PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր դրվագներ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմությունից



Norton
14.09.2009, 01:33
Այս թեմայում ժամանակ առ ժամանակ կտեղադրվեն, հետաքրքրական փաստեր միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմությունից:
Միջազգային հարաբերությունները ծագել են առաջին պետական կազմավորումների հետ միասին, որպես արտաքին քաղաքականություն իրականացնելու միջոց, այն ընդգրկում է մի քանի հազարամյակ:
Թեման ունի նաև բավական ուսուցողական բնույթ, արտաքին քաղաքականություն իրականացնելու ասպարեզում;

REAL_ist
14.09.2009, 11:29
Ինձ թվումա թեմայի տեղը քաղաքագիտության բաժիննա:)

Norton
14.09.2009, 15:46
Ռեալիստ կարծում եմ թեման ավելի ճիշտ է բացել այստեղ, քանի որ նյութը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Հաստատ քաղաքագիտության բաժնի թեմա չէ:)

Բիձա
15.09.2009, 00:53
Այս թեմայում ժամանակ առ ժամանակ կտեղադրվեն, հետաքրքրական փաստեր միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմությունից:
Միջազգային հարաբերությունները ծագել են առաջին պետական կազմավորումների հետ միասին, որպես արտաքին քաղաքականություն իրականացնելու միջոց, այն ընդգրկում է մի քանի հազարամյակ:
Թեման ունի նաև բավական ուսուցողական բնույթ, արտաքին քաղաքականություն իրականացնելու ասպարեզում;
Norton-
Քանի որ սկզբնական թեզ չես առաջարկել, որ սկսենք քչփորելը, մի քանի կլյաուզնի թեզեր առաջարկեմ, որ գործը դեղից շարժվի:
Նախ սկսենք պետությունից, որովհետև արտաքին քաղաքականությունը դա պետության արգասիքն է: Եթե ընդհանուր հայտարար չունենանք պետության նկարագրման առումով, ապա արտաքին քաղաքականություն հարցում իրար առհասարակ չենք հասկանա: Երևի ամենահեշտ ձևը դա ինչ որ մի հասարակ մոդելի շուրջ համաձայնության գալն է, հետո արդեն հնարավոր կլինի բարդացնել այն:
Ուրեմն եկեք համաձայնվենք, /կամ ոչ/, ստորև բերվող որոշ հիմնահարցերի շուրջ:
Ես հարում եմ այն կարծիքին, որ-
1- Պատմականորեն պետության առաջացումը պայմանավորված է եղել շուկայի առաջացման հետ:
2- Այդ նախնադարյան պետությունը ընդամենը ցեղի առաջնորդի սեփականությունն էր :
3- Հիմա էլ, պետությունը իրականում ինչ որ խմբի սեփականությունն է: Ծայրահեղ ժողովրդավար երկրում էլ այն հիմնականում մի քանի տոկոսի ունեցվածքը կարելի է համարել, մյուսների աննշան մասնակցությամբ:
4-Պրիմիտիվ երկրներում տերերի քանակը քչանում է, մոնոպոլիզացիան աճում է, և մեզ պեսներում նորից դառնում է մի քանի հոգու բոստանը:
5-Չի կարող լինել կայուն պետություն առանց ձևավորված և հարևանների հետ համաձայնեցված սահմանների:
6-Պետությունը ունի միջուկ /կառավարություն /, ծայրամաս/ պերիֆերիա, տարածքային և բնակչության առումով, -ներառյալ քաղաքացիները/ և արտաքին պատնեշ /պաշտպանվող սահմանը/, - մոտավորապես կենսաբանական բջջի նմանությամբ:
Նորմալ պետություններում միջուկ-պերիֆերիա միասնությունը ձեռնտու է երկուստեք: Միջուկը ապահովում է ունեցվածքի տնօրինումը, իսկ ծայրամասը- նյութական /էքստենսիվ/ ռեսուրսները: Անցումը պերիֆերիայից միջուկ և հակառակը ոչ միայն արգելված չէ, այլ քաջալերվում է որպես առողջացման պրոցես: Պետությունը որպես սեփականության գոնե մի մասնիկ /shared property/ հասու է բոլորին, որը և ապահովում է մարդկանց մասնակցությունը ընդհանուր հարցերին, ներառյալ պաշտպանությունը:
Այդ բջջային կառուցվացքից բխում են մի քանի կարևոր ֆունկցիաներ, որոնց շարքում և ներքին և արտաքին քաղաքականությունները:
7- Պետությունների սուբյեկտայնությունը կուտակված է միջուկում: Նրանք իրար հետ հարաբերվում են միայն միջուկներով: Պերիֆերիաները անմիջապես արտաքին քաղաքականության մեջ իրավունքներ չունեն, քանի որ «սեփականատերեր-սուբյեկտնեը» միջուկում են: Պերիֆերիաները իհարկե կարող են իրենց միջուկի վրա ազդելով, ձևափոխելով միջամտել այդ գործին: Բայց դա արդեն զուտ ներքին քաղաքական ոլորտի հարց է: /Էնպես որ դաշնակների հացադուլի ղալմաղալը դա ընդամենը նիհարելու, դիետոլոգիական հարց է, ծայրահեղ դեպքում ներքին կոսմետիկայի հարց /
Էսքանը եթե մարսեցի, հետո այլ սխալ բաներ էլ կասեմ::P

Norton
15.09.2009, 09:44
Բիձա, կարծում եմ քո առաջարկածը շեղվումա, թեմայից և կարելի է դրա մասին առանձին թեմա բացել քաղաքագիտություն բաժնում և սկսել քննարկումները:
Իսկ այս թեմայում հիմնականում կլինեն դիավնագիտության ու արտաքին քաղաքականության ամենահիշարժան ու կարևո իրադարձությունները ժամանակագրական կարգով:
Որպեսզի պարզ լինի այստեղ ուզում եմ տեղադրել պատմություն սկսկած Էլ-Ամարնայի արխիվենրից մ.թ.ա. 15 դար մինչև մեր օրեր ու ցույց տալ արտաքին հարաբերությունների զարգացումը մինչև, որ թվականը որ հասցնենք, իհարկե շատ չմանրանալով:
Իսկ քո գրառումը առաջարկում եմ տեղադրել քաղաքագիտության բաժնում և բացել համապատասխան թեմա::)

Norton
25.09.2009, 18:50
Եվ այսպես սկսենք: Նյութերը կլինեն ըստ ժամանակագրական հաջորդականության, հնարավորինս սեղմ: Առաջին փոստը սկսում եմ Հին Արևելքի երկրների դիվանագիտական կապերից, որոնք և մեզ հասած ամենավաղ արտաքին հարաբերությունների և դիվանագիտության նմուշներն են:

Հին Արևելքի պատմությունը պահպանել է փաստաթղթեր, դիվանագիտական նամակներ, պայմանագիրներ, որոնք վկայում են Հին Արևելքի պետությունների միջև ակտիվ փոխհարաբերությունների մասին:
Մ.թ.ա. 2 հազարամյակի կեսերին Առաջավոր Ասիայի ամենախոշոր պետությունը Եգիպտոսն էր: Այն աշխույժ առևտրական, մշակութային և քաղաքական կապեր ուներ, իրեն հայտնի բոլոր պետությունների հետ՝խեթական պետություն, Միտաննի թագավորություն, Բաբելոն, Ասորեստան, սիրիական և պաղեստինյան իշխանություններ և այլն:
Դիվանագիտական գրագրությունը հին Եգիպտոսում իրականացվում էր հատուկ գերատեսչության կողմից:
Հին Արևելքի դիվանագիտական կապերի մասին մեզ կարևոր տեղեկություններ է հաղորդում Թել-Ամառնայի(Էլ-Ամառնա) արխիվը: Այն պարունակում է շուրջ 360 կավե սալիկներ, որոնք հիմնականում պարունակում են դիվանագիտական գրագրություն փարավոնների և այլ պետությունների թագավորությունների միջև:
Թել-Ամառնայի արխիվը մեծ մասամբ կազմված է Եգիպտոսից կախվածություն ունեցող սիրիական և պաղեստինյան իշխանների նամակներից ուղղված փարավոնին: Սիրիական և պաղեստինյան իշխանները բուֆերի դեր էին կատարում երկու հզոր՝ եգիպտական և խեթական պետությունների միջև:
Հիշատակման արժանի է դիվանագիտական գրագրությունը Եգիպտոսի փարավոն Ամենոֆիս III-ի և Բաբելոնի թագավոր Կադաշման-Խարբերի միջև, որտեղ եգիպտական փարավոնըիր հարեմի համար խնդրում է Բաբելոնի արքայադստերը, բայց մերժում է ստանում Կադաշմանի կողմից, որը պատճառաբանում է իր քրոջ ճակատագրով, որը փարավոնի հարեմում ստրուկի կարգավիճակ ուներ: Եգիպտոսի փարավոնը պատասխան նամակում մեղադրում է բաբելոնյան դիվանագետներին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար և առաջարկում Կադաշման-Խարբերին պատվիրակություն ուղարկել՝ համոզվելու համար, որ իր քույրը թագուհուն վայել կյանքով է ապրում: Ի վերջո Կադաշմանը համաձայնվում է իր աղջկան ուղարկել փարավոնի հարեմ, բայց դրա փոխարեն պահանջում է Եգիպտոսի արքայադստերը, որպես իր կին, ոսկի և նվերներ:
Այսպիսի տեսք ունի դիվանագիտական նամակագրությունը Հին Արևելքի այդ երկու հզոր պետությունների արքանների միջև: Նամակը սկվում է ողջույնի խոսքերով և ավարտվում նվերներ ու ոսկի ուղարկելու պահանջներով:
Այս նամակները կազմված են բաբելոներեն լեզվով, որը այն ժամանակաշրջանի դիվանագիտական լեզուն էր:

Lion
25.09.2009, 20:36
Հետաքրքիր թեմա է :)

Մի դեպք էլ ես պատմեմ: Խոսքը վերաբերվում է Սելևկյանների պետության գահակալ Անտիոք IV Եպիֆանին (մ.թ.ա. 175-164) և Հռոմի սենատի հարաբերություններին: Այդ ժամանակ Հռոմը դեռևս հանդես էր գալիս "արևելյան ազգերին ազատագրող"-ի "ազնվաբարո" դիմակի տակ, բայց իրականում ձգտում էր տեր դառնալ Սելևկյանների թուլացող պետության տարածքներին:

Այս հողի վրա Հռոմը ամեն կերպ օժանդակում էր Սելևկյանների հակառակորդներին: Եվ ահա, երբ Անտիոքը մ.թ.ա. 168 թ-ին որոշում է հաշիվ մաքրել իր տոհմի վաղեմի հակառակորդների` ոչ պակաս թուլացած Եգիպտոսի Պտղոմյանների հետ, սրանց բնականաբար թիկունք է կանգնում Հռոմը:

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է հռոմեացի պատմիչ Տիտուս Լիվիուսը, երբ Անտիոքը իր բանակով արդեն գտնվում էր Պտղոմյանների սահմանների անմիջական հարևանությամբ, նրան է ներկայանում Գայոս Պապիլիուսի գլխավորած Հռոմի սենատի դեսպանախումբը: Կողմերը իրար հանդիպեցին բաց դաշտում: Անտիոքը, որը դեռևս իր Հռոմում ապրած ժամանակ էր ծանոթ Գայոսին, ձեռք է մեկնում սրան, բայց հռոմեացին չի սեղմում արքայի ձեռքը, այլ նրան է տալիս սենատի որոշումը պարունակող տախտակը: Տախտակի վրա գրված էր. "Անտիոքը չպետք է պատերազմի Պտղոմյանների դեմ": Զարմացած ու խոցված այդ ամենից` Անտիոքը կարդում է հրամանի բնույթ ունեցող սենատի որոշումը, բայց այնուհանդերձ որոշում է գոնե մի քիչ մանևրել` ժամանակ շահել և իր դեմքը փնտրել: "Ես կմտածեմ այդ մասին",- անորոշ քրթմնջում է Սելևկյան գահակալը և փորձում է հեռանալ: Ի պատասխան դրա, սակայն... Գայոսը ձեռքին գտնվող փայտով կլոր գիծ է քաշում Անտիոքի շուրջը և ասում. "Մտածիր այստեղ": Վերջնականապես շփոթված այս ամենից` Անտիոքը ստիպվածէ լինում ընդունել սենատի պահանջը: Ըստ Ապպիանի, միայն դրանից հետո է Գայոսը սեղմում Անտիոքի ձեռքը...

Քաղաքավարի, բայց վճռական ուլտիմատումի փայլուն օրինակ:think

Հ.Գ. Ի դեպ, այս Անտիոքը մեր դեմ էլ է ահագին պատերազմել, այնպես որ նրան առանձնապես խղճալ չարժե:)

Norton
25.09.2009, 21:11
Լիոն մի՜ շտապիր, վերևում նշված էր որ նյութերը տեղդրվելու է ըստ ժամանակագրական հաջորդկանության ու այս դեպքի հերթն էլ կհասնի, երբ խոսենք Հռոմեական դիվանագիտության մասին: Իսկ այս գրառումդ կիսատ-պռաթ է ու սխալներով;)
Ի դեպ գրառումդ բավական թերի է:


Եվ ահա, ինչպես տեղեկացնում է հռոմեացի պատմիչ Տիտուս Լիվիուսը, երբ Անտիոքը իր բանակով արդեն գտնվում էր Պտղոմյանների սահմանների անմիջական հարևանությամբ
Ավելի կոնկրետ զորքերը հասել էին Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիային, գտնվում էին 4-5 մղոնի վրա:

Տախտակի վրա գրված էր. "Անտիոքը չպետք է պատերազմի Պտղոմյանների դեմ":
Չեմ կարդացել սկզբնաղբյուրները, բայց շատ խելացի հեղինակներ նշում են, որ պահանջը ձևակերպված է եղել այսպես "Անտիոքը անմիջապես պետք է մաքրի Եգիպտոսի տարածքը"

Զարմացած ու խոցված այդ ամենից` Անտիոքը կարդում է հրամանի բնույթ ունեցող սենատի որոշումը, բայց այնուհանդերձ որոշում է գոնե մի քիչ մանևրել` ժամանակ շահել և իր դեմքը փնտրել: "Ես կմտածեմ այդ մասին",- անորոշ քրթմնջում է:Սելևկյան գահակալը և փորձում է հեռանալ:
Էլի սխալ ձևակերպում, Անտիոքոսը խնդրում է նախօրոք քննարկել պահանջները իր մերձավորների ու խորհրդականների հետ:
Որից հետո միայն

Գայոսը ձեռքին գտնվող փայտով կլոր գիծ է քաշում Անտիոքի շուրջը և ասում. "Մտածիր այստեղ":
Բայց էլի սխալ ձևակերպում, իրականում այսպես է
Վերջնականապես շփոթված այս ամենից` Անտիոքը ստիպվածէ լինում ընդունել սենատի պահանջը:"Մինչև շրջանից դուրս գալը, տուր ինձ կոնկրետ պատասխան, որը ես կկարողանամ փոխանցել Սենատին"

Վերջնականապես շփոթված այս ամենից` Անտիոքը ստիպվածէ լինում ընդունել սենատի պահանջը:
Ավելի կոնկրետ Անտիոքոսը պատասխանում է "Ես կկատարեմ Սենատի բոլոր պահանջները"
Որից հետո միայն

Միայն դրանից հետո է Գայոսը սեղմում Անտիոքի ձեռքը...

Դրանից հետո Գայոսը սեղմում է Անտիոքոսի ձեռքը, որպես հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից:;)
Ի դեպ, Հռոմը այդ ժամանակ բավական թույլ էր և եթե Անտիոքոսը շարունակեր արշավանքը ոչինչ, Հռոմը ոչինչ չէր կարողանա աներ:
Սա, հռոմեական դիվանագիտության հաղթնակաի փայլուն օրինակ է: Միայն նշեմ, որ Եգիպտոսը ընկնում է Հռոմի ազդեցության տակ և շուտով վերածվում հռոմեական պրովինցիայի:

Norton
22.11.2009, 03:26
Եգիպտական փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Խաթուշիլ III-ի միջև կնքված պայմանագիրը

Հաջորդ դարաշրջանները`մ.թ.ա. 14-13 դարերը, բնորոշվում են արյունահեղ պատերազմներով՝Եգիպտոսի և խեթթական պետությունների միջև: Երկարատև և արյունահեղ պատերազմների պատճառով, կողմերը թուլանում էին, բացի այդ կողմերի ոչ մեկը ռազմական այնքան առավելություն չուներ, որպեսզի հաղթեր հակառակորդին, ուստւ շուտով կնքվում է հաշտություն, այս երկու պետությունների միջև: Հաշտությունը կնքվեց եգիպտական փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Խաթուշիլ III-ի միջև՝մ.թ.ա.1278թ.: Նախաձեռնողը խեթական կողմն էր: Նախնական երկարատև բանակցություններից հետո Խաթուշիլը եգիպտական փարավոնին է ուղարկում հաշտության պայմանագրի ծրագիրը, որը փորագրված էր արծաթյա տախտակի վրա: Փաստաթուղթը կեղծումից զերծ պահելու համար, տախտակի առջևի մասում պատկերված էր խեթական արքան՝ կայծակի և քամու աստված Թեշուբի կողքին, իսկ հակառակ կողմում պատկերված էր թագուհին՝ արևի աստծո կողքին: Փարավոնը ընդունեց խեթական թագավորի առաջարկած խաղաղությունը և նրան ուղարկեց մի ուրիշ արծաթյա տախտակ՝խաղաղության պայմանների փորագրությամբ: Երկու դեպքում էլ օրինակները հաստատված էին, կնիքներով և ստորագրություններով:

Պայմանագիրը բաղկացած էր 3 մասից 1.նախաբան, 2.պայմանագրի կետերը, 3.վերջաբան-աստվածներին ուղղված խնդրանք, երդում և անեծք՝ պայմագիրը խախտելու դեմ:

Նախաբանում ասվում է, որ դարեր շարունակ խեթերն ու եգիպտացիները թշնամիներ չեն եղել: Նրանց հարաբերությունները թշնամական են դարձել Խաթուշիլի եղբոր կառավարման ժամանակ՝ ով պատերազմ է սկսել Ռամզես II-ի դեմ: Փառահեղ պայմանագրի ստորագրումից հետո արքանների միջև հավետ հաստատվում է՝ խաղաղություն, ընկերություն և եղբայրություն:
Խեթական պետության և Եգիպտոսի միջև կնքվում էր հարձակվողական և պաշտպանվողական դաշինք: "Եթե որևէ թշնամական պետություն հարձակվի Ռամզեսի տիրույթների վրա, ապա թող Ռամզեսը ասի խեթական մեծ արքային.արի իմ հետ՝ նրա դեմ, քո բոլոր ուժերով",-ասված է պայմանագրում
Պայմանագրով նախատեսվում էր միմյանց աջակցություն ոչ միայն արտաքին թշնամիների հարձակման դեպքում, այլ նաև ներքին անկայունության պարագայում՝ ապստաբությունների ճնշում: "Եթե Ռամզեսը բարկանա իրեն ենթակա ստրուկների վրա, երբ նրանք ապստամբություն կբարձրացնեն, և գնա նրանց ապստամբությունը ճնշելու՝ նրա հետ միասին պետք է գործի նաև խեթական թագավորը ",-ասված է պայմանագրի մեջ:
Հատուկ կետով համաձայնեցվում էր քաղաքական փախստականներին միմյանց հանձնելու հարցը: "Եթե երևէ մեկը փախչի Եգիպտոսից դեպի խեթական պետություն, ապա խեթական թագավորը նրան չի պահի, այլ կվերադարձնի նրան Ռամզեսի երկիր",-ասված է պայմանագրի մեջ:

Որպես պայմանագրի կատարման ապացույց վկայակոչվում են երկու կողմերի աստվածները: "Ամենը, ինչ գրված է արծաթյա տախտակին, խեթական հազարավոր աստվածներն ու աստավծուհիներն պարտավորվում են կատարել եգիպտական հազարավոր աստվածների և աստվածուհիների առջև",-ասված է պայմանագրում: Այնուհետ գալիս է երկու երկրների աստվածների թվարկում՝եգիպտական պետության լեռների և գետերի, երկնքի և երկրի, ծովի, քամու և փոթորկի աստվածները: Պայմանագրի ազնիվ կատարման դեպքում, աստվածները տալիս են առողջություն և օրհնություն, իսկ չկատարելու դեպքում անեծքներ:"Թող ավիրվի պայմանագիրը խախտողի տունը, հողը և ստրուկները: Առողջություն և օրհնություն նրա՝հողին, ստրուկներին, ով կպահպանի":

Norton
22.11.2009, 03:26
Դիվանագիտական գրագրությունը և դեսպանների փոխանակումը շարունակվում էր նաև պայմանագրի կնքումից հետո: Նամակներով փոխանակվում էին, ոչ միայն արքանները, այլ նաև նրանց կանայք: Եգիպտական թագուհու մահից հետո՝ եգիպտա-խեթական դաշինքը ամրացվեց դինաստիական ամուսնությամբ՝ Ռամզեսի ամուսնությամբ Խաթշիշի դստեր հետ: Փարավոնի նոր կինը հանդիսավոր կերպով դիմավորվեց երկու երկրների սահմանագլխին:

Միջազգային հարաբերությունների պատմության համար՝ Ռամզես II-ի և Խաթուշիլ III-ի միջև կնքված պայմանագիրը, ունի առաջնակարգ նշանակություն: Նախ սա միջազգային իրավունքի հնագույն նմուշներից է, երկրորդ իր ձևով, այն օրինակ ծառայեց հետագա պայմանագրերի համար՝ինչպես Հին Արևելքի պետությունների, այնպես էլ Հին Հունաստանի և Հռոմի համար: Միջազգային պայմանագրի ձևը, հիմնականում ամփոփոխ մնաց, ամբողջ հին աշխարհի պատմության ընթացքում: Հին Հունաստանը և Հռոմը այդ առումով, կրկնօրինակում էին Հին Արևելյան պետությունների օրինակը: Դրա հետ միասին Ռամզեսի և Խաթուշիլի պայմանագրում տեղ գտավ, հին արևելյան պետություններին բնորոշ գծերից մեկը՝պետությունը ղեկավարող անձի և պետության նույնականացումը: Բոլոր բանակցությունները ընթանում էին թագավորի անունից: Պայմանագրի առանձին կետերով կողմերը պարատավորվում են չհարձակվել միմյանց դեմ և նույնիսկ օգնել միմյան ներքին ապստամբությունների դեպքում: Այսպիսով ավելի քան 3000 տարվա պատմություն ունեցող եգիպտա-խեթական պայմանագիրը, կարելի է համարել ավելի ուշ շրջանում ի հայտ եկած պայմանագրի ձևերի նախատիպը: