլ ասեմ.
Ես սիրում եմ նրանց ,
Ում անունը Սեր է,
Ազգանունը` Համբույր...
Եկեք ծանոթանանք:
Կապույտը քո շատ է կարմիր, երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ, և… կյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախրը սրտիս` հանուն բաղձի, բաղձանքներս` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփ աղոթքներով էի թրջում:
Երկինքն իմ մեջ, ես` երկնքում, ճախրանքներս` երկնից այն կողմ,
Թռչնածիրս` ինձ կենսերակ, թռչներակներն իմ` աներանգ,
Ձյուն էր դառնում կարոտն աչքիս, բայց դեռ գիտեր սիրտս անքուն.
Բիլ երակի համար ճախրիս` կա’ դեռ պահված նռե երազ:
Ես`արփամուտ բոսորներից հալչող վերջին թռչուն փաթիլ,
Բայց իմ թևե՞րն էին մրսում, թե՞ քո հմայքն է այդքան ջերմ,
Զի թվում է` միշտ անունդ գույներն են ինձ եղել եթեր,
Կամ` պոե’տն է մա’հը կյանքի, բայց ես նրա լուռ մուսան չե’մ:
Կապույտը քո շա’տ է կարմիր, երբ կարմիրն իմ շա’տ է սպիտակ…
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի’ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:
Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքերը փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:
Կյանքը չի’ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո~ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և’ բեմահարթակ,
Ե’վ միակ հերոս, և’ դերերգ դերի:
Ես յուրաքանչյո~ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:
Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուրջդ լոկ սո~ւտ հրեշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:
Երբ շուրջբոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:
Երբ վանկատելով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:
Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:
Նաիրուհի
08.12.2009, 03:34
ԱՂՈԹՔ
Լույսը` սուրբ հոգի, և հոգին դո'ւ ես.
լո˜ւյս կաթեցրու հոգուս կուրացած աչքերի' վրա,
Լույսը` սուրբ աղոթք, աղոթքը` դո'ւ ես.
լո˜ւյս կաթեցրու հոգուս հոգեվար խոսքերի' վրա,
Կյանքս ավերած` ավարեցին ինձ, հոգիս խաչեցին:
Թող հետքս մարի: Հոգեքո'ւյր աստված,
լո˜ւյս կաթեցրու թափած արյա'նս հետքերի վրա:
Նաիրուհի
08.12.2009, 03:35
***
Եվ պատանին, որ կարապի երգեր չուներ, այսպես ասաց.
_Կիսապրված իմ երակում դեռ տրոփող անուրջներ կան,
Ողջն այդ ձե'զ եմ ձոնում, մարդի'կ, նորոգե'ք ձեր կիսատ ապրածն,
ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ ԹՈՂ Ո'Չ ՄԻ ԿՅԱՆՔ ՏՈՂԱԴԱՐՁԻ ՀԱՄԸ ՉԶԳԱ...
Տաթև Արծրունի
12.12.2009, 21:24
Շնորհավորում եմ Էդուարդ Հարենցին Սեպտեմբերի 10-ին կայացած Գրեթերթի 2009 տարվա գրական մրցանակի "Լավագույն թարգմանություն" անվանակարգում մրցանակի արժանանալու համար: Գրեթերթի այս տարվա 2-րդ համարում հրատարակված հայտնի արաբ պոետ Ադոնիսի բանաստեղծությունները Էդուարդ Հարենցի թարգմանությամբ շատերի ուշադրությանն են արժանացել:
Հիշեցնեմ, որ Հարենցը պոեզիայի թարգմանություններ է կատարում հայերենից Ֆրանսերեն, Արաբերեն և հակառակը: Անձնական պոետիկ փորձառությունը, կարծում եմ նրան շատ է օգնում օտարագիր պոեզիայի նրբերանգները զգալու հարցում: Նաև հակառակը` նրա պոեզիայում ակտիվ տարածվում է արաբական դասական և ժամանակակից պոեզիայի աուրան: Չնայած այն բանին, որ Հարենցն արդեն 4 բանաստեղծական շարքեր է հրատարակել, իմ կարծիքով նա դեռևս գրական լուրջ ճիգերի և ինքնափնտրման մեջ է: Այդ առումով խոստումնալից է ներկայանում նրա հրատարակության պատրաստվող նոր բանաստեղծական ժողովածուն:
Rhayader
15.12.2009, 20:16
Կապույտը քո շատ է կարմիր, երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ, և… կյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախրը սրտիս` հանուն բաղձի, բաղձանքներս` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփ աղոթքներով էի թրջում:
Երկինքն իմ մեջ, ես` երկնքում, ճախրանքներս` երկնից այն կողմ,
Թռչնածիրս` ինձ կենսերակ, թռչներակներն իմ` աներանգ,
Ձյուն էր դառնում կարոտն աչքիս, բայց դեռ գիտեր սիրտս անքուն.
Բիլ երակի համար ճախրիս` կա’ դեռ պահված նռե երազ:
Ես`արփամուտ բոսորներից հալչող վերջին թռչուն փաթիլ,
Բայց իմ թևե՞րն էին մրսում, թե՞ քո հմայքն է այդքան ջերմ,
Զի թվում է` միշտ անունդ գույներն են ինձ եղել եթեր,
Կամ` պոե’տն է մա’հը կյանքի, բայց ես նրա լուռ մուսան չե’մ:
Կապույտը քո շա’տ է կարմիր, երբ կարմիրն իմ շա’տ է սպիտակ…
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ
լռության թարթրչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներց քանի~ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի ավարտվում,
Որովհետև չի գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնն այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չեն դառնում...
Ժամանակին բավականին կծու հոդված էի կարդացել նման վայ-բանաստեղծների մասին:D ինչ ասեմ, Քինգի «Գրելու մասին» գրքում էլ սրա մասին շատ է խոսվում:
Հետաքրքիր է, հեղինակն ինքը կկարողանա՞ բացատրել, թե ինչի մասին է գրում:
Իսկ ինձ մի քանիսը դուր եկան: Սիրում եմ, երբ խաղում են բարդ բառերի հետ, ու այդ խաղը ստացվում է:
Ուլուանա
15.12.2009, 21:14
Սկզբում Ռայադերի մեջբերածները կարդացի, դուր չեկան, իսկապես չհասկացա, թե ընդհանրապես ինչի մասին է գրել։ Բայց հետո բոլորը կարդացի, որոշ բաներ ինձ էլ դուր եկան։ Ամենաշատը սա դուր եկավ.
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:
Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուրջդ լոկ սո~ւտ հրեշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:
Երբ շուրջբոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:
Երբ վանկատելով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:
Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ
լռության թարթրչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներց քանի~ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի ավարտվում,
Որովհետև չի գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնն այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չեն դառնում...
էս ամբողջ պատմության մեջ թարթիչահան եղած լռությունն է մեղքս գալիս...էդ աղոթքը ընդունել կլինի՞ Աստծո կողմից. հերիք չի կարկատած է, էն էլ ի՜նչ գնով... խելքս բան չի կտրում...:think
Ուլուանա
15.12.2009, 21:46
էս ամբողջ պատմության մեջ թարթիչահան եղած լռությունն է մեղքս գալիս...էդ աղոթքը ընդունել կլինի՞ Աստծո կողմից. հերիք չի կարկատած է, էն էլ ի՜նչ գնով... խելքս բան չի կտրում...:think
:D Հա, էդ լռության թարթիչահանման պրոցեսից ես էլ մի տեսակ ճնշվեցի, ճիշտն ասած։ :8
A.r.p.i.
16.12.2009, 15:56
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետեւ այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե՛լ էր Հանճարը:
Ալ-Մա'արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլեւս
Աչքերն այնքան էլ կարեւոր չէին:
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի՛ էլ մեռել:
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարեւում,
Որովհետեւ
Աջով արդեն բարեւե՛լ էմ Աստծուն...
Նաիրուհի
16.12.2009, 23:17
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետեւ այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե՛լ էր Հանճարը:
Ալ-Մա'արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլեւս
Աչքերն այնքան էլ կարեւոր չէին:
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի՛ էլ մեռել:
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարեւում,
Որովհետեւ
Աջով արդեն բարեւե՛լ էմ Աստծուն...
Հարենցին այս բանաստեղծությամբ եմ ճանաչել...
Բայց իմ հիշելով՝ շեշտերը չկային:think
Հարենցին այս բանաստեղծությամբ եմ ճանաչել...
Բայց իմ հիշելով՝ շեշտերը չկային:think
Էս ոտանավորը, կներեք՝ բանաստեղծություն չասեմ էլի, հասկանալու համար, Հարենցին ճանաչել ա պետք, խիստ անձնական ա ու լրիվ իր մասին:(
StrangeLittleGirl
16.12.2009, 23:20
Հա, լավ, էս կայֆերը շատ լավ գիտեմ. նստում ես, ինչ մտքիդ գալիս ա, գրում ես, դառնում ա բառախառնակույտ, որոնք սիրուն են հնչում: Հետո էլ մարդիկ կարդում են, ասում են՝ էս ի˜նչ լավն էր, դու էլ մտքիդ մեջ ծիծաղում ես:

Էս էդ դեպքը չի, այնպիսի բաներ չի գրել, որ մտքի մեջ ծիծաղի: Ուրիշ բան, որ որպես ոտանավոր չհավանես, համ էլ ասա՝ իմ կարծիքով;)
StrangeLittleGirl
16.12.2009, 23:24
Էս էդ դեպքը չի, այնպիսի բաներ չի գրել, որ մտքի մեջ ծիծաղի: Ուրիշ բան, որ որպես ոտանավոր չհավանես, համ էլ ասա՝ իմ կարծիքով;)
Ես առաջինն էի կարդացել: Իմ ալարկոտության վառ դրսևորում. չեմ մեջբերել բանաստեղծությունը: :D Չգիտեմ՝ դու որ մեկի մասին էիր, բայց ես առաջինի մեջ էդ տեսա: Կարող ա տենց չի, եսի՞մ:
Ես առաջինն էի կարդացել: Իմ ալարկոտության վառ դրսևորում. չեմ մեջբերել բանաստեղծությունը: :D Չգիտեմ՝ դու որ մեկի մասին էիր, բայց ես առաջինի մեջ էդ տեսա: Կարող ա տենց չի, եսի՞մ:
Լավ, պարզ ա, ես վերջինը նկատի ունեի:D
Նաիրուհի
17.12.2009, 02:21
Քո աչքերը կաթ-կաթ տարփ են, հուզապրում են,
Ապրեցնող է այնտեղ ամեն մի պահ,
Քո աչքերը ես ապրում եմ, քո աչքերը ես ապրում եմ՝
Որպես ինքնաձոնման այրող նոպա...
Քո աչքերը կարոտ՝ կյանքի վերապրում են,
Եվ ինչպե՞ս չգժվել, չջրվիժե՜լ,
Քո աչքերը ես ապրում եմ, քո աչքերը ես ապրում եմ՝
Որպես հրապույրի անմար գիշեր...
Քո աչքերը կաթ-կաթ իմ հոգուն սփռում են
Խավարս խարույկող կապո՜ւյտ մի ցայգ,
Քո աչքերը ես ապրում եմ, քո աչքերը ես ապրում եմ՝
Որպես խոստովանքի, սիրո լուսայգ...
Նաիրուհի
17.12.2009, 02:23
Ու խավարում կյանքի վերծանելով անծայր
Կարոտներս խոկուն՝
Հիանալի մի օր դու սրբորեն դարձար
Հոգեքույրն իմ հոգու...
Նաիրուհի
17.12.2009, 02:26
Տրիոլետ
... Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում,
Ես հիմա օրհնում եմ քո հոգին,
Դո´ւ ես, որ կապեցիր ինձ կյանքին,
Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում։
Մենության, կարոտի մեներգում
Մենք տրվում ենք հոգու տարերքին,
Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում,
Ես հիմա օրհնում եմ քո հոգին;
StrangeLittleGirl
17.12.2009, 17:07
... Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում,
Ես հիմա օրհնում եմ քո հոգին,
Դո´ւ ես, որ կապեցիր ինձ կյանքին,
Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում։
Մենության, կարոտի մեներգում
Մենք տրվում ենք հոգու տարերքին,
Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում,
Ես հիմա օրհնում եմ քո հոգին;
Կարծում եմ՝ բառախաղը շատ ա ու տակը բան չկա:
Քո աչքերը ես ապրում եմ, քո աչքերը ես ապրում եմ՝
Որպես ինքնաձոնման այրող նոպա...
Նաիրուհի ջան, թարգմանիր ,խնդրում եմ, ազնիվ խոսք, չեմ հասկանում՝ ի՞նչ է ասում:
Նաիրուհի
17.12.2009, 22:54
Կարծում եմ՝ բառախաղը շատ ա ու տակը բան չկա:
Ի՞նչ բառախաղ։ Ընդամենը բանաստեղծության տեսակ է՝ տրիոլետ, որը ՊԱՀԱՆՋՈՒՄ է տողերի կրկնություն՝ 1-ին տողը կրկնվում է որպես 4-րդ և 7-րդ, իսկ 2-րդ տողը՝ որպես 8-րդ։ Էլ տակը բառախաղի տեղ մնա՞ց։ Մնացածը ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ շատ սիրուն պատկեր է ու անկեղծ ապրում։
Իսկ Ձեր գրածին եթե հավատանք, կստացվի, որ Տերյանի հայտնի «Չեմ դավաճանի իմ Նվարդին» տրիոլետը տակը բան չունեցող բառախաղ է...
Նաիրուհի
17.12.2009, 23:13
Նաիրուհի ջան, թարգմանիր ,խնդրում եմ, ազնիվ խոսք, չեմ հասկանում՝ ի՞նչ է ասում:
Ազնիվ խոսք, ե´ս չեմ հասկանում։ Ձեզ համար բանաստեղծությունը բացատրե՞լ է պետք։ Դուք բոլո՞ր բանաստեղծական պատկերներն եք թարգմանական-բացատրական վերլուծության ենթարկում։ Թե՞ հարցը պարզապես այն է, որ գործ ունեք երիտասարդ և դեռևս կենդանի բանաստեղծի հետ և Ձեր սրբազան պարտքը համարեցիք հեգնական ենթատեքստով հարց ուղղել։
StrangeLittleGirl
17.12.2009, 23:25
Ի՞նչ բառախաղ։ Ընդամենը բանաստեղծության տեսակ է՝ տրիոլետ, որը ՊԱՀԱՆՋՈՒՄ է տողերի կրկնություն՝ 1-ին տողը կրկնվում է որպես 4-րդ և 7-րդ, իսկ 2-րդ տողը՝ որպես 8-րդ։ Էլ տակը բառախաղի տեղ մնա՞ց։ Մնացածը ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ շատ սիրուն պատկեր է ու անկեղծ ապրում։
Իսկ Ձեր գրածին եթե հավատանք, կստացվի, որ Տերյանի հայտնի «Չեմ դավաճանի իմ Նվարդին» տրիոլետը տակը բան չունեցող բառախաղ է...
Ես դա նկատի չունեի ;)
Այ սա.
Եվ հիմա ես քեզ եմ օրհներգում,
Ես հիմա օրհնում եմ քո հոգին;
Շատ սիրուն ա հնչում՝ օրհնում եմ քո հոգին: Բայց ի՞նչ ա նշանակում օրհնել:
Ոնց որ լինի՝ Նորից չեն սիրում, սիրում են կրկին:
Նաիրուհի
17.12.2009, 23:34
Ես դա նկատի չունեի ;)
Այ սա.
Շատ սիրուն ա հնչում՝ օրհնում եմ քո հոգին: Բայց ի՞նչ ա նշանակում օրհնել:
Ոնց որ լինի՝ Նորից չեն սիրում, սիրում են կրկին:
Մոտավորապես ոնց որ Դավթյանն ասում է.
«Օրհնյալ լինես դու,
Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես»
Օրհնել-1. Աղոթքով մեկին բարեմաղթություններ ցանկանալ, բարեմաղթել 2. Աղոթքով նվիրագործել 3. Առհասարակ՝ կրոնական արարողությամբ սրբագործել՝ նվիրագործել 4. Իր հավանությունն ու համաձայնությունն արտահայտելով՝ բարին ցանկանալ՝ մաղթել 5. Փառաբանել, գովերգել 6. Մեկի անունը երախտագիտությամբ՝ շնորհակալությամբ հիշել ու գովել՝ գովաբանել։
Աղբյուր՝ Էդ. Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր Բ, էջ 1599:D
StrangeLittleGirl
17.12.2009, 23:51

Ահա, շատ ճիշտ ես: Օրհնյալ լինես դու էլի պարզ ա: Բայց օրհնում եմ քո հոգի՞ն: Քո հոգուն աղոթով բարեմաղթություննե՞ր եմ ցանկանում: Ինձ համար դա նոնսենս ա, կներես: Ավելի շուտ սիրուն երևալու ցանկություն ա, քան ինչ-որ ասելիք ունենալ:
Մոդերատորական. Ոչ թե Հարենցին, այլ ընթերցողներին վերաբերվող մի շարք գրառումներ ջնջվել են, քանզի հասեատերերն արդեն կարդացել են գրառումները: Շարունակեք քննարկել միայն հեղինակին ու նրա ստեղծագործությունները: