Դիտել ողջ տարբերակը : Արամ Խաչատրյան
Զարմանքով հայտնաբերեցի, որ մեր ազգի հպարտություն Արամ Խաչատրյանի մասին թեմա չունենք:
Ես, երաշժտությունից բավականին հեռու լինելով, չեմ կարողանում ոչ միայն անտարբեր լսել նրա գործերը, այլ ամեն լսելուց գերբնական ինչ որ բան եմ զգում նրա գործերի մեջ:
Քննարկենք դարի մարդկանցից մեկին՝ հային, հանճարին:
Հատված Գայանե բեալետից
http://www.youtube.com/watch?v=RRO-BPmc0Ug
Ես իմ վալսամանիայով անտարբեր չեմ կարող լինել իր «Դիմակահանդես»-ի հանդեպ:love:)
Այ վալսը սենց է, որ լսես ու մեջտ պարես:)
http://www.youtube.com/watch?v=fPp3Qh-GRqs"]http://www.youtube.com/watch?v=fPp3Qh-GRqs
Արամ Խաչատրյանի ռե մինոր ջութակի կոնցերտը, մենակատար Դավիթ Օյստրախ:
http://www.youtube.com/watch?v=ZexcMRKVMkk
http://www.youtube.com/watch?v=3v4W34SsreA
Ես իմ վալսամանիայով անտարբեր չեմ կարող լինել իր «Դիմակահանդես»-ի հանդեպ:love:)
Այ վալսը սենց է, որ լսես ու մեջտ պարես:)
Էնքան հետաքրքիր գործ ա սա: Թեթև, պարային... Ու միաժամանակ ինչ-որ չարագուշակ բան ա իր մեջ պարունակում:
Արամ Իլյիչը էս վալսը գրել ա Մեծ Հայրենական պատերազմի նախօրյակին:
Կենսագրությունը վերցրած վիքիից
Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թ-ի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թ-ին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թ-ին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թ-ին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թ-ին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թ-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թ-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
1936-1947 թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թ-ին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ-ին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թ-ին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ-ին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիեվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում, և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ-ի Մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Պանթեոնում» ուրիշ հայ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։
Rhayader
12.09.2009, 17:09
Պրոբլեմն էն ա, Էլմո, որ ակադեմիկ երաժշտությունից ֆորումում ինձնից լավ հասկացող քիչ մարդիկ կան))) Ես ոչ թե ժանրային տհաճություն եմ զգում, այլ հենց որպես ժանրը լավ ընկալող մարդ:
Քսաներորդ դարի առաջին կեսի կոմպոզիտորների մեծ մասը նպատակ էին դրել տարվերվել (իրենց մասին ես սովորաբար ասում եմ ..... .... ձեր ավանգարդը:D) ու մոռացան, որ երաժշտությունն արվեստ է, իսկ արվեստը պետք է էսթետիկական արժեք ստեղծի: Խաչատրյանի միակ արժեքը Դալիի տանը ծաղկամանի մեջ միզելն էր: Երաժշտական տեսանկյունից նա տրիվիալ է ու անհետաքրքիր (գոնե իմ համար):
Երաժշտական տեսանկյունից նա տրիվիալ է ու անհետաքրքիր (գոնե իմ համար)
Լավ ես նշել: Ուրեմն արի քեզ հիշեցնեմ, որ Խաչատրյանը աշխարհահռչակ դեմք է ու գոնե մի քանի միլիարդ մարդու կարծիքով նա հանճար է: Ու իմ կարծիքով էլ: Ու դրա հետ վիճելու համար քեզ մինիմում մի քանի միլիարդանոց համակիրների բանակ է պետք:
Իսկ հռչակով, նա Մորիս Ռավելից էլ է առավել: Նրա երաժշտությունը լսվում է չինական, ամերիկական, անգլիական և շատ ու շատ ֆիլմերում:
Միայն այն փաստը, որ իմ նման երաժշտությունից կատարյալ հեռու մարդը ապշած լսում է նրա գործերը, դա արդեն խոսում է նրա հանճարի մասին: Ես այդպիսի կլանվածությամբ լսում եմ միայն Բեթհովենի, Բախի, Մոցարտի և այլոց գործերը:
Պրոբլեմն էն ա, Էլմո, որ ակադեմիկ երաժշտությունից ֆորումում ինձնից լավ հասկացող քիչ մարդիկ կան)))
Համեստ դիտարկում է :)
Արամ Խաչատրյանի ռե մինոր ջութակի կոնցերտը, մենակատար Դավիթ Օյստրախ:
http://www.youtube.com/watch?v=ZexcMRKVMkk
http://www.youtube.com/watch?v=3v4W34SsreA
Շատ լավ, բայց ինչո՞ւ միայն առաջին մասը :esim
Մաս երկրորդ.
http://www.youtube.com/watch?v=zj7n8pqdKdg&feature=related
http://www.youtube.com/watch?v=h-WqN6-IkSE&feature=related
Մաս երրորդ.
http://www.youtube.com/watch?v=KGtrkHG5ZN8&feature=related
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, ռե-բեմոլ մաժոր
Կատարող՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ
Մենակատար՝ Փիթեր Քեթին (Peter Katin)
Դիրիժոր՝ Հյուգո Ռիգնոլդ (Hugo Rignold)
I. Allegro maestroso
http://www.youtube.com/watch?v=VBp-KMW5_F8&feature=related
http://www.youtube.com/watch?v=X_uKI1GvX-c&feature=related
II. Andante con anima
http://www.youtube.com/watch?v=tRG5gEGgGJE&feature=related
III. Allegro Brillante
http://www.youtube.com/watch?v=XWlO4aLFXfA&feature=related
Ինձ համար նա Կոմիտասի կողքն է կանգնած, հայ մշակույթի զարգացման հարցում:
Կոմիտասը ժամանակին մշակեց հայ ժողովրդական մեղեդին այնպես, որ այն հասանելի և մարսելի դառնա եվրոպական ականջին, օգտագործեց մոդայիկ և երկարատև կամերային գործիքները (դուդուկի ու զուռնայի փոխարեն), ժամանակակից դարձրեց հնավուրց երգերն ու երանգները, պահպանելով բաձարձակ հայկական ոգին:
Խաչատուրյանն արեց նույն բանը՝ իր ջամանակաշրջանի համար: Սիմֆոնիկ նվագախմբի լեզվին թարգմանեց հայ ժողովրդական երաժշտությունը՝ հզոր թափ տալով նրան: Եվ մնալով անասելի հայկական: Սպարտակը հայ ժողավրդական բալետ է:): Իսկ Գայանե-ն, որի սովետական անդուր բովանդակությունը պարզապես պետք է (և հանգիստ հնարավոր է) մոռանալ, իր զգազմունքայնությամբ ինձ մի րոպե չի թողնում ան արցունք ու չոր: Եվ ոչ միայն ինձ:
Ես մի տիկնիկային ներկայացում էի սարքել ու դրել՝ ԱՆԱՀԻՏ (Ղ.Աղայանի հեքիաթը), որի ամբողջ սաունդթրեքը Խաչատուրյան էր, Գայանե, Սպարտակ:
Նախ՝ ինքս ինձ ստուգում էի ըստ երաժշտության դրամատուրգիայի: Եթե իմ տեքստը համընկնում էր երաժշտության զգացմունքների փոփոխությանը, ուրեմն հպարտ թողնում էի այդպես:
Երկրորդ՝ պարզվեց, որ Խաչատուրյանն այդ ամենը ինձ համար էր գրել:oy, բաձարձակապես հայկական հեքիաթի բովանդակություն:
Երրորդ՝ անհամեստ կասեմ, որ տիկնիկներն ու պատմությունն իրոք գեղեցիկ էին, բայց երբ հանդիսատեսուհիներս արցունքներն էլ չէին պահում՝ դա լոկ Խաչատուրյանի հոգի խառնող երաժշտության վաստակն էր :
Ռայադեր, էսթետիկական արժեքը ո՞րն է: Իմ կարծիքով՝ լսողների (անկախ ազգությունից) փշաքաղված կերպարները: Ինչպես դասական, այնպես էլ ռոք դեպքերում:
Արս83, էն բաբոն, որի հետ նկարվել ես, Անահիտի մայրն է:): Եվ նրա ասպարեզ (բեմ) հայտնվելն ուղեկցվում է Էլմոյի բերված հատվածով:):
Էլմո, պատկերացրու՝ թեթևակի գեր կին, կրծքերը երաժշտության ռիթմով թափ տալով անցնում է բեմով, 5-երորդ տակտին լաչառ ձայնով գոռում՝ Անահիիի՜՜՜տ...Ա-նա-հի՛տ, այստեղ արի:
Այս օրորոցայինն էր, որ հուզեց շվեյցարացիներիս:
Հիմա էլ փշաքաղվում եմ լսելիս:
Օգտագործել էի այն պահին, երբ Անահիտնը տխրում է իր անհայտ կորած թագավոր մարդու համար: Իսկ հետո նաև՝ դրամատիկ կերպով ճանաչում է իր ամուսնու գործված խալին և գցվում նրան ազատելու:
http://www.youtube.com/watch?v=ca1jQ4-zHLE"]http://www.youtube.com/watch?v=ca1jQ4-zHLE
Բա էս՜՜: Ուշքս գնում ա, Էլմո, ինչու խոսեցրեցիր...
http://www.youtube.com/watch?v=KyeTq4pB3K4"]http://www.youtube.com/watch?v=KyeTq4pB3K4
Սա սիրո թեման էր, պարվում էր սիրամարգի հետ:
Լուսաբեր
12.09.2009, 19:24
Ես իմ վալսամանիայով անտարբեր չեմ կարող լինել իր «Դիմակահանդես»-ի հանդեպ:love:)
Այ վալսը սենց է, որ լսես ու մեջտ պարես:)
Հարսանեկան առաջին պարը ընտրելիս առանց երկմտելու ընտրեցինք «Դիմակահանդես»-ը: Պարուսույցը ընտրեց միայն առաջին 1,5րոպեն պար ներկայացման համար: Երբ դահլիճ էինք մտնում ու հնչեցին առաջին նոտաները, մի կող դրեցինք մի ամսվա աշխատանքը ու ուղղակի պարում էինք :love չհասկացանք էլ ոնց ավարտվեց... բայց մինչը վերջ պարը ստացվեց առանց բեմականացման...
Առանց փշաքաղման չեմ կարողանում լսել հանճարեղ մարդու հանճարեղ գործերը....
Մոդերատորական: Աշխատե՛ք մնալ թեմայի շրջանակներում ` զերծ մնալով կոպիտ արտահայտություններից:
Հետագա բոլոր օֆֆտոպները կջնջվեն տուգանային միավորներով:
Ուլուանա
12.09.2009, 20:43
Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով. :love
http://www.youtube.com/watch?v=0uvZU8rQd-I"]http://www.youtube.com/watch?v=0uvZU8rQd-I
Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով. :love
Հա.... դաշնամուրի գնալուց 1 - ին դասարանում դա եմ նվագել... շատ եմ սիրում... ու Խաչատրյանը հանճար ա մի ուրիշ կարգի: Հիմա փորձում եմ իր երաժշտությունը տեղափոխել շվիի վրա ու նվագել:
Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով. :love
:think Շաբլոն է դարձել այս «Անդանտինոն», չսիրեցի: Ու բոլորս հաստատ նվագել ենք այս ձևով՝ (լրիվ ավելորդ) պեդալով, ձգելով (իբր թե արտահայտչականությունը դրանից ավելանում է), օրորվելով, աչքերը փակելով...
Եթե հիմա նվագեի, ավելի աշխաույժ տեմպով կնվագեի, ավելի շատ ստակատտոներով:
Նույն բանը կատարվել է «Դիմակահանդեսի» վալսի հետ. այնքան են ստանդարտ կատարումներ հրամցրել, որ արդեն լսել չի լինում:
Մի բավական հետաքրքիր մեկնաբանության մասին մի անգամ թեմա էի բացել՝
http://www.akumb.am/showthread.php?t=33709
Խաչատրյանի Կոնցերտն եմ սիրում՝ ջութակի և նվագախմբի համար, հատկապես երկրորդ մասը. հագեցած է ազգային մոտիվներով:
Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
Կենսագրություն
Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թ-ի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թ-ին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թ-ին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թ-ին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թ-ին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թ-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թ-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
1936-1947 թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թ-ին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ-ին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թ-ին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ-ին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիեվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում, և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ-ի Մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Պանթեոնում» ուրիշ հայ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի:
Գլխավոր ստեղծագործությունները
Սիմֆոնիաներ
Սիմֆոնիա հ. 1
Սիմֆոնիա հ. 2
Սիմֆոնիա հ. 3
http://www.youtube.com/watch?v=ScujNkHCr0s&feature=related
http://www.youtube.com/watch?v=zRsKIhXcUb4&feature=related
Մենանվագներ և նվագախմբային գործեր
Դաշնամուրի Կոնցերտ
http://www.youtube.com/watch?v=1nJscKdO2Fo&feature=related
Ջութակի կոնցերտ 1941
http://www.youtube.com/watch?v=oWN2PoFpfvU&feature=related
Թավջութակի կոնցերտ
Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար
Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար
Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար
«Դիմակահանդես» սյուիտ
http://www.youtube.com/watch?v=tvNZnPMpRMU&feature=related
http://www.youtube.com/watch?v=VYRVVgKYOQw&feature=related
http://www.youtube.com/watch?v=zF_L49GRyO4&feature=related
http://www.youtube.com/watch?v=fPp3Qh-GRqs&feature=related
Բալետներ`
«Սպարտակ»
«Գայանե»
«Սպարտակ» - Արամ Խաչատրյանի բալետն է` գրված 1954-ին, լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։[1] 1959-ին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի:
Պատկերված են մ. թ. ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է` բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ` «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ` ազգային վառ նկարագրով:
Բեմականացումները Երևանի օպերային թատրոնում
1961 - բալետմայստեր Եվգենի Չանգա
1978, 1982, 1987 - բալետմայստեր Վիլեն Գալստյան
2009 - բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ
http://www.youtube.com/watch?v=2EL89V0lWoY&feature=related
http://www.youtube.com/watch?v=86v05kSTZ3Y&feature=related
http://www.youtube.com/watch?
v=DxAIGDgbP84&feature=related
«Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը
Գայանե - հայկական ազգային առաջին բալետն է՝ չորս գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Լիբրետոն Կ. Դերժավինի։ Ի սկզբանե կոչում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե» ։ Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Վերաբեմադրվել է 1952 թվականին։
http://www.youtube.com/watch?v=n90yGON9ocM&feature=related
http://www.youtube.com/watch?v=RRO-BPmc0Ug&feature=related
Մաեստրո ջան, թեմայի ու հետաքրքիր տեղեկությունների համար շատ մերսի :)
Universe
17.10.2010, 12:39
Շատ շատ շնորհակալ եմ… Կակռազ էս թեմայով ռեֆերատ էր պետք....
Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
Մաեստրո, շնորհակալություն տեղեկություններով հարուստ գրառման համար:
Ես, սակայն, մի խնդրանք ունեմ Ձեզ և թեմայի մասնակիցներին. երբ որևէ ստեղծագործության հետ կապված տեսանյութ եք տեղադրում, կամ գրեք, թե ստեղծագործության որ հատվածն եք տեղադրում, կամ տեղադրեք ստեղծագործությունն ամբողջությամբ: Հակառակ դեպքում ունկնդրի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ստեղծագործությունը կազմված է հենց այդ հատվածից միայն (հատկապես այն դեպքերում, երբ ունկնդիրը ծանոթ չէ ստեղծագործությանը):
Ձեր գրառման մեջ, մասնավորապես, ներկայացված է «Ջութակի կոնցերտի» երրորդ, եզրափակիչ մասը միայն:

Մի փոքր ավելի ուշադիր եղեք, վիդեո հղումների վրա հստակ նշվում են տվյալ ստեղծագործության անվանումներն իրենց մասերով, իսկ եթե ցանկություն կ՞ա, ես կարող եմ երաԺշտագիտական ավելի մանրամասն,և խիստ մասնագիտական թեմաներ տրամադրել...:hi

Նոր տեսա գրառումը: Ցանկություն կա: :aha
Մի չափազանց հետաքրքիր կատարում եմ հայտնաբերել:
Խաչատրյանի ջութակի կոնցերտը... ֆլեյտայով: :)
Փոխադրումը Ժան-Պյեր Ռամպալի (Jean-Pierre Rampal):
Մենակատար՝ Էմմանուել Պահուդ:
Համտեսե՛ք, ժողովուրդ ջան:
Մաս Ա. Allegro con fermezza
http://www.youtube.com/watch?v=QRrQZTFq6bc&feature=related
http://www.youtube.com/watch?v=yr4lN1j-l-o&feature=related
Մաս Բ.
http://www.youtube.com/watch?v=jk8Wl0nBkg8&feature=related
http://www.youtube.com/watch?v=jfkkwQ2BT8o&feature=related
Մաս Գ. Allegro vivace
http://www.youtube.com/watch?v=TFyhM3vflSA&feature=related
Իմ կարծիքով, առաջին մասը մի քիչ գունատ է ստացվել, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է: :ok
Նոր տեսա գրառումը: Ցանկություն կա: :aha
:)
Արսեն ջան ցանկություն կա,բայց ժամանակ չկա:;) Այս գրառմանս ժամանակ դեռ քեզ չեի ճանաչում:oy
:)
Արսեն ջան ցանկություն կա,բայց ժամանակ չկա:;) Այս գրառմանս ժամանակ դեռ քեզ չեի ճանաչում:oy
Հենց ճանաչեցիր, ժամանակդ պրծավ, հա՞: :D Խնդիր չկա, Մաեստրո ջան: :ok Մի հատ լավ գիրք Խաչատրյանի մասին որ ասես, էդ էլ օգտակար կլինի: :aha
Հ.Գ. Էդ ֆլեյտայով կատարումը լսի, խնդրեմ, ու կարծիքդ գրի: Հաստատ կորած ժամանակ չի լինի: ;)

Մի հատ լավ գիրք Խաչատրյանի մասին հիմա ասեմ:roll այսպես:think հեղինակ Գեորգի Խուբով,,Արամ Խաչատրյան,, շատ լավ գիրք է:
ֆլեյտայով կատարումն էլ հիմա կլսեմ::8
Հ.Գ. Էդ ֆլեյտայով կատարումը լսի, խնդրեմ, ու կարծիքդ գրի: Հաստատ կորած ժամանակ չի լինի: ;)
Խաչատրյանի երաժշտությունը այնքան հզոր է, որ ցանկացած գործիքով էլ ինքնատիպ է հնչում, փոխադրումն էլ լավ էր ,հատկապես
գործիքի առումով՝ Ֆլեյտայի, ճիշտ ընտրություն էր արված…:8
Սիմֆոնիա համար 2, մի-մինոր։
Կատարում է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ Արամ Խաչատրյան։
Մաս Ա. Andante maestoso.
http://www.youtube.com/watch?v=rCT3QNIqCCE
http://www.youtube.com/watch?v=wVjDd96YHnA
Մաս Բ. Allegro risoluto.
http://www.youtube.com/watch?v=-j1Ai_TNe-k
Մաս Գ. Andante sostenuto.
http://www.youtube.com/watch?v=KbG479CDB9A
http://www.youtube.com/watch?v=fQBEmxRIETA
Մաս Դ. Andante mosso. Allegro sostenuto.
http://www.youtube.com/watch?v=-SzcpMiEMxE
http://www.youtube.com/watch?v=OnoD1gzbNEU
Վավերագրական ֆիլմ Արամ Խաչատրյանի մասին անգլերեն լեզվով (առանձին արվեստագետներ խոսում են ռուսերեն և հայերեն)։
http://www.youtube.com/watch?v=fCWXTjQvO8g
http://www.youtube.com/watch?v=JtoW-DIdMDI
http://www.youtube.com/watch?v=wCH89Q1WSQQ
http://www.youtube.com/watch?v=N7-25qjdO7U
http://www.youtube.com/watch?v=6_bbuFvjTQ4
http://www.youtube.com/watch?v=8_HLd4OSMqc
http://www.youtube.com/watch?v=Q_SaYfvc8y4
http://www.youtube.com/watch?v=meiMLHsAVDY
http://www.youtube.com/watch?v=QsPR03DHemw
Արամ Խաչատրյանի վիրտուալ թանգարան (http://www.khachaturian.am/):
Valentina
25.04.2012, 19:39
Սուսերով պարը ճապոնացի փոքրիկների կատարմամբ:
Բա հլը էն աջի վրայի կափարիչներով պուճուրին :love
http://www.youtube.com/watch?v=upF1QG9tRCQ&feature=plcp&context=C40fcd23VDvjVQa1PpcFNMonNk7ukefSyLDZRMUT_C2X3p4pxe6o8%3D
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, մի մինոր։
Կատարում են Մատս Լինդստրյոմը (թավջութակ) և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ Վլադիմիր Աշքենազի։
Մաս Ա. Allegro moderato.
http://www.youtube.com/watch?v=bcM4x-lpWT4
Մաս Բ. Andante sostenuto.
http://www.youtube.com/watch?v=jfY9Uxo48Pc
Մաս Գ. Allegro.
http://www.youtube.com/watch?v=lhLCM4IJe_o
Հ.Գ. Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան 109-ամյակն է։
«Սպարտակ» բալետը։ Ներկայացնում է «Բոլշոյ թատրոնը» (Ռուսաստանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը)։
Արար Ա.
http://www.youtube.com/watch?v=my7F1EyxWxY
Արար Բ.
http://www.youtube.com/watch?v=dM_reqAlWfo
Արար Գ.
http://www.youtube.com/watch?v=PKkUgDrv4_E
Ադաջիոն «Սպարտակ» բալետից՝ դաշնամուրային փոխադրմամբ։
https://www.youtube.com/watch?v=OJJmF5qqQyE
Արամ Խաչատրյանի քայլերգերից
Զանգեզուրյան քայլերգ.
http://www.youtube.com/watch?v=PySQ4-Jn_zc
Марш советской Краснознаменной милиции.
http://www.youtube.com/watch?v=yMJNH8MEOFc
Մեծ Հայրենական պատերազմի հերոսների հիշատակի քայլերգ.
http://www.youtube.com/watch?v=2lXTI3SSAxc
Քայլերգ համար 2.
http://www.youtube.com/watch?v=LUB0_xVrd7g
Եվս մեկը.
http://www.youtube.com/watch?v=9sUL8PfqBtk
Մաս Ա. Կովկասյան պար
http://www.youtube.com/watch?v=7ARMDyeE4QU
Մաս Բ. Հայկական պար
http://www.youtube.com/watch?v=ZB2Efp6Lx8E
Մաս Գ. Ուզբեկական պար
http://www.youtube.com/watch?v=l7MmvReWB50
Մաս Դ. Ուզբեկական քայլերգ
http://www.youtube.com/watch?v=7KCqbadY__0
Մաս Ե. Լեզգինկա
http://www.youtube.com/watch?v=2kI6wAxakcY
http://www.youtube.com/watch?v=g6Ed_cejEQc
Կատարում է Էմիլ Գիլելսը:
Մաս Ա.
http://www.youtube.com/watch?v=keUKw3mrqzs
Մաս Բ.
http://www.youtube.com/watch?v=4np2qWvISTg
Մաս Գ.
http://www.youtube.com/watch?v=TL7Yc5wJdUw